ՀՈԴՎԱԾ 7 ՊԱՏԻԺ՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ úՐԵՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ անխատեսելիություն. ներպետական նախադեպային իրավունքին և օրենքով նախատեսված հանցանքի բնույթին չհամապատաս- խանող լայն դատական մեկնաբանություն Կ Փարմաքը և Բաքիրն ընդդեմ Թուրքիայի (Parmak and Bakir v. Turkey, application nos. 22429/07 and 25195/07, judgment of 3 December 2019) Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով սահմանված երաշ- խիքները կարևոր տեղ են զբաղեցնում կոնվենցիոն համակարգում, ինչի մասին է վկայում նաև այն, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի շրջանակ- ներում այս հոդվածից որևէ շեղում չի թույլատրվում։ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը պարունակում է ընդհանուր սկզբունք, համաձայն որի՝ հանցագործությունը կարող է սահմանվել միայն օրենքով, և միայն օրենքը կարող է նախատեսել պատիժ այդ հանցագործության համար։ Այս պահանջը պահպանված է, երբ անձը համապատասխան օրենսդրական դրույթի ձևակերպումից, երբեմն էլ դատարանի մեկնա- բանությամբ, կարող է ենթադրել՝ կոնկրետ որ գործողությունների կամ անգործության համար ինքը ենթակա կլինի քրեական պատասխա- նատվության։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում զարգացրել է այն գաղափարը, ըստ որի՝ որքան էլ պարզ լինի քրեական օրենքի դրույթի ձևակերպումը, դրա առնչությամբ դատական մեկնաբանությունն անխուսափելի է։ Այդուհանդերձ, Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համատեքստում անընդունելի է յուրաքանչյուր գործով դա- տական մեկնաբանության շրջանակներում իրականացնել քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթների միմյանցից խիստ տարբերվող մեկնաբանություն՝ պատճառաբանելով, որ հանցագործու- թյան էությունը փոփոխվում է հանգամանքների ժամանակագրական զարգացման հետ։ Այս համատեքստում պետք է ի նկատի ունենալ, որ Եվրոպական դատարանի գործառույթը չէ զբաղվել ներպետական դատարանների կողմից ենթադրաբար թույլ տրված փաստական կամ օրենքի մեկնաբանման սխալներով, քանի դեռ ներպետական դատա- րանների եզրահանգումները կամայական են կամ ակնհայտ անհիմն և հանագեցրել են Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախ- տումների։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) S.W. v. the United Kingdom, application no. 20166/92, judgment of 22 November 1995 2) Başkaya and Okçuoğlu v. Turkey [GC], application nos. 23536/94 and 24408/94, judgment of 8 July 1999 3) İletmiş v. Turkey, application no. 29871/96, judgment of 6 December 2005 4) Jorgic v. Germany, application no. 74613/01, judgment of 12 July 2007 5) Scoppola v. Italy (no. 2) [GC], application no. 10249/03, judgment of 17 September 2009 6) Koprivnikar v. Slovenia, application no. 67503/13, judgment of 24 January 2017 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 7 • Nullum crimen sine lege • Foreseeability • Expansive judicial interpretation inconsistent with domestic case-law and essence of offence as defined by law • Infringement of reasonable limits of acceptable judicial clarification • Retroactive application of more lenient intervening substantive law Գործի փաստական հանգամանքները 2006 թվականին դիմումատուները դատապարտվել են ահաբեկ- չական կազմակերպությանն անդամակցելու համար այն հիմքով, որ 2002 թվականին միմյանց հետ հանդիպումներ են ունեցել և բաժանել թռուցիկներ, ինչպես նաև իրենց մոտ պահել են անօրինական պարբե- րականներ և մանիֆեստներ: Դիմումատուները դատապարտվել են §Ահաբեկչության կանխարգելման ակտի¦ համապատասխան դրույթների հիման վրա, ըստ որի՝ ահաբեկչությունը բնութագրվում է որպես գործողու- թյուն, որը կատարվում է ճնշման, հարկադրանքի, ահաբեկման, վախի, սպառնալիքի միջոցով` հետապնդելով մեկ կամ ավելի քաղաքական կամ գաղափարական նպատակներ։ Մինչդեռ, նույն ակտի համաձայն՝ ահաբեկչական կազմակերպությունը բնութագրվում էր որպես միևնույն նպատակը հետապնդող երկու և ավելի անձանց միավորման ցանկացած տեսակ: Ներպետական դատարանները նաև հիմք էին ընդունել 2003 թվականի օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց՝ §ահաբեկ- չություն¦ և §ահաբեկչական կազմակերպություն¦ եզրույթների նշանակու- թյունն ավելի էր նեղացվում՝ միայն ներառելով ուժի գործադրումն ու բռնությունը, ինչպես նաև մի քանի այլ գումարային պայմաններ, ինչպիսիք են, օրինակ՝ իրենց բնույթով քրեական արարքներ կատարելու մտադրությունը, ճնշման, ահաբեկման, հրահրման կամ վախեցնելու լրացուցիչ մեթոդները, և թվարկված գաղափարական կամ քաղաքական նպատակներից մեկը։ Գործը քննելիս ներպետական դատարանները §հարկադրել¦ և §բռնություն¦ եզրույթներին բավական ընդարձակ մեկնաբանություն են տվել՝ համարելով, որ դիմումատուների գործողու- թյուններում առկա են եղել և՛ §հարկադրանքի¦, և՛ §բռնության¦ տարրեր՝ պատճառաբանելով, որ վերջիններիս կողմից բաժանված մանիֆեստի ու տեքստերի բնույթն այնպիսին էին, որ հանգեցրել են հանրության §բարոյական ճնշմանը¦: Եվրոպական դատարանի եզրահանգումը Սույն գործով հիմնական խնդիրը վերաբերում է ներպետական դատական ատյանների կողմից խնդրո առարկա դրույթին տրված նոր մեկնաբանության հարցին։ Մասնավորապես, խնդիրն այն է՝ արդյոք ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու փաստի ուժով դիմումատուների դատապարտումն այն բանի համար, որ վերջիններիս գործողությունները հանգեցրել են հանրության բարոյական ճնշմանը, համադրելի է տվյալ հանցագործության էության հետ, և արդյոք դիմումատուները ողջամտորեն կարող էին կանխատեսել դա: Ընդհանուր առմամբ, Եվրոպական դատարանը, չհամաձայնելով Կառավարության այն պնդման հետ, ըստ որի՝ դիմումատուների դատապարտումը հիմնված է եղել օրենքի վրա, համարել է, որ օրենքի համապատասխան դրույթին խիստ ընդարձակ մեկնաբանություն է տրվել: Եվրոպական դատարանը, նախևառաջ, հաշվի է առել այն հանգա- մանքը, որ խնդրո առարկա նորմի՝ ներպետական դատարանների կողմից տրված մեկնաբանությունը չի բխել ներպետական նախադեպային իրավունքի աստիճանական զարգացումից այնքանով, որքանով ներ- պետական դատարանների կողմից վերաբերելի դրույթի նախկին մեկնաբանությունները չեն ներառել §բարոյական ճնշման¦ տարրը: Կառավարությունը Եվրոպական դատարանին չի ներկայացրել նախկինում քննված այնպիսի գործերի օրինակներ, որոնցում ահաբեկ- չական հանցագործությունների բովանդակության մեջ ներպետական ատյանները ներառած լինեին նաև §բարոյական ճնշման¦ ասպեկտը: Բացի այդ, Եվրոպական դատարանը գտավ, որ վերաբերելի դրույթների օրենսդրական ձևակերպումն ինքնին առաջարկում է, որ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու հանցագործության էությունն այնպիսի միավորված խմբին անդամակցելն է, որի կողմից իրականացվող գործունեությունը ենթադրում է բռնության և զանգվածային ահաբեկման կիրառում որոշակի քաղաքական կամ գաղափարական առավելություններ ձեռք բերելու նպատակով: Այն փաստը, որ օրենսդիրը որոշել է առանձնացնել բռնությունը, որպես ահաբեկչության կատարման պարտադիր եղանակ, թույլ է տալիս եզրահանգել, որ բռնությունը կամ բռնություն կիրառելու սպառնալիքը հիշյալ հանցագործության պարտադիր հատկանիշն է: Հետևաբար, ակնհայտ է, որ դիմումատուները ներպետական ատյանների կողմից դատապարտվել են իրենց կողմից բաժանված կամ պատրաստված փաստաթղթերի քաղաքական բովանդակության համար։ Իրականում ներպետական ատյաններին չի հաջողվել պարզաբանել՝ ինչպես է §բարոյական ճնշում¦ հայեցակարգը տեղավորվում հանցագործության օբյեկտիվ կողմի մեջ, ինչպես նաև անդրադարձ կատարել գործադրվող §ճնշման¦ աստիճանին ու խստությանը, որն ի վերջո կհանգեցնի ահաբեկչության։ Այսպիսով, ներպետական դատարանները, օգտագործելով դատա- կան իշխանության իրենց լիազորությունը, խնդրո առարկա դրույթին տվել են ինչպես հանցագործության էության, այնպես էլ ներպետական նախադեպային իրավունքի հետ չհամընկնող ընդարձակ մեկնաբանու- թյուն։ Նման պայմաններում, ստացվում է, որ ներպետական դատարանները թույլատրելի դատական մեկնաբանություններ անելու ողջամիտ սահմաններն անցել են՝ խախտելով Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը։ Եվրոպական դատարանն ուշադրության կենտրոնում է պահում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում առկա բոլոր դժվարությունները, որոնց պետությունները հանդիպում են, ինչպես նաև այն հանգամանքը, որ գոյություն չունի §ահաբեկչություն¦ հասկացության համընդհանուր ընդունելի սահմանում։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ Եվրոպա- կան կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները, որոնց թվում են դատական նոր կամ ընդարձակ մեկնաբանության ողջամիտ սահմանները, պետք է խարխլվեն ահաբեկչական հանցագործություն- ների պայքարի համատեքստում։ Ներպետական դատարանները պետք է պարզաբանեն օրենքով նախատեսված հանցագործության տարրերն այնքանով, որքանով դա կանխատեսելի է և չի շեղվում հանցագործության բուն էությունից։ Եզրակացություն` խախտում (միաձայն)13: Հոդված 41. 7500 եվրո առաջին դիմումատուին, 760 եվրո երկրորդ դիմումատուին նյութական վնասի համար, 9750 եվրո երկրորդ դիմումատուին ոչ նյութական վնասի համար։ 13 Սույն գործում Եվրոպական դատարանը միաձայն ճանաչել է նաև Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
Full & Egal Universal Law Academy