© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 168
2013թ. նոյեմբեր
Pichkur-ն ընդդեմ Ուկրաինայի - 10441/06
Վճիռ 07.11.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 14
Խտրականության արգելում
Ծերության կենսաթոշակի վճարման դադարեցումն այն հիմքով, որ շահառուն մշտապես բնակվել է արտերկրում. խախտում
Փաստեր. 1996 թվականին դիմումատուն, որը բնակվում էր Ուկրաինայում, պաշտոնաթող էր եղել և սկսել ծերության կենսաթոշակ ստանալ: 2000 թվականին նա արտագաղթել էր Գերմանիա: 2005 թվականին, երբ հայնատբերվեց, որ դիմումատուն մշտապես բնակվում է արտերկրում, Ուկրաինայի իշխանությունները որոշել են դադարեցնել նրա կենսաթոշակի վճարումները` ղեկավարվելով Պետական ընդհանուր կենսաթոշակների (պարտադիր ապահովագրության) մասին օրենքի համապատասխան դրույթներով: 2009թ. հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի Սահմանադրական դատարանն այդ դրույթները Սահմանադրությանը հակասող էր ճանաչել: 2011 թվականին Ուկրաինայի շրջանային դատարանը կարգադրել էր պետական մարմիններին վերսկսել դիմումատուի կենսաթոշակի վճարումները` սկսած Սահմանադրական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Շրջանային դատարանի վճիռը անփոփոխ էր թողնվել գործի վերաքննության ընթացքում:
Իրավունք. Կոնվենցիայի Հոդված 14` թիվ 1 Արձանագրության հոդված 1-ի հետ համակցությամբ. Դիմումատուն չէր կարող շարունակել պնդել, որ 2009թ. հոկտեմբերի 7-ից հետո ընկած ժամանակահատվածում ինքը հանդիսացել է վիճարկվող խախտման զոհ: Ինչ վերաբերում է դրան նախորդող ժամանակահատվածին, ապա անկախ այն հանգամանքից, թե նա շարունակել է բնակվել Ուկրաինայում կամ վերադարձել այնտեղ բնակվելու համար, նա պետք է շարունակեր ստանալ կենսաթոշակը: Հետևաբար, նրա շահերն ընկնում էին թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի շրջանակի ներքո, ինչը բավարար էր, որպեսզի 14-րդ հոդվածը կիրառելի լիներ: Դիմումատուն բողոքել է բնակության հիմքով վերաբերմունքի տարբերակման վերաբերյալ, ինչը 14-րդ հոդվածի նպատակների իմաստով հանդիսանում էր անձնական կարգավիճակի բաղադրատարր: Սույն գործը պետք է տարբերակել Carson-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործից, որով տարբերակված վերաբերմունքն առնչվում էր որոշ օտարերկրյա պետություններում բնակվող անձանց կենսաթոշակների ինդեքսավորում չանցկացնելու հարցին, մինչդեռ ոչ ոք, որպես այդպիսին, կասկածի տակ չէր դրել դիմումատուների կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այնուամենայնիվ, սույն գործով կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնին փոխկապակցված էր դիմումատուի բնակության վայրից, որի արդյունքում դիմումատուն՝ երկար տարիներ աշխատելով և ներդրումներ անելով Ուկրաինայի կենսաթոշակային համակարգի մեջ, ամբողջությամբ զրկվել էր իր կենսաթոշակից սոսկ այն պատճառով, որ նա այլևս չէր բնակվում այնտեղ: Նա գտնվում էր համեմատաբար նույն իրավիճակում ինչպես և Ուկրաինայում բնակվող կենսաթոշակառուները: Իշխանությունների կողմից որևէ հիմնավորում չէր տրամադրվել վերաբերմունքի տարբերակման վերաբերյալ: Այդ համատեքստում, Կառավարությունը չէր հիմնվել միջազգային համագործակցության նկատառումների վրա: Բնակչության տեղաշարժի, միջազգային համագործակցության և ինտեգրման մակարդակի աճը, ինչպես նաև բանկային ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտների զարգացումներն այլևս չեն կարող հիմնավորել արտերկրում բնակվող շահառուների սոցիալական ապահովության վճարների տեխնիկական հիմքով սահմանափակումները: Հետևաբար, խնդրո առարկա վերաբերմունքի տարբերակումը հանդիսանում է 14-րդ հոդվածի խախտում` թիվ 1 Արձանագրության հոդված 1-ի հետ համակցությամբ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 5,000 եվրո որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե՛ս Carson-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], 42184/05, 16 մարտ 2010թ., Նախադեպային տեղեկատու թիվ 128)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy