ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ երքին տեղահանված անձանց՝ հողի նկատմամբ սեփակա- նության իրավունքի (ներառյալ այն հողամասի, որի վրա եկեղեցի էր կառուցվել) լիովին վերականգնման վերաբերյալ վերջնական Ն որոշումների չկատարում Օրլովիչը և այլք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի (Orlović and Others v. Bosnia and Herzegovina, application no. 16332/18, judgement of 1 January 2019) Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Iatridis v. Greece [GC], application no. 31107/96, judgment of 19 October 2000 2) Sargsyan v. Azerbaijan [GC], application no. 40167/06, judgment of 16 June 2015 3) Öneryıldız v. Turkey [GC], application no. 48939/99, judgment of 30 November 2004 4) Kotov v. Russia [GC], application no. 54522/00, judgment of 3 April 2012 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր P1 A1 • Possessions • Peaceful enjoyment of possessions • Interference • Deprivation of property • Public interest • Prescribed by law • Accessibility • Foreseeability • Safeguards against abuse Գործի փաստական հանգամանքները 1992-1995 թվականներին Բոսնիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում դիմումատուները ստիպված են եղել փախչել իրենց տնից և դարձել են ներքին տեղահանված անձինք: 1997 թվականին դիմումատուներին զրկել են հողի մի մասի նկատ- մամբ սեփականության իրավունքից և հողամասը եկեղեցի կառուցելու նպատակով հատկացրել ծխական համայնքին: 1999 թվականին Տեղահանված անձանց և փախստականների անշարժ գույքի հարցերով զբաղվող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) չեղյալ էր հայտարարել 1992 թվականից հետո սեփականության իրավունքի ցանկացած ոչ ինքնակամ փոխանցում կամ սահմանափակում և հաստատել, որ դիմումատուներն ունեն հողի նկատ- մամբ սեփականության իրավունքը վերականգնելու իրավունք: 2001 թվականին Փախստականների և տեղահանված անձանց նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) կարգադրել է հողի նկատմամբ սեփականության իրավունքի անհապաղ վերականգնում։ Դիմումատուները վերականգնել են հողի նկատմամբ սեփակա- նության իրավունքը, բացառությամբ այն հողակտորի, որի վրա եկեղեցին պահպանվում էր: Սեփականության իրավունքի լիովին վերականգնման համար դիմումատուների բոլոր ջանքերը, այդ թվում՝ դատական ատյան- ների միջոցով, անհաջող էին: Եվրոպական դատարանի եզրահանգումը Դիմումատուների՝ հողի սեփականատեր լինելու և հողն իրենց վերա- դարձնելու հարցը չէր վիճարկվում: Դիմումատուների իրավունքի լիովին վերականգնումը հաստատված էր և՛ Հանձնաժողովի, և՛ Նախարարության որոշումներով: Երկու որոշումներով էլ նախատեսվում էր սեփականության իրավունքի անհապաղ վերականգնում, երկու որոշումներն էլ վերջնական էին և ենթակա կատարման: §Սեփականության վերականգնման մասին¦ 1998 թվականի օրենքի և Դայթոնի խաղաղության 1995 թվականի հա- մաձայնագրի համաձայն՝ ներպետական իրավասու մարմինները պետք է կատարեին Հանձնաժողովի որոշումները: Հետագայում հողը վերադարձվել է դիմումատուներին, բացառու- թյամբ՝ հողակտորի, որի վրա պահպանվում էր եկեղեցին: Դիմումա- տուները բազմիցս փորձել են վերականգնել այդ հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքը, սակայն անօգուտ: Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված պետության պարտավորությունն է ապահովել դիմումատուների՝ իրենց սեփականության իրավունքից արդյունավետ օգտվելու հնարավորությունը: Պետության պարտավորու- թյունը պահանջում է ազգային իշխանությունների կողմից գործուն քայլեր, մասնավորապես, Հանձնաժողովի և Նախարարության որոշումների կատարման ապահովում: Փոխարենը, իշխանություններն ի սկզբանե կատարել են անգամ հակառակ գործողություններ՝ թույլատրելով եկեղեցու պահպանումը դիմումատուներին պատկանող հողակտորի վրա: Դիմումատուները ներկայացրել են նաև դատական պահանջ՝ ակնկալելով վերականգնել հողի նկատմամբ սեփականության իրավունքը, սակայն այն ի վերջո մերժվել է: Անկախ այն հանգամանքից, որ դիմումատուներն ունեին երկու վերջնական որոշումներ, որոնք սահմանում էին հողի սեփականության իրավունքի լիովին վերականգնում, վերջիններիս դեռևս խոչընդոտում են անարգել օգտվելու, արդեն իսկ պատասխանող պետության կողմից 17 տարի վավերացված Կոնվենցիայով և Արձանագրությամբ սահմանված իրավունքից: Թեպետ վճռի կատարման հետաձգումը կարող է հիմնավորվել որոշակի հանգամանքներով՝ Կառավարությունը հիշյալ գործով չի ներկայացրել իշխանությունների անգործության վերաբերյալ որևէ հիմնավորում: Որոշումների երկար ժամանակով չկատարումն ակնհայտ է դարձնում իշխանությունների կողմից դրանց կատարման միտում չունենալը, ինչը դիմումատուներին թողնում է անորոշության մեջ՝ կապված իրենց սեփականության իրավունքի իրացման հետ: Այսպիսով, իշխանությունների կողմից վերջնական և պարտադիր որոշումների չկատարումը լրջորեն խոչընդոտել է դիմումատուների սեփականության իրավունքի իրացումը: Արդյունքում դիմումատուները ստիպված են եղել կրել անհամաչափ և ծանր բեռ: Եզրակացություն՝ խախտում (միաձայն): Վճռի կատարում Անհատական միջոցներ. Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև անհատական միջոցների կիրառմանը: Մասնավորապես, Դատարանն արձանագրել է, որ դիմումատուների գործով հայտնաբեր- ված խախտումն այլ իրական ընտրություն չի թողնում, քան խախտումը շտկելու համար համապատասխան միջոցների կիրառումը: Հիմք ընդունելով գործի փաստական հանգամանքները՝ Դատարանը դիտար- կում է պատասխանող պետության կողմից անհրաժեշտ բոլոր միջոցների կիրառումը՝ Հանձնաժողովի և Նախարարության որոշումների կատա- րումը լիովին ապահովելու համար, մասնավորապես, ներառյալ՝ եկեղեցու ապամոնտաժումը դիմումատուների հողից՝ առանց հետագա հետաձգման և ամենաուշը վճիռը վերջնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: Հոդված 41. 5000 եվրո առաջին դիմումատուին, 2000 եվրո մնացած դիմումատուներին նյութական վնասի համար։
Full & Egal Universal Law Academy