© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 181-ի վերաբերյալ
2015թ. հունվար
Պետրոպավլովսկիսն ընդդեմ Լատվիայի - 44230/06
Դատավճիռ 13.1.2015 [IV բաժանմունք]
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015թ: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Coureuropéenne des droits de l’homme, 2015. La présentetraductionaétéeffectuée avec le soutien du Fondsfiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droitsd’auteur à la fin du présent document.
Հոդված 10
Հոդված 10-1
Ազատ արտահայտվելու իրավունք
Հոդված 11
Հոդված 11-1
Հավաքների և միավորման ազատություն
Քաղաքացիություն շնորհելու մերժում Կառավարության լեզվի քաղաքականության դեմ շարժման առաջնորդին՝ Հոդվածներ 10 և 11՝ Կիրառելի չեն
Փաստեր՝ Դիմումատուն եղել է Լատվիայի հանրապետությունում «մշտական բնակիչ և ոչ քաղաքացի»։ Սա մի իրավական կարգավիճակ է, որը շնորհվել էր նախկին Խորհրդային միության քաղաքացիներին, ովքեր կորցրել էին իրենց քաղաքացիությունը Խորհրդային միության փլուզումից հետո, բայց կոչվելով վերոնշյալ ձևով՝ ի վերջո որևէ այլ քաղաքացիություն ձեռք չէին բերել։ Դիմումատուն մեկն էր մի շարժման առաջնորդներից, ովքեր բողոքում էին Լատվիայում 2003-2004թթ. կրթական բարեփոխումների դեմ։ Այդ ընթացքում նա հանրային հայտարարություններ էր արել՝ պաշտպանելով ռուսախոս համայնքի ռուսերեն լեզվով կրթության իրավունքը և կոչ անելով պահպանել պետական ֆինանսավորմամբ դպրոցները, որտեղ ռուսերենը դասավանդման միակ լեզուն էր։ 2004թ. Լատվիայի քաղաքացիություն ստանալու նրա դիմումը մերժվել էր կառավարության կողմից, և դրան հաջորդած բողոքները նույնպես չէին հաջողել։ Եվրոպական դատարան ներկայացրած իր գանգատում նա բողոքել էր, որ այդ մերժումը եղել է պատժիչ միջոց, որը կիրառվել է իր նկատմամբ, որովհետև ինքը քննադատել է կառավարությանը։
Իրավունք – Հոդվածներ 10 և 11. Դատարանը չկարողացավ տեսնել, թե ինչպես գանգատարկուին լատվիայի քաղաքացիություն շնորհելու մերժումը կարող էր խանգարել նրան կառավարության քաղաքականության հետ կապված իր անհամաձայնությունն արտահայտելու կամ ցույցերին ու շարժումներին մասնակցելու հարցում։ Նրա հպատակագրման (քաղաքացիության շնորհման) մասին որոշումը չէր կարող համարվել պատիժ նրա կարծիքների համար, և այն չէր թուլացրել հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ բաց արտահայտվելու և քննարկումներին մասնակցելու նրա վճռականությունը։ Հակառակը, կրթության բարեփոխումների վերաբերյալ նրա տեսակետները լայնորեն լուսաբանվել էին լրատվամիջոցներում, և նա քաղաքականորեն ակտիվ էր եղել նույնիսկ այն բանից հետո, երբ մերժվել էր քաղաքացիության համար ներկայացված նրա դիմումը։ Նա երբեք քրեական պատժի չէր ենթարկվել իր կարծիքն արտահայտելու կամ որևէ ցույցի մասնակցելու համար։
Բացի այդ, միջազգային իրավունքի համաձայն, հպատակագրման մասին որոշումները այնպիսի խնդիրներ էին, որոնք հիմնականում են ենթակա էին ներպետական ընդդատությանը, և սովորաբար հիմնված էին այնպիսի չափանիշների վրա, որոնց նպատակն էր կապ ստեղծել պետության և քաղաքացիություն հայցող անձի միջև։ Ո՛չ Եվրոպական կոնվենցիան և ո՛չ էլ ընդհանրապես միջազգային իրավունքը որոշակի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք չէին նախատեսում։ Ներպետական օրենսդրությունում չկար որևէ նշում, թե դիմումատուն ունեցել է Լատվիայի քաղաքացիության անվերապահ իրավունք, կամ որ իշխանությունների որոշումը կարող է դիտվել որպես կամայական։
Ազատ արտահայտվելու և հավաքների մասնակցելու իր իրավունքն իրականացնելիս դիմումատուն ազատ էր՝ չհամաձայնելու կառավարության քաղաքականությունների հետ այնքան ժամանակ, քանի դեռ քննադատությունը տեղի էր ունենում օրենքով սահմանված կարգով։ Այսպիսի քննադատության սահմանները ավելի լայն էին, երբ վերաբերում էին կառավարությանը, քան առանձին քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի վերաբերելու դեպքում։ Սակայն սա լիովին տարբերվում էր քաղաքացիության շնորհման չափանիշների և ընթացակարգի խնդիրներից, որոնք երկուսն էլ որոշվում էին ներպետական իրավունքի համաձայն։ Շատ իրավակարգերում քաղաքացիության ձեռք բերումն ուղեկցվել է հավատարմության երդումով, որով անհատը երդվել է հավատարիմ մնալ պետությանն ու նրա Սահմանադրությանը, ինչպես սույն գործում։ Նման պահանջը, ինչն անհրաժեշտ էր առանձնացնել որևէ որոշակի կառավարությանը հավատարմության երդում տալու չափանիշից, կարող էր համարվել պատժիչ միջոց, որը կարող է միջատմել ազատ արտահայտվելու և հավաքներին մասնակցելու ազատության իրավունքներին։ Ավելի շուտ սա մի չափանիշ էր, որը պետք է բավարարեր ցանկացած անձ, ով փորձում էր ստանալ Լատվիայի քաղաքացիություն՝ հպատակագրման միջոցով։
Եզրակացություն՝ Հոդվածներ 10-ը և 11-ը կիրառելի չեն (միաձայն)
(Տես նաև Սլիվենկոն ընդդեմ Լատվիայի [GC], 48321/99, 9-ը հոկտեմբերի 2003թ., Տեղեկատվական ծանուցում 57; Կոլոսովսկին ընդդեմ Լատվիայի (դեկտ.), 50183/99, 29-ը հունվարի, 2004թ., Տեղեկատվական ծանուցում 60; Սիսոևան և այլոք ընդդեմ Լատվիայի ցուցակից հանելը [GC], 60654/00, 15-ը հունվարի, 2007թ., Տեղեկատվական ծանուցում 93 և Ֆեհերն ու Դոլնիկն ընդդեմ Սլովակիայի (դեկտ.), 14927/12 և 30415/12, 21-ը մայիսի, 2013թ.)։
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy