© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի - 33376/07
Վճիռ 26.6.2012թ. [Երրորդ բաժանմունք]
Հոդված 5
Հոդված 5-3
Դատաքննությանը ներկայանալու երաշխիքներ
Որոշակի գործերով մեղադրվող անձանց գրավի դիմաց ազատ արձակելու օրենսդրական արգելքը: խախտում
Փաստեր –Դիմումատուն ձերբակալվել է 2006թ. հոկտեմբերին և կալանավորվել բանդիտիզմի մեղադրանքով: Նրա կալանքի ժամկետը հետագայում մի քանի անգամերկարացվել է, այն հիմքով որ նա կարող է թաքնվել կամ խոչընդոտել մինչդատական քննությանը և որ անհրաժեշտ ենհետագա քննչական միջոցառումներ և դատավարությունները դեռ ընթացքի մեջ են: Մերժվել է նաև Դիմումատուի նկատմամբ գրավի կիրառումն այն հիմքով, որ նա մեղադրվում է ներպետական օրենսդրությամբ «ծանր հանցագործության»համարվող իրավախախտման կատարման մեջ, ինչը Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բացառում է գրավի կիրառումը, որը կարող է կիրառվել միայն «ոչ մեծ և միջին ծանրության» հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ: Դիմումատուն ի վերջո ազատ է արձակվել 2007թ. դեկտեմբերին, նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքից հրաժարվելուց հետո:
Իրավունք – Հոդված 5 կետ 3
(ա) Գրավով ազատ արձակելու անհնարինությունը –կասկածյալին կալանավորելու կամ ազատ արձակելու որոշում կայացնելիս իշխանությունները պարտավոր են այլընտրանքային միջոցներ նախատեսել դատաքննությանը նրա մասնակցության ապահովման համար: Դատարանը նախկինում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումներ է հայտնաբերել մի շարք գործերով, որոնցում գրավ կիրառելու միջնորդությունը ինքնաբերաբար կերպով մերժվել է ներպետական օրենսդրության ուժով: Սույն գործով Դիմումատուի պահանջները մերժվել են այն հիմքով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետը բացառում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքումգրավով ազատելը: Դիմումատուի գրավի կիրառման վերաբերյալ միջնորդության այդպիսի ավտոմատ մերժումը, առանց նրա կալանքի կոնկրետ հանգամանքների դատական հսկողության, չի համապատասխանում 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքներին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Կալանքի երկարացման պատճառները - Դիմումատուի` կալանքի տակ գտնվելու ժամկետի հետագա երկարացման արդարացման համար ներպետական դատարանները հիմք են ընդունել նախևառաջ, որ նա կարող է թաքնվել կամ խոչընդոտել քննությանը և երկրորդ որ նախնական քննությունը դեռ ավարտված չէ և դատաքննությունը դեռ շարունակվում է: Վերջին կետի վերաբերյալ Դատարանը նշել է, որ հետագա քննություն իրականացնելու անհրաժեշտությունը կամ այն դատաքննության դեռ ավարտված չլինելու փաստը չի դասվում ընդունելի պատճառների թվին 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դատաքննությանը սպասող անձին կալանքի տակ պահելու համար: Ինչ վերաբերում է Դիմումատուի թաքնվելուն կամ հետաքննությանը խոչընդոտելուն ներպետական դատարանները սահմանափակվել են իրենց որոշումներում այդ հիմքերը վերացական և կարծրատիպային ձևով կրկնելով, առանց նշելու թե ինչու են նրանք հիմնավորհամարել դրանք:Ընդհանուր հղումը արարքի լրջությանը, որի կատարման մեջ մեղադրվում է դիմումատուն, բավարար արդարացումչի կարող համարվել: Ներպետական դատարանները,հետևաբար,որոշումը չեն հիմնավորել «համապատասխան և բավարար» պատճառներով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նաև 3-րդ հոդվածի խախտում է դիտել դիմումատուին դատաքննության ընթացքում մետաղե վանդակում պահելը, 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` 2007թ. փետրվարի 19-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին առանց իրավական հիմքերիկալանքի տակ պահելը, և 5-րդ հոդվածի 4-րդ կետի երկու խախտումէ մրցակցային դատավարությունը և կողմերի իրավահավասարությունը չերաշխավորելը և կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքիքննությունը մերժելը` միայն քրեական գործի` այլևս մինչդատական փուլում չլինելու հիմքով:
Հոդված 41. 8,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy