© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 128 նախադեպի վերաբերյալ
2010թ. մարտ
Oršuš-ը և այլոք ընդդեմ Խորվաթիայի [GC] - 15766/03
Դատավճիռ 16.3.2010 [GC]
Հոդված 14
Խտրականություն
Գնչու (ռոմա) երեխաներին միայն գնչուների դասարաններում տեղավորելը՝ խորվաթերենին նրանց ենթադրելիորեն վատ տիրապետման պատճառով՝ խախտում
Փաստեր՝ Գանգատարկուները Խորվաթիայի տասնհինգ քաղաքացիներ էին՝ գնչուական ծագմամբ, ովքեր հաճախում էին երկու հիմնական դպրոցներ 1996-2000թթ.։ Այդ ժամանակ նրանք երբեմն հաճախել էին միայն գնչուների դասարաններ։ 2002թ. ապրիլին նրանք գործ էին հարուցել դպրոցների դեմ՝ պնդելով, որ, inter alia, այնտեղ տեղի է ունեցել ռասայական խտրականություն և խախտվել է նրանց կրթության իրավունքը այն պատճառով, որ միայն գնչուների դասարանների ուսումնական ծրագիրը ծավալով և բովանդակությամբ մեծապես կրճատված է եղել ներպետական պաշտոնական ուսումնական ծրագրի հետ համեմատությամբ։ Նրանք նաև ներկայացրել էին հոգեբանական մի ուսումնասիրություն, որում նշվում էր, որ առանձնացված կրթությունը զգացական և հոգեբանական առումով վնասում էր գնչու երեխաներին թե՛ ինքնագնահատման և թե՛ նրանց ինքնության զարգացման տեսանկյունից։ 2002թ. սեպտեմբերին քաղաքային դատարանը մերժել էր նրանց բողոքը՝ գտնելով, որ գնչու երեխաների հիմնական մասը տեղավորվել են առանձին դասարաններում այն պատճառով, որ նրանք ունեցել են խորվաթերենի լրացուցիչ ուսուցման կարիք և որ գանգատարկուները չեն հիմնավորել իրենց մեղադրանքները կապված ռասայական խտրականության և ուսումնական ծրագրի կրճատման հետ։ Այս որոշումը թողնվել էր ուժի մեջ բողոքարկվելուց հետո։
Իրավունք՝ Հոդված 14-ը կապված Թիվ 1 Արձանագրության Հոդված 2-ի հետ՝ Կառավարությունը պնդել էր, որ գանգատարկուները տեղավորվել են առանձին դասարաններում խորվաթերեն լեզվին իրենց ոչ բավարար տիրապետման պատճառով։ Դատարանը հետևաբար ստիպված էր քննելու, թե արդյոք դպրոցի իշխանությունները ձեռնարկել էին բոլոր անհրաժեշտ քայլերը՝ լեզուն սովորելու ուղղությամբ գանգատարկուների արագ առաջընթացը և նրանց հետագա ինտեգրումը խառը դասարաններում երաշխավորելու նպատակով։ Այս կապակցությամբ դատարանը նկատել է, որ երեխաների ժամանակավոր տեղավորումը առանձին դասարանում այն հիմքով, որ նրանք բավարար չէին տիրապետում դասավանդման լեզվին, ինքնաբերաբար չէր հակասում Հոդված 14-ին։ Սակայն եթե նման միջոցներն անհամաչափորեն էին ազդել որոշակի էթնիկ խմբի անդամների վրա, ապա անհրաժեշտ էր ապահովել արդյունավետ երաշխիքներ նշված միջոցների կիրառման յուրաքանչյուր փուլում։ Դատարանը նախ նկատել է, որ առկա չի եղել հստակ իրավական հիմք խորվաթերենին բավարար չտիրապետող երեխաներին առանձին դասարաններում տեղավորելու համար։ Բացի այդ, Կառավարությունը ցույց չի տվել, որ նմանօրինակ գործելակերպ է կիրառվել խորվաթերենին անբավարար տիրապետող այլ աշակերտների նկատմամբ երկրի ցանկացած այլ մասում։ Ուստի նման գործելակերպը դժվար թե համարվեր տարածված կամ սովորական գործելակերպ, որը մշակվել էր այն երեխաներին խնդիրներին անդրադառնալու նպատակով, ովքեր բավարար չէին տիրապետում դասավանդման լեզվին։ Ինչ վերաբերում է միայն գնչուների դասարաններին տրամադված ուսումնական ծրագրին, ապա Կառավարությունը պնդել էր, որ այն նույնն էր, ինչպես նույն տարիքային դասարաններում, և որ ամեն դեպքում ցանկացած առանձին դասարանում ուսումնական ծրագիրը կարող էր կրճատված լինել մինչև 30%-ով։ Սակայն միայն գնչուների դասարաններում պարզապես ուսումնական ծրագիրը կրճատելու փոխարեն, Դատարանի կարծիքով, Պետությանը կոչ էր արվել ընդունել համապատասխան դրական միջոցառումներ՝ օգնելու գանգատարկուներին ձեռք բերել անհրաժեշտ լեզվական հմտությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում, մասնավորապես լեզվի հատուկ դասերի միջոցով։ Նման դասեր իսկապես որ անց էին կացվել գանգատարկուներից մի քանիսի համար իրենց հիմնական դպրոցի ինչ-որ փուլում, բայց օրինակ գանգատարկուներից երեքը երբեք նման դասեր չէին ստացել, իսկ մյուս վեց գանգատարկուներին նման դասեր էին առաջարկվել միայն երրորդ դասարանում, չնայած որ նրանք հաճախել էին միայն գնչուների դասարաններ առաջին դասարանից։ Դատարանն այնուհետև նշել էր, որ չկար հաստատված ծրագիր խորվաթերենին ոչ բավարար տիրապետող գնչու երեխաների հատուկ կարիքներին անդրադառնալու համար, որը կներառեր անհրաժեշտ լեզվական հմտությունների ձեռք բերման տարբեր փուլերի ժամանակացույցը (ժամկետները)։ Բացի այդ, Դատարանը համարել էր, որ գնչու երեխաների դպրոցից դուրս մնալու բարձր տոկոսը այն տարածքում, որտեղ սովորել էին գանգատարկուները, կոչ էր անում կիրառել հետագա դրական միջոցառումներ և ակտիվ ներառել սոցիալական ծառայություններ՝ գնչու բնակչության շրջանում կրթության կարևորության շուրջ իրազեկությունը բարձրացնելու նպատակով։ Չնայած որ տվյալ գործը տարբերվում էր D.H.-ը և այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության ([GC], Թիվ. 57325/00, 13-ը նոյեմբերի, 2007թ., Տեղեկատվական ծանուցում Թիվ 102) գործից նրանով, որ երկու դպրոցներում էլ ինքնաբերաբար գնչու աշակերտներին առանձին դասարաններում տեղավորելը չէր եղել ընդհանուր քաղաքականություն, կար ընդհանուր հիմք, որ մի շարք եվրոպական պետություններ գնչու երեխաներին բավարար դպրոցական կրթություն տրամադրելու լուրջ դժվարություններ ունեին։ Չնայած խնդրո առարկա ժամանակահատվածին հաջորդիվ պատասխանող պետության կողմից ձեռնարկված շատ դրական գործողություններին, գանգատարկուների գործում տեղ գտած փաստերն այնուամենայնիվ ցույց էին տալիս, որ նրանց դպրոցական պայմանները բավարար երաշխիքներ չեն ներառել, որոնք կերաշխավորեին, որ կրթության ոլորտում իր հայեցողականության շրջանակներում Պետությունը բավարար ուշադրություն է դարձրել նրանց հատուկ կարիքներին, որպես խոցելի խմբի անդամների։ Արդյունքում գանգատարկուներին տեղավորել են առանձին դասարաններում, որտեղ սովորել են հարմարեցված ուսումնական ծրագրով, առանց խառը դասարաններ փոխադրման հստակ կամ թափանցիկ չափանիշների։
Եզրակացություն՝ խախտում (ինը կողմ, ութ՝ դեմ)։
Վերջապես, Դատարանը գտավ, որ Սահմանադրական դատարանում վարույթների տևողությունը (ավելի քան չորս տարի) եղել է չափազանց երկար (անհամաչափ)՝ խախտելով Հոդված 6 § 1-ը։
Հոդված 41՝ 4,500 եվրո գանգատարկուներից յուրաքանչյուրին՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման նպատակով։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy