© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 153
հունիս 2012
Պողոսյանը և Բաղդասարանն ընդդեմ Հայաստանի - 22999/06
Վճիռ 12.6.2012թ. [Երրորդ բաժանմունք]
7-րդ արձանագրության 3-րդ հոդված
Փոխհատուցում
Դատական սխալի զոհի կողմից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու անհնարինություն. խախտում
Հոդված 13
Արդյունավետ իրավական պաշտպանության միջոց
Ոստիկանության դաժան վերաբերմունքի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու անհնարինություն. խախտում
Փաստեր – 1999թ.առաջին դիմումատուն մեղավոր է ճանաչվել սպանության և բռնաբարության մեջ և դատապարտվել տասնհինգ տարվա բանտարկության: Այնուամենայնիվ նա շարունակել է պնդել իր անմեղությունը և 2004թ. նա արդարացվել է և ազատվել է բանտից: Սպանության նախնական քննությունն իրականացրած ոստիկաններից երկուսը հետագայում դատապարտվել են պաշտոնական լիազորություններն անցնելու համար, երբ համայնքային դատարանը գտել է, որ նրանք խոստովանություն կորզելու նպատակով դաժան վերաբերմունքի են արժանացրել առաջին դիմումատուին: Առանձին քաղաքացիական դատավարության արդյունքում առաջին դիմումատուին տրվել է չստացված եկամտի փոխհատուցում, սակայն նրա հայցը ոչ նյութական վնասի փոխհատուցման մասին մերժվել է այն հիմքով, որ քաղաքացիական օրենսգիրքը նման վնասի փոխհատուցում չի նախատեսում:
Իրավունք – Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածներ: Կոնվենցիայի մեկ այլ դրույթի իրական խախտման առկայությունը 13-րդ հոդվածի կիրառման նախապայման չի հանդիսանում: Այդ դրույթի կիրառության համար ընդամենը անհրաժեշտ է Կոնվենցիայի իմաստով վիճարկելի պահանջ: Առաջին դիմումատուն անկասկած ունեցել է այդպիսի պահանջ, քանի որ ներպետական դատարանները միանշանակ սահմանել են, որ նա արժանացել է ոստիկանության դաժան վերաբերմունքին: Հետևաբար 13-րդ հոդվածը կիրառելի է անկախ այն փաստից, որ Դատարանը չէր կարող քննել առաջին դիմումատուի գանգատի էությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն քանի որ նրա նկատմամբ վատ վերաբերմունք է ցույց տրվել մինչև Հայաստանի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Դատարանը նախկինում քննած գործերով գտել է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթների` 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումների հետ կապված իրավական պաշտպանության միջոցների շարքում: Առաջին Դիմումատուի համար ներպետական օրենսդրությամբ այդպիսի փոխհատուցման անմատչելիության հետևանքով, նա զրկված է եղել արդյունավետ իրավական պաշտպանության միջոցից:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
7-րդ արձանագրության 3-րդ հոդված: Հաշվի առնելով, որ առաջին Դիմումատուն արդարացվել է և նա դիմել է փոխհատուցում ստանալու համար Հայաստանի համար 7-րդ արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, Դատարանը ժամանակային իրավասություն ունի այդ գանգատի հետ կապված և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածը կիրառելի է: Մինչ այդ դրույթը երաշխավորում է շահագրգիռ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան փոխհատուցման վճարումը, փոխհատուցումը ենթակա է վճարման նույնիսկ եթե ներպետական օրենսդրությունը կամ պրակտիկան այդպիսի փոխհատուցման դրույթներ չի պարունակում: Ավելին, 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի նպատակը պարզապես սխալ դատապարտման արդյունքում պատճառված նյութական վնասի փոխհատուցումը չէ, այլ նաև դատական սխալի հետևանքով դատապարտված անձին պատճառված ոչ նյութական վնասի, ինչպես օրինակ հոգեկան տառապանքների, տագնապի, անհարմարության և կյանքի հաճույքներից զրկված լինելու փոխհատուցումը: Առաջին Դիմումատուի համար այդպիսի փոխհատուցումը մատչելի չի եղել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 30,000 եվրո առաջին դիմումատուին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy