© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ.142
հունիս 2011
Պոնոմորյովն ընդդեմ Բուլղարիայի - 5335/05
Վճիռ 21.6.2011թ. [Չորրորդ բաժանմունք]
Հոդված 14
Խտրականություն
Կացության մշտական կարգավիճակ չունեցող օտարերկրացիների` միջնակարգ դպրոցի ուսման վարձ վճարելու պահանջ.խախտում
Փաստեր – Ազգային կրթության մասին 1991թ. օրենքի համաձայն միայն Բուլղարիայի քաղաքացիները և որոշակի կատեգորիայի օտարերկրացիներն են օգտվում անվճար տարրական և միջնակարգ կրթության իրավունքից: Դիմումատուները մոր հետ Բուլղարիայում բնակվող երկու ռուս դպրոցական են: Խնդրո առարկա ժամանակահատվածում, նրանց մայրն ուներ կացության կարգավիճակ, իսկ դիմումատուները իրավունք ունեին որպես ընտանիքի անդամներ բնակվել նրա հետ: Եվրոպական դատարան ներկայացրած իրենց գանգատում դիմումատուները բողոքել են խտրականությունից, որի արդյունքում նրանցից պահանջվում է վճարել (800 եվրո և 2,600 եվրո համապատասխանաբար) Բուլղարիայում միջնակարգ կրթություն ստանալու համար, ի տարբերություն Բուլղարիայի քաղաքացիների և կացության մշտական կարգավիճակ ունեցող օտարերկրացիների:
Իրավունք – Կոնվենցիայի 14-րդ հոդվածը 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածի հետ համակցությամբ:
(ա) Կիրառելիություն – Խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ուսումնական հաստատությունների մատչելիությունը հանդիսանում է Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված իրավունքի անքակտելի մասը: Դիմումատուները ընդունվել և հաճախել են միջնակարգ դպրոցներ, որոնք հիմնադրվել և կառավարվել են բուլղարական պետության կողմից, սակայն հետագայում նրանցից վճար է պահանջվել միջնակարգ կրթությունը շարունակելու նպատակով դպրոց հաճախելու համար` կապված նրանց քաղաքացիության և ներգաղթյալի կարգավիճակի հետ: Գանգատը, հետևաբար, ենթակա է 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածի գործողությանը և Կոնվենցիայի 14-րդ հոդվածը կիրառելի է:
(բ) Էություն – Հաշվի առնելով, որ դիմումատուներից պահանջվել է դպրոցի ուսման վարձ վճարել բացառապես նրանց քաղաքացիության և ներգաղթյալի կարգավիճակի պատճառով, նրանց նկատմամաբ հստակորեն անձնական հատկանիշների պատճառով ցուցաբերվել է ավելի նվազ բարենպաստ վերաբերմունք, քան համանման իրավիճակում գտնվող այլ անձանց: Դատարանը, հետևաբար, պետք է պարզի արդյոք եղել է օբյեկտիվ և ողջամիտ արդարացում վերաբերմունքի նման տարբերակման համար:
Պետությունը կարող է իրավաչափ պատճառներ ունենալ կարճատև և անօրինական ներգաղթյալների` ծախսատար հանրային ծառայություններից (ինչպես օրինակ սոցիալական օգնության, հանրային աջակցության և առողջապահության) օգտվելըսահմանափակելու համար,քանի որ նրանք որպես կանոն չեն մասնակցում դրանց ֆինանսավորմանը: Չնայած նման փաստարկները որոշակի ենթատեքստում վերաբերում են նաև կրթության ոլորտին, դրանք չեն կարող կիրառվել անվերապահորեն: Ընդունելով, որ կրթությունը բարդ կազմակերպվող և թանկ գործունեություն է և որ պետությունը պարտավոր է հավասարակշռություն ապահովել իր իրավասության ներքո գտնվող անձանց կրթական պահանջմունքների միջև և նրանց կացարանով ապահովելու դրա սահմանափակ հնարավորություններ, Դատարանի չի կարող անտեսել այն փաստը, որ ի տարբերություն որոշ այլ հանրային ծառայությունների, կրթությունը Կոնվենցիայով ուղղակիորեն պաշտպանվող իրավունք է: Այն նաև հանրային ծառայության չափազանց յուրահատուկ տեսակ է, որից ոչ միայն ուղղակիորեն շահում են դրանից օգտվողները, այլ նաև քանի որ իրականացնում է ավելի լայն հասարակական գործառույթ և անհրաժեշտ է մարդու իրավունքների աջակցության համար:
Պետության հայեցողության սահմանները այս բնագավառում ավելանում են կրթության մակարդակին զուգահեռ` հակառակ համեմատական շահագրգիռ անձանց և ընդհանուր առմամբ հասարակության համար այդ կրթության կարևորությանը: Քանի որ համալսարանական մակարդակում, որը դեռ բազմաթիվ մարդկանց համար կամընտրական է, օտարերկրացիների համար ավելի բարձր է ուսման վարձը, և վարձն ընդհանրապես, կարծես համատարած երևույթ է և կարող է, ներկա հանգամանքներում ամբողջովին արդարացված դիտվել: Հակառակն է տարրական դպրոցի դեպքում, որն ապահովում է ոչ միայն գրագիտություն և թվաբանության հիմքունքները, այլև հասարակությունում ինտերգրացիան և դրա մասին առաջին գիտելիքները և պարտադիր է պետությունների մեծ մասում: Միջնակարգ կրթությունը, որը քննարկվում է դիմումատուների գործով, գտնվում է այդ երկու հակադրությունների միջև: Այնուամենայնիվ ավելի և ավելի շատ երկրների` դեպի «գիտելիքահեն» հասարակություն ընթացքի հետ մեկտեղ միջնակարգ կրթությունն ավելի մեծ դեր է խաղում անձնական զարգացման և շահագրգիռ անձանց հասարակական և մասնագիտական ինտեգրացման գործում: Իսկապես, ժամանակակից հասարակությունում, միայն տարրական գիտելիքների և հմտությունների տիրապետելը խոչընդոտ է հանդիսանում անձնական և մասնագիտական զարգացման համար և խոչընդոտում է շահագրգիռ անձանց հարմարվել իրենց միջավայրին` նրանց սոցիալական և տնտեսական բարեկացության համար հեռուն գնացող հետևանքներով: Այդ նկատառումները խոսում են Դատարանի կողմից դիմումատուներին առնչվող միջոցների համաչափության գնահատման նկատմամբ կիրառվող խիստ հսկողության օգտին:
Դիմումատուները չեն հանդիսացել երկիր ապօրինի մուտք գործած և ապա հանրային ծառայություններից, ներառյալ անվճար դպրոցական կրթությունից, օգտվելու պահանջ ներկայացրած անձինք: Նույնիսկ առանց կացության մշտական կարգավիճակի իշխանությունները որևէ էական առարկություն չեն ունեցել նրանց` Բուլղարիայում գտնվելու դեմ և ոչ էլ նրանց վտարելու լուրջ մտադրություն: Այդպիսով, ապօրինի ներգաղթյալների հոսքի դադարեցման կամ հետ շրջման անհրաժեշտության մասին ցանկացած դատողություն հստակորեն կիրառելի չէ դիմումատուների գործով: Այնուամենայնիվ, բուլղարական իշխանությունները հաշվի չեն առել այս գործոններից ոչ մեկը: Իսկապես, օրենսդրությունը որևէ հնարավորություն չի ընձեռում դիմել դպրոցի ուսման վարձից ազատվելու համար: Այդ պատճառով, գործի առանձնահատուկ հանգամանքներում դիմումատուների` իրենց միջնակարգ կրթության դիմաց վճարելու պահանջը, կապված նրանց քաղաքացիության և ներգաղթյալի կարգավիճակի հետ, արդարացված չի եղել:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Հոդված 41. 2,000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy