© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 148
2012թ. հունվար
Popov-ն ընդդեմ Ֆրանսիայի - 39472/07
Վճիռ 19.01.2012թ. [Բաժանմունք V]
Հոդված 8
Վտարում
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքի հարգման իրավունք
Վտարման ենթակա օտարերկրյա ծնողների և նրանց մանկահասակ երեխաների տասնհինգօրյա վարչական կալանքը. խախտում
Հոդված 5
Հոդված 5-4
Կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունք
Վտարման ենթակա օտարերկրյա ծնողների հետ միասին վարչական կալանքի ենթարկված մանկահասակ երեխաների անունից այդ միջոցառումը բողոքարկելու անհնարինությունը. խախտում
Փաստեր. Դիմումատուները Ղազախստանից 2002 թվականին Ֆրանսիա ժամանած ամուսիններ են և նրանց երկու մանկահասակ երեխաները, ովքեր ծնվել են Ֆրանսիայում: Ծնողները պնդում են, որ Ղազախստանում իրենց ռուսական ծագման և ուղղափառ հավատքի պատճառով ենթարկվել են անընդմեջ հետապնդման: Ֆրանսիայում նրանք դիմել են ապաստան ստանալու համար, սակայն ինչպես ապաստանի, այնպես էլ կացության թույլտվության համար նրանց դիմումները մերժվել են: 2007թ. օգոստոսի 27-ին ծնողները, նրանց հինգ ամսեկան և երեք տարեկան երեխաները ձերբակալվել են իրենց տան մեջ և տարվել ոստիկանություն՝ կալանքի տակ պահվելու: Միևնույն օրը հյուրանոցում նրանց նկատմամբ վարչական կալանք կիրառելու վերաբերյալ ընդունվում է որոշում: Հաջորդ օրը նրանց տեղափոխում են օդանավակայան` դեպի Ղազախստան փոխադրումն իրականացնելու նպատակով: Առաջին թռիչքը չեղյալ է հայտարարվում և նրանք այդպես էլ օդանավ չեն բարձրանում: Այնուհետև դիմումատուներին տեղափոխում են Rouen-Oissel վարչական կալանքի կենտրոն, որը լիազորված է ընտանիքներին կացարան տրամադրել: 2007թ. օգոստոսի 29-ին ազատությունների և կալանքի վերաբերյալ որոշումներ արձակող դատավորը երկու շաբաթով երկարաձգում է նրանց կալանքը: 2007թ. սեպտեմբերի 11-ին դիմումատուները կրկին փոխադրվում են օդանավակայան, սակայն նրանց վտարման երկրորդ փորձը նույնպես ձախողվում է: Նշելով, որ դիմումատուները մեղավոր չեն այդ ձախողման համար՝ դատավորը կարգադրում է նրանց ազատ արձակել: Նախքան ձերբակալությունը, 2009 թվականին դիմումատուները ստանում են փախստականի կարգավիճակ այն հիմքով, դատախազության աշխատակիցների կողմից Ղազախստանի պետական մարմիններին կատարված հարցումները, որով անտեսվել է նրանց քաղաքական ապաստանի համար դիմումի գաղտնիությունը, նրանց վերադարձը դարձրել է վտանգավոր:
Իրավունք. Հոդված 3
(ա) Երեխաների մասով. 2005թ. Հրամանագրի համաձայն Rouen-Oissel վարչական կալանքի կենտրոնը լիազորված է ընտանիքներին կացարան տրամադրել: Սակայն 2005թ. Հրամանագրում նշվում է «հատուկ կահավորված սենյակների» տրամադրման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ մանկահասակ երեխաների համար հարմարություններ նախատեսող սենյակների, առանց բացատրելու, թե ինչ հարմարությունների մասին է խոսքը: Տարբեր կենտրոններում երեխաների խնամքին ուղղված միջոցառումները թողնված են տեղական մարմինների հայեցողությանը, և դրանք զգալիորեն տարբերվում են միմյանցից: Այդ կենտրոններում հաճախ չկան երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող արհեստավարժ մասնագետներ: Rouen-Oissel վարչական կալանքի կենտրոնում, թեև ընտանիքները առանձնացվում են այլ կալանավորներից, նրանց է տրամադրվում միայն մեկ տեսակի՝ երկաթյա մահճակալներ, որոնք նախատեսված են չափահասների համար և վտանգավոր են երեխաների համար: Բացի այդ, երեխաների համար չկան նախատեսված խաղասենյակներ կամ զբաղմունքի հարմարություններ, իսկ սենյակների ավտոմատ դռները վտանգավոր են նրանց համար: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, ինչպես նաև Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն նույնպես սահմանել են, որ այսպիսի կենտրոններում այլազանությունը, սթրեսը, անհուսալիությունը և թշնամական մթնոլորտը վատ են ազդում մանկահասակ երեխաների վրա, որը հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին, որոնց համաձայն իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները երեխաների երկարաժամկետ կալանավորումից խուսափելու համար: Երկշաբաթյա կալանքը, թեև ինքնին չափազանց երկար չէ, սակայն իրենց տարիքին և միջավայրին ոչ համապատասխան պայմաններում ապրող երեխաների համար կարող է թվալ երկարատև: Այն պայմանները, որոնցում երկշաբաթյա կալանքի տակ են գտնվել դիմումատուների երեխաները, լինելով չափահասների միջավայրում և ոստիկանության խիստ հսկողության պայմաններում, առանց որևէ մանկական զբաղմունքի, համակցված ծնողների տառապանքի հետ, բացառապես անհամատեղելի էին այդ տարիքի հետ: Այս երկու երեխաները իրենց կալանքի ընթացքում եղել են խոցելի իրավիճակում, որը նրանց պատճառել է տառապանք ու անհանգստություն, և որը թողել է լուրջ հոգեբանական հետևանքներ: Հաշվի առնելով երեխաների մանկահասակ տարիքը, նրանց կալանավորման պայմաններն ու տևողությունը և երեխաների վրա անխուսափելի վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով՝ պետական մարմիններն, այնուամենայնիվ, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել: Այն պայմանները, որոնցում ապրել են երեխաները, անհամատեղելի են Կոնվենցիայի դրույթների հետ և անցնում են թույլատրելի նվազագույն խստության սահմանը և հավասարվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Ծնողների մասով. Ծնողների և երեխաների կալանավորումը և պահումը վարչական կենտրոնում պետք է պատճառեր նրանց անօգնականության, անհանգստության զգացողություններ և տառապանք, սակայն այն փաստը, որ նրանք չեն բաժանվել իրենց երեխաներից, ինչ-որ ձևով թեթևացրել է այդ զգացողությունները, այսպիսով, Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դրույթների խախտում չի արձանագրվել:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 5 § 1 (զ). Չնայած երեխաներն իրենց ծնողների հետ միասին տեղավորվել են ընտանիքների համար նախատեսված համապատասխան թևում, նրանց մասնավոր իրավիճակը հաշվի չի առնվել և պետական մարմինները բացի վարչական կալանքից, նույնիսկ չեն փորձել քննության ենթարկել որևէ այլընտրանք: Այսպիսով, ֆրանսիական համակարգը պատշաճորեն չի պաշտպանել երեխաների ազատության իրավունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 § 4. Ծնողները հնարավորություն են ունեցել իրենց կալանքի օրինականությունը վիճարկել դատական ատյաններում, այդպիսով, 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում ծնողների նկատմամբ չի գրանցվել: Սակայն օրենքը չի սահմանում երեխաներին վարչական կալանքի տակ առնելու վերաբերյալ դրույթներ, այսինքն՝ ծնողներին «ուղեկցող» երեխաները հայտնվել են իրավական «դատարկության» մեջ` զրկված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու իրավունքից: Ներկա գործով երեխաների նկատմամբ վտարում կիրառելու որոշում չի արձակվել, որը հնարավոր կլիներ վիճարկել դատարանում: Չի եղել նաև նրանց նկատմամբ վարչական կալանք կիրառելու մասին որոշում, այդպիսով, դատարանները չեն քննել նրանց վարչական կալանքի կենտրոնում գտնվելու փաստի օրինականությունը: Այսպիսով, նրանք զրկված են եղել Կոնվենցիայով սահմանված իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 8. Դիմումատուների երկշաբաթյա կալանքը և վարչական կենտրոնում բանտային բնորոշ պայմաններում պահելը հավասարազոր է նրանց ընտանեկան կյանքի հարգման իրավունքի միջամտելուն: Հիշյալ գործողությունը հետապնդում է օրինական նպատակ, այն է` Ֆրանսիա անօրինական ներգաղթի դեմ պայքարելը, դրա կանխարգելումը և օտարերկրացիների մուտքի ու բնակության վայրի վերահսկողության իրականացումը: Ի թիվս այլոց, այս գործունեությունը նպատակաուղղված է պաշտպանելու ազգային անվտանգությունը, երկրի տնտեսությունը, իրավական ու հասարակական կարգը և կանխելու հանցագործությունները: Կալանքի միջոցառումները, սակայն, պետք է համաչափ լինեն պետական մարմինների կողմից հետապնդվող նպատակների հետ, որը տվյալ գործում դիմումատուների վտարումն էր: Ընտանիքների հետ այսպիսի վիճահարույց իրավիճակներում պետական մարմինների պարտականությունն է հետապնդվող նպատակների համաչափ կիրառման պայմաններում հաշվի առնել երեխաների շահերը: Գոյություն ունի համընդհանուր համաձայնություն, այդ թվում նաև՝ ձևավորված միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն երեխաների վերաբերյալ ընդունվող բոլոր որոշումները պետք է պաշտպանեն երեխաների լավագույն շահերը: Այս դեպքում դիմումատուների փախուստի ռիսկ չկար, որը կարող էր արդարացնել նրանց կալանքի տակ պահելը: Այդպիսով, նրանց կալանքը կարծես պայմանավորված չէր որևէ անհետաձգելի հասարակական անհրաժեշտությամբ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական կալանքի ժամանակ նրանց հյուրանոցում տեղավորելը որևէ խնդիրներ չեն առաջացրել: Կառավարության կողմից տրամադրված տեղեկատվության մեջ նշված չէ, որ կալանքին փոխարինող որևէ այլընտրանքի կիրառում քննարկվել է, ինչպես օրինակ՝ տնային կալանքը կամ հյուրանոցում տեղավորելը: Վերջապես, գործի նյութերը չեն մատնանշում, որ պետական իշխանությունները իրենց հնարավորությունների սահմաններում, արել են ամեն ինչ վտարման գործընթացը արագ կիրառելու համար՝ սահմանափակելով ընտանիքի անդամների կալանքի տակ մնալու ժամկետը: Դրա փոխարեն դիմումատուները առանց որևէ թռիչքի իրականացման հնարավորության, պահվել են երկշաբաթյա կալանքի տակ: Դատարանը գտել է, որ նույնանման մի գործում, չորս երեխաների և նրանց մոր կալանքի տակ պահելը մեկամսյա ժամկետում անթույլատրելի էր, չնայած այն հանգամանքին, որ կալանքին փոխարինող որևէ այլընտրանք չի դիտարվել: Այնուամենայնիվ, վերը նշված փաստերի և «երեխաների իրավունքների լավագույն շահերի պաշտպանության» հիման վրա վերջերս ձևավորված նախադեպային իրավունքի լույսի ներքո, որը վերաբերում է ներգաղթած երեխաների կալանքի տակ պահելու խնդիրներին, Դատարանը գտնում է, որ երեխաների լավագույն շահն է ոչ միայն ընտանիքները միավորված պահելը, այլև՝ պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների սահմաններում հնարավոր բոլոր միջոցների գործադրումը` ուղղված մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների կալանքը սահմանափակելուն և նրանց ընտանեկան կյանքի իրավունքի արդյունավետ հարգմանը: Այսպիսով, քանի որ ընտանիքի կողմից փախուստի դիմելու ոչ մի լուրջ հիմնավորում չկար, փակ հաստատությունում նրանց երկշաբաթյա կալանքը անհամաչափ է հետապնդվող նպատակի հետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում:
* Տե´ս Muskhadzhiyeva, թիվ 41442/07, 19 հունվար 2010թ., Նախադեպային տեղեկատու թիվ 126:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy