© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 152
2012 թվական մայիս
Պուտինցևան ընդդեմ Ռուսաստանի - 33498/04
2012 թվականի մայիսի 10-ի վճիռ [I բաժանմունք]
2-րդ հոդված
2-րդ հոդվածի 2-րդ մաս
Ուժի օգտագործում
Ձերբակալված նորակոչիկին գնդակահարելով սպանելը՝ կալանքից նրա փախուստը կանխելու համար, որին նա դատապարտվել էր կարգապահական զանցանքի համար. Խախտում:
Գործի փաստական հանգամանքները – Դիմողի որդին գնդակահարվելով սպանվել էր փախուստի փորձ կատարելիս, երբ նրան ուղեկցել էին կալանավայր 10-օրյա կարգապահական պատիժը լիովին կրելու համար, որը նրան նշանակվել էր զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու համար: Մեղադրանքներ չէին ներկայացվել այն սերժանտի դեմ, ով կրակել էր նրա վրա և ում հետ դիմողի որդին նախօրոք վիճաբանել էր, այն պատճառաբանությամբ, որ նա գործել էր ձերբակալվածի փախուստը կանխելու համար հրազենի օգտագործումը կարգավորող կանոնների համաձայն:
Իրավունք – 2-րդ հոդված
(ա) Նյութական տեսակետից. ներպետական իշխանությունների հետևությունները չեն ներառում այն իրավական շրջանակը, որը սահմանում է կալանքի վայրից փախչող զինվորի դեմ ուժի կիրառման հանգամանքները: Որոշելու համար, թե հանգամանքներն արդյոք վկայում են 2-րդ հոդվածի խախտման մասին, պետք է պարզել այն հստակ հարցի պատասխանը, թե սերժանտի մասով արդյոք առկա եղել է որևէ քրեական պարտականություն: Ներպետական իշխանությունների կողմից կիրառվող չափանիշը, թե արդյոք մահացու զենքի կիրառումն օրինական էր, թե` ոչ, հակադրվում է այն չափանիշին, թե արդյոք դրա կիրառումը > էր 2-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո: Համապատասխան ներպետական իրավունքի համաձայն՝ փախուստի դիմած յուրաքանչյուրի վրա կրակելն օրինական է, եթե նույնիսկ նա դատապարտվել է զինվորական փոքր զանցանքի համար, անմիջապես չի ենթարկվել բանավոր նախազգուշացմանը կամ օդում արձակված նախազգուշական կրակոցին: Նման իրավական շրջանակը հիմնովին անկատար է և չի համապատասխանում կյանքի իրավունքը > պաշտպանելու դրույթին, քանի որ այն որևէ համարժեք պահանջ կամ կյանքից կամայականորեն զրկելու դեմ որևէ երաշխիք չի սահմանում: Հետևաբար, Պատասխանող պետության կողմից եղել է պարտավորության ընդհանուր խախտում՝ 2-րդ հոդվածով սահմանված՝ անձի կյանքի իրավունքը երաշխավորելու պարտավորությանը հետամուտ լինելու առումով` սահմանելով համաչափ իրավական և վարչական շրջանակ զինվորական հերթապահի կողմից փախչող զինվորների նկատմամբ ուժի կամ հրազենի կիրառման համար:
Ինչ վերաբերում է ուժի փաստացի օգտագործմանը և դեպքին նախորդած ժամանակահատվածում իշխանությունների վարքագծին, ապա դիմողի որդին զինված չէր և ուղեկցող պահակախմբի կամ երրորդ կողմերի համար վտանգ չէր ներկայացնում: Նման հանգամանքներում պոտենցիալ մահացու ուժին դիմելը 2-րդ հոդվածով արգելված է՝ անկախ այն հանգամանքից, որ նա կարող էր փախուստի դիմել: Ավելին, ակնհայտ է, որ առկա են եղել նրա փախուստը կանխելու այլ միջոցներ: Նրա վարքագիծն ակնհայտորեն կանխատեսելի էր, քանի որ այն հեշտորեն տեղ էր ունեցել նախորդ դեպքում և տվյալ հրամանատարական կազմը տեղյակ էր, որ նա բանակային պայմաններին հարմարվելու ընթացքում ունեցել է հոգեբանական խնդիրներ և հակված էր փախուստի դիմելու: Այնուամենայնիվ, առկա չէ ապացույց առ այն, որ սերժանտը, ով կրակել էր նրա վրա, ստացել էր նման հանգամանքներում անհրաժեշտ ուժի կիրառման հստակ հրահանգներ կամ ապահովվել էր կյանքից զրկելու ռիսկերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտ ուղեցույցով: Նաև պետք է հաշվի առնել, որ նույն սերժանտին, ում հետ դիմողի որդին, նախքան կրակելը կարճատև ֆիզիկական վեճի էր բռնվել, հանձնարարվել էր իրականացնել ուղեկցելը: Ուղեկցող պահակախումբը կազմավորվել էր անմտորեն, և հրամանատարի ընդունած որոշումը` սերժանտի կողմից նրան ուղեկցելու վերաբերյալ, զգուշավորության անհրաժեշտ աստիճանից զուրկ էր: Հետևաբար, իշխանությունները ձախողվել էին մահացու ուժին դիմելու և դիմողի որդու կյանքին սպառնացող ցանկացած վտանգի հնարավորության աստիճանը նվազագույնի հասցնելու հարցում:
Այսպիսով, ուժի կիրառման վերաբերյալ համապատասխան իրավական շրջանակը բավարար անկատար էր, և դիմողի որդին սպանվել էր այնպիսի հանգամանքներում, որի պարագայում նրա փախուստը կանխելու համար հրազենի օգտագործումը 2-րդ հոդվածի հետ անհամատեղելի էր:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Ընթացակարգային տեսակետից. հետաքննությունն անկախ էր եղել և կատարվել էր բավարար արագությամբ:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):
41-րդ հոդված. 45,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy