© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 8139/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
7 հունվարի 2012թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
09/05/2012
Սույն վճիռը վերջնական է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համապատասխան: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Օթմանն (Աբու Քաթադան) ընդդեմ Միացյալ Թագավորության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հինգերորդ բաժանմունքը հետևյալ կազմով`
Լեխ Գարլիկի (Lech Garlicki), Նախագահ
Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza),
Լիլյանա Միյովիչ (Ljiljana Mijović)
Դեյվիդ Թհոր Բյորգվինսոն (Davíd Thór Björgvinsson),
Լեդի Բիանկու (Ledi Bianku)
Միհայ Պոալելաունժ (Mihai Poalelungi)
Վինսենթ Ա. Գաետանո (Vincent A. De Gaetano),
և Լոուրենս Ըրլի (Lawrence Early), բաժանմունքի քարտուղար,
2011թ. դեկտեմբերի 13-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց այդ օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Գործը սկիզբ է առել 2009թ. փետրվարի 11-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Հորդանանի քաղաքացի պարոն Օմար Օթմանի («դիմումատու») կողմից ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բերված թիվ 8139/09 գանգատի հիման վրա: Դիմումատուին ներկայացրել է Տիկին, Ջ. Փիրսը, Լոնդոնում «Բինբերգ Փիրս & Փասրթնրս» ընկերությունում գործունեություն իրականացնող իրավաբան: Նրան օգնում էին պարոն Է. Ֆիցջերալդը ԹՓ, պարոն Հուսեինը ԹՓ և պարոն Դ. Ֆրիդմանը` իրավախորհրդատու: Միացյալ Թագավորության կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր տիկին լ. Դուբան, Արտաքին և Համագործակցության գործերի նախարարությունից: Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ Հորդանանին հանձնելու դեպքում իրեն սպառնալու է դաժան վերաբերմունք` Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակառակ, և արդարադատության ակնհայտ մերժում` Կոնվենցիայի 6-րդ հոդվածին հակառակ: 2009թ. փետրվարի 19-ին այն Պալատի նախագահը, որին հանձնվել էր գանգատը, որոշել է կիրառել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը, հայտնելով Կառավարությանը, որ ցանկալի կլիներ կողմերի շահերից ելնելով և դատավարության պատշաճ անցկացման նպատակով դիմումատուին չտեղափոխել Հորդանան` մինչև Դատարանի որոշումը:
2009թ. մայիսի 19-ին Դատարանը որոշել է ծանուցել Կառավարությանը գանգատի մասին: Այն նաև որոշել է միևնույն ժամանակ վճռել գանգատի ընդունելիության և էության վերաբերյալ (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ) Դիմումատուները և կառավարությունը յուրաքանչյուրը նկատառումներ են ներկայացրել (Դատարանի կանոնակարգի 59-րդ կանոն 1-ին կետ): Ի հավելումն, երրորդ կողմի դիտողություններ են ստացվել «Ամնիսթի Ինթերնեյշնլ», «Հյումն Ռայթս Ուոչ» և «Ջասթիս» ոչ կառավարական կազմակերպություններից, որոնց Պալատի նախագահը թույլատրել էր ներգրավվել գրավոր ընթացակարգին (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 2-րդ կետ): Կողերը պատասխանել այդ նկատառումների (44-րդ կանոն 5-րդ կետ): Դռնբաց նիստը տեղի է ունեցել Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում, 2010թ. դեկտեմբերի 14-ին (59-րդ կանոնի 3-րդ կետ):
Դատարանում հանդես եկան
(ա) Կառավարության անունից
Տիկին Լ. Դուբան,Ներկայացուցիչ,
Պարոն Մ. Բելոֆֆը ԹՓ,
Տիկին Ռ. Թեմ ԹՓ,
Պարոն Թ. Էիքին Իրավախորհրդատու,
Պարոն Ն Ֆասսելլը
Պարոն Ա. Գլեդհիլլը
Պարոն Ա. ՌոուսթոնըըԽորհրդականներ
(բ) Դիմումատուի անունից
Տիկին Գ. Փիրսը, Փաստաբան,
Պարոն Է. Ֆիցջերալդը ԹՓ
Պարոն Դ. Ֆրիդմանը Իրավախորհրդատու
Դատարանը լսեց պարոն Բելոֆֆի և պարոն Ֆիցջերալդի ելույթները և նրանց պատասխանները Դատարանի կողմից տրված հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Ներածություն Դիմումատուն ծնվել է 1960թ. Բեթղեհեմի մերձակայքում, որն այն ժամանակ Հորդանանի թագավորության մաս էր կազմում: Նա Միացյալ Թագավորություն է ժամանել 1993թ. սեպտեմբերին, մինչ այդ նա փախել էր Հորդանանից և գնացել Պակիստան: Նրա` ապաստան ստանալու դիմումը հաջողությամբ է պսակվել, ինչի համար հիմք է հանդիսացել նախևառաջ, այն որ նա կալանավորվել և խոշտանգումների է ենթարկվել Հորդանանի իշխանությունների կողմից 1988թ. մարտին և 1990-91թթ. և երկրորդ` նա կալանավորվել և հետագայում տնային կալանքի տակ է պահվել երկու հետագա դեպքերով: Դիմումատուն փախստական է ճանաչվել 1994թ. հունիսի 30-ին և թույլտվություն է ստացել մնալ մինչև 1998թ. հունիսի 30-ը: Ինչպես լինում է սովորաբար, նախարարը չի նշել դիմումատուին փախստական ճանաչելու իր որոշման պատճառները: 1998թ. մայիսի 8-ին դիմումատուն դիմել է Միացյալ Թագավորությունում անորոշ ժամկետով մնալու թույլտվության համար: Այդ դիմումի վերաբերյալ որոշում չի կայացվել մինչև դիմումատուի ձերբակալությունը 2002թ. հոկտեմբերի 23-ին: Այդ ամսաթվին նա կալանքի տակ է վերցվել «Հակաահաբեկչության, հանցագործությունների և անվտանգության մասին» 2001թ. օրենքի համաձայն (տե՛ս Ա.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 3455/05, կետ 90, 19 փետրվարի 2009թ.). 2005թ. մարտին օրենքի` ուժը կորցնելուց հետո դիմումատուն գրավով ազատ է արձակվել և ապա հսկողության տակ վերցվել «Ահաբեկչության կանխարգելման մասին» 2005թ. օրենքի համաձայն (նույն տեղում` կետեր 83-84): 2005թ. օգոստոսի 11-ին հսկողության տակ պահվելու բողոքը դեռ քննվում էր, նախարարի անունից դիմումատուն ծանուցվել է իրեն վտարելու մտադրության մասին (տե՛ս ստորև` բաժին Դ, կետ 25):
Բ. Նախորդող քրեական դատավարությունները Հորդանանում
«Բարեփոխումների և մարտահրավերների» դատաքննությունը
1999թ. ապրիլին դիմումատուն in absentia մեղադրվել է Հորդանանում պայթյուններ կազմակերպելու դավադրության մեջ, մի դատաքննության ընթացքում, որը հայտնի է «բարեփոխումների և մարտահրավերների» գործ անվամբ:Գործը ներառում էր մեղադրանք Հորդանանում ռմբահարումներ իրականացնելու դավադրության վերաբերյալ, որը հանգեցրել էր 1998թ. Ամմանում Ամերիկյան դպրոցի և «Երուսաղեմ» հյուրանոցի վրա հաջողությամբ իրականացված հարձակումներին: Հետագայում առաջադրվել են ահաբեկչական խմբավորման մասնակցության մեղադրանքներ, սակայն այս հարցերի նկատմամբ տարածվել էր ընդհանուր համաներումը: Դատաքննության ավարտին դիմումատուն դատապարտվել է ցմահ բանտարկության` տաժանակիր աշխատանքների կատարմամբ:Դատաքննության ընթացքում վկաներից մեկը` Մոհամեդ Ալ-Ջերամայնը, խոստովանել է, որ նա և ոչ թե մեղադրյալներն են ներգրավված եղել ռմբահարումներում: Պետական անվտանգության դատարանի նիստն այն տեսակետն է պաշտպանել, որ նրա խոստովանությունը ակնհայտորեն կեղծ է, օրինակ` պայթուցիկների բնույթի մասին նրա հայտնածի և այլ տեխնիկական ապացույցների միջև անհամապատասխանությունների պատճառով: Պարոն Ալ-Ջերամայնը հետագայում բանտարկվել է սպանությունների համար, որոնց համար դատապարտվել է մեկ այլ դատավարության արդյունքում:Դիմումատուն պնդել է, որ իր դեմ եղած ապացույցներն առավելապես հիմնված է նույն գործով մեղադրյալ Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերի (որը հայտնի է նաև որպես Ալ-Խամայսեհ) կողմից տրված մեղսագրական ցուցմունքի վրա: Հանրային (պետական) մեղադրողին կատարած իր խոստովանության մեջ, պարոն Ալ-Համաշերը պնդել է, որ դիմումատուն քաջալերել է հարձակումներից առաջ: Հայտնել է նաև, որ նա հարձակումներից հետո շնորհավորել է խմբին:Պարոն Ալ-Համաշերը, մի քանի այլ մեղադրյալների հետ միասին, Պետական անվտանգության դատարանի առջև դատավարության ընթացքում գանգատվել է, որ իրենք ենթարկվել են խոշտանգումների Հորդանանի ընդհանուր հետաքննությունների դիրեկտորիայի կողմից (ՀԸԴ), որը Հանրային անվտանգության դիրեկտորիայի և զինված ուժերի հետ միասին պատասխանատու է Հորդանանում ներքին անվտանգության և անվտանգության սպառնալիքների պահպանության համար: Հարցաքննության ավարտին, որի ընթացքում նրանք պնդում էին, որ խոշտանգումների են ենթարկվել, դատախազը ցուցմունք է վերցրել յուրաքանչյուր ամբաստանյալից:Դատաքննության ընթացքում իրավաբանները, դատաբժիշկները և ամբաստանյալների հարազատները վկայություն են տվել ամբաստանյալների վրա խոշտանգումների տեսանելի նշանների վերաբերյալ: Այնուամենայնիվ, Պետական անվտանգության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալները չեն կարողացել ապացուցել խոշտանգումները:Մի քանի անգամ բողոքներ են ներկայացվել Վճռաբեկ դատարան և գործը վերադարձվել է Պետական անվտանգության դատարան, չնայած, քանի որ դիմումատուն դատապարտվել է in absentia նրա անունից որևէ բողոքարկում չի եղել: Այդ բողոքարկումների ընթացքում դատավճիռներն անփոփոխ են թողնվել այն հիմքով, որ համապատասխան ցուցմունքներն արդեն տրված են եղել հանրային մեղադրողին: Այդպիսով այդ ցուցմունքներում կատարված խոստովանությունները բավարար ապացույց են հանդիսացել դատապարտման համար, եթե դատարանն ընդունել է դրանք, և եթե հանրային մեղադրող բավարարված է եղել այդ խոստովանություններով: Վճռաբեկ դատարանը մերժել է այն պահանջը, որ հանրային մեղադրող պետք է ապացուցի որ ամբաստանյալները խոստովանել են իրեն իրենց սեփական կամքով. Հանրային մեղադրողի` խոստովանության կամավոր ստացված լինել ապացուցելու պարտականությունը ծագում է միայն այն ժամանակ, երբ խոստովանությունը չի ստացվել նրա կողմից: Խնդրո առարկա խոստովանությունները իսկական են և որևէ ապացույց չկա, որ դրանք կատարվել են ֆինանսական կամ բարոյական հարկադրանքի ներքո:Վճռաբեկ դատարանն այնուհետև քննության է առել այն պնդումները, որ հանրային մեղադրողին արված խոստովանությունները տրվել են ՀԸԴ-ում կալանքի ներքո գտնվելու ընթացքում ամբաստանյալների և նրանց ընտանիքների նկատմամբ կիրառված հարկադրանքների հետևանքով: Այդպիսի վարքագիծը հետաքննության ընթացքում հակասում է Հորդանանի օրենքներին և հանգեցնում է իրավախախտների պատասխանատվությանը: Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրությունը, որ ամբաստանյալների պնդումները ճիշտ են, ի չիք չի դարձնում հանրային մեղադրողին արված խոստովանությունները, քանի դեռ չի ապացուցվել, որ այդ խոստովանություններն արվել են իրենց կողմից չկատարված արարքներ խոստովանելու նպատակով ամբաստանյալներին նկատմամբ ապօրինի հարկադրանքի կիրառման հետևանքով: Ամբաստանյալները չեն նշել այդ մասին:Այս դատավարությունում դիմումատուի դատապարտման արդյունքում Հորդանանի իշխանությունները Միացյալ Թագավորությունից պահանջել են արտահանձնել նրան: 2000թ. սկզբում այս պահանջը հանվել է Հորդանանի կողմից:
«Հազարամյակի դավադրության» դատաքննությունը
2000թ. աշնանը դիմումատուն կրկին in absentia դատաքննության է ենթարկվել Հորդանանում, այս անգամ «հազարամյակի դավադրություն» անվամբ հայտնի գործը վերաբերում էր Հորդանանում արևմտյան և իսրայելյան թիրախներում պայթյունների իրականացմանը, որոնք պետք է համընկնեին հազարամյակի տոնակատարություններին: Դավադրությունը բացահայտվել էր մինչև հարձակումները կկարողանային իրականացվել: Դիմումատուն մեղադրվել է համակարգչի համար գումար տրամադրելու և ամբաստանյալներից մեկի` Աբու Հաուշերի տանը հայտնաբերված իր գրվածքների միջոցով քաջալերելու համար: Դիմումատուն պնդել էր, որ հիմնական ապացույցն իր դեմ Աբու Հաուշիրի ցուցմունքն էր: Ամբաստանյալների մեծ մասը մեղավոր են ճանաչվել մեղադրանքների մեծ մասով. ոմանք ամբողջովին կամ մասամբ արդարացվել են: Դիմումատուն մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է տասնհինգ տարվա ազատազրկման` տաժանակիր աշխատանքներով: Մնացած ամբաստանյալները, ներառյալ Աբու Հաուշերը, դատապարտվել են մահվան: Վերաքննության արդյունքում, որոշ ամբաստանյալներ, ներառյալ, ըստ երևույթին, Աբու Հաուշիրը, պնդել են, որ խոշտանգումների են ենթարկվել նախնական հարցաքննությունների հիսուն օրերի ընթացքում, երբ նրանց համար մատչելի չեն եղել իրավաբանները: Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքարկման այս հիմքը, վճռելով, որ հարցաքննությունների արձանագրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ամբաստանյալի տեղեկացվել է մեղադրանքների վերաբերյալ լռություն պահպանելու իր իրավունքի մասին, եթե նրա իրավաբանը ներկա չէ: Դիմումատուն պնդում է նաև, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ ենթադրվող վատ վերաբերմունքը ՀԸԴ-ում կալանքի ժամանակ, էական չէ, քանի որ Պետական անվտանգության դատարանը հենվել է ոչ թե ամբաստանյալների` ՀԸԴ-ին արված, այլ հանրային մեղադրողին արված խոստովանությունների վրա: Աբու Հաուշերի նկատմամբ անփոփոխ է թողնվել մահվան դատավճիռը:Միացյալ Թագավորության Ներգաղթի հարցերով բողոքարկման հատուկ հանձնաժողով (ՆԲՀՀ) եզրակացությունները յուրաքանչյուր գործով ներկայացված ապացույցների վերաբերյալ շարադրված են ստորև` 45-րդ կետում: ՆԲՀՀ-ի եզրակացություններից հետո մատչելի դարձած ապացույցները, որոնք ներկայացվել են սույն Դատարանին, ամփոփված են ստորև` 94-105-րդ կոտորում (տե՛ս վճռի ամբողջական շարադրանքը, որը հասանելի է Hudoc-ում):
Գ. Միացյալ Թագավորության և Հորդանանի միջև Փոխըմբռնման հուշագրով ամրագրված համաձայնությունը2001թ. հոկտեմբերին Արտաքին և համագործակցության գործերի նախարարությունը տեղեկացրել է Միացյալ Թագավորության կառավարությանը, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասում է ահաբեկչության մեջ կասկածվողներին Հորդանան արտահանձնելը: 2003թ. մարտին, կառավարության կողմից այդպիսի խոչընդոտների վերացման վերաբերյալ ուսումնասիրությունից հետո, Արտաքին և համագործակցության գործերի նախարարությունը հաստատել է, որ 2001թ. հոկտեմբերին հայտնած կարծիքն ուժի մեջ է մնում, սակայն որ իրենք դիտարկում են, թե արդյոք շահագրգիռ պետությունները կցանկանան և կկարողանան համապատասխան երաշխիքներ ներկայացնել, երաշխավորելու համար, որ պոտենցիալ արտահանձնվողների նկատմամբ կցուցաբերվի Միացյալ Թագավորության պարտավորություններին համահունչ վերաբերմունք: 2003թ. մայիսին Արտաքին գործերին նախարարը համաձայնել է, որ օտարերկրյա կառավարություններից կոնկրետ և վստահելի երաշխիքներ ստանալը հուշագրերի տեսքով կարող է Միացյալ Թագավորությունից արտաքսել թույլ տվող միջոց լինել:2003թ. նոյեմբերին Ամմանում բրիտանիայի դեսպանատանը հրահանգվել է Հորդանանի կառավարության հետ քննարկել շրջանակային փոխըմբռնման հուշագրի (ՓՀ) գաղափարը: 2005թ. փետրվարին, Միացյալ թագավորության վարչապետի և Հորդանանի թագավորի և Ներքին գործերի նախարարի և Հորդանանի արտաքին գործերի նախարարի հանդիպումից հետո ՓՀ էության վերաբերյալ համաձայնություն է կայացվել:Հետագա բանակցությունները տեղի են ունեցել 2005թ. հունիսին և ՓՀ-ն ստորագրվել է 2005թ. օգոստոսի 10-ին: Այդ ՓՀ-ն սահմանում էր մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանության մի շարք երաշխիքներ, որոնք պետք է պահպանվեին, ինչ որ մեկին մի երկրից մյուս երկիրը վերադարձնելիս (տե՛ս ստորև` կետ 76): Նույն օրը լրացուցիչ համաձայնություն է ստորագրվել Ամմանում Միացյալ Թագավորության գործերի հավատարմատարի և Հորդանանի ներքին գործերի նախարարության միջ, որը ամրագրում էր, որ Հորդանանի կառավարության կարող է երաշխիքներ տրամադրել, որ առանձին գործերով մահապատիժ չի կիրառվի: Դիմումատուի հետ կապված` արտահանձնումից հետո կրկնակի քննության իրականացմանն առնչվող հարցերը նույնպես առաջադրվել են Հորդանանի կառավարությանը և պատասխանվել են 2006թ. մայիսին Հորդանանի արտաքին գործերի նախարարության իրավախորհրդատուի կողմից:ՓՀ-ն նախատեսում էր դրույթներ, որոնց համաձայն վերադարձված ցանկացած անձ կարող էր դիմել և անհապաղ և կանոնավոր այցելություններ ստանալ Միացյալ Թագավորության և Հորդանանի կառավարությունների կողմից միասնաբար կազմված անկախ մարմնի ներկայացուցիչներից: 2005թ. հոկտեմբերի 24-ին Մարդու իրավունքների հետազոտությունների “Ադալեհ» կենտրոնը («“Ադալեհ» կենտրոն») մշտադիտարկման պայմանագիր է ստորագրել Միացյալ Թագավորության կառավարության հետ: 2006թ. փետրվարի 13-ին համաձայնեցվել են “Ադալեհ» կենտրոնի իրավասությունները (տե՛ս ստորև` կետ 80):
Դ. Դիմումատուի բողոքը արտաքսման դեմ2005թ. օգոստոսի 11-ին, այսինքն ՓՀ ստորագրման հաջորդ օրը, Նախարարը ծանուցում է ուղարկել է դիմումատուին արտաքսելու մտադրության մասին: Նախարարը հավաստել է, որ դիմումատուին արտաքսելու որոշումն ընդունվել է ազգային անվտանգության շահերից ելնելով: Դիմումատուն բողոքարկել է այդ որոշումը ՆԲՀՀ-ին պնդելով, inter alia, որ այն հակասում է Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ. 5-րդ և 6-րդ հոդվածներին: Հղում կատարելով նախկինում փախստարան ստանալու իր դիմումին, նա պնդել է որ իր հանրաճանչությունը ենթադրում է, որ նա իրական հետաքրքրություն է ներկայացնում Հորդանանի իշխանությունների համար: Վերադարձվելու դեպքում նա կրկին դատաքննության է ենթարկվելու այն հանցագործությունների համար, որոնց համար դատապարտվել է in absentia: Նա այդպիսով ենթարկվելու է նախաքննական երկարատև կալանքի (5-րդ հոդվածին հակառակ) և, դատապարտվելու դեպքում` երկարաժամկետ ազատազրկման: Այս բոլոր գործոնները նշանակում են, որ նրան սպառնում էր նախաքննության ընթացքում կամ դատապարտվելուց հետո խոշտանգման ենթարկվելու իրական վտանգ` իրենից խոստովանություն կորզելու կամ այլ տեղեկություններ ստանալու նպատակով: Առկա էր սպառնալիք, որ նա կարող է ենթարկվել մահապատժի կամ փոխանցվել այլ երկրի, ինչպես օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Հղում կատարելով 6-րդ հոդվածին` նա պնդել է, որ իրեն կրկին դատաքննության ենթարկելն ակնհայտ անարդարացի կլիներ. Պետական անվտանգության դատարանը, որը ռազմական դատարան էր, անկախ չէր գործադիր իշխանությունից և իրական վտանգ կար, որ իրենից, այլ ամբաստանյալներից կամ բանտարկյալներից խոշտանգումներով ստացված ապացույցները կարող էին թույլատրվել իր դեմ:
Քննությունը ՆԲՀՀ-ի կողմից
(ա) ՆԲՀՀ-ի կողմից իրականացված քննությունը և դրա ազգային-անվտանգության եզրակացություններըԴիմումատուի բողոքները մերժվել են ՆԲՀՀ-ի կողմից 2007թ. փետրվարի 26-ին: Բողոքը քննությունը ՆԲՀՀ-ի կողմից իրականացվել է 2 մասով. «դռնբաց նիստում», երբ նախարարի գործը և ապացույցները ներկայացվել են դիմումատուի և նրա ներկայացուցիչների ներկայությամբ և «դռնփակ նիստում» երբ նախարարի գործի որոշ հատվածներ չէին կարող անվտանգության նկատառումներից ելնելով բացահայտվել ներկաների առաջ... ՆԲՀՀ-ն դռնփակ նիստում քննության է առել ՓՀ հուշագրի համաձայնեցման գործընթացի հետ կապված ապացույցները, խոշտանգումների վտանգի նվազեցման աստիճանը և այն ապացույցները, որոնց հիման վրա պնդվում էր, որ դիմումատուն ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում Միացյալ Թագավորության համար («գաղտնի նյութեր»): Դռնփակ նիստերում դիմումատուն և նրա ներկայացուցիչները չեն մասնակցել են, սակայն նրա շահերը ներկայացվել են հատուկ փաստաբանների կողմից: ՆԲՀՀ-ն այնուհետև կայացրել է «դռնբաց վճիռ», որը հասանելի է հանրությանը և «դռնփակ վճիռ», որը տրվել է միայն Պետական քարտուղարին և հատուկ փաստաբաններին:Որոշում կայացնելիս, թե արդյոք դիմումատուի արտաքսումն անհրաժեշտ է ազգային անվտանգության շահերից ելնելով, ՆԲՀՀ «հիմնավոր ապացուցված» է համարել նախարարի գործը քանի որ դիմումատուին բազմաթիվ ահաբեկիչներ համարել են հոգևոր խորհրդական, ում հայացքները լեգիտիմացնում են բռնության գործողությունները: Այնուամենայնիվ, ՆԲՀՀ հաշվի չի առել, Հորդանանում դիմումատուի in absentia դատապարտումներից որևէ մեկը, որոնք սկզբնապես ներկայացվել էին, որպես պետական մեղադրանքի մի մաս: Դրա պատճառն այն էր, որ կառավարությունն այսպես կոչված «պրագմատիկ մոտեցում» էր որդեգրել չհենվել որևէ ապացույցի վրա, որ կարող էր վիճարկվել, որ ձեռք է բերվել խաշտանգումների արդյունքում, այն հիմքով, որ այն կպահանջեր հետաքննություն, թե արդյոք այն խոշտանգումներով է ձեռք բերվել: Դա արվել էր Լորդերի պալատի Ա.-ն և այլոք (թիվ 2) գործով կայացրած վճռին համապատասխան (տե՛ս ստորև` կետեր 136-37):ՆԲՀՀ-ն այնուհետև քննության է առել տարբեր աղբյուրներից, ներառյալ Միացյալ Թագավորության ավագ դիվանագետ, պարոն Մարկ Օկդենից լսած վկայությունները, ով վկայություն է տվել ՓՀ բանակցությունների, “Ադալեհ» կենտրոնի մշտադիտարկման համաձայնագրի և Հորդանանում դիմումատուին սպառնացող վտանգների վերաբերյալ: Դիմումատուի անունից, այն լսել է Հորդանանի ռեժիմի վերաբերյալ երեք գիտնականների: Այն նաև ապացույցներ է ստացել արաբախոս փաստաբան տիկին Ռանա Ռեֆահիից, ով ուղևորվել էր Հորդանան նախկին երկու դատավարությունների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու, ներառյալ ամբաստանյալների և նրանց իրավաբանների հետ զրուցելու համար: Ի հավելումն, հանձնաժողովը քննության է առել դիմումատուի նկատմամբ ԱՄՆ կառավարության հետաքրքրության վերաբերյալ, և պնդումները, որ Հորդանանի քաղաքացու` Հորդանանից Ամերիկայի Միացյալ Նահանգներին արտակարգ փոխանցման վերաբերյալ:
(բ) ՆԲՀՀ եզրակացությունները ՓՀ վերաբերյալ
ՆԲՀՀ-ն գտել էր, որ սույն Դատարանի վճիռները Չահալն ընդդեմ Միացյալ Թագավորության, 15 նոյեմբերի 1996թ., Զեկույցներ և վճիռներ 1996‑V և Մամատկուլովը և Ասկարովն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 46827/99 և 46951/99, ՄԻԵԴ 2005‑I, գործերով նշել է, որ երաշխավորությունները կարող են օրինական հիմք հանդիսանալ. սակայն դրանց արժեքը պետք է կախված լինի յուրաքանչյուր գործի հանգամանքներից: Տարբերություն կա այն երաշխավորությունները հաշվի առնելու մեջ, որոնք պահանջում են պետությունից գործել իր սովորական օրենքներին ոչ համապատասխան և այն երաշխավորությունների, որոնք պահանջում են պետությունից հետևել իր օրենքի պահանջներին, սակայն որոնք ամբողջովին կամ կանոնավոր կերպով չեն պահպանվում գործնականում: Հղում կատարելով Միավորված ազգերի Կազմակերպության Խոշտանգումների դեմ կոմիտեի Աղիզան ընդդեմ Շվեդյայի (տե՛ս ստորև` կետ 147) գործով որոշմանը, երբ Շվեդիայի իշխանություններն արտաքսել էին Եգիպտոսի քաղաքացուն` Եգիպտոսից երաշխավորություններ ստանալուց հետո` ՆԲՀՀ-ը շարունակել էր.
«Աղիզայի գործը հստակ զգուշացում է բառերի և դիվանագիտական հսկողությանը պարզապես վստահելու վտանգների մասին: Արդեն առկա նախազգուշական նշանները պետք է նախազգուշացնեին Շվեդիայի իշխանություններին վտանգների մասին, ներառյալ այն դերակատարությունը, որը նրանք թույլ էին տվել օտար երկրի հատուկ ծառայություններին: Սակայն մենք նկատում ենք, թե որոնք են մեզ համար էական տարբերությունները. երկու երկրների երկկողմ հարաբերությունների ամրությունը, տևողությունը և խորությունը, Շվեդիայի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունների համեմատությամբ, ՓՀ վերաբերյալ բանակցությունների ընթացքը և դրանց նշանակության դիվանագիտական գնահատականը, [սույն դիմումատուի] և Հորդանանի կոնկրետ հանգամանքները, տարբեր փուլերում վտանգի աստիճանը, ՓՀ բացակայության պարագայում, մասնավորապես կալանքի սկզբնական շրջանում, երբ ՀԸԴ-ի կողմից խոշտանգման վտանգը սովորաբար առավելագույնն է և երբ Եգիպտոսում տեղի են ունեցել Աղիզայի` հաստատված խոշտանգումները և արագությունը, որով մշտադիտարկողները կարող են դիմել և մեր հանդիպման թույլտվություն դիմումատուի հետ այդ սկզբնական օրերին: Շվեդները կարծել են, որ Աղիզային տեսնելու համար դիմելը կարող էր խարխլել եգիպտացիների վստահություն, քանի որ այդպիսի կարծիք առկա չէ Միացյալ Թագավորության, [“Ադալեհ»] կենտրոնի կամ Հորդանանի կառավարությունում մոտ: Այլ ընդհակառակը: Այդ գործի մեկ այլ հանգամանք, որը անհանգստացնում էր [Խոշտանգումների դեմ կոմիտեին] այն էր, որ Աղիզան տեղափոխվել էի առանց գործի վերջնական դատական որոշման: Որպիսի վիճակ այս դեպքում չէր լինի:»
Սույն գործով Հորդանանում քաղաքական իրադրությունը և ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) ազատությունը չնայած սահմանափակ են, մամուլի և խորհրդարանի կողմից մտահոգությունների հայտնումը կարող է նվազեցնել այն վտանգները, որոնց կարող է բախվել դիմումատուն: Ի հավելումն, Հորդանանի կողմից ՓՀ հուշագրով ստանձնած քննության մակարդակը չի կարող ցույց չտալ, որ այն կամենում է պահպանել դրա տառը և ոգին: Պետություններից յուրաքանչյուրն իրապես շահագրգռված է ՓՀ հուշագրի խախտումները կանխարգելելու հարցում. Միացյալ Թագավորության և Հորդանանի միջև դիվանագիտական հարաբերությունները բարեկամական են և երկարատև և իրապես արժևորվում են Հորդանանի կողմից և այն իրական խթան կհանդիսանա տրված խոսքը խախտողի կարգավիճակում հայտնվելուց խուսափելու համար: Երկու երկրներն էլ շահագրգռված են հակաահաբեկչության հարցերով համագործակցության պահպանման մեջ: Միացյալ Թագավորությունն իրապես մեծ հետաքրքրություն ուներ, որ այն պետք է հնարավորություն ունենա ազատվել օտարերկրյա քաղաքացիներից առանց նրանց` 3-րդ հոդվածով սահմանված իրավունքները խախտելու, այդ իսկ պատճառով այսպիսի լայն հանրայնացում ստացած գործում անհաջողության մատնվելը մեծ հետընթաց կլինի այդ գործընթացի համար: Այդ մտահոգությունն այդպիսով հետագա խթան է հանդիսանում ՓՀ ցանկացած խախտում հետաքննելու համար: Չնայած ՓՀ չի կոնկրետացնում, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն այդպիսի հետաքննության դեպքում ՆԲՀՀ-ն ընդունել է պարոն Օկդենի վկայությունը, որ Հորդանանի կառավարության կողմից դիվանագիտական հարցումներին չարձագանքելու ցանկացած դեպք կհանգեցնի «կտրուկ սրվող դիվանագիտական և նախարարական շփումների և արձագանքների»:ՆԲՀՀ-ն ընդունել էր, որ ՓՀ-և և մշտադիտարկման դրույթները որոշ թերություններ ունեն: Պաշտպանության որոշ ձևեր, ինչպես օրինակ անհապաղ իրավաբան ունենալու իրավունքը, հարցաքննությունների ձայնագրությունները, անկախ բժշկական քննությունները և կալանքի չբացահայտված վայրերի արգելքը, ուղղակիորեն առկա չէին, սակայն, իրականում այս հանգամանքների մեծ մասը կարգավորված էին: Որևէ երաշխիք չկար, որ դիմումատուի մատչելիությունը, ինչպես պահանջվում էր “Ադալեհ» կենտրոնի իրավասության շրջանակներով, մշտապես երաշխավորված լինի, սակայն ցանկացած մերժում պետք է արագորեն պարզաբանվեր. կալանքի վաղ շրջանում ակնկալվում է, որ Կենտրոնն այցելելու է դիմումատուին շաբաթը երեք անգամ: ՆԲՀՀ-ը նաև ակնկալում է, որ ՀԸԴ-ը և Հորդանանի կառավարությունը արագորեն արձագանքելու են Միացյալ թագավորության ցանկացած դիմումին, որևէ այցելության մերժման դեպքում: «Վրդովվեցնող» է, որ Խոշտանգումների հարցերով Միավորված Ազգերի կազմակերպության հատուկ զեկուցողին մերժել են թողնել ՀԸԴ շենքերից մեկը 2006թ. հունիսին, հակառակ նրան ազատ մուտք թույլատրելու մասին նախնական պայմանավորվածության: Այնուամենայնիվ, իր ուսումնասիրած ապացույցների հիման վրա ՆԲՀՀ-ը գտնել է, որ դիմումատուին ՀԸԴ-ի կողմից վատ վերաբերմունքի արժանացնելու իրական վտանգ առկա չէ: Որոշակի թուլություն կար “Ադալեհ» կենտրոնի «հարաբերական անփորձության և կշռի» առումով. այն պետք է ստանձներ մի խնդիր, որը նոր էր իր համար, և ինչպես ընդունել էր իր աշխատակիցները փորձառություն չունեին: Այն ակնհայտորեն նոր մարմին էր սահմանափակ ռեսուրսներով և աշխատակազմով, չնայած դա կարելի էր հաղթահարել և Միացյալ Թագավորության կառավարությունը կհոգար այդ ծախսերը: Կարևոր էին մշտադիտարկման այցելությունների բուն փաստը և մասնագետների բացակայությունը ճակատագրական չէր նրանց գնահատմամբ:
(գ) ՆԲՀՀ-ի եզրակացությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ
Միացյալ Թագավորության կառավարությունը չի վիճարկել Հորդանանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի հետ կապված մատչելի նյութերի ընդհանուր հավաստիությունը և ՆԲՀՀ-ի տեսակետից, Հորդանանում մարդու իրավունքների խախտումների մանրամասները նշանակություն ունեն դիմումատուին սպառնացող վտանգները գնահատելիս: Կառավարությունը նաև տեսակետ է հայտնել, որ այն չի կարող վերադարձնել դիմումատուին Հարդանան իր միջազգային պարտավորությունների համապատասխան, ՓՀ պարունակվող որոշակի միջոցների բացակայության պարագայում: Այնուամենայնիվ, ՆԲՀՀ-ն անհրաժեշտ է համարել դիտարկել դիմումատուին սպառնացող վտանգները` ելնելով նրան վերադարձնելու դեպքում իրադարձությունների հնարավոր հաջորդականությունից: այն գտել է, որ ՓՀ-ն կարող է անհրաժեշտ չլինել յուրաքանչյուր սպառնալիքի համար, այլ ավելի շատ ամրապնդել մատչելի պաշտպանությունը:ՆԲՀՀ-ն ընդունել է, որ վերադարձից հետո, դիմումատուն կալանքի տակ է վերցվելու ՀԸԴ-ի կողմից և կրկին քննության ենթարկվելու այն երկու մեղադրանքներով, որոնցով դատապարտվել էր in absentia: Նրան կալանքի վայր է ուղեկցելու “Ադալեհ» կենտրոնի ներկայացուցիչը և նա ենթարկվելու է բժշկական հետազոտության: ՆԲՀՀ-ն ընդունել էր նաև, որ ՀԸԴ-ը հարցաքննելու էր դիմումատուին նրանից խոստովանություն ստանալու համար` դատաքննության ընթացքում օգտագործելու նպատակով և ավելի ընդհանուր անվտանգության նպատակներով, չնայած ՆԲՀՀ-ը վիճելի է համարել, որ ՀԸԴ-ը կարող է հարցաքննել դիմումատուին այլ հանցագործությունների մասին նրա դեմ հետագա մեղադրանքները առաջադրելու համար. չառաջադրված այլ մեղադրանքների մասին վկայող որևէ ապացույց առկա չէր: ՆԲՀՀ-ը նաև ընդունել էր, որ Միացյալ Նահանգները ձգտելու են հարցաքննել դիմումատուին և որ դա տեղի է ունենալու նրա` Հորդանան ժամանումից անմիջապես հետո: Այնուամենայնիվ, որևէ իրական սպառնալիք առկա չէ, որ 3-րդ հոդվածը կարող է խախտվել կրկին քննության վերաբերյալ որոշումից առաջ:«Սովորական իսլամիստ ահաբեկիչի» խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վտանգ առկա էր ՀԸԴ-ում մինչև մեղադրանքների առաջադրումը կալանքի ընթացքում, քանի որ այդպիսի վատ վերաբերմունքը տարածված էր և երկարատև և ՀԸԴ-ում առկա էր անպատժելիության մթնոլորտ և միջազգային մշտադիտարկումներից խուսափում: Այնուամենայնիվ, դիմումատուն պաշտպանված կլիներ իր հանրաճանաչությամբ, ՓՀ-ով և մշտադիտարկման պայմանագրով, հատկապես, քանի որ “Ադալեհ» կենտրոնը «ձգտելու է արդարացնել իրեն» և ինքն է լինելու այլ ՈԿԿ-ների հսկողության ներքո: Դա նաև կանխելու է ՀԸԴ-ի կողմից այնպիսի մարտավարությունների կիրառման իրական սպառնալիքը, ինչպես օրինակ վերջին պահին այցելության մերժումները, պնդումները, որ դիմումատուն չի ցանկանում տեսնել դիտորդներին կամ նրան առանց ծանուցման որևէ այլ վայր տեղափոխելը: “Ադալեհ» կենտրոնի այցելությունները կկանխեն նաև դիմումատուին առանց նամակագրության և շփման կալանքի տակ պահելը:ՓՀ-ն կհակազդեր նաև անպատժելիության մթնոլորտին, որը գերակայում է ՀԸԴ-ում և դրա բարձրաստիճան անդամների կողմից խոշտանգումների հանդուրժողականությունը: ՓՀ-ն և մշտադիտարկման միջոցառումները վայելում են Հորդանանի իշխանությունների բարձրագույն աստիճանի օժանդակությունը` ՓՀ-ին աջակցում էին Հորդանանի թագավորի քաղաքական իշխանությունը և հեղինակությունը, այդպիսով ողջամիտ կլիներ ենթադրել, որ ՀԸԴ-ին հրահանգներ են տրվել, թե ինչպես վարվել դիմումատուի հետ և այն տեղյակ է, որ ցանկացած խախտում անպատիժ չի մնա: Ավելին, ՀԸԴ-ի բարձրաստիճան անդամները մասնակցել են ՓՀ-ի բանակցություններին և այդ իսկ պատճառով գիտեին այն չպահպանելու հետևանքները: Նույնիսկ եթե վատ վերաբերմունքը անվերահսկելի ծառայողների սովորական գործն է, դիմումատուի հատուկ էր ոչ սովորական դրությունը և ՓՀ-ի ազդեցությունը կհանգեցնեին ավագ սպաների կողմից նրա դեպքում վատ վերաբերմունքի կանխմանը, նույնիսկ եթե նրանք դա անեին սեփական շահերից ելնելով:Միացյալ Նահանգների կողմից հարցաքննվելն արգելված չէր ՓՀ-ով և ՆԲՀՀ-ի կարծիքով, հավանական էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությանը կթույլատրվի ուղղակիորեն հարցաքննել դիմումատուին ՀԸԴ ներկայությամբ: Այնուամենայնիվ Միացյալ Թագավորությունը կարող էր հստակեցնել Միացյալ Նահանգների համար իր շահագրգռվածությունը ՓՀ չխախտելու երաշխավորության մեջ: Հորդանանի իշխանությունները և Միացյալ Նահանգները հոգածություն կդրսևորեին երաշխավորելու համար, որ Միացյալ Նահանգները «չի անցնի սահմանները»: Ենթադրելով, որ դիմումատուն մնալու է ՀԸԴ կալանքի ներքո և չի հանձնվելու Միացյալ Նահանգներին, որևէ իրական վատ վերաբերմունքի վտանգ չի լինի մինչդատական փուլում: Նաև նվազ հավանական է, որ դիմումատուն տեղավորվելու է Հորդանանում ՀԸԴ կամ ԿՀԳ որևէ գաղտնի կալանավայրում:Նույն գործոնները վերաբերում են ցանկացած հարցաքննության, որը կարող է տեղի ունենալ դիմումատուի դատապարտումից կամ արդարացումից կարճ ժամանակ անց: ՓՀ-ը շարունակելու է կիրառվել և՛ հորդանանցիների, և՛ ամերիկացիների շահերից է բխում հարցաքնությունն իրականացնել առաջին իսկ հնարավորության դեպքում և ոչ թե սպասել մինչև դատաքննությունը: Դիմումատուի հանրաճանաչության մասին նույնպես կարծիք է հայտվել, որ «հավանական չէ որ այն կնվազի մի քանի տարվա ընթացքում»:Քիչ հավանական է որ Հորդանանի իշխանությունները հետագա մեղադրանքներ կներկայացնեն, որոնք մահապատիժ են նախատեսում կամ մահապատիժ պահանջեն այն մեղադրանքներով, որոնց կապակցությամբ դիմումատուն պետք է կրկին քննության ենթարկվի: Փոխարենը, դատապարտման դեպքում դիմումատուն կդատապարտվի երկարատև ազատազրկման: Ցմահ բանտարկության իրական վտանգ առկա է «բարեփոխումների և մարտահրավերների դավադրության» համար, չնայած ավելի մեծ է հեռանկարը, որ պատժի ժամկետն նշանակալիորեն ավելի քիչ կլինի, քանի որ այլ մեղադրյալների պատժաժամկետները բողոքարկման արդյունքում նվազեցվել են, չորս կամ հինգ տարվա: Ցմահ բանտարկության իրական վտանգ չի սպառնում «հազարամյակի դավադրության» գործի կրկնակի քննության արդյունքում: Որևէ նորմ չկա, որը կարգելեր ավելի խիստ պատժամիջոց կիրառել քան տասնհինգ տարվա ազատազրկումը, որը նշանակվել էր in absentia. Այնուամենայնիվ առկա պրակտիկան դեմ էր in absentia քննություններին հաջորդած կրկնակի քննությունների դեպքում ավելի խիստ պատիժների սահմանմանը և որևէ պատճառ չկա կարծելու որ դիմումատուի վերաբերյալ նրա ներկայությամբ ավելի անբարենպաստ տեսակետ է հայտնվելու, քան նրա բացակայությամբ: Դիմումատուն պատիժը կրելու է սովորական բանտում, այլ ոչ թե ՀԸԴ կալանավայրում. տաժանակիր աշխատանքները կապված չեն լրացուցիչ այդ պատժի հետ: Ընդհանուր պայմանները չեն խախտի 3-րդ հոդվածը և չնայած երբեմն ծեծ է կիրառվում, որև ապացույց չկա, որ դիմումատուն դիտարկվելու է որպես քաղաքական իսլամիստ բանտարկյալ: Նրա կարգավիճակը կրկին գործելու է իր պաշտպանություն իրեն:Ինչ վերաբերում է հանձնմանը, ապա «Հորդանանի և ԱՄՆ կառավարությունների համար հզոր խթաններ» են առկա դրա տեղի ունենալը թույլ չտալու համար, առնվազն իրական ներպետական քաղաքական բարդությունները, որոնք կառաջանան Հորդանանի կառավարության համար և Միացյալ Նահանգների` Հորդանանի ռեժիմի ապակայունացումը չցանականալը: Հորդանանից հանձնման բոլոր դեպքերում ներգրավված են եղել այլ քաղաքացիություն ունեցող անձինք, և միայն մեկ դեպքում` ԱՄՆ և Հորդանանի երկքաղաքացի: Հավանական չէ նաև, որ դիմումատուին կտեղափոխեն Հորդանանում ԿՀԳ գաղտնի կայաններից մեկը, քանի որ դա կպահանջի Հորդանանի իշխանությունների թողտվությունը, ինչը կհակասի ՓՀ-ին: Հավանական չէ նաև, որ ԱՄՆ կառավարությունը կդիմի դիմումատուին Հորդանանից արտահանձնելու համար, եթե այն նրա արտահանձնման համար չի դիմել Միացյալ Թագավորությանը և Հորդանանի համար քաղաքական բարդություններ կառաջանան այդպիսի խնդրանքը բավարարելու դեպքում:
(դ) ՆԲՀՀ-ի եզրակացությունները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերաբերյալ
Դիմումատուին Հորդանան տեղափոխելուց հետո նրա կալանավորման կապակցությամբ ՆԲՀՀ-ը գտել է, որ իրավապահ մարմիններին ձերբակալության մասին ծանուցելու ժամկետները (քառասունութ ժամ) և պաշտոնական մեղադրանքների առաջադրման համար (տասնհինգ օր) կանոնավոր և օրինական կերպով երկարաձգվում են դատարանների կողմից դատախազի միջնորդությամբ, տասնհինգից` առավելագույնը հիսուն օր կազմող փուլերով: Այդ իսկ պատճառով Հորդանանի օրենքներին համապատասխան կլինի, որ դիմումատուն պահվի կալանքի տակ հիսուն օր առանց ֆիզիկապես դատարանի առջև կանգնելու` մինչև մեղադրանք առաջադրելը: Այդպիսի երկարաձգումները դատական մարմինները տրամադրում են ոչ անպայման կասկածյալի ֆիզիկական ներկայությամբ:ՆԲՀՀ-ը նկատել էր, որ ՓՀ-ը հստակորեն չէր պահանջում, որ նախնական տասնհինգօրյա ժամկետը չերկարաձգվի, սակայն պահանջում էր, որ վերադարձված անձը անհապաղ ներկայացվի դատարան կամ օրենքով նախատեսված այլ անձի, ով կարող էր որոշում կայացնել նրա կալանքի օրինականության վերաբերյալ: Չնայած «անհապաղ» բառի սահմանումը տրված չէր ՓՀ-ում, ՆԲՀՀ-ը գտել էր, որ ՓՀ-ի այս հատվածն իրագործելի է, մասնավորապես, քանի որ սա ՓՀ-ի սկզբնական կետերից էր, որին նկատմամաբ կիրառվելու է այն և դիմումատուն առաջին անգամ դատական իշխանությանն է ներկայացվելու քառասունութ ժամվա ընթացքում: ՓՀ-ի խախտում տեղի չի ունենալ, եթե դիմումատուն կալանքի տակ պահվի առավելագույնը հիսուն օր, դատական մարմինների կողմից տրամադրված տասնհինգօրյա ժամկետով երակաձգումներով, կամ եթե նա բացակա լինի այդ կապակցությամբ վերջին նշված որոշումները կայացնելիս: Այնուամենայնիվ, իրականում հիսունօրյա վերջնական ժամկետ դժվար պահանջվի, նույնիսկ առանց ՓՀ-ի, քանի որ դիմումատուին կրկնակի քննություն է սպառնում և գործի նյութերը արդեն մի քանի անգամ անցել են դատաքննության և բողոքարկման գործընթացներով:
(ե) ՆԲՀՀ-ի եզրակացությունները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալԸնդհանուր համաձայնություն էր առկա այն հարցի շուրջ, որ դիմումատուի նախկին դատապարտումները մի կողմ են թողնվելու և նա ենթարկվելու է կրկնակի քննության Պետական անվտանգության դատարանի կողմից` նույն մեղադրանքներով:Ի հավելումն կրկնակի քննության գործընթացի երկու մարտահրավերներին (Պետական անվտանգության դատարանի անկողմնակալությունը և խոշտանգումներով ստացված ապացույցների օգտագործումը) դիմումատուն պնդել է նաև, որ նա կալանքի տակ գտնվելիս հարցաքննվելու է ՀԸԴ-ի, ԱՄՆ պաշտոնատար անձանց կամ հանրային մեղադրողի կողմից իր իրավաբանի բացակայությամբ: Հանրային մեղադրողը Հորդանանի Քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն իրավունք ունի հետաքննություն իրականացնել իրավաբանի բացակայությամբ «անհրաժեշտ համարելու դեպքում` ճշմարտության բացահայտման նպատակով»: Այս որոշումը վերանայման ենթակա չէր, չնայած ՆԲՀՀ-ը նկատել էր նաև, որ Հանրային մեղադրողին արված խոստովանությունը թույլատրելի չէր, եթե անձը չէր զգուշացվել, որ նա կարող է չպատասխանել հարցերին առանց իր իրավաբանի ներկայության: ՆԲՀՀ-ը նվազ հավանական է համարել, որ դիմումատուի իրավաբանը ներկա է լինելու ՀԸԴ-ի կամ ԱՄՆ պաշտոնյաների կողմից հարցաքննվելիս, սակայն ամենայն հավանականությամբ նրան մատչելի կլինի իրավաբան դատարանում կամ Հանրային մեղադրողին ներկայանալիս: Պաշտպանության կողմի մինչդատական նախապատրաստությունների ժամկետը և մատչելի միջոցները ավելի նվազ են քան Միացյալ Թագավորությունում, սակայն այնուամենայնիվ ավելի լավ քան սովորաբար լինում է Հորդանանում:Պետական անվտանգության դատարանի անկողմնակալության և անկախության պակասի կապակցությամբ, ՆԲՀՀ գտել է, որ դատարանը կազմված է լինելու երեք դատավորներից, որոնցից առնվազն երկուսը իրավաբանական որակավորում ունեցող անժամկետ պաշտոնավարող զինվորական սպաներ են: Հանրային մեղադրող նույնպես զինվորական ծառայող է լինելու: Բողոքարկումն իրականացվելու է Վճռաբեկ դատարան, որը քաղաքացիական դատարան է, չնայած այդ դատարանը չի կարող քննության առնել անարդարության մասին որևէ փաստարկ, որը վերաբերում է Պետական անվտանգության դատարանի` զինվորականներից կազմված լինելուն:Դիմումատուի կրկնակի քննության ընթացքում խոշտանգումներով ստացված ապացույցների օգտագործման հնարավորության կապակցությամբ ՆԲՀՀ գտել է, հետևյալը.
«418. Հորդանանի իրավական համակարգը, իր դրույթներով, այդ իսկ պատճառով թույլ չի տալիս սեփական կամքին հակառակ տրված խոստովանությունների և մեղադրական ցուցմունքների օգտագործումը: Ապացույցը թույլատրելի ճանաչելուց առաջ տեղի է ունենում նման պնդումների դատական քննություն: Այդ պնդումներն իրենք կարող են ստուգվել ապացույցներով: Թե որքանով կարող են այդ պնդումները գործնականում ստուգվել կապված է համակարգի որոշ հատկանիշների հետ: Դատախազին կատարված խոստովանությունները բացառելու համար ապացուցման բեռը կրում է ամբաստանյալը: Ակնհայտորեն բարդ է ՀԸԴ-ի կողմից նախկինում կատարված գործողությունները և սպառնալիքները ապացուցել` հարցաքննության ձայնագրման, հարցաքննություններին իրավաբանների ներկայությունը երաշխավորող և անհապաղ անկախ բժշկական հետազոտությունների համակարգերի բացակայության պարագայում: Հավանական է, որ Դատարանը դժկամությամբ է ընդունելու, որ դատախազին արված խոստովանությունները, որպես ապացուցման տարածված աղբյուր, ստացվել են խոշտանգումների արդյունքում: Չի թվում, թե դատարանը կամ դատախազը պատրաստ են հարկադրել ՀԸԴ-ի ծառայողներին ներկայանալ այդ պնդումների վերաբերյալ ցուցմունքներ տալու համար: Տպավորություն կարող է լինել, որ այդպիսի պնդումները սովորական են, որպես պաշտպանության ռազմավարության հարց:
419. Լիովին կարող է ավելի մեծ ցանկություն լինել ստուգելու միայն ՀԸԴ հարցաքննությունների ընթացքում կատարված խոստովանությունների բնույթը: Որոշակի ապացույցներ կան, որ առնվազն Վճռաբեկ դատարանի մակարդակում բացառվել են այն խոստովանությունները, որոնք պնդվում էին, որ ձեռք են բերվել խոշտանգումների միջոցով (չնայած հստակ չէ, թե արդյոք դրանք արվել էին ՀԸԴ-ին, թե դատախազին):
420. Այնուամենայնիվ, խնդրո առարկա երկու դատավարությունների ընդհանուր և կոնկրետ ապացույցները ցույց են տալիս, որ առնվազն իրական վտանգ է առկա , որ [դիմումատուի] դեմ ուղղված մեղադրական ցուցմունքները ձեռք են բերվել ՀԸԴ-ի կողմից ՄԻԵԴ 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքով. Այն կարող է հանգեցրած լինել կամ չլինել խոշտանգումների: Չափազանց քիչ հավանական է, որ այդ ցուցմունքները բացառվեն կրկնակի քննության ժամանակ, քանի որ Պետական անվտանգության դատարանը հավանական չէ, որ համոզվի, որ դրանք ձեռք են բերվել նման եղանակով, մասնավորապես արդեն մերժած լինելով այդ պնդումներն առաջին դատաքննությունների ընթացքում, չնայած դրանք ստեղծողները կարող էին ցուցմունք տալ, որ դրանք այդպես են ձեռք բերվել և ըստ էության ճշմարիտ չէին:»
Այդ իսկ պատճառով մեծ է հավանականությունը, որ հանրային մեղադրողին տրված նախկին ցուցմունքները, որոնք մեղադրում էին դիմումատուին կընդունվեն: ՆԲՀՀ-ն այնուհետև գտել է, որ այդ ցուցմունքները նշանակալի, միգուցե որոշիչ, նշանակություն կունենան նրա դեմ: Կրկնակի քննության այս կապակցությամբ ՆԲՀՀ-ը վճռել է.
«439. Մեր կարծիքով հարցը վերադառնում է նրան, թե արդյոք անարդարացի է, թե ոչ, Հորդանանում ապացուցման բեռի բաշխումն այնպես, ինչպես դա արված է սույն հարցով. Մենք չենք կարծում, որ այն ինքնին անարդար է: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ այս ապացուցման բեռը ապահովված չէ նախնական վատ վերաբերմունքից պաշտպանության հիմնական միջոցներով կամ դրա ապացուցման գնահատման միջոցներով, օրինակ ՀԸԴ-ի հարցաքննության տեսա կամ ձայնագրառումներով, հարցաքննության համար պահելու սահմանափակ ժամանակահատվածներով, իրավաբանների մշտական ներկայությամբ, ընթացիկ բժշկական հետազոտություններով, գործի համար նշանակություն ունեցող պաշտոնատար անձանց կամ բժիշկներին հրավիրելու գործում դատարանի աջակցությամբ: Որոշումներն ընդունվում են նաև դատարանի կողմից, որն անկախության պակաս ունի և չի թվում, որ ուշադրությամբ և վճռականորեն է քննության առնելու այդ բնույթի պնդումները: Այս կետերը համակցությամբ դիտարկելն է, որ թույլ է տալիս եզրակացնելու, որ դատաքննությունը հավանաբար անարդար է լինելու 6-րդ հոդվածի իմաստով, կամքին հակառակ տրված ցուցմունքների մասին պնդումների քննության եղանակի պատճառով:»ՆԲՀՀ-ը եզրակացրել էր, որ անկախ Պետական անվտանգության դատարանի անկախության և անկողմնակալության և 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցների թույլատրելիության մասին եզրահանգումների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն արդարադատության կոպիտ խախտում տեղի չի ունենա Հորդանանում դիմումատուի կրկնակի քննության դեպքում: ՆԲՀՀ-ը նշել է, որ կրկնակի քննությունը տեղի կունենա «դատական համակարգի, դատավարական նորմերի և հանցագործությունների վրա տարածվող իրավականորեն կազմավորված կառուցակարգի շրջանակներում», դիմումատուի ներկայությամբ և դռնբաց: Սկզբնական դատաքննության նյութերը կներկայացվեն գործը կրկին քննող դատարանին, և դիմումատուն կկարողանա արդյունավետ կերպով վիճարկել դրա բովանդակությունը: պարոն Ալ-Ջերամայնի մահապատիժը և բարդությունները, որոնք բախվել են այլ վկաներ` մասնավորապես Աբու Հաուշերը, անարդարացի չեն դարձնի կրկնակի քննությունը: ՆԲՀՀ-ը եզրակացրել էր.
«446. Մենք ընդունում ենք Պետական անվտանգության դատարանի ինստիտուցիոնալ անկախության անբավարարությունը: ՊԱԴ դատավորների անկախության անբավարարությունը կառուցվածքային և համակարգային է: Որևէ ապացույց չկա, թե ինչու կոնկրետ դատավորներ կարող են ընտրվել կոնկրետ գործերի համար, կամ ինչու են նրան «կախյալ»: Սակայն ՊԱԴ ուղղակի գործադիր իշխանության լծակ չէ. Հիմնավոր ապացույցներ կան, որ այն օրենքին հակառակ է գնահատում և ստուգում ապացույցները, և արդարացնում մի շարք ամբաստանյալների: Այն ժամանակի ընթացքում նվազեցրել է դատապարտումները:
447. Դրա դատավորները իրավաբանական ուսուցում են անցել և կադրային զինվորական իրավաբաններ են: Դա չափազանց քիչ հիմք է ասելու համար, որ նրանք կողմնակալ են լինելու և չի հանդիսացել գանգատի էությունը: Նրանց որակավորումը լիովին կարող է նրանց թերահավատ դարձնել դատախազին տրված ցուցմունքներին առնչվող ՀԸԴ-ի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ պնդումներ կապակցությամբ: Նրանք կարող են բնազդաբար կիսել այն տեսակետը, որ վատ վերաբերմունքի մասին պնդումները այլոց մեղադրանքներից արդարանալու համար պաշտպանության մարտավարության սովորական մասն է: Իրավական համակարգն օժտված է վատ վերաբերմունքի մասին պնդումների պարզման և համապատասխան գործողությունների սուղ միջոցներով: Ապացույցների թույլատրելիությանն ունեցած մոտեցումը, համաձայն մեր ունեցած նյութերի, չի վկայում ենթադրյալ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների մանրազնին հետազոտության մասին: Կրկնակի քննությունը նշանակալի հրապարակայություն է տրվելու և դռնբաց դատավարությունները կարող են դրդել ավելի ուշադրությամբ և անկողմնակալությամբ ուսումնասիրել ապացույցները: Սա պարզապես ցուցադրական դատավարություն չէր լինելու, ինչպես և առաջին դատավարությունները չէին, և ոչ էլ արդյունքը վաղօրոք կանխատեսված է, անկախ ապացույցներից:
448. Որոշումների համար փաստարկներն առկա են և Վճռաբեկ դատարան բողոքարկումը` մատչելի: Այն փաստը, որ այդպիսի բողոքարկումը չի կարող բավարարել ՊԱԴ կառուցվածքային անկախության պահանջը, պատճառ չէ 6-րդ հոդվածով սահմանված իրավունքների ամբողջապես խախտում տեղի ունենալու վերաբերյալ ընդհանուր գնահատականների համատեքստում դրա գոյությունը նվաստացնելու համար: Այս դատարանը քաղաքացիական դատարան է և նշանակման կամ ազատման միջոցով գործադիրի անհարկի ազդեցության մասին վկայությունները փոքրաթիվ են: Եվ կրկին վկայություն չկա թե ինչպես են ընտրվում դրա կազմերը և ոչ էլ որ նրանք «կանխակալ» են գործադրի նկատմամբ: Այն պարզապես հանդես է գալիս, որպես նյութական կամ դատավարական մասով ՊԱԴ վճիռների սրբագրողի դերում և որոշակիորեն է առնչվում փաստական հանգամանքներին, նույնիսկ չնայած, որ այն կրկին անգամ չի հետազոտում ապացույցները կամ օժտված չէ լիակատար փաստական իրավազորությամբ, բացառությամբ դատախազների կողմից բողոքարկումների դեպքերի: Հնարավոր պատիժներն ամբողջապես անհամաչափ չեն հանցագործություններին:
449. Մենք մանրամասն քննության ենք առել ՊԱԴ-ի մոտեցումը դատախազին տրված այն ցուցմունքների թույլատրելիությանը, որոնց վերաբերյալ պնդումներ կան, որ դրանք տրվել են նախնական վատ վերաբերմունքի արդյունքում: Չնայած մենք այն կարծիքին ենք, որ գործոնների ամբողջությունը հավանաբար կրկնակի դատաքննությունն անարդարացի կդարձնեն այդ առումով, դրանք չեն հանգեցնի արդարացի դատաքննության ամբողջական խախտմամբ: Այդպիսի ապացույցների թույլատրելիության իրավական արգելքի առկայությունը չի կարող անտեսվել և ոչ էլ այն փաստը, որ ՊԱԴ-ը քննության է առնելու այդ փաստարկներին վերաբերող ապացույցները: Էական նշանակություն ունի Վճռաբեկ դատարանի դերակատարություն այս հարցով ՊԱԴ-ի եզրակացությունների վերանայման և երբեմն բեկանման գործում: Ապացուցման բեռի հավասարակշռման համար ապացուցողական կամ դատավարական երաշխիքների կարիքը և դատախազին/դատարանին տրված ցուցմունքների մասին մայրցամաքային իրավական համակարգում առկա հնարավոր մտակերտվածքը, և անվտանգության դատարանը, որտեղ գերակայում են զինվորական իրավաբանները, բավարար չեն արդարադատության ամբողջական մերժման համար:
450. Առկա է վտանգ, որ, հաշվի առնելով կրկնակի քննության հավանական անարդարացիության նկատմամբ անխուսափելի ուշադրությունը, որոշում կայացնելիս, թե արդյոք տեղի է ունենալու արդարացի դատաքննության իրավունքի ամբողջական մերժում, ուշադրություն կդարձվի բացառապես թերությունների վրա, այլ ոչ թե դատավարությունը կդիտվի որպես ամբողջություն: Ահա թե ինչ պետք է ձեռնարկվի այնուամենայնիվ, և այդ պատկերն է որպես ամբողջություն, որն ուղղորդել է մեզ այս հարցով մեր եզրակացություններին:
451. Տարբեր գործոնները, որոնք հնարավոր է հանգեցնեն կրկնակի քննության` 6-րդ հոդվածը խախտելուն, նշանակալի աստիճանով փոխկապակցված են: Դրանց համակողմանի դիտարկելը չի համոզել մեզ, որ առկա է արդարացի դատաքննության իրավունքի ամբողջական ժխտման իրական վտանգ:
Վերջապես, քանի դեռ առկա էր երկարաժամկետ բանտարկության իրական հեռանկար, դա չի փոփոխում ՆԲՀՀ-ի եզրակացությունը, որ կրկնակի դատաքննության ընդհանուր բնույթը չի հանդիսանալու դիմումատուի իրավունքների ամբողջական մերժում:
Դատավարությունները Վերաքննիչ դատարանումԴիմումատուն բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որն իր որոշումը կայացրել է 2008թ. ապրիլի 9-ին, միաձայն բավարարելով բողոքը 6-րդ հոդվածի կապակցությամբ և 3-րդ հոդվածին հակառակ ձեռք բերված ապացույցների օգտագործման վտանգը և բեկանելով այն մնացած բոլոր հիմքերով ([2008] EWCA Civ 290):3-րդ հոդվածի համապատասխան դիմումատուի գանգատների կապակցությամբ` ՆԲՀՀ-ի կողմից դռնփակ ապացույցների օգտագործման և ՓՀ-ի երաշխիքներին վստահելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը համարել է, որ այն կաշկանդված է այդ հարցերի կապակցությամբ իր նախկին վճիռներով` ՄՏ-ն (Ալժիր), ՌԲ-ն (Ալժիր). ՈՒ-ն(Ալժիր) ընդդեմ Ներքին գործերի նախարարության [2007] EWCA Civ 808 գործով, որով գտել է, որ (i) ՆԲՀՀ-ը կարող է դռնփակ ապացույցներ հետազոտել վերադարձի անվտանգության վերաբերյալ և (ii) վերադարձի անվտանգության երաշխավորությունները փաստական այլ ոչ իրավական հարց է և այդպիսով ինքն օժտված չէ այդ հիմքով վերաքննության իրավազորությամբ: Վերաքննիչ դատարանը մերժել է նաև դիմումատուի` 5-րդ հոդվածի վրա հիմնված բողոքները` գտնելով, որ ՆԲՀՀ-ն իրավունք ուներ եզրակացնել այնպես ինչպես որ արել էր:6-րդ հոդվածի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի այն փաստարկը, որ առկա է «արդարադատության ակնհայտ մերժման» իրական վտանգ Հորդանանում իր կրկնակի դատաքննության դեպքում Պետական անվտանգության դատարանի անկախության և/կամ անկողմնակալության պակասի պատճառով: ՆԲՀՀ-ը իրավունք ունի եզրակացնել այնպես ինչպես որ արել է այս կետով և այս եզրակացությունը չի փոփոխվել Դատարանի հետագա որոշմամբ` Ալ-Մոայադն ընդդեմ Գերմանիայի (dec.) no. 35865/03, 20 փետրվարի 2007թ.:Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանն ընդունել է, դիմումատուի փաստարկը, որ առկա է իրական վտանգ, որ նա «արդարության ակնհայտ մերժման» է հանդիպելու այն վտանգի պատճառով, որ 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի միջոցով ստացված ցուցմունքները թույլատրվելու են որպես նրա դեմ ուղղված ապացույցներ կրկնակի դատաքննության դեպքում: Վերաքննիչ դատարանը նկատել է.
«45. ՆԲՀՀ-ը թերագնահատել կամ թյուրըմբռնել է Կոնվենցիայում խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցների արգելքի հիմնարար բնույթը: Նախարարի իրավախորհրդատուն նշել է, որ իր փաստարկների մի մասը չէր ասելը, թե եթե հստակ է, որ դատաքննությունն իրականացվելու է այդ անձանցից կամ երրորդ անձանցից խոշտանգումների արդյունքում ստացված ապացույցների հիման վրա, այն չի հանգեցնի արդարադատության ակնհայտ մերժմանը: Համապատասխանաբար, քանի որ ՆԲՀՀ-ը գտել է, որ մեծ հավանականություն կա, որ այդ ապացույցը կարող է ձեռք բերված լինել խոշտանգումներով (ՆԲՀՀ կետ 436). կամ որի կապակցությամբ չափազանց իրական վտանգ կամ որ այն ձեռք է բերվել խոշտանգումների կամ 3-րդ հոդվածը խախտող այլ վարքագծի միջոցով (ՆԲՀՀ կետ 437). Թույլատրելի են համարվելու պարոն Օթմանի դատաքննությանը, ապա ՆԲՀՀ պետք է վստահանար, որ այդպիսի ապացույցները հանվելու են կամ չեն կիրառվելու: Այն հիմքերը, որոնք հիմք է ընդունել ՆԲՀՀ-ը 6-րդ հոդվածի խախտման սպառնալիք չգտնելիս այդ կապակցությամբ անբավարար են:
46. Մենք ընդգծում ենք, որ սա չի հանդիսանում կամ գլխավորապես չի հանդիսանում ՆԲՀՀ-ի պատճառաբանության քննադատության` ռացիոնալության տեսակետից, չնայած լրացուցիչ համարում ենք, որ ՆԲՀՀ-ի եզրակացությունները ռացիոնալ կերպով չեն բխում իր կողմից վեր հանված փաստերից: Ավելի շուտ, մեր հիմնական եզրակացությունն է, որ ՆԲՀՀ-ը սխալվել է անհամապատասխանորեն հավակնոտ ստուգում իրականացնելով պարզելու համար այն հարցը, թե արդյոք խախտվելու են 6-րդ հոդվածով սահմանված իրավունքները:
...
48.Խոշտանգումներով ստացված ապացույցների օգտագործումն արգելված է Կոնվենցիոն իրավունքով ոչ թե պարզապես այն պատճառով, որ այն դատաքննությունն անարդար կդարձնի, այլ նաև, մասնավորապես, խնդրի` 3-րդ հոդվածի հետ կապի պատճառով, հիմնարար, անպայման և անօտարելի արգելքի, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում Կոնվենցիոն պաշտպանությունների շարքում: Ինչպես նշել է ՄԻԵԴ-ը Ջալլոհն ընդդեմ Գերմանիայի գործով վճռի 105-րդ կետում 44 ՄԻԵԴ 32.
«Մեղսագրող ապացույցները, խոստովանության կամ իրեղեն ապացույցի տեսքով, որոնք ստացվել են բռնության կամ դաժանության գործողությունների կամ վերաբերմունքի այլ ձևերի արդյունքում, որոնք կարող են բնութագրվել որպես խոշտանգում, չպետք է երբեք հիմք ընդունվեն որպես զոհի մեղավորության ապացույց, անկախ իրենց ապացուցողական նշանակությունից: Ցանկացած այլ եզրակացություն ծառայելու է միայն անուղղակիորեն լեգիտիմացնելու բարոյապես պարսավելի վարքագիծը, որը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հեղինակները ցանկացել են ամրագրել, կամ այնպես ինչպես որ դա հրաշալիորեն շարադրվել է ԱՄՆ Գերագույն դատարանի Ռոշինի գործով վճռում [342 US 165] «դաժանությունն օրենքի շղարշով քողարկելու համար»:
Այն տեսակետը, որ խոշտանգումներով կամ վատ վերաբերմունքով ստացված ապացույցներն արգելված են ոչ թե պարզապես, կամ հիմնականում, դրանց հնարավոր անվստահելիության պատճառով, այլ ավելի շատ պետությունը պետք է անհողդողդ լինի այն վարքագծի դեմ, որի արդյունքում ստացվել է ապացույցը, քանի որ դա համընդհանուր կերպով ճանաչված է Կոնվենցիոն իրավունքի թե՛ ներսում, թե՛ դրանից դուրս:
Այդ կապակցությամբ հատկապես ուժեղ փաստարկ է, բազմաթիվ հավասարապես համոզիչ շարադրանքով աղբյուրներին հղում կատարելը, ինչը կարելի է տեսնել Լորդ Բինգհամի ելույթի 17-րդ կետում Ա.-ն ընդդեմ Ներքին գործերի նախարարի գործով (թիվ 2) [2006] 2 AC 221:
49. ՆԲՀՀ-ը սխալվել է չճանաչելով այս էական տարբերությունը 6-րդ հոդվածի` այս հիմքով խախտումների և 6-րդ հոդվածի` պարզապես դատաքննության թերությունների կամ դատարանի կազմավորման հիմքով խախտումներ միջև: Ավելին, իր վերլուծության 442-52-րդ կետերում նշված եզրակացություններում ... այն դիտարկել էր խոշտանգմամբ ստացված ապացույցի հնարավոր օգտագործումը pari passu դատարանի անկախությունից գանգատների հետ. Տե՛ս, մասնավորապես, կետեր 449-50: Դա դրդել էր նրան չճանաչել երաշխավորությունների բարձր մակարդակը, որը պահանջվում է օտար երկրում դատավարությունների հետ կապված, նախքան անձի իրավական արտահանձնումը` ենթարկվելու դատաքննության, որը կարող է ներառել խոշտանգմամբ ստացված ապացույցներ:»Վերաքննիչ դատարանը նկատել էր, որ ՆԲՀՀ-ը հանգել էր իր եզրակացությանը, որ տեղի չի ունենա արդարադատության ակնհայտ մերժում կապված խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների հետ` հենվելով Պետական անվտանգության դատարանում և Վճռաբեկ դատարանում ընդհանուր առմամբ ոչ ամբողջությամբ գոհացուցիչ դատավարության վրա: Վերաքննիչ դատարանի համար այդ եզրակացությունը չի համապատասխանում Պետական անվտանգության դատարանի դատավարության վերաբերյալ ՆԲՀՀ-ի սեփական եզրակացությունների հետ, մասնավորապես, խոշտանգման միջոցով ապացույցների ձեռք բերված լինելն ապացուցելու բարդությունների վերաբերյալ ՆԲՀՀ-ի սեփական մտահոգության: Վերաքննիչ դատարանի կարծիքով ՆԲՀՀ-ի մտահոգությունը «լիովին արդարացված է Հորդանանում նախորդող վատ վերաբերմունքից պաշտպանության հիմնական երաշխիքների բացակայության մասին շարականներով»: Այն քննադատել է ՆԲՀՀ-ի` Պետական անվտանգության դատարանի թերությունների վերաբերյալ վերհանումներին պատշաճ կշիռ չհաղորդելու «անհանգստացնող ձախողումը»: Վերաքննիչ դատարանը եզրակացրել է.
«ՆԲՀՀ-ն ազատ չէր եզրակացնել, այդ ապացույցի հիման վրա, որ արդարադատության լիակատար մերժման վտանգը, որն արտահայտվում է խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործմամբ, համապատասխանաբար բացառվել է: ՆԲՀՀ-ն այդպես եզրակացրած չէր լինի, եթե այն պատշաճ ըմբռնած լիներ 6-րդ հոդվածի այս ասպեկտի կարգավիճակը Կոնվենցիոն իրավունքում:»
Դատավարությունները Լորդերի պալատում
Նախարարը բողոք է ներկայացրել Լորդերի պալատ 6-րդ հոդվածի վերաբերյալ վերաքննիչ դատարանի եզրակացությունների կապակցությամբ: Դիմումատուն հակընդդեմ բողոք է ներկայացրել կապված իր այլ Կոնվենցիոն գանգատների հետ: Բողոքը քննվել է ՄՏ-ի (Ալժիր) երկու այլ բողոքաբերների` այն է ՌԲ և Ու (տե՛ս վերը` կետ 48) բողոքների հետ: Միացված բողոքարկումներով Լորդերի պալատը կարողացել է քննության առնել ՆԲՀՀ-ում փակ նյութերի օգտագործումը, ՓՀ-ում ամրագրված երաշխավորությունների վրա հենվելը և դիմումատուի` 5-րդ և 6-րդ հոդվածների հետ կապված գանգատները: Լորդերի պալատը վճիռ էր կայացրել 2009թ. փետրվարի 18-ին` միաձայն բավարարելով պետական նախարարի բողոքարկումը և մերժելով դիմումատուի հակընդդեմ բողոքը ([2009] UKHL 10):
(ա) Կոնվենցիայի 3-րդ հոդվածը. ՆԲՀՀ-ի «դռնփակ» նիստերը Լորդ Ֆիլիպսի որոշմամբ ՆԲՀՀ-ն իրավունք ուներ քննության առնել գաղտնի նյութեր վերադարձի անվտանգությունը գնահատելիս և համոզիչ նկատառումներ կային այդպես վարվելու համար: Տարբերակում պետք է դրվի վերադարձի անվտանգության վերաբերյալ գաղտնի նյութերի և այլ նիստերում գաղտնի նյութերի օգտագործման միջև, օրինակ որևէ անհատի կողմից ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի պարզման դեպքում: Առաջինի դեպքում անձը սովորաբար տեղյակ է վերադարձի վտանգների մասին և ամեն դեպքում անձը և ոչ թե պետությունն է, որ պետք է ապացուցի, արդյոք վերադարձի դեպքում վտանգի է ենթարկվելու: Կտրականապես անհրաժեշտ չէ, որպեսզի հատուկ փաստաբանը հնարավորություն ունենալ տեղեկություններ ստանալ արտհանձնման ենթակա անձից չբացահայտվող ապացույցների կապակցությամբ: Ինչ վերաբերում է գաղտնի տեղեկատվության հետ ծանոթանալու իրավունք ունեցող պատշաճ փորձագետ ներգրավելու ոչ պրակտիկ լինելուն, Լորդ Ֆիլիպսն անարդար չի համարել այս խնդիրը: ՆԲՀՀ-ի ընթացակարգային նորմերը թույլ են տալիս հատուկ փաստաբանին խնդրել ՆԲՀՀ-ից ավելի շատ ապացույցներ պահանջել և ՆԲՀՀ-ին, որպես մասնագիտացված ատյանի, կարող է վստահվել «իրական գնահատական տալ գաղտնի նյութերին` հատուկ փաստաբանի փաստարկների լույսի ներքո»: Երաշխավորությունների կապակցությամբ Լորդ Ֆիլիպսը հայտնել է այն տեսակետը, որ ՓՀժում պարունակվող երաշխավորությունները պետք է բացահայտվեն, սակայն ՓՀ-ի կնքման ուղղված բանակցությունների մանրամասները կարող են գաղտնի նյութեր լինել:Լորդ Հոֆֆմաննը մերժել է դիմումատուի փաստարկը ավելի ֆունդամենտալ հիմքով, որ նա համարում է, որ սույն դատարանի նախադեպային իրավունքը պարզ է դարձնում, որ պարզելը, թե արդյոք արտահանձնումը կարող է խախտել 3-րդ հոդվածը չի պահանջում «6-րդ հոդվածի կամ նույնիսկ 5-րդ հոդվածի 4-րդ կետի ամբողջական դատական պաշտպանությունը»: Մեջբերելով վերը նշված Շահալի գործը նա ընդգծել է, որ ընդամենը պահանջվում է «հայցի անկախ հետազոտություն», ինչը տեղի է ունեցել դիմումատուի դեպքում:Լորդ Հափը համաձայնել է, չնայած ընդունելով, որ սույն Դատարանը դեռևս հնարավորություն չի ունեցել վերլուծել արդյոք ՆԲՀՀ-ի համակարգը բավարարում է Կոնվենցիայի պահանջներին: Նրա կարծիքով, այն բավարարում է: Լորդ Բրաունը նույնպես համաձայնել է, ընդգծելով, որ վերադարձման անվտանգության կապակցությամբ, որևէ գործ չի հարուցվում դիմումատուի դեմ, ավելին, այդ նա է գործ հարուցում վերադարձնող պետության դեմ:
(բ) Հոդված 3. Երաշխավորությունները և ՓՀ-ըԼորդ Ֆիլիպսը (որի հետ համաձայնել էին այլ լորդ դատավորները) մեկնաբանել էր սույն Դատարանի նախադեպային իրավունքը վերը նշված Մամատկուլովը և Ասկարովը, գործով, հաջորդիվ դիտարկելով երաշխավորությունները «որպես քննության ենթակա համատեքստի մի մաս», որոշելիս, թե արդյոք առկա են բավարար հիմքեր հավատալու համար, որ դիմումատուն կբախվի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Նա հղում էր կատարել միջազգային իրավունքի նյութերի «առատությանը», որոնք պաշտպանում են այն պնդումը, որ երաշխավորությունները պետք է, թերահավատորեն դիտարկվեն, եթե դրանք տրվել են մի երկրի կողմից, որին հատուկ է պետության ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքը: Այնուամենայնիվ, Լորդ Ֆիլիպսի համար դա «գրեթե «պարադոքս-22» պնդումն է, որի համաձայն, եթե դու երաշխավորություններ պահանջելու կարիք ունես, դու չես կարող հենվել դրանց վրա»: Այդ դիրքորոշումը մերժելիս նա որոշել է, որ ՆԲՀՀ-ի տեսակետին միջամտելու միակ հիմքն այն է, եթե նրա եզրակացությունները, որ երաշխավորությունների վրա կարելի է հենվել, իռացիոնալ էին, իսկ ՆԲՀՀ-ի եզրակացությունները սույն գործով այդպիսին չէին:
(գ) Կոնվենցիայի 5-րդ հոդվածըԼորդերի պալատը միաձայն մերժել է փոփոխել ՆԲՀՀ-ի կողմից այն փաստի հաստատումը, որ Հորդանանի օրենքով դիմումատուին առանց դատարանի կամ իրավաբանի մատչելիության հիսուն օր կալանքի տակ պահելու հարց չի ծագի: Լորդ Ֆիլիպսը գտել էր, որ նույնիսկ եթե այդպիսի խնդիր առաջանա, հիսուն օրվա կալանքը չի հանգեցնի 5-րդ հոդվածի կոպիտ խախտման: Կոպիտ խախտումն այնպիսի խախտում է, որի հետևանքներն այնքան դաժան էին, որ նրանք գերակայում են իր տարածքից օրտարերկրացուն արտաքսելու իրավունքի նկատմամբ: Այդպիսին կարող է հանդիսանալ բազմաթիվ տարիներ տևող կամայական կալանքը, սակայն ոչ հիսունօրյա կալանքը:
(դ) Կոնվենցիայի 6-րդ հոդվածը6-րդ հոդվածի կապակցությամբ, պարզելու համար, թե արդյոք տեղի կունենա արդար դատաքննության իրավունքի «լիակատար մերժում կամ զրոյացում», լորդ Ֆիլիպսը նկատել է.
«136. Սա ոչ դյուրին և ոչ էլ բավարար ստուգում է, թե արդյոք 6-րդ հոդվածը պետք է արգելի օտարերկրացու վտարումը: Նախևառաջ դյուրին չէ սահմանել, թե ինչն է հանգեցնում «արդար դատաքննության իրավունքի լիակատար մերժմանը կամ զրոյացմանը»» Այդ արտահայտությունը չի կարող պահանջել, որ դատաքննությունը բոլոր տեսանկյուններից պետք է անարդար լինի .. Պահանջվում է, որ դատաքննության թերությունը կամ թերություններն այնպիսին պիտի լինեն, որպեսզի հիմնարար կերպով խարխլի ապագա դատաքննության արդարությունը:
137. Երկրորդ. Այն փաստը, որ արտաքսվողը կարող է ընդունող երկրում հայտնվել ակնհայտ անարդար իրավական գործընթացների կենտրոնում, չի կարող, ինքնին, արդարացնել նրա արտաքսման նկատմամբ արգելքի կիրառումը: Ուշադրությունը պետք է կենտրոնացվի ոչ թե պարզապես դատական գործընթացի անարդարության, այլ դրա հավանական հետևանքների վրա: Անարդար դատաքննությունն ամենայն հավանականությամբ հանգեցնելու է մարդու հիմնարար իրավունքների խախտմանը և այդ հնարավոր խախտման աստիճանը պետք է հստակորեն կարևոր գործոն հանդիսանա որոշելիս, թե արդյոք թույլ չի տրվում արտաքսումը:» Ուսումնասիրելով սույն Դատարանի` գործի համար նշանակություն ունեցող նախադեպային իրավունքը, ներառյալ Բադերը և Կանբորն ընդդեմ Շվեդիայի, թիվ 13284/04, կետ 42, ՄԻԵԴ 2005‑XI գործը, որն ընտրվել էր որպես 6-րդ հոդվածի` և այլ հոդվածների, ինչպես օրինակ 2-րդ և 3-րդ հոդվածների, համակցության խախտման վտանգը դիտարկելու անհրաժեշտության օրինակ, Լորդ Ֆիլիպսը գտել է, որ.
«Ստրասբուրգյան նախադեպային իրավունքը, որքան էլ որ այն անորոշ է, դրդել է ինձ հետևյալ եզրակացությունների: Մինչև համարելը, որ օտարերկրացու արտաքսում կարող է խախտել 6-րդ հոդվածը, հիմնավոր հիմք պետք է լինի կարծելու համար, որ առկա է իրական վտանգ ա) որ տեղի է ունենալու արդար դատաքննության սկզբունքների` 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքների կոպիտ խախտում, բ) որ այս խախտումը հանգեցնելու է արդարության չիրականացման, որն ինքնին հանգեցնելու է զոհի հիմնարար իրավունքների կոպիտ խախտմանը: »
Սույն գործով երկրորդ տարրը համապատասխանում է դիմումատուին սպառնացող հավանական բանտարկությունը: Առաջին տարրի կապակցությամբ լորդ Ֆիլիպսը եզրակացրել էր, որ չնայած Հորդանանի Պետական անվտանգության դատարանի զինվորական կազմը կհանգեցներ դատավարության` 6-րդ հոդվածին հակասության, եթե այն տեղի ունենար Կոնվենցիայի անդամ պետություններից մեկում, նա համաձայն էր ՆԲՀՀ-ի և Վերաքննիչ դատարանի հետ, որ այն չէր կարող հանգեցնել «արդարադատության ակնհայտ մերժման», որը բավարար է հանձնման գործով վտարումը կանխարգելելու համար:Դիմումատուի գանգատի կապակցությամբ, որ առկա է իրական վտանգ, որ իր դեմ ուղղված ապացույցը ստացվել է խոշտանգումների միջոցով, լորդ Ֆիլիպսը որոշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալվել է: Չափազանց բարձր մակարդակի երաշխավորություն է պահանջվում, որ ապացույցը, որը կարող էր ձեռք բերված լինել խոշտանգման արդյունքում, չի օգտագործվելու օտարերկրյա դատավարությունում: Նա հայտարարել է.
«Խոշտանգմամբ ստացված ապացույցներն ընդունելու արգելքը հիմնական չէ այն պատճառով, որ այդպիսի ապացույցն անարժանահավատ է կամ ապացույցի ընդունումն անարդարացի կդարձնի դատաքննությունը: Ավելի շուտ քանի որ «պետությունը պետք է հաստատակամ լինի ապացույցների ստացմանն ուղղված վարքագծի կապակցությամբ»: Այդ սկզբունքը կիրառելի է այն պետության նկատմամբ, որում փորձ է արվել ընդունել այդպիսի ապացույցը: Այս պետությունից` Միացյալ Թագավորությունից, չի պահանջվում ի վնաս ազգային անվտանգության երկրում պահել կասկածյալ ահաբեկչի, եթե մեծ չէ համոզվածության աստիճանը, որ խոշտանգմամբ ստացված ապացույցը չի ընդունվելու նրա դեմ Հորդանանում ... ՆԲՀՀ-ի առջև այն հարցն էր, թե արդյոք կան ողջամիտ հիմքեր կարծելու, որ պարոն Օթմանին Հորդանանին հանձնելու դեպքում քրեական դատավարությունը, որին նա ենթարկվելու է ունենալու է այնպիսի նշանակալի թերություններ, որոնք հիմնովին խարխլելու են նրա դատաքննության արդարությունը, կամ, ինչպես ՆԲՀՀ-ն է նշել, հանգեցնելու են արդար դատաքննության իրավունքի լիակատար մերժման: ՆԲՀՀ-ը եզրակացրել է, որ այն թերությունները, որոնք վեր է հանել ՆԲՀՀ-ը չեն բավարարում այդ հստակ չափանիշին: Ես չեմ գտնում, որ այդ եզրակացությանը հանգելիս ՆԲՀՀ-ը խախտել է օրենքը:»Լորդ Հոֆֆմանը գտել է, որ, որևէ Կոնվենցիոն մարմին չկա որոշելու, որ հանձնման գործով 6-րդ հոդվածի հետ կապված գանգատի համատեքստում, խոշտանգմամբ ստացված ապացուցի օգտագործման սպառնալիքը պարտադիր հանգեցնում է արդարադատության ակնհայտ մերժմանը:Լորդ Հոփը համաձայնել է: Նա ընդունել է, որ այս Դատարանն «անզիջում մոտեցում» է ընդունել դատաքննության ընթացքում խոշտանգումներով ստացված ապացույցների օգտագործման նկատմամբ, սակայն ՆԲՀՀ-ին ներկայացված ապացույցները չեն համապատասխանում այդ չափանիշին: Կային պնդումներ, սակայն` ոչ մի ապացույց: Պնդումը, որ առկա էր իրական վտանգ, որ ապացույցները ստացվել են խոշտանգումներով բավարար չէր հանձնումն արգելելու համար: ՆԲՀՀ-ի հիշատակված եզրակահանգումները, որ կրկնակի քննությունը հավանաբար չի համապատասխանելու 6-րդ հոդվածին, եթե Հորդանանը մասնակից լիներ Կոնվենցիային, սակայն տեղի կունենար իրավականորեն կազմավորված կառուցակարգի շրջանակներում: Հիմնավոր ապացույցներ կային, որ Պետական անվտանգության դատարանը, որը պարզապես գործիք չէ գործադիրի ձեռքում, գնահատել է այդ ապացույցը և ստուգել այն օրենքին հակառակ: ՆԲՀՀ-ն այդ իսկ պատճառով իրավունք ուներ եզրակացնել այնպես ինչպես արել է ապացույցների կապակցությամբ:Լորդ Բրաունը համաձայնել է Լորդ Ֆիլիպսի հետ և հղում կատարելով Մեծ պալատի մեծամասնությանը վերը նշված Մամատկուլովը և Ասկարովը գործով, պնդել է. «եթե արտահանձնումն անօրինական չէր նույնիսկ այնտեղ ծագած հանգամանքների դեպքում, իմ համոզմամբ արտաքսումն ամենայն հստակությամբ անօրինական չէ այս դեպքում:»Լորդ Մանսը, ով համաձայնել էր լորդ դատավորների հետ 6-րդ հոդվածի և գանգատի մնացած բոլոր կետերի կապակցությամբ, նշանակալի «նմանություն» էր նկատել սույն Դատարանի նախադեպային իրավունքի «ակնհայտ անարդարության» հայեցակարգի և միջազգային հանրային իրավունքում արդարադատության մերժման հայեցակարգի միջև ընդհանրապես: Վերջինիս դեպքում ժամանակակից համերաշխությունն այն է, որ փաստական հանգամանքները պետք է ակնհայտ լինեն միջազգային իրավունքով պետության պատասխանատվության ծագման համար:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
...
Բ. ՆԲՀՀ-ի նախադեպային պրակտիկան երաշխավորությունների վերաբերյալ
73. Բացի Հորդանանից, Միացյալ Թագավորության կառավարությունը երաշխավորությունների վերաբերյալ ՓՀ-եր է բանակցել Եթովպիայի, Լիբանանի և Լիբիայի հետ: Այն շրջանակային համաձայնագիր է բանակցել Ալժիրից երաշխավորություններ ստանալու վերաբերյալ: ՆԲՀՀ-ը քննել է տասնյոթ անձանց բողոքները, որոնց կառավարությունը ցանկացել է արտաքսել այդ երաշխավորությունների հիման վրա: ՆԲՀՀ-ը դիտարկել է այդ գանգատները յուրաքանչյուր առանձին գործի հիման վրա, սակայն երաշխավորությունների կապակցությամբ դրա ընդհանուր մոտեցումն ամրագրված է ԲԲ-ն ընդդեմ Ներքին գործերի նախարարի գործում, որը ՆԲՀՀ-ը վճռել է 2006թ. դեկտեմբերի 5-ին, կետ 5, որով գտել է, որ երաշխավորությունները, վատ վերաբերմունքի իրական վտանգը վերացնելու համար, պետք է չորս պայմաններ բավարարվեն
(i) երաշխավորությունները պայմանները պետք է այնպիսին լինեն, որ բավարարվելու դեպքում, վերադարձված անձը չի ենթարկվի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի,
(ii) երաշխավորությունները պետք է տրվեն բարեխղճորեն,
(iii) պետք է հիմնավոր օբյեկտիվ հիմքեր լինեն կարծելու համար, որ երաշխավորությունները կատարվելու են, և
(iv) պետք է հնարավոր լինի ստուգել երաշխավորությունների կատարումը:
Այդ թեսթի կիրառմամբ ՆԲՀՀ-ը բավարար է համարել երաշխավորությունները Ալժիրի (տե՛ս ՆԲՀՀ-ի որոշումները Գ (8 փետրվարի 2007թ.); Զ-ն և Վ-ն (14 մայիսի 2007թ.); Յ-ն, ԲԲ-ն և Ու-ն (2 նոյեմբերի 2007թ.); ՊՊ-ն (23 նոյեմբերի 2007թ.); Բ-ն (30 հուլիսի 2008թ.); Տ-ն (22 մարտի 2010թ.); և Սիհալին (թիվ 2) (26 մարտի 2010թ.) գործերով): Այն բավարար է համարել դրանք Եթովպիայի հետ կապված Իքսիքս-ի (10 սեպտեմբերի 2010թ.) գործով: ՆԲՀՀ-ն անբավարար է համարել երաշխավորությունները Լիբիայի դեպքում, հաշվի առնելով Քադդաֆիի ռեժիմի փոփոխական բնույթը (ԴԴ-ն և ԱՍ-ն 27 ապրիլի 2007թ.)):Հորդանանի երաշխավորությունները նույնպես 3-րդ հոդվածին համապատասխան են համարվել ՎՎ-ն (2 նոյեմբերի 2007թ.) գործով: ՆԲՀՀ-ը նկատի է առել Հորդանանի բանտերում խոշտանգումների վերաբերյալ հետագա զեկույցները և համարել է, որ այդ զեկույցները հաստատում են իր տեսակետը, որ ՓՀ-ի բացակայության դեպքում առկա է վատ վերաբերմունքի վտանգ: Այնուամենայնիվ, այդ զեկույցները չեն փոխել սույն գործով նրա եզրակացությունները, որ ՓՀ-ը և ““Ադալեհ»ի» մշտադիտարկման դերը ապահովում են բավարար պաշտպանություն:
III. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՄԻՋԵՎ
Ա. Փոխըմբռնման հուշագիրըՄիացյալ Թագավորության և Հորդանանի կառավարությունների միջև համաձայնեցված ՓՀ-ի վերնագիրը կապված է «որոշակի անձանց հետ կապված պարտավորությունների ապահովումը արտաքսումից առաջ» որոշման հետ:ՓՀ ամրագրում է, որ ենթադրվում է, որ յուրաքանչյուր պետության իշխանությունները կատարելու են մարդու իրավունքների` միջազգային իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները ՓՀ-ի համաձայն վերադարձվող մարդու նկատմամբ: ՓՀ-ի համաձայն ընդունված անձանց դեպքում կիրառվելու են ՓՀ-ի 1-8-րդ կետերը, ընդունող պետության կողմից ապահովվող այլ հետագա երաշխավորությունների հետ միասին: 1-5-րդ կետերը սահմանում են հետևյալը.
«1. Վերադարձից հետո ձերբակալության, կալանավորման կամ բանտարկություն դեպքում, վերադարձված անձը պետք է ապահովվի համապատասխան կացարանով, սննդով և բուժօգնությամբ և պետք է արժանանա մարդկային և պատշաճ վերաբերմունքի` միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան:
2.Վերադարձված անձը, ով ձերբակալվել կամ կալանավորվել է, անմիջապես պետք է ներկայացվի դատավորի կամ այլ պաշտոնյայի, ով օրենքով նախատեսված է դատական իշխանության իրականացման համար, իր կալանավորման օրինականության որոշման նպատակով:
3. Վերադարձված անձը, ով ձերբակալվել կամ կալանավորվել է, պետք է պատշաճ տեղեկացվի ընդունող պետության իշխանությունների կողմից իր ձերբակալության կամ կալանավորման պատճառների և իր դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին:
4. Եթե վերադարձված անձը ձերբակալվել, կալանավորվել կամ բանտարկվել է իր վերադարձից հետո երեք տարվա ընթացքում, նա իրավունք ունի դիմել, և անհապաղ և կանոնավոր այցելություններ ստանալ, ՄԹ և Հորդանանի իշխանությունների կողմից համատեղ նշանակված անկախ մարմնի ներկայացուցիչ կողմից:
5. Բացառությամբ վերադարձված անձի ձերբակալության, կալանավորման կամ բանտարկության դեպքերի, ընդունող պետությունը չպետք է խոչընդոտի, սահմանափակի կամ այլ կերպ կանխի վերադարձված անձի շփումը ուղարկող պետության հյուպատոսական պաշտոնյաների հետ սովորական աշխատանքային ժամերին: Այնուամենայնիվ, ընդունող պետությունը պարտավոր չէ նպաստել այդպիսի հնարավորությանը անվճար կամ զեղչված սակագներով տրանսպորտ տրամադրելու միջոցով:
6-րդ կետը երաշխավորում է կալանքի ներքո գտնվելիս կրոնական ծեսերի իրավունքը և 7-րդ հոդվածն ամրագրում է վերադարձված անձանց արդար դատաքննության իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եզրույթներին համանման: 8-րդ կետը վերարտադրում է 6-րդ հոդվածի 3-րդ կետը, բաց թողնելով այս հոդվածի (ա) և (ե) կետերին արված հղումները:ՓՀ-ը սահմանում է, որ կառավարություններից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել ՓՀ-ից` 6 ամիս առաջ նախապես ծանուցմամբ, սակայն այն պետք է շարունակվի կիրառվել վերադարձված յուրաքանչյուր անձի նկատմամբ:
Բ. “Ադալեհ» կենտրոնի իրավասությունները“Ադալեհ» կենտրոնի (մշտադիտարկման մարմնի) իրավասությունները սահմանում են, որ այն պետք է գործառնականորեն և ֆինանսապես անկախ լինի ընդունող պետությունից և պետք է ունակ լինի ազնիվ և անկեղծ զեկույցներ պատրաստել: Իրավասություններում ամրագրվում էր նաև, որ այն պետք է ունենա այդ խնդրի լուծման հնարավորությունը, համալրված լինի խոշտանգման և վատ վերաբերմունքի ֆիզիկական և հոգեբանական նշաններ հայտնաբերելու գիտելիքներ ունեցող փորձագետներով (դիտորդներով), և անհրաժեշտության դեպքում այլ անկախ փորձագետների ներգրավելու հնարավորությամբ: ՓՀ-ի համաձայն վերադարձված յուրաքանչյուր անձի (վերադարձված անձ) պետք է դիտորդ ուղեկցի հանձնող պետությունից մինչև ընդունող պետություն ողջ ուղևորության ընթացքում և պետք է ուղեկցի նաև նրան տուն, կամ այլ վայր տեղափոխելիս` այդ վայրը: “Ադալեհ» կենտրոնը պետք է տիրապետի վերադարձված անձանց կոնտակտային տվյալներին և նրանց մերձավոր ազգականների համար և պետք է մատչելի լինի իր հետ կապվել ցանկացող յուրաքանչյուր վերադարձված անձի կամ նրա մերձավոր ազգականների համար: Այն պետք է հանձնող պետությանը զեկուցի անձի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի կապակցությամբ մտահոգությունների կամ անձի անհետացման մասին: Անձի վերադառնալուց հետո առաջին տարվա ընթացքում դիտորդը պետք է յուրաքանչյուր շաբաթ հեռախոսով կամ անձնապես կապվի նրա հետ:Կալանքի դեպքում իրավասությունները սահմանում էր հետևյալը.
«4. Կալանավորներին այցելությունները
(ա) Երբ մշտադիտարկման մարմինը տեղեկանում է որ վերադարձված անձը կալանքի տակ է վերցվել, դիտորդը կամ դիտորդները պետք է անհապաղ այցելեն այդ անձին:
(բ) Այնուհետ, դիտորդները պետք է հաճախ և առանց ծանուցման այցելեն բոլոր կալանավորներին (առնվազն այնքան հաճախ, որքան թույլ է տալիս ՓՀ.-ը դիտորդները պետք է անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ այցելություններ պահանջեն, մասնավորապես կալանքի սկզբնական շրջանում
(գ) Դիտորդները պետք է մասնավոր զրույցներ ունենան կալանավորների հետ` անհրաժեշտության դեպքում թարգմանիչների մասնակցությամբ
(դ) Դիտորդական այցելությունները պետք է կատարվեն խոշտանգման և վատ վերաբերմունքի ֆիզիկական և հոգեբանական նշաններ հայտնաբերելու գիտելիքներ ունեցող փորձագետների կողմից: Այցելող դիտորդը կամ դիտորդները պետք է հավաստիանան, արդյոք կալանավորն ապահովվում է պատշաճ կացարանով, սննդով և բժշկական օգնությամբ և արժանանում մարդկային և պատշաճ վերաբերմունքով` միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան:
(ե) Կալանավորի հետ զրուցելիս դիտորդը պետք է քաջալերի անկեղծ զրույցը և ուսումնասիրի կալանավորի վիճակը:
(զ) Դիտորդները պետք է անհապաղ բժշկական հետազոտություն կազմակերպեն այն դեպքում, երբ նրանք մտահոգություն ունեն կալանավորի ֆիզիկական կամ մտավոր քաջառողջության մասին:
(է) Մշտադիտարկման մարմինը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն ստանա կալանավորի` կալանքի և վերաբերմունքի հանգամանքների մասին, ներառյալ կալանավորի կացարանի շրջայցերի միջոցով, և պետք է կազմակերպի, որպեսզի անհապաղ տեղեկացվի կալանավորին այլ կալանավայր տեղափոխելու մասին:5-րդ կետը սահմանում է, որ արդար դատաքննության համապատասխանության ստուգման համար, դիտորդներին պետք է մատչելի լինեն բոլոր դատական նիստերը` ազգային անվտանգության պահանջների համապատասխան: 6-րդ կետը սահմանում է, որ դիտորդները պետք է հավաստիանան, որ իրենք տեղյակ են ընդունող պետության կողմից տրված ցանկացած հատուկ երաշխավորության վերաբերյալ, որը տրվել է վերադարձվող ցանկացած անձի կապակցությամբ և պետք է հսկեն այդ երաշխավորությունների պահպանումը: Զեկուցումների մասին 7-րդ կետը ամրագրում է, որ մշտադիտարկման մամինը պետք է կանոնավոր ազնիվ զեկույցներ ուղարկի հանձնող պետությանը և անհապաղ կապ հաստատի հանձնող պետության հետ եթե իր դիտարկումները դա են պահանջում:
...
IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ
Ա. Միավորված Ազգերի կազմակերպության զեկույցները
Մարդու իրավունքների խորհուրդ
Աշխատանքային խմբի համընդհանուր պարբերական դիտարկումը Հորդանանի մասին իր զեկույցն է ներկայացրել 2009թ. մարտի 3-ին (A/HRC/11/29): Զեկույց նշում էր, որ Հորդանանի կողմից որոշ հանձնարարականների ընդունումը առաջընթաց էր խոշտանգումների վերացման ուղղությամբ: Զեկույցից հետո «Հյումն Ռայթս Ուոչը» ողջունել եր Հորդանաի բավարարվածությունը իր մարդու իրավունքների չափանիշների «կայուն դիտարկամամբ» սակայն համարել էր, որ Հորդանանի կողմից խոշտանգումների վերացմանն ուղղված որոշ կարևոր հանձնարարականների մերժումը «խորապես հիասթափեցուցիչ» է: Կազմակերպությունը կոչ էր անում Հորդանանի արագորեն կատարել հանձնարարականները հիմնել գանգատների անկախ կառուցակարգեր, թույլ տալ նախօրոք չծանուցված այցելությունները բանտեր և վերացնել Ոստիկանական դատարանները, որոնք կազմված էին ոստիկանության ծառայողներից, ովքեր քննում էին գործընկեր ծառայողների դեմ ուղղված խոշտանգումների պնդումները: Համանման հանձնարարականներ էին տրվել Միացյալ Թագավորության կառավարության կողմից Մարդու իրավունքների խորհրդին ուղղված իրենց հայտարարության մեջ:
Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեն
Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեն Հորդանանի վերաբերյալ իր` 2010թ. մայիսի 25-ի եզրափակիչ դիտարկումներում (CAT/C/JOR/CO/2) ողջունել է Հորդանանի շարունակական բարեփոխումների ջանքերը, որոնք ներառում են Մարդու իրավունքների ազգային կենտրոնի, գանգատներն ընդունող անկախ օմբուդսմենի ինստիտուտի հիմնադրումը և կալանավորման վայրերի արդիականացման համալիր ծրագիրը: Այնուամենայնիվ, այն նաև խորը մտահոգություն էր հայտնել «կալանավորների նկատմամբ կալանավայրերում, ներառյալ Ընդհանուր հետախուզության դիրեկտորիայի հսկողության տակ գտնվող հիմնարկներում, լայնատարած և որպես սովորական պրակտիկա կիրառվող խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բազմաթիվ, համառ և արժանահավատ պնդումների կապակցությամբ»: Այն նաև գտել էր, որ առկա էր «անպատժելիության մթնոլորտ» և իրավախախտների նկատմամբ պատշաճ քրեական հետապնդումների բացակայություն: Կոմիտեն նաև իր մտահոգությունն էր հայտնել խոշտանգումների պնդումների հետ կապված հետաքննությունների սահմանափակ քանակի կապակցությամբ և իր լրջագույն մտահոգությունը կալանավորների համար հիմնարար իրավական երաշխիքների պակասի կապակցությամբ և վարչական կալանքի չարաշահմամբ, որը դատական վերահսկողությունից դուրս էր թողնում կալանավորներին: Կոմիտեն նաև խորհուրդ էր տվել, որպեսզի ՀԸԴ-ը վերահսկվի քաղաքացիական իշխանությունների կողմից, հաշվի առնելով, որ այն շարունակում է կասկածյալներին կալանքի տակ պահել կամայականորեն, առանց հաղորդակցության և դատավորներին, իրավաբաններին կամ բժիշկներին անմատչելի պահելով կալանավորների համար: Կոմիտեն նաև խորապես մտահոգ էր Հորդանանի հատուկ դատական համակարգով, որը ներառում եր Պետական անվտանգության դատարանը, որտեղ մարդու իրավունքների խախտումներում մեղադրվող զինվորականները և անվտանգության ծառայողները պատսպարվում էին իրավական հաշվետվողականությունից և որտեղ դատավարությունը միշտ չէ, որ համապատասխանում էր արդար դատաքննության չափանիշներին: Վերջապես, Խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայի 15-րդ հոդվածի կապակցությամբ կոմիտեն գտել էր.
«Նկատելով Քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի գոյությունը [հարկադրանքի ներքո ստացված ապացույցների անթույլատրելիությունը], որը հստակողրեն չի անդրադառնում խոշտանգումներին, Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում և զեկուցում է, որ դատարաններում հարկադրված խոստովանությունների` որպես ապացույց օգտագործումը տարածված է Մասնակից պետությունում:
...
Մասնակից պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի դատարանում խոշտանգումների արդյունքում ստացված ապացույցների անթույլատրելիությունը երաշխավորելու համար Կոնվենցիայի 15-րդ հոդվածին համապատասխանող բոլոր դեպքերում: Կոմիտեն պահանջում է մասնակից պետությունից հաստատակամորեն արգելել խոշտանգումների արդյունքում ստացված ապացույցների թույլատրելիությունը ցանկացած դատավարության ընթացքում և տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք որևէ պաշտոնատար անձ ենթարկվել է հետապնդման և պատժվել է այդպիսի խոստովանությունների կորզման համար:»
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն
Մարդու իրավունքների կոմիտեի 2010թ. նոյեմբերի 18-ի եզրափակիչ դիտարկումները (CCPR/C/JOR/CO/4) նույնպես գովաբանում էին Հորդանանի բարեփոխումները, ներառյալ ներպետական օրենսդրությունում «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» ինկորպորացիան: Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների կոմիտեի մտահոգությունները ներառում էին. Կալանքի վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի արձանագրված դեպքերի մեծ թիվը, հանրային ծառայողների կողմից իրականացված խոշտանգումների և վատ վերաբերմունքի պնդումների գործերով գանգատների քննության իրական անկախ կառուցակարգերի բացակայությունը, ինչպես նաև այդպիսի դեպքերով հետապնդումների ցածր թիվը, կալանավորներին իրավաբանի և անհապաղ բժշկական հետազոտության մերժումը, ՈԿԿ-ին կալանքի վայրեր այցելելու մերժումների փաստը: Համապատասխանաբար, Կոմիտեն առաջարկել էր խոշտանգումների վերաբերյալ պնդումների քննության անկախ և արդյունավետ մեխանիզմ ստեղծել, պատշաճ հետաքննություն և դատաքննություն իրականացնել, կալանավորների համար իրենց ընտրած իրավաբանի և բժշկական հետազոտության մատչելիությունն ապահովել և ազատազրկման բոլոր վայրեր այցելությունների անկախ համակարգ ստեղծել:
Կոմիտեն իր մտահոգությունն էր հայտնել նաև Պետական անվտանգության դատարանի սահմանափակ կազմակերպչական և գործառութային անկախության կապակցությամբ խորհուրդ տվել վերացնել այն:
Հատուկ զեկուցողը
Մարդու իրավունքների խորհրդին ուղղված 2007թ. հունվարի 5-ի իր զեկույցում (A/HRC/4/33/Add.3) Միավորված ազգերի կազմակերպության խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող Մանֆրեդ Նովակը նկատել էր, inter alia, որ ՀԸԴ-ը թույլ չի տվել իր մասնավոր այցելությունները կալանքի տակ գտնվողներին և եզրակացրել է.
«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բազմաթիվ հետևողական և արժանահավատ պնդումներ են ներկայացվել հատուկ զեկուցողի ուշադրությանը: Մասնավորապես պնդվել է, որ հակաահաբեկչական և ազգային անվտանգության նպատակներ հետապնդելիս խոշտանգումները կիրառվել են Ընդհանուր հետախուզության դիրեկտորատի (ԸՀԴ) կողմից խոստովանություններ կորզելու և հետախուզական տեղեկություններ ստանալու համար, և Քրեական հետաքննությունների դեպարտամենտը (ՔՀԴ) խոստովանություններ է կորզել ամենօրյա քրեական հետաքննությունների ընթացքում: Հաշվի առնելով որ այս երկու կառույցները ամենից հաճախ էին հիշատակվում, որպես Հորդանանում ամենից չարաբաստիկ խոշտանգման կենտրոններ, հավաքված ողջ ապացույցների հիման վրա, այդ պնդումները գնահատելու համար ԸՀԴ կալանավորների հետ մասնավոր զրույցների մերժումը և հաշվի առնելով պաշտոնյաների կողմից իր աշխատանքին խոչըդոտելու դիտավորյալ փորձերը, հատուկ զեկուցողը հաստատել է, որ խոշտանգումների կիրառումը սովորական է ԸՀԴ-ում և ՔՀԴ-ում ... Ավելին գործնականում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարելու նպատակով Հորդանանի օրենսդրությամբ ամրագրված դրույթները և երաշխիքներն անիմաստ են, քանի որ անվտանգության ծառայությունները արդյունավետ կերպով պաշտպանված են անկախ քրեական հետապնդումներց և դատական քննություններից, քանի որ այդ ծառայությունների ծառայողների չարաշահումները քննվում են հատուկ ոստիկանական դատարանների, անվտանգության դատարանների և զինվորական դատարանների կողմից, որոնք անկախության և անկողմնակալության երաշխիքների պակաս ունեն:»
Այս ենթատեքստում Զեկուցողը նաև գտել է.
«57. Հատուկ զեկուցողը հայտնել է, որ ոչ մի ex officio հետաքննություն չի իրականացվել նույնիսկ քրեական գործով կասկածյալին պատճառված ծանր վնասվածքների դեպքում. Որևէ պաշտոնատար անձ չի կարողացել Հատուկ զեկուցողին ցույց տալ որ լուրջ քայլեր են ձեռնարկվել այդ պնդումները հետաքննելու ուղղությամբ, ներառյալ նվազագույնը կալանավորներին պատճառված վնասվածքների անհապաղ և ժամանակին բժշկական փաստաթղթավորումը ...
60. Պարադոքսալ կերպով մինչ իրավակիրառ ծառայողները պնդում են, որ խոշտանգումների պնդումները չլսված բան են իրենց հիմնարկներում, Վճռաբեկ դատարանը մի շարք դատապարտումներ է բեկանել այն հիմքով, որ անվտանգության ծառայողները ամբաստանյալներից խոստովանություններ են կորզել խոշտանգումների ներքո: Ցավոք սրտի նույնիսկ այդ եզրակացությունները չեն հանգեցրել պաշտոնատար անձանց հանցագործությունների որևէ պաշտոնական հետաքննության և այդպիսի գործերում ներգրավված անվտանգության ծառայողներից ոչ մեկը երբևէ չի հանձնվել արդարադատությանը:
61. Ավելին, Վճռաբեկ դատարանի այն որոշումները և վճիռները, որոնք վերաբերում են գործերի, երբ քրեական գործերով կասկածյալները քննության են ենթարկվել հատուկ դատարանների կողմից միևնույն ժամանակ մեջբերվել են պետական պաշտոնյաների կողմից համակարգը պաշտպանելու համար, մատնանշելով անկախ վերահսկողության առկայությունը հատուկ դատարանների որոշումները Դատարանին բողոքարկելու միջոցով:
62. Այնուամենայնիվ, անպատժելիության և հատուկ դատարանների կողմից ոստիկանության կամ հետախուզության ծառայողներին խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի համար հետապնդելու կապակցությամբ ոչ մի ապացույց չի ներկայացվել ի ցույց դնելու համար օրինակներ, թե երբ են հատուկ դատարանների կողմից ոստիկանության ծառայողների արդարացումները հաջողությամբ բողոքարկվել Վճռաբեկ դատարան, եթե ընդհանրապես բողոքարկվել են:
63. Դա հանգեցնում է համատարած անպատժելիության վերաբերյալ եզրակացության: Հատուկ դատարանների համակարգն ամենևին արդյունավետ չի գործում: Խոշտանգման հանցակազմի բացակայությունը Խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն միայն խնդրի մի մասն է: Դրա կենտրոնում գտնվում է մի համակարգ, եեբ անմեղության կանխավարկածը պատրանք է, առաջնահերթությունը խոստովանություններ ստանալն է, հանրային ծառայողներն ըստ էության պատասխանատվության զգացում չեն ցուցաբերում և որևէ պատասխանատվություն չեն զգում կասկածյալների դեմ ուղղված մարդու իրավունքների խախտումները հետաքննելու հարցում և ներքին հատուկ դատարանների համակարգը միայն պաշտպանում է անվտանգության ծառայողների արդարադատությունից [հղումները բաց են թողնված]:
Զեկուցողն առաջարկել էր կալանավորների համար մի շարք հիմնական երաշխիքներ ամրագրել, ներառյալ խոստովանությունների թույլատրելիությունը կարգավորող ավելի լավ նորմեր: Նա նաև առաջարկել էր լուծարել Պետական անվտանգության դատարանը:
Բ. Այլ զեկույցներ
1. «Ամնիսթի Ինթրնեյշնլ»
«Ամնիսթի ինթրնեյշնլը» մի շարք զեկույցներ է ներկայացրել Հորդանանում կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքի մասին: Դրա ամենածավալուն զեկույցը «Հորդանան. Քո խոստովանությունները պատրաստ են, որ դու ստորագրես. Քաղաքական կասկածյալների կալանքը և խոշտանգումը» վերնագրով հրապարակվել է 2006թ. հուլիսին: Զեկույցը քննադատում էր Հորդանանին առանց հաղորդակցության կալանքի համակարգի պահպանության համար, ինչը նպաստում էր խոշտանգումներին, մասնավորապես ՀԸԴ-ի հովանավորչության ներքո, երբ խոշտանգումը պարբերական բնույթ ուներ և կիրառվում էր անպատժելիությամբ: ՀԸԴ-ի կողմից չարաշահումների շրջանակը ավելի լայն էր քանի որ ՀԸԴ-ի ծառայողներին հանրային մեղադրողների իրավազորություններ էին վերապահված (և այդպիսով դատական իշխանություն), ինչը հնարավորություն էր ընձեռում ՀԸԴ-ին ինքնուրույն երկարացնել կայանքի ժամկետները հարցաքննությունների համար: Գործնականում անհնար խնդիր էր կալանավորի համար, ապացուցել, որ ինքը ենթարկվել է խոշտանգումների ՀԸԴ-ի կողմից, երբ կալանավորի խոսքն ընդդեմ ՀԸԴ-ի ծառայողների խոսքերի դեմ էր: Զեկույցը համարում էր, որ Մարդու իրավունքների Հորդանանի ազգային կենտրոնի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մշտադիտարկումների ներդրումը դրական էին որպես քայլ, և երկու կազմակերպություններին էլ թույլ չի տրվել հանդիպել ՀԸԴ-ի կալանքի ներքո գտնվող անձանց: Չնայած Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2001թ. փոփոխություններով կալանքի տակ գտնվող անձանց հնարավորություն էր տրվում հանդիպել իրենց իրավաբաններին, նույնիսկ առանց հաղորդակցության կալանքի դեպքում, այդ դրույթների ակնհայտ խախտմամբ Պետական անվտանգության դատարանի գործերով ընդհանուր պրակտիկայում կալանավորները պահվում էին երկարացված մինչդատական առանց հաղորդակցության կալանքի տակ: Առկա էին նաև հանրային մեղադրողի կողմից իրականացվող քննության ընթացքում իրավաբան ունենալու իրավունքի ակնհայտ խախտումներ: Պետական անվտանգության դատարանը «առավելապես անգործ էր» խոշտանգումների պնդումների կապակցությամբ, պատշաճ կերպով քննության չառնելով պնդումները: Դրա կողմից իրականացվող դատաքննությունները հաճախ անարդարացի էին, այն հակված էր դատապարտել ամբաստանյալներին այն խոստովանությունների հիման վրա, որոնք ենթադրվում էր, որ խոշտանգումներով են ձեռք բերվել: Զեկույցում նշվել է, որ նախորդ տաս տարիների ընթացքում հարյուր ամբաստանյալներ պնդել են Պետական անվտանգության դատարանում, որ իրենք ենթարկվել են խոշտանգումների` խոստովանություններ ստանալու համար. Պնդումներ են արվել տասնչորս այդպիսի գործերով 2005թ., սակայն Պետական անվտանգության դատարանն այդպիսի պնդումների պատշաճ հետաքննություն չի իրականացրել: Վճռաբեկ դատարան բողոքարկումը պատշաճ երաշխիք չի հանդիսանում: Զեկույցը նկարագրում էր դատական պրակտիկայի ուսումնասիրված ինը դեպք, Պետական անվտանգության գործերում ՀԸԴ-ի կողմից խոշտանգմամբ կորզված խոստովանությունների մասին, ներառյալ «հազարամյակի դավադրության» դատավարությունը: Զեկույցն արձանագրել էր, որ ամբաստանյալներից առնվազն չորսը, ներառյալ Աբու Հաուշերը, խոշտանգվել են ԸՀԴ-ի հարցաքննության ընթացքում, նրանց մարմինների վրա խոշտանգումների ակնհայտ նշաններ են եղել, երբ հարազատները և իրավաբանները տեսել են նրանց առաջին անգամ: Վկաները ցուցմունք են տվել, որ հանցագործության վայրի վերականգնման ընթացքում նրանք տեսել են որ մեղադրյալներից մեկին` պարոն Սաեդ Հիյազիին, երկու պահապաններ են պահում, քանի որ նա ակնհայտորեն չէր կարող ինքնուրույն կանգնել: Մյուսի` պարոն Ռաեդ Հիյազիի գործով (ԱՄՆ-Հորդանանի քաղաքացի) բժիշկներից մեկը վկայություն է տվել, որ նա թոքերի բորբոքմամբ է վարակվել առանց հաղորդակցման կալանքի տակ պահվելու ընթացքում: ԱՄՆ հյուպատոսը, ով ասում են, որ տեսել էր նրա վրա խոշտանգման նշաններ, չէր կարողացել ցուցմունք տալ դատաքննության ընթացքում դիվանագիտական անձեռնամխելիության պատճառով: Զեկույցը նաև եզրակացրել էր, որ ՓՀ-ը Միացյալ Թագավորության և Հորդանանի միջև անհամապատասխան է, հաշվի առնելով Հորդանանի կողմից խոշտանգումների բացարձակ արգելքը չպահպանելը և ավելին, մշտադիտարկմանը հաջորդած վերադարձը չի կարող փոխարինել միջազգային իրավունքի պահանջները խոշտանգումների կանխման համակարգային օրենսդրական, դատական և վարչական երաշխիքների առկայության վերաբերյալ: Մշտադիտարկումը, նույնիսկ արհեստավարժ կազմակերպությունների կողմից, բավարար չէր այն կանխելու համար:
«Հյումն Ռայթս Ուոչ»
2006թ. սեպտեմբերի 18-ի իր «Կասկածելի հաղթանակներ. Ընդհանուր հետախուզության դեպարտամենտ և Հորդանանի օրենքի գերակայության խնդիրը» զեկույցում կազմակերպությունը փաստագրել էր ԿՀԴ-ի կողմից վատ վերաբերմունքի դեպքերը: զեկույցը պարունակում էր նաև հետևյալ բաժինը Պետական անվտանգության դատարանում դատախազների վերաբերյալ
«ՊԱԴ հատուկ դատարան է, որը կազմավորվել է Հորդանանի սահմանադրության 99-րդ և 100-րդ հոդվածներին համապատասխան:
...
Շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեն որպես դատախազ ծառայելու համար նշանակում է զինվորական սպա, ընդգծելով դատարանի ենթակա բնույթը: ՊԱԴ-ի դատախազի գրասենյակը ֆիզիկապես տեղակայված է ԿՀԴ–ի կենտրոնական համալիրում: ՊԱԴ-ի [sic] դատախազը սպա է, ով մեղադրանքներ է առաջադրում կալանավորներին և թույլատրում է նրանց շարունակական կալանքը: ՊԱԴ-ի դատախազը, ով հետաքննում է այն հանցագործությունները, որոնցում մեղադրվում են ԿՀԴ-ում կալանավորվածների զինվորական սպա է, ըստ էության նույն վարչական մարմնի ենթակայության ներքո, ինչ որ անվտանգության ծառայողները: Սա արտացոլում է անկախության և անկողմնակալության հիմնարար բացակայությունը:
...
ՊԱԴ-ի մասին օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, որ անձինք, ում նկատմամբ հետաքննություն է իրականացվում այնպիսի հանցագործության համար հետապնդում իրականացնելու նպատակով, որի նկատմամբ տարածվում է ՊԱԴ-ի իրավազորությունը կարող է կալանքի տակ պահվել, «անհրաժեշտության դեպքում յոթ օրը չգերազանցող ժամկետով», մինչև դատախազին` մեղադրանք առաջադրելու համար ներկայացվելը: Դատախազը կարող է երկարացնել կալանքի թույլտվությունը 15 օրյա ժամկետներով կասկածյալին մեղադրանք առաջադրելուց հետո, եթե դա «բխում է հետաքննության շահերից»: Գործող պաշտպաններից մեկը հայտնել էր «Հյումն Ռայթս Ուչին», որ «ԿՀԴ-ում կալանավորների մոտ վեց ամիս մնալը սովորական երևույթ է նրանք փոխադրվում են սովորական բանտ կամ ազատ են արձակվում երբ ԿՀԴ-ն ավարտած է լինում հետաքննությունը:»
Հորդանանի օրենսդրության համաձայն, չնայած դատախազն է պաշտոնապես պատասխանատու հետաքննության համար մեղադրանք առաջադրելուց հետո, ՊԱԴ-ի քննության դեպքերում գործնականում դատախազը պատվիրակում է հետաքննությունը շարունակելու, ներառյալ հարցաքննության իրավասությունը ԿՀԴ-ի ծառայողներին: Բոլոր կալանավորները, որոնց հետ զրուցել է «Հյումն Ռայթս Ուչը» վերհիշել են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում նրանք հանդիպել են միայն ԿՀԴ-ի աշխատակիցների հետ, բացառությամբ երբ նրանց ներկայացրել են դատախազին` մեղադրանքի առաջադրման համար: Այնուամենայնիվ, մի քանի կալանավորներ հստակեցրել են, որ նրանք չեն կարող պարզորոշ տարբերակել ԿՀԴ-ի ծառայողներին դատախազության ծառայողներից, քանի որ նրանք բոլորը կրում են քաղաքացիական հագուստներ, իրականացնում են հարցաքննությունները նույն ոճով և տեղակայված են միմյանց անմիջական մերձակայքում:
Դատախազն է նաև այն մարմինը որին ուղղվում են կալանավորների գանգատները դաժան, կամ անմարդկային վերաբերմունքի կամ խոշտանգումների վերաբերյալ: Հորդանանի օրենսդրությունը պահանջում է յուրաքանչյուր ծառայողից, ներառյալ ԿՀԴ-ի ծառայողներին, գանգատներն ընդունել և փոխանցել իրենց վերադասներին: Դատախազի դերը ներառում է օրենքի խախտման վերաբերյալ գանգատների քննությունը: ԿՀԴ-ի և ՊԱԴ-ի կառուցվածքներում դատախազի անկախության հիմնարար բացակայությունն ամբողջովին անարդյունավետ է դարձնում այս դերը: Սամիհ Խրայսը, իրավաբան, ով տասնյակ հաճախորդների է պաշտպանել Պետական անվտանգության դատարանում, հայտնել է «Հյումն Ռայթս Ուոչին». «Դատախազը հետ կուղարկի կալանավորին խուց, եթե նա հայտնի, որ խոստովանել է խոշտանգումների ներքո» Խրայսը նշել է, որ ՊԱԴ-ում դատախազի դերակատարության [sic] և խոշտանգմամբ ստացված ապացույցները դատարանում անթույլատրելի դարձնող նորմերի նորմերի պատճառով ՊԱԴ-ի [sic] դատախազները հակված չեն գործել խոշտանգման ցանկացած գանգատի կապակցությամբ: Կալանավորներից մեկը` Մուսթաֆա Ռ-ը, ով հայտնել էր, որ խոշտանգումների է ենթարկվել և՛ մեղադրանքի առաջադրումից առաջ և՛ հետո, հայտնել է «Հյումն Ռայթս Ուոչին», որ երբ իրեն տարել են դատախազի մոտ մեղադրանք առաջադրելու համար, ինքը մենակ է մնացել դատախազի հետ ԿՀԴ համալիրի նրա սենյակում, իսկ քննիչներով մեքենան սպասել է դրսում նրան իր բանտախուցը վերադարձնելու համար: Դատախազը որևէ հարց չի տվել, այն մասին, թե արդյոք նրա նկատմամբ ապօրինաբար ուժ կամ հարկադրանք է կիրառվել հարցաքննության ընթացքում: Մեկ այլ նախկին կալանավոր` Մուհամմադ ալ-Բարքավին, հայտնել է «Հյումն Ռայթս Ուոչին», որ եթե կալանավորն իրավաբան է պահանջում կամ հայտնում է խոշտանգման մասին, դատախազը հետ է ուղարկում կալանավորին նոր հարցաքննության` ասելով, որ «նա դեռ պատրաստ չէ»:
2008թ. հոկտեմբերի 8-ի «Խոշտանգումը և անպատժելիությունը Հորդանանի բանտերում» վերնագրով զեկույցում, որի հիմքում ընկած էին 2007 և 2008 թթ. «Հյումն Ռայթս Ուոչի» կողմից բանտեր կատարված այցելությունները, եզրակացություն էր արվել, որ խոշտանգումները մնում են լայնատարած և առօրեական Հորդանանի բանտերում: Կազմակերպությունը վատ վերաբերմունքի մասին պնդումներ էր լսել իր հետ զրուցած 110 բանտարկյալներից 66-ից: Այն նաև եզրակացրել էր, որ բանտի պահապանները խոշտանգում են բանտարկյալներին, քանի որ դատախազները և դատավորները շատ բան չեն անում նրանց հետապնդելու համար: Զեկույցը նկատում էր, որ Հորդանանի կառավարության պատրաստակամությունը թույլ տալ բանտեր մուտք գործել դրվատելի է և արտահայտում է դրական շահագրգռվածությունը բարեփոխումներում: Այնուամենայնիվ, զեկույցում նկատվում էր նաև, որ Հորդանանի ղեկավարության հանրային մտահոգությունը տևական ազդեցություն չէր ունենում գործնականում: Խոշտանգումները կիրառվում էին առօրյայում, երբ բանտարկյալները խախտում էին բանտային կանոնները, բժիշկներ, հեռախոսային զանգեր կամ այցելություններ էին պահանջում կամ գանգատվում էին: Մահմեդական բանտարկյալները ավելի մեծ բռնությունների էին ենթարկվում: Խոշտանգումների մասին գանգատները նվազել էին, սակայն սովորաբար հանդիպող էին: Խոշտանգումն ընդհանուր քաղաքականություն չէր, չնայած բանտի բարձրաստիճան պաշտոնյաները հրամայել էին ծեծել: Խոշտանգումը «հանդուրժվող պրակտիկա» էր, քանի որ անձնական հաշվետվողականության մեխանիզմները բացակայում էին. Կառավարությունը հանգիստ առաջին քայլերն էր ձեռնարկում բարելավման ավելի մեծ հնարավորությունների ուղղությամբ, սակայն վճռականորեն չէր հետևում դրանց: 2010թ. Համաշխարհային զեկուցի Հորդանանին վերաբերող բաժնում «Հյումն Ռայթս Ուոչը» նշել էր նաև, որ հետագա դրական բարեփոխումները, ինչպես օրինակ Մարդու իրավունքների Հորդանանի ազգային կենտրոնի խոշտանգումների դեմ ուղղված ուսուցողական ծրագրերը, հեռու էին բավարար լինելուց հաշվի առնելով Հորդանանում քաղաքական կամքի և իրավախախտներին արդարադատության առջև կանգնեցնելու արդյունավետ կառուցակարգերի բացակայությունը:
Հորդանանի մարդու իրավունքների ազգային կենտրոն (ՄԻԱԿ)
2005թ. տարեկան զեկույցում ՄԻԱԿ-ն ընդունել է, որ չնայած Հորդանանի օրենսդրություը հստակ է հարկադրանքով ստացված խոստովանությունների վրա հիմնված դատապարտումների անօրինականության վերաբերյալ, ամբաստանյալների համար բարդ էր ապացուցել, որ խոստովանությունները ստացվել են այդպիսի եղանակով, հատկապես հաշվի առնելով վկաների բացակայությունը և կալանքի երկար ժամկետները, ինչը նշանակում էր, որ դատաբժիշկները չէին կարող հայտնաբերել բռնությունները: 2007թ.զեկույցում ՄԻԱԿ-ը նկատել էր, որ քրեական դատավարությունների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտում էր «հստակ թերություն, բազմաթիվ գործերում, արդար դատաքննության հիմնական չափանիշներին հավատարմության հետ կապված»: Այն հղում է կատարել մասնավորապես, քաղաքացիական անձանց քննությանը Պետական անվտանգության դատարանում, որի դատավորները «զինվորական թեքումով» էին, ինչը խարխլում էր դատական անկախության սկզբունքը և նվազեցնում էր արդար դատաքննության երաշխիքները: Իր 2008թ. զեկույցում ՄԻԱԿ-ը նկատել էր խոշտանգումների վերհանման շարունակվող բարդությունները, ներառյալ կալանավորների կալանքի երկարացված ժամկետները, և այլ փաստը, որ մեղադրյալներին բռնության ենթարկելու մեջ մեղավոր անձինք գրավոր ցուցմունքներ չեն տալիս, ինչը նշանակում է, որ ցուցմունքները վերածվում են իրավաբանորեն անժխտելի ապացույցների: ՄԻԱԿ-ը նկատել էր նաև, որ տարվա մի հատվածի ընթացքում իրեն արգելվել է այցելել բանտարկյալներին: Կառավարության կողմից ձեռնարկվել են, այնուամենայնիվ, նաև մի շարք դրական, խոշտանգումների դեմ ուղղված միջոցներ: 2009թ. զեկույցում ՄԻԱԿ-ը նկատել էր, որ խոշտանգումների դեմ ուղղված ջանքերը դեռ «միջակ և անվճռական» էին: Խնդիրների թվում էին «Հանցագործությունների կանխարգելման մասին» օրենքը, որը թույլ էր տալիս առանց հաղորդակցության կալանավորումը` առանց դատական վերահսկողության. «Պետական անվտանգության մասին» օրենքը, որը թույլ էր տալիս նախքան դատարան ներկայացնելը յոթ օր կալանքի տակ պահել. և որ կասկածյալի` հանրային մեղադրողի բացակայությամբ տված ցուցմունքը թույլատրելի էր, եթե այն «ներկայացվում էր դատախազությունը այն հանգամանքների վերաբերյալ ապացուցի հետ մեկտեղ, որոնցում ստացվել էր ցուցմունքը» և «կասկածյալը կամավոր էր տվել այդ ցուցմունքը»:
ԱՄՆ Պետքարտուղարությունը
ԱՄՆ Պետքարտուղարության 2009թ. Հորդանանի մասին մարդու իրավունքների զեկույցը արձանագրել էր տեղական և միջազգային ՈԿԿ-ների մտահոգությունները, որ խոշտանգումը լայնատարած է մնում, չնայած նրանք նկատել էին նաև, գանգատների թվի նվազումը: ՈԿԿ-ները գտել են նաև, որ գանգատի մեխանիզմները բարելավել են, սակայն պահանջվում էին նաև լրացուցիչ բարեփոխումներ. Զեկույցում նշվում էր նաև.
«Ի տարբերություն նախկին տարիների, Պետական անվտանգության դատարանում մեղադրյալների խոշտանգումների վերաբերյալ նոր հանրային հայցեր չկան: Ապրիլի 15-ին երեքը, այն հինգ անձանցից, ովքեր պնդում էին որ ենթարկվել են խոշտանգումների 2007թ.-ից 2008թ. մայիսը, դատապարտվել են հինգ տարվա ազատազրկման: Մյուս երկուսը, արդարացվել են ապացույցների բացակայության հիմքով; Կառավարությունը անհիմն էր համարել խոշտանգումների վերաբերյալ նրանց պնդումները, ինչպես որ 2008թ. հունվարին Արևմտյան ափ զենք արտահանելու մեջ մեղադրվող երկու անձանց խոշտանգումների մասին գանգատները, որոնց քրեական գործերը տարվա ավարտին դեռ շարունակվում էին:
Մայիսի 14-ին Պետական անվտանգության դատարանը դատապարտել էր Նիդալ Մոմանիին, Թարվաթ Դրազին և Սաթթամ Զավահրային մահապատժի 2006թ. երկիր այցելող արտասահմանյան ղեկավարին սպանելու դավադրության համար, սակայն այն անմիջապես նվազեցրել էր նրանց պատիժները տասնհինգ տարվա բանտարկության: 2007 և 2008թթ. Ամբաստանյալները պնդել էին որ նրանք խոստովանելու համար ենթարկվել են ծեծի և հոգեբանական ճնշումների:»
2010թ. զեկույցը արձանագրում էր, որ Հորդանանի օրենսդրությամբ խոշտանգումն արգելված է. այնուամենայնիվ, միջազգային ՈԿԿ-ները շարունակում են զեկուցել ոստիկանության և անվտանգության կալանքի տակ պահման վայրերում խոշտանգումների և համատարած վատ վերաբերմունքի միջադեպերի մասին: Ձերբակալության և դատաքննության ընթացակարգերի կապակցությամբ զեկույցը նկատում էր, որ
«Պետական անվտանգության դատարանը դատական ոստիկանությանը, որը կրում է քրեական հետաքննությունների իրականացման պարտականությունը, իրավունք է տալիս ձերբակալել և տաս օր պահել անձանց կալանքի տակ: Այս իրավասությունը ներառում է նաև ենթադրյալ զանցանքների համար ձերբակալությունները: Այն գործերը, որոնցում ենթադրաբար ներգրավված է նաև Պետական անվտանգությունը, անվտանգության ուժերը ձերբակալել և կալանավորել են քաղաքացիներին առանց թույլտվության կամ դատական վերահսկողության, պահել են կասկածյալներին երկարատև մինչդատական կալանքի ներքո, առանց տեղեկացնելու նրանց իրենց դեմ առաջադրված մեղադրանքների մասին և թույլ չեն տվել մեղադրյալներին հանդիպել իրենց իրավաբանների հետ կամ թույլ են տվել կարճատև հանդիպում դատավարությունից առաջ: Ամբաստանյալները Պետական անվտանգության դատարանում սովորաբար հանդիպում են իրենց փաստաբաններին դատաքննության սկզբում կամ դրանից մեկ կամ երկու օր առաջ: Գործը կարող է հետաձգվել քառասունութ ժամից ավելի միայն դատարանի կողմից պարզված բացառիկ հանգամանքների ներքո: Գործնականում, գործերի հետաձգումները տաս օրից ավելի են տևում մի քանի ամիս տևող դատավարության նիստերի միջև: Բազմաթիվ դեպքերում մեղադրյալը մնում է կալանքի տակ առանց երաշխավորության դատավարության ընթացքում: Որոշ կալանավորների կալանքի տակ էին պահում առանց մեղադրանք առաջադրելու մոտ մեկ տարի:
Զեկույցը մեկնաբանում էր որ Հորդանանի օրենսդրությամբ անկախ դատական համակարգ էր ամրագրված, այնուամենայնիվ, դատական իշխանության անկախությունը գործնականում արատավորված էր հովանավորչության և հատուկ շահերի ազդեցության վերաբերյալ պնդումներով:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ Եւ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՇՏԱՆԳՄԱՄԱԲ ՍՏԱՑՎԱԾ ԱՊՕԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ:
Ա. Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան խոշտանգումների դեմ:
Կոնվենցիայի համապատասխան դրույթները
Հարյուր քառասունինը պետություններ են մասնակից Միավորված ազգերի կազմակերպության 1984թ. «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիային (ՄԱԿԽԴԿ), ներառյալ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները: Կոնվենցիայի 1-ին հոդվածը խոշտանգումը սահմանում է որպես.
«ցանկացած գործողություն, որի միջոցով պետական պաշտոնյա անձը կամ պաշտոնապես հանդես եկող այլ մարդ, կամ նրանց հրահրմամբ և գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ, որևէ անձի մտածված կերպով հասցնում է ուժեղ ցավ կամ տառապանք` մարմնական կամ մտավոր, նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, իր կամ երրորդ անձի կատարած հանցանքի կամ այն գործած լինելու մեջ կասկածելու համար, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ամեն մի այլ պատճառով: Այս բնորոշման մեջ չեն մտնում այն ցավն ու տառապանքը, որոնք ծագում են սոսկ օրինական սանկցիաների պատճառով, անբաժանելի են այդ սանկցիաներից կամ ծագել են դրանցից` պատահականորեն:»
1-ին հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ այն չի վնասում միջազգային որևէ պայմանագրի կամ որևէ ազգային օրենսդրության, որոնք բովանդակում են կամ կարող են բովանդակել դրույթներ առավել ընդարձակ կիրառման մասին: 2-րդ հոդվածը պահանջում է պետությունների արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ ձեռք առնել իրենց իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար: 4-րդ հոդվածը պահանջում է յուրաքանչյուր մասնակից պետությունից ապահովել, որպեսզի խոշտանգումների բոլոր դեպքերը դիտվեն իբրև հանցագործություններ` իր քրեական օրենսդրության համաձայն: 3-րդ հոդվածն ամրագրում է.
«1. Ոչ մի մասնակից պետություն չպետք է որևէ անձի արտաքսի, վերադարձնի (refouler) կամ հանձնի մեկ այլ պետության, եթե կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այնտեղ նրան կարող են սպառնալ բանտային խոշտանգումները:
2. Նման հիմքերի առկայությունը որոշելու համար իրավասու իշխանությունները նկատի են առնում գործին առնչվող բոլոր հանգամանքները, համապատասխան դեպքերում` նաև տվյալ պետության մեջ մարդու իրավունքների կոպիտ, աղաղակող և զանգվածային խախտումների պրակտիկան:»
12-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ հետաքննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, թե խոշտանգում է կիրառվել իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում: 15-րդ հոդվածը պահանջում է, որ յուրաքանչյուր պետություն ապահովի, որպեսզի որևէ դատական հարցաքննության ընթացքում իբրև ապացույց չօգտագործվի որևէ հայտարարություն, որը, ինչպես պարզվել է, արվել է խոշտանգման ազդեցության տակ, բացի այն դեպքերից, երբ դա խոշտանգելու մեջ մեղադրվող անձի դեմ այդ հայտարարությունն արվելու ապացույց է հանդիսանում:
ՄԱԽԴԿ-ի 15-րդ հոդվածին վերաբերող զեկույցները և նախադեպային պրակտիկան
(ա) Միավորված ազգերի կազմակերպության խոշտանգումների դեմ հանձնաժողովը
Պ.Ե.-ն ընդդեմ Ֆրանսիայի (21 նոյեմբերի 2002թ., հաղորդում թիվ 193/2001, CAT/C/29/D/193/2001) գործով Կոմիտեն քննության է առել Գերմանիայի քաղաքացու գործը, ով արտահանձնվել էր Ֆրանսիայի կողմից Իսպանիային: Գանգատում վիճարկվում էր, որ Իսպանիայի արտահանձնման պահանջը հիմնված է եղել երրորդ անձանցից խոշտանգմամբ ստացված ցուցմունքների վրա: Մերժելով գանգատը չհիմնավորված լինելու պատճառով, Կոմիտեն դիտարկել է որ 15-րդ հոդվածի դրույթները կիրառվում են Ֆրանսիայում արտահանձնման նիստերի նկատմամբ և Ֆրանսիան այդ պնդումների արժանահավատության գնահատման պարտականություն էր կրում: 15-րդ հոդվածի «լայն շրջանակները» և դրա կիրառելիությունը արտահանձնման ընթացակարգերի նկատմամբ հաստատվել էր Կոմիետի կողմից Գ.Կ.-ն ընդդեմ Շվեյցարիայի (7 մայիսի 2003թ. հաղորդում թիվ. 219/2002, CAT/C/30/D/219/2002) գործով, որը նույնպես վերաբերում էր Իսպանիային արտահանձնմանը, երբ արտահանձնման պահանջի հիմքը երրորդ կողմից ենթադրաբար խոշտանգումներով ստացված ցուցմունքներն էին: Երրորդ կողմի նախաձեռնած քրեական դատավարությունն ընդդեմ իր ենթադրյալ խոշտանգողների կարճվել էին Իսպանիայի իշխանությունների կողմից և այդ իսկ պատճառով Կոմիտեն մերժել էր գանգատը` որպես չհիմնավորված, հետևաբար, դիմումատուին արտահանձնելիս Շվեյցարիայի կողմից տեղի չէր ունեցել 15-րդ հոդվածի խախտում: Ռուսաստանի վերաբերյալ 2007թ. փետրվարի 6-ի իր եզրափակիչ դիտարկումներում (CAT/C/RUS/CO/4) Կոմիտեն մտահոգություն էր արտահայտել, որ չնայած Ռուսաստանի Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում էր, որ խոշտանգմամբ ստացված ապացույցն անթույլատրելի էր, գործնականում պարզվել է, որ որևէ հանձնարարագիր չկա դատարաններին ապացույցի անթույլատրելիության կամ անհապաղ, անկողմնակալ և արդյունավետ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին: Կոմիտեն խորհուրդ էր տվել ընդունել դատարանների կողմից ձեռք առնման ենթակա միջոցներն ամրագրող հստակ իրավական դրույթներ, այն դեպքերի համար, երբ թվում է, որ ապացույցը ձեռք է բերվել խոշտանգմամբ կամ վատ վերաբերմունքի արդյունքում` ապահովելու համար գործնականում խոշտանգմամբ ստացված ապացույցների անթույլատրելիության սկզբունքի նկատմամաբ բացարձակ հարգանքը:
Կոմիտեն իր մտահոգություններն է արտահայտել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներում (25 հուլիսի 2006թ. CAT/C/USA/CO/2) կապված 15-րդ հոդվածի` զինվորական հանձնաժողովների և Կուբայում` Գունատանամոյի ծոցում կալանքի տակ գտնվողների գործերը քննող մարմինների նկատմամբ կիրառման կապակցությամբ: Այն խորհուրդ էր տվել Միացյալ Նահանգներին ստեղծել իր կալանքի ներքո գտնվող բոլոր կալանավորների իրավունքները երաշխավորող անկախ կառուցակարգեր:
Մեքսիկայի մասին իր զեկույցում (26 մայիսի 2003թ. CAT/C/75) Կոմիտեն համարել էր, եր Մեքսիկայի Սահմանադրության 20-րդ հոդվածը (որը սահմանում էր, որ խոստովանությունը որը չի արվել հանրային մեղադրողի կամ դատավորի ներկայությամբ, կամ արվել է պաշտպանության իրավաբանի բացակայությամբ ապացուցողական արժեք չունի) բավարար չէ գործնականում խոշտանգումների կանխարգելման համար: Կալանավորները վախենում էին հայտնել հանրային մեղադրողին, որ խոշտանգումների են ենթարկվել. Իրավական խորհրդատվությունը բավարար չափով մատչելի չէր. Ոստիկանությունը և դատախազությունը սերտորեն համագործակցում էին միմյանց հետ և կալանավորները պարբերաբար տեղափոխվում էին յադ ծառայությունների միջև հարցաքննությունների նպատակով և ապա հարկադրվում խոստովանել. Դատախազները հետաքննությունները չէին իրականացնում խոշտանգումների պնդումների վերաբերյալ և անցկացնելու դեպքում էլ նույնիսկ օգտագործում էին խոստովանությունը. և դատական բժիշկները բավարար չափով անկախ չէին դատախազից: «չափազանց բարդ» էր հարկադրված խոստովանությունները գորից հանելը, դատարանները որևէ անկախ միջոցներ չունեին պարզելու համար, թե արդյոք խոստովանությունները կամավոր էին արվել (զեկույցի 155, 196-202 և 219-20 կետեր):
(բ) Ֆրանսիա
15-րդ հոդվածին հղում էր կատարել Պոյի Վերաքննիչ դատարանը Իրաստորցա Դորրոնսորոյի գործով (թիվ 238/2003, 16 մայիսի 2003թ.) Իսպանիայի կողմից արտահանձնման պահանջը մերժելու վերաբերյալ իր որոշման մեջ: Իսպանիայի իշխանություններն ընդունել էին, որ երրորդ կողմից` տիկին Սորզաբալ Դիասից կալանքի ներքո գտնվելիս ստացված ցուցմունքները միակ ապացույցն էին պարոն Իրաստորցա Դորրոնսորոյի դեմ: Դատարանը գտել էր, որ լուրջ հիմքեր կային կարծելու, որ տիկին Սորզաբալ Դիասը ֆիզիկական հարկադրանքի է ենթարկվել կալանքի ընթացքում և Իսպանիայի իշխանությունների հետագա քննությունները չեն ցրել այդ մտահոգությունները: Չի կարելի բացառել, այդ պատճառով, որ նրա ցուցմունքները ստացվել են 15-րդ հոդվածի խախտմամբ և, որպես այդպիսին, արտահանձնման պահանջը մերժվել է:
(գ) Գերմանիա 15-րդ հոդվածին հղում է կատարել նաև Դյուսելդորֆի վերաքննիչ դատարանը (Oberlandesgericht) ահաբեկչության մեջ կասկածվող անձի Թուրքիային արտահանձնումը մերժող 2003թ. մայիսի 27-ի իր որոշմամբ: Դատարանը ընդունել էր, որ Թուրքիան վավերացրել է ՄԱԿԽԴԿ-ը և ինկորպորացրել դրա դրույթները ներպետական օրենսդրությունում: Այնուամենայնիվ, առկա էր իրական վտանգ (konkrete Gefahr), որ այդ դրույթները չեն պահպանվի պահանջվող անձի արտահանձնման դեպքում: Իրեն ներկայացրած ապացույցների հիման վրա դատարանը ողջամիտ է համարել ապացույցները (begründete Anhaltspunkte) ենթադրել, որ Ստամբուլի ոստիկանությանը 1998թ. աշնանը երեսուներկու համամեղադրյալների տված ցուցմունքները, որոնք լիակատար խոստովանություններ էին պարունակում, տրվել են Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից խոշտանգման գործողությունների ազդեցության ներքո: Խոշտանգումների վերաբերյալ պնդումները հիմնավորվում էին նաև բժշկական ապացույցներով (չնայած արձանագրությունները տեղ տեղ հստակ չէին) և Թուրքիայում ոստիկանական կալանքի ընթացքում սովորաբար կիրառվող, ոչ միշտ ֆիզիկական հետքեր թողնող, խոշտանգման մեթոդների վերաբերյալ ընդհանուր զեկույցներից քաղված տեղեկատվությամբ: Ավելին, առկա էր կոնկրետ ապացույցով հիմնավորված վտանգ (durch konkrete Indizien belegte Gefahr), որ համամեղադրյալներից ստացված ցուցմունքները կարող են օգտագործվել Թուրքիայի պահանջվող անձի դեմ դատավարություններում: Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ Թուրքիայի դատարաններից պահանջվում է իրենց վճիռներում հաշվի առնել խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների թույլատրելիություն արգելող ներպետական և միջազգային իրավական դրույթները, ինչպես նաև Թուրքիայի Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան, ապացույցներով չամրապնդված խոստովանությունների անթույլատրելիության նպատակով: Այնուամենայնիվ, մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցները պարբերաբար նկատել են, որ Թւորքիայի քրեական արդարադատության համակարգի կողմից խոշտանգումների պնդումների վերաբերյալ անհամապատասխան հետաքննությունները նշանակում են, որ դատարանները շարունակում են օգտագործել ոստիկանության վատ վերաբերմունքի արդյունքում ստացված խոստովանությունները: Հիմքեր կային վախենալու, որ Ստամբուլի Ազգային անվտանգության դատարանն այդպես է վարվելու սույն գործով, ավելին, որ անհնար կարող է լինել ապացուցել պահանջվող անձի դեմ առաջադրված մեղադրանքները առանց հղում կատարելու 1998թ. ոստիկանության կողմից վերցված ցուցմունքներին: Դյուսելդորֆի վերաքննիչ դատարանի վճռին հղում էր կատարել Քյոլնի Վարչական դատարանը (Verwaltungsgericht) արտահանձնման վերաբերյալ 2003թ. օգոստոսի 28-ի վճռում: Քյոլնի դատարանը գտել էր, որ Վերաքննիչ դատարանի եզրակացությունները չեն փոփոխվել Թուրքիայի իշխանությունների կողմից տրված հետագա երաշխավորություններով. Այդ երաշխավորությունները կոնկրետ չէին, սակայն ավելի շուտ հենվում էին խոշտանգումներով ստացված ապացույցների վերաբերյալ Թուրքիայի օրենսդրության ընդհանուր կիրառելի դրույթների վրա: Էլ Մոթասսադեքի գործով Համբուրգի վերաքննիչ դատարանի քրեական բաժանմունքի (Oberlandesgericht) առջև մեղադրյալին առաջադրվել էր 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումների դավադրության մեղադրանք: Դատարանին էին ներկայացվել ԱՄՆ կալանքի ներքո գտնվող երեք վկաների ցուցմունքների համառոտ շարադրանքները: ԱՄՆ իշխանությունների հարցաքննությունների բնույթի վերաբերյալ հարցումները որևէ պատասխան չեն ստացել: Դատարանը խոշտանգման կիրառման վերաբերյալ իր գնահատականի հիմքում դրել էր, մատչելի, հանրորեն հասանելի աղբյուրները: Դատարանը գտել էր, որ ընդհանուր առմամբ չի ապացուցվել, որ վկաները ենթարկվել են խոշտանգումների, inter alia, քանի որ ցուցմունքների բովանդակությունը միակողմանի չէ: Դա նշանակում էր, որ դատարանը որոշել էր չդիտարկել ՄԱԿԽԴԿ-ի 15-րդ հոդվածը, որը, ինչպես այն նկատել էր, կարդարացներ ապացույցի օգտագործման արգելքը (տե՛ս վճռի համառոտ շարադրանքը Ա-ն և այլոք (թիվ 2) գործով` կետեր 60, 122-23 և 140-41): Ամբաստանյալի հետագա գանգատը Դատարանը համարվել է անընդունելի, որպես ակնհայտորեն չհիմնավորված (տե՛ս Էլ Մոթասսադեքն ընդդեմ Գերմանիայի (dec.), թիվ 28599/07, 4 մայիսի 2010 թ.):
Բ. Միացյալ Թագավորությունը
Ա-ն և այլոք (թիվ 2)
Ա-ն և այլոք (թիվ 2) ընդդեմ Ներքին գործերի նախարարի գործով ([2005] UKHL 71) Լորդերի պալատը քննության էր առել, թե արդյոք ՆԲՀՀ-ը կարող էր իրավաչափ կերպով ընդունել ապացույցը, որ ստացվել էր կամ կարող էր ստացվել խոշտանգամամբ` այլ պետությունում առանց բրիտանական պաշտոնյաների մասնակցության: Սովորութային իրավունքի, Դատարանի նախադեպային իրավունքի և միջազգային հանրային իրավունքի, ներառյալ ՄԱԿԽԴԿ-ի հիման վրա, լորդերը եզրակացրել են, որ չի կարող: Լորդերը տարակարծություն էին հայտնել, թե որն է պատշաճ չափանիշը, որը ՆԲՀՀ-ը պետք է կիրառեր ապացույցի թույլատրելիությունը պարզելու համար: Բոլոր լորդերը համաձայնել էին, որ ապացուցման բեռի կոնվենցիոնալ մոտեցումը պատշաճ չէ` հաշվի առնելով ՆԲՀՀ-ի ընթացակարգերի բնույթը: ՆԲՀՀ-ի վերաքննության բողոք ներկայացրած անձից չէր կարելի ակնկալել ավելին, քան որ նա որպես հնարավոր պատճառ կարող է ներկայացնել ապացույցի խոշտանգմամբ ձեռք բերված լինելը: Նման դեպքում ՆԲՀՀ-ը պետք է նախաձեռներ համապատասխան հետազոտությունը: Մեծամասնությունը (լորդեր Հոփը, Ռոջերը, Քարսուելլը և Բրաունը) ապա շարունակել էր և գտել որ ՆԲՀՀ-ը պետք է ընդունի ՄԱԿԽԴԿ-ի 15-րդ հոդվածում ամրագրված թույլատրելիության չափանիշը: Նրանք վճռել էին, որ ՆԲՀՀ-ը պետք է այդպիսով քննության առներ, թե արդյոք հաստատվել է հավանականությունների հարաբերակցությամբ որ ապացույցը խոշտանգմամբ է ստացվել: Դրա բավարարման դեպքում ՆԲՀՀ-ը պետք է չընդուներ ապացույցը, սակայն կասկածների դեպքում այն պետք է ընդուներ ապացույցը, չմոռանալով կասկածները այն գնահատելիս: Ի հակադրություն, լորդեր Բինգհամը, Նիկոլլսը և Հոֆֆմաննը գտել էին, հավանականությունների հարաբերակցության չափանիշը երբևէ չի կարող բավարարվել և կխարխլի ՄԱԿԽԴԿ գործնական արդյունավետությունը: Նրանք ավելի ցածր չափանիշ էին առաջարկել, այն է` այն դեպքում, երբ ՆԲՀՀ-ը եզրակացրել է, որ առկա է իրական վտանգ, որ ապացույցը ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով, այն չպետք է ընդունի ապացույցը:
...
Գ. Կանադա
Հնդկաստանն ընդդեմ Սինգհի գործով (108 CCC (3d) 274 (1996)), Բրիտանական Կոլումբիայի գերագույն դատարանը քննության է առել արտահանձնման վերաբերյալ պահանջը, երբ ենթադրվում էր, որ փախստական Սինգհի դեմ գործը առերևույթ (prima facie) հիմնված էր դավադրության հինգ մասնակիցների` խոշտանգումներով ստացված խոստովանությունների վրա: Դատարանը վճռել էր, որ պարզելու համար, թե արդյոք արտահանձնումը կարող էր արտահանձնվել, քանի որ առկա էր առերևույթ գործ, խոշտանգումներով ստացված ապացույցներն անթույլատրելի են: Այնուամենայնիվ, ապացուցման բեռը, որ ցուցմունքներն այդպես էին ստացվել կրում էր այդ մասին պնդած փախստականը: Համաձայնություն էր ձեռք բերվել, որ այս պնդումը պետք է ապացուցվի հավանականությունների հարաբերակցության հիման վրա: Դատարանը գտել էր, որ պնդումը չի ապացուցվել չորս ցուցմունքների վերաբերյալ, սակայն ոչ հինգերորդի: Ա-ն և այլոք (թիվ 2) գործով մոտեցմանը հետևել էր նաև Կանադայի դաշնային դատարանը Մահջուբն ընդդեմ Կանադայի (Քաղաքացիության և ներգաղթի նախարարի): Մահջուբը վերաբերում էր նաև երաշխավորություններով արտաքսման հարցին և համառոտ շարադրված է ստորև` 153-րդ կետում:
VI. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ի հավելումն երաշխավորությունների վերաբերյալ մեկնաբանություններին, որոնք ամփոփված են Իսմայիլովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի թիվ 2947/06, կետեր 96-100, 24 ապրիլի 2008թ.կողմերը ներկայացրել են հետևյալ նյութերը:
Ա. Զեկույցներ և այլ միջազգային մեկնաբանություններ
Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերյալ 2006թ. եզրափակիչ դիտարկումներում Միավորված ազգերի կազմակերպության խոշտանգումների դեմ կոմիտեն խորհուրդ է տվել, որ պետք է վստահել միայն այն պետությունների դիվանագիտական երաշխավորություններին, որոնք պարբերաբար չեն խախտում ՄԱԿԽԴԿ դրույթները և յուրաքանչյուր գործի էության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Այն խորհուրդ էր տալիս երաշխավորությունների ստանալու հստակ ընթացակարգեր` վերահսկողության համապատասխան դատական մեխանիզմներով և վերադարձին հաջորդող արդյունավետ մշտադիտարկման միջոցառումներով: 2006թ. փետրվարին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի մասնագետների խմբի ուղերձում, Լուիս Արբորը, ով այդ ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարն էր նշել է.
«Միջազգային մոնիտորինգային մարմինների և փորձագետների երկարատև փորձի հիման վրա, նվազ հավանական է, որ վերադարձին հաջորդող, խոշտանգումները և վատ վերաբերմունքը կանխելու համար հստակորեն մշակված մշտադիտարկման մեխանիզմները կոնկրետ գործով կհասնեն ցանկալի արդյունքին: Այդ մեթոդները սովորաբար գաղտնի են կիրառվում, այդպիսի չհայտնաբերվող բռնությունների հմտություններին տիրապետող իրավախախտների կողմից: Զոհերը, վախենալով հաշվեհարդարից, հաճախ դժկամությամբ են խոսում իրենց տառապանքների մասին, կամ հաճախ նրանց չեն հավատում: » Իր` 2006թ. հունիսի 27-ի տեսակետի համաձայն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը նշել էր, որ դիվանագիտական երաշխավորությունները անվստահելի գրավականներ են և պարզվել է, որ արդյունավետ չեն փաստաթղթային ապացույցներով հիմնավորված գործերում: Նրա տեսակետի համաձայն պարտադիր հայրենադրաձությունից հրաժարման սկզբունքը չպետք է խարխլվի ըստ հարմարության տրված, ոչ պարտադիր խոստումներով: Մտահոգությունները, որ Միացյալ Թագավորության կառավարության` երաշխիքներ ստանալու քաղաքականությունը արտահայտել են նաև Միացյալ Թագավորության խորհրդարանի Մարդու իրավունքների վերաբերյալ միացյալ կոմիտեն (2006թ. մայիսի 18-ի իր զեկույցում) և Համայնքների պալատի արտաքին գործերի հատուկ կոմիտեն (2008թ. հուլիսի 20-ի իր զեկույցում): «Հյումն Ռայթս Ուոչը» խստորեն քննադատել է երաշխավորությունների կիրառումը: 2008թ. «Ուշադրությու՛ն, դռները փակվում են. Դիվանագիտական երաշխավորությունները և խոշտանգումների միջազգային արգելքի խարխլումը» վերնագրով համաշխարհային զեկույցում այն պնդել էր, որ երաշխավորությունների հետ կապված խնդիրն ընկած է հենց խոշտանգումների բնույթի հիմքում, որը կիրառվում է գաղտնի` այնպիսի մեթոդների կիրառմամբ, որը հաճախ բարդ է բացահայտել: Տեքստում դիտարկվում էին նաև Միացյալ Թագավորության և Հորդանանի միջև միջոցառումները: Այն բնութագրում էր “Ադալեհ»ը, որպես փոքր ՈԿԿ և կասկածի տակ էր առնում, թե արդյոք նվազ փորձառությամբ, կասկածելի անկախությամբ և ըստ էության կառավարությունից հաշվետվություն պահանջելու հնարավորություն չունենալով այն կարող է ապահովել ՓՀ-ի համաձայն վերադարձված անձի անվտանգությունը:
Բ. ՄԱԿԽԴԿ 3-րդ հոդվածին առնչվող գանգատները
Ինչպես նշվել է վերը` 127-րդ կետում, ՄԱԿԽԴԿ-ի 3-րդ հոդվածն արգելում է հարկադիր հայրենադարձությունը, եթե իրական հիմքեր են առկա կարծելու համար, որ որևէ մեկը կենթարկվի խոշտանգումների: Ագիզան ընդդեմ Շվեդիայի գործով (24 մայիսի 2005թ., հաղորդում թիվ 233/2003, CAT/C/34/D/233/2003) դիմումատուն in absentia մեղադրվել է Եգիպտական դատարանի կողմից 1998թ. ահաբեկչական գործունեության համար: 2000թ. նա ապաստարան է խնդրել Շվեդիայում: Նրա դիմումը մերժվել է և նա վերադարձվել է Եգիպտոս 2001թ. դեկտեմբերին, որտեղ իր պնդմամբ ենթարկվել է խոշտանգումների: Կոմիտեի որոշումից պարզ է դառնում, որ դիմումը դիտարկելիս, Շվեդիայի կառավարության աշխատակիցները հանդիպել են Եգիպտոսի կառավարության ներկայացուցիչներին Կահիրեում և երաշխիքներ ստացել ղեկավար պաշտոնյայի կողմից, որ վերադարձին դիմումատուի հետ վարվելու են միջազգային իրավունքին համապատասխան: ՄԱԿԽԴԿ-ի 3-րդ հոդվածի համաձայն նրա գանգատը քննելիս Կոմիտեն համարել է, որ Շվեդիայի իշխանությունները գիտեին կամ պետք է գիտենային, Եգիպտոսում կալանավորների մշտական և լայնատարած խոշտանգումների մասին, մասնավորապես քաղաքական կամ անվտանգության պատճառներով կալանավորված անձանց: Շվեդիան նաև տեղյակ է եղել, որ դիմումատուն դասվում է այս կատեգորիայի անձանց թվին և հետաքրքրություն է ներկայացնում օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար: Շվեդիայի ոստիկանության ծառայողները նույնպես թույլ են տվել չբացահայտված օտար պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքը մինչև դիմումատուի արտաքսումը: Այս գործոնները նշանակում են, որ Շվեդիայի արտաքսումը հակասել է 3-րդ հոդվածին: Կոմիտեի կարծիքով «դիվանագիտական երաշխավորությունների տրամադրումը, որն, ավելին, որևէ մեխանիզմ չի ապահովում դրա կիրառման համար, բավարար չէ այս ակնհայտ վտանգից պաշտպանելու համար:» Կոմիտեն նաև գտել էր, որ Շվեդիան խախտել է նույն հոդվածով սահմանված արտաքսման որոշման արդյունավետ, անկախ և անկողմնակալ քննություն ապահովելու իր ընթացակարգային պարտավորությունները, քանի որ այն ընդունվել է Շվեդիայի կառավարության կողմից առանց փախստարանի վերաբերյալ որոշումների բողոքարկման սովորական գործընթացի կիրառման: Շվեդիան, դիմումատուին այդ որոշումից հետո անմիջապես հանձնելով խախտել է նաև ՄԱԿԽԴԿ-ի 22-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունները Կոմիտեի հետ անձնական հաղորդակցության արդյունավետ իրավունքի կապակցությամբ: Պելիթն ընդդեմ Ադրբեջանի (29 մայիսի 2007թ., հաղորդում թիվ 281/2005, CAT/C/38/D/281/2005) գործով դիմումատուն արտահանձնվել էր Ադրբեջանից Թուրքիային, հակառակ Կոմիտեի ժամանակավոր որոշման, որը կոչ էր անում ձեռնպահ մնալ այդպես վարվելուց, մինչև իր կողմից գործի լուծումը: Պարզվում է, որ միչև հանձնելը Ադրբեջանը Թուրքիայից երաշխավորություններ է ստացել վատ վերաբերմունքի դեմ և որոշ միջոցներ ձեռնարկել հանձնումից հետո մշտադիտարկման ուղղությամբ: Կոմիտեն 3-րդ հոդվածի խախտում է որակել, քանի որ Ադրբեջանը չի ներկայացրել երաշխավորությունները Կոմիտեին, որպեսզի Կոմիտեն իր սեփական անկախ գնահատականը տա դրանց բավարար լինելուն կամ չլինելու, և ոչ էլ բավարար մանրամասնությամբ ներկայացրել է իրականացված մշտադիտարկումը և դրա օբյեկտիվությունը, անկողմնակալությունը և բավարար արժանահավատությունը ապահովելու համար ձեռք առնված քայլերը:
Գ. Մոհամմեդ Ալզրին ընդդեմ Շվեդիայի
Մոհամմեդ Ալզերին ընդդեմ Շվեդիայի (10 նոյեմբերի 2006թ. հաղորդում թիվ 1416/2005, CCPR/C/88/D/1416/2005) գործով Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների կոմիտեն քննության է առել Շվեդիայի կողմից Եգիպտոսի քաղաքացուն Եգիպտոսին հանձնելը` Եգիպտոսի կառավարությունից ստացված դիվանագիտական երաշխավորությունների համաձայն: Գործի էության վերաբերյալ Կոմիտեն գտել է.
«11.3 ... դիվանագիտական երաշխավորությունների առկայություն, նրանց բովանդակությունը և գոյությունը և կիրառման կառուցակարգերի իմպլեմենտացիան փաստական տարրեր են, որոնք ուղղված են պարզելու, թե արդյոք, իրականում, առկա է նկարագրված վատ վերաբերմունքը:
...
11.5 Կոմիտեն նկատում է, որ տրամադրված երաշխավորությունները ոչ մի մեխանիզմ չեն պարունակում դրանց կիրառման վերահսկողության համար: Որևէ միջոցառում չի ձեռնարկվել, բացի երաշխավորությունները տեքստում ամրագրելուց, որը կապահովեր դրա արդյունավետ կիրարկումը: Մասնակից պետության դեսպանի և աշխատակազմի այցելությունները կատարվել են վերադարձից հինգ շաբաթ անց լիովին անտեսելով առավելագույն վնասի պատճառման վտանգը: Իրականում տեղի ունեցած այցելությունների մեխանիկան, ավելին, չի համապատասխանել միջազգային լավագույն պրակտիկայի առանցքային կողմերին` նույնիսկ վատ վերաբերմունքի մասին նշանակալի պնդումների առկայության դեպքում կալանավորի հետ մասնավոր հանդիպման և համապատասխան բժշկական և դատաբժշկական փորձագետների ներգրավման համար չպնդելու պատճառով: Այդ գործոնների լույսի ներքո Մասնակից պետությունը ցույց չի տվել, որ տրամադրված դիվանագիտական երաշխավորությունները իրականում բավարար են սույն գործով վատ վերաբերմունքի սպառնալիքը վերացնելու համար` Դաշնագրի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան մակարդակի: Հեղինակի արտաքսումն, այդպիսով հանգեցրել է Դաշնագրի 7-րդ հոդվածի խախտման:»
Դ. Կանադայի նախադեպային պրակտիկանՍուրեշ
Սուրեշն ընդդեմ Կանադայի (Քաղաքացիության և ներգաղթի նախարարի) [2002] 1 SCR 3, Կանադային Գերագույն դատարանը միաձայն գտել է, որ Կանադայի և միջազգային իրավունքն արգելում է արտաքսումը, խոշտանգման էական վտանգի ապացույցի առկայության դեպքում: Այն չի համարել, որ բոլոր դեպքերում արտաքսումը հակասահմանադրական կլինի (և փախստականի իրավունքները կարող են հակակշռել նրան սպառնացող վտանգին), սակայն հավասարակշռությունը սովորաբար կշեղվի ի վնաս փախստականին այն երկրին հանձնելուն, որտեղ նրան սպառնում է խոշտանգված լինելու վտանգը: Դատարանը նաև հետևյալ նկատառումներն է կատարել խոշտանգումների դեմ երաշխավորություններին վստահելու կապակցությամբ (124-25):
«Տարբերություն պետք է դրվի մահապատիժ չկիրառելու վերաբերյալ պետության կողմից տրված երաշխավորությունների (իրավական գործընթացի միջոցով) և խոշտանգումների չդիմելու վերաբերյալ Պետության տված երաշխավորությունների (ապօրինի գործընթաց) միջև: Մենք նախազգուշացնում ենք, որ դժվար է չափազանց լրջորեն վստահել ապագայում խոշտանգումներից ձեռնպահ մնալու երաշխավորություններին, որոնք տրվել են այն պետության կողմից, որն անցյալում իր տարածքում անօրինական խոշտանգումներ է իրականացրել կամ թույլ է տվել այլոց դա անել: Այս բարդությունն ակնհայտ է դառնում այն գործերով, երբ խոշտանգումները պատճառվում են ոչ միայն նախնական համաձայնությամբ, այլև Պետության` իր պաշտոնյաների վարքագիծը կառավարելու անկարողությամբ: Այստեղից էլ անհրաժեշտությունը տարբերակել մահապատժի վերաբերյալ երաշխավորությունների և խոշտանգումների վերաբերյալ երաշխավորությունների միջև: Առաջիններն ավելի դյուրին է վերահսկել և դրանք սովորաբար ավելի վերահսկելի են քան վերջինները:
Օտար պետության կողմից տրված երաշխավորությունները գնահատելիս Նախարարը կարող է նաև ցանկանալ հաշվի առնել երաշխավորություններ տվող կառավարության մարդու իրավունքների պաշտպանության վարկանիշը և կառավարության` իր կողմից տրված երաշխավորությունները պահպանելքու վարկանիշը ու կառավարության` այդ երաշխավորություններ իրականացնելու ունակությունը, մասնավորապես իր անվտանգության ուժերը վերահսկելու կառավարության ունակության վերաբերյալ կասկածների առկայության պարագայում:»
Մահջուբ
Մահջուբն ընդդեմ Կանադայի (Քաղաքացիության և ներգաղթի նախարարի) (F.C.), 2006 FC 1503 գործը վերաբերում էր Եգիպտոսին հանձնմանը, Կանադայի Դաշնային դատարանը երկու հարց է քննել. Արդյոք Նախարարը պետք է վստահի խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցներին անձի` ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալը գնահատելիս և արդյոք պատշաճ է վստահելը մի երկրի երաշխավորություններին, որտեղ սիստեմաբար խոշտանգում է կիրառվում:
Առաջին հարցի կապակցությամբ, դատարանը քննության առնելով համապատասխան կանադական աղբյուրները և Ա և այլոք (թիվ 2) գործը (տե՛ս վերը` կետեր 136-37), եզրակացրել է, որ օրենքով չի թույլատրվում հիմք ընդունել այն ապացույցները, որոնք հավանական է, որ ձեռք են բերվել խոշտանգմամբ, այնուամենայնիվ, խոշտանգումը խնդրո առարկա կոնկրետ ապացույցին կապող վստահության արժանի ապացուցողական հիմք պետք է լինի դրա անթույլատրելիությունն արդարացնելու համար: Սինգհի գործով կիրառված հավանականությունների հարաբերակցության թեսթը (տե՛ս վերը` կետեր 139-40) կիրառելի չէ ազգային անվտանգության գործերով, երբ դիմումատուն չի տեսնում իր դեմ ուղղված ապացույցը: Փոխարենը, երբ դիմումատուի կողմից խնդիր է բարձրացվում, որը ճշմարտանման բացատրություն է տալիս, թե ինչու է հավանական, որ ապացույցը ձեռք է բերվել խոշտանգմամբ, որոշում կայացնող անձը պետք է քննության առնի այդ խնդիրը հանրամատչելի և գաղտնի տեղեկատվության լույսի ներքո: Այն դեպքում, երբ որոշում կայացնող անձը համարում է, որ ողջամիտ հիմքեր կան կասկածելու, որ հավանական է որ ապացույցը ձեռք է բերվել խոշտանգմամբ, այն չպետք է հիմք ընդունվի որոշում կայացնելիս:
Երկրորդ, Դատարանը գտել է, որ ակնհայտ ողջամիտ չէր գործադիրի կողմից վստահել Եգիպտոսի` վատ վերաբերմունքի դեմ տրված երաշխավորություններին, Մահջուբի խոշտանգման էական սպառնալիքի բացակայության վերաբերյալ եզրակացնելիս: Այն նշել է.
«[Գերագույն դատարանի կողմից Սուրեշի գործով հաստատված գործոնները] «շրջահայացության կառուցակարգ» են սահմանում օտար կառավարության կողմից տրվող երաշխավորությունների արժանահավատության վերլուծության համար: Օրինակ մարդու իրավունքների պաշտպանության ցածր վարկանիշ ունեցող կառավարության դեպքում սովորաբար պահանջվում է իր կողմից տրված երաշխավորությունների պահպանման ավելի մանրազնին ուսումնասիրություն: Երաշխավորությունների պահպանման ցածր վարկանիշը կարող է ի պատասխան պահանջել լրացուցիչ պայմանների առաջադրում, ինչպես օրինակ մշտադիտարկման մեխանիզմների կամ այլ երաշխիքների, որոնք կարող են հաստատակամորեն հանձնարարվել մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից: Ընդհակառակը, մարդու իրավունքների պաշտպանության բարձր վարկանիշ ունեցող պետությունը ավելի հավանական է որ ունենում է համապատասխանաբար իր երաշխավորությունների պահպանության բարձր վարկանիշ և այդ իսկ պատճառով լրացուցիչ պայմաններ կարող են անհրաժեշտ չլինել երաշխավորությունների արժանահավատության ամրապնդման համար:
Երաշխավորություններին վստահելիս, գործադիրը հաշվի չի առել Եգիպտոսի կառավարության մարդու իրավունքների պաշտպանության և իր կողմից տրված երաշխավորությունների պահպանման վարկանիշները: Դա մասնավորապես անհանգստացուցիչ է Եգիպտոսում մարդու իրավունքների պաշտպանության անմխիթար վիճակի վերաբերյալ ընդարձակ զեկույցների լույսի ներքո: Երկու դիվանագիտական նոտաները, որոնցում պարունակվում էին երաշխավորությունները որևէ կերպ չէին հիշատակում մշտադիտարկման մեխանիզմների մասին և որևէ կոնկրետ պարտավորություններ էին պարունակում Մահջուբի նկատմամբ բռնություններ թույլ չտալու վերաբերյալ: Որևէ բան չէր վկայում այն մասին, որ Կանադան այդպիսի մշտադիտարկման մեխանիզմներ է պահանջել Եգիպտոսից:
Լայ Չոնգ Սինգ և Ցանգ Մինգ Նա
Լայ Չոնգ Սինգ և Ցանգ Մինգ Նան ընդդեմ Կանադայի (Քաղաքացիության և Ներգաղթի նախարարի) 2007 FC 361, գործով քննվում էր դիմումատուներին Չինաստանին հանձնելը որպեսզի նրանք կարողանան դատարանի առջև կանգնել մաքսանենգության և կաշառակերության համար: Չինաստանի կողմից հանձնված դիվանագիտական նոտայում երաշխավորություններ էին տրվում, որ նրանք են դատապարտվի մահվան կամ խոշտանգվի: Դաշնային դատարանը գտել էր, որ գործադիր որոշում ընդունողը իրավունք ուներ վստահելու տրված մահապատժի չկիրառման վերաբերյալ տրված երաշխավորություններին, քանի որ Գերագույն ժողովրդական դատարանը երաշխավորում է դրանց պահպանումը:
Խոշտանգումների վտանգի կապակցությամբ, իրավասու մարմինն ընդունել են, որ երաշխավորությունները արդեն իսկ նշանակում են ճանաչում, որ ընդունող պետությունում առկա է խոշտանգումների վտանգ, սակայն այն գտել է, որ այդ նկատառումները մի կողմ են դրվում դիմումատուների հանրահայտությամբ, որը կպաշտպաներ նրանց: Դատարանը սխալ է համարել այդպիսի վարմունքը: նախևառաջ, այն քննության չի առել դիմումատուների այն փաստարկը, որ երաշխավորություններ չեն կարող պահանջվել այն դեպքում, երբ խոշտանգումները համակարգային կամ լայնատարած են և, մասնավորապես, չի գնահատվել, թե արդյոք պատշաճ է հիմք ընդունել Չինաստանի երաշխավորություններն ընդհանրապես: Երկրորդ, դատարանը գտել է, որ երաշխավորությունը պետք է առնվազն բավարարի որոշ էական պայմանների` դրա արդյունավետությունը և նշանակալիությունն ապահովելու համար: Ի տարբերություն մահապատժի` խոշտանգումների ենթարկում են փակ դռների հետևում և այն ժխտվում է պետության կողմից, տեղի ունենալու դեպքում: Նույնիսկ մոնիտորինգի մեխանիզմները պարզվել են, որ խնդրահարույց են, քանի որ, օրինակ, խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի ենթարկված մարդիկ հաճախ վախենում են բռնաճնշումներից և չեն խոսում: Իրավասու մարմինն այդ իսկ պատճառով սխալ է գործել` չսահմանելով արդյոք երաշխավորությունները բավարարում են դրանք նշանակալի և վստահելի դարձնող էական պայմաններին և պարզապես հիմք ընդունելով այն փաստը, որ դիմումատուների հանրահայտությունը կպաշտպանի նրանց: Եզրակացությունն ակնհայտ հիմնավորված չէր: Խոշտանգումների հայտնաբերման համար համապատասխանության և ստուգման որոշ մեխանիզմներ պետք է ներդրվեն (այն է` անկախ կազմակերպությունների կողմից մշտադիտարկման արդյունավետ համակարգ): Այդ իսկ պատճառով հանրաճանաչությունը անօգտակար կլինի դիմումատուների համար խոշտանգումների կիրառման դեպքում, որի մասին ոչ ոք նույնիսկ չի էլ իմանա:
Դատարանը մերժել է դիմումատուների փաստարկը, որ Չինաստանում անարդար դատաքննությունը հանգեցնելու է դաժան և անսովոր վերաբերմունքի, երբ հետևանքը երկարատև բանտարկություն է: Դատարանը գտել է, որ իրավասու մարմինը իրավունք է ունեցել եզրակացնել, որ դատաքննությունն արդարացի կլինի, երբ inter alia, որևէ ապացույց առկա չէ, որ դիմումատուների դեմ հարուցված գործը կազմվել է վկաների խոշտանգումների միջոցով:
VII. ԿԱԼԱՆՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Կալանքի քննություն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, inter alia, որ քրեական մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ օրենքով՝ դատական իշխանություն իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձի մոտ: Մարդու իրավունքների կոմիտեն իր թիվ 8 (1982թ.) Ընդհանուր մեկնաբանություններում նշել է, որ դատարանին ներկայացնելու հետաձգումները չեն կարող գերազանցել մի քանի օրը: Այն գտել է, որ 9-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումները կապված կալանքի քառօրյա, յոթնօրյա և ութօրյա ժամկետների հետ, (համապատասխանաբար Ֆրիմանտլն ընդդեմ Ջամայկայի, հաղորդում թիվ 625/1995, CCPR/C/68/D/625/1995; Գրանտն ընդդեմ Ջամայկայի, հաղորդում թիվ 597/1994, CCPR/C/56/D/597/1994; և Ստիվենսն ընդդեմ Ջամայկայի, հաղորդում թիվ 373/1989, CCPR/C/55/D/373/1989):
Իր ընդհանուր հանձնարարականներում Միավորված ազգերի կազմակերպության` Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը նշել է, որ առանց դատարանի թույլտվության կալանքի առավելագույն ժամկետը պետք է լինի քառասունութ ժամ (2002թ. դեկտեմբերի 17-ի զեկույց E/CN.4/2003/68, կետ 26 (է)):
Կուլոմինն ընդդեմ Հունգարիայի (հաղորդում թիվ 521/1992, CCPR/C/50/D/521/1992), Մարդու իրավունքների կոմիտեն գտել է, որ կալանքի վերաբերյալ որոշում կայացնող համապատասխան մարմինը չի կարող լինել հանրային դատախազը, ով պատասխանատու է մեղադրյալ գործի հետաքննության համար, քանի որ դատախազն օժտված չէ անհրաժեշտ ինստիտուցիոնալ օբյեկտիվության և անկողմնակալությամբ:
Բ. Իրավաբան ունենալու իրավունքը Ի հավելումն Սալադուզն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 36391/02, կետեր 37-44, ՄԻԵԴ 2008թ. գործի նյութերի դիմումատուն ներկայացրել է հետևյալ նյութերը.
ՔՔԻՄԴ 14-րդ հոդվածի 3 (բ) կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ իրավունք ունի «բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած պաշտպանի հետ հաղորդակցվելու համար»: Մարդու իրավունքների կոմիտեն 14-րդ հոդվածի վերաբերյալ իր թիվ 2 Ընդհանուր մեկնաբանություններում (1992թ.) նշել է, որ կալանավորված անձի պաշտպանությունը պահանջում է, որպեսզի իրավաբաններին հանդիպելու անհապաղ և կանոնավոր հնարավորություն ընձեռվի: Իրավաբանին հինգ օրվա ընթացքում հանդիպել թույլ չտալը համարվել է 14-րդ հոդվածի խախտում Գրիդինն ընդդեմ Ռուսաստանի գործով (հաղորդում թիվ 770/1997, CCPR/C/69/D/770/1997):
Ի հավելումն թիվ 2 Ընդհանուր մեկնաբանության (որին հղում է կատարվել Սալդուզի 3-րդ կետում) խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն ընդգծել է ձերբակալված անձանց` իրենց կալանքի մասին որևէ մեկին տեղեկացնելու, անհապաղ իրավաբանի ունենալու, անկախ բժշկի կողմից զննության ենթարկվելու իրավունքները որպես խոշտանգումների դեմ ուղղված հիմնարար երաշխիքներ, մասնավորապես կալանքի առաջին ժամերի և օրերի դեպքում, որբ խոշտանգման վտանգն ամենից մեծ է (տե՛ս 2005թ. հունիսի 21-ի եզրակացությունները և հանձնարարականները Ալբանիայի վերաբերյալ CAT/C/CR/34/ALB, կետ 8 (i), և Ֆրանսիայի վերաբերյալ 3 ապրիլի 2006թ., CAT/C/FRA/CO/3, կետ 16):
Խոշտանգումների հարցերով հատուկ հանձնակատարը նշել է, որ իրավաբանի ունենալու իրավունքը պետք է ապահովվի քսանչորս ժամվա ընթացքում (2001թ. հուլիսի 3-ի զեկույցը A/56/156, կետ 39 (զ)):
Գ. Զինվորական դատարաններ Դիմումատուն ներկայացրել է միջազգային իրավունքի հետևյալ նյութերը, որոնք ընդունվել են Էրգինն ընդդեմ Թուրքիայի (թիվ 6) 47533/99, ECHR 2006-VI ի վեր: ՔՔԻՄԴ 14-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) վերաբերյալ 2007թ. օգոստոսի թիվ 32 Ընդհանուր մեկնաբանություններում (CCPR/C/GC/32) Մարդու իրավունքների միջազգային կոմիտեն նշել է.
«Չնայած Դաշնագիրը չի արգելում քաղաքացիական անձանց դատաքննությունը զինվորական կամ հատուկ դատարաններում, այն պահանջում է, որ այդպիսի դատաքննություններն իրականացվեն 14-րդ հոդվածի պահանջների լիակատար պահպանմամբ և որ դրա երաշխիքները չեն կարող սահմանափակվել կամ փոփոխությունների ենթարկվել խնդրո առարկան դատարանի զինվորական կամ հատուկ բնույթի պատճառով: Կոմիտեն նկատում է նաև, որ քաղաքացիական անձանց քննությունը զինվորական կամ հատուկ դատարաններում կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, քանի որ խոսքը գնում է համարժեք, անկողմնակալ և անկախ արդարադատության մասին: Այդ իսկ պատճառով, կարևոր է ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` ապահովելու համար, որ այդ դատաքննություններն իրականացում են այն պայմաններով, որոնք իրականում տրամադրում են 14-րդ հոդվածով ամրագրված երաշխիքները: Քաղաքացիական անձանց քննությունը զինվորական կամ հատուկ դատարանների կողմից պետք է բացառիկ լին, այսինքն սահմանափակվի այն դեպքերով, երբ մասնակից պետությունը կարող է ցույց տալ որ այդպիսի դատաքննությունների պատճառաբանությունն անհրաժեշտ և արդարացված է օբյեկտիվ և կարևոր պատճառներով, և երբ խնդրո առարկա անձանց և հանցագործությունների որոշակի տեսակի կապակցությամբ սովորական քաղաքացիական դատարանները չեն կարող իրականացնել դատաքննությունները [տողատակերը բաց են թողնված]»: Մադանին ընդդեմ Ալժիրի (21 հունիսի 2007թ. հաղորդում թիվ 1172/2003, CCPR/C/89/D/1172/2003) գործով Կոմիտեն եզրակացրել է, որ զինվորական դատարանի կողմից մեղադրյալի դատաքննությունը և դատապարտումը խախտել է 14-րդ հոդվածը: Դա չի վերացնում նաև այն փաստը, որ զինվորական դատավորներն անկախ առաջխաղացման կառուցվածք ունեն, գործում են Գերագույն դատական խորհրդի վերահսկողության ներքո կամ դատարանի վճիռները կարող են բողոքարկվել Գերագույն դատարան: Կոմիտեն գտել է, որ Ալժիրը չի հիմնավորել, թե ինչու է զինվորական դատարանին հանձնելն անհրաժեշտ է եղել Մադանիի գործով: Այս եզրակացությունը նշանակում էր, որ Կոմիտեն կարիք չունի ուսումնասիրելու, թե ինչու է զինվորական դատարանը, փաստորեն, տրամադրում 14-րդ հոդվածի լիակատար երաշխիքներ:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Հիմք ընդունելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` դիմումատուն գանգատվել է, որ Հորդանան արտաքսվելու դեպքում նրան կսպառնար խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի արժանանալու իրականա վտանգը:
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»
Ա. Կողմերի փաստարկները
Կառավարությունը Կառավարությունը նշել է, որ դիվանագիտական երաշխավորությունների վերաբերյալ նյութերը, որոնք ներկայացրել են դիմումատուն և երրորդ կողմերը (տե՛ս վերը` կետեր 141-146), ավելի շուտ նշում են, թե ինչպիսին պետք է լինի դատարանների պրակտիկան, քան Կոնվենցիայով սահմանված պահանջները: Այս դատարանի մոտեցումը պետք է լիներ գտնել, որ երաշխավորություններ ինքնին բավարար չեն վատ վերաբերմունքը կանխելու համար. Այնուամենայնիվ, Դատարանը պետք է նաև քննության առնի, արդյոք իրենց գործնական կիրառությամբ ներկայացված այդպիսի երաշխավորությունները բավարար երաշխիք են հանդիսանում վատ վերաբերմունքից (տե՛ս Բաբար Ահմադը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.) թիվ 24027/07, 11949/08 և 36742/08, կետ 106, 6 հուլիսի 2010թ.): Ավելին, հակառակ դիմումատուի փաստարկի (տե՛ս ստորև` կետ 168), Դատարանի նախադեպային իրավունքում որևէ սկզբունք չկա, որ եթե հանձնման երկրում սիստեմատիկ խոշտանգումների հետևանքով առկա է վատ վերաբերմունքի իրական սպառնալիք, ապա երաշխավորություններ ունակ չեն վերացնելու այդ վտանգը: ՆԲՀՀ-ը հետևել է երաշխավորություններին Դատարանի մոտեցմանը: Նրան ներկայացվել է ապացույցների լայն շրջանակ, երաշխավորությունների և՛ բովանդակության և հնարավոր հետևանքների և Հորդանանում առկա իրավիճակի վերաբերյալ: Որոշումներ կայացնելիս այն մեծ խնամքով քննության է առել այդ ապացույցները: Բոլոր փաստերը, որոնք այն հիմք է ընդունել իր եզրակացություններին հանգելիս շարունակում են ուժ ունենալ առնվազն այնքանով որքան որ դրանք ունեին որոշման կայացման պահին: Իր եզրակացությունները չեն կարող փոփոխվել քննադատական զեկույցներից, որոնք հրապարակվել են որոշման կայացումից հետո. այդ զեկույցները ընդհանուր բնույթի էին: Ամեն դեպքում, ապացույցները վկայել են այն մասին, որ մարդու իրավունքների վիճակը բարելավել է և այն հաստատապես չի վատթարացել ՆԲՀՀ’s որոշումից ի վեր: Կառավարությունը նկատել է, որ ՆԲՀՀ գտել է, որ սույն գործով Հորդանանի կողմից տրված երաշխավորությունները բավարար են, քանզի. (i) Հորդանանը կամենում է և ունակ է կատարել իր պարտավորությունները, (ii) դիմումատուին տրամադրվելու է բարձր մակարդակի պաշտպանություն, (iii) “Ադալեհ» կենտրոնի կողմից իրականացվելու է մշտադիտարկում: Նախ Կառավարությունը կրկնել է, որ ՓՀ-ում պարունակվող երաշխավորությունները տրվել են բարի կամքով և հաստատվել են Հորդանանի կառավարության բարձրագույն մակարդակով: Դրանք ուղղված են միջազգային չափորոշիչների արտացոլմանը: Դրանցում հստակության պակաս չկա, հատկապես երբ ՓՀ-ը մեկնաբանվել է իր դիվանագիտական և քաղաքական ենթատեքստում: ՓՀ-ի դրույթների պատշաճ մեկնաբանությունը երաշխավորում է դիմումատուին անհապաղ դատավորի կամ այլ դատական ծառայողին ներկայացնել (որը Հորդանանի օրենքով ներառելու է Հանրային մեղադրողին) և նրա համար ապահովելու անկախ իրավաբանական և բժշկական խորհրդատվությունը: ՓՀ-ը քննադատելը, իրավաբանորեն պարտադիր չլինելու համար (ինչպես որ դիմումատուն է վարվել) նշանակում է իրականում չպատկերացնել, թե ինչպես են ՓՀ- ը գործում պետությունների միջև. դրանք միջազգային հարաբերությունների կայուն հատատված և հաճախ կիրառվող գործիքներ են: Ինչպես ՆԲՀՀ է գտել հաստատուն պատճառներ կան, թե ինչու է Հորդանանը պահպանելու կոնկրետ այս ՓՀ-ը: Երաշխավորությունների պահպանումը բխում է երկու պետությունների կառավարությունների շահերից, ինչպես եզրակացրել է ՆԲՀՀ, Հորդանանի դիրքը Միջին արևելքում և դրա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ չեն փոխում դա: ՆԲՀՀ գտել է նաև, որ չնայած դիմումատուի հակադիր փաստարկներին, երկու կառավարությունների շահերից է բխում ՓՀ-ի ցանկացած ենթադրյալ խախտման քննությունը: Սույն գործով նշանակալի կարևորություն ունի նաև այն, որ ՀԸԴ, որը կալանքի է ենթարկելու դիմումատուին, ընդհանակառակը «ստորագրել է» ՓՀ-ը, ներգրավվել դրա բանակցություններում, ընդունել դրա մշտադիտարկման դրույթները և տեղյակ պահվել իր երաշխավորությունները խոխտելու հետևանքների մասին: Կառավարությունն այնուհետև հղում է կատարել ՆԲՀՀ եզրակացություններին ՎՎ-ի բողոքարկման գործով (տե՛ս վերը` կետ 75), որը թարմացրել և հաստատել է ՆԲՀՀ-ի որոշումը սույն դիմումատուի գործով: ՎՎ–ի գորով ՆԲՀՀ-ն ընդունել էր պարոն Լեյդենի վկայությունը, որ Միացյալ Թագավորության և Հորդանանի միջև երկկողմ հարաբերությունները, որոնց վրա հենվում է ՓՀ-ը, սերտ են: Երկրորդ, Կառավարությունը հիշեցրել է, որ ՆԲՀՀ-ը գտել է, որ դիմումատուն արաբական աշխարհում հանրահայտ անձ է և դա, անկախ ՓՀ-ից, նրա վերադարձը և նրա նկատմամբ հետագա վերաբերմունքը տեղական և միջազգային լրատվամիջոցների ինտենսիվ ուշադրության և ուսումնասիրության առարկա էր լինելու: Հորդանանի քաղաքացիական հասարակությունը, ներառյալ Հորդանանի խորհրդարանականներին, հետաքրքրությամբ հետևելու է դիմումատուի գործին: Ցանկացած վատ վերաբերմունք հանգեցնելու է նշանակալի հակազդեցության և անկայունության Հորդանանի կառավարության համար: Ինչպես գտել է ՆԲՀՀ-ը նրա կալանավորման համար պատասխանատուները տեղյակ էին լինելու այդ գործոնների մասին: Երրորդ, Կառավարությունն ընդգծել էր, որ չնայած ՆԲՀՀ-ը քննադատել է “Ադալեհ» կենտրոնի հնարավորությունները, այն ամենևին չի նսեմացրել մշտադիտարկման ազդեցությունը. Իսկապես, այն գտել է, որ մոնիտորինգը դրական ազդեցություն կունենա վատ վերաբերմունքի սպառնալիքի նվազեցման վրա: Ավելին ՆԲՀՀ-ի որոշումից ի վեր, նշանակալիորեն ավելացել է «Ադալեհի» փորձառությունը: Ինչպես նշում են պարոն Լեյդենի փաստարկները այն նշանակալի ֆինանսավորում է ստացել Եվրոպական միությունից. Այն սկսել է մշտադիտարկումը իր մասնաճյուղի` Խոշտանգումների դեմ պայքարի ազգային թիմի (ԽՊԱԹ), այն ձեռք է բերել կալանավորվածներին այցելելու գործնական փորձառություն, այն փորձառություն է ձեռք բերել այլ ՈԿԿ-երի հետ աշխատանքի, այն նշանակալիորեն ավելացրել է իր աշխատակազմը, ներառյալ բժշկական փորձագետներին, և այն ի ցույց է դրել իր անկախությունը կառավարությունից, և մասնավորապես ՀԸԴ-ից` խոշտանգումների վերաբերյալ հետազոտություն հրապարակելով: Հակառակ դիմումատուի առաջարկի, այն պահպանել է իր շահույթ չհետապնդող բնույթը (և իր անկախությունը) հակառակ Իրավասությունները ստորագրելու համար այլ ՈԿԿ-երից արված քննադատությունների: Կառավարությունը նկատել է նաև, որ անկախ նրանից, թե որոնք են Հորդանանում մարդու իրավունքների մշտադիտարկման հետ կապված խնդիրները, ՓՀ-ը և Իրավասությունների սահմանները «Ադալեհ» կենտրոնին օժտում են հստակ և մանրամասն մանդատով և բոլոր կողմերի համար պարզ էր, թե ինչպես պետք է ընթանային մշտադիտարկման այցելությունները: «Ադալեհի» կողմից խնդիրների հայտնաբերման դեպքում այն կարող էր ահազանգել Ամմանում Միացյալ Թագավորության դեսպանությանը: Կառավարությունը նաև ընդգծել էր, որ ... մշտադիտարկումը պետք է շարունակվեր այնքան ժամանակ, քանի դեռ դիմումատուն կալանավորված էր: Այդ պատճառներով կառավարությունը հայտնել էր, որ նշանակալի տարբերություններ են առկա Դատարանի կողմից նախկինում քննության առնված և Հորդանանի կողմից տրամադրված երաշխավորությունների միջև: Այդ երաշխավորությունները` մշտադիտարկման դրույթների հե միասին վերցված,, բավարար էին երաշխավորելու համար,, որ դիմումատուին Հորդանան արտահանձնելու դեպքում խախտումներ տեղի չեն ունենա:
Դիմումատուն Դիմումատուն նշել է, որ իրավունքի տեսակետից պատշաճ ուշադրություն պետք է դարձվի միջազգային հանրության` երաշխավորությունների քննադատությանը: Միջազգային համաձայնությունն այն է, որ երաշխավորությունները խարխլում են խոշտանգումների արգելման հաստատված միջազգային իրավական կառուցակարգերը և եթե որևէ երկիր չի կամենում կրել իր միջազգային իրավական պարտավորությունները, ապա հավանական չէ, որ այն կկրի երկկողմ երաշխավորությունները: Միջազգային փորձը վկայում է նաև, որ պահպանման ապացույցը չափազանց բարդ է: Դիմումատուն նկատել է նաև, որ հետևելով Սուրեշի գործով Կանադայի Գերագույն դատարանի ցուցաբերած մոտեցմանը (տե՛ս վերը` կետ 152), անհրաժեշտ է նաև տարբերակել երաշխավորության միջև որ պետությունը չի կատարի իրավական գործողություն (ինչպես օրինակ ի կատար ածի մահապատիժը) և երաշխավորության, որ այն չի կատարի որևէ ապօրինի գործողություն (օրինակ` խոշտանգում): Ավելին, Դատարանի նախադեպային իրավունքը, մասնավորապես Շամաևը և այլոք ընդդեմ Վրաստանի և Ռուսաստանի թիվ 36378/02, ՄԻԵԴ 2005-III, և վերը նշված Իսմոյիլովը և այլոք ցույց են տալիս, որ երբ պարզվում է, որ անհատին կոնկրետ վտանգ է սպառնում, երաշխավորությունները բավարար չեն լինի, հատկապես, երբ պարզվել է, որ խոշտանգումները սիստեմատիկ բնույթ են կրում ընդունող երկրում: Նա նշել է այդ իսկ պատճառով, որ երաշխավորությունները բավարար կլինեն միայն երբ (i) հսկողության ներքո են վերցվել խոշտանգման նախկին սիստեմատիկ խնդիրները և (ii) չնայած առանձին, ոչ սիստեմատիկ գործողությունները շարունակվում են, անկախ մշտադիտարկում է իրականացվում արդյունավետության վարկանիշ ունեցող մարմնի կողմից և իրավախախտները ենթարկվում են քրեական պատասխանատվության: Այս չափանիշները բավարարված չեն եղել իր գործով: Դիմումատուն հղում է կատարել վերը` 106-24 կետերում նշված ապացույցին, որը, նրա կարծիքով, ցույց է տալիս, որ Հորդանանի բանտերում չի գործում օրենքի գերակայությունը: Խոշտանգումը հատուկ է, մասնավորապես ՀԸԴ բանտերին և իսլամիստ բանտարկյալներին, ովքեր հաճախակի ծեծի են ենթարկվում: Մշտապես չեն իրականացվել խոշտանգումների պնդումների անհապաղ և արդյունավետ հետաքննություններ: Այս ապացույցը նույնիսկ ավելի համոզիչ է, քան ՆԲՀՀ-ի որոշումը կայացնելու ժամանակ: Ավելին, անպատժելիության մշակույթը, որը գերակայում է ՀԸԴ-ում անընդունակ է դարձնում երաշխավորությունների կատարումը, նույնիսկ եթե դրա ղեկավարությունը կամենում է դա: Հորդանանից չի կարելի ակնկալել, որ այն բավարարելու է մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին: Այն հրաժարվել է հայտնել այդ պարտավորությունների կատարման ձևի վերաբերյալ, օրինակ այն հրաժարվել է վավերացնել ՄԱԿԽԴԿ 22-րդ հոդվածը (Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեին անհատական դիմումներ ներկայացնելու իրավունքը) կամ ՄԱԿԽԴԿ ֆակուլտատիվ արձանագրությունը (որով հիմնվում էր Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն և դրան inter alia կալանքի վայրեր այցելելու իրավունք ընձեռվում): Հորդանանի կառավարության երաշխավորությունները իր գործով պետք է դիտարկել դրանց ճիշտ քաղաքական ենթատեքստում: Ռազմավարության տեսանկյունից կարևոր լինելով, Հորդանանը անկայուն է, կախված ամերիկյան պատրոնաժից, հակված է անհանգստության և խոցելի իսլամիզմի համար: Այդ պատճառով, առանց Հորդանանի և Միացյալ Թագավորության միջև սերտ արտաքին հարաբերությունների առկայությունը վիճարկելու, դիմումատուն համարում է այդ հավասարակշռող գործոնները նշանակում են, որ երկու երկրների փոխադարձ հարաբերությունները անբավարար են ՓՀ-ի պահպանումը երաշխավորելու համար: Այսպիսի հիմքերի դեմ, նրա հանրաճանաչությունը չէր պաշտպանի նրան, սակայն փաստացի ավելի մեծ վտանգի կենթարկեր նրան. Փաստորեն նրա անձն էր, որ պահանջում էր ՓՀ-ը առաջին հերթին: Նա նախկինում խոշտանգվել էր քանի որ հրապարակայնորեն քննադատել էր Հորդանանի արտաքին քաղաքականությունը: Հորդանանի արտահանձնման պահանջը մերժվել է քանի որ նրա ներկայությունը ցանկալի չի համարվել: Այդ գնահատականը կարող էր միայն հաստատվել ՆԲՀՀ-ի եզրակացություններով, որ նա ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում Միացյալ Թագավորության համար: Ավելին, Ջամիլ էլ Բաննան, Բիշար ալ Ռավին և Բինյամ Մոհամեդը, ովքեր կալանքի տակ էին վերցվել ԱՄՆ իշխանությունների կողմից Գուանտանամո ծովածոցում և այլուր, պնդել եեն, որ նրանք մանրամասն հարցաքննվել են իր հետ ունեցած կապերի մասին: Արտահանձնման դեպքում, նա դիտարկվելու է որպես երկրի և Միջին Արևելքի համար նշանակալի սպառնալիք: Այդպիսի անկայուն միջավայրում Հորդանանի կառավարության հաշվարկները, թե արդյոք պետք է հետևել ՓՀ-ին կարող են լիովին փոխվել: Այդ գործոնները, վերցված ՀԸԴ-ում անպատժելիության մշակույթի հետ միասին, նշանակում են, որ իր հանրաճանաչությունը գործելու է, ոչ թե որպես պաշտպանության աղբյուր, այլ` բռնությունների մագնիս: Ավելին, ՆԲՀՀ-ի համար իռացիոնալ էր եզրակացնելը, որ Հորդանանը կաշկանդված է լինելու երաշխիքներով, քանի որ վատ վերաբերմունքի մասին պնդումները, անկախ նրանից ճշմարիտ, թե ոչ, կարող են նույնքան ապակայունացնող լինել, որքան մեղադրանքների` ճշմարիտ լինելու վերաբերյալ ապացույցները: Այս եզրակացության համաձայն Հորդանանի իշխանությունների համար որևէ պատճառ չէր լինի դիմումատուին վատ չվերաբերվելու համար, քանի որ այն միշտ կարող էր ազատորեն կեղծ մեղադրանքներ ներկայացնել: Մի շարք թերություններ էին առկա նաև ՓՀ-ում: Հստակ չէր, թե ինչ է նշանակում «դատավոր» այն երաշխիքի կապակցությամբ, որ նա «անհապաղ կանգնելու է դատավորի առջև». Դա կարող էր պարզապես նշանակել, որ նա ներկայացվելու է որպես վարչական դատավոր հանդես եկող դատախազին: Հստակ չէ նաև թե արդյոք նրան տրվելու է իրավաբան ունենալու իրավունք կալանքի հարցաքննությունների փուլում: Մշուշոտ է արդյոք ՓՀ-ն արգելում է արտահանձնումը, հաշվի առնելով իր անձի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը և նախկին արտահանձնումներում Հորդանանի մասնակցության ապացույցը: Վերջապես, անհասկանալի է, թե արդյոք, Հորդանանի իրավունքով, ՓՀ-ի երաշխավորությունները իրավական և կենսագործելի են, եթե դրանք չեն վավերացվել Հորդանանի խորհրդարանի կողմից: Նա այդ մասին պնդում է ստացել մեկ այլ հորդանանյան ՈԿԿ-ի` Մարդու իրավունքների արաբական կազմակերպության կողմից, որն այդ պատճառով հրաժարվել է մշտադիտարկման մարմնի դերը ստանձնելուց: Երաշխավորությունների մշտադիտարկման կապակցությամբ, նա ընդունել է որպես երրորդ կողմ ներգերավվածների տեսակետները Հորդանանում անկախ մշտադիտարկման բացակայության վերաբերյալ, գործոն, որը նրա պնդմամբ, պետք է հաշվի առնվի ““Ադալեհ»ի» հնարավորությունները դիտարկելիս: Ինչ վերաբերում է ““Ադալեհ»ի»ն, Դատարանին ներկայացված ապացույցի էական հատկանիշն այն էր, որ նույնիսկ ՆԲՀՀ-ի կողմից որոշում կայացնելու միջանկյալ ժամանակահատվածում, այն դեռ մարդու իրավունքների մշտադիտարկման որևէ փորձառություն չուներ և փոխարենը հիմնականում առնչվում էր վերապատրաստումներին և փաստաբանական գործունեությանը: Ավելին, չնայած “Ադալեհ»ը 2008թ. մեկ զեկույց է կազմել խոշտանգումների դեմ պայքարի մասին, նշանակալի է, որ այդ զեկույցն ուղղակիորեն չէր քննադատում ՀԸԴ-ն: Ի լրումն «Ադալեհի» սեփական սահմանափակումներին, իրավասություններով սահմանված մշտադիտարկման բնույթը նույնպես սահմանափակ էր: Այդ պայմանների համաձայն Հորդանանը կարող էր սահմանափակել այցելությունները մինչև երկու շաբաթվա ընթացքում մեկ այցելության: Ավելին, որևէ դրույթ նախատեսված չէր անկախ բժշկական հետազոտությունների վերաբերյալ. «Ադալեհն» անարգել մուտք չուներ դիմումատուի կալանավորման ողջ վայրում, քանի որ նրան պարզապես նրա հետ մասնավոր հանդիպման իրավունք էր տրված, «Ադալեհը» որևէ մեխանիզմ չուներ վատ վերաբերմունքի մասին գանգատները հետաքննելու համար, ո՛չ դիմումատուին և ո՛չ էլ իր իրավաբաններին հասանելի չէին լինելու «Ադալեհի»` Հորդանանի և Միացյալ Թագավորության կառավարություններին ուղղված զեկույցները և պարզվում է, որ մշտադիտարկումն իրականացվելու է երեք տարի: Այս բոլոր գործոնները վկայում էին որ «Ադալեհի» մշտադիտարկումը չէր համապատասխանում այնպիսի միջազգային չափորոշիչներին, ինչպիսին էին օրինակ ՄԱԿԽԴԿ ֆակուլտատիվ արձանագրության մեջ շարադրվածները: Ավելին, նույնիսկ ենթադրելով, որ «Ադալեհը» կարող էր ստանալ դիմումատուի կալանավայր մուտք գործելու իրավունք, մշտադիտարկումից խուսափելու համար իշխանությունները պարզապես կարող էին հայտնել, որ դիմումատուն չի ցանկանում հանդիպել իրենց հետ:
Որպես Երրորդ կողմ ներգրավվածները
Որպես երրորդ կողմ ներգրավվածները (տե՛ս վերը` կետ 5) հայտնել են, որ դիվանագիտական երաշխավորությունների օգտագործումը մտահոգությունների տեղիք է տալիս: Այդպիսի երկկողմ, իրավականորեն անկենսագործելի դիվանագիտական համաձայնագրերը խարխլում են խոշտանգումների և non-refoulement բացարձակ արգելքի պարտավորությունների ius cogens բնույթը: Դրանք խարխլում են նաև պետության կողմից կրվող այդ պարտավորությունների պարտադիր, բազմակողմ, միջազգային իրավական համակարգը: Երաշխավորությունները լայնորեն սկզբունքորեն սխալ և գործնականում անարդյունավետ են դիտարկվել միջազգային փորձագետների, ինչպես օրինակ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի, ինչպես նաև Միացյալ Թագավորության Մարդու իրավունքների միացյալ կոմիտեի կողմից (տե՛ս վերը` կետեր 141-45): Գործնականում, երաշխավորություններն ունեն չորս նշանակալի թերություններ: Առաջին, դրանք չեն կարող բացահայտել վատ վերաբերմունքը: Խոշտանգումները գաղտնի են կիրառվում և խոշտանգումների հնարամիտ մեթոդները բարդ է բացահայտելը, մասնավորապես հաշվի առնելով զոհերի` դիտորդների հետ անկեղծորեն խոսելու չկամությունը` հետագա բռնաճնշումների վախից: Երկրորդ, երաշխավորություններով սահմանված մշտադիտարկման ռեժիմներն անբավարար են: Օրինակ, դրանք հակասում են Կարմի խաչի միջազգային կոմիտեի` առանձին կալանավորների երբեք չայցելելու պրակտիկային, բռնություններից գանգատվողներին ակամա բացահայտելուց խուսափելու համար: Երրորդ կողմերը նկատել են նաև, որ Միավորված ազգերի հատուկ զեկուցողը նույնպես մերժել է նաև դրույթը, որ առանձին կալանավորներին այցելությունը կարող է արդյունավետ երաշխիք հանդիսանալ: Հիշատակության արժանի է նաև, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրաժարվել է երաշխավորությունների պահպանման մշտադիտարկումից: Երրորդ, տեղական դիտորդները հաճախ անհրաժեշտ անկախություն չունեն: Նրանք օժտված չեն կալանքի վայրեր մուտք ստանալու, բողոքներ ներկայացնելու կամ բռնությունները դադարեցնելու նպատակով իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու իրավասությամբ: Նրանք իրենք են օբյեկտ հետապնդումների և ահաբեկումների հանդիսանում: Չորրորդ, երաշխավորությունները չեն պարունակում նաև խախտումները բացահայտելու միջոցներ և ոչ էլ շահագրգիռ կառավարությունը կցանկանա ընդունել իր միջազգային պարտավորությունների խախտումները և իսկ հանձնող կառավարությունը` վտանգել ապագա արտաքսումներն ազգային անվտանգության հիմքով: Որպես մեկ պետության կողմից մյուսին տրված անիրականանալի խոստումներ` երաշխավորությունները կարող են խախտվել առանց լուրջ հետևանքների: Երրորդ կողմերը հայտնել են նաև, որ իրենց սեփական զեկույցները (ամփոփված վերը` 112-18 կետերում) փաստագրել են Հորդանանում ահաբեկիչների և ազգային անվտանգության կասկածյալների խոշտանգումների և վատ վերաբերմունքի երկարատև պատմությունը: Նրանց փաստարկմամբ, այդ զեկույցները ցույց են տվել, որ ՀԸԴ-ն շարունակաբար ձախողել է մշտադիտարկման իրականացման փորձերը: Օրինակ, 2003թ. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հարկադրված է եղել կասեցնել իրա այցելությունները ՀԸԴ-ի կողմից այցելությունների ընթացակարգի խախտումների պատճառով, Միավորված ազգերի Հատուկ զեկուցողին թույլ չի տրվել մասնավոր զրույցներ ունենալ: ՀԸԴ-ն շարունակում է ժխտել վատ վերաբերմունքի մասին բոլոր պնդումները: Գանգատների ներքին բավարարում գոյություն չունի և քրեական պատժամիջոցներն անհամապատասխան էին: Խոշտանգման մեջ մեղադրված մի քանի ծառայողների նկատմամբ կայացվել են բացառապես մեղմ դատավճիռներ: Երրորդ կողմերի տեսակետը, որը հիմնված է «Հյումն Ռայթս Ուոչի» և «Ադալեհի» ղեկավարի հետ զրույցների վրա, հանգում էր նրան, որ Կենտրոնը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը որևէ հետաքննություն չի իրականացրել: Կենտրոնը նաև մասնավոր կամ հանրային որևէ մտահոգություն չի հայտնել Հորդանանի կալնավայրերում առկա վատ վերաբերմունքի վերաբերյալ:
Բ. Ընդունելիություն Դատարանը նկատում է, որ սույն գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Այնուհետև այն նկատում է, որ այն անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է համարվի ընդունելի:
Գ. Էություն
Ընդհանուր սկզբունքներ Նախ Դատարանը ցանկանում է ընդգծել, որ իր պատմության ընթացքում այն լրջորեն գիտակցել է այն բարդությունները, որոնց բախվում են պետությունները իրենց բնակչությանն ահաբեկչական բռնությունից պաշտպանելիս, որոնք իրենցից մարդու իրավունքների լրջագույն սպառնալիք են ներկայացնում (տե՛ս inter alia, Լովլեսսն ընդդեմ Իռլանդիայի (թիվ 3), 1 հուլիսի 1961թ., կետեր 28-30, Սերիա A թիվ 3; Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 18 հունվարի 1978թ., Սերիա A թիվ 25; Օջալանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 46221/99, կետ 179, ՄԻԵԴ 2005‑IV; վերը նշված Չահալ, կետ 79; Ա,-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 3455/05, կետ 126, 19 փետրվարի 2009թ.; և Ա-ն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 4900/06, կետ 143, 20 հուլիս 2010): Այդպիսի սպառնալիքի առջև Դատարանը օրինաչափ է համարում Պայմանավորվող պետության կողմից կոշտ դիրքորոշման որդեգրումը ահաբեկչական գործողությունների աջակիցների նկատմամբ, ինչի հետ այն չի կարող հաշտվել որևէ պարագայում (տե՛ս Բուտանյին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 42360/08, կետ 45, 18 նոյեմբերի 2010թ., and Դաուդին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 19576/08, կետ 65, 3 դեկտեմբերի 2009թ.): Երկրորդ, որպես ահաբեկչության դեմ պայքարի մի մաս, պետություններին պետք է թույլ տրվի արտաքսել այն ոչ քաղաքացիներին, ում նրանք վտանգավոր են համարում ազգային անվտանգության համար: Սույն դատարանի գործառույթը չի ներառում քննությունը, թե արդյոք անձն իրականում այդպիսի վտանգ է ներկայացնում. Դրա միակն խնդիրը քննության առնելն է, թե արդյոք այդ անհատի արտաքսումը կարող է համապատասխանել Կոնվենցիայով սահմանված իր իրավունքներին (տե՛ս նաև վերը նշված Իսմոիլովը և այլոք կետ 126): Երրորդ, հիմնավորված է, որ պայմանավորվող կողմի արտաքսումը կարող է որոշ խնդիրներ առաջացնել` 3-րդ հոդվածի համաձայն և այդպիսով հանգեցնել այդ պետության պատասխանատվությանը` Կոնվենցիային համապատասխան, եթե բավարար հիմքեր են ներկայացվել կարծելու համար, որ շահագրգիռ անձը արտաքսման դեպքում ենթակա է լինելու 3-րդ հոդվածին հակառակ վերաբերմունքի արժանանալու իրական սպառնալիքի: Այդպիսի դեպքում 3-րդ հոդվածը խնդրո առարկա անձին այդ երկիր չարտաքսելու պարտավորություն է սահմանում: 3-րդ հոդվածը բացարձակ է և անհնար է հակակշռել վատ վերաբերմունքի վտանգը արտաքսման համար առաջ քաշված պատճառներին (տե՛ս Սաադին ընդդեմ Իտալիայի [GC], no. 37201/06, կետեր 125 և 138, ՄԻԵԴ 2008): Չորրորդ, Դատարանն ընդունում է, որ ինչպես ցույց են տալիս դիմումատուի և երրորդ անձանց ներկայացրած նյութերը, միջազգային հանրությունում լայնատարած է մտահոգությունը ազգային անվտանգության սպառնալիք համարվող անձանց արտաքսելու նպատակով երաշխավորություններ ստանալու կապակցությամբ (տե՛ս վերը` 141-45 և վերը նշված Իսմոիլովը և այլոք, կետեր 96-100): Այնուամենայնիվ, սույն դատարանը չէ, որ պետք է վճռի երաշխավորություններ պահանջելու պատշաճությունը կամ գնահատի այդ պես վարվելու երկարաժամկետ հետևանքները, դրա միակ խնդիրը քննության առնելն է, թե արդյոք որոշակի գործով ստացված երաշխավորությունները բավարար են վատ վերաբերմունքի իրական վտանգը հեռացնելու համար: Մինչև դիմումատուի գործով փաստերին անդրադառնալը, այդ իսկ պատճառով նպատակահարմար է շարադրել այն մոտեցումը, որը որդեգրել է Դատարանը 3-րդ հոդվածի արտաքսումների գործերով երաշխավորությունների նկատմամբ: Ցանկացած քննության դեպքում, թե արդյոք դիմումատուին վատ վերաբերմունքի իրական վտանգ է սպառնում այն երկրում, որին նա պետք է փոխանցվի, Դատարանը պետք է հաշվի առնի և՛ այդ երկրում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը, և՛ դիմումատուի բնութագրիչ հատկանիշները: Այն դեպքում, երբ ընդունող պետության կողմից երաշխավորություններ են տրամադրվել, դրանք հանդիսանում են գործի համար նշանակություն ունեցող հետագա գործոնները, որոնք Դատարանը պետք է քննության առնի: Այնուամենայնիվ, երաշխավորություններն ինքնին բավարար չեն վատ վերաբերմունքից համապատասխան պաշտպանություն ապահովելու համար: Ընդունող պետությունից ստացված երաշխավորությունների արժեքը յուրաքանչյուր գործով կախված է խնդրո առարկա ժամանակահատվածում գերակայող հանգամանքներից (տե՛ս վերը նշված Սաադի` կետ 148): Երաշխավորությունների գործնական կիրառությունը գնահատելիս և պարզելիս թե ինչ արժեք պետք է տրվի դրանց, առաջին հարցն այն է, թե արդյոք մարդու իրավունքների ընդհանուր վիճակն ընդունող պետությունում բացառում է որևէ երաշխավորության ընդունումն ընդհանրապես: Այնուամենայնիվ, միայն հազվադեպ դեպքերում է, որ ընդհանուր վիճակը երկրում վկայում է այն մասին, որ երաշխավորությունները բոլորովին արժեք չեն կարող ունենալ (տե՛ս օրինակ Գաֆորովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 25404/09, կետ 138, 21 հոկտեմբերի 2010թ.; Սուլ;թանովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 15303/09, կետ 73, 4 նոյեմբերի 2010թ. Յուլդաշևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 1248/09, կետ 85, 8 հուլիսի 2010թ.; և վերը նշված Իսմոիլովն և այլոք, կետ 127): Ավելի հաճախ, Դատարանը գնահատում է, նախ, տրված երաշխավորությունների որակը և երկրորդ, արդյոք ընդունող պետության պրակտիկայի լույսի ներքո դրանք կարելի է հիմք ընդունել: Այդ պես վարվելիս, Դատարանը, inter alia, հաշվի է առնում հետևյալ գործոնները.
(i) արդյոք երաշխավորությունների պայմանները բացահայտվել են Դատարանին (տե՛ս Ռյաբկինն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 8320/04, կետ 119, 19 հունիսի 2008թ.; Մումինովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 42502/06, կետ 97, 11 դեկտեմբերի 2008թ.; տե՛ս նաև Միավորված ազգերի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի որոշումը Պելիտի գործով (տե՛ս վերը` կետ 150):
(ii) արդյոք երաշխավորությունները կոնկրետ են թե ընդհանուր և անորոշ (տե՛ս վերը նշված Սաադի, Կլեինն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 24268/08, կետ 55, 1 ապրիլի 2010թ և Խայդարովն ընդդեմ Ռուսաստանի թիվ 21055/09, կետ 111, 20 մայիսի 2010թ.):
(iii) ով է տվել երաշխավորությունը և արդյոք այդ անձը կարող է կաշկանդել ընդունող պետությանը (տե՛ս Շամաևը և այլոք ընդդեմ Վրաստանի և Ռուսաստանի, թիվ 36378/02, կետ 344, ՄԻԵԴ 2005‑III; Կորդիանն ընդդեմ Թուրքիայի (dec.), թիվ 6575/06, 4 հուլիսի 2006թ. և Սալեմն ընդդեմ Պորտուգալիայի (dec.), թիվ 26844/04, 9 մայիսի 2006թ.: հակառակը` Բեն Խեմայսն ընդդեմ Իտալիայի, թիվ 246/07, կետ 59, 24 փետրվարի 2009թ., Գարաևն ընդդեմ Ադրբեջանի, թիվ 53688/08, կետ 74, 10 հունիսի 2010թ. Բայսակովը և այլոք ընդդեմ Ուկրաինայի, թիվ 54131/08, կետ 51, 18 փետրվարի 2010թ. և Սոլդատենկոն ընդդեմ Ուկրաինայի թիվ 2440/07, կետ 73, 23 հոկտեմբերի 2008թ.):
(iv) եթե երաշխավորությունները տրամադրվել են ընդունող պետության կենտրոնական իշխանության կողմից, կարելի է ակնկալել, որ տեղական իշխանությունները կատարելու են դրանք (տե՛ս վերը նշված Չահալ` կետեր 105-07),
(v) արդյոք երաշխավորությունները վերաբերում են վարքագծին, որն իրավական կամ ապօրինի է ընդունող պետությունում (տե՛ս Կիպրիանին ընդդեմ Իտալիայի (dec.),թիվ 221142/07, 30 մարտի 2010թ., Սաուդին ընդդեմ Իսպանիայի (dec.), թիվ 22871/06, 18 սեպտեմբերի 2006թ., Իսմայիլին ընդդեմ Գերմանիայի (dec.), թիվ 58128/00, 15 մարտի 2001թ., Նիվետն ընդդեմ Ֆրանսիայի (dec.), թիվ 44190/98, ՄԻԵԴ 2001-VII, և Էինհորնն ընդդեմ Ֆրանսիայի (dec.), թիվ 71555/01, ՄԻԵԴ 2001-XI; տե՛ս նաև Կանադայի Գերագույն դատարանի և Դաշնային դատարանի որոշումները համապատասխանաբար Սուրեշ և Լայ Չոնգ Սինգ և Ցանգ Մինգ Նա (տե՛ս վերը` կետեր 152 և 154),
(vi) արդյոք դրանք տրվել են պայմանավորվող պետության կողմից (տե՛ս Չենտիևը և Իբրահիմովն ընդդեմ Սլովակիայի (dec.), թիվ 21022/08 և 51946/08, 14 սեպտեմբերի 2010թ., և Գասաևն ընդդեմ Իսպանիայի (dec.), թիվ 48514/06, 17 փետրվարի 2009թ.),
(vii) հանձնող և ընդունող պետությունների միջև երկկողմ հարաբերությունների տևողությունը և ուժգնությունը, ներառյալ ընդունող պետության` համանման երաշխավորությունների կատարման պատմությունը (տե՛ս վերը նշված Բահար Ահմադը և այլոք կետեր 107-08, և Ալ-Մոայադն ընդդեմ Գերմանիայի (dec.), թիվ 35865/03, կետ 68, 20 փետրվարի 2007թ.)
(viii) արդյոք երաշխավորություններին համապատասխանությունը հնարավոր է օբյեկտիվորեն ստուգել դիվանագիտական կամ այլ մշտադիտարկման մեխանիզմների միջոցով, ներառյալ անխոչնդոտ մուտք ապահովելով դիմումատուի իրավաբանների համար (տե՛ս վերը նշված Չենտիևը և Իբրագիմովը և Գասաև, հակառակը` վերը նշված Բեն Խեմայս` կետ 61 և Ռյաբկին կետ 119, և Կոլեսնիկն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 26876/08, կետ 73, 17 հունիսի 2010թ.; տե՛ս նաև Միավորված կազմակերպության Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի որոշումը Ագիզա և Պելիտ (վերը` կետեր 147-50) և Միավորչված ազգերի Մարդու իրավունքների կոմիտեի որոշումը Մոհամմեդ Ալզերի գործով (վերը` կետ 151):
(ix) արդյոք առկա է խոշտանգումների դեմ պաշտպանության արդյունավետ համակարգ ընդունող պետությունում, ներառյալ արդյոք այն ցանկանում է համագործակցել միջազգային մշտադիտարկման մեխանիզմների հետ (ներառյալ մարդու իրավունքների միջազգային ՈԿԿ-ները) և արդյոք այն կամենում է հետաքննել խոշտանգման վերաբերյալ պնդումները և պատժել դրա մեղավորներին (տե՛ս վերը նշված Բեն Խեմայս` կետեր 59-60, վերը նշված Սոլդատենկո` կետ 73 և Կոկտյուշն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 43707/07, կետ 63, 10 դեկտեմբերի 2009թ.),
(x) արդյոք դիմումատուն նախկինում ենթարկվել է վատ վերաբերմունքի ընդունող պետությունում (տե՛ս վերը նշված Կոկտյուշ` կետ 64) և
(xi) Արդյոք երաշխավորությունների վստահելիությունը քննության է առնվել հանձնող / պայմանավորվող պետության ներպետական դատարանների կողմից (տե՛ս վերը նշված Գասաև, Բաբար Ահմադ և այլոք, կետ 106 և Ալ-Մոայադ` կետեր 66-69):
Դիմումատուի գործը Այդ գործոնները դիմումատուի գործի նկատմամբ կիրառելիս Դատարանը ցանկանում է նշել, որ այն քննության է առել միայն ՆԲՀՀ-ին ներկայացված ոչ գաղտնի ապացույցները, Դատարանին ներկայացված լրացուցիչ ապացույցները ... և Հորդանանում մարդու իրավունքների վիճակի մասին հանրամատչելի զեկույցները.. Դատարանին չեն ներկայացվել լրացուցիչ գաղտնի ապացույցներ, որոնք ներկայացված են եղել ՆԲՀՀ-ին, այն դիմում էլ չի ստացել այդ ապացույցը քննության առնելու վերաբերյալ: Համանմանորեն, քանի որ այն քննության չի առել ՆԲՀՀ-ի գաղտնի վճիռը, Դատարանի սեփական ex nunc, գնահատականը, թե արդյոք տեղի կունենար 3-րդ հոդվածի խախտում, որը բխում է այն փաստից, որ ՆԲՀՀ-ը 3-րդ հոդվածի վերաբերյալ սեփական եզրակացությունները կայացնելիս լրացուցիչ գաղտնի ապացույցներ է քննության առել, ինչը չի արձանագրվել դրա դռնբաց որոշման մեջ: Անդրադառնալով, այդ իսկ պատճառով, իրեն ներկայացված ապացույցներին, Դատարանը նախևառաջ նկատում է, որ Հորդանանի բանտերում խոշտանգումների մասին Միավորված ազգերի մարմինների և ՈԿԿ-ների կողմից նկարագրված պատկերը համաձայնեցված և անհանգստացնող է: Ինչպիսի առաջընթաց էլ որ Հորդանանն ունենա խոշտանգումը մնում է Միավորված ազգերի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի խոսքերով «լայնատարած և առօրեական» (տե՛ս վերը` կետ 107): Կոմիտեի եզրակացությունները հաստատվում են վերը` 1006-24 կետերում ամփոփված այլ զեկույցներով, որոնց ցույց են տալիս որևէ ողջամիտ կասկածից անդին, որ խոշտանգումները պարբերաբար կիրառվում են Հետախուզական ընդհանուր դիրեկտորիայի կողմից, մասնավորապես իսլամիստ կալանավորների նկատմամբ: Խոշտանգումները կիրառվում են ՀԸԴ-ի կողմից անպատիժ կերպով: Անպատժելիության այս մշակույթը Դատարանի տեսակետից զարմանալի չէ. Ապացույցները վկայում են, որ Հորդանանի քրեական արդարադատության համակարգում բացակայում են բազմաթիվ ստանդարտ, միջազգայնորեն ճանաչված երաշխիքներ` խոշտանգումների կանխարգելման և օրինախախտներին պատժի ենթարկելու համար: Ինչպես նկատել է Միավորված ազգերի Մարդու իրավունքների կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումներում, իրականում բացակայում է անկախ բողոքարկման մեխանիզմը, առկա են փոքր թվով քրեական հետապնդումներ և մերժվում են անհապաղ իրավաբան ունենալը և անկախ բժշկական զննությունները (տե՛ս վերը` կետ 108): Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի եզրակացությունները (որոնք հաստատվում են Ամնիսթի Ինթրնեյշնլի, Հյումն Ռայթս Ուոչի և Մարդու իրավունքների հորդանանյան կենտրոնի զեկույցներով) վկայում են այն մասին, որ այդ խնդիրներն ավելի են վատանում ՀԸԴ-ի` կալանքի հետ կապված լայն իրավազորությունների պատճառով և, որ Ազգային անվտանգության դատարանների գործերով, Հանրային մեղադրողի մերձությունը ՀԸԴ-ին նշանակում է, որ առաջինը որևէ իրական հսկողություն չի իրականացնում վերջինի նկատմամբ (տե՛ս վերը` կետեր 107, 112-13, 116 և 119-22): Վերջապես, ինչպես հաստատում են Միավորված ազգերի Հատուկ զեկուցողը, «Ամնիսթի Ինթերնեյշնլը» և Մարդու իրավունքների հորդանանյան ազգային կենտրոնը, բացակայում է համագործակցությունը ՀԸԴ-ի և հանրահայտ ազգային և միջազգային դիտորդների հետ (տե՛ս վերը` կետեր 109 և 021): Այս ապացույցի արդյունքում, սովորական է, որ կողմերն ընդունում են, որ առանց Հորդանանի կառավարության կողմից տրված երաշխավորությունների, սույն դիմումատուի համար առկա լիներ վատ վերաբերմունքի իրական սպառնալիք, եթե նա վերադարձվեր Հորդանան: Դատարանը համաձայնում է. հստակ է, որ որպես հանրահայտ իսլամիստ դիմումատուն այն բանտարկյալների թվին է դասվում, ովքեր հաճախ վատ վերաբերմունքի են արժանանում Հորդանանում: Նշանակություն ունի նաև այն, որ նա պնդում է, որ անցյալում խոշտանգումների է ենթարկվել Հորդանանում (տե՛ս նրա` 7-րդ կետում ամփոփված ապաստարանի դիմումը): Այնուամենայնիվ, համաձայն Դատարանի` վերը` 187-89-րդ կետերում սահմանված ընդհանուր մոտեցման` Դատարանը պետք է քննության առնի նաև, թե արդյոք ՓՀ-ում պարունակվող երաշխավորությունները և «Ադալեհի» մշտադիտարկումը վերացնում են դիմումատուի վատ վերաբերմունքի բոլոր սպառնալիքները: Այդ հարցը քննելիս, Դատարանը նկատում է, որ դիմումատուն առաջ է քաշել մի շարք ընդհանուր և կոնկրետ մտահոգություններ, կապած այն հարցի հետ, թե արդյոք Հորդանանի կողմից տրամադրված երաշխավորությունները բավարար են իր նկատմամբ վատ վերաբերմունքի բոլոր վտանգները վերացնելու համար: Ընդհանուր առմամբ, ան նկատում է, որ եթե Հորդանանը չի կարող վստահելի լինել խոշտանգումներ չթույլատրելու իր իրավականորեն պարտադիր բազմակողմ միջազգային պարտավորությունների պահպանման տեսանկյունից, այն չի կարող վստահելի լինել այդպես չվարվելու վերաբերյալ ոչ պարտադիր երկկողմ երաշխավորությունների տեսանկյունից: Նա պնդել է նաև, որ երաշխավորությունները չպետք է երբեք հիմք ընդունվեն երբ առկա է խոշտանգումների և վատ վերաբերմունքի սիստեմատիկ վտանգ և ապա պնդել է, որ նույնիսկ եթե առկա է առանձին, ոչ սիստեմատիկ խոշտանգման մասին վկայող ապացույց, հիմք կարող են ընդունվել միայն այն երաշխավորությունները, որոնք ուղեկցվում են գործնականում ակնհայտ արդյունավետ հեղինակություն ունեցող մարմնի անկախ մշտադիտարկմամբ: Դատարանը չի դիտարկում որ այդ ընդհանուր պնդումների հիմքում դրված է երաշխավորությունների վերաբերյալ իր նախադեպային իրավունքը: Ինչպես նշվում է վերը` 187-89-րդ կետերում շարադրված սկզբունքներում Դատարանը երբեք բացարձակ կանոն չի սահմանել, որ բազմակողմ պարտավորությունները չպահպանող պետությանը չի կարելի վստահել, որ կպահպանի երկկողմ երաշխավորությունները: Պետության կողմից իր բազմակողմ պարտավորությունները չկատարելու աստիճանը, դրա երկկողմ պարտավորությունների բավարար լինելը որոշելու գործոններից է: Հավասարապես, երաշխավորություններ պահանջելու որևէ արգելք չկա, երբ ընդունող պետությունում առկա է խոշտանգման և վատ վերաբերմունքի սիստեմատիկ խնդիր. Հակառակ դեպքում, ինչպես նկատել է Լորդ Ֆիլիպսը (տե՛ս վերը` կետ 57), պարադոքսալ կլիներ, եթե երաշխավորություններ պահանջելու փաստն ինքնին նշանակեր, որ դրանք չի կարելի հիմք ընդունել: Ավելին, Դատարան չի համարում որ Հորդանանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը բացառում է Հորդանանի կառավարությունից երաշխավորությունների ընդունումն ընդհանրապես: Փոխարենը, Դատարանը համարում է, որ Միացյալ Թագավորության և Հորդանանի կառավարությունները իրական ճիգեր են գործադրել թափանցիկ և մանրամասն երաշխավորություններ տրամադրելու և ստանալու համար` ապահովելու համար որ դիմումատուն վատ վերաբերմունքի չի արժանանա Հորդանան վերադարձվելուց հետ: Այդ ճիգերի արդյունքը` ՓՀ-ը, գերակայում է իր մանրամասնությամբ և ձևականությամբ Դատարանի կողմից նախկինում քննության առնված բոլոր երաշխավորություններին (օրինակ համեմատած վերը նշված 189 (ii) կետում նշված Սաադի, Կլեյն և Խայդարովի գործով տրամադրված երաշխավորություններին): Թվում է, որ ՓՀ-ը գերազանցում է նաև Միավորված ազգերի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի և Միավորված ազգերի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից քննության առնված երաշխավորություններին (տե՛ս վերը 147-51-րդ կետերում ամփոփված Ագիզա, Պելիտ և Մոհամմեդ Ալզերի գործերը): ՓՀ-ը կոնկրետ և համապարփակ է: Այն ուղղակիորեն անդրադառնում է դիմումատուի կոնվենցիոնալ իրավունքների պաշտպանությանը Հորդանանում (տե՛ս վերը` 77-78 կետերում շարադրված ՓՀ-ի 1-8 կետերը): ՓՀ-ը յուրահատուկ է նաև նրանով, որ այն անցել է անկախ տրիբունալի` ՆԲՀՀ-ի կողմից իրականացված ընդարձակ հետազոտությունը, որը դիտարկել է երկու կողմերի ներկայացրած ապացույցները, ներառյալ փորձագետների, որոնց ենթարկել են ծավալուն խաչաձև հարցաքննության (տե՛ս վերը կետեր 28 և 189 (xi)): Դատարանը համաձայն է նաև ՆԲՀՀ-ի ընդհանուր գնահատականի հետ, որ երաշխավորությունները պետք է դիտարկվեն այն ենթատեքստում, որում դրանք տրամադրվել են: Չնայած Դատարանը համարում է, որ իր պնդումներում (ամփոփված վերը` 83-90 կետերում [տե՛ս Hudoc-ում հասանելի վճռի ամբողջական տեքստը]), պարոն Լեյդենը միտում է ունեցել նվազեցնել Հորդանանի խոշտանգումների պատմության ծանրությունը, իր դիրքի ուժով նա կարող է խոսել որոշակի հեղինակությամբ` Միացյալ Թագավորություն-Հորդանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նար ՓՀ-ի` այդ հարաբերությունների համար նշանակության տեսակետից: Պարոն Լեյդենի պնդումներից և հետագայում ՆԲՀՀ-ին տված վկայությունից Դատարանը համարում է, որ բավարար ապացույցներ կան եզրակացնելու համար, որ այդտեղ տրամադրված երաշխավորությունները տրվել են բարի կամքով մի կառավարության կողմից, որի երկկողմ հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ պատմականորեն չափազանց ամուր են եղել (տե՛ս վերը` 189 (vii) կետում նշված Բաբար Ահմադը և այլոք և Ալ-Մոայադ): Ավելին, դրանք հաստատվել են Հորդանանի կառավարության բարձրագույն մակարդակով` ստացել իր` Հորդանանի թագավորի անհապաղ հավանությունը և աջակցությունը: Այդպիսով հստակ է, որ անկախ Հորդանանի օրենքով ՓՀ-ի կարգավիճակից, երաշխավորությունները տրվել են Հորդանանի պետությանը պարտավորեցնելու ունակ պաշտոնատար անձանց կողմից (հակառակը` վերը` 189 (iii) կետում նշված Բեն Խեմայս, Գարաև, Բայսակովը և այլոք): Էական նշանակություն ունի, որ երաշխավորություններին իրենց հավանությունը և աջակցությունն են հայտնել նաև ՀԸԴ-ի գլխավոր պաշտոնատար անձինք (ի հակադրություն վերը` 189 (iv) նշված Չահալ): Դատարանի կարծիքով այս բոլոր գործոնները խստորեն համապատասխանում են ՓՀ-ի տառին և ոգուն: Նմանապես, չնայած դիմումատուն պնդել է, որ իր հանրաճանաչությունը իրեն մեծ վտանգի կենթարկի Դատարանը չի կարող ընդունել այդ պնդումը, հաշվի առնելով ավելի լայն քաղաքական ենթատեքստը, որում վարվել են ՓՀ-ի բանակցությունները: Դատարանն ավելի հավանական է համարում, որ դիմումատուի հանրաճանաչությունը կդրդի Հորդանանի իշխանություններին ավելի ուշադիր լինել, որ նրա նկատմամբ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում. Հորդանանի կառավարությունն անկասկած տեղյակ է, որ վատ վերաբերմունքը ոչ միայն լուրջ հետևանքներ կունենա Միացյալ Թագավորության հետ իր երկկողմ հարաբերությունների վրա, այն նաև միջազգային վրդովմունք կառաջացնի: Պետք է նշել, որ Կանադային դաշտային դատարանը Լայ Չոնգ Սինգ և Ցանգ Մինգ Նան գործով (տե՛ս վերը` կետ 154), հանրաճանաչությունն անօգուտ է, եթե խոշտանգումն իրականացվում է առանց որևէ մեկի իմացության: Այնուամենայնիվ, այդ փաստարկը սույն գործով ավելի նվազ կշիռ ունի մասնավորապես մշտադիտարկման մեխանիզմների պատճառով, որոնք գոյություն ունեն սույն գործով և որոնք լիովին բացակայում էին Լայ Չոնգ Սինգ և Ցանգ Մինգ Նանի դեպքում: Ի լրումն ՓՀ-ի վերաբերյալ ընդհանուր մտահոգություններին Դատարանը նկատում է, որ դիմումատուն մտահոգության է հայտնել երաշխավորությունների իմաստի և կիրառման վեց կոնկրետ կետերի կապակցությամբ: Նա նշել է, որ ՓՀ-ը հստակ չէ (i) ինչ է նշանակում «դատավոր» երաշխավորությունների հետ կապված, որ նա «անհապաղ կանգնելու է դատավորի առջև», (ii) արդյոք նրան իրավաբան ունենալու իրավունք է տրամադրվելու կալանքի հարցաքննությունների փուլում, (iii) արդյոք արգելված է նրան այն պետության փոխանցելը, (iv) արդյոք Հորդանանի իրավունքի տեսանկյունից ՓՀ-ի երաշխավորություններ իրավական և կենսագործելի են, (v) «Ադալեհի»` նրան այցելելու պայմանները և (vi) երաշխավորությունների մշտադիտարկման դրա հնարավորությունները: Դատարանը հերթով քննության է առնելու յուրաքանչյուր մտահոգությունը: Նախևառաջ, Դատարանը համարում է, որ ՓՀ-ը նշանակալիորեն ամրապնդված կլիներ, եթե պարունակեր պահանջ, որպեսզի դիմումատուն ձերբակալությունից հետո կարճ, սահմանված ժամկետում ներկայացվեր քաղաքացիական դատավորի` ի տարբերություն զինվորական դատախազի: Ավելին, երբ փորձը ցույց է տալիս, որ կալանավորին վատ վերաբերվելու վտանգն ամենից մեծ է նրա կալանքի առաջին ժամերի ընթացքում (տե՛ս վերը` կետ 156 Միավորված ազգերի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի և Խոշտանգումների կանխարգելման Կոմիտերի 9-րդ ընդհանուր զեկույցի տեսակետները (CPT/Inf (99) 12), մեջբերված Պանովիցն ընդդեմ Կիպրոսի, թիվ 4268/04, կետ 46, 11 դեկտեմբերի 2008թ.): Այնուամենայնիվ Դատարանը նկատում է, որ չնայած իրավաբանների համար անսովոր է ուղեկցել կալանավորներին Հանրային մեղադրողին ներկայացնելիս, Հորդանանի իրավունքի համաձայն դիմումատուին իրավունք կունենար, որպեսզի իր իրավաբանը ներկա լիներ (տե՛ս պարոն Ալ-Խալիլիի և պարոն Նաջավիի զեկույցները վերը` 97-րդ կետ [տե՛ս վճռի ամբողջական տեքստը Hudoc-ում]: Հաշվի առնելով, որ դիմումատուին վերադարձից հետո քսանչորս ժամվա ընթացքում հանրային մեղադրողին ներկայացնելը առաջին հանրային հնարավորությունը կլիներ Հորդանանի իշխանությունների համար երաշխավորությունները պահպանելու իրենց մտադրությունն ի ցույց դնելու համար, Դատարանը համարում է, որ հավանական չէ, որպեսզի հանրային մեղադրողն արգելեր իրավաբանի ներկայությունը: Ավելին, դիմումատուին առաջին անգամ հանրային մեղադրողին ներկայացնելը պետք է դիտարկվի այլ միջոցառումների համատեքստում, որոնք սահմանվել են նրա վերադարձի համար: Օրինակ, հավանական է, որ դիտորդները, ովքեր ուղևորվելու են դիմումատուի հետ Միացյալ Թագավորությունից Հորդանան նրա հետ են մնալու առնվազն կալանքի առաջին օրվա մի մասի ընթացքում: Դա շահեկանորեն տարբերվում է, հինգ շաբաթ ուշացման հետ, որը Միավորված Ազգերի Մարդու իրավունքների կոմիտեն որպես թերություն է դիտել Մոհամմեդ Ալզերին գործով (տե՛ս վերը` կետ 151) և նշանակալիորեն նվազեցնում է վատ վերաբերմունքի վտանգը, որը կարող է ծագել ՓՀ-ի հստակության բացակայությունից: Երկրորդ մտահոգության հետ կապված, իրավաբանի բացակայությունը հարցաքննության ընթացքում, ՆԲՀՀ-ը գտել էր, որ հավանական չէ, որ դիմումատուն իրավաբան կունենար ՀԸԴ-ի կողմից հարցաքննվելու ընթացքում, որ հավանաբար նա իրավաբան կունենա հանրային մեղադրողի կողմից հարցաքննվելու ընթացքում և հավանականությունը մեծ է, որ նա այդպիսի ներկայացուցչություն նա կունենա դատարանում: Կալանավորին իրավաբան ունենալ մերժելը, մասնավորապես, հարցաքննության ընթացքում, լուրջ մտահոգության առարկա է. կալանավորի` իրավական խորհրդատվություն ստանալու իրավունքը վատ վերաբերմունքի դեմ հիմնարար երաշխիքներից է (տե՛ս վերը նշված Սալդուզ` կետ 54): Այնուամենայնիվ, սույն գործով վտանգը նշանակալիորեն նվազեցվել է ՓՀ-ում և մշտադիտարկման պայմանագրերում պարունակվող այլ երաշխիքներով: Երրորդ մտահոգության կապակցությամբ, Դատարանը հիմնավորված չի համարում այն վտանգը, որ դիմումատուն կարժանանա վատ վերաբերմունքի, ԿՀՎ-ի կողմից հարցաքննվելու դեպքում, որ նրան Հորդանանում կտեղավորեն ՀԸԴ-ի կամ ԿՀՎ-ի գաղտնի «ուրվական» կալանավայրում, կամ որ նա կտեղափոխվի հորդանանից դուրս ինչ որ վայր: Բահար Ահմադը և այլոք (վերը` կետեր 78-82 և 113-16) գործով, Դատարանը նկատել է, որ արտակարգ արտահանձնումը, օրինական գործընթացի դիտավորյալ շրջանցմամբ, հակասում է օրենքի գերակայությանը և Կոնվենցիայով պաշտպանվող արժեքներին: Այնուամենայնիվ, այդ գործով, այն գտել է, որ դիմումատուների գանգատները, որ նրանք կենթարկվեն արտակարգ արտահանձնման, ակնհայտորեն չհիմնավորված են: Չնայած Միացյալ Նահանգները, որը պահանջել էր նրանց հանձնումը, որևէ կոնկրետ երաշխավորություններ չէր տրամադրել հանձնման համար, այն երաշխավորություններ էր տրամադրել, որ նրանք քննության կենթարկվեն դաշնային դատարանների կողմից: Դատարանը գտել էր, որ հանձնումը դժվար թե համապատասխաներ այդ երաշխավորություններին:
Համանման եզրակացությունները կիրառելի են նաև սույն գործով: Չնայած հանձնումը հատուկ կերպով ամրագրված չէր ՓՀ-ում, ՓՀ-ն հստակորեն սահմանում էր, որ դիմումատուն արտաքսվելու է Հորդանան, կալանավորվելու և կրկնակի քննության ենթարկվելու այն հանցագործություններով, որոնցով նա դատապարտվել է in absentia 1998թ. և 1999թ.: Դատապարտվելու դեպքում նա բանտարկվելու է ՀԸԴ ազատազրկման վայրում: ՓՀ-ին ամբողջությամբ կհակասի, եթե Հորդանանը, ստանալով դիմումատուին, նրան կրկնակի քննության ենթարկելու փոխարեն պահի Հորդանանում գաղտնի վայրում կամ հանձնի նրան երրորդ պետության: Բացի այդ նույնիսկ եթե նա պետք է ՀԸԴ կալանքի ընթացքում հարցաքննվի ԱՄՆ իշխանությունների կողմից, Դատարանը որևէ ապացույց չի գտել, կասկածելու ՆԲՀՀ-ի եզրակացությունների վրա, որ Հորդանանի իշխանությունները շրջահայաց կլինեն երաշխավորելու համար, որ Միացյալ Նահանգները չի «անցնի սահմաննները» խախտելով ՓՀ-ի եթե ոչ տառը, ապա ոգին: Ինչ վերաբերում է չորրորդ մտահոգությանը, լիովին հնարավոր է, որ Հորդանանի օրենսդրության տեսանկյունից ՓՀ-ը իրավականորեն պարտադիր չէ: Իհարկե, որպես ապօրինի վարքագծի դեմ երաշխավորություն, այն պետք է թերահավատությամբ դիտարկվի քան այն դեպքում, երբ պետությունը պարտավորվում է չանել այն ինչը թույլատրված է ներպետական օրենսդրությամբ (տե՛ս վերը` կետ 189 (v)): Այնուամենայնիվ, ՆԲՀՀ-ը գնահատել է այս տարբերությունը: Որոշումից պարզ է դառնում, որ ՆԲՀՀ-ը դրսևորել է պատշաճ շրջահայացություն, որը պետք է նման երաշխավորություն ավելացվի (տե՛ս դրա ընդհանուր եզրակացությունները ՓՀ-ի վերաբերյալ վերը` կետ 29): Դատարանը կիսում է ՆԲՀՀ-ի տեսակետը, որ սույն գործով ոչ միայն իրական և ուժեղ խթան կհանդիսանար Հորդանանի համար իր խոսքը խախտող երևալուց խուսափելը, այլ ՓՀ-ի աջակցությունը Հորդանանի բարձրագույն մակարդակով նշանակալիորեն կնվազեցներ վտանգը, որ ՀԸԴ-ի ղեկավար անձինք, ովքեր մասնակցել են ՓՀ-ի բանակցություններին, կհանդուրժեն դրա պայմանների չպահպանումը: Ինչ վերաբերում է հինգերորդին, դիմումատուն հղում է կատարել ՓՀ-ի արաբերեն և անգլերեն տարբերակների անհամապատասխանություններին, որպես ապացույց, որ «Ադալեհը» մատչելի է լինելու իրեն արտահանձնումից հետո երեք տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ այս հարցը լուծվել է դիվանագիտական նոտաների միջոցով, որոնք փոխանակվել են Միացյալ Թագավորության և Հորդանանի կառավարությունների միջև (տե՛ս պարոն Լեյդենի երկրորդ հայտարարությունը վերը` կետ 90 [տե՛ս Hudoc-ում հասանելի վճռի ամբողջական տեքստը]), որը հստակեցնում է, որ «Ադալեհն» այցելելու է դիմումատուին այնքան ժամանակ քանի դեռ նա կալանքի տակ կգտնվի: Վերջապես, վեցերորդ մտահոգության կապակցությամբ, ակնհայտ է, որ «Ադալեհ» կենտրոնը չունի այն փորձառությունը կամ ռեսուրսները, ինչ որ առաջատար միջազգային ՈԿԿ-երը, ինչպես օրինակ` «Ամնիսթի ինթրնեյշնլը», «Հյումն Ռայթո Ուոչը» կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Այն չունի նաև նույն հեղինակությունը կամ կարգավիճակը Հորդանանում, ինչպես օրինակ Հորդանանի ՄԻԱԿ-ը: Այնուամենայնիվ, իր որոշման մեջ ՆԲՀՀ-ը ճանաչել է այս թուլությունը: Այն ճանաչել է Կենտրոնի «հարաբերական անփորձությունը և կշիռը» սակայն եզրակացրել, որ անհրաժեշտը բուն մշտադիտարկման այցելություններ են (տե՛ս վերը` կետ 31): Դատարանը համաձայնել է այս եզրակացության հետ: Ավելին, Դատարանը համոզված է, որ Կենտրոնի հնարավորությունները նշանակալիորեն աճել են ՆԲՀՀ-ի որոշումից հետո, նույնիսկ եթե այն դեռևս կոնկրետ մշտադիտարկման փորձառություն չունի: Պարոն Լեյդենի հայտարարությունը ցույց է տալիս, որ այն առատաձեռնորեն ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից, ինչն ինքնին անկախության միջոց է հանդիսանում Կենտրոնի համար, առնվազն Հորդանանի կառավարությունից: Հաշվի առնելով, որ Միացյալ Թագավորությունը մեծապես շահագրգռված է երաշխավորությունների պահպանմամբ, կարելի է ակնկալել, որ այս ֆինանսավորումը կշարունակվի: Չի թվում, որ ինչ որ բան կարող է փոփոխությունների ենթարկել Կենտրոնի իրավական կարգավիճակը, ոչ էլ այն փաստը, որ դրանից առաջ մի քանի այլ կազմակերպությունները հնարավոր է դիտարկվել, որպես հնարավոր մշտադիտարկման մարմիններ:
Չնայած վստահությամբ է պետք վերաբերվել պարոն Ուիլկենսի զեկույցին, որ Կենտրոնի ղեկավարը` պարոն Ռաբաբան, հավանաբար, թե քաջատեղյակ չէ դիմումատուի իրավական գործընթացներից Միացյալ Թագավորությունում, պետք է պարզ լինի պարոն Ռաբաբայի համար, Միացյալ Թագավորության կառավարության նախարարների հետ նրա ունեցած հանդիպումներից, թե որն է կենտրոնի դերը մշտադիտարկման գործում, ինչպես նաև Միացյալ Թագավորության կառավարության համար հարցի կարևորությունը: Նմանապես, չնայած պարոն Ռաբաբան լիովին կարող է ազգակցական կապեր ունենալ անվտանգության ծառայությունների հետ ... որևէ ապացույց չկա, որ նրա մերձավորներից որևէ մեկը պատասխանատու է լինելու դիմումատուի կալանքի համար: Ավելի կարևոր է, այն հետազոտությունը, որը Կենտրոնը կարող է ակնկալել Հորդանանի և միջազգային քաղաքացիական հասարակությունից, այն թե ինչպես է նա իրականացնում մշտադիտարկումը, պետք է գերակայի այն հեռակա վտանգը, որը կարող է բխել պարոն Ռաբաբայի ընտենեկան կապերից: Չնայած կենտրոնի և դրա մասնաճյուղի` Խոշտանգումների դեմ պայքարի ազգային խմբի միջև հարաբերությունների հստակ բնույթին, անորոշ է, թվում է, որ ԽԴՊԽ-ը ամբողջապես համալրված է և ունի մշտադիտարկումն իրականացնելու համար անհրաժեշտ միջառարկայական փորձառությունը (տե՛ս պարոն Լայդենի առաջին հայտարարությունը վերը` 87-րդ կետ [տե՛ս վճռի ամբողջական տարբերակը Hudoc-ում]): Դատարանը ակնկալում է, որ անկախ ԽԴՊԽ կազմի վերաբերյալ պնդումների, դիմումատուին այցելությունն են կատարվելու բժշկական և հոգեբուժական անձնակազմով պատվիրակության կողմից, որոնք ունակ են հայտնաբերել ֆիզիկական և հոգեբանական բռնությունների նշաններ (տե՛ս վերը` 81-րդ կետում մեջբերված Կենտրոնի իրավասությունների շրջանակի 4(d) կետը): Բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ պատվիրակությանը դիմումատուի հետ մասնավոր հանդիպման հնարավորություն կտրվեր (իրավասությունների շրջանակի 4-րդ (c) կետ): Ակնհայտորեն դիմումատուի շահերից է բխում պատվիրակության հետ հանդիպումը, նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան և այդպիսով Դատարանը հավանական չի համարում, որ ՀԸԴ-ն, մշտադիտարկումից խուսափելու համար, կարող է հայտնել, որ դիմումատուն չի ցանկանում հանդիպել պատվիրակության հետ: Պատվիրակության կողմից այդպիսի արձագանք ստանալու դեպքում Դատարանը համարում է, կառաջանա իրավիճակ, որը կհանգեցնի «արագ զարգացող դիվանագիտական և նախարարական շփումների և արձագանքների», որը կանխատեսել է պարոն Օքդենը ՆԲՀՀ-ին տված իր ցուցմունքներում (տե՛ս վերը` կետ 30): Այդ պատճառների հաշվի առնմամբ, Դատարանը կարծում է, որ անկախ սահմանափակումներից, «Ադալեհ» կենտրոնը կկարողանար հետևել երաշխավորությունների պահպանմանը: Վերոշարադրյալ պատճառներով Դատարանը եզրակացնում է, որ իրեն ներկայացված ապացույցների հիման վրա, դիմումատուի վերադարձը Հորդանան չի ենթարկի նրան վատ վերաբերմունքի իրական վտանգի: Պատվիրակությունը, վերջապես, գրավոր ընթացակարգերի ընթացքում կողմերին հարց է տրվել, թե արդյոք դիմումատուին սպառնում է ցմահ ազատազրկում, առանց ներման իրավունքի և եթե այո, արդյոք այն համապատասխանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին: Կողմերը համաձայնել են, որ առկա չէ նման վտանգ, քանի որ Հորդանանում ցմահ բանտարկությունը սովորաբար տևում է քսան տարի: Դիմումատուն ընդունել է նաև, որ իր պատժի տևողությունը կարող է դիտարկվել 6-րդ հոդվածի կապակցությամբ բերված գանգատի շրջանակներում: Դատարանը համաձայնում է կողմերի հետ և համարում է, որ դիմումատուի դեպքում 3-րդ հոդվածի համաձայն որևէ հարց չի ծագում ազատազրկման ժամկետի կապակցությամբ, որը կարող է կիրառվել նրա նկատմամբ Հորդանանում: Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ դիմումատուի արտաքսումը Հորդանան չի հակասում Կոնվենցիայի 3-րդ հոդվածին:
...
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն դիմումատուն նախևառաջ գանգատվել է, որ արտաքսման դեպքում, նա ենթակա է լինելու իր` այդ հոդվածով երաշխավորված ազատության իրավունքի ակնհայտ մերժման Հորդանանի օրենսդրությամբ նախատեսված տասնհինգօրյա առանց հաղորդակցության կալանքի հնարավորության պատճառով: Երկրորդ, նույնպես 5-րդ հոդվածի համաձայն, նա պնդել է, որ իրեն մերժելու են իրավական աջակցության տրամադրումը այդպիսի կալանքի ընթացքում: Վերջապես նա պնդել է, որ կրկնակի քննության արդյունքում դատապարտման դեպքում, ցանկացած ազատազրկման պատիժ հանդիսանալու է 5-րդ հոդվածի կոպիտ խախտում, քանի որ այն նշանակվելու է 6-րդ հոդվածի կոպիտ խախտման արդյունքում:
5-րդ հոդվածի համապատասխան մասերն ամրագրում են.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
...
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ պարզում է դատավորի կամ այլ պաշտոնական անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննություն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակվելը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով։»
Ա. Կողմերի դիրքորոշումները
Կառավարությունը Կառավարությունը չի ընդունել, որ 5-րդ հոդվածին կարելի է հղում կատարել արտաքսման գործով (Դատարանը կասկածի տակ է դրել դա Տոմիկն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (dec.), թիվ 17837/03, 14 հոկտեմբերի 2003թ.): Սակայն նույնիսկ հակառակ դեպքում, հարց չի ծագում սույն գործով քանի որ դիմումատուն երկարաժամկետ կալանքի ներքո չի լինելու մինչև դատարանի առջև կանգնելը: ՆԲՀՀ-ը գտել է, որ, ամենայն հավանականությամբ, նա քառասունութ ժամվա ընթացքում ներկայացվելու է դատական մարմնին, նույնիսկ եթե դա լինի դատական կարգավիճակ ունեցող դատախազը: Պարոն Ալ-Խալիլիի և պարոն Նաջավիի զեկույցը հաստատում էր, որ Հանրային մեղադրողը դատական ծառայող է. նրանք զեկուցել են նաև, որ քառասունութ ժամյա ժամանակահատվածը, որի ընթացքում ոստիկանությունը պետք է իրավական մարմիններին տեղյակ պահի ցանկացած ձերբակալության մասին նվազեցվել է քսանչորս ժամվա ... ՆԲՀՀ-ը գտել է նաև, որ հավանական չէ, որ դիմում կլինի կալանքի ժամկետը մինչև տասնհինգ օր երկարաձգելու համար (տե՛ս վերը` կետ 41): Եվ ՆԲՀՀ-ի երկու եզրակացություններն էլ հաստատվել են Վերաքննիչ դատարանի և Լորդերի պալատի կողմից: Լորդերի պալատում Լորդ Ֆիլիպսը գտել է նաև, որ կալանավորման տասնհինգօրյա ժամկետը հեռու է 5-րդ հոդվածի կոպիտ խախտում հանդիսանալուց (տե՛ս վերը` կետ 58) և չնայած նրանք հավանական չեն համարել տասնհինգորյա ժամկետով կալանքը, Կառավարությունը հիմք է ընդունել նրա եզրակացությունը: Կառավարությունը հայտնել էր նաև, որ ՓՀ-ում սահմանված երաշխավորությունը, որ դիմումատուն անմիջապես տարվելու է դատավորի մոտ վերաբերում է ոչ միայն կրկնակի քննությանը նախորդած ցանկացած կալանքին այն հանցագործությունների հետ կապված, որոնց համար նա in absentia դատապարտվել է, այլև Հորդանանում կալանքի ցանկացած այլ ժամանակահատվածի: Վերջապես, քանի որ Կառավարությունը չի ընդունել, որ դիմումատուի կրկնակի քննությունը արդարադատության ակնհայտ մերժում է հանդիսանալու, Կառավարությունը համարել է, որ 5-րդ հոդվածի համաձայն որևէ խնդիր չի առաջանում ազատազրկման տեսքով ցանկացած պատժի կապակցությամբ, որին կարող է դատապարտվել դիմումատուն:
Դիմումատուն Դիմումատուն պնդել է, որ ապացույցները վկայում են այն մասին, որ իսլամիստ բանտարկյալները սովորաբար ենթարկվում են տասնհինգօրյա առանց հաղորդակցության կալանքի` հանրային մեղադրողի որոշմամբ: Այդպիսի ժամկետը մեծապես գերազանցում է Դատարանի կողմից սահմանված ժամանակահատվածը (տե՛ս Բրոգանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության 29 նոյեմբերի 1988թ, կետեր 61-62, Սերիա A թիվ 145‑B, և վերը նշված Օջալան` կետ 103) և որոնք ընդունելի են միջազգային իրավունքում (տե՛ս վերը` կետ 155): Դատարանի նախադեպային իրավունքին և միջազգային իրավունքին հակասում է նաև, որ հետաքննությունն իրականացրած դատախազը պատասխանատու լինի կալանքի շարունակման իրավականության որոշման համար: Առավել ևս, երբ Հորդանանի Պետական անվտանգության դատարանում հանրային մեղադրողը զինվորական սպա էր: Ավելին, քանի որ ՓՀ-ը չի սահմանում, թե ինչ է նշանակում «Անհապաղ դատավորին ներկայացնել», դիմումատուն համարում է, որ ՆԲՀՀ-ի եզրակացությունների միակ հիմքը, որ նա տարվելու է դատական մարմնի մոտ քառասունութ ժամվա ընթացքում, ւ Արտաքին և համագործակցության գործերի նախարարության վկայի` ՓՀ-ի համար պատասխանատու պարոն Օքդենի ցուցմունքն է: Այնուամենայնիվ, պարոն Ալ-Խալիլիի և պարոն Նաջավիի զեկույցներից պարզ է, որ այս ապացույցը հիմնված է միայն այն ընկալման վրա, որ դիմումատուն տարվելու է Հանրային մեղադրողի մոտ:
Բ. Ընդունելիություն Դատարանը նկատում է, որ գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Այն այնուհետև նկատում է, որ այն անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է ընդունելի համարվի:
Գ. Էություն
Արդյոք 5-րդ հոդվածը կիրառելի է արտաքսման գործերով
Դատարանն ընդունում է, որ վերը նշված Տոմիկի գործով, այն կասկածի տակ էր դրել, թե արդյոք կարելի է հղում կատարել 5-րդ հոդվածին արտաքսման գործերով: Այնուամենայնիվ, այն նաև հիշեցնում է, որ Բաբար Ահմադը և այլոք գործով (տե՛ս վերը` կետեր 100-16) դիմումատուները գանգատվել են, որ եթե իրենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտաքսվեն և ճանաչվեն հանձնման ենթակա կամ թշնամի կոմբատանտներ, առկա կլինի Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների խախտման իրական վտանգ: ԱՄՆ կառավարությունը երաշխավորություններ է տվել, որ դիմումատուները չեն ճանաչվի այդպիսիք և դատի կտրվեն դաշնային դատարաններում: Եվ ներպետական դատարանները և սույն Դատարանը քննության են առել դիմումատուների գանգատներն այն կանխավարկածով, որ նրանք բավարարում են թշնամի կոմբատանտներ ճանաչվելու չափանիշներին և որ, այդպիսի ճանաչման դեպքում, առկա կլինի Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների խախտման իրական վտանգ: Վերջապես, գանգատները մերժվել են, որպես ակնհայտ անհիմն համարվելու պատճառով, քանի որ Միացյալ Նահանգների կողմից տրված երաշխավորությունները բավարար են այդպիսի ճանաչման կամ հանձնման իրական վտանգը չեզոքացնելու համար: Հավասարապես, Դատարանը հիշեցնում է, որ քննելով Ալ-Մոայադի գործով (տե՛ս վերը` կետ 101) դիմումատուի գանգատը 6-րդ հոդվածի կապակցությամբ, այն գտել է, որ.
«Արդար դատաքննության ակնհայտ մերժումը, և հետևաբար արդարադատության մերժումն, անկասկած առկա է, երբ անձը կալանավորված է, քրեական արարք ծրագրած կամ կատարած լինելու կասկածանքով` զրկված լինելով անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր կալանքի օրինականության քննության և կասկածները չհիմնավորված լինելու դեպքում ազատ արձակվելու հնարավորությունից [հղումները բաց են թողնված]:»
Հաշվի առնելով, որ այս դիտարկումը կատարվել է դիմումատուի գանգատի ենթատեքստում, որ նա կալանքի տակ է պահվելու Գունատանամո Բեյում առանց դատաքննության, Դատարանը գտնում է, որ այդ դիտարկումները նույնիսկ ավելի ուժեղ են կիրառելի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի նկատմամբ: Դատարանը նաև համարում է, որ անտրամաբանական կլիներ, եթե դիմումատուն, ում ընդունող պետությունում ազատազրկում է սպառնում ակնհայտ անարդար դատավարության արդյունքում, կարող է հղում կատարել 6-րդ հոդվածին` այդ պետություն իր արտաքսումը կանխելու համար, սակայն այն դիմումատուն ում, սպառնում է ազատազրկում առանց որևէ դատավարության, չկարողանար հղում կատարել 5-րդ հոդվածին` իր արտաքսումը կանխելու համար: Հավասարապես, հնարավոր է իրավիճակ, երբ դիմումատուն արդեն դատապարտվել է ընդունող պետությունում ակնհայտ անարդար դատաքննության արդյունքում և պետք է արտահանձնվի այդ պետությանը ազատազրկման պատիժը կրելու համար: Եթե նրա վերադարձից հետո անհնար է այդ քրեական դատավարությունների վերաբացումը, նա չի կարող հղում կատարել 6-րդ հոդվածին, քանի որ նա ենթակա չի լինի արդարադատության ակնհայտ մերժման վտանգին: Անողջմիտ կլիներ, եթե դիմումատուն չկարողանար հղում կատարել 5-րդ հոդվածին` իր արտահանձնումը կանխելու համար (տե՛ս mutatis mutandis Ստոիչկովն ընդդեմ Բուլղարիայի 9808/02, §§ 51-56, 24 March 2005, and Իլաշկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], թիվ 48787/99, կետեր 461-64, ՄԻԵԴ 2004‑VII): Դատարանն այդ իսկ պատճառով համարում է, որ հակառակ Տոմիկի գործով արտահայտած կասկածների, 5-րդ հոդվածը հնարավոր է կիրառել արտաքսման վերաբերյալ գործերով: Այդպիսով, Դատարանը համարում է, որ պայմանավորվող պետությունը կխախտի 5-րդ հոդվածը, եթե այն փոխանցի դիմումատուին մի պետության, որտեղ նա ենթակա կլինի այդ հոդվածի կոպիտ խախտման սպառնալիքի: Այնուամենայնիվ, ինչպես 6-րդ հոդվածի դեպքում, պետք է բարձր նշաձող կիրառվի: 5-րդ հոդվածի կոպիտ խախտում տեղի կունենար միայն եթե, օրինակ, ընդունող պետությունը կամայականորեն երկար տարիների կալանքի տակ վերցներ դիմումատուին` առանց նրան դատաքննության ենթարկելու մտադրության: 5-րդ հոդվածի կոպիտ խախտում կարող է տեղի ունենալ եթե դիմումատուն ենթակա է նշանակալի ժամկետով ազատազրկման վտանգի ընդունող պետությունում, նախկինում դատապարտված լինելով ակնհայտ անարդար դատաքննության արդյունքում:
Արդյոք տեղի կունենա 5-րդ հոդվածի կոպիտ խախտում սույն գործով Դատարանը գտնում է, որ դիմումատուի երկրորդ և երրորդ գանգատները սույն հոդվածի համաձայն (իրավաբանական աջակցության բացակայությունը և ակնհայտ անարդար դատաքննությունից հետո ազատազրկման հնարավորությունը) ավելի պատշաճ քննվել են 6-րդ հոդվածի համապատասխան: Հետևաբար, դատարանին անհրաժեշտ է միայն քննության առնել նրա առաջին գանգատը (մինչև տասնհինգ օր առանց հաղորդակցության կալանքի հնարավորությունը) 5-րդ հոդվածի համաձայն: Կիրառելով վերը` 233-րդ հոդվածում սահմանված սկզբունքները Դատարանը գտնում է, որ 5-րդ հոդվածի կոպիտ խախտման իրական վտանգ առկա չի լինի Հորդանանում դիմումատուի մինչդատական կալանքի կապակցությամբ: Դատարանը լուջ կասկածներ ունի թե արդյոք հանրային մեղադրող, որպես ՀԸԴ-ի ծառայող, ով ուղղակիորեն պատասխանատու է մեղադրանքի համար և ում գրասենյակները գտնվում են ՀԸԴ-ի շենքում, կարող է պատշաճ կերպով համարվել, որ հանդիսանում է «դատավոր կամ օրենքով դատական իշխանություն իրականացնելու իրավասու այլ պաշտոնատար անձ» (տե՛ս օրինակ Մեդվեդևը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի GC], թիվ 3394/03, կետ 124, ՄԻԵԴ 2010թ., և Մարդու իրավունքների կոմիտեի որոշումը Կուլոմինի գործով վերը` կետ 155): Համապատասխանաբար, նվազ նշանակություն կարող է տրվել այն փաստին, որ համաձայն Հորդանանի Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների, դիմումատուն տարվելու է հանրային մեղադրողի մոտ քսանչորս ժամվա ընթացքում (տե՛ս պարոն Ալ-Խալիլիի և պարոն Նաջավիի զեկույցը վերը` կետ 96 [վճռի ամբողջական տարբերակը հասանելի է Hudoc-ում]): Այնուամենայնիվ, Հորդանանը հստակ մտադիր է մեղադրանք առաջադրել դիմումատուին և պետք է անի դա նրա` կալանքի տակ գտնվելու տասնհինգ օրվա ընթացքում: Դատարանը համաձայնում է Լորդ Ֆիլիպսի հետ, որ կալանքի տասնհինգօրյա ժամկետը հեռու է կալանքի այն տևողությունից, որն անհրաժեշտ կլիներ 5-րդ հոդվածի կոպիտ խախտման հանգեցնելու համար, հետևաբար, դիմումատուին Հորդանան արտաքսելու դեպքում այս հոդվածի խախտում տեղի չէր ունենա:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԿԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն դիմումատուն այնուհետև գանգատվել էր, որ նրան արդարադատության ակնհայտ մերժում կսպառնա Հորդանանում կրկնակի դատաքննության ենթարկվելու դեպքում այն հանցագործություններից յուրաքանչյուրի համար, որոնց համար նա դատապարտված է եղել in absentia.
Հոդվածի համապատասխան մասը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ անաչառ դատարանի կողմից .. արդարացի ... դատաքննության իրավունք»
Ա. Կողմերի դիրքորոշումները
Կառավարությունը
Կառավարությունը հայտնել է, որ Դատարանը պետք է որդեգրի Լորդերի պալատի մոտեցումը և գտնի, որ 6-րդ հոդվածը կարող է կիրառվել միայն արտատարածքային ենթատեքստում, երբ ընդունող պետությունում անարդար դատաքննությունը լուրջ հետևանքների կհանգեցնի դիմումատուի համար: Նրանք ընդունել են, այնուամենայնիվ, որ սույն գործով դիմումատուի համար լուրջ հետևանքներ կառաջանան դատապարտվելու դեպքում և հետևաբար ընդունել, որ «արդարադատության ակնհայտ մերժման» չափանիշը կիրառելի է: Կառավարությունն այնուհետև ընդունել է, որ «ակնհայտ մերժումը» պետք է այնպես մեկնաբանվի, որպեսզի նշանակի «այնպիսի հիմնարար խախտում, որը կհանգեցնի երաշխավորված իրավունքի բուն էության զրոյացմանը կամ վերացմանը» (տե՛ս դատավորներ Բրատցայի, Բոնելլոյի և Հեդիգանի մասնակի տարբերվող կարծիքները Մամատկուլովը և Ասկարովը գործով թիվ 46827/99 և 46951/99, ՄԻԵԴ 2005-I): Կառավարության պնդմամբ սա խիստ չափանիծ է, որ կարող է բավարարվել միայն չափազանց բացառիկ դեպքերում: Ավելին, էական պատճառներ են անհրաժեշտ ցույց տալու համար, որ տեղի է ունենալու արդարադատության ակնհայտ մերժում: Կառավարությունն ընդունել է ՆԲՀՀ-ի և Լորդերի պալատի պատճառաբանությունը, որ արդարադատության ակնհայտ մերժման չափանիշը չի բավարարվել սույն գործով: Այն ընդունել է, որ Պետական անվտանգության դատարանում առկա է եղել կառուցվածքային անկախության պակաս, սակայն, որ այն ուղղվել է Վերաքննիչ դատարան բողոքարկմամբ: Սկզբունքորեն կամ Դատարանի նախադեպային իրավունքում որևէ բան առկա չէ, որ դատարանի համակարգային անկախության պակասը ավտոմատ կերպով վկայում է, որ տեղի է ունենալու արդարադատության ակնհայտ մերժում. Միշտ ցանկացած անարդարության չափը գնահատելու անհրաժեշտություն առկա է և դա կարող է արվել միայն ավելի լայն հիմքով, քան պարզապես կառուցվածքային անկախության պակասը դիտարկելը: Համապատասխանաբար նվազ նշանակություն պետք է տրվի Պետական անվտանգության դատարանի միջազգային քննադատությանը կամ զինվորական դատարանների կողմից քաղաքացիական անձանց քննելու վերաբերյալ միջազգային փաստաթղթերին: Նույնը վերաբերում է նաև մինչդատական իրավական օգնության բացակայությանը. 6-րդ հոդվածն այդպիսի օգնության որևէ բացարձակ իրավունք չի նախատեսում: ՆԲՀՀ-ի եզրակացություններից ակնհայտ է, որ Հորդանանի իշխանությունները դիմումատուի գործը շարունակելու են շրջահայացորեն և իրապես տեղյակ են լինելու, որ դիմումատուի կրկնակի դատաքննությանը ուշադրությամբ հետևելու են: Օրինակ, Հորդանանի դատարանները հավանական չէ, որ հենվելու են դիմումատուի կողմից ՀԸԴ-ի հարցաքննության ընթացքում արտահայտած որևէ մտքի վրա, որը չի կրկնվել հանրային մեղադրողի առջև. Հորդանանի օրենսդրությունը իրավաբանի բացակայությունը հանրային մեղադրող առջև թույլատրում է միայն հույժ կարևոր պատճառների դեպքում (տե՛ս պարոն Ալ-Խալիլիի և պարոն Նաջավիի զեկույցը վերը` կետ 97 [վճռի ամբողջական տեքստը մատչելի է Hudoc-ում]): Կառավարությունն ընդունել է, որ մեղադրյալի խոշտանգմամբ ստացված ապացուցի թույլատրելիությունն անարդար կդարձնի մեղադրյալի դատաքննությունը: Այնուամենայնիվ նույն համաչափությունը չի գործում խոշտանգման չհանգեցրած վատ վերաբերմունքով ստացված ապացույցների դեպքում. նույնիսկ «ներպետական» ենթատեքստում Դատարանի կողմից տարբերություն է դրվել խոշտանգմամբ ստացված ապացույցի անարդարության և վատ վերաբերմունքի այլ ձևերով ստացված ապացույցների միջև: Երբ վատ վերաբերմունքը չի հասնում խոշտանգման նշաձողին, առկա է հայեցողություն արդյոք այդ վատ վերաբերմունքով ստացված ապացույցը կարող է օգտագործվել դատավարության ընթացքում, թե ոչ (տե՛ս Ջալլոհն ընդդեմ Գերմանիայի [GC], թիվ 54810/00, կետեր 99 և 106‑07, ՄԻԵԴ 2006‑IX)): Ավելին, խոշտանգումը վատ վերաբերմունքի այլ ձևերից տարբերակելիս Դատարանը կիրառել է ՄԱԿԽԴԿ 1-ին հոդվածում ամրագրված բարձր չափորոշիչը (տե՛ս վերը` կետ 125): Սույն գործով ՆԲՀՀ-ը չի համարել, որ դիմումատուի դեմ վկայող ապացույցը ստացվել է խոշտանգմամբ, այլ միայն որ առկա է եղել իրական վտանգ, որ այն ստացվել է 3-րդ հոդվածին հակասող վատ վերաբերմունքի արդյունքում: Համապատասխանաբար հիմք չկա եզրակացնելու համար, որ այդ ապացույցի օգտագործումը կարող է ավտոմատ կերպով արդարադատության ակնհայտ մերժում հանդիսանալ: Կառավարությունը հայտնել է նաև, որ ապացուցման բարձր չափորոշիչը կիրառվում է այն դեպքում, երբ արտատարածքային համատեքստում դիմումատուն պնդում է, որ խոշտանգամամբ կամ վատ վերաբերմունքով ձեռք բերված ապացույցը օգտագործվելու է ընդունող պետությունում դատավարության ընթացքում: Կառավարությունը նկատել է, որ Միացյալ Թագավորության դատարանները կթույլատրեն ապացույցը, եթե առկա է իրական վտանգ, որ այն ձեռք է բերվել խոշտանգմամբ, պայմանով, որ հավանականությունների հավասարակշռությամբ չի հաստատվել, որ այն այդպես է ձեռք բերվել (Լորդերի պալատի վճիռը Ա-ն և այլոք (թիվ 2) տե՛ս վերը` կետ 136-37): Հաշվի առնելով, որ սույն գործով ապացույցը կարող է օրինականորեն և արդարորեն թույլատրվել Միացյալ Թագավորությունում, անտրամաբանական կլիներ, որ Միացյալ Թագավորությունից արտահանձնումը կարող է արգելվել այդ հիմքով: Կառավարությունն այդ իսկ պատճառով պնդել է, որ իրական վտանգը, որ ապացույցը ձեռք է բերվել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի արդյունքում բավարար չէ: Փոխարենը արդարադատության ակնհայտ մերժումը չի կարող ծագել, եթե այն հիմնված չէ հավանականությունների հարաբերակցության կամ ողջամիտ կասկածի բացակայության վրա, որ ապացույցը խոշտանգմամբ է ձեռք բերվել: Ապացույցի նման չափորոշիչը համապատասխանում է. Դատարանի կողմից 3-րդ և 6-րդ հոդվածների «ներպետական» գործերով կիրառված չափորոշիչին, ՄԱԿԽԴԿ 15-րդ հոդվածին և Դյուսելդորֆի Վերաքննիչ դատարանի վճռին Էլ Մոթասսադեքը, Ինդիան ընդդեմ Սինգհի և Մահջուբի (տե՛ս համապատասխանաբար վերը կետեր 129, 133, 135, 139, 140 և 153): Դիմումատուն չի հաստատել դա իր գործո. հետագա ապացույցները, որոնց վրա նա հենվել է որևէ բան չեն ավելացրել այն ապացույցներին, որոնե ներկայացվել են ՆԲՀՀ-ին և, ամեն դեպքում, ժխտվել է պարոն Ալ-Խալիլիի և պարոն Նաջավիի կողմից: Ավելին վերը նշված Մամատկուլովը և Ասկարովը գործը ցույց է տալիս, որ ընդհանուր զեկույցները, որ խոշտանգումները սովորական են ընդունող պետությունում բավարար չեն հաստատելու համար, որ կոնկրետ դիմումատուն ենթակա է լինելու արդարադատության ակնհայտ մերժման: Անհրեժեշտ են ավելի ուղղակի ապացույցներ: Կառավարությունը համարել է, որ խոշտանգումների վերաբերյալ պնդումները հետաքննելու պարտականության առկայության վերաբերյալ դիմումատուի փաստարկները գործի համար նշանակություն չունեն: Հորդանանը Կոնվենցիայի անդամ երկիր չէ, հետևաբար Հորդանանը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ հետաքննելու դրական պարտականություն չի կրում: Նմանապես, չնայած բարդ է հորդանանյան մեղադրյալի համար ցույց տալ, որ հանրային մեղադրողին արված խոստովանությունը կամավոր չի եղել (քանի որ ապացուցման բեռը կրում էր նա և ոչ թե հանրային մեղադրողը) ՆԲՀՀ-ը գտել է, որ Հորդանանի օրենսդրության տեսանկյունից այդպիսի ընթացքը թույլատրելի է: Այն գտել է նաև, որ Հորդանանի դատարանի որոշումը, որով սահմանվել է այդ ապացուցման բեռը ակնհայտ անողջամիտ կամ կամայական չէր լինի և հետևաբար արդարադատության ակնհայտ մերժում չէր առաջանա: Վերջապես Կառավարությունը պնդել է, որ որևէ հատուկ չափանիշ չպետք է կիրառվի երրորդ անձանցից խոշտանգմամբ կամ այլ վատ վերաբերմունքով ստացված ապացույցների նկատմամբ, քան ցանկացած այլ գործոն, որը կարող է անարդար դարձնել դատավարությունը: Նույնիսկ այդպես վարվելու դեպքում, եթե առկա չէ ոչինչ ավելին, քան իրական վտանգը, որ այդ ապացույցը ձեռք է բերվել վատ վերաբերմունքի արդյունքում, դատավարության ընթացքում այդպիսի ապացույցը թույլ տալը չէր հանգեցնի արդար դատաքննության իրավունքի լիակատար վերացմանը: Կառավարությունն այդ իսկ պատճառով նշել է, որ այդ երեք գործոնները (անկախության բացակայությունը, իրավաբանական օգնության բացակայությունը և խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների թույլատրման վտանգը) նույնիսկ համակցությամբ վերցված չեն հանգեցնի արդարադատության ակնհայտ մերժման:
Դիմումատուն Ի տարբերություն Կառավարության դիմումատուն չի դիտարկել երկարատև ազատազրկման կիրառումը, որպես նախապայման արդարադատության ակնհայտ մերժման համար, ավելի շուտ երկարատև ազատազրկման վտանգը համարելով անարդարության ծանրացնող հատկանիշ: Դիմումատուն պնդել է, որ արդարադատության ակնհայտ մերժման թեսթը որակական է և ոչ թե քանակական: «Ակնհայտ» նշանակում է «իրավունքի բուն էությունը ոչնչացնող», սակայն չի պահանջում որպեսզի լիովին վերացնի իրավունքը: Այն նշանակում է նաև, որ անարդարությունը պետք է ակնհայտ և կանխատեսելի լինի: Դիմումատուն նշել է, որ արդարադատության ակնհայտ մերժումը տեղի կունենար իր կրկնակի դատաքննության դեպքում, եթե հետևյալ գործոնները դիտվեն իրենց համակցությամբ (i) որ Պետական անվտանգության դատարանը զինվորական դատարան է, որին աջակցում է զինվորական դատախազը, (ii) որ նա հանդիսանում է ահաբեկչության հայտնի քաղաքացիական կասկածյալ, (iii) որ նրա դեմ հարուցված գործը անկասկած հիմնված է խոստովանությունների վրա, երբ առկա է չափազանց իրական վտանգ, որ այդ խոստովանությունները ձեռք են բերվել զինվորական գործակալների խոշտանգման կամ այն վատ վերաբերմունքի միջոցով և (iv) որ Պետական անվտանգության դատարանը չէր հետաքննելու պատշաճ կերպով, թե արդյոք խոստովանությունները ձեռք են բերվել խոշտանգմամբ կամ վատ վերաբերմունքով: Պետական անվտանգության դատարանի զինվորական կազմի վերաբերյալ դիմումատուն նախ հղում է կատարել Մարդու իրավունքների կոմիտեի` քաղաքացիական անձանց զինվորական դատարանների կողմից քննելու պրակտիկայի դատապարտմանը (տե՛ս վերը` կետեր 157-59): Երկրորդ, նա հղում է կատարել Հորդանանի Պետական անվտանգության դատարանի կոնկրետ միջազգային քննադատությանը: Այս քննադատությունը առանցքում էին. դատարանի վերահսկողությունից դուրս առանց հաղորդակցության կալանքի երկարաձգված ժամկետները (զինվորական սպայի` հանրային մեղադրողի դիմումով), Պետական անվտանգության դատարանի կողմից խոշտանգումների վերաբերյալ պնդումները պատշաճ կերպով չհետաքննելը, և դատարանի անկախության և անկողմնակալության բացակայությունը: Դիմումատուն հղում է կատարել նաև խոստովանություններին վերաբերող ապացույցների վերաբերյալ հորդանանյան նորմերի անարդարությանը: Նույնիսկ պարոն Ալ-Խալիլիի և պարոն Նաջավիի վկայություներից, պարզ է դառնում, որ Վճռաբեկ դատարանը որդեգրել է այն մոտեցումը, որ եթե խոստովանությունը կրկնվել է հանրային մեղադրողի առջև, ապա մեղադրյալը պետք է ապացուցի, որ մեղադրողը ներգրավված է դրա` հակառակ իր կամքին ստանալու մեջ: Եթե դիմումատուն չի ապացուցում դա, խոստովանությունը համարվում է թույլատրելի, անկախ ՀԸԴ-ի` դրան նախորդած ցանկացած իրավախախտման: Այս ենթատեքստում, նա նկատել է, որ Պետական անվտանգության դատարանը Հորդանանում նույնիսկ ավելի բաց է այդ կապակցությամբ քան Թուրքիայի Պետական անվտանգության դատարանը, որը դիտարկվել է Էրգինն ընդդեմ Թուրքիայի (թիվ 6) գործով (թիվ 47533/99, ՄԻԵԴ 2006-VI): Վերը նշված և՛ Ալ-Մոայադի և Դրոզդը և Յանուսեկն ընդդեմ Ֆրանսիայի և Իսպանիայի 26 հունիսի 1992թ. Սերի Ա, թիվ 240 գործերում նշվում է, որ զինվորական դատարանների կողմից քննությունը, ինքին, հանգեցնում է 6-րդ հոդվածի կոպիտ խախտման: Խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի հնարավոր թույլատրելիության կապակցությամբ գանգատի հետ կապված դիմումատուն հղում է կատարել նրա ստացած հետագա ապացույցներին (ամփոփված են վերը` 102-05 կետերում [վճռի ամբողջական տարբերակը մատչելի է Hudoc-ում]), որոնք ցույց են տալիս, որ (i) Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերի և Աբու Հաուշերի խոստովանությունները գերակա հիմք են հանդիսացել սկզբնական դատաքննությունների ընթացքում իր դատապարտման համար և (ii) այդ մարդիկ և որոշ այլ մեղադրյալներ յուրաքանչյուր գործով պահվել են առանց հաղորդակցության, առանց իրավական օգնության և խոշտանգվել են: Դիմումատուն պնդել է, որ տիկին Ռեֆահիյի վկայությունը ճշմարիտ է. ցուցմունքի վրա մատնահետքի օգտագործումը կեղծ խոստովանության հստակ նշան է... Մատնահետքը պարզապես, ինչպես պարոն Ալ-Խալիլին և պաորն Նաջավին են նշում, նշան չէ, որ ցուցմունք տվողն անտառաճանաչ է, գոնե Աբու Հաուշերի դեպքում, որի դեմ գործով նշվում էր, որ նա ընթերցելիս է եղել դիմումատուի գրքերը: Դիմումատուն նաև հայտնել է, որ վատ վերաբերմունքի և խոշտանգման միջև ցանկացած հնարավոր տարբերությունն (միջազգային իրավունքում կամ կոնվենցիայում) էական չէ երկու պատճառով: Նախ, նրա պնդումն այն էր, որ Աբդուլ Նասսեր ԱԼ-Համաշերը և Աբու Հաուշերի նկատմամբ վատ վերաբերմունքն այնքան դաժան էր, որ հանգեցնում էր խոշտանգման: Երկրորդ, առկա է 6-րդ հոդվածի խախտում, եթե վատ վերաբերմունքը կիրառվում է խոստովանություն կորզելու նպատակով և հստակ էր, որ Աբդուլ Նասսեր ԱԼ-Համաշերը և Աբու Հաուշերը այդ պատճառով են ենթարկվել վատ վերաբերմունքի: Խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը արդարադատության ակնհայտ մերժում էր: Խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման արգելքը դիմումատուի կարծիքով հաստատված միջազգային կառուցակարգի մի մասն է, որի միջոցով արտահայտվում է խոշտանգման ius cogens արգելքը: Այս արգելքը ամրագրված է ՄԱԿԽԴԿ 15-րդ հոդվածում և սույն Դատարանի նախադեպային իրավունքով: 15-րդ հոդվածի անթույլատրելիության վերաբերյալ նորմը պետք է դիտարկվի ՄԱԿԽԴԿ 12-րդ հոդվածի հետ համակցությամբ, որը հետաքննություն իրականացնելու պարտականություն է նախատեսում, եթե ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ խոշտանգման գործողություն է իրականացվել: Միավորված ազգերի մարմինների և ՈԿԿ-երի զեկույցներից (տե՛ս վերը` կետեր 106-24) հստակ էր, որ Հորդանանի հանրային մեղադրողը պատշաճ կերպով չի իրականացնում խոշտանգումների վերաբերյալ պնդումների հետաքննությունները և իրապես, չի կատարել դա, երբ այդպիսի պնդումներ են կատարվել դիմումատուի in absentia դատավարությունների ընթացքում: Այդ իսկ պատճառով չնայած նա ընդունել է, որ չի ցույց տվել , հավանականությունների հարաբերակցության միջոցով, որ իր գործով ապացույցները ձեռք են բերվել խոշտանգումների արդյունքում, նա ցույց է տվել ողջամիտ կասկածից այն կողմ, որ Հորդանանը չէր հետաքննի իր գործով արված պնդումները: Կառավարության կողմից ճիշտ չէր նշել, որ Հորդանանի օրենսդրությունը համապատասխանում էր Անգլիայի իրավունքին, կիրառման ենթակա ապացուցման չափորոշիչների կապակցությամբ, Անգլիայի իրավունքով չի թույլատրվում ապացույցները քրեական դատավարությունում մինչև մեղադրող կողմը կապացուցի, որ ապացույցը խոշտանգմամբ ձեռք չի բերվել ... Ավելին, Ա.-ն և այլոք (թիվ 2) գործով Լորդերի պալատի մեծամասնության կարծիքը (տե՛ս վերը` կետեր 136-37) հիմնված է այն կանխավարկածի վրա, որ Միացյալ Թագավորությունում, անկախ դատարանը` ՆԲՀՀ-ը մանրազնին կհետաքններ ցանկացած պնդում, որ այդ ապացույցը ձեռք բերված է եղել խոշտանգումների արդյունքում: Այս կանխավարկածը չի գործում Հորդանանի Պետական անվտանգության դատարանի դեպքում: Պետական անվտանգության դատարանում ապացույցների` խոշտանգմամբ ձեռք բերված լինելու ապացուցման բեռը կրում է մեղադրյալը: Դա անարդար է, քանի որ այն չի ուղեկցվում վատ վերաբերմունքի դեմ ուղղված պաշտպանության հիմնական այնպիսի միջոցներով, ինչպես օրինակ հարցաքննությունների արձանագրումը, կալանքի սահմանափակ ժամկետը և իրավաբաններ կամ բժիշկներ ունենալու իրավունքը: Հետևաբար, այդ պատճառների ուժով, անարդար է ակնկալել նրանից ապացուցել առանց ողջամիտ կասկածից կամ հավանականությունների հարաբերակցության հիման վրա, որ իր գործով հիմնական վկաները ենթարկվել են խոշտանգումների: Ներպետական դատարանների եզրակացությունների կապակցությամբ դիմումատուն նշել է, որ Վերաքննիչ դատարանը կոնկրետ մոտեցում է որդեգրել` համակողմանիորեն դիտարկելով դիմումատուի գործը և ճշմարիտ կերպով է համեմատել իրական վտանգը, որ խոստովանությունները ձեռք են բերվել խոշտանգումներով հակառակ Հորդանանի քրեական դատավարությունում «հիմնական երաշխիքների բացակայության մասին շարականների»: Հակառակ դրան, Լորդերի պալատը սխալվել է կենտրոնանալով միայն վտանգի վրա, որ ապացույցները ձեռք են բերել խոշտանգմամբ և արդարադատություն չի իրականացրել դատավարական այն թերությունների համակցության կապակցությամբ, որոնց հղում է կատարել դիմումատուն: Լորդերի պալատը ճիշտ չի եղել հղում կատարելով վերը նշված Մամատկուլովը և Ասկարովը գործին: Մեծ պալատի գնահատականի վրա այդ գործով իր ազդեցությունն է ունեցել այդ գործով 34-րդ հոդվածի հետ կապված հարցը, և ներկայացված նյութերը այնքան կոնկրետ և մանրամասն չեն եղել, ինչպես իր գործում և գործոնների համակցությունն էլ նույնը չէ, ինչ որ իր գործով:
Բ. Ընդունելիություն
Դատարանը նկատում է, որ սույն գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Այնուհետև այն նկատում է, որ այն անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է համարվի ընդունելի:
Գ. Էություն
Ընդհանուր սկզբունքները
(ա) Արդարադատության ակնհայտ մերժման թեսթը Դատարանի նախադեպային պրակտիկայում սահմանված է, որ արտաքսման կամ արտահանձնման որոշումները կարող են 6-րդ հոդվածի հետ կապված հարց բարձրացնել բացառապես այնպիսի հանգամանքներում, երբ փախստականը ենթարկվել է կամ գտնվել է արդարադատության ակնհայտ մերժման վտանգի ներքո պահանջող պետությունում: Այդ սկզբունքն առաջին անգամ սահմանվել է Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 7 հուլիսի 1989թ., կետ 113, Սերի Ա, թիվ 161 և հետագայում հաստատվել է Դատարանի կողմից մի շարք գործերով (տե՛ս inter alia վերը` Մամատկուլովը և Ասկերովը, կետեր 90-91, և Ալ-Սաադունը և Մուֆդհին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 61498/08, կետ 149, ՄԻԵԴ 2010թ.): Դատարանի նախադեպային իրավունքում «արդարության ակնհայտ մերժում» տերմինը 6-րդ հոդվածի պահանջներին կամ այնտեղ արտացոլված սկզբունքներին հակասող դատավարության հոմանիշ է (տե՛ս Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 56581/00, կետ 84, ՄԻԵԴ 2006‑II; վերը նշված Ստոիչկով, կետ 56; և Դրոզդը և Յանուսեկը, կետ 110): Չնայած դեռ չի պահանջվել սահմանել եզրույթն ավելի որոշակի բառերով, Դատարանը այնուամենայնիվ նշել է, որ անարդարության որոշ ձևեր կարող են հանգեցնել արդարադատության ակնհայտ մերժման: Դրանք ներառում են.
- in absentia դատապարտումն, առանց հետագայում մեղադրանքի էության վերաբերյալ նոր որոշում ստանալու հնարավորության (տե՛ս վերը` Էինհորն` կետ 33, Սեյդովիչ` կետ 84 և Ստոիկովիչ` կետ 56),
- դատավարություն, որը բնույթով արգացված է և իրականացվել է պաշտպանության կողմի իրավունքների լիակատար անտեսմամբ (տե՛ս Բադերը և Կանբորն ընդդեմ Շվեդիայի թիվ 13284/04, կետ 47, ՄԻԵԴ 2005- XI)
- կալանքը, առանց անկախ և անկողմնակալ դատարանի կողմից կալանքի օրինականության քննության հնարավորության (տե՛ս վերը` Ալ_Մոայադ, կետ 101),
- իրավաբան ունենալու իրավունքի կամայական և սիստեմատիկ մերժում, հատկապես օտար երկրում կալանավորված անձի դեպքում (նույն տեղում)Հիշատակության արժանի է, որ Սոերինգի գործով վճռին հաջորդած քսաներկու տարիների ընթացքում Դատարանը չի գտել, որ արտաքսումը կխախտի 6-րդ հոդվածը: Այս փաստը, նախորդող կետում նշված օրինակների հետ համակցությամբ, ընդգծում է դատարանի դիրքորոշումը, որ «արդարադատության ակնհայտ մերժումը» անարդարության խիստ չափանիշ է: Արդարադատության ակնհայտ մերժումն ավելին է քան պարզապես շեղումները կամ երաշխիքների բացակայությունը դատավարական ընթացակարգերում, որոնք կարող են հանգեցնել 6-րդ հոդվածի խախտմամբ, եթե տեղի ունենան պայմանավորվող պետության սեփական տարածքում: Անհրաժեշտ է, որ տեղի ունենա 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության սկզբունքների այնպիսի խախտում, որն այնքան հիմնարար է որը հանգեցնում է այդ հոդվածով երաշխավորված իրավունքի բուն էության զրոյացմանը կամ վերացմանը:Այս չափանիշի բավարարված լինելը գնահատելիս, Դատարանը համարում է, որ պետք է կիրառվի նույն չափորոշիչը և ապացուցման բեռը ինչ որ 3-րդ հոդվածի արտաքսման գործերով: Այդ իսկ պատճառով դիմումատուն է, որ պետք է ներկայացնի ապացույցներ, որոնք ունակ են հիմնավորելու, որ բավարար հիմքեր են առկա կարծելու, որ պայմանավորվող պետության տարածքից հանձնվելու դեպքում նա ենթակա կլինի արդարության ակնհայտ մերժման իրական վտանգի: Այդպիսի ապացույցի ներկայացման դեպքում Կառավարությունը պետք է ցրի դրա վերաբերյալ բոլոր կասկածները (տե՛ս mutatis mutandis վերը նշված Սաադին կետ 129):Վերջապես, հաշվի առնելով սույն գործի փաստերը Դատարանն անհրաժեշտ չի համարում սահմանել, թե արդյոք արդարադատության ակնհայտ մերժումը ծագում է միայն երբ սույն գործով խնդրո առարկա դատավարությունը լուրջ հետևանքներ կունենա դիմումատուի համար: Սույն գործով կողմերը համակարծիք են, որ դիմումատուի նկատմամբ in absentia արդեն կայացված դատավճիռները, որոնց նա ենթակա է լինելու կրկնակի քննության ընթացքում, ազատազրկման էական ժամկետներ են նախատեսում:
(բ) Արդյոք խոշտանգմամբ ստացված ապացույցները թույլատրելը հանգեցնում է արդարադատության ակնհայտ մերժման Դատարանը համաձայնում է Վերաքննիչ դատարանի հետ, որ սույն գործով առանցքային հարց է հանդիսանում իրական վտանգը, որ երրորդ անձանց խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցը կթույլատրվի դիմումատուի կրկնակի քննության ընթացքում: Համապատասխանաբար, պատշաճ կլինի ի սկզբանե դիտարկել, թե արդյոք դատավարության ընթացքում խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը կհանգեցներ արդարադատության ակնհայտ մերժման: Վերաքննիչ դատարանի հետ համակարծիք լինելով` Դատարանը համարում է, որ կհանգեցներ: Միջազգային իրավունքը, ինչպես և ընդհանուր իրավունքը դրանից առաջ, միանշանակ դեմ է արտահայտվել խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների թույլատրելիությանը: Դրա համար առկա են ամուր իրավական և բարոյական պատճառներ:
Ճշմարիտ է, ինչպես նկատել է Լորդ Ֆիլիպսը սույն գործով Լորդերի պալատի վճռում, որ արգելքի պատճառներից մեկն այն է, որ ետությունը պետք է անհողդողդ լինի խոշտանգումների դեմ` բացառելով դրա արդյունքում ստացված ապացույցները: Իրապես, ինչպես եզրակացրել է Դատարանը Յալլոհի գործով (տե՛ս վերը` կետ 105) խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցը թույլատրելը կծառայի միայն բարոյապես այնպիսի դատապարտելի վարքագծի անուղղակի օրինականացմանը, որը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հեղինակները ցանկացել են արգելել:
Այնուամենայնիվ, առկա են լրացուցիչ և հավասարապես անհերքելի պատճառներ խոշտանգումներով ձեռք բերված ապացույցները բացառելու համար: Ինչպես նկատել է Լորդ բինգհեմը Ա-ն և այլոք (թիվ 2) գործով 52-րդ կետում, խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցը բացառվում է, քանի որ այն «անվստահելի, անարդար, մարդկության և պատշաճության սովորական չափորոշիչներին հակասող և անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք պետք է ոգեշնչեին դատարանին արդարադատություն իրականացնելիս»: Դատարանը համաձայնում է այդ պատճառների հետ. այն արդեն գտել է, որ 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ցուցմունքները իրենց էությամբ անվստահելի են (տե՛ս Սյոյլեմեզն ընդդեմ Թուրքիայի թիվ 46661/99, կետ 122, 21 սեպտեմբերի 2006թ.): Իսկապես, փորձը հաճախ ցույց է տվել, որ խոշտանգման զոհը կարող է ասել ցանկացած բան` ճշմարիտ կամ ոչ, որպես խոշտանգումներից ազատվելու ամենից արագ մեթոդ:
Ավելի հիմնարար` իրավունքի գերակայության վրա հիմնված որևէ իրավական համակարգ չի կարող աջակցել ապացույցների թույլատրելիությանը, անկախ դրանց արժանահավատությունից, որը ձեռք է բերվել այնպիսի բարբարոսական պրակտիկայի արդյունքում, ինչպիսին` խոշտանգումն է: Դատավարությունը իրավունքի գերակայության անկյունաքարերից է: Խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցը անվերականգնելիորեն վնասում է այդ գործընթացը. Այն իրավունքի գերակայությունը փոխարինում է ուժով և վարկաբեկում է այն թույլատրած դատարանի հեղինակությունը: Խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցը բացառվում է դատական գործընթացի ամբողջականության և վերջապես իրավունքի գերակայության պաշտպանության համար: Այդ պատճառներն ընդգծում են Կոնվենցիոն համակարգում և միջազգային իրավունքում խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի արգելքի առաջնայնությունը: Կոնվենցիոն համակարգի դեպքում, իր վերջին վճռում Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի գործով (([GC], թիվ 22978/05, կետեր 165-67, ՄԻԵԴ 2010թ.) Դատարանը կրկնել է, որ այդ մասնավոր նկատառումները կիրառվում են քրեական դատավարությունում 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման նկատմամբ: Այն նկատել է.
«Այդպիսի ապացույցի օգտագործումը, որը ձեռք է բերվել Կոնվենցիայով երաշխավորված առանցքային և բացարձակ իրավունքներից մեկի խախտմամբ, միշտ հանգեցնում է դատավարության արդարության լուրջ խնդիրների, նույնիսկ եթե այդպիսի ապացույցը վճռական դեր չի խաղում դատապարտման տեսանկյունից:
Համապատասխանաբար, Դատարանը խոստովանությունների վերաբերյալ գտել է, որ 3-րդ հոդվածը խախտող խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված վկայությունները որպես քրեական դատավարությունում համապատասխան փաստերը հաստատող ապացույց թույլատրելը ամբողջովին անարդար է դարձնում դատավարությունը: Այս եզրակացությունը կիրառվում է անկախ վկայությունների ապացուցողական արժեքից և անկախ, այն բանից, թե դրանց օգտագործումը վճռական նշանակություն է ունեցել ամբաստանյալի դատապարտման համար:
Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում 3րդ հոդվածն ուղղակի խախտող վատ վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված իրեղեն ապացույցների օգտագործմանը, Դատարանը համարել է, որ բռնության գործողությունների արդյունքում ձեռք բերված մեղադրական իրեղեն ապացույցը, առնվազն եթե այդ գործողությունները պետք է բնութագրվեն որպես խոշտանգում, չպետք է դիտվեն որպես ամբաստանյալի մեղքի ապացույց, անկախ դրա ապացուցողական արժեքից [հղումները բաց են թողնված]:»
Գեֆգենի գործն արտացոլում է սույն Դատարանի հստակ, կայուն և միանշանակ դիրքորոշումը խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների վերաբերյալ: Այն հաստատում է, այն ինչը որ Վերաքննիչ դատարանը արդեն գնահատել է սույն գործով. Կոնվենցիայի համակարգում խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման արգելքը հիմնարար է: Գեֆգենը հաստատում է նաև Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, որ էական տարբերություն է առկա խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցները թույլատրելու պատճառով 6-րդ հոդվածի խախտման և 6-րդ հոդվածի այն խախտման միջև, որը հիմնված է դատական գործընթացի թերությունների կամ դատարանի կազմի հիման վրա (տե՛ս Վերաքննիչ դատարանի վճռի 45-49-րդ կետերը վերը` կետ 51): Այդ տեսակետի լիովին պաշտպանվում է միջազգային իրավունքում: Դատաքննության իրավունքի վերաբերյալ մի քանի միջազգային նորմերն ավելի հիմնարար են քան խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների բացառումը: Սակավաթիվ միջազգային պայմանագրեր են ՄԱԿԽԴԿ պես համատարած աջակցություն են ապահովում: Դրա դրույթներին մասնակից են հարյուր քառասունինը պետություններ, ներառյալ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները (տե՛ս վերը` կետ 125): ՄԱԿԽԴԿ արտացոլում է միջազգային հանրության հստակ կամքը ավելի ամրապնդե խոշտանգման ius cogens արգելքը` մի շարք միջոցներ ձեռնարկելով խոշտանգումն արմատախիլ անելու և դրա կիրառման բոլոր նախադրյալները վերացնելու համար: ՄԱԿԽԴԿ դրույթներից առաջնայինը 15-րդ հոդվածն է, որը, գրեթե բացարձակ տերմիններով, արգելում է խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների ընդունումը: Այն հստակ պարտավորեցնում է պետություններին: Ինչպես հստակեցրել է Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն 15-րդ հոդվածը լայն սահմաններ ունի: Այն մեկնաբանվել է որպես ցանկացած դատավարության նկատմամբ կիրառելի, ներառյալ, օրինակ, արտահանձնման դատավարությունները (տե՛ս Պ.Ե.-ն ընդդեմ Ֆրանսիայի, Գ.Կ.-ն ընդդեմ Շվեյցարիայի և Իրաստորցա Դորրոնսորոն գործերով որոշումները վերը` կետեր 130 և 132): Պ.Ե.-ն և, Գ.Կ-ն ցույց են տալիս նաև, որ 15-րդ հոդվածը կիրառելի է «ցանկացած ցուցմունքի» նկատմամբ, որը հաստատվել է, որ ձեռք է բերվել խոշտանգման արդյունքում, և ոչ միայն մեղադրյալի կողմից տրվածները (տե՛ս նաև այդ կապակցությամբ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 36549/03, կետ 59, ՄԻԵԴ 2007‑VIII, և Մթհեմբուն ընդդեմ Պետության (379/07) [2008] ZASCA 51, մեջբերված վերը նշված Գեֆգեն գործում` կետ 74): Իսկապես արգելքից միակ բացառությունը, որը թույլ է տալիս 15-րդ հոդվածը, խոշտանգումների մեջ մեղադրվող անձի դեմ ընթացող դատավարություններն են: Վերոգրյալ պատճառներով Դատարանը համարում է, որ խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի ընդունումն ակնհայտորեն հակասում է ոչ միայն 6-րդ հոդվածի դրույթներին, այլև արդար դատաքննության հիմնական միջազգային չափորոշիչների մեծամասնությանը: Այն ոչ միայն անբարոյական և անօրինական կդարձներ ողջ դատավարությունը, այլև դրա ելքը` ամբողջապես անարժանահավատ: Այդ իսկ պատճառով այդպիսի ապացույցը քրեական դատավարությունում թույլատրելը կհանգեցներ արդարադատության ակնհայտ մերժման: Դատարանը չի բացառում որ համանման դիտարկումներ կարող են վերաբերել խոշտանգման չհանգեցնող վատ վերաբերմունքի այլ ձևերով ստացված ապացույցներին: Այնուամենայնիվ, սույն գործի փաստերին հիման վրա (տե՛ս ստորև` կետեր 269-71), այդ հարցի լուծումն անհրաժեշտ չէ:
Դիմումատուի գործը Դիմումատուն պնդել է, որ իր կրկնակի դատաքննությունը կհանգեցներ արդարադատության ակնհայտ մերժման, մի շարք գործոնների պատճառով, ներառյալ հարցաքննությունների ընթացքում իրավաբանի բացառությունը, իր հանրաճանաչությունը և Պետական անվտանգության դատարանի կազմը (տե՛ս վերը` կետ 248): Այնուամենայնիվ, Դատարանը նկատել է, որ գործի առանցքային հարցը խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունն է: Համապատասխանաբար, այն նախ և առաջ քննության է առնելու այդ գանգատը:
(ա) Խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցներ Դիմումատուի դեմ ուղղված մեղադրական ցուցմունքները տրվել էին Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերի կողմից «բարեփոխումների և մարտահրավերների դատավարության» ընթացքում և Աբու Հաուշերի կողմից` «հազարամյակի դավադրության» դատավարության ընթացքում (տե՛ս վերը` կետեր 9-20): ՆԲՀՀ-ը գտել է, որ առնվազն իրական վտանգ կար, որ այդ մեղադրական ցուցմունքները ստացվել են ՀԸԴ-ի կողմից` 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքով. Այն կարող է խոշտանգման հանգեցրած լինել կամ չլինել (տե՛ս դրա որոշման 420-րդ կետը վերը` կետ 45): Դրա որոշումից հստակ չէ, թե ինչու ՆԲՀՀ-ը չի կարողացել հանգել հստակ եզրակացության, թե արդյոք վատ վերաբերմունքը հանգեցրել է խոշտանգման: Աբու Հաուշերի կողմից արված հստակ պնդումն այն էր, որ նրան հարվածներ են հասցրել ոտքերի ներբանների հատվածում այն աստիճանի, որ ամեն անգամ լողանալիս կաշին պոկվել է ... պարոն Ալ_Համաշերի սպիները համապատասխանում են վատ վերաբերմունքի այդ ձևին ... Վատ վերաբերմունքը, եթե այն տեղի է ունեցել, կարող էր միայն նրանից տեղեկություն կամ խոստովանություններ ստանալու նպատակ հետապնդել: Ավելին, ոտքերի ներբաններին հարվածելը, որն ավելի հայտնի է բաստինադո, ֆալանգա կամ ֆալակա անվամբ, Դատարանի կողմից քննության առնված պրակտիկա է: Դրա կիրառումը զոհին դաժան ցավ և տառապանք է պատճառում և եթե դրա նպատակը պատժելը կամ խոստովանություն ստանալն է, Դատարանը որևէ կասկած չունի այն որպես խոշտանգում բնութագրելիս (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետեր 114-15, ՄԻԵԴ 2000‑VII; Վալերիուն և Նիկոլաեն ընդդեմ Մոլդովայի թիվ 41704/02, կետ 64, 20 հոկտեմբերի 2009թ. և դրանում նշված հղումները; Դիրին ընդդեմ Թուրքիայի թիվ 68351/01, կետեր 42-46, 31 հուլիսի 2007թ.; և Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի, թիվ 34445/04, կետեր 68-69, 11 հունվարի 2007թ.): Հետևաբար բոլոր պատճառներն առկա են եզրակացնելու, որ եթե Աբու Հաուշերը և Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերը վատ վերաբերմունքի են ենթարկվել իրենց պնդումների համաձայն, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը հանգեցրել է խոշտանգման: Այս եզրակացությունը նշանակում է, որ մնացյալ երկու հարցերը, որոնք պետք է քննության առնվեն Դատարանի կողմից հետևյալն են. (i) արդյոք խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի թույլատրելիության իրական վտանգը բավարար է և (ii) եթե այդպես է, արդյոք սույն գործով կհանգեցներ արդարադատության ակնհայտ մերժման:
(i) արդյոք խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի թույլատրելիության իրական վտանգը բավարար է
Այս հարցը որոշելիս, Դատարանը նախ նկատում է, որ իրեն ներկայացված ապացույցը, որ Աբու Հաուշերը և Աբդուլ Նասսսեր Ալ-Համաշերը խոշտանգումների են ենթարկվել, նույնիսկ ավելի անվիճելի է, քանի ՆԲՀՀ-ի որոշման ժամանակ: Պարոն Ալ-Խալիլիլիի և պարոն Նաջավիի զեկույցը, մեծամասամբ հավասարակշռված և օբյեկտիվ է: Այն ազնվորեն գնահատում է Հորդանանի Ազգային անվտանգության դատարանի համակարգի թուլությունները և ուժեղ կողմերը և ընդունում է կասկածյալներից խոստովանություններ կորզելու ՀԸԴ-ի փորձերը: Այնուամենայնիվ, զեկույցի հիմնական թերությունն այն է, որ դրա հեղինակներն իրենք քննության չեն առել խոշտանգումների վերաբերյալ պնդումները, որոնք արվել են դիմումատուների համամեղադրյալների կողմից. զեկույցը պարզապես արձանագրում էր Պետական անվտանգության դատարանի եզրակացությունները յուրաքանչյուր դատավարության ընթացքում, որ համամեղադրյալները չեն խոշտանգվել: Տիկին Ռեֆահին, մյուս կողմից, երկու անգամ ուղևորվել է Հորդանան հիմնական դատավարությունների ընթացքում իրավաբանների և պաշտպանյալների հետ զրուցելու համար: Նրա երկու ցուցմունքները մանրամասն հաշվետվություն են պարունակում իր հարցազրույցների վերաբերյալ և արձանագրում, հստակ և կոնկրետ բառերով, մեղադրյալների կողմից արված խոշտանգումների մասին պնդումները: Բոլոր պատճառներն առկա են այդ հարցի վերաբերյալ նրա վկայությունները պարոն Ալ-Խալիլիի և պարոն Նաջավիի ընդհանրացված եզրակացություններից նախընտրելու համար: Ավելին, «հազարամյակի դավադրության» դատավարության ընթացքում, Աբու Հաուշերի պնդումների որոշ հաստատումներ կարելի է գտնել «Ամնիսթի Ինթրնեյշնլի» 2006թ. զեկույցում, որում նշված են դրա եզրակացությունը, որ մեղադրյալներից չորսը` ներառյալ Աբու Հաուշերը, խոշտանգվել են: Համամեղադրյալներից մեկի` Ռաեդ Հիջազիի պնդումները վատ վերաբերմունքի մասին, հատկապես համոզիչ են, ոչ միայն այն պատճառով, որ մի քանի վկաներ հայտնել են, որ տեսել են թե ինչպես են երկու պահապաններ ձաղկում նրան հանցագործության վայրի վերականգնման ընթացքում ... նրա նկատմամբ վերաբերմունքը հանդիսացել է Միացյալ Նահանգների կողմից դիվանագիտական առարկության առարկա ... Վերջապես, որոշակի ուշադրություն պետք է դարձվի այն փաստին, որ խոշտանգումը Հորդանանում տարածված է և առօրեական: Հնարավոր է նույնիսկ, որ ավելի վատ է եղել, երբ դիմումատուի համամեղադրյալները կալանավորվել և հարցաքննվել են: ՀԸԴ-ի կողմից խոշտանգումների սիստեմատիկ բնույթը (թե՛ այն ժամանակ և թե՛ այժմ) Կարող է միայն ավելի հաստատել կոնկրետ և մանրամասն պնդումները, որոնք կատարվել են Աբու Հուշերի և Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերի կողմից: Այնուամենայնիվ, նույնիսկ ընդունելով, որ դեռ միայն իրական վտանգ է առկա, որ դիմումատուի դեմ ուղղված ապացույցը ձեռք է բերվել խոշտանգման միջոցով, հետևյալ պատճառներով Դատարանը համարում է, որ անարդար կլիներ նրա համար ապացուցման ավելի ծանր բեռ սահմանելը: Առաջին, Դատարանը չի համարում, որ հավանականությունների հարաբերակցության թեսթը, ինչպես որ կիրառվել է Լորդերի պալատի մեծամասնության կողմից Ա.-ն և այլոք (թիվ 2) գործով, պատշաճ է սույն ենթատեքստում: Գործը վերաբերում է ՆԲՀՀ-ի դատավարություններին, որոնք ուղղված էին պարզելու, թե արդյոք Պետական անվտանգության դատարանի կասկածները որ անձը ներգրավված է եղել ահաբեկչության մեջ ճշմարիտ էին: Այդ դատավարությունները շատ էին տարբերվում քրեական դատավարություններից, երբ, ինչպես սույն գործով, մեղադրյալին դատապարտման դեպքում կարող էր սպառնալ չափազանց երկար ազատազրկում: Ամեն դեպքում, Լորդերի պալատի մեծամասնությունը Ա-ն և այլոք (թիվ 2) գործով գտել է, որ հավանականությունների հարաբերակցության թեստը պետք է հենց ՆԲՀՀ-ի կողմից կիրառվեր. ՆԲՀՀ-ին դիմած դիմումատուն պետք է միայն հնարավոր պատճառ ներկայացնի, որ ապացույցները կարող են ձեռք բերված լինել խոշտանգմամբ: Այդ իսկ պատճառով, Դատարանը որպես աղբյուր չի դիտում Ա-ն և այլոք (թիվ 2) գործը այն ընդհանուր ենթադրության հիման վրա, որ կախված հավանականությունների հարաբերակցության թեստից ապացույցները, որոնք պնդվում են որ ձեռք են բերվել խոշտանգումների արդյունքում, ընդունելի կլինեին Միացյալ Թագավորությունում դատավարությունների` առնվազն քրեական դատավարությունների ընթացքում (տե՛ս Ոստիկանության և քրեական ապացույցների մասին 1984թ. օրենքի 76(2) բաժինը և Ռ.-ն ընդդեմ Մուշտանքի ...): Երկրորդ, Դատարանը չի կարծում, որ Կանադայի և Գերմանիայի նախադեպային պրակտիկան, որը ներկայացվել է Կառավարության կողմից (տե՛ս վերը` կետեր 133, 135, 139-140 և 153) հիմնավորում է իր դիրքորոշումը: Ինդիան ընդդեմ Սինգհի գործով կողմերը համաձայնել են, որ պնդումները պետք է ապացուցվեն հավանականությունների հարաբերակցության հիման վրա. Ապացուցման չափանիշը այդ գործով վեճի առարկա չի հանդիսացել: Մահջուբը ազգային անվտանգության գործ է, որը ներառում է դիմումատուի առջև չբացահայտված նյութեր, հետևել է Լորդերի պալատի կողմից որդեգրած մոտեցմանը Ա.-ն և այլոք (թիվ 2), որը Դատարանն անհամապատասխան է համարում սույն գործով: Էլ Մոթասսադեքի գործով Համբուրգի Վերաքննիչ դատարանը կարողացել է դիտարկել միայն ընդհանուր բնույթի զեկույցներ, որոնք պնդում էին, որ ԱՄՆ իշխանությունները խոշտանգել են ահաբեկիչ կասկածյալներին և ամեն դեպքում «ոչ մեղադրական և ոչ արդարացնող» եզրակացությունների է հագել խնդրո առարկա ապացույցից (տե՛ս Էլ Մոթասսադեքն ընդդեմ Գերմանիայի (dec.), թիվ 28599/07, 4 մայիսի 2010թ.): Ի հավելումն չի թվում, որ ապացուցման չափորոշիչների հարցը, որը կիրառվել էր Համբուրգի վերաքննիչ դատարանի կողմից շարունակվել է Արդարության դաշնային դատարանի կամ Սահմանադրական դատարանի քննություններում և չի ներառվել պարոն Էլ Մոթասսադեքի կողմից Դատարանին ներկայացված գանգատի մեջ: Փոխարենը բավարար է, որ առկա է եղել իրական վտանգ (konkrete Gefahr) որ Թուրքիան չի պահպանի ՄԱԿԽԴԿ 15-րդ հոդվածը, առկա է եղել արժանահավատ ապացույց (begründete Anhaltspunkte), որ համամեղադրյալների կողմից տրված ցուցմունքները ստացվել են խոշտանգումների արդյունքում և որ առակ է եղել կոնկրետ ապացույցներով հիմնավորվող վտանգ (durch konkrete Indizien belegte Gefahr), որ համամեղադրյալներից ստացված ապացույցները կարող էին օգտագործվել պահանջվող անձի դեմ դատավարություններում Թուրքիայում: Երրորդ և ամենակարևորը, պատշաճ ուշադրություն պետք է դարձվի խոշտանգումների վերաբերյալ պնդումների ապացուցման հատուկ բարդություններին: Խոշտանգումն ուրույն չարիք է իր բարբարոսության և քրեական դատավարության վրա իր կոռուպցիոն ազդեցության տեսակետից: Այն կիրառվում է գաղտնի, հաճախ փորձառու քննիչների կողմից, որոնք հմտորեն ապահովում են, որ այն որևէ տեսանելի հետք չթողնի զոհի մարմնի վրա: Չափազանց հաճախ մարմինները, որոնք պետք է ապահովեն, որ խոշտանգումներ տեղի չունենան` դատարանները, դատախազները և բժշկական անձնակազմը, ներգրավված են դրա պարտակման մեջ: Քրեական արդարադատության համակարգում, երբ դատարաններն անկախ են գործադիրից, երբ գործերն անկողմնակալ են հետաքննվում և երբ խոշտանգումների պնդումները բարեխղճորեն հետաքննվում են, կարող է մեղադրյալից պահանջվել, հիմնավոր կերպով ապացուցել, որ նրա դեմ ուղղված ապացույցները ձեռք են բերվել խոշտանգումների արդյունքում: Այնուամենայնիվ, քրեական արդարադատության համակարգում, որը ներգրավված է այն պրակտիկայում, որը պետք է կանխարգելի, ապացուցման այդպիսի չափորոշիչը լիովին անհամապատասխան է: Հորդանանի Պետական անվտանգության դատարանի համակարգը դրա օրինակն է: Խոշտանգումը ոչ միայն տարածված է Հորդանանում, այլև խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցը օգտագործվում է դրա դատարաններում: ՄԱԿԽԴԿ 15-րդ հոդվածի վերաբերյալ իր եզրակացություններում Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել դատարաններում հարկադրված խոստովանությունների օգտագործման տարածվածության հաղորդումների վերաբերյալ (տե՛ս վերը` կետ 107): Հատուկ հանձնակատարը նկարագրել է համակարգը, ուր «անմեղության կանխավարկածը պատրանք է» և «առաջնայնություն տրվում է խոստովանությունների կորզմանը» (տե՛ս վերը` կետ 110): «Ամնիսթի Ինթերնեյշնլի» և «Հյումն Ռայթս Ուոչի» զեկույցները պաշտպանում են այդ տեսակետը: «Ամնիսթի Ինթերնեյշնլը» համարել է, որ Պետական անվտանգության դատարանը «մեծապես անգործություն է դրսևորում» խոշտանգումների մասին պնդումների դեպքում, չնայած 2005-ին նախորդած տաս տարիների ընթացքում հարյուր մեղադրյալներ Պետական անվտանգության դատարանում հայտարարել են, որ իրանց խոշտանգել են խոստովանություններ ստանալու համար և միայն 2005-ին նման պնդումներ են եղել տասնչորս այդպիսի դեպքերով (տե՛ս վերը` կետ 113): «Հյումն Ռայթս Ուոչի» 2006թ. զեկույցը նկարագրում է համակարգը որտեղ կալանավորները փոխադրվում են ՀԸԴ-ի և Հանրային մեղադրողի գրասենյակների միջև մինչև ընդունելի ձևով խոստովանությունների ստացումը (տե՛ս վերը` կետ 116):Վերջապես, Մարդու իրավունքների ազգային կենտրոնը հետագա զեկույցներում իր սեփական մտահոգություններն է արտահայտել այն մասին, թե ինչպես են հարկադրանքով ստացված ապացույցները Հորդանանի դատարաններում վերածվում ապացույցի (տե՛ս վերը` կետեր 121-122): Դատարանն ընդունում է, որ Հորդանանի օրենսդրությունը մի շարք երաշխիքներ է նախատեսում մեղադրյալների համար Պետական անվտանգության Դատարանի գործերով: Արգելվում է խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների օգտագործումը: Դատախազությունն է, որ պետք է պարզի, որ ՀԸԴ-ին արված խոստովանությունները չեն ստացվել խոշտանգմամբ և միայն հանրային մեղադրողին արված խոստովանությունների դեպքում է, որ ապացույցների խոշտանգմամբ ձեռք բերված լինելն ապացուցելու բեռը կրում է ամբաստանյալը: Այնուամենայնիվ, նախորդ կետում ամփոփված ապացույցների լույսի ներքո, Դատարանը համոզված չէ, որ այդ իրավական երաշխիքները որևէ իրական գործնական արժեք ունեն: Օրինակ, եթե ամբաստանյալը չի ապացուցում, որ դատախազությունը ներգրավված է եղել հակառակ իր կամքի խոստովանությունների ստացման գործում, այդ խոստովանությունը թույլատրելի է Հորդանանի օրենսդրության համաձայն` անկախ ՀԸԴ-ի կողմից նրան նախորդած վատ վերաբերմունքի գործողությունների կամ այլ իրավախախտումների: Դա Հորդանանի օրենսդրությամբ սահմանված մտահոգիչ տարբերակում է, հաշվի առնելով Հանրային մեղադրողի և ՀԸԴ-ի մերձավորությունը: Ավելին, թեև Պետական անվտանգության դատարանն իրավունք ունի թույլ չտալ խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցը, այն նվազ պատրաստակամությամբ է օգտագործում այդ իրավունքը: Փոխարենը, Պետական անվտանգության դատարանի կողմից խոշտանգման պնդումների հետաքննությունների մանրակրկիտությունը լավագույն դեպքում կասկածելի է: Պետական անվտանգության դատարանի անկախության բացակայությունը էական կարևորություն ունի այս առումով: Ինչպես նկատել է ՆԲՀՀ-ը (իր որոշման 447-րդ կետում, տե՛ս վերը` կետ 46) Պետական անվտանգության դատավորների անցած ուղին
«լիովին կարող է թերահավատ դարձնել նրանց դատախազին` ՀԸԴ-ի կողմից բռնությունների վերաբերյալ պնդումներ պարունակող ցուցմունքների կապակցությամբ: Նրանք կարող են բնազդորեն կիսել այն տեսակետը, որ վատ վերաբերմունքի մեղադրանքները պաշտպանության կողմի սովորական պրակտիկան են` այն անձանց մեղադրական ցուցմունքները բացառելու համար: Իրավական կառուցակարգը վատ է գործում բռնությունների վերաբերյալ պնդումների հայտնաբերման ուղղությամբ: Ապացույցների թույլատրելիությանը ցուցաբերվող մոտեցման վերաբերյալ մեր ունեցած փաստերը ցույց են տալիս, որ անօրինական եղանակներով ձեռք բերված ապացույցների որևէ մանրակրկիտ հետազոտություն չի իրականացվում:» Այդպիսով, դիմումատուի կրկնակի դատաքննության դեպքում նա անկասկած հնարավորություն կունենան վիճարկել Աբու Հաուշերի և Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերի ցուցմունքները և հիմնավորող ապացույցներ ներկայացնել, սակայն բարդությունները, որոնց նա կբախվի դա անել դեպքերից այդքան տարիներ հատո այն նույն դատարանում, որն արդեն մերժել է այդպիսի պահանջը (և սովորաբար մերժում է բոլոր այդպիսի պահանջները) իրականում չափազանց էական են: Այդ իսկ պատճառով Դատարանը համարում է, որ հաշվի առնելով Պետական անվտանգության դատարանի կողմից Աբու Հաուշերի և Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերի պնդումների պատշաճ և արդյունավետ քննության վերաբերյալ հստակ ապացույցների բացակայությունը դիմումատուն չի կարող կրել ապացուցման բեռը, որը կարող էր դրվել նրա վրա որպեսզի ապացուցվեր, որ նրա դեմ ուղղված ապացույցը ձեռք է բերվել խոշտանգմամբ:
(ii) Արդյոք տեղի կունենար արդարադատության ակնհայտ մերժում սույն գործով ՆԲՀՀ-ը գտել է, որ հավանականությունը մեծ է, որ Աբու Հաուշերի և Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերի` դիմումատուին մեղադրող ցուցմունքները թույլատրելի կհամարվեն կրկնակի դատաքննության ընթացքում և որ այդ ապացույցը նաշնակալի, թերևս վճռորոշ դեր կունենա նրա դեմ (տե՛ս վերը` կետ 45): Դատարանը համաձայնում է այդ եզրահանգումներին: Դատարանը գտել է, որ արդարադատության ակնհայտ մերժման կարող է հանգել, եթե խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցը թույլատրվի քրեական դատավարության ընթացքում: Դիմումատուն ցույց է տվել, որ առկա է իրական վտանգ, որ Աբու Հաուշերը և Աբդուլ Նասսեր Ալ-Համաշերը խոշտանգումների են ենթարկվել իր դեմ ցուցմունք տալու համար և Դատարանը գտել է, որ ինքը չի կարող կրել ապացուցման ավելի ծանր բեռ: Հաշվի առնելով այդ եզրակացությունները, Դատարանը, Համաձայնելով Վերաքննիչ դատարանի հետ, գտնում է, որ առկա է իրական վտանգ, որ դիմումատուի կրկնակի դատաքննությունը կարող է հանգեցնել արդարադատության ակնհայտ մերժման: Դատարանն ավելացնում է, որ ողջամիտ է, որ Մեծ պալատը չի գտել, որ այդ չափանիշը բավարարվել է Մամատկուլովը և Ասկերովը գործով, գործոն, որը որոշակի նշանակություն է ունեցել Լորդերի պալատի եզրակացության համար, որ սույն գործով կոպիտ խախտումներ տեղի չեն ունենա: Այնուամենայնիվ, ինչպես փաստել է դիմումատուն, Մամատկուլովը և Ասկերովը գործոով Մեծ Պալատի վճռի առանցքում 39-րդ կանոնի պարտադիր ցուցումներն էին քան այդ գործով բարձրացված հետագա հարցերը` 6-րդ հոդվածին համապատասխան: Երկրորդ, դիմումատուների կողմից ներկայացված գանգատները այդ գործով 6-րդ հոդվածի խախտման կապակցությամբ ընդհանուր և չկոնկրետացված բնույթի էին, դիմումատուները գանգատվում էին, որ իրենց արտահանձնման ժամանակ իրենք Ուզբեկստանում արդար դատաքննության ոչ մի հեռանկար չունեին: Երրորդ, Դատարանը գտել է, որ չնայած դիմումատուների արտահանձնման ժամանակ մատչելի տեղեկատվության լույսի ներքո կարող են հիմքեր լինել կասկածի տակ դնելու համար, որ նրանք Ուզբեկստանում կարժանանային արդար դատաքննության, որևէ էական ապացույց չի ներկայացվել, որը կվկայեր, որ դատավարության շեղումները կարող են հանգեցնել արդարադատության ակնհայտ մերժման. այն փաստը, որ Թուրքիայի կողմից 39-րդ կանոնին չհետևելը խոչընդոտել է Դատարանին լրացուցիչ տեղեկություններ ստանալ հիմնավորելու համար իր գնահատականները, թե արդյոք առկա էր այդպիսի իրական վտանգ, Դատարանի կողմից դիտարկվել է որպես Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատի քննության հետ կապված հարց: Սույն գործով, իրավիճակն այլ է: Կողմերը բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել Հորդանանում դիմումատուի կրկնակի քննության հետ կապված և մանրամասնորեն ուսումնասիրված ներպետական դատարանների կողմից: Ավելին, Դատարանում դատավարության ընթացքում դիմումատուն ներկայացրել է ավելի կոնկրետ և համոզիչ ապացույցներ, որ իր համամեղադրյալները խոշտանգումների են ենթարկվել իր դեմ ցուցմունքներ տալու համար: Նա ներկայացրել է, որ Հորդանանի Պետական անվտանգության դատարանը ցույց է տվել, որ ունակ չէ պատշաճ կերպով հետաքննել խոշտանգումների վերաբերյալ պնդումները և բացառել խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցները, ինչպես որ պահանջվում է ՄԱԿԽԴԿ 15-րդ հոդվածի համաձայն: Նրա գանգատը ընդհանուր և անորոշ չէ Մամատկուլովը և Ասկերովը գործի պես, փոխարենը այն շարունակական և հիմնավոր հարձակում է Պետական անվտանգության դատարանի դեմ, որը պետք է քններ նրան միջազգային քրեական արդարադատության ամենից հիմնարար նորմերից մեկի` խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման արգելքի խախտմամբ: Այդ հանգամանքներում և ի տարբերություն Մամատկուլովը և Ասկերովը գործով դիմումատուների սույն դիմումատուն բավարար ապացույցներ է ներկայացրել ցույց տալու համար արդարադատության ակնհայտ մերժման իրական վտանգը, որը կսպառնար նրան Հորդանան արտաքսվելու դեպքում:
...
(գ) 6-րդ հոդվածի հետ կապված ընդհանուր եզրակացություն
Դատարանը գտնում է, որ դիմումատուին Հորդանան արտաքսելը կհանդիսանա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:
...
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Համարում է գանգատն ընդունելի,
Վճռում է, որ դիմումատուին Հորդանան արտաքսելը չի հանդիսանա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,
...
4. Վճռում է, որ դիմումատուին Հորդանան արտաքսելը չի հանդիսանա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում
5. Վճռում է, որ դիմումատուին Հորդանան արտաքսելը կհանդիսանա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում` հաշվի առնելով դիմումատուի կրկնակի քննության դեպքում երրորդ անձանցից խոշտանգումներով ստացված ապացույցների թույլատրման վտանգը
Կատարվել է անգլերենով և գրավոր ծանուցվել 2012թ. հունվարի 17-ին, Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Լոուրենս Ըրլի Լեխ Գարլիկի
Քարտուղար Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy