© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 168
2013թ. նոյեմբեր
Österreichische Vereinigung zur Erhaltung, Stärkung und Schaffung eines wirtschaftlich gesunden land- und forstwirtschaftlichen Grundbesitzes-ն ընդդեմ Ավստրիայի - 39534/07
Վճիռ 28.11.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 10
Հոդված 10-1
Տեղեկություններ տարածելու ազատություն
Տեղեկություններ ստանալու ազատություն
Տարածաշրջանային իշխանությունների կողմից կայացված որոշման պատճեն միությանը տրամադրելու մերժումը, որը մտադրություն ուներ ուսումնասիրել գյուղատնտեսական և անտառային հողերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումների ունեցած հետևանքները. խախտում
Փաստեր. Դիմումատուն գրանցված միություն էր հանդիսանում, որի նպատակներից էր ուսումնասիրել գյուղատնտեսական և անտառային հողերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումների ունեցած հետևանքները հանրության համար և համապատասխան օրինագծերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելը: Այդ կապակցությամբ, 2005թ. ապրիլին դիմումատուն հարցում էր ներկայացրել Tyrol-ի Անշարժ գույքի գործարքների հանձնաժողովին` տարածաշրջանային այն մարմնին, որի վավերացումն անհրաժեշտ էր որոշակի գյուղատնտեսական և անտառային հողերի գործարքների համար, խնդրելով իրեն տրամադրել տարեսկզբից հանձնաժողովի կայացրած բոլոր որոշումների պատճեները: Դիմումատուն համաձայն էր, որպեսզի տրամադրվող որոշումներից հեռացվեին կողմերի տվյալները և որոշակի նուրբ հարցերին վերաբերող տեղեկություններ և առաջարկել էր փոխհատուցել դրա հետ կապված ծախսերը: Հանձնաժողովը մերժել է տրամդրել դրանք, վկայակոչելով ժամանակի սղությունը և անձնակազմի սակավությունը: Հանձնաժողովի այդ որոշումն անփոփոխ էր թողնվել ներպետական դատարանների կողմից:
Իրավունք. Հոդված 10. Հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության ամփոփմամբ զբաղվող միությանը Հանձնաժողովի որոշումներին ծանոթանալու մերժումը հանդիսանում էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի նկատմամբ միջամտություն: Միջամտությունը նախատեսված էր օրենքով և հետապնդում էր այլ անձանց իրավունքները պաշտպանելու իրավաչափ նպատակը:
Társaság a Szabadságjogokért-ի գործով կայացված վճռում Դատարանը նշել է, որ կողմնակից է «տեղեկություններ ստանալու ազատության» հասկացության ավելի լայն մեկնաբանմանը, որը ներառում է տեղեկությունների մատչելիության իրավունքը: Դատարանը զուգահեռներ էր նաև քաշել մամուլի ազատությանը վերաբերող նախադեպային իր իրավունքի հետ` նշելով, որ ավելի խստապահանջ վերասկողության անհրաժեշտություն է առաջանում այն դեպքերում, երբ իշխանություններն օգտվում են տեղեկատվական մենաշնորհից, որին միջամտում է հանրային հսկիչի գործառույթի իրագործումը:
Հետևաբար, չնայած Դատարանը չի ընդունել միության պնդումն առ այն, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո ձևավորված նախադեպային իրավունքն ենթադրում է էլեկտրոնային տվյալների բազայի միջոցով բոլոր որոշումների կամ հարցման պարագայում անանուն թղթային պատճեների տրամադրելու ընդհանուր պարտավորություն, այնուամենայնիվ, Դատարանը պետք է քննի, թե արդյո՞ք միության հարցումը մերժելու մասին ներպատական մարմինների փաստարկները «հիմնավոր և բավարար» էին տվյալ գործի առանձնահատուկ հանգամանքների պարագայում: Իրավացիորեն և հակառակ Társaság a Szabadságjogokért-ի գործով դիրքորոշման, սույն գործով խնդրո առարկա տեղեկատվության տրամադրման հարցումը չէր վերաբերում կոնկրետ մի փաստաթղթի, այլ` որոշակի ժանակահատվածում կայացված որոշումների շարքին: Բացի այդ, հիշյալ որոշումներն անվանազրկելու և դրանց պատճեները միությանը ուղարկելու անհրաժեշտությունը կարող էր էական ռեսուրսներ պահանջել: Այնուամենայնիվ, միությունն ընդունել է, որ անձնական տվյալները կարող էին հեռացվել որոշումներում և առաջարկել էր փոխհատուցել պահանջվող փաստաթղթերի պատճենահանման և փոստային ծախսերը: Ավելին, զարմանալի էր, որ Հանձնաժողովի («քաղաքացիական իրավունքների» վեճերի լուծման համար պատասխանատու պետական մարմնի) ոչ մի որոշում էլեկտրոնային կամ որևէ այլ եղանակով չէր հրապարակվել: Ուստի, Հանձնաժողովի կողմից վկայակոչված սպասվող խոչընդոտների մեծ մասը մտացածին էին և Հանձնաժողովն ինքն էր ընտրել չհարապարակել իր որոշումները:
Ամփոփելով, միության` Հանձնաժողովի որոշումները տրամադրելու հարցումը մերժելու առնչությամբ ներպետական իշխանությունների կողմից վկայակոչված փաստարկները «հիմնավոր» էին, սակայն` ոչ «բավարար»: Չնայած Դատարանի խնդիրը չէ որոշել, թե ինչպես Հանձնաժողովը պետք է ապահովեր վիճարկվող որոշումների մատչելիությունը միության համար, սակայն վերջինիս որոշումները ստանալու լիարժեք անհնարինությունն անհամաչափ էր և չէր կարող համարվել որպես ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. Վնասի փոհհատուցման վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացվել:
Այնուհետև, Դատարանը միաձայն վճռել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
(Տե՛ս Társaság a Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի, 37374/05, 14 ապրիլ 2009թ., Նախադեպային տեղեկատու թիվ 118)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy