© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 161
Մարտ 2013
Օստենդորֆն ընդդեմ Գերմանիայի - 15598/08
Վճիռ 7.3.2013 [V բաժանմունք]
5-րդ հոդված
5-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետ
Օրենքով նախատեսված պարտականության կատարման ապահովում
Ֆուտբոլային երկրպագուի 4-ժամյա կալանքը ոստիկանության կողմից` կանխելու նրա կողմից ծեծկռտուքին մասնակցությունը. խախտում առկա չէ:
Գործի փաստական հանգամանքները – Ֆուտբոլի երկրպագուների մի խմբի հետ դիմողը Բրեմենից մեկնել է Ֆրանկֆուրտ` ֆուտբոլային խաղին մասնակցելու համար: Գործելով Բրեմենի ոստիկանությունից ստացված տեղեկության վրա, որ երկրպագուները պատրաստվում էին բռնություն գործադրել, և որ դիմողը նրանց առաջնորդն է, Ֆրանկֆուրտի ոստիկանությունը կատարել է խուզարկություն, առգրավել դեմքը պաշտպանող դիմակներն ու մի քանի զույգ ավազով լցված ձեռնոցներ, ինչպես նաև խմբի նկատմամբ հսկողություն է սահմանել: Նրանք դիմողին հրամայել են մնալ խմբի հետ և ձերբակալել են նրան, իսկ նա հրաժարվել է այդ անելուց: Նրա բջջային հեռախոսն առգրավվել է, և նա 4 ժամ արգելանքի տակ է պահվել ոստիկանությունում և ազատ է արձակվել խաղի ավարտից մեկ ժամ հետո:
Ֆրանկֆուրտի ոստիկանության կողմից իր անօրինական կալանքի դեմ դիմողի բողոքը մերժվել է և գործով հաջորդ դատավարությունն ընդդեմ Հեսսենի նույնպես ձախողվել է այն բանից հետո, երբ վարչական դատարանները, հիմք ընդունելով Հեսսենի հանրային անվտանգության և կարգի մասին ակտը, սահմանել են, որ դիմողի կալանքն անհրաժեշտ է եղել կանխարգելելու բռնի հանցագործությունների անխուսափելի կատարումը:
Իրավունքի հարցեր – 5-րդ հոդվածի 1-ին մաս: Չնայած դիմողի ազատազրկման համեմատաբար կարճ տևողությանը` նրա ազատությունից զրկվել է 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Ֆրանկֆուրտի ոստիկանությունն իր որոշումը հիմնավորել էր այն փաստական հանգամանքով, որ նա պատրաստվում էր կատարել բռնի հանցագործություններ, մասնավորապես` տեղեկատվությունը, որ ստացվել էր Բրեմենի ոստիկանությունից, հարմարեցված միջոցները, որոնք հայտնաբերվել էին խմբի մյուս անդամների մոտ և որոնք բնորոշ էին խուլիգանների կռիվների համար, դիմողի կապը Ֆրանկֆուրտի խուլիգանների հետ և, վերջապես` նրա հրաժարվելը ենթարկվել խմբից առանձնացնելու: Հետևաբար, ոստիկանությունն ուներ բավականին տեղեկատվություն ենթադրելու, որ դիմողը պլանավորւմ էր խուլիգանական ծեծկռտուք, որի ընթացքում կատարվելու էին կոնկրետ և առանձնահատուկ հանցագործություններ, մասնավորապես` ֆիզիկական բռնություններ և հասարակական կարգի խախտում: Ուստի նրա ազատազրկումը կարող է որակվել որպես հանցանքի կատարման կանխում` 5-րդ հոդվածի 1-ին մասի (c)-ի կետի իմաստով:
Ոստիկանության փորձը ցույց տվեց, որ խուլիգանական ծեծկռտուքները սովորաբար կազմակերպվում են նախօրոք, բայց տեղի չեն ունենում ֆուտբոլային մարզադաշտի ներսում կամ դրան մոտ տարածքում: Այսպիսով, դիմողի հեռախոսի առգրավումն ու նրան խմբից առանձնացնելը բավարար չեն եղել կանխելու ծեծկռտուքը: Այնուամենայնիվ, որպեսզի ազատազրկումը համապատասխանի 5-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետին, այն նաև պետք է կասկածյալին իրավասու իրավական իշխանությանը ներկայացնելու նպատակ հետապնդի: Դիմողի ազատազրկման իրավական հիմքի` Հեսսենի հանրային անվտանգության և կարգի մասին ակտի նպատակը բացառապես հանցագործությունների կանխարգելումն է և ոչ թե հետապնդումը, և նպատակ չունի կասկածյալին բերելու դատավորի մոտ քրեական դատավարության շրջանակներում: 5-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետը չի կարող մեկնաբանվել նաև այնպես, որ վերաբերի դիմողի գործին նման հանգամանքներում անձի կալանքին, քանի որ դա համատեղելի չի լինի 5-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետի հետ` որպես ամբողջություն, այլ պետք է դիտարկել 5-րդ հոդվածի 3-րդ մասի հետ փոխկապակցված: Մասնավորապես, 5-րդ հոդվածի 3-րդ մասում > եզրույթը չի վերաբերում ոստիկանության կանխարգելիչ կալանքի օրինականության վերաբերյալ դատական որոշմանը, այլ միայն քրեական դատավարությանը: Դատարանը չի համոզվել Կառավարության այն փաստարկով, որ հանցագործություններից հանրությանը պաշտպանելու` Պետությունների 2-րդ և 3-րդ հոդվածների պարտավորությունները պետք է հաշվի առնվեն 5-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանության ներքո, քանի որ, թեև Կոնվենցիան Պետություններից պահանջում է իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել ողջամիտ քայլեր կանխելու վատ վերաբերմունքը, սակայն այդ պարտավորությունները չեն թույլատրում նրանց պաշտպանել անհատներին այլոց հանցավոր արարքներից այնպիսի միջոցներով, որոնք ինքնին հակասում են Կոնվենցիային: Այդ պատճառով Կոնվենցիայով սահմանված` Պետությունների պոզիտիվ պարտավորությունները չեն լիազորում ազատության սահմանափակման թույլատրելի հիմքերի տարբեր կամ լայն մեկնաբանություն, քան դրանք սպառիչ թվարկված են 5-րդ հոդվածի 1-ին մասում: Հետևաբար, դիմողի կալանավորումը չի կարող արդարացվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (c) կետի ներքո:
Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի ներքո արդարացմանը, որի համաձայն թույլատրվում է կալանավորում օրենքով նախատեսված որևէ պարտավորության կատարման ապահովման համար, Դատարանը եզրահանգում է, որ դիմողի համար սահմանված պարտականությունը բավականին առանձնահատուկ և կոնկրետ է, որպեսզի համապատասխանի իր նախադեպային իրավունքին: Երաշխավորելու համար անհատների` նման հանգամանքներում կամայական կալանավորման սուբյեկտ չդառնալը` նախքան եզրակացնելը, որ քննարկվող փաստարկը չի հաստատվել, անհրաժեշտ է երաշխավորել, որ շահագրգիռ անձինք գիտակցեն այն առանձնահատուկ գործողության բնույթը, որի կատարումից նրանցից պահանջվում է ձեռնպահ մնալ, և ինքնին ցույց են տալիս իրենց դիտավորությունը չկատարելու այդ պահանջը: Սույն գործով դիմողը գիտակցել է, որ իրենից պահանջել են ձեռնպահ մնալ հակառակորդ խուլիգանների խմբի հետ ծեծկռտուք կազմակերպելուց, և նախքան իր ձերբակալումը իրեն կարգադրել են մնալ շրջագայող երկրպագուների հետ կամ մնալ հսկողության ներքո: Նպատակ ունենալով խուսափելու ոստիկանական հսկողությունից և կապի մեջ մտնելով այլ խուլիգանի հետ` նա ցույց է տվել, որ չի ցանկանում կատարել հասարակական կարգը պահպանելու իր պարտականությունը: Հետևաբար, նրա կալանքը նպատակ է հետապնդել կանխելու նրա` կողմից ծեծկռտուքի կազմակերպումը և նրա մասնակցությունը, և պատժիչ բնույթ չի կրել:
Որոշակի ժամանակահատվածում և տեղում առանձնահատուկ հանցանք չկատարելու դեպքում, ի տարբերություն առանձնահատուկ գործողություն կատարելու պարտականության, այս պարտականությունը պետք է դիտարկվի որպես 5-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի հետ համատեղելի նպատակ այն դեպքում, երբ դադարեցվել է դրա գոյությունն այն փաստի ուժով, որ սպառվել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում հանցանքը պետք է որ տեղի ունեցած լիներ: Չի բացառվում, որ շահագրգիռ անձը նախքան այն հանցանքի կատարման պահը, որը պետք է տեղի ունենար, ցույց տա, որ ինքն այլևս մտադիր չէ կատարելու այդ հանցագործությունը, այդ պարագայում նրա կալանավորումը պետք է անմիջապես դադարեցվի: Այնուամենայնիվ, որևէ փաստարկ առկա չէ, որ կալանավորման ընթացքում դիմողը որևէ կամահայտնություն է դրսևորել կատարելու իր` հասարակական կարգը պահպանելու պարտականությունը: Հետևաբար, նրա պարտականությունը համատեղելի է եղել 5-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի նպատակների հետ, երբ դադարել է տվյալ խաղը և մյուս խուլիգանները ցրվել են, և դա տեղի է ունեցել այն պահին, երբ նրան ազատ են արձակել: Ուստի նրա 4-ժամյա կալանքը համաչափ է եղել նրա կողմից անմիջապես կատարվող պարտականության կատարման ապահովման հետ, մասնավորապես` հանրային շահի` մեծ թվով երկրպագուների ներգրավմամբ խաղաղ ընթացող մարզական իրադարձությանը չխոչընդոտելուն և 5-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի տեսանկյունից արդարացված է եղել: Ավելին, Հեսսենի հանրային անվտանգության և կարգի մասին ակտի համաձայն` այն օրինական է եղել:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy