© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 152
մայիս 2012
Օզգյուրլյուք վե դայանշմա փարթիսին (ÖDP) ընդդեմ Թուրքիայի - 7819/03
Վճիռ 10.5.2012
Հոդված 14
Խտրականություն
Քաղաքական կուսակցությանը ֆինանսական օգնության մերժում, այն հիմքով, որ այն չի ստացել օգնությանը հավակնելու համար պահանջվող օրենքով սահմանված ձայների նվազագույն քանակը (7%). խախտում չկա
Փաստեր – Դիմումատու կուսակցությանը թույլատրվել է մասնակցել 1999թ. տեղական և խորհրդարանական ընտրություններին: Այդ կապակցությամբ այն դիմել է ֆինանսական օգնության համար, որի իրավունք ունեն քաղաքական կուսակցությունները Սահմանադրության համաձայն: Պահանջը մերժվել է այն հիմքով, որ այն չի համապատասխանում խորհրդարանում տեղեր զբաղեցնելու կամ նախկին ընտրություններում 7%-ից ոչ պակաս ձայներ ստանալու օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Դիմումատու կուսակցությունը բողոքարկել է որոշումը վարչական դատարանում, պնդելով, որ բարդ է քաղաքական գործունեություն ծավալել առանց անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների և ֆինանսական օգնության տրամադրման մերժումը հակասում է ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքին: Այդ գանգատը մերժվել է 1999թ. այն հիմքով, որ դիմումատու կուսակցությունը չի բավարարել ֆինանսական օգնություն ստանալու իրավական պահանջներին: 2002թ. Գորագույն վարչական դատարանն անփոփոխ է թողնել այդ որոշումը: Դատարանում դիմումատու կուսակցությունը պնդել է, որ ֆինանսական օժանդակության մերժման որոշումն իրեն անբարենպաստ դրության մեջ է դրել 1999, 2002 և 2007թթ. ընտրություններում, որոնցում այն ստացել է համապատասխանաբար 0,8%, 0,34% և 0,15% ձայն:
Իրավունք – Կոնվենցիայի 14-րդ հոդվածը` 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի հետ համակցությամբ. Ֆինանսական օգնության տրամադրման մերժման հետևանքով դիմումատու կուսակցության համար բարդացել է իր քաղաքական հայացքների տարածումը ազգային մակարդակում` նմանատիպ աջակցություն ստացած կուսակցությունների համեմատ: Այդպիսով, դիմումատու կուսակցությունը իր ընտրական իրավունքներն իրականացնելիս արժանացել է այլ վերաբերմունքի: Քաղաքական կուսակցությունների պետական ֆինանսավորումը հանդիսացել է կոռուպցիայի կանխարգելման և մասնավոր հովանավորներից ավելորդ կախվածությունից խուսափելու միջոց: Եվրոպական երկրների մեծամասնություն ում կիրառվող համակարգերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ ֆինանսավորումն իրականացում է երկու համակարգերի հիման վրա. խիստ հավասարության հիմքով կամ արդարացի ֆինանսավորման սկզբունքի համապատասխան: Վերջին դեպքում գրեթե միշտ ընտրողների աջակցության նվազագույն մակարդակ է պահանջվում թեկնածուների թվի չափազանց մեծացումից խուսափելու նպատակով: Եվրոպայի խորհրդի մարմինների որևէ փաստաթուղթ ժողովրդավարական համակարգում քաղաքական կուսակցությունների մասին որպես անողջամիտ պահանջ չի դիտարկում ներպետական օրենսդրությամբ պետական ֆինանսավորում ստացող կողմերի նկատմամբ ընտրողների աջակցության նվազագույն մակարդակ ապահովելու վերաբերյալ առաջադրվող պահանջները, ինչպես նաև չեն սահմանում այդպիսի աջակցության որոշակի մակարդակ: Մի շարք մասնագիտացված հաստատությունների զեկույցներից հետևում է, որ մի կողմից անհրաժեշտ է ապահովել, որ նշաձողը չափազանց բարձր չլինի, որպեսզի չխախտվեն քաղաքական բազմակարծությունը և ոչ մեծ կուսակցությունների իրավունքները, իսկ մյուս կողմից միջոցների տրամադրման բանաձևը չպետք է թույլ տա երկու հիմնական կուսակցություններին մենաշնորհային դարձնել պետական միջոցները: Քաղաքակն կուսակցությունների պետական ֆինանսավորումը ընտրողների աջակցության նվազագույն մակարդակ պահանջող արդարացի ֆինանսավորման համակարգի համապատասխան, հետապնդում էր օրինական նպատակ` այն է բազմակարծ ժողովրդավարության ամրապնդումը` խուսափելով թեկնածությունների չափազանց դիսֆունկցիոնալ անլիարժեքությունից: Հանրային ֆինանսավորման համար դիմած կուսակցություններից Թուրքիայում պահանջվող նվազագույն ներկայացուցչության մակարդակը ամենաբարձրն է Եվրոպայում (7%): Այնուամենայնիվ, այս շրջանում այդ շեմը չի հանգեցրել խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների կողմից մենաշնորհի հաստատմանը: Բացի այս դիմումատու կուսակցության արդյունքները 1999, 2002, 2007թթ ընտրություններին նշանակալիորեն ցածր են եղել 7%-ից և թույլ չէին տա ֆինանսավորում ստանալ մի շարձ այլ եվրոպական երկրներում: Դիմումատու կուսակցությունը չի ցուցադրել թուրքական ընտրազանգվածի բավարար աջակցության առկայությունը` պնդելու համար, որ ունի բավարար ներկայացվածություն: Վերջապես, պետությունը նախատեսել է քաղաքական կուսակցությունների աջակցության այլ ձևեր, ներառյալ դրանց եկամուտների որոշ տեսակների հարկերից ազատումը և ընտրարշավի ընթացքում եթերային ժամանակ բաշխումը: Դիմումատու ընկերությունը օգտվել է պետական աջակցության այդ ուղղիչ ձևերից: Ֆինանսական օգնության տրամադրման համակարգը համաչափ է եել` հաշվի առնելով ծավալները և ուղեկցող փոխհատուցման միջոցները: Այդպիսով, դիմումատու կուսակցությանը ուղղակի ֆինանսական օգնության տրամադրման մերժումն այն հիմքով, որ այն չի բավարարել օրենսդրությամբ պահանջվող ներկայացվածության նվազագույն մակարդակը` այն է 7%, ունեցել է օբյեկտիվ և ողջամիտ հիմքեր և չի նսեմացրել ժողովրդի ազատ կամահայտնության իրավունքի էությունը:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr..
Full & Egal Universal Law Academy