© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 156
2012թ. հոկտեմբեր
Plesó-ն ընդդեմ Հունգարիայի - 41242/08
Վճիռ 02.10.2012թ. [Բաժանմունք II]
Հոդված 5
Հոդված 5-1-ե
Հոգեկան հիվանդներ
Բժշկական նկատառումներով հոգեկան հիվանդության պատմության չունեցող և իր կամ այլ անձանց համար վտանգ չներկայացնող անձին կալանքի վերցնելը. խախտում
Փաստեր. Մտահոգված լինելով դիմումատուի վարքագծով` վերջինիս հարազատները ուղարկում են նրան բժշկական հետազոտության: Դիմումատուին ախտորոշում են պարանոյիդ շիզոֆրենիա հիվանդությամբ, իսկ դիմումատուի բժիշկը դիմում է դատարան` նրա հարկադիր ստացիոնար բուժման թույլտվությունը ստանալու համար: Լսելով դիմումատուի բժշկի և շահագրգիռ կողմերի ներկայացրած փաստարկները նրա վարքագծի վերաբերյալ և հիմք ընդունելով քառասունհինգ րոպե տևողությամբ դատական նիստի ընդմիջման ընթացքում իրականացրած հոգեբուժական եզրակացությունը` շրջանային դատարանը դիմումատուին հարկադիր բուժելու մասին որոշում է կայացնում:
Իրավունք. Հոդված 5 § 1 (ե). Դատարանը վկայակոչեց առնվազն երեք պայման, որոնց հիման վրա իրականացվում էր հոգեկան հիվանդների օրինական կալանքը` տվյալ անձի հոգեկան խանգարումը պետք է հիմնավոր կերպով ապացուցված լիներ, հոգեկան խանգարումը պետք է այնպիսի տեսակի կամ այն աստիճանի լիներ, որը բավարար կլիներ հարկադիր հոսպիտալացումն իրականացնելու համար, և հարատև հոսպիտալացման համար հիմք պետք է հանդիսանար նման խանգարման անբուժելիությունը: Այնպիսի լուրջ միջոցի կիրառումը, ինչպիսին կալանավորումն էր, արդարացված էր միայն այն դեպքում, երբ անհատի կամ հասարակության շահերը պաշտպանելու նպատակով ավելի մեղմ միջոցների կիրառումը բավարար չէին:
Սույն գործով դիմումատուի հոսպիտալացումը կատարվել էր այն հիմքով, որ նա «լուրջ վտանգ» էր ներկայացնում իր սեփական առողջությանը*: Նման ոչ հստակ իրավական հասկացության բավականին հանպատրաստ կիրառումը հատկապես մտահոգիչ էր` հաշվի առնելով այն անվիճելի փաստը, որ դիմումատուն որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում իր կամ մյուսների համար: Իշխանությունները պետք է ավելի շրջահայաց լինեին այս խնդրի շուրջ` հաշվի առնելով, որ Կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումը, որոնք վերաբերում էին հատկապես այնպիսի խոցելի խմբերին ինչպիսիք են հոգեկան հիվանդները, պետք է հիմնավորված լինեին «չափազանց ծանրակշիռ փաստարկներով»: Փոխարենը, շրջանային դատարանը հիմնվել էր մեծ մասամբ բացառապես բժշկական եզրակացության վրա, սա մի մոտեցում էր, որը դժվար էր համաձայնեցնել էական նշանակություն ունեցող անկախ և անկողմնակալ դատական որոշման հետ մասնավորապես այնպիսի գործերում, երբ խոսքը վերաբերում էր անձնական ազատությանը` հատկապես, երբ սույն գործում փորձագետի վճռորոշ բժշկական եզրակացությունը կազմվել էր քառասունհինգ րոպե տևողությամբ դատական նիստի ընդմիջման ընթացքում: Հետևաբար, թեև դիմումատուին կալանքի վերցնելը ըստ ներպետական օրենսդրության ունեցել էր օրինական հիմք, ընթացակարգը լիովին զուրկ չէր կամայականությունից:
Ավելին, նույնիսկ ենթադրելով, որ սույն գործում «օրինականության» պայմանը պահպանվել էր, և որ դիմումատուի հոգեկան հիվանդ լինելու փաստը հիմնավորված էր, Դատարանը գտավ, որ կառավարության ներկայացված փաստարկները համոզիչ չէին այն իմաստով, թե արդյո՞ք հոգեկան խանգարումը այն տեսակի կամ աստիճանի էր, որ անհրաժեշտ էր դիմումատուի պարտադիր կալանքը: Հաշվի առնելով, որ դիմումատուի առողջությանը անմիջական վտանգ չէր սպառնում և որ համապատասխան ուշադրություն պետք է դարձվեր այն հարցին, թե արդյո՞ք բժշկական միջամտությունը կբարելավեր դիմումատուի վիճակը կամ կկանխեր նրա վիճակի վատթարացումը` գործող իշխանությունները պարտավոր էին պահպանել արդար հավասարակշռությունը մրցակցող շահերի միջև` ելնելով մի կողմից հասարակության պատասխանատվությունից՝ սահմանափակ կարողություններով անձանց համար հնարավորինս լավագույն առողջապահական խնամք ապահովելու նպատակով, իսկ մյուս կողմից հաշվի առնել այդ անձի անօտարելի ինքնորոշման իրավունքը (այդ թվում՝ հոսպիտալացումից կամ բժշկական միջամտությունից հրաժարվելու իրավունքը, որը «հիվանդ լինելու իրավունքն է»): Քանի որ խնդրո առարկան հանդիսանում էր Կոնվենցիայով ամրագրված հիմնական իրավունքը (անձնական ազատություն), այս հարցում պետությանը ընձեռնված չէր թույլատրելի հայեցողության լայն շրջանակ: Իսկապես, հարկադիր հոսպիտալացումը կարող էր իրականացվել միայն որպես վերջին միջոց ավելի մեղմ այլընտրանքային միջոցների բացակայության դեպքում, և եթե այն նպաստեր առողջության բարելավմանը՝ առանց շահագրգիռ անձի վրա անհամաչափ բեռ դնելու: Դիմումատուի գործով պահանջվող արդար հավասարակշռությունը պահպանելու համար իրական ջանքեր չէին գործադրվել: Հանգամանալից կերպով չէր ուսումնասիրվել դիմումատուի հոսպիտալացումից հրաժարվելու ռացիոնալ և իռացիոնալ բնույթը, նախատեսված բուժման փաստացի բնույթը, բժշկական այն օգուտը, որ կարող էր լինել, ինչպես նաև զննման կամ ամբուլատոր խնամքի հնարավորությունների ժամանակահատվածը: Վերջապես, որևէ ծանրակշիռ փաստարկ չէր ներկայացվել` դիմումատուի համաձայնության բացակայությունը հիմնավորելու համար, թեև նա պահպանել էր իր իրավունակությունը ամբողջությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` կարելի էր եզրակացնել, որ դիմումատուին ազատությունից զրկելու մասին որոշումը հիմնված չէր գործին առնչվող գործոնների գնահատման վրա, ուստի Դատարանը եզրահանգեց, որ դիմումատուի հոգեկան խանգարումը այն տեսակի կամ աստիճանի չէր, որպեսզի հանգեցներ նրա պարտադիր կալանքին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
* Առողջապահության մասին օրենքի 188-րդ հոդվածը՝ 200-րդ հոդվածի համակցությամբ սահմանում է պարտադիր ինստիտուցիոնալ բուժում այն հոգեկան հիվանդների համար, ովքեր էական վտանգ են ներկայացնում իրենց կամ ուրիշների կյանքի, մարմնի կամ առողջության համար:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy