© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 188
Օգոստոս-Սեպտեմբեր 2015թ.
Պարիլլոն ընդդեմ Իտալիայի [Parrillo c. Italie] [ՄՊ] - 46470/11
Վճիռ 27.8.2015 [ՄՊ]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելը
Գիտական հետազոտությունների նպատակով արտամարմնային բեղմնավորման արդյունքում ստեղված սաղմերի նվիրատվության արգելում` խախտում չկա
Փաստերը – 2002թ.-ին դիմումատուն դիմել էր վերարտադրողական բժշկության միջոցների, վերարտադրողական բժշկության կենտրոններից մեկում (այսուհետ` «կենտրոն») իր զուգընկերոջ հետ իրականացնելով արտամարմնային բեղմնավորում : Այս բեղմնավորման արդյունքում ստեղծված հինգ սաղմերը կրիոսառեցվել են, սակայն դիմումատուի զուգընկերը մահանում է նախքան դրանց արգանդում տեղադրումը : Չցանկանալով միայնակ սկսել հղիությունը` դիմումատուն որոշում է նվիրաբերել իր սաղմերն ի նպաստ գիտական հետազոտությունների` այսպիսով ներդրում կատարելով դժվարորեն բուժելի հիվանդությունների բուժման առաջընթացին:
Այս նպատակով նա մի քանի անգամ բանավոր կերպով դիմեց բժշկական կենտրոն, որտեղ պահպանվում էին սաղմերը, դրանց տրամադրման խնդրանքով, սակայն ապարդյուն: 2011թ. դեկտեմբերին 14-ին ամսեգրված նամակով նա դիմեց կենտրոնի տնօրենին կրիոսառցված սաղմերն իրեն տրամադրելու խնդրանքով, որպեսզի դրանք օգտագործվեն ցողունային բջիջների ուղղությամբ կատարվող գիտական հետազոտություններում: Տնօրենը մերժեց այս դիմումը` նշելով, որ նմանատիպ հետազոտությունները արգելված են և քրեորեն հետապնդվում են Իտալիայում 2004թ. փետրվարի 19-ի թիվ 40 օրենքի (այսուհետ` «օրենք») 13-րդ հոդվածի համաձայն :
Վերոնշյալ սաղմերը ներկայումս պահվում են կենտրոնի կրիոգենիկ պահոցում:
Իրավունքը – Կոնվենցիայի 8-րդ հոդված
ա) Կիրառելիությունը – Առաջին անգամ Դատարանը պետք է իր դիրքորոշումն արտահայտի այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորվող «անձնական կյանքը հարգելու իրավունքը» կարող է ներառել դիմումատուի կողմից վկայակոչվող իրավունքը, այսինքն` մասնավորապես գիտական հետազոտություններին նվիրաբերելու նպատակով արտամարմնային բեղմնավորման արդյունքում ստեղծված սաղմերի տնօրինման իր իրավունքը:
Վեճի առարկան դիմումատուի իր սաղմերի ճակատագիրն որոշելու իրավունքի սահմանափակումն է, իրավունք, որն ամենաշատը վերաբերում է «անձնական կյանքին» : Այն դեպքերում, ուր բարձրացվել էր վերարտադրողական բժշկության միջոցով ստեղծված սաղմերի ճակատագրի կոնկրետ հարցը, Դատարանը հղում է կատարել կողմերի ընտրության ազատությանը : Ինչ վերաբերում է տեղադրման համար չնախատեսված սաղմերի ճակատագրին, իտալական իրավական համակարգը նույնպես կարևորում է արտամարմնային բեղմնավորմամբ բուժման հարցում կողմերի ընտրության ազատությունը:
Սույն գործում Դատարանը պետք է նաև հաշվի առնի արտամարմնային բեղմնավորման դիմած անձի և այս ճանապարհով ստեղծված սաղմերի միջև կապը, ինչպես նաև այն փաստը, որ սաղմերը պարունակում են տվյալ անձի գենետիկական ժառանգությունը և այս առումով կազմում են անձի և նրա կենսաբանական ինքնության բաղկացուցիչ մասը :
Այսպիսով, իր սաղմերի ճակատագրի վերաբերյալ դիմումատուի կողմից գիտակից և կշռադատված ընտրություն կատարելու հնարավորությունը վերաբերում իր անձնական կյանքի նեղ ասպեկտին և այս առումով նաև նրա ինքնորոշման իրավունքին: Հետևաբար, անձնական կյանքը հարգելու տեսանկյունից Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կարող է կիրառվել սույն գործում:
բ) Էությունը – Օրենքով արտամարմնային բեղմնավորման արդյունքում ստեղծված սաղմերի գիտական հետազոտություններին նվիրատվության արգելումը միջամտություն է դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ : Այն ժամանակ, երբ դիմումատուն դիմել էր արտամարմնային բեղմավորման միջոցին, չտեղադրված սաղմերի նվիրատվության հարցը դեռևս կարգավորված չի եղել: Հետևաբար, մինչև վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելը գիտական հետազտություններ կատարելու նպատակով սաղերի նվիրատվությունն որևէ կերպ արգելված չի եղել :
Դատարանն ընդունում է, որ «սաղմի կյանքի ներունակության պաշտպանությունը» կարող է կապված լինել բարոյականության և այլ անձանց ազատությունների պաշտպանության նպատակին: Այնուամենայնիվ, սա չի ենթադրում Դատարանի որևէ որոշում այն հարցի շուրջ, թե արդյոք «այլ անձանց» հասկացությունը ներառում է մարդկային սաղմն այն իմաստով, որը Կառավարությունը հաղորդել է այս հասկացությանը, այսինքն` իտալական իրավական համակարգում մարդկային սաղմը համարվում է իրավունքի սուբյեկտ, որը պետք է վայելի մարդկային արժանապատվությունը հարգելու իրավունքը:
Որևէ կերպ կասկածի տակ չդնելով այն կարևորությունը, որն ունի դիմումատուի կողմից վկայակոչվող գիտական հետազոտություններին սաղմերի նվիրաբերելու իրավունքը, վերջինս, սակայն, Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող հիմնական իրավունքների մաս չի կազմում, քանի որ չի վերաբերում տվյալ անձի ինքնության և գոյության առանձապես կարևոր ասպեկտին: Հետևաբար և հաշվի առնելով Դատարանի նախադեպային իրավունքը` Դատարանը հարկ է համարում սույն գործում պատասխանող պետությանը շնորհել հայեցողության լայն սահմաններ:
Ավելին, տեղադրման համար չնախատեսված սաղմերի նվիրատվության խնդիրը վեր է հանել բարոյականության և էթիկայի բավականին նուրբ հարցադրումներ : Սույն հարցի շուրջ չկա նաև եվրոպական երկրների փոխհամաձայնություն, քանի որ որոշ պետություններ թույլ են տալիս իրականացնել մարդկային սաղմի բջջային հոսքագծերի գիտական հետազոտություններ, այլ պետություններ հստակորեն արգելում են այն, իսկ որոշ պետություններ այս տեսակի հետազոտությունները թույլատրում են միայն որոշ հստակ պայմանների ապահովման դեպքում` պահանջելով, օրինակ, որ այդ հետազոտություններն ուղղված լինեն սաղմի առողջության պահպանմանը կամ, որ հետազոտություններում օգտագործվեն արտասահմանից ներկրված բջջային հոսքագծեր:
Միջազգային փաստաթղթերը հաստատում են, որ ներպետական իշխանությունները վայելում են հայեցողության լայն սահմաններ, ինչ վերաբերում է սահմանափակող օրենսդրության ընդունմանն այն դեպքում, երբ առաջ է գալիս մարդկային սաղմերի ոչնչացման խնդիր : Եվրոպական երկրների մակարդակում առկա սահմանափակումներն ավելի շուտ ուղղված են այս ոլորտում չարաշահումների սանձմանը:
Ներպետական վիճահարույց օրենի մշակումը մեծ քննարկումների տեղիք էր տվել, որի ժամանակ հաշվի էին առնվել տարբեր կարծիքներ և այս ոլորտում առկա գիտական և էթիկայի հարցեր: Օրենքը մի քանի անգամ դրվել է հանրաքվեի, ինչը քվորումի չապահովման պատճառով ձախողվել է: Այսպիսով, վիճահարույց օրենքի մշակման գործընթացում օրենսդիր մարմինն արդեն հաշվի էր առել այս հարցում ներգրավված տարբեր շահերը, մասնավորապես Պետության շահերը սաղմի պաշտպանության առումով, ինչպես նաև շահագրգիռ անձանց շահերը գիտական հետազոտությունների համար իրենց սաղմերը նվիրաբերելու միջոցով անհատական ինքնորոշման իրենց իրավունքն իրականացնելու հետ կապված :
Դիմումատուն պնդում է, որ վերարտադրողական բժշկության վերաբերյալ իտալական օրենսդրությունը հակասական է` նպատակ ունենալով ցույց տալ իր բողոքի առարկա հանդիսացող միջամտության անհամաչափ բնույթը: Դատարանի խնդիրը չէ վերացականորեն վերլուծել այս բնագավառում իտալական օրենսդրության հակասականության հարցը: Դատարանի կողմից ուսումնասիրվելու համար, դիմումատուի կողմից նշված հակասությունները պետք է վերաբերվեն Դատարան ներկայացված գանգատի առարկային, այսինքն` իր սաղմերի ճակատագրի վերաբերյալ դիմումատուի ինքնորոշման իրավունքի սահմանափակմանը:
Ինչ վերաբերում է Իտալիայում արտասահմանում սաղմից անջատված սաղմնային բջջային հոսքագծերի վրա իրականացված հետազոտություններին, դիմումատուի կողմից վկայակոչված իր սաղմերի ճակատագիրն որոշելու իրավունքը կապված է գիտական հետազոտություններում ներդրում կատարելու ցանկության հետ, այնուամենայնիվ չկա դիմումատուին վրա ուղղակի ազդեցություն ունեցող հանգամանք: Ավելին, հետազոտության նպատակով իտալական լաբորատորիաներում օգտագործված սաղմնային բջջային հոսքագծերն իտալական իշխանությունների պահանջով երբեք չեն արտադրվում : Այսպիսով, մարդկային սաղմի կամավոր և ակտիվ ոչնչացումը հավասարազոր է ավելի վաղ փուլում մարդկային սաղմերից անջատված սաղմնային բջջային հոսքագծերի օգտագործմանը:
Նույնիսկ եթե դրանք առկա են, դիմումատուի կողմից նշված օրենսդրական հակասությունները չեն կարող ուղղակիորեն ազդել նրա կողմից վկայակոչված իրավունքի վրա:
Վերջապես, գիտական հետազոտություններին վիճահարույց սաղմերի նվիրատվությունը բխում է միայն դիմումատուի կամքից, քանի որ նրա զուգընկերը մահացել էր : Մինչդեռ ոչ մի փաստաթուղթ չի հավաստում, որ վերջինս, որին բեղմնավորման ժամանակ տվյալ սաղմերի հարցը վերաբերում էր նույն կերպ, ինչ դիմումատուին, կարող էր կատարել նույն ընտրությունը: Ընդ որում, ազգային մակարդակում այս իրավիճակը որևէ կերպ չի կարգավորվում:
Այսպիսդով, սույն գործում Կառավարությունը չի գերազանցել այս ոլորտում իրեն շնորհված հայեցողության սահմանները, իսկ վիճահարույց արգելումն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում:
Եզրակացություն- խախտում չկա (տասնվեց ձայնը մեկի դեմ հարաբերակցությամբ)
Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված- Ինչ վերաբերում է սույն գործերի փաստերի դեպքում թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի կիրառմանը, կողմերն ունեն տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ, մասնավորապես, ինչ վերաբերում է արտամարմնային բեղմնավորման արդյունքում ստեղծված մարդկային սաղմի իրավական կարգավիճակին : Այնուամենայնիվ, Դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ մարդկային կյանքի սկզբի վերաբերյալ նուրբ և հակասական հարցին, քանի որ սույն գործում Կոնվենցիայի 2-րդ հոդվածը ներգրավվա չէ այս գործում:
Ինչ վերաբերում է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին, ապա այն չի կիրառվում սույն գործում: Իրապես, հաշվի առնելով այս հոդվածի տնտեսական և գույքային նշանակությունը, այս դրույթի իմաստով մարդկային սաղմերը չեն կարող հավասարացվել «գույքի» : Ուստի, գանգատի այս մասը մերժվում է իրավախախտման օբյեկտի գործոնի անհամատեղելիության պատճառով:
Եզրակացություն` անընդունելի (միաձայն)
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy