© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 135
2010թ. նոյեմբեր
P.V.-ն ընդդեմ Իսպանիայի - 35159/09
Վճիռ 30.11.2010թ. [Բաժանմունք III]
Հոդված 14
Խտրականության արգելում
Տրանսսեքսուալի շփման սահմանափակումը իր երեխայի հետ. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուն տրանսսեքսուալ է, ով արական սեռը փոխել էր իգականի: Նախքան իր սեռի փոփոխությունը, նա ամուսնացած է եղել և ուներ մեկ որդի: 2002թ. դատավորը զույգի ապահարզանի մասին որոշում կայացրեց և հաստատեց նրանց միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն երեխայի խնամքը հանձնվում է մորը, ծնողական պարտականությունները բաժանվում են երկու ծնողների միջև համատեղ, իսկ հորը երեխային տեսակցելու իրավունք էր տրվում: 2004թ. դիմումատուի նախկին կինը փորձում է հորը զրկել ծնողական պարտականություններից և դադարեցնել երեխայի հետ նրա տեսակցությունները, պնդելով, ի թիվս այլ հանգամանքների, որ դիմումատուն սեռի փոփոխության նպատակով բուժում էր անցնում: Առաջին ատյանի դատարանը որոշեց միայն սահմանափակել երեխայի հետ հոր տեսակցությունները: Շրջանային դատարանը (Audiencia Provincial) այդ որոշումն ամփոփոխ թողեց: 2008թ. դիմումատուի կողմից ներկայացված պաշտպանության (amparo) բողոքը մերժվեց:
Իրավունք՝ Հոդված 8` Հոդված 14-ի հետ համակցությամբ. Դիմումատուի տրանսսեքսուալ լինելու հանգամանքը վերջինիս նախկին կնոջը դրդեց հայց հարուցել` ամուսնալուծության ընթացքում կնքված համաձայնությունը փոփոխելու համար: Տրանսսեքսուալիզմը անվիճելիորեն պաշտպանվում էր 14-րդ հոդվածով: Ազգային դատարանները իրենց որոշումներում նշել էին, որ սկզբնական տեսակցությունների սահմանափակման պատճառը դիմումատուի տրանսսեքսուալիզմը չէր: Նրանք հաշվի են առել դիմումատուի հոգեկան անկայունությունը և այն երեխային փոխանցվելու (ներպետական դատավարության սկզբում երեխան 6 տարեկան էր) և նրա հոգեկան հավասարակշռության վրա ազդելու ռիսկը: Սահմանադրական դատարանն, օրինակ, գտել էր, որ հաշվի առնելով երեխայի տարիքը, անկասկած վտանգված էր երեխայի հոգեվիճակի կայունությունը և նրա` որպես անհատի ձևավորումը: Առաջին ատյանի դատարանի պահանջով իրականացված հոգեբուժական փորձագիտական եզրակացության մեջ նշվել էր դիմումատուի հոգեկան կայունության բացակայության մասին: Նա կամավոր կերպով անցել էր փորձաքննությունը և սահմանված ժամկետում չէր բողոքարկել փորձաքննության արդյունքը: Բացի այդ, առաջին ատյանի դատարանը չէր զրկել դիմումատուին ո´չ ծնողական պարտականություններից, և ո´չ էլ երեխային տեսակցելու իրավունքից, ինչպես որ մայրն էր պահանջել, սակայն դատարանը սահմանել էր տեսակցության նոր կարգ՝ այն հաջորդաբար վերանայելու պայմանով` համաձայն փորձագիտական եզրակացության մեջ նշված հանձնարարականների: Համաձայն ներպետական դատարանների հիմնավորումների` դիմումատուի տրանսսեքսուալիզմը վճռորոշ գործոն չէր հանդիսացել` տեսակցության նախնական համաձայնությունը փոփոխելու մասին որոշումը կայացնելու համար: Դատարանի կողմից սահմանափակող միջոցի կիրառումը առավելապես բխում էր երեխայի շահերից, որը թույլ կտար երեխային հետզհետե ընտելանալ իր հոր սեռային փոփոխությանը: Այդ եզրակացության համար հիմք էր հանդիսացել այն, որ 2006թ. տեսակցությունները երկու անգամ երկարաձգվել էին, չնայած որ այդ ժամանակահատվածում դիմումատուի մոտ ոչ մի սեռային փոփոխություն տեղի չէր ունեցել:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy