© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Բասկ ազգայնական կուսակցության - Iparralde տարածաշրջանային կազմակերպությունն ընդդեմ Ֆրանսիայի - 71251/01
Վճիռ - 07.06.2007թ. [Բաժին 1]
11-րդ հոդված
11-րդ հոդվածի 1-ին մաս
Միավորման ազատություն
Օրենքի ուժով գործող արգելքի պայմաններում Ֆրանսիական (քաղաքական) կուսակցության ֆինանսավորումն արտասահմանյան (քաղաքական) կուսակցության կողմից:
Փաստեր. Դիմողը Ֆրանսիայի` Իսպանիայի Բասկերի ազգային կուսակցության «ճյուղն» է: Որպիսի ստանա միջոցներ, մասնավորապես, Իսպանիայի կուսակցության կողմից ներդրումներ, դիմող կուսակցությունը 1998 թվականի Քաղաքական կյանքի (Ֆինանսական թափանցիկություն) մասին ակտին համապատասխան ձևավորել է ֆինանսավորման միավորում: Այնուամենայնիվ, միավորման իրավազորումը, որպես դրա գործունեության համար անհրաժեշտ պայման, մերժվել էր այն հիմքով, որ դիմող կուսակցության աղբյուրների մեծ մասը Գալիս էր այն աջակցությունից, որը ստացվում էր Իսպանիայի կուսակցությունից: 1998 թվականի ակտն արգելում էր կուսակցության ֆինանսավորումը որևէ արտասահմանյան իրավական միավորի կողմից, համապատասխանաբար, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման միավորումները չէին կարող ստանալ ֆինանսական ներդրումներ արտասահմանյան քաղաքական կուսակցությունների կողմից: Արդյունքում դիմող կուսակցության բողոքները մերժվել էին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմող կուսակցությունը բողոքարկել էր իր միջոցների ոչ բարենպաստ արդյունքներն ու քաղաքական գործունեություն ծավալելու ունակությունը, մասնավորապես, ընտրազանգվածի շրջանում, և հիմնվել էր 10-րդ ու 11-րդ հոդվածների վրա` միասին վերցրած, և 1-ին Լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածի վրա:
Օրենք. Գործը դիտարկվել է 11-րդ հովածի ներքո: Հաշվի առնելով հանգամանքների ազդեցությունը դիմող կուսակցության ֆինանսական ունակությունների վրա` հարցն այն էր, թե ամբողջությամբ իր քաղաքական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ առկա էր «օրենքով սահմանված կարգով» միջամտություն: Կառավարությունը փաստարկել էր, որ արտասահմանյան կուսակցությունների կամ կառավարությունների կողմից Ֆրանսիայի կուսակցությունների ֆինանսավորման արգելումը նպատակ է ունեցել խուսափելու կախյալ հարաբերությունների ձևավորումից, որոնք կարող են վնաս պատճառել ազգային ինքնավարության դրսևորմանը. մասնավորապես, հետապնդվող նպատակը, Կառավարության տեսանկյունից, «ինստիտուցիոնալ կարգի» պաշտպանությունն էր: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է, որ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների «կարգ» (ordre) հասկացության ֆրանսիական բովանդակությունը ներառում է նաև «ինստիտուցիոնալ կարգը»:
Քանի որ միջամտությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում, ապա այն հանգամանքը, որ քաղաքական կուսակցություններին չէր թույլատրվում ֆինանսական միջոցներ ստանալ արտասահմանյան կուսակցություններին, ինքնին 11-րդ հոդվածի հետ անհամատեղելի չէր: Բացի դրանից, Ֆրանսիայի օրենսդրի ընտրությունը, Եվրոպական Միության անդամ երկրներում հիմնադրված քաղաքական կուսակցությունների համար այս արգելքից բացառություն չսահմանելու մասին, առավել քան բավարար քաղաքական որոշում էր, որը համապատասխանաբար ներառված էր Ֆրանսիայի` թույլատրելի վերապահումների շարքում:
Մնացել էր որոշելու, թե ինչ ազդեցություն է ունեցել արգելքը դիմող կուսակցության` քաղաքական գործունեությանը ներգրավելու ունակության վրա: Բողոքարկվող միջոցները կասկածի տակ չեն դնում դիմող կուսակցության օրինականությունը կամ քաղաքական կյանքում նրա մասնակցության իրավական խոչընդոտների արժեքը կամ չի ենթադրվում, որ քաղաքական ասպարեզում նրա տեսակետների վրա գրաքննություն է իրականացվում: Չնայած դիմող կուսակցությանը մերժել են Իսպանիայի Բասկերի ազգային կուսակցության ֆինանսական օժանդակությունից, սակայն, այն միևնույն է կարող էր իր անդամների ներդրումների և անհատների` այդ թվում ոչ ֆրանսիացի, նվիրատվությունների միջոցով ֆինանսավորել իր քաղաքական գործունեությունը:
Օրենքում առկա չէր որևէ խոչընդոտ այլ ֆրանսիական կուսակցությունների կողմից ֆինանսական միջոցներ ստանալու կամ ընտրական քարոզարշավները ֆինանսավորող Ֆրանսիայի պետական ֆինանսավորման համակարգից օգտվելու հարցում: Ճշմարտացի է այն, որ դիմող կուսակցության սույն գործով հայտնված ֆինանսական միջոցները տեսական (վերացական) են եղել. հաշվի առնելով վերջինիս քաղաքական նպատակները` քիչ հավանական է եղել, որ այն ֆինանսական օժանդակություն կունենար այլ ֆրանսիական կուսակցության կողմից, հաշվի առնելով վերջինիս աշխարհագրական գործունեության ոլորտը: Ավելի հավանական է եղել մասնակցել տեղական, քան խորհրդարանական ընտրություններին, ուստի` հազիվ թե նա հայտնվեր այնպիսի դրության մեջ, որ օգտվեր պետական ֆինանսական միջոցներից (որը հիմնված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա): Իր թեկնածուներն, այնուամենայնիվ, կարող էին օգտվել բոլոր այն առավելություններից, որոնցից օգտվում էին մյուս կուսակցություններն իրենց ընտրական քարոզարշավների ֆինանսավորման պայմաններում: Հետևաբար, թեև Իսպանիայի Բասկերի ազգային կուսակցության կողմից ներդրումներ ստանալու արգելքն ազդեցություն է ունեցել դիմող կուսակցության ֆինանսների վրա, սակայն այդ դրությունը, որում որպես հետևանք հայտնվել է կուսակցությունը, չի տարբերվում որևէ այլ փոքր կուսակցության դրությունից, որը երբևէ բախվել է ֆինանսական միջոցների անբավարարության խնդրին:
Եզրակացություն. 11-րդ հոդվածի խախտում առկա չէ, այդ թվում` առանձին, թե 10-րդ հոդվածի հետ համակցված (6 ձայնով՝ ընդդեմ 1-ի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy