© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 163
2013թ. մայիս
Petukhova-ն ընդդեմ Ռուսաստանի - 28796/07
Վճիռ 02.05.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 5
Հոդված 5-1-բ
Դատարանի օրինական կարգադրությունը
Դատարանի անօրինական կարգադրությամբ անձի կալանավորումը ոստիկանության բաժանմունքում՝ հոգեբուժական զննում անցնելու նպատակով. խախտում
Փաստեր. 2006թ. հունվարին ոստիկանությունը դիմեց պոլիկլինիկային, որպեսզի վերջինս իրականացնի դիմումատուի հոգեբուժական զննումը՝ վերջինիս վարքագծի վերաբերյալ հարևանների բողոքների հիման վրա: Յոթ ամիս հետո, հիմնվելով միայն ոստիկանության կողմից ներկայացված այն ապացույցների վրա, որ դիմումատուն այդ ժամանակ հրաժարվել էր անցնել կամավոր հոգեբուժական զննում՝ պոլիկլինիկայում աշխատող հոգեբույժը դիմումատուի պարտադիր բժշկական զննման համար միջնորդություն ներկայացրեց շրջանային դատարան: 2006թ. օգոստոսի 18-ին բժշկի պահանջը բավարարվում է դիմումատուի բացակայությամբ: 2006թ. դեկտեմբերի 1-ին պոլիկլինիկայի պահանջով ոստիկանությունը դիմումատուին ձերբակալում և բերման է ենթարկում ոստիկանության բաժանմունք, այնտեղ նրան պահում են չորս ժամ նախքան պոլիկլինիկա տեղափոխելը, որտեղ ի վերջո նրան տեղեկացնում են դատարանի կարգադրության մասին: Դիմումատուի ներկայացված բողոքներն ընդդեմ իր պարտադիր զննումը լիազորող որոշման մերժվեցին: Եվրոպական դատարանին ներկայացրած գանգատում, դիմումատուն բողոքում էր, որ 2006թ. դեկտեմբերի 1-ին ոստիկանության բաժանմունքում իրեն անօրինական կերպով զրկել էին իր ազատությունից:
Իրավունք. Հոդված 5 § 1 (բ). 2006թ. օգոստոսի 18-ին կայացրած շրջանային դատարանի որոշման նպատակը՝ համաձայն 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի չէր հանդիսացել դիմումատուին` որպես հոգեկան հիվանդի պարտադիր հոսպիտալացնելը, այլ հետապնդել էր նրա հոգեբուժական զննումն ապահովելու նպատակ, որից դիմումատուն ենթադրաբար հրաժարվել էր: Դիմումատուի իրավունքների սահմանափակման համար հիմք էր հանդիսացել 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում ամրագրված բացառությունը, որը թույլ էր տալիս անձին զրկել ազատությունից` «դատարանի օրինական կարգադրությանը» չենթարկվելու համար: Հետևաբար, Դատարանը պետք է որոշեր, թե արդյո՞ք դատարանի կարգադրությունն եղել էր օրինական և իրականացվել էր նշված դրույթին համապատասխան:
Համաձայն Ռուսաստանի օրենսդրության` հարկադիր հոգեբանական բուժումը կարող էր իրականացվել միայն բացառիկ հանգամանքներում և միայն այն դեպքում, երբ հոգեբուժական զննումից հրաժարվելու փաստը պատշաճ կերպով արձանագրվել էր հոգեբույժի կողմից, հաստատվել էր ապացույցներով և ուսումնասիրվել դատավորի կողմից: Ինչ վերաբերում է դիմումատուին, ապա նա հավաստիացրել էր, որ երբևէ չէր հրաժարվել հոգեբուժական զննումն անցնելուց: Դատարանին ներկայացրած փաստաթղթերից երևում էր, որ դիմումատուի կողմից համաձայնության ենթադրյալ բացակայությունը նշվել էր միայն հարկադիր զննում անցնելու համար ներկայացված պահանջի մեջ և հաստատվել էր բացառապես յոթ ամիս հետո հոգեբույժի` ոստիկանի հետ ունեցած զրույցով: Ավելի հատկանշականն այն էր, որ շրջանային դատարանը լիազորել էր դիմումատուի հարկադիր հոգեբուժական զննումն իրականացնել առանց մանրամասն պարզելու, թե արդյո՞ք նա իրականում ոստիկանի հետ ունեցած խոսակցության ժամանակ հրաժարվել էր անցնել բժշկական զննումը, կամ հետագայում փոխել էր իր որոշումը: Հետևաբար, 2006թ. օգոստոսի 18-ին շրջանային դատարանի կայացրած որոշումը անօրինական էր:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի պատկան մարմինների կողմից այդ կարգադրությունը իրականացնելուն, Դատարանը վկայակոչեց, որ դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար այն անձինք, ովքեր զրկվել են ազատությունից, պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարգադրությանը ենթարկվելու և այն չկատարելու հնարավորություն ունենան: Տեղական մարմինների կողմից (տվյալ դեպքում բժշկական հաստատությունն ու ոստիկանությունը) առաջարկված բժշկական զննումն անցնելու մերժումը` նախքան տվյալ խնդրի շուրջ դատարանի կայացրած որոշումը, միանշանակ չէր ենթադրում, որ դիմումատուն հրաժարվել էր ենթարկվել դատարանի հեղինակավոր որոշմանը: Ավելին, չէր ապացուցվել այն, որ դիմումատուին տեղեկացրել էին 2006թ. օգոստոսի 18-ին ընդունված դատարանի կարգադրության մասին, կամ որ վերջինիս այդ կարգադրությանը ենթարկվելու հնարավորություն է ընձեռնվել: 2006թ. դեկտեմբերին 1-ին դիմումատուն, անտեղյակ լինելով երեք ամիս առաջ դատարանի կողմից տված կարգադրության մասին, անսպասելիորեն բերման էր ենթարկվել ոստիկանական բաժին և անմիջապես հոգեբուժական հաստատություն տեղափոխվելու փոխարեն, կալանավորվել էր այնտեղ չորս ժամով: Չէր հիմնավորվել դատարանի կարգադրությունը կատարելու համար դիմումատուին ոստիկանության բաժանմունքում կալանավորված պահելու անհրաժեշտությունը: Հետևաբար, դիմումատուի կալանավորումը անօրինական էր:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 3,000 եվրո`(EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy