© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 137
հունվար 2011
Պակսասն ընդդեմ Լիտվայի - 34932/04
Վճիռ 6.1.2011թ. [GC]
1-ին Արձանագրության 3-րդ հոդված
Թեկնածության առաջադրում
Պաշտոնանկ արված նախագահի՝ խորհրդարանում ընտրվելու իրավունքից մշտապես զրկելը: խախտում
Փաստեր – Դիմումատուն Լիտվայի նախկին նախագահն է, ով պաշտոնանկ է արվել խորհրդարանի կողմից՝ Սահմանադրության կոպիտ խախտումների համար: Սահմանադրական դատարանը գտել է, որ նախագահության օրոք դիմումատուն անօրինական և սեփական շահերից ելնելով Լիտվայի քաղաքացիություն է շնորհել ռուսաստանցի գործարարի, վերջինիս պետական գաղտնիք հայտնել, և ի օգուտ իր մոտ ծանոթների իր կարգավիճակն է օգտագործել մասնավոր ընկերության վրա ոչ պատշաճ ազդեցություն գործելու համար: 2004թ. ապրիլին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ որևէ խոչընդոտ չկա դիմումատուի՝ իր պաշտոնանկության արդյունքում նշանակված նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար: Սակայն 2004թ, մայիսի 4-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել նախագահի ընտրության մասին օրենքում դրանում ներառելով դրույթ այն մասին, որ, իմպիչմենտի արդյունքում պաշտոնանկ արված անձը հինգ տարվա ընթացքում չի կարող նախագահ ընտրվել: Արդյունքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնականապես մերժել է դիմումատուի թեկնածության գրանցումը: Հետագայում՝ 2004թ. մայիսի 25-ին, Սահմանադրական դատարանը վճռել է, որ օրենսդրության փոփոխության արդյունքում թեկնածության առաջադրման արգելքը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա ժամկետների սահմանումը հակասահմանադրական է: 2004թ. հուլիսի 15-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել Խորհրդարանի ընտրությունների մասին օրենքում, որի համաձայն ինպիչմենտի արդյունքում պաշտոնանկ արված որևէ անձ չի կարող խորհրդարանի անդամ դառնալ:
Իրավունք – 1-ին Արձանագրության հոդված 3
(ա) Ընդունելիություն - 1-ին Արձանագրութան 3-րդ հոդվածը, որը երաշխավորում է ազատ ընտրությունների իրավունքը կիրառելի է միայն «օրենսդիր մարմնի» ընտրությունների հետ կապված: Հետևաբար, այնքանով, որքանով, որ դիմումատուի գանգատը վերաբերում է իր պաշտոնանկությանը կամ նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրելու արգելքին, այն անհամատեղելի է ratione materiae Կոնվենցիայի դրույթներին և հետևաբար անընդունելի: Այնուամենայնիվ այն ընդունելի է ratione materiae խորհրդարանի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից զրկելու մասով:
(բ) Էություն – Տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի թեկնածություն առաջադրելու իրավունքին, քանի որ նա զրկված է եղել պատգամավորի թեկնածու առաջադրվելու հնարավորությունից: Միջամտությունը համապատասխանել է օրենքին և հետապնդել է ժողովրդավարական կարգերի պահպանման նպատակ: Առանց դիմումատուի՝ իր սահմանադրական պարտականությունների հետ կապված ենթադրյալ գործողությունների լրջության նվազեցման և քննության առարկա չդարձնելով նրա նախագահությունից պաշտոնանկության սկզբունքը, միջամտությունը էական հետևանքներ է ունեցել, քանի որ նա զրկված է եղել ոչ միայն խորհրդարանի անդամ դառնալու, այլև ցանկացած այնպիսի պաշտոն զբաղեցնելու իրավունքից, որի համար անհրաժեշտ է Սահմանադրության համաձայն երդում տալ: Այս բնագավառում Լիտվայի դիրքորոշումը բացառություն է հանդիսանում Եվրոպայում, քանի որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծամասնությունում իմպիչմենտն ուղղակի ազդեցություն չի ունեցել շահագրգիռ անձի ընտրական իրավունքի վրա, կամ բացակայել են խորհրդարանական ընտրություններին թեկնածություն առաջադրելու իրավունքի իրականացման համար ուղղակի հետևանքները կամ թույլատրելի սահմանափակումները պահանջել են հատուկ դատական որոշում և սահմանափակված են եղել ժամկետով: Նման միջոցի համաչափությունը գնահատելիս վճռորոշ նշանակութուն պետք է տրվի սահմանափակ ժամկետի առկայությանը (խնդրո առարկա միջոցի վերանայման հնարավորությանը: Վերանայման անհրաժեշտությունը, ավելին, կապված էր շահագրգիռ պետությունում առկա պատմական և քաղաքական ենթատեքստին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության հետ: Քանի որ այդ ենթատեքստի, զարգացման վրա անկասկած, ոչ քիչ ազդեցություն ունի ընտրողների կողմից նման սահմանափակմանը հանգեցրած հանգամանքների ընկալումը, ապա սահմանափակման նախնական հիմնավորումները կարող են ժամանակի ընթացքում թուլանալ: Սույն գործով, այնուամենայնիվ, սահմանափակումը ոչ միայն ժամանակային սահմաններ չուներ, այլև նորմը, որի վրա այն հիմնվում էր սահմանադրական ամրագրում ուներ: Ընտրություններին դիմումատուի թեկնածության առաջադրման արգելքը, հետևաբար, անփոփոխելիություն էր ենթադրում, որը դժվար է համապատասխանեցնել Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 3-րդ հոդվածին: Ավելին այն փաստը, որ օրենսդրության գործընթացը, որի միջոցով այդ միջոցը կիրառվել է, ենթակա է եղել առանձնահատուկ հանգամանքների ուժեղ ազդեցությանը, սահմանափակումների անհամաչափ բնույթի ևս մեկ վկայություն է: Այս բոլոր գործոնները, մասնավորապես, դիմումատուի՝ խորհրդարանական պաշտոն զբաղեցնելու արգելքի մշտական և անփոփոխ բնույթը, հաշվի առնելով Դատարանին եզրակացրել է, որ սահմանափակումն անհամաչափ է եղել:
Եզրակացություն. Խախտում (ձայների տասնչորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. Խախտման հաստատումն ինքնին հանդիսանում է ոչ նյութական վնասի բավարար արդարացի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy