© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 . This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Ռամսահայն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների – 52391/99
2007 թվականի մայիսի 15-ի վճիռ [GC]
2-րդ հոդված
2-րդ հոդվածի 1-ին մաս
Կյանքի իրավունք
2-րդ հոդվածի 2-րդ մաս
Ուժի (զենքի) կիրառում
Ոստիկանի կողմից իրականացրած մահացու կրակոցի քննության արդյունավետությունը, որը ներառում է զոհի հարազատների հնարավորությունը մասնակցելու այդ քննությանը, ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ հարազատների կողմից բերած իրավական բողոքի հրապարակային քննության բացակայությունը. խախտում, խախտում առկա չէ
Ձերբակալելու փորձի ընթացքում ոստիկանի կողմից մահացու կրակոցը. խախտում առկա չէ
Փաստեր. Դատավճիռը վերաբերում է Մորավիա Ռամսահայի` դիմումատուի որդու և թոռան մահվանը 19 ու, հետագա հանգամանքներում, կես տարեկան հասակում, ով կրակոցով սպանվել էր ոստիկանի կողմից Ամստերդամում: Մի շաբաթ երեկո` փառատոնի ընթացքում, Մորավիա Ռամսահայը գողացել էր սկուտեր. նա ատրճանակով սպառնացել էր սեփականատիրոջն ու վարելով փախել էր: Ոստիկանությունը տեղեկացվեց գողության մասին: Երկու համազգեստով ոստիկաններ` Բ.-ն և Բ.-ն, ովքեր ոստիկանական պարեկային մեքենայի մեջ էին, նկատեցին սկուտեր վարող մի անձնավորության, ով համապատասխանում էր զեկույցի նկարագրությանը: Մի ոստիկանը վազեց կասկածյալի ուղղությամբ և փորձեց ձերբակալել նրան, բայց կարճ կռվից հետո Մորավիա Ռամսահայը կարողացավ դիմել փախուստի: Ոստիկանը տեսավ, որ նա գոտուց հանում է ատրճանակը և կարգադրեց Մօրավիա Ռամսահային վայր դնել զենքը: Երիտասարդը հրաժարվեց պահանջը կատարելուց: Այդ ժամանակահատվածում մյուս ոստիկանը դուրս էր եկել պարեկային ոստիկանական մեքենայից և մոտեցել էր տեսարանին: Դրանից հետո Մօրավիա Ռասմահայը հավանաբար բարձրացրել էր իր զենքն ու ուղղել այդ ոստիկանի ուղղությամբ, ով հանել էր իր զենքը և կրակել: Զոհը վիրավորվել էր պարանոցի մասում և մահացել էր նախքան շտապ օգնության ժամանումը: Մորավիա Ռամսահայի ատրճանակը հայտնաբերվել էր լիցքավորված և պատրաստ կրակելու համար:
Բացվել է քրեական քննություն: Այն մասամբ ղեկավարվել էր այն ոստիկանական ուժի կողմից, որոնց պատկանում էին ոստիկաններ Բ.-ն ու Բ.-ն: Այս տեղական ոստիկանական ուժը քննությունն իրականացրել էր առաջին 15 ու կես ժամում, որից հետո քննությունը վերցվել և փոխանցվել էր Պետական քննչական գործակալության խուզարկուի պատասխանատվության ներքո: Խուզարկուն իր զեկույցն ուղարկեց հանրային մեղադրողին, ով այն ոստիկանական ծառայությունում քննության պատասխանատու պաշտոնատար ծառայողն էր, որտեղ աշխատում էին ոստիկաններ Բ.-ն ու Բ.-ն: Հանրային մեղադրողը եզրակացրեց, որ մահացու կրակոցը կատարվել է ինքնապաշտպանության նպատակով և ոստիկանի պարտականությունն է եղել, հետևաբար, նրա նկատմամբ չի կարող հետապնդում իրականացվել: Դիմումատուները գործի նյութերին մատչելիության իրավունք են ստացել: Նրանք բողոքարկեցին հանրային մեղադրողի` ոստիկանին չհետապնդելու մասին որոշումը, բայց Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը թողնվեց անփոփոխ, որի դատավարությունն ու որոշումը հրապարակային չէին:
Օրենք. Ոստիկանի կողմից իրականացրած մահացու կրակոցը. Մեծ պալատը մտահոգված է եղել մահվան քննության անկախությամբ ու որակով: Ինչ վերաբերում է ոստիկանի ինքնության իդենտիկացմանը, ով կրակել էր, առակ էր որոշակի տարաձայնություն այդ ժամանակ ներկա գտնվող ոստիկանների տարբերակի և կրակոցից հետո ռադիոյով կապնված ոստիկանների տարբերակի միջև, բացի դրանից, քննությունը բացվել և սկզբնական շրջանում իրականացվել է այն ոստիկանների կողմից, ովքեր ինչպես Բ.-ն ու Բ.-ն պատկանել են տեղական ոստիկանական ուժին: Այնուամենայնիվ, պալատի վճռում հաստատված փաստական հանգամանքները լրջորեն չեն ներկայացվել քննարկվող հարցում կողմերի կողմից: Ի լրումն դրա, ոստիկաններ Բ.-ի և Բ.-ի կողմից Մորավիա Ռամսահայի վարքագծի նկարագրությունը բաղկացած էր մյուս հաստատված հանգամանքների հետ և մասնավորապես այն հանգամանքի հետ, որ նախորդ օրը երիտասարդն արդեն ատրճանակով սպառնացել էր այլ մարդկանց: Նման պայմաններում Մեծ պալատը որոշեց գործը քննել Պալատի կողմից հաստատված հանգամանքների լույսի ներքո: Այն համաձայնվեց պալատի հետ, որ մահացու կրակոցը չի գերազանցել ՙբացարձակապես անհրաժեշտ՚ պահանջը:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն)
Մահվան հանգամանքների վերաբերյալ քննության արդյունավետությունը
Ի տարբերություն Պալատի, Մեծ պալատը համարեց, որ քննության ադեկվատությունը կազմաքանդվել էր մի քանի արդյունքներով. մասնավորապես, մահացու գնդակի ճշգրիտ ուղղությունը որոշելու և պատահարի տեսարանը վերականգնելուց հրաժարվելը, նրանց զենքերի կամ զինամթերքի հետազոտման ակնհայտ բացակայությունը, ինչպես նաև մահացու կրակոցով զոհի մարմնին պատճառված վնասվածքի պատկերավոր արձանագրության բացակայությունը: Ի հավելումն դրա, ոստիկաններ Բ.-ն ու Բ.-ն դեպքից հետո առանձին չէին պահվել և հարցաքննվել էին մոտավորապես երեք օր անց: Չնայած ապացույց առկա չէր, որ նրանք համաձայնության էին եկել միմյանց կամ գործընկերների հետ, սակայն ակնհայտ հանգամանք է, որ նման քայլեր ձեռք չէին առնվել նման դավադրության ռիսկը կանխելու համար` հաշվի առնելով արդյունքի էական նշանակությունը: Այս բացթողումները ինքնին ցավալի են, քանի որ բացի երկու ոստիկաններից այլ վկաներ չկային, ովքեր մոտիկից տեսել էին մահացու կրակոցը:
Եզրակացություն. հաշվի առնելով քննության անադեկվատությունը խախտում է առկա (13 ձայնով ընդդեմ 4-ի)
Ինչ վերաբերում է ոստիկանական քննության անկախությունը, մահվանից 15 ու կես ժամ անցել էր նախքան Պետական քննչական գործակալության ներգրավվելը: Մինչ այդ պահը, քննության էական մասերն իրականացվել էին այն ոստիկանական ուժերի կողմից, որոնց պատկանում էին ոստիկաններ Բ.-ն ու Բ.-ն: Կառավարությունը չի մատնանշել որևէ առանձնահատուկ հանգամանքներ, որոնք այս գործում անհրաժեշտ էին տեղական ոստիկանական ուժի կողմից տարածքն անմիջապես ապահովելու համար: Սկսած այն պահից, երբ պետական քննչական գործակալությունը կարող էր հայտնվել դեպքերի վայրում, միջին հաշվով ոչ ավելի քան մեկ ու կես ժամ, 15 ու կես ժամն արդեն անցել էր: Ինչ վերաբերում է տեղական ոստիկանական ուժերի այլ քննություններին, ապա նրանց խնդրանքով Պետական քննչական գործակալության կողմից քննությունն իր ձեռքը վերցնելուց հետո, Պետական քննչական գործակալության հետագա ներգրավվումը չի կարող բավարար լինել ոստիկանական ուժերի անկախության բացը:
Եզրակացություն. խախտումը կայանում է նրանում, որ ոստիկանական քննությունը բավարար անկախ չի եղել (16 ձայնով ընդդեմ 1-ի)
Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի դերին, ոստիկանական հետաքննությունը հսկվել էր հանրային մեղադրողի կողմից, ով հիերարխիկ պատասխանատվություն ուներ ոստիկաններ Բ.-ի ու Բ.-ի և նրանց գործընկերների աշխատանքի համար: Միևնույն հանրային մեղադրողը հանրային մեղադրանքի ղեկավարի կողմից իրեն տրված լիազության հիման վրա որոշում էր կայացրելքրեական հետապնդում չիրականացնելու մասին: Հանրային մեղադրողն անխուսափելիորեն հիմնվել էր ոստիկանական տեղեկատվության և աջակցության վրա: Դա ինքնին բավարար հիմք չի տալիս եզրակացնելու, որ նրանք բացառել են ոստիկանության vis-a-vis անկախությունը: Այնուամենայնիվ խնդիրը կարող էր ծագել, եթե հանրային մեղադրողն ունենար մոտ աշխատանքային հարաբերություններ մասնավոր ոստիկանական ուժի հետ: Սույն գործում ավելի լավ կլիներ, եթե քննության նկատմամբ հսկողությունն իրականացվեր տեղական ոստիկանական ուժերի հետ չկապնված հանրային մեղադրողի կողմից, հատկապես գործի քննությանը այդ ուժի ներգրավվումը տրվել էր իրենց կողմից: Նույնիսկ այ դեպքում էլ, պետք է նշել Նիդերլանդների հանրային մեղադրանքի ծառայության անկախության աստիճանն ու այն հանգամանքը, որ քննության համար վերջնական պատասխանատվությունը ծագել էր Հանրային մեղադրողի ղեկավարի կողմից: Բացի դրանից, գոյություն է ունեցել անկախ տրիբունալի կողմից վերանայման հնարավորությունը և դիմումատուները, ըստ էության, օգտագործել են այն:
Եզրակացություն. ինչ վերաբերում է քննության նկատմամբ հսկողություն իրականացնող հանրային մեղադրողի դիրքին, ապա խախտում առկա չէ (13 ձայնով ընդդեմ 4-ի):
Քննությանը դիմումատուների ներգրավումը. Ինչպես Պալատը, Մեծ պալատն ընդունեց, որ դիմումատուների համար բավարար աստիճանի երաշխավորված է եղել այն տեղեկատվության նկատմամբ մատչելիությունը, որը ձեռք էր բերվել գործի քննության արդյունքում և անհրաժեշտ էր քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը բողոքարկելու համար:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն)
Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման չափորոշիչներն ու վերաքննիչ դատարանի որոշումը վերանայելու համար ներկայացված դատավարությունների հրապարակայնության բացակայությունը.
Մեծ պալատը համաձայնեց պալատի հետ, որ դատավարությունը հրապարակային չի եղել: Ի տարբերություն Պալատի, այնուամենայնիվ, այն հաշվի առավ, որ չէր պահանջվում, որ վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակային լիներ: Դիմումատուներին թույլատրվել էր ամբողջապես մուտք ունենալ քննության նյութերին, ովքեր կարող էին արդյունավետորեն մասնակցել վերաքննիչ դատարանի դատավարությանն ու ապահովված էին պատճառաբանված որոշմամբ: Այդ պատճառով քիչ հավանական է եղել, որ որևէ վերաբերելի տեղեկատվություն գաղտնի մնար վերաքննիչ դատարանի կամ դիմումատուների համար: Ի հավելումն դրա, հաշվի առնելով, որ դիմումատուներին չեն խոչընդոտել իրենց կողմից որոշումը հրապարակային դարձնելու հարցում, ուստի` հրապարակայնության պահանջը μավարարված է այն ծավալով, որ μավարար էր խուսափելու իշխանությունների կողմից որևէ բան թաքցնելու վտանգից:
Եզրակացություն. խախտում առկա չէ (15 ձայնով ընդդեմ 2-ի)
13 ձայնով` ընդդեմ 4-ի, Դատարանը գտել է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին հանրային մեղադրողի որոշման դեմ դիմումատուների կողմից Նիդերլանդների քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի հիման վրա ներկայացված բողոքի նկատմամբ 6-րդ հոդվածը կիրառելի չէ:
41-րդ հոդված – 20 000 եվրո որպես ոչ-նյութական փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy