© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 105
2008թ. փետրվար
Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի- 74420/01
Վճիռ - 05.02.2008թ. [GC]
Հոդված 6
Քրեական գործերի քննությունը
Հոդված 6-1
Արդարացի դատաքննություն
Ոստիկանության դրդմամբ կաշառք վերցնելու համար դատապարտումը. խախտում:
Փաստեր.
Դիմողն աշխատել է որպես դատախազ: Նա ընդունել, է որ ծանոթացել է մի անձի հետ, ում նախկինում չի ճանաչել, ով փաստորեն եղել է ոստիկանության կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ վարչության աշխատակից: Աշխատակիցն առաջարկել է դիմողին 3,000 դոլարի կաշառք մի երրորդ կողմի ազատ արձակելու խոստման դիմաց: Դիմողն սկզբում մերժել է, սակայն հետո համաձայնել է, քանի որ ոստիկանության աշխատակիցը կրկնել է առաջարկը մի քանի անգամ: Ոստիկանության աշխատակիցը տեղեկացրել է իր աշխատողներին, և 1999 թվականին Գլխավոր դատախազը լիազորել է նրան իրականացնել կաշառք տալու հանցագործության ձևացում: Դրանից քիչ ժամանակ անց դիմողը ոստիկանից ընդունել է կաշառքը: 2000 թվականի օգոստոսին 2,500 դոլար կաշառք վերցնելու համար նա դատապարտվել է ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով: Դիմողի վճռաբեկ բողոքը մերժելիս Գերագույն դատարանը նշել է, որ չի եղել որևէ ապացույց առ այն, որ դիմողի հետ սկզբնական բանակցություններն իրականացվել են ոստիկանության ցուցումներով, որ իշխանությունները տեղեկացվել են միայն այն բանից հետո, երբ դիմողը համաձայնել է ընդունել կաշառքը, և որ ցուցումներ տալով ոստիկանի հետագա գործողությունների համար` նրանք պարզապես միացել են քրեական գործողությանը, որն արդեն իսկ ընթացքում է եղել: Համաձայն Գերագույն դատարանի որոշման` դրդման հարցը որևէ պատճառական կապ չի ունեցել դիմողի արարքի որակման հետ:
Օրենք.
Ներպետական իշխանությունները չէին կարող ազատվել պատասխանատվությունից ոստիկանության աշխատակիցների գործողությունների համար` միայն պնդելով, թե չնայած ոստիկաններն իրականացրել են իրենց ոստիկանական պարտականությունները, այդուհանդերձ, նրանք գործեսլ են, որպես ՙմասնավոր անձ՚ : Հատկապես կարևոր է է այն, որ իշխանությունները պետք է գնահատեին պատասխանատվությունը, քանի որ գործառնության սկզբնական փուլը տեղի է ունեցել առանց որևէ իրավական հիմքի կամ դատարանի թույլտվության: Դեռ ավեին, լիազորելով ոստիկանին ձևացնել կաշառք տալու գործողությունը և ազատելով նրան քրեական պատասխանատվությունից` իշխանություններն օրինականացրել են ex post facto սկզբնական փուլը և գործադրել են դրա արդյունքները: Ավելին, բավարար բացատրություն է տրվել առ այն, թե ինչ պատճառներով կամ անձնական շարժառիթներով կարող էր առաջնորդվել ոստիկանը` հասցնելով դիմողին կատարելու առաջին քայլը` առանց խնդիրն իր վերադասներին ներկայացնելու, կամ ինչու է նա հետապնդվել նախնական փուլում իր գործողությունների համար: Այդ առթիվ Կառավարությունը պարզապես հղում է կատարել այն փաստին, որ բոլոր համապատասխան փաստաթղթերը ոչնչացվել են: Իշխանությունների պատասխանատվությունը, այդպիսով, առաջ է եկել ոստիկանների գործողությունների և մինչ կաշառք տալու ձևացման թույլտվությունը դիմողի ծանոթացման համար: Այլ կերպ ընդունելը ճանապարհ կբացեր դեպի հանցավորություն և կամայականություն` թույլ տալով, որ կիրառելի սկզբունքները ոտնահարվեն: Ոստիկանի գործողությունները և դիմողի ծանոթությունը դուրս են եկել պարզապես գոյություն ունեցող քրեական գործունեության պասիվ քննության սահմաններից: Չի եղել որևէ ապացույց առ այն, որ դիմողը մինչ այդ կատարել է որևէ հանցագործություն, հատկապես` կոռուպցիայի հետ կապված հանցագործություններ: Դիմողի և ոստիկանի միջև բոլոր հանդիպումները կայացել են վերջինիս նախաձեռնությամբ, իսկ դիմողին թվացել է, թե իրեն վուլգար ձևով մղել են ծանոթացման, իսկ ոստիկանն իրականացրել է քրեական գործողություններ, չնայած, որ չկա որևէ օբյեկտիվ ապացույց առ այն, որ նա մտադրություն է ունեցել ներգրավվելու նման գործողությունների կատարման մեջ: Քննության ողջ ընթացքում դիմողը մատնանշել է, որ իրեն դրդել են հանցագործության կատարմանը: Համապատասխանաբար, ներպետական իշխանությունները և դատարաններն առնվազն պետք է իրականացնեին մանրակրկիտ քննություն` պարզելու համար, թե արդյոք հետապնդման մարմինները դրդել են հանցագործության կատարմանը, թե` ոչ: Այդ առումով նրանք պետք է պարզեին հատկապես այն պատճառները, թե ինչու է իրականացվել գործառնություն, ոստիկանության ներգրավվածությունը հանցագործության մեջ, և ցանկացած դրդման ու ճնշման բնույթը, որին ենթարկվել էր դիմողը: Դա հատկապես կարևոր էր` հաշվի առնելով այն փաստը, որ նրա ծանոթը, ում ոստիկանը ներկայացրել է դիմողին, և ով պարզվում է, որ ունեցել է զգլի դեր կաշառք տալուն հանգեցնող գործողություններում, երբևէ չի կանչվել որպես գործով վկա, քանի որ նրան չեն կարողացել բացահայտել: Դիմողը պետք է հնարավորություն ունենար կառուցելու իր պաշտպանությունն այս կետերից յուրաքանչյուրը հաշվի առնելով: Այդուհանդերձ, ներպետական իշխանությունները հերքել են, թե տեղի է ունեցել որևէ դրդում ոստիկանի կողմից, և չեն ձեռնարկել որևէ քայլեր դատական մակարդակով իրականացնելու համար լուրջ քննություն դիմողի հայտարարությունների առնչությամբ: Հատկապես նրանք փորձ չեն արել պարզելու դիմողի գործով գլխավոր դերակատարին, չնայած այն փաստին, որ դիմողի դատապարտումը հիմնված է եղել այն ապացույցի վրա, որը ձեռք էր բերվել ոստիկանի վիճարկվող դրդման արդյունքում: Դատարանը նկատել է, որ Գերագույն դատարանի հետևությունն առ այն, թե քանի որ դիմողի մեղքը հաստատված է, հարցը, թե արդյոք առկա է եղել որևէ ազդեցություն դրսից հանցանք կատարելու մտադրության ձևավորման վրա, դարձել է անտեղի: Այդուհանդերձ, դրդմամբ կատարված հանցագործության կատարման մեջ խոստովանելը չէր կարող բացառել ոչ դրդումը, ոչ էլ դրա հետևանքները: Ոստիկանի և դիմողի ծանոթի գործողություններն ունեցել են այն ազդեցությունը, որ դիմողը կատարել է հանցագործություն, որի համար էլ դատապարտվել է: Չի եղել որևէ ցուցում առ այն, թե հանցագործությունը տեղի կունենար, արդյոք, առանց նրանց միջամտության: Նման միջամտությունը և դրա դերը վիճարկվող քրեական քննության ժամանակ դիմողի նկատմամբ իրականացվող դատավարությունը զրկել են արդարացիությունից:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Հոդված 41 – 30,000 եվրո բոլոր խախտումների դիմաց:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy