© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 139
մարտ 2011
Օտեխի Մոնդրագոնն ընդդեմ Իսպանիայի - 2034/07
Վճիռ 15.3.2011 [Երրորդ բաժանմունք]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Թագավորին վիրավորելու համար քրեական դատապարտում: խախտում
Փաստերը – Մամուլի ասուլիսի ժամանակ դիմումատուն, որպես բասկերի խորհրդարանական խմբի խոսնակ, մեկնաբանել է ոչ վաղ անցյալում բասկական թերթի փակումը, դրա գլխավոր խմբագիրների ձերբակալությունները և նրանց բողոքները կալանքի տակ գտնվելու ընթացքում դաժան վերաբերմունքի հետ կապված: Անդրադառնալով թագավորի` Բասկերի երկիր այցելությանը նա հայտարարել է «Ինչպես կարելի է այսօր Բիլբաոյում լուսանկարվել Իսպանիայի թագավորի հետ, երբ [նա] Իսպանիայի բանակի գերագույն հրամանատարն է, այսինքն այն անձը, ով դահիճների է հրամայում, պաշտպանում է խոշտանգումները և բռնության և խոշտանգումների միջոցով մեր ազգին է պարտադրում իր միապետական ռեժիմը»: Հետագայում դիմումատուն դատապարտվել է մեկ տարով ազատազրկման` թագավորին ծանր վիրավորանքների համար: Նրա բողոքարկումներն ապարդյուն են եղել:
Իրավունք – Հոդված 10: Դիմումատուի նկատառումները արվել են ընդհանուր շահերի վերաբերյալ հանրային բանավեճի ենթատեքստում: Այդ պատճառով էլ իշխանությունների հայեցողության սահմանները նրա նկատմամաբ կիրառված սանկցիայի անհրաժեշտությունը գնահատելիս որոշակիորեն նեղ են: Ներպետական դատարանները համարել են, որ դիմումատուի մեկնաբանություններն ավելի շատ արժեքային դատողություններ են քան փաստի արձանագրում: Այնուամենայնիվ, նրանք նաև վճռել են, որ այն ենթատեքստը, որում տրվել են մեկնաբանությունները, չի կարող արդարացնել դրանց լրջությունը, հաշվի առնելով որ ենթադրյալ խոշտանգումների մեղադրանքներն առաջադրվել են անբավարար ապացույցների հիման վրա: Դրա հետ կապված Դատարանը նկատել է, որ օգտագործված արտահայտությունները կարող էին դիտարկվել, որպես դաժան վերաբերմունքի դեպքերի համար պետության անվտանգության ուժերի պատասխանատվության հնարավորության վերաբերյալ ավելի լայն հանրային բանավեճի մաս: Չնայած դիմումատուի կողմից օգտագործված արտահայտություններն իրականում կարող են պրովոկացիոն համարվել, անհրաժեշտ է ի նկատի ունենալ այն փաստը, որ նույնիսկ եթե դիմումատուի որոշ խոսքեր կրել են թշնամական բնույթ, բռնության կոչեր չեն եղել և դրանք չեն հանգեցրել ատելության սերմանմանը: Բացի այդ խոսքը գնում էր մամլո ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների մասին, ինչը զրկել է դիմումատուին, մինչև դրանց հանրային դառնալը, դրանք վերաձևակերպելու կամ հետ վերցնելու հնարավորությունից: Հիշեցնելով հանրապետական կառավարման ձև ունեցող պետությունների ղեկավարների չափազանց պաշտպանության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը` Դատարանը համարում է, որ համապատասխան սկզբունքները կիրառելի են նաև միապետական համակարգերի դեպքում: Այն փաստը, որ թագավորը չեզոքություն է պահպանում քաղաքական բանավեճերում` մրցավարի և պետության խորհրդանիշի իր դիրքում, նրան պաշտպանություն չի ընձեռում իր պաշտոնական պարտականությունների կատարման սահմաններում կամ որպես պետության ներկայացուցչի, որի խորհրդանիշն է հանդիսանում, քննադատությունից` հատկապես նրանց կողմից, ովքեր օրինականորեն հանդես են գալիս այդ պետության սահմանադրական կառուցվածքի, ներառյալ միապետական կարգերի դեմ: Ավելին, այն փաստը, որ թագավորը Իսպանիայի սահմանադրության համաձայն «ենթակա չէ պատասխանատվության», այդ թվում քրեական, չի կարող ինքնին խոչընդոտ հանդիսանալ նույնիսկ սիմվոլիկ` որպես անձ նրա հեղինակության հարգանքի սահմաններում, նրա հնարավոր ինստիտուցիոնալ պատասխանատվության վերաբերյալ ազատ բանավեճի համար: Հարկ է նաև նկատել, որ վիճելի արտահայտությունները չեն վերաբերել թագավորի անձնական կյանքին կամ նրա անձնական պատվին, քանի որ դրանք վերաբերել են միայն թագավորի` որպես պետական ապարատի և զինված ուժերի գլխի և խորհրդանշի սահմանադրական պատասխանատվությանը: Վերջապես, սույն գործի հանգամանքներում որևէ բան չի կարող արդարացնել ազատազրկման ձևով պատժի նշանակումը: Դիմումատուին քրեական պատասխանատվության ենթարկելը ուղեկցվել է պատիժը կրելու ընթացքում նրա` ընտրելու իրավունքի կասեցմամբ, չնայած որ նա քաղաքական գործիչ էր: Այդպիսով, դիմումատուի դատապարտումը և նրա նկատմամբ պատժի կիրառումը անհամաչափ են եղել հետապնդվող օրինական նպատակին` այն է Իսպանիայի թագավորի` սահմանադրությամբ երաշխավորված հեղինակության պաշտպանությանը:
Եզրակացություն խախտում (միաձայն):
Հոդված 41: 20,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy