© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 148
հունվար 2012
Օթմանն (Աբու Քաթադա) ընդդեմ Միացյալ Թագավորության - 8139/09
Վճիռ 17.1.2012 [Բաժանմունք IV]
Հոդված 6
Քրեական դատավարություն
Արտաքսում
Հոդված 6-1
Արդար դատաքննություն
Դիմումատուի գործի վերանայման ժամանակ երրորդ անձանց խոշտանգմամբ ստացված ապացույցի ընդունման իրական վտանգ. արտաքսումը կհանգեցներ խախտման:
Հոդված 3
Արտաքսում
Ընդունող պետությունից մանրամասն երաշխավորություններ, որ հանրահայտ իսլամիստը չէր ենթարկվի վատ վերաբերմունքի Հորդանան վերադարձվելու դեպքում. արտաքսումը չէր հանգեցնի խախտման
Փաստեր – Դիմումատուն, ով Հորդանանի քաղաքացի է, Միացյալ Թագավորություն է ժամանել 1993թ. և ստացել է ապաստան: 2002-ից 2005թթ. նա կալանքի տակ է եղել Հակաահաբեկչության, հանցագործության և անվտանգության մասին 2001թ. օրենքի հիման վրա: Ազատվելուց հետո նա ծանուցվել է նախարարի կողմից իրեն արտաքսելու մտադրության վերաբերյալ: Միևնույն ժամանակ 1999թ. և 2000թ. դիմումատուն Հորդանանում in absentia դատապարտվել է` ռմբահարության և պայթյունների կազմակերպման հանցավոր համաձայնության մեղադրանքով: Դատավարություններից յուրաքանչյուրում դիմումատուի դեմ վճռորոշ ապացույցը, որը հանգեցրել է նրա դատապարտմանը, հետագայում խոշտանգումներից բողոքած երկու այլ մեղադրյալների մեղադրական ցուցմունքներն էին: 2005թ. Միացյալ Թագավորության և Հորդանանի կառավարությունների միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան մի շարք երաշխիքներ էր սահմանում անձին մի պետությունից մյուսին հանձնելիս: Այն նախատեսում էր նաև երկու կառավարությունների կողմից կազմավորված անկախ մարմնի ներկայացուցչի արագ և կանոնավոր այցելությունները յուրաքանչյուր վերադարձված անձի: Հետագայում Մարդու իրավունքների հետազոտությունների Ադալեհ կենտրոնն այդ նպատակով մշտադիտարկման պայմանագիր է կնքել Միացյալ Թագավորության հետ: Դիմումատուն բողոքարկել է իրեն արտաքսելու որոշման դեմ, սակայն նրա պահանջները, ներպետական դատարանների կողմից մանրամասն ուսումնասիրվելուց հետո, վերջնականապես մերժվել են:
Իրավունք – Հոդված 3: Միացյալ ազգերի կազմակերպության և տարբեր ՀԿ-ների զեկույցները նշում են, որ Հորդանանում խոշտանգումը մնում է «տարածված և սովորական» և կողմերն ընդունում են, որ առանց Հորդանանի կառավարության երաշխիքների դիմումատուի` հայտնի իսլամիստի նկատմամբ վատ վերաբերմունքի իրական վտանգ կարող է լինել: Այդ կապակցությամբ Դատարանը նկատել է, որ երկրում առկա վիճակը միայն հազվադեպ դեպքերում կարող է հանգեցնել նրան, որ դրա տրամադրած երաշխիքները որևէ կշիռ չեն ունենա:
Սովորաբար դատարանը գնահատելու է տրված երաշխիքների լրջությունը (արդյոք դրանք ներկայացվել են Դատարանին, արդյոք դրանք որոշակի են, արդյոք դրանք պարտադիր են ընդունող պետության համար և՛ կենտրոնական և՛ տեղական մակարդակներում և արդյոք դրանց հուսալիությունը ստուգվել է հանձնող /Պայմանավորվող պետության ներպետական դատարանների կողմից) և երկրորդ` արդյոք դրանք վստահելի են ընդունող պետության պրակտիկայի լույսի ներքո (արդյոք ընդունող պետությունը Պայմանավորվող պետություն է, արդյոք այն տրամադրում է արդյունավետ պաշտպանություն խոշտանգումների դեմ և արգելում է, վարքագիծը, որին վերաբերում են երաշխիքները, արդյոք այն ունի երկկողմ ամուր հարաբերություններ հանձնող պետության հետ և անցյալում պահպանել է նմանատիպ երաշխիքները, արդյոք դիմումատուն նախկինում արժանացել է այնտեղ վատ վերաբերմունքի և արդյոք ընդունող պետությունում ձեռնարկված են համապատասխան միջոցառումները` արդյունավետ մշտադիտարկման և դիմումատուի` իր իրավաբանի հետ անարգել տեսակցելու համար):
Դիմումատուի գործով Միացյալ Թագավորության և Հորդանանի կառավարություններն իրական ջանքեր են գործադրել հստակ և մանրամասն երաշխիքների ստանալու և տրամադրելու համար, որպեսզի երաշխավորվի, որ դիմումատուն Հորդանան վերադառնալուց հետո վատ վերաբերմունքի չի արժանանա: Այդ ջանքերի արդյունքում կնքված Փոխըմբռնման հուշագիրն, իր մանրամասնությամբ և ձևականությամբ գերազանցում էր Դատարանի կողմից նախկինում ուսումնասիրված ցանկացած երաշխիքի: Ավելին, երաշխիքները տրամադրվել են բարեխղճորեն և հավանության են արժանացել Հորդանանի կառավարության բարձրագույն մակարդակով, որի երկկողմ հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ պատմականորեն շատ ամուր են եղել: Փոխըմբռնման հորշագիրը հստակորեն նախատեսում էր, որ դիմումատուն արտաքսվելու էր Հորդանան, որտեղ նա կալանավորվելու էր և կրկին դատաքննության ենթարկվելու այն հանցագործությունների համար, որոնց համար դատապարտվել էր in absentia: Դիմումատուի հայտնիությունը հավանաբար կդրդեր Հորդանանի իշխանություններին ավելի զգույշ լինել նրա նկատմամբ պատշաճ վերաբերմունք երաշխավորելիս, քանի որ վատ վերաբերմունքի ցանկացած դեպք ոչ միայն լուրջ հետևանքներ կունենա Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների վրա, այլ նաև կարող է հանգեցնել միջազգային վրդովմունքի: Վերջապես, Փոխըմբռնման հուշագրի համաձայն դիմումատուին պետք է պարբերաբար այցելեին Աբդալեհ կենտրոնից, որը հնարավորություն կունենար ստուգել, որ երաշխիքները պահպանվում են: Հետևաբար, դիմումատուի վերադարձը Հորդանան չի ենթարկի նրան վատ վերաբերմունքի իրական սպառնալիքի:
Եզրակացություն: Արտաքսումը չի հանգեցնի խախտման (միաձայն):
Հոդված 5: Դատարանը հաստատել է, որ 5-րդ հոդվածը կիրառելի է արտաքսման գործերով և Պայմանավովող պետությունը կխախտի այդ հոդվածը, եթե անձին հանձնի մի պետության որտեղ անձի այդ հոդվածով պաշտպանվող իրավունքների կոպիտ խախտման իրական սպառնալիք կարող է առաջանալ: Այնուամենայնիվ, այս գործերի նկատմամբ կիրառվող շեմը շատ բարձր է: Հորդանանի օրենսդրության համաձայն, դիումատուն պետք է դատաքննության ենթարկվի կալանավորումից հետո հիսուն օրվա ընթացքում, ինչը դատարանի կարծիքով ամենևին բավարար չէ կալանքի տևողությունը 5-րդ հոդվածի աղաղակող խախտում համարելու համար:
Եզրակացություն. արտաքսումը չի հանգեցնի խախտման (միաձայն)
Հոդված 6. Դիմումատուն գանգատվել է, որ Հորդանան վերադառնալու դեպքում նրա գործի վերանայումը կհանգեցնի արդարադատության ակնհայտ մերժման, inter alia, խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցի ընդունելիության պատճառով: Դատարանը նկատել է, որ արդարադատության ակնհայտ մերժումն ավելին է քան դատավարության ընթացքի սովորական խախտումները կամ երաշխիքների անբավարարությունը, որը կարող էր հանգեցնել 6-րդ հոդվածի խախտմանը, եթե տեղի ունենար Պայմանավորվող պետության տարածքում: Արդար դատաքննության սկզբունքների խախտումը, պետք է այնքան հիմնարար լինի, որ կարողանա հագեցնել այդ հոդվածով երաշխավորված իրավունքի բուն էության զրոյացմանը կամ : Այդ կապակցությամբ Դատարանը նշել է, որ խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի ընդունումն ակնհայտորեն կհակասեր ոչ միայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածին, այլ նաև արդար դատաքննության միջազգային իրավունքի հիմնարար չափանիշներին: Դրանով դատավարության ելքը անբարոյական, անօրինական և լիովին անվստահելի կդառնար: Քրեական գործով խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի ընդունումն այդ պատճառով կհանգեցներ արդարադատության ակնհայտ մերժման: Դիմումատուի գործով մեղադրական ցուցմունքները տրվել էին երկու տարբեր վկաների կողմից, որոնց երկուսի ներբաններին էլ հարվածներ են հասցվել, ինչը հայտնի է որպես ֆալակա, որի նպատակը կարող էր լինել միայն տեղեկատվության ստանալը: Դատարանը նախկինում քննել է վատ վերաբերմունքի այս տեսակը և կասկած չունի այն որպես խոշտանգում որակելիս: Ավելին, Հորդանանում լայնորեն տարածված է խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը և Հորդանանի օրենսդրությամբ նախատեսված իրավական երաշխիքներն ըստ էության մեծ գործնական նշանակություն չունեն: Մինչ դիմումատուն հնարավորություն կունենար վիճարկելու իր դեմ խոշտանգմամբ ձեռք բերված ցուցմունքների ընդունելիությունը, նա կբախվեր էական բարդությունների կհանդիպեր` փորձելով դա անել իրադարձություններից շատ տարիներ անց և այն դատարանում, որը սովորաբար մերժում է նման բողոքները: Ստույգ և համոզիչ ապացույց ներկայացնելով, որ նույն գործով համամեղադրյալներն իր դեմ ցուցմունք տալու համար ենթարկվել են խոշտանգումների և որ այդ ապացույցն ամենայն հավանականությամբ օգտագործվելու է իր գործի վերանայման ժամանակ, դիմումատուն բավարարել է ապացուցման բավականին բարձր չափանիշ, որն անհրաժեշտ է Հորդանան արտաքսվելու պարագայում արդարադատության ակնհայտ մերժման վտանգի առկայությունն ապացուցելու համար:
Եզրակացություն արտաքսումը կհանգեցներ խախտման (միաձայն)
Հոդված 41. Վնասի հատուցման պահանջ չի ներկայացվել:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy