© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 170
2014թ. հունվար
Պլաչին ընդդեմ Իտալիայի, 48754/11
Վճիռ 2014թ. 01. 21 [II բաժանմունք]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք/Պոզիտիվ պարտավորություններ (հիմնական գործոն)
Զինվորական բժշկական հանձնաժողովի կողմից զինծառայողի հոգեկան խանգարումը ժամանակին չհայտնաբերումը. խախտում:
Փաստեր - Դիմողը բանակ է զորակոչվել 1994թ. հունիսին` երկու բժշկական զննություններից հետո, որոնց արդյունքում նա համարվել է պիտանի զինվորական ծառայության համար: Հետագա ամիսների ընթացքում նա ենթարկվել է տարբեր կարգապահական միջոցառումների, այդ թվում` 24 օրվա ազատազրկման` ոչ պատշաճ վարքի պատճառով: Նա ավելի ուշ հոսպիտալացվել է և նրա մոտ ախտորոշվել է հոգեկան տագնապի խանգարմունք մինչև 1995թ. ապրիլ ամիսը, երբ նա ճանաչվել է ոչ պիտանի: Նա վնասների փոխհատուցման հայց է ներկայացրել` պնդելով, որ իր զինվորական ծառայության և իր հիվանդության միջև առկա է պատճառահետևանքային կապ, կամ որպես այլընտրանք, որ իր հիվանդությունը չի հայտնաբերվել բժիշկների կողմից, ովքեր նրան պիտանի են ճանաչել զինվորական ծառայության համար: Սակայն նրա պահանջը մերժվել է Պաշտպանության նախարարության որոշմամբ, որը հետագայում` 2011թ. բավարարվել է Գերագույն վարչական դատարանի կողմից:
Իրավունք - Հոդված 3. Դատարանը համոզված չէ, որ իտալական իշխանություններն անփույթ են գործել: Նախքան իր զորակոչը` դիմողը ենթարկվել է բժշկական հետազոտության, ըստ որի` նա պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար, չնայած որոշ վրիպումների: Դիմողը կասկածի տակ չէր դրել եզրակացություն տված բժիշկների որակավորումը կամ փորձը: Նա նաև չի բողոքել իր առողջական վիճակից կամ չի պահանջել երկրորդ եզրակացություն: Հետևաբար, դիմողին զորակոչելիս իտալական իշխանությունները լուրջ հիմքեր ունեին ենթադրելու, որ նրա վիճակն այնպիսին է, որ բանակ զորակոչվելու դեպքում նա կունենա արգելված վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգ:
Սակայն ինչ վերաբերում է հետագա իրադարձություններին` Դատարանը նշել է, որ առաջին վեց ամիսների ընթացքում դիմողի վերադաս անձինք չեն կարծել, որ դիմողի կրկնվող անհնազանդությունը կարող է լինել հոգեբանական խնդիրների արդյունք. այն ակնհայտ է դարձել նոր վերադասի հրամանով դիմողին մեկ այլ բաժին տեղափոխելուց հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Միայն դրանից հետո նրա առողջությունն ու բարվոքությունը գտնվել են բժիշկների համապատասխան հսկողության ներքո: Կառավարությունը չի տրամադրել մանրամասներ դիմողի վերադաս անձանց իրավասության վերաբերյալ, ներառյալ այն հարցի շուրջ, թե արդյոք կա որևէ վերապատրաստված անձնակազմ, որը պատասխանատու է նման իրավիճակներում: Այն նաև չի նշել նմանատիպ իրավիճակների պրակտիկա կամ կանոններ և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այնպիսի իրավիճակներում: Չի ապացուցվել նաև այն, որ դիմողին մատչելի են եղել որևէ հոգեբանական աջակցություն կամ քննություն կամ վերահսկողություն: Հետևաբար, դիմողն սկզբնական վեց ամիսների ընթացքում եղել է իր իսկ տնօրինության ներքո (մեկ ամսվա ուսուցումից հետո), որի ընթացքում նա ենթարկվել է այնպիսի վերաբերմունքի, որը գուցեև ճնշող չէր լինի առողջ անձի համար, իսկ տվյալ դեպքում, ըստ երևույթին, ծանրացուցիչ հանգամանք էր մտավոր տկարություն ունեցող անձի համար: Թեև չի կարելի բացառել, որ նույնիսկ ամենօրյա պարտականությունները կարող էին որոշակի հանգամանքներում առաջացնել այդ խնդիրը. սույն գործում դիմողը բազմիցս պատժվել է, վեց ամսվա ընթացքում` ընդհանուր առմամբ 29 օրով: Կրկին, գուցեև պատիժները կարող են աննշան հետևանք ունենալ առողջ անձանց վրա, սակայն դիմողի նման անձի վրա ազդեցությունը դրանց կարող է ոչ միայն հանդիսանալ երկարատև վտանգող հանգամանք, ինչպես դիմողի դեպքում է, այլ նաև ակնթարթային ազդեցություն ունենալ անձի ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա` խաթարելով այն ամբողջ կյանքի ընթացքում: 1995թ. բժշկական զեկույցում արձանագրվել է, որ դիմողը տառապում էր «դիսֆորիայով և ծայրահեղ տագնապալի խանգարումունքով» և, ընդգծել է, որ զինվորական ծառայությունը նրա մոտ առաջացրել է սթրես: Պետք է նշել, որ նրա խոցելիությունը, տառապանքը, որ նա կրել է ցանկացած հերթական զինակոչիկի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է: Զինվորական բժշկական հանձնաժողովի կողմից նման վիճակի ժամանակին չհայտնաբերման և չարձագանքման կամ ցանկացած գործողությունների բացակայության դեպքում, որոնք կարող են կանխել նման երևույթները, Պետությունը չի ապահովել այն պայմանները, որոնց պարագայում դիմողը կկատարեր իր զինվորական ծառայությունն այնպիսի հանգամանքներում, որոնք համատեղելի են 3 - րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքների հետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նաև գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` անկողմնակալ դատարանի կողմից արդար դատաքննության և հավասարության սկզբունքների չպահպանման առումով:
Հոդված 41. 40,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, նյութական վնասին առնչվող պահանջը մերժվել է:
(Տես նաև` Կայանկինն ընդդեմ Ռուսաստանի, 24427/02, 2010թ. փետրվարի 11 և Բակլանովան ընդդեմ Ուկրաինայի 44425/08, 2013թ. հոկտեմբերի 24):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy