ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՌԱՋԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ՌԱՆՑԵՎՆ ԸՆԴԴԵՄ ԿԻՊՐՈՍԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
Հայցադիմում թիվ 25965/04
ՎՃԻՌ
/Հատվածներ/
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
7 հունվարի 2010թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
10/05/2010
Սույն վճիռը վերջնական կդառնա Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված հանգամանքներում: Այն ենթակա է խմբագրական վերանայման:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
1ՌԱՆՑԵՎՆ ԸՆԴԴԵՄ ԿԻՊՐՈՍԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
Ռանցևն ընդդեմ Ռուսաստանի և Կիպրոսի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /առաջին ստորաբաժանում/` նիստ գումարելով որպես պալատ և կազմված լինելով`
նախագահ Քրիստոս Ռոզակիսից, դատավորներ Անատոլի Կովլերից, Էլիզաբեթ Շտայներից, Դին Սփիլմանից, Սվեր Էրիկ Յեբենսից, Ջորջո Մալինվերնիից, Ջորջ Նիկոլաուից և ստորաբաժանման քարտուղար Սյորեն Նիլսենից,
2009թ. դեկտեմբերի 10-ին դռնփակ նիստում խորհրդակցելուց հետո
կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված վերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործն սկսվել է Կիպրոսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ թիվ 25965/04 հայցադիմումից, որը Դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի /”Կոնվենցիա”/ 34-րդ հոդվածի հիման վրա` Ռուսաստանի քաղաքացի պրն. Նիկոլայ Միխայլովիչ Ռանցևի կողմից /”դիմող”/ 2004թ. մայիսի 26-ին:Դիմողին, ում իրավաբանական օգնություն էր ցուցաբերվել, ներկայացնում էր տկն. Լ. Չուրկինան, ով փաստաբանական գործունեությամբ էր զբաղվում Եկատերինբուրգում: Կիպրոսի կառավարությունը ներկայացնում էր Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազ պրն. Պ. Քլերիդեսը: Ռուսաստանի կառավարությունը ներկայացնում էր պրն. Գ. Մատյուշկինը:Դիմողը Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերի հիման վրա բողոքում էր իր դստեր մահվան հանգամանքների բավարար քննության և Կիպրոսի ոստիկանության կողմից դստեր համարժեք պաշտպանության բացակայությունից այն ժամանակ, երբ նա դեռևս ողջ է եղել, իր դստեր մահվան և նրան վատ վերաբերվելու համար պատասխանատու անձանց պատժելու` կիպրական իշխանությունների անկարողությունից: Նա 2-րդ և 4-րդ հոդվածների հիմքերով բողոքում էր նաև Ռուսաստանի իշխանություններից, ովքեր չէին կարողացել քննել իր դստեր ենթադրյալ թրաֆիքինգը և դրան հաջորդած մահը և քայլեր ձեռնարկել նրան պաշտպանելու թրաֆիքինգի վտանգից: Եվ, վերջապես, նա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիման վրա բողոքում էր Կիպրոսում քննության ընթացակարգից և դատարանի մատչելիության ենթադրյալ բացակայությունից:2007թ. հոկտեմբերի 19-ին Կիպրոսի և Ռուսաստանի իշխանություններից պահանջեցին ներկայացնել քննության ամբողջ թղթապանակը` այդ հարցի վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջև եղած ամբողջ նամակագրությամբ: Համապատասխանաբար 2007թ. դեկտեմբերի 17-ին և 2008թ. մարտի 17-ին Կիպրոսի և Ռուսաստանի կառավարությունները ներկայացրին մի շարք փաստաթղթեր:2008թ. մայիսի 20-ին Առաջին ստորաբաժանման նախագահը, Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն, որոշեց գործը քննել առաջնահերթության կարգով:2008թ. հունիսի 27-ին Առաջին ստորաբաժանման նախագահը որոշեց հայցադիմումի մասին ծանուցել պատասխանող կառավարություններից յուրաքանչյուրին: Նաև որոշում ընդունվեց քննել հայցադիմումի էությունը դրա ընդունելիության հետ միաժամանակ /29-րդ հոդվածի 6-րդ կետ/:Համապատասխանաբար 2008թ. հոկտեմբերի 27-ին և 28-ին Կիպրոսի և Ռուսաստանի կառավարությունները ներկայացրին հայցադիմումի ընդունելիության և էության վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները: Ի լրումն դրա, երրորդ կողմի մեկնաբանություններ ստացվեցին Լոնդոնում տեղակայված հասարակական երկու կազմակերպություններից` Interights և AIRE Centre, որոնց ստորաբաժանման նախագահը թույլատրել էր միջամտել գրավոր ընթացակարգին /Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 2-րդ կետ Article 36 § 2 of the Convention and Rule 44 § 2/:2008թ. դեկտեմբերի 12-ին Առաջին ստորաբաժանման նախագահը որոշեց, որ Դատարան ներկայանալու համար դիմողին պետք է իրավաբանական օգնություն ցուցաբերվի: Ի պատասխան` 2008թ. դեկտեմբերի 12-ին դիմողն արդար փոխհատուցման վերաբերյալ իր հայցի հետ մեկտեղ ներկայացրեց գրավոր դիտարկումներ:Կիպրոսի և Ռուսաստանի կառավարությունները դիտարկումներ ներկայացրին արդար փոխհատուցման` դիմողի փաստարկների վերաբերյալ:2009թ. ապրիլի 10-ով թվագրված նամակում Կիպրոսի կառավարությունը Դատարանին խնդրեց գործը հանել իր ցուցակից: Կից ներկայացված էր միակողմանի հայտարարության տեքստ, որի նպատակն էր լուծել դիմողի բարձրացրած հարցերը: 2009թ. մայիսի 21-ին դիմողը Կիպրոսի կառավարության խնդրանքի վերաբերյալ ներկայացրեց գրավոր դիտարկումներ:Դիմողը բանավոր դատական լսումներ էր պահանջում, սակայն մինչև ներկա վճիռն ընդունելը Դատարանը որոշեց, որ հարկ չկա դա անել:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ Դիմողը` Նիկոլայ Միխայլովիչ Ռանցևը, Ռուսաստանի քաղաքացի է, ծնված 1936թ., բնակվում է Սվետլոգորսկում, Ռուսաստան: Նա օրիորդ Օկսանա Ռանցևայի հայրն է, նույնպես Ռւոսաստանի քաղաքացի, ծնված 1980թ.:Կողմերի և նրանց ներկայացրած նյութերով գործի հաստատված փաստերը, մասնավորապես, վկաների հայտարարությունները, որոնք ընդունել էրԿիպրոսի ոստիկանությունը, կարելի է ամփոփել հետևյալ ձևով.
Ա. Նախապատմությանն առնչվող փաստերը Օկսանա Ռանցևան Կիպրոս էր ժամանել 2001թ. մարտի 5-ին: 2001թ. փետրվարի 13-ին Լիմասոլում կաբարեի տնօրեն Ք.Ա.-ն դիմել էր օրիորդ Ռանցևայի համար “պարուհու” այցագիր և աշխատանքի թույլտվություն ստանալու համար, որպեսզի նա կարողանա իր կաբարեում աշխատել որպես պարուհի /տես ատորև բերվող 115-րդ կետը/: Դիմումին կից ներկայացված էին օրիորդ Ռանցևայի անձնագրի պատճենը, բժշկական տեղեկանքը, աշխատանքային պայմանագրի պատճենը, որն ակնհայտորեն դեռևս ստորագրված չէր օրիորդ Ռանցևայի կողմից և /Ք.Ա./ գործակալությունների կողմից ստորագրված պարտավորությունը հետևյալ պայմաններով /բնագիրն անգլերեն լեզվով է/`
“ՍՈՒՅՆՈՎ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ
ես` /Ք.Ա./ Լիմասոլից, պարտավորվում եմ Կիպրոսի Հանրապետության ներքին գործերի նախարարին առ այն, որ նշված նախարարին կամ /այսպիսով/ ներքին գործերի այլ նախարարի այս պահին կամ նրա հավատարմատարին կամ հավատարմատարներին վճարել գումար 150 ֆունտի չափով:
Կնքված է իմ կնիքով:
Ամսաթիվ` 2001թ. փետրվարի 13:
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՕՐԻՈՐԴ ՕԿՍԱՆԱ ՌԱՆՑԵՎԱՆ
Այսուհետ` ներգաղթյալ /սույն արտահայտությունը, որտեղ որ համատեքստով ընդունվում է, պետք է համարվի նրա ժառանգներին, դատական կատարածուներին, խնամակալներին և իրավահաջորդներին ներառելը/ մուտք է գործում Կիպրոս, և ես հանձն եմ առել, որ ներգաղթյալն այսօրվանից սկսած հինգ տարվա ընթացքում Կիպրոսում նպաստի կարիք չի ունենա, ես /այսպիսով/ պարտավորվել եմ Կիպրոսի Հանրապետությանը փոխհատուցել ցանկացած գումար, որը Կիպրոսի Հանրապետությունը կարող է վճարել ներգաղթյալին որպես նպաստ կամ օժանդակություն /այդ նպաստի և օժանդակության անհրաժեշտության միակ դատավորը պետք է լինի նախարարը/, կամ /այսպիսով/ ներգաղթյալին Կիպրոսից հայրենադարձնելու ծախսերը այսօրվանից սկսած հինգ տարվա ընթացքում:
ԱՅԺՄ ՎԵՐԸ ԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆ այնպիսին է, որ եթե ներգաղթյալը կամ ես, իմ ժառանգները, դատական կատարածուները, խնամակալները և իրավահաջորդները պետք է ըստ պահանջի Կիպրոսի Հանրապետությանը փոխհատուցեն ցանկացած գումար, որը Կիպրոսի Հանրապետությունը կարող էր վճարել, ինչպես արդեն ասվել է, որպես ներգաղթյալի համար նպաստ կամ օժանդակություն կամ Կիպրոսից ներգաղթյալի հայրենադարձության ծախսեր, այդ դեպքում վերը բերված գրավոր պարտավորությունը պետք է չեղյալ համարվի, իսկ հակառակ դեպքում պետք է մնա ուժի մեջ”:
Օրիորդ Ռանցևային որպես այցելու մինչև 2001թ. մարտի 9-ը տրվել էր ժամանակավոր բնակության իրավունք: Նա Ք.Ա.-ի կաբարեում աշխատող մի քանի երիտասարդ կանանց հետ մնում էր մի բնակարանում: 2001թ. մարտի 12-ին նրան Ք.Ա.-ին պատկանող և նրա եղբոր` Մ.Ա.-ի ղեկավարած կաբարեում թույլատրեցին պարուհի աշխատել մինչև 2001թ. հունիսի 8-ը: Օ. Ռանցևան աշխատանքն սկսեց 2001թ. մարտի 16-ին:2001թ. մարտի 19-ին, մոտավորապես առավոտյան ժամը 11-ին, օրիորդ Ռանցևայի հետ բնակվող մյուս կանայք Մ.Ա.-ին տեղեկացրին, որ նա լքել է բնակարանը և հետը վերցրել իր բոլոր իրերը: Կանայք Մ.Ա.-ին ասացին, որ աղջիկը ռուսերեն մի գրություն էր թողել այն մասին, որ ինքը հոգնել է և ցանկանում է վերադառնալ Ռուսաստան: Նույն օրը Մ.Ա.-ն Լիմասոլի ներգաղթի գրասենյակին տեղեկացրեց, որ օրիորդ Ռանցևան լքել է իր աշխատավայրն ու բնակարանը: Դրան հաջորդած Մ.Ա.-ի վկայության համաձայն` ինքը ցանկանում էր, որ օրիորդ Ռանցևային ձերբակալեն ու Կիպրոսից վտարեն, որպեսզի ինքը կարողանա կաբարեում աշխատելու համար այլ աղջկա բերել, սակայն օրիորդ Ռանցևայի անունը չէր ներառվել ոստիկանության կողմից փնտրվող անձանց ցուցակում:
Բ. 2001թ. մարտի 28-ի իրադարձությունները
2001թ. մարտի 28-ին, առավոտյան մոտավորապես ժամը 4-ին կաբարեի մեկ այլ պարուհի օրիորդ Ռանցևային տեսել էր Լիմասոլի դիսկոտեկներից մեկում: Կաբարեի արտիստուհու կողմից տեղեկանալով այն մասին, որ օրիորդ Ռանցևան գտնվում է դիսկոտեկում, Մ.Ա.-ն ոստիկանություն էր կանչել և նրանց խնդրել աղջկան ձերբակալել: Ապա նա իր կաբարեի անվտանգության աշխատակիցներից մեկի հետ գնացել էր դիսկոտեկ: Դիսկոտեկի աշխատակիցներից մեկն օրիորդ Ռանցևային բերել էր նրա մոտ: Իր հետագա գրավոր հայտարարության մեջ Մ.Ա.-ն ասել էր /թարգմանություն/`
“Երբ /օրիորդ Ռանցևան/ նստեց իմ մեքենան, նա ոչնչից չէր բողոքում կամ ինչ-որ բան անում: Նա հարբած էր, և ես պարզապես նրան խնդրեցի ինձ հետ գնալ: Նրա հարբած լինելու պատճառով մենք խոսակցություն չունեցանք, իսկ նա ինձ հետ ընդհանրապես չի էլ խոսել”: Մ.Ա.-ն օրիորդ Ռանցևային տարավ Լիմասոլի ոստիկանության կենտրոնական բաժանմունք, որտեղ երկու հերթապահ ոստիկան կար: Նա կարճ հայտարարություն արեց, որում շարադրեց Կիպրոս օրիորդ Ռանցևայի ժամանման հանգամանքները, նրա աշխատանքը և 2001թ. մարտի 19-ին բնակարանից դրան հաջորդած անհետացումը: Նրանց ժամանման պահին պատասխանատու ոստիկանի հայտարարության համաձայն /թարգմանություն/`
“2001թ. մարտի 28-ին, առավոտյան ժամը 4-ից մի քիչ շուտ /Մ.Ա.-ն/ /օրիորդ Ռանցևային/ գտել էր “Տիտանիկ” գիշերային ակումբում... նա աղջկան վերցրել էր ու բերել ոստիկանական բաժանմունք` նշելով, որ օրիորդ Ռանցևան անօրինական ձևով է գտնվում Կիպրոսում, և մենք նրան պետք է խուց տանենք: Այնուհետև նա /Մ.Ա.-ն/ գնաց վայրից /ոստիկանական բաժանմունքից/”:
Հետո ոստիկանները կապ հաստատեցին տանը գտնվող հերթապահ անձնագրավարի հետ և նրան խնդրեցին ուսումնասիրել` արդյոք օրիորդ Ռանցևան անօրինական կերպով է գտնվում Կիպրոսում: Ուսումնասիրելուց հետո անձնագրավարը ոստիկաններին տեղեկացրեց, որ նրա անունը փնտրվող անձանց տվյալների շտեմարանում չկա: Նա նաև տեղեկացրեց, որ որևէ գրանցում չկա 2001թ. մարտի 19-ի Մ.Ա.-ի բողոքի վերաբերյալ և, ամեն դեպքում, բողոքը ներկայացնելուց հետո մինչև 15 օր անձն անօրինական չի դառնում: Անձնագրավարը կապ հաստատեց AIS-ի` Օտարերկրացիների և ներգաղթողների ոստիկանության ծառայության պատասխանատու անձի հետ, ով ցուցումներ տվեց, որ օրիորդ Ռանցևային չպետք է կալանավորել, իսկ նրա գործատուն, ով պատասխանատու էր նրա համար, պետք է նրան այդ օրը առավոտյան ժամը 7-ին այդտեղից վերցնի ու տանի Լիմասոլի ոստիկանություն` հետագա քննության համար: Ոստիկանները կապ հաստատեցին Մ.Ա.-ի հետ, որպեսզի նրան խնդրեն վերցնել օրիորդ Ռանցևային: Մ.Ա.-ն վշտացած էր, որ ոստիկանությունը նրան չի կալանավորել և մերժեց գալ ու նրան այնտեղից վերցնել: Ոստիկանները նրան ասացին, որ իրենց ցուցումները հետևյալն էին` եթե նա աղջկան չի տանում այդտեղից, ապա իրենք նրան թույլ էին տալու գնալ: Մ.Ա.-ն զայրացավ և խնդրեց իրեն միացնել ոստիկանների վերադասի հետ: Ոստիկանները Մ.Ա.-ին տվեցին մի հեռախոսահամար: Ապա նրանց վերադասն իրենց տեղեկացրեց, որ Մ.Ա.-ն գալու է տանի օրիորդ Ռանցևային: Երկու ոստիկանն էլ իրենց վկայություններում ասել էին, որ օրիորդ Ռանցևան հարբած չէր: Պատասխանատու ոստիկանն ասել է /թարգմանություն/`
“Օրիորդ Ռանցևան մնաց մեզ մոտ... Նա դեմքն էր հարդարում և հարբածի նման չէր... Առավոտյան մոտավորապես ժամը 5-ին... ինձ... տեղեկացրին, որ /Մ.Ա.-ն/ եկել ու նրան տարել է...”:
Ըստ Մ.Ա.-ի վկայությունների` երբ ինքը օրիորդ Ռանցևային ոստիկանական բաժանմունքից տանում էր, վերցրել է նաև նրա անձնագիրն ու մնացած փաստաթղթերը, որոնք ինքը հանձնել էր ոստիկանություն, երբ իրենք ժամանել էին այնտեղ: Ապա նա օրիորդ Ռանցևային տարել էր կաբարեի տղամարդ աշխատակից Մ.Փ.-ի բնակարան: Բնակարանը, որտեղ Մ.Փ.-ն ապրում էր իր կնոջ հետ, բազմաբնակարան շենքի հինգերորդ հարկում մուտք ունեցող երկհարկ բնակարան էր: Ըստ Մ.Ա.-ի` իրենք օրիորդ Ռանցևային տեղավորել էին բնակարանի երկրորդ հարկի սենյակում: Ոստիկանություն ներկայացրած իր հայտարարության մեջ նա ասում էր.
“Նա պարզապես հարբած էր, և տպավորություն չկար, որ ինչ-որ բան անելու մտադրություն ունի: Ես ոչինչ չարեցի, որպեսզի կանխեմ սենյակից նրա դուրս գալը այն բնակարանում, ուր նրան տարել էի”: Մ.Ա.-ն ասում էր, որ Մ.Փ.-ն և նրա կինը գնացին երկրորդ հարկում գտնվող իրենց ննջասենյակ` քնելու, իսկ ինքը մնաց բնակարանի հյուրասենյակում, որտեղ էլ քնեց: Բնակարանն այնպիսի դասավորություն ուներ, որ բնակարանից առջևի դռնով դուրս գալու համար հարկավոր էր անցնել հյուրասենյակով:Մ.Փ.-ն հայտարարում էր, որ ինքը Լիմասոլի “Զիգոս” կաբարեում իր աշխատանքն ավարտել էր առավոտյան մոտավորապես ժամը 3:30-ին և գնացել “Տիտանիկ” դիսկոտեկ` մի բան խմելու: Տեղ հասնելուն պես իրեն տեղեկացրեցին, որ ռուսական ծագմամբ այն աղջիկը, ում իրենք փնտրում էին, գտնվում է դիսկոտեկում: Հետո կաբարեի անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ ժամանեց Մ.Ա.-ն և դիսկոտեկի աշխատակիցներին խնդրեց աղջկան տանել մուտքի մոտ: Մ.Ա.-ն, օրիորդ Ռանցևան և անվտանգության աշխատակիցը նստեցին Մ.Ա.-ի մեքենան ու գնացին: Առավոտյան մոտավորապես ժամը 4:30-ին Մ.Փ.-ն վերադարձավ տուն և գնաց քնելու: Առավոտյան մոտավորապես ժամը 6-ին կինն իրեն արթնացրեց ու տեղեկացրեց, որ Մ.Ա.-ն է եկել օրիորդ Ռանցևայի հետ, և նրանք մնալու են մինչև Ներգաղթի գրասենյակը բացվի: Ապա Մ.Փ.-ն քնեց:Դ.Փ.-ն նշել էր, որ Մ.Ա.-ն օրիորդ Ռանցևային բնակարան էր բերել առավոտյան մոտավորապես ժամը 5:45-ին: Ինքը սուրճ էր պատրաստում, իսկ Մ.Ա.-ն հյուրասենյակում զրուցում էր իր ամուսնու հետ: Ապա Մ.Ա.-ն Դ.Փ.-ին խնդրեց օրիորդ Ռանցևային ննջասենյակ տրամադրել, որպեսզի նա կարողանա մի փոքր հանգստանալ: Դ.Փ.-ն նշել էր, որ օրիորդ Ռանցևան հարբած էր և չէր ցանկանում որևէ բան խմել կամ ուտել: Ըստ Դ.Փ.-ի` ինքն ու իր ամուսինն առավոտյան մոտավորապես ժամը 6-ին գնացին քնելու, իսկ Մ.Ա.-ն մնաց հյուրասենյակում: Այս հայտարարությունից հետո Դ.Փ.-ն վերանայել էր իրադարձությունների իր նախնական նկարագրությունը և հիմա հաստատում էր, որ իր ամուսինը քնած էր, երբ Մ.Ա.-ն իրենց տուն եկավ օրիորդ Ռանցևայի հետ: Նա հայտարարում էր, որ ինքը վախեցել էր ընդունել, որ ինքնուրույն էր բնակարանի դուռը բացել և սուրճ էր խմել Մ.Ա.-ի հետ:2001թ. մարտի 28-ին, առավոտյան մոտավորապես ժամը 6:30-ին օրիորդ Ռանցևային բնակարանի տակ, պայուսակն ուսին գցած փողոցում մեռած էին գտել: Ոստիկանությունը գտել էր ծածկոց, որը հանգույցով ամրացված էր եղել այն սենյակին կից փոքր պատշգամբի ճաղաշարքին, որում բնակարանի վերևի հարկում մնում էր Ռանցևան, և որի տակ գտնվում էր հինգերորդ հարկի ավելի մեծ պատշգամբը:Մ.Ա.-մ հայտարարում էր, որ ինքն առավոտյամ ժամը 7-ին արթնացել է, որպեսզի օրիորդ Ռանցևային տանի Ներգաղթի գրասենյակ: Ինքը կանչեց Դ.Փ,-ին և լսեց, թե ինչպես էր վերջինս ասում, որ ոստիկանությունը գտնվում է փողոցում, շենքի առջևում: Իրենք մտան սենյակ, սակայն օրիորդ Ռանցևան այնտեղ չէր, պատշգամբից դուրս նայեցին ու փողոցում մարմին տեսան: Ավելի ուշ ինքը տեսավ, որ դա օրիորդ Ռանցևան է:Դ.Փ.-ն հայտարարում էր, որ ինքն արթնացել է դռան թակոցից ու տեսել Մ.Ա.-ին, ով ասել էր, որ օրիորդ Ռանցևան իր սենյակում չէ, և իրենք պետք է նրան փնտրեն: Կինը բնակարանով մեկ փնտրել էր Ռանցևային, իսկ հետո տեսել, որ ննջասենյակի պատշգամբի դուռը բաց է: Ինքը գնացել էր պատշգամբ, տեսել ծածկոցը և հասկացել, թե ինչէ արել օրիորդ Ռանցևան, ապա գնացել էր մեկ ուրիշ պատշգամբ ու տեսել փողոցում պառկած մարմին, որը ծածկված էր եղել սպիտակ սավանով ու շրջապատված ոստիկաններով:Մ.Փ.-ն հայտարարում էր, որ ինքն առավոտյան ժամը 7-ին արթնացել է աղմուկից ու տեսել շոկի մեջ գտնվող իր կնոջը, ով իրեն ասել էր, որ օրիորդ Ռանցևան պատշգամբից ընկել է: Ինքը գնացել էր հյուրասենյակ, որտեղ տեսել էր Մ.Ա.-ին ու մի քանի ոստիկանների:2001թ. մարտի 28-ի իր վկայության մեջ Գ.Ա.-ն հայտարարում էր, որ այդ օրը, առավոտյան մոտավորապես ժամը 6:30-ին ինքը ծխում էր Մ.Փ.-ի և Դ.Փ.-ի շենքի առաջին հարկում գտնվող իր պատշգամբում: Նա ասել էր.
“Ես տեսա, որ ստվերի նման մի բան վերևից ընկավ ու ուղիղ իմ դիմացից անցավ: Դրանից անմիջապես հետո ես աղմուկ լսեցի, կարծես ինչ-որ բան էր կոտրվում... Ես կնոջս ասացի, որ ոստիկանություն կանչի... Մինչ ընկնելը ես ոչինչ չէի լսել, իսկ դրանից անմիջապես հետո ձայներ չլսեցի: Նա /Ռանցևան/ վայր ընկնելիս չէր ճչում: Նա պարզապես ընկավ, ասես անգիտակից վիճակում էր... Անգամ եթե կռիվ էր եղել /հինգերորդ հարկի բնակարանում/, ես չէի կարող դա լսած լինել”:
Գ. Հետաքննությունն ու զննությունը Կիպրոսում
Կիպրոսի կառավարությունը Դատարանին տեղեկացրել էր, որ նախաքննության թղթապանակը ոչնչացվել էր` երբ եզրակացություն էր լինում, որ մահը քրեական գործողությանը չի վերագրվում թղթապանակները հինգ տարի անց ոչնչացվում էին` ներքին քաղաքականության համաձայն: Բացի զեկուցագրերից, բոլոր համապատասխան փաստաթղթերը պարունակող թղթապանակի պատճենը կառավարությունը տրամադրել է Դատարանին:Թղթապանակը պարունակում է քննության համար պատասխանատու պաշտոնյայի զեկույցը: Դրանում մանրամասն շարադրված են նախապատմությանն առնչվող փաստերը, որոնք հավաստված են դատաբժշկական ու հանցագործության վայրի վերաբերյալ ապացույցներով և 17 վկաներով` Մ.Ա.-ն, Մ.Փ.-ն, Դ.Փ.-ն, Լիմասոլի ոստիկանական բաժանմունքի երկու հերթապահ ոստիկանները, հերթապահ անձնագրավարը, օրիորդ Ռանցևայի վայր ընկնելուց հետո վայրում գտնված ութ ոստիկանները, դատական փորձագետը և լաբորանտը, ով անալիզի էր ենթարկել արյան ու մեզի նմուշները:Զեկույցում նշվում է, որ Գ.Ա.-ի կնոջից կանչ ստանալուց րոպեներ անց` 6:30-ից կարճ ժամանակ հետո ոստիկանությունը ժամանեց շենքի մոտ: Նրանք վայրը կնքեցին ժամը 6:40-ին ու սկսեցին օրիորդ Ռանցևայի վայր ընկնելու պատճառների քննությունը: Նրանք լուսանկարեցին վայրը, ներառյալ այն բնակարանի սենյակները, որտեղ մնացել էր օրիորդ Ռանցևան և պատշգամբները: Դատական փորձագետները ժամանեցին ժամը 9:30-ին և հաստատեցին մահը: Դեպքի վայրում կատարվեց դատափորձաքննություն:Նույն օրը ոստիկանությունը հարցումներ արեց Մ.Ա.ին, Մ.Փ.-ին և Դ.Փ.-ին, ինչպես նաև Գ.Ա.-ին: Ոստիկանությունը հարցում արեց այն երկու ոստիկաններին, ովքեր Լիմասոլի ոստիկանական բաժանմունքում տեսել էին Մ.Ա.-ին և օրիորդ Ռանցևային վերջինիս մահվանից կարճ ժամանակ առաջ և հերթապահ անձնագրավարին /ներկայացրած հայտարարությունների համապատասխան հատվածներն ու ամփոփումները ներառված են վերը բերված 17-ից 29-րդ կետերում մանրամասն շարադրված փաստերում/: Չկան գրանցված հայտարարություններ, որոնք վերցված լինեին այն կաբարեի աշխատակիցներից, որտեղ աշխատել էր Ռանցևան կամ այն կանանցից, ում հետ նա կարճ ժամանակով բնակվել էր նույն բնակարանում:2001թ. մարտի 28-ին իր վկայությունը տալու ժամանակ Մ.Ա.-ն օրիորդ Ռանցևայի անձնագիրն ու մնացած փաստաթղթերը հանձնել էր ոստիկանությանը: Իր հայտարարությունն ավարտելուց և ստորագրելուց հետո նա անձնագրի վերաբերյալ պարզաբանում էր ավելացրել` նշելով, որ օրիորդ Ռանցևան վերցրել էր իր անձնագիրն ու փաստաթղթերը, երբ 2001թ. մարտի 19-ին լքել էր բնակարանը: 2001թ. մարտի 29-ին կիպրական իշխանությունները դիահերձում արեցին: Դիահերձումը պարզեց, որ օրիորդ Ռանցևայի մարմնի վրա ու ներքին օրգաններում վնասվածքներ կային: Եզրակացությունը հետևյալն էր` այդ վնասվածքները նրա ընկնելու արդյունքն էին, իսկ մահվան պատճառն ընկնելն էր: Պարզ չէ` արդյոք դիմողին տեղեկացրել էին դիահերձման արդյունքների մասին: Ըստ դիմողի` իրեն չեն տվել դիահերձման վերաբերյալ արձանագրության օրինակը, և պարզ չէ` արդյոք նրան մանրամասն տեղեկացրել են այդ արձանագրության մեջ եղած եզրակացությունների մասին, որոնք համառոտ ամփոփված էին հետագա զննման վերաբերյալ եզրակացություններում: 2001թ. օգոստոսի 5-ին փաստաբանի հետ միասին դիմողն այցելեց Լիմասոլի ոստիկանական բաժանմունք և զրուցեց այն ոստիկանի հետ, ով 2001թ. մարտի 28-ին ընդունել էր օրիորդ Ռանցևային ու Մ.Ա.-ին: Դիմողը խնդրեց ներկա գտնվել զննմանը: Ոստիկանի` 2002թ. հուլիսի 8-ով թվագրված հայտարարության համաձայն, ոստիկանություն կատարած այցի ժամանակ դիմողին ասել էին, որ իր փաստաբանը կտեղեկացվի Լիմասոլի շրջանային դատարանում քննության մասին դատական լսումների օրվա վերաբերյալ:2001թ. հոկտեմբերի 10-ին դիմողը Լիմասոլի շրջանային դատարան դիմում ուղարկեց, որի պատճեններն ուղարկվել էին Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազին ու Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի հյուպատոսությանը: Նա հղում էր անում իրավաբանական օգնության վերաբերյալ 2001թ. հոկտեմբերի 8-ով թվագրված` Չելյաբինսկի շրջանի դատախազության խնդրանքին /տես ստորև բերվող 48-րդ կետը/ և խնդրում օգտվել մինչև քննության վերաբերյալ դատական լսումները նյութերին ծանոթանալու, քննությանը ներկա գտնվելու և քննության օրվա մասին ժամանակին ծանուցվելու իր իրավունքից: Նա նաև հայտնել էր, որ ինքը ցանկանում է ժամանակի ընթացքում դատարանին ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր:Քննության վերաբերյալ դատական լսումները նշանակված էին 2001թ. հոկտեմբերի 30-ին, և 2002թ. հուլիսի 8-ով թվագրված ոստիկանի հայտարարության համաձայն /տես վերը նշված 36-րդ կետը/` դիմողի փաստաբանը պատշաճ կերպով տեղեկացվել է: Սակայն ոչ նա, ոչ էլ դիմողը չներկայացան շրջանային դատարան: Գործը հետաձգվեց մինչև 2001թ. դեկտեմբերի 11-ը, և կարգադրություն արվեց, որպեսզի Ռուսաստանի դեսպանությունը ծանուցվի նոր ժամկետի մասին ու տեղեկացնի դիմողին:2001թ. հոկտեմբերի 20-ով թվագրված և 2001թ. հոկտեմբերի 31-ին Լիմասոլի շրջանային դատարան ուղարկված ֆաքսում, որի պատճեններն ուղարկվել էին Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազություն և Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի հյուպատոսություն, դիմողը խնդրում էր, որպեսզի քննության ժանկետի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվեն իր բնակության նոր հասցեով:2001թ. դեկտեմբերի 11-ին դիմողը չներկայացավ շրջանային դատարան, և քննությունը հետաձգվեց մինչև 2001թ. դեկտեմբերի 27-ը:2001թ. դեկտեմբերի 27-ին դիմողի բացակայությամբ Լիմասոլի շրջանային դատարանում տեղի ունեցավ քննությունը: Այդ նույն օրվա դատավճռում, ի թիվս այլոց, ասվում էր /թարգմանություն/`
“Առավոտյան մոտավորապես ժամը 6:30-ին /2001թ. մարտի 28/ հանգուցյալը, փորձելով փախուստ կատարել վերը նշված բնակարանից, տարօրինակ հանգամանքներում ցատկել է դեպի դատարկ տարածություն, որի արդյունքում ստացել է մահացու վնասվածքներ...
Իմ դատավճիռն այն է, որ ՕՐԻՈՐԴ ՕԿՍԱՆԱ ՌԱՆՑԵՎԱՆ մահացել է 2001թ. մարտի 28-ին, պատահար հիշեցնող հանգամանքներում, փորձելով փախուստ կատարել այն բնակարանից, որտեղ նա հյուր էր:
Ինձ մոտ որևէ ապացույց չկա, որը հուշի, որ նրա մահվան համար հնարավոր է երրորդ անձին քրեական պատասխանատվուաուն ենթարկել”:
Դ. Հաջորդած դատավարությունները Կիպրոսում և Ռուսաստանում
Օրիորդ Ռանցևայի մարմինը Ռուսաստան տեղափոխվեց 2001թ. ապրիլի 8-ին:2001թ. ապրիլի 9-ին դիմողը Չելյաբինսկի բուժզննման շրջանային բյուրոյին /”Չելյաբինսկի բյուրո”/ խնդրեց դիահերձում անել: Ապա նա խնդրեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը` քննել Կիպրոսում օրիորդ Ռանցևայի մահը: 2001թ. մայիսի 10-ին Չելյաբինսկի բյուրոն հաշվետվություն ներկայացրեց դիահերձման արդյունքների մասին:Մասնավորապես, դատաբժշկական ախտորոշման վերաբերյալ հաղորդվում էր հետևյալը /թարգմանությաւնը ներկայացվում է/`
“Սա մեծ բարձրությունից վայր ընկնելուց ստացված վնասվածք է` տարբեր մակարդակների հարթության վրա վայր ընկնելու արդյունք, մարմնի բազմաթիվ վնասվածքներ, գանգի բաց տրավմա` դեմքի և ուղեղի բազմաթիվ բեկորային փշրվածքներ, ուղեղի կամարաձև կազմավորման վրա ուղեղի թաղանթի և ուղեղի դիմացի խոռոչի հիմքի բազմաթիվ պատռվածքներ, ուղեղի փափուկ թաղանթների տակ արյունազեղում, փափուկ հյուսվածքների արյունազեղումներ, բազմաթիվ կապտուկներ, խոշոր կապտուկներ և վերքեր մաշկի վրա, առջևից դեպի հետ ուղղությամբ գլխի արտահայտված դեֆորմացիա, կրծքավանդակի փակ բութ տրավմա կրծքավանդակի օրգանների վնասվածքներով..., հետևի մակերեսի երկայնքով թոքերի կոնտուզիա, կրծքավանդակի հատվածում ողնաշարի կոտրվածք` ոսկրածուծի ամբողջական խախտմամբ, երկարությամբ ու լայնությամբ դրա տեղաշարժմամբ:
Միջին աստիճանի ալկոհոլային թունավորում` արյան մեջ էթիլային սպիրտի պարունակությունը կազմում է 1,8 տոկոս, մեզի մեջ` 2,5 տոկոս”:Հաշվետվության եզրակացությունները ներառում էին հետևյալը`
“Կապտուկների գույնն ու տեսքը, պատռվածքներն ու վերքերը, ինչպես նաև վնասված հյուսվածքների արյունազեղումները նույն տեսակի մորֆոլոգիական փոփոխություններով, անկասկած, ցույց են տալիս, որ տրավմաները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ նա կենդանի է եղել, ինչպես նաև այն փաստը, որ դրանք տեղի են ունեցել նրա մահվանից ոչ շատ առաջ, մեկը մյուսից հետո շատ կարճ ժամանակահատվածում:
Օ. Ն. Ռանցևայի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ չեն հաստատվել վնասվածքներ, որոնք հրազենի տարբեր տեսակների, սուր առարկաների և զենքերի, ֆիզիկական ու քիմիական ռեակտիվների կամ բնական գործոնների օգտագործմամբ արտաքին բռնության արդյունք են:... Արյան և մեզի դատաբժշկական քիմիական փորձաքննության ժամանակ դիակի ներքին օրգաններում թմրադեղեր, ուժեղ ներգործող կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: Նշված հանգամանքներում բացառվում է Օ. Ն. Ռանցևայի մահվան հավանականությունը հրազենից, սառը զենքից, ֆիզիկական, քիմիական ու բնական գործոններից, ինչպես նաև տարբեր օրգանների ու համակարգերի թունավորումից և հիվանդություններից:...
Հաշվի առնելով վնասվածքների դիրքը, դրանց մորֆոլոգիական առանձնահատկությունները, ինչպես նաև որոշ տարբերություններ, որոնք հայտնաբերվել են մորֆոլոգիական ու հյուսվածքաբանական անալիզների ժամանակ և վնասված հյուսվածքների ռեակցիան, մենք կարծում ենք, որ կոնկրետ այս դեպքում մեծ բարձրությունից վայր ընկնելու արդյունքում տեղի է ունեցել տրավմա, և դա տարբեր մակարդակների հարթությունների վրա այսպես կոչված staged/bi-moment անկման արդյունքն էր, որի ժամանակ մեծ բարձրությունից անկման վերջին փուլում մարմնի սկզբնական շփումը խոչընդոտի հետ եղել է մարմնի հետևի մակերեսի կողմից,իսկ մարմնի առջևի մակերեսի կողմից` երկրորդական շփումը: Հիմնականում առկա է գլխի արտահայտված դեֆորմացիա` առջևից հետև ուղղությամբ և շոկային-ճզմող ազդեցությամբ...
Օ. Ն. Ռանցևայի դիակի դատափորձագիտական քիմիական քննության ժամանակ նրա արյան ու մեզի մեջ համապատասխանաբար հայտնաբերել ենք էթիլային սպիրտի 1,8 և 2,5 տոկոս, որոնք նրա կենդանի եղած ժամանակ կարող էին համապատասխանել միջին ալկոհոլային թունավորման, որը կլինիկական առումով բնութագրվում է հուզական զգալի անկայունությամբ, մտածելու ընդունակության և տարածության մեջ ժամանակին կողմնորոշվելու խանգարումներով”:2001թ. օգոստոսի 9-ին Կիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը Լիմասոլի ոստիկանական բաժանմունքի պետից պահանջեց օրիորդ Ռանցևայի մահվանն առնչվող հետաքննության թղթապանակների պատճենները:2001թ. սեպտեմբերի 13-ին դիմողը դիմեց Չելյաբինսկի շրջանի դատախազին` նրան խնդրելով իր անունից դիմել Կիրոսի դատախազին` տրամադրել անվճար իրավաբանական օգնություն, ինչպես նաև ազատել Կիպրոսի տարածքում իր դստեր մահվան լրացուցիչ քննության դատական ծախսերից:2001թ. դեկտեմբերի 11-ով թվագրված նամակով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալը Կիպրոսի Հանրապետության արդարադատության նախարարին տեղեկացրեց, որ Չելյաբինսկի շրջանի դատախազությունը քննել է օրիորդ Ռանցևայի մահը, այդ թվում` կատարել դատաբժշկական փորձաքննություն: Նա 2001թ. հոկտեմբերի 8-ով թվագրված` Քրեական գործերով փոխադարձ օգնության եվրոպական կոնվենցիայի /”Փոխադարձ օգնության կոնվենցիա”` տես ստորև բերվող 175-178 կետերը/ և 1984թ. ԽՍՀՄ-ի և Կիպրոսի Հանրապետության միջև Քաղաքացիական ու քրեական գործերով դաշնագրի /”Իրավական օգնության պայմանագիր”` տես 179-ից մինչև: Սխալ է` հղումների աղբյուրը գտնված չէ, ստորև/ հիման վրա իրավաբանական օգնության վերաբերյալ խնդրանք ուղարկեց` նպատակ ունենալով կիպրական օրենսդրության հիման վրա հաստատել օրիորդ Ռանցևայի մահվան բոլոր հանգամանքները և արդարադատության առաջ կանգնեցնել մեղավոր կողմերին: Խնդրանքը ներառում էր ռուսական իշխանությունների եզրակացությունները նախապատմության հանգամանքների մասին` պարզ չէ, թե ինչպես են եզրակացությունները հասել և արդյոք որևէ անկախ քննություն կատարվել է ռուսական իշխանությունների կողմից:Ի թիվս այլոց, եզրակացություններում նշված է հետևյալը /թարգմանությունը ներկայացվում է/`
“Ոստիկանները մերժել են ձերբակալել Օ. Ն. Ռանցևային, քանի որ նա իրավունք ուներ Կիպրոսի տարածքում առանց աշխատելու իրավունքի մնալ 14 օր, այսինքն` մինչև 2001թ. ապրիլի 2-ը: Ապա պրն. /Մ.Ա.-ն/ առաջարկեց Օ.Ն. Ռանցևային մինչև առավոտ որպես հարբած կալանել: Նրան մերժեցին, քանի որ ոստիկանների տրամադրած բացատրություններից հետո Օ.Ն. Ռանցևան սթափ մարդու տեսք և պարկեշտ պահվածք ուներ, հանգիստ էր, շպարվում էր: Մ.Ա.-ն, ինքնությունը չհաստատված անձի հետ միասին, 2001թ. մարտի 28-ի առավոտյան 5:30-ին Օ.Ն. Ռանցևային ոստիկանական բաժանմունքի տեղամասից վերցրեց ու տարավ /Դ.Փ./ բնակարան... որտեղ /նրան/, նախաճաշ արեցին, ապա ժամը 6:30-ին Օ.Ն. Ռանցևային փակեցին նշված տան յոթերորդ հարկի ձեղնահարկի սենյակում”:
Խնդրանքում լուսաբանվում էր Դատաբժշկության Չելյաբինսկի բյուրոյի փորձագետների եզրակացությունն այն մասին, որ եղել է օրիորդ Ռանցևայի վայր ընկնելու երկու փուլ` սկզբում մեջքի վրա, ապա դիմացի: Խնդրանքում նշված էր, որ այդ եզրակացությունը հակասում է Կիպրոսում արված դատաբժշկական եզրակացությանն առ այն, որ օրիորդ Ռանցևայի մահը դեմքով վայր ընկնելու արդյունքն է: Ապա նշված էր.
“Հնարավոր է ենթադրել, որ վայր ընկնելու պահին տուժողը կարող էր սարսափից ճչալ, սակայն դա հակասում է քննության նյութերին, որոնք պարունակում են բնակարանի այդ նույն շարքի երկրորդ հարկի բնակչի ցուցմունքը, ով ասել էր, որ ասֆալտի վրա անձայն մարմին ընկավ ...”: Հաշվետվությունն ավարտվում է այսպես`
“Դատելով պրն. Ն.Մ. Ռանցևին քննիչի ներկայացրած հաշվետվությունից` քննությունն ավարտվում է այն եզրակացությամբ, որ Օ.Ն. Ռանցևայի մահը տեղի է ունեցել տարօրինակ և չհաստատված հանգամանքներում և լրացուցիչ հետաքննություն է պահանջում”:Ուստի Չելյաբինսկի շրջանի դատախազը Իրավական օգնության մասին պայմանագրի համաձայն` պահանջել է, որ նորից քննվեն օրիորդ Ռանցևայի մահվան հանգամանքները, որպեսզի որոշվի մահվան պատճառը և վերացվեն առկա ցուցմունքներում տեղ գտած հակասությունները, որ մահվան հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող անձինք նույնականացվեն ու հարցաքննվեն, որ տարբեր կողմերի պահվածքը ուսումնասիրվի մարդասպանության և/կամ առևանգման ու ազատությունից անօրինական կերպով զրկելու մեղադրանքներ ներկայացնելու տեսանկյունից և, մասնավորպես, քննվի Մ.Ա.-ն, որ դիմողը իրազեկվի քննության նյութերի մասին, ռուսական իշխանություններին տրամադրեն օրիորդ Ռանցևայի մահվան վերաբերյալ դատական մարմինների կայացրած վերջնական որոշումների պատճենները, դիմողին անվճար իրավաբանական օգնություն տրամադրեն, և նա ազատվի դատական ծախսերը վճարելուց:2001թ. դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնությունը դիմողի անունից Կիպրոսի արդարադատության նախարարությանը դիմեց գրավոր խնդրանքով` քրեական հետապնդում սկսել օրիորդ Ռանցևայի մահվան վերաբերյալ, որ դիմողը որպես տուժող միանա դատավարությանը, և նրան անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերվի:2002թ. ապրիլի 16-ին Կիպրոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Կիպրոսի արդարադատության և հասարակական կարգի նախարարությանը փոխանցեց օրիորդ Ռանցևայի մահվանը վերաբերող իրավաբանական օգնության մասին ՌԴ-ի գլխավոր դատախազության` 2001թ. դեկտեմբերի 11-ով և 27-ով թվագրված խնդրանքները, որոնք հիմնված էին Իրավական օգնության պայմանագրի վրա:2002թ. ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը կրկնեց իր խնդրանքը օրիորդ Ռանցևայի մահվան կապակցությամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ և դիմողի խնդրանքը` որպես տուժող դատավարությանը մասնակցելու մասին, որպեսզի նա ներկայացնի իր հետագա ցուցմունքները, ինչպես նաև իրավաբանական օգնություն ստանալու մասին նրա խնդրանքը: Դատախազությունը Կիպրոսի կառավարությանը խնդրում էր նոր տեղեկություններ տրամադրել ու իրազեկել վերջինիս ընդունած որոշումների մասին:2002թ. նոյեմբերի 25-ին դիմողը Ռուսաստանի իշխանություններին խնդրեց իրեն որպես տուժող ճանաչել իր դստեր մահվան վերաբերյալ դատավարության ժամանակ և կրկնեց իրավաբանական օգնության մասին իր խնդրանքը: Այդ խնդրանքը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն ուղարկեց Կիպրոսի արդարադատության նախարարություն:2002թ. դեկտեմբերի 27-ի նամակում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի օգնականը հղում էր արել իր դստեր մահվան կապակցությամբ քրեական հետապնդում սկսելու և Կիպրոսում իրավաբանական օգնություն ստանալու վերաբերյալ դիմողի մանրամասն խնդրանքին, որը Փոխադարձ աջակցության մասին կոնվենցիայի և Իրավական օգնության մասին պայմանագրի համաձայն նախկինում ուղարկվել էր Կիպրոսի իշխանություններին: Նամակում նշվում էր, որ որևէ տեղեկություն չի ստացվել և խնդրվում էր արձագանքել:2003թ. հունվարի 13-ին Ռւոսաստանի Դաշնության դեսպանությունը գրեց Կիպրոսի արտաքին գործերի նախարարությանը` խնդրելով արագորեն արձագանքել իր խնդրանքին, որը վերաբերում էր օրիորդ Ռանցևայի մահվան առնչությամբ տրամադրվելիք իրավաբանական օգնությանը:2003թ. հունվարի 17-ով և 31-ով թվագրված նամակներում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը նշել է, որ ինքը որևէ արձագանք չի ստացել Կիպրոսի իշխանություններից` իրավաբանական օգնություն ստանալու համար իր խնդրանքների կապակցությամբ, որի բովանդակությունը կրկնել էր:2003թ. մարտի 4-ին Կիպրոսի արդարադատության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը տեղեկացրեց, որ իր խնդրանքը Կիպրոսի ոստիկանությունը պատշաճ կերպով կատարել է: Կից ներկայացված էին ոստիկանապետի նամակը և ոստիկանության 2002թ. հուլիսի 8-ի զեկույցը, որում գրանցված էր 2001թ. օգոստոսին դիմողի կատարած այցը Լիմասոլի ոստիկանական բաժանմունք:2003թ. մայիսի 19-ին Ռուսաստանի Դաշնությունը նամակ գրեց Կիպրոսի արտգործնախարարությանը` խնդրելով արագացնել օրիորդ Ռանցևայի մահվանն առնչվող իրավաբանական օգնության մասին խնդրանքի պատասխանը:2003թ. հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն Իրավական օգնության պայմանագրի համապատասխան մի նոր հարցում ներկայացրեց: Դրանով այն խնդրում էր, որպեսզի անցկացվի օրիորդ Ռանցևայի մահվան հանգամանքների նոր հետաքննություն, քանի որ 2001թ. դեկտեմբերի 27-ի վճիռը գոհացուցիչ չէր: Մասնավորապես, դատախազությունը նշում էր, որ չնայած միջադեպի տարօրինակ հանգամանքներին և այն բանի ընդունումը, որ օրիորդ Ռանցևան փորձել էր փախուստ կատարել այն բնակարանից, որտեղ պահվում էր, վճռում որևէ հղում չէր արվում համապատասխան վկաների հակասական ցուցմունքներին կամ բացակայում էր Կիպրոսի իշխանությունների անցկացրած դիահերձման արդյունքների մանրամասն նկարագրությունը:2003թ. հուլիսի 8-ին ռուսական դեսպանությունը նամակ գրեց Կիպրոսի արտգործնախարարությանը` խնդրելով հրատապության կարգով պատասխանել իր նախկին հարցումներին:2003թ. դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը Կիպրոսի իշխանությունների կողմից անհամարժեք արձագանքի վերաբերյալ դիմողի բողոքն ուղարկեց Կիպրոսի մարդու իրավունքների պաշտպանին:2003թ. դեկտեմբերի 17-ին` ի պատասխան Ռուսաստանի իշխանությունների խնդրանքի /տես վերը նշված 52-րդ կետը/` Կիպրոսի արդարադատության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին ուղարկեց մի նոր զեկույց, որը պատրաստել էր Կիպրոսի ոստիկանությունը` թվագրված 2003թ. նոյեմբերի 17-ով: Զեկույցը նախապատրաստել էր ոստիկաններից մեկը, ով 2001թ. մարտի 28-ին ներկա էր գտնվել դեպքի վայրում և համառոտ արձագանքել էր ռուսական իշխանությունների տված հարցերին: Զեկույցում կրկնվում էր, որ վկաները հարցաքննվել են, և նրանցից հայտարարություններ են վերցվել: Դրանում ընդգծվում էր, որ բոլոր ցուցմունքները քննության կողմից հաշվի են առնվել: Ապա զեկույցը շարունակվում էր հետևյալ կերպ /թարգմանությունը ներկայացվում է/.
“2001թ. մարտի 28-ին, առավոտյան մոտավորապես ժամը 6:30-ին հանգուցյալը պատշգամբի դռան միջով դուրս եկավ իր սենյակի պատշգամբ, ծածկոցի օգնությամբ, որը նա կապել էր պատշգամբի ճաղաշարքին, իջավ բնակարանի առաջին հարկի պատշգամբ: Նրա ուսին իր սեփական պայուսակն էր: Այդ կետից նա կառչեց պատշգամբի ալյումինե պաշտպանիչ ճաղաշարքից, որպեսզի փախչելու նպատակով իջնի ներքևի հարկի բնակարանի պատշգամբ: Անհայտ հանգամանքներում նա վայր ընկավ փողոց, որի արդյունքում ստացավ մահացու վնասվածքներ”:Զեկույցում դիտարկվում էր այն, որ անհայտ էր, թե ինչու է օրիորդ Ռանցևան 2001թ. մարտի 19-ին լքել բնակարանը, սակայն հետաքննության հիման վրա /թարգմանություն/.
“ ... եզրակացություն է արվում, որ հանգուցյալը չէր ցանկանում Կիպրոսից վտարվել, և քանի որ նրա գործատուն գտնվում էր այն բնակարանի մուտքի մոտ, ուր աղջիկը հյուր էր գնացել, նա որոշեց ռիսկի դիմել` փորձելով իջնել պատշգամբով, որի արդյունքում ընկավ գետնին և անմիջապես մահացավ”:Ինչ վերաբերում է Կիպրոսում կատարված դիահերձմանը և Կիպրոսի ու Ռուսաստանի իշխանությունների միջև դատափորձնական ապացույցների միջև եղած ենթադրյալ անհամապատասխանություններին, զեկույցում տեղեկացվում էր, որ այդ դիտողություններն ուղարկվել էին դիահերձումը կատարած կիպրացի դատափորձագետին:2005թ. օգոստոսի 17-ի նամակով Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը նոր տեղեկություններ է խնդրել 2005թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունենալիք դատական լսումների վերաներյալ և կրկնել անվճար իրավաբանական օգնության մասին դիմողի խնդրանքը: Կիպրոսի արդարադատության նախարարությունը 2005թ. սեպտեմբերի 21-ին ֆաքսով պատասխանել էր` նշելով, որ Լիմասոլի շրջանային դատարանն ի վիճակի չի եղել 2005թ. հոկտեմբերի 14-ին նշանակված գործի դատական լսումների վերաբերյալ տեղեկանք գտնել և ռուսական իշխանություններից պարզաբանում է խնդրում:2005թ. հոկտեմբերի 28-ին դիմողը ռուսական իշխանություններին խնդրեց վկայություն ստանալ երկու ռուս երիտասարդ կանացից, ովքեր ներկայումս ապրում են Ռուսաստանում, օրիորդ Ռանցևայի հետ միասին աշխատել էին Լիմասոլի կաբարեում և կարող էին վկայություն տալ այնտեղ կատարվող սեռական շահագործման մասին: Նա իր խնդրանքը կրկնեց 2005թ. նոյեմբերի 11-ին: Ռուսաստանի իշխանությունները պատասխանեցին, որ իրենք այդօրինակ վկայություն կարող են ստանալ միայն Կիպրոսի իշխանությունների հարցմամբ:2005թ. դեկտեմբերի 22-ի նամակով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը գրել էր Կիպրոսի արդարադատության նախարարությանը` պահանջելով նոր տեղեկություններ տրամադրել օրիորդ Ռանցևայի մահվան վերաբերյալ նոր քննության վերաբերյալ և տեղեկատվություն պահանջելով այն մասին, թե ինչպես գանգատարկել կիպրական դատարանների որոշումները: Նամակում նշված էր, որ առկա տեղեկությունների համաձայն` 2005թ. հոկտեմբերի 14-ին նշանակված դատական լսումները կասեցվել են օրիորդ Ռանցևայի հետ կաբարեում աշխատած ռուս քաղաքացիների ցուցմունքների բացակայության պատճառով: Նամակը վերջանում էր պարտավորությամբ` աջակցել Կիպրոսի կողմից իրավաբանական օգնության մասին խնդրանքին, որը միտված կլինի նոր ապացույցների հավաքմանը:2006թ. հունվարին, ըստ դիմողի, Կիպրոսի գլխավոր դատախազն իր փաստաբանի մոտ հաստատեց, որ որևէ քրեական գործունեության վերաբերյալ նոր ապացույցներ ստանալու դեպքում ինքը պատրաստ է կարգադրել հետաքննության վերսկսումը:2006թ. հունվարի 26-ին Ռուսաստանի դեսպանությունը նամակ գրեց Կիպրոսի արդարադատության նախարարությանը` խնդրելով նոր տեղեկություններ տրամադրել 2005թ. հոկտեմբերի 14-ի հետաձգված դատական լսումների վերաբերյալ: 2006թ. հունվարի 30-ին արդարադատության նախարարությունը ֆաքսով պատասխանեց, որով հաստատում էր, որ ոչ Լիմասոլի շրջանային դատարանը, ոչ էլ Կիպրոսի գերագույն դատարանն այդ լսումների մասին որևէ գրառում չունեն և նոր պարզաբանում խնդրեց ենթադրյալ լսումների մանրամասնությունների վերաբերյալ:2006թ. ապրիլի 11-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Կիպրոսի արդարադատության նախարարությանը նամակ գրեց` խնդրելով նոր տեղեկություններ տալ հետաձգված լսումների վերաբերյալ և կրկնեց Կիպրոսում գանգատարկման ընթացակարգի վերաբերյալ իր հարցումը:2006թ. ապրիլի 14-ին ռուսական իշխանություններին ուղղված նամակով Կիպրոսի գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ ինքը որևէ պատճառ չի տեսնում խնդրել Ռուսաստանի իշխանություններին` ցուցմունքներ ստանալ դիմողի նույնականացրած երկու ռուս քաղաքացիներից: Եթե նշված անձինք գտնվում են Կիպրոսի Հանրապետությունում, նրանց ցուցմունքները կարող է ստանալ Կիպրոսի ոստիկանությունը, իսկ եթե Ռուսաստանում, ապա ռուսական իշխանությունները նրանց հայտարարություններն ստանալու համար կիպրական իշխանությունների համաձայնության կարիքը չունեն:2006թ. ապրիլի 26-ին Կիպրոսի արդարադատության նախարարությունը պատասխանեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը` կրկնելով ենթադրյալ հետաձգված լսումների վերաբերյալ նոր տեղեկությունների մասով իր հարցումը:2006թ. հունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը նամակ գրեց Կիպրոսի գլխավոր դատախազին` նրան հիշեցնելով օրիորդ Ռանցևայի մահվան հետաքննության վերսկսման և դատավարության առաջընթացի շուրջ տեղեկությունների մասին չիրականացված հարցումները:2006թ. հունիսի 22-ին և օգոստոսի 15-ին դիմողը կրկնեց ռուսական իշխանություններին ուղղված իր խնդրանքն այն մասին, որ երկու ռուս կանանցից հայտարարություն վերցնեն:2006թ. հոկտեմբերի 17-ին Կիպրոսի արդարադատության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը հաստատեց, որ օրիորդ Ռանցևայի մահվան քննությունն ավարտվել է 2001թ. դեկտեմբերին և գտել, որ նրա մահը պատահարի արդյունք է: Նամակում ասվում էր`
“Որոշումը չի գանգատարկվել լրացուցիչ ապացույցների բացակայության պատճառով”:
2006թ. հոկտեմբերի 25-ին, 2006թ. հոկտեմբերի 27-ին, 2007թ. հոկտեմբերի 3-ին և 2007թ. նոյեմբերի 6-ին դիմողը կրկնեց ռուսական իշխանություններին հղված խնդրանքը` հայտարարությւոններ վերցնել երկու ռուս կանացից:
II.ԶԵԿՈՒՅՑՆԵՐ ԿԻՊՐՈՍՈՒՄ “ՊԱՐՈՒՀԻՆԵՐԻ” ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ա. Կիպրոսի մարդու իրավունքների պաշտպանի ի պաշտոնե զեկույցը Կիպրոսի զվարճանքի հաստատություններում որպես պարուհիներ օտարերկրացի կանանց մուտքի և աշխատանքի ռեժիմի մասին, 24 նոյեմբերի 2003թ.2003թ. նոյեմբերին Կիպրոսի մարդու իրավունքների պաշտպանը զեկույց հրապարակեց Կիպրոսում “պարուհիների” վերաբերյալ: Իր ներածական խոսքում նա բացատրում էր զեկույց պատրաստելու հետևյալ պատճառները /բոլոր մեջբերումները վերցված են Կիպրոսի կառավարության տրամադրած թարգմանությունից/`
“Հաշվի առնելով այն հանգամանքները, որոնցում /Օկսանա/ Ռանցևան զրկվել էր կյանքից և Կիպրոս որպես “պարուհիներ” եկած օտարերկրացի կանանց նկատմաբ բռնությունների կամ մահվան նմանատիպ դեպքերի լույսի ներքո, որոնք հրապարակային են դարձել, ես որոշեցի ի պաշտոնե հետաքննություն նախաձեռնել...”
Ինչ վերաբերում է օրիորդ Ռանցաևյի դեպքի կոնկրետ փաստերին, մարդու իրավունքների պաշտպանը նշել է հետևյալը`
“Ներգաղթի ֆորմալ ընթացակարգերից հետո 2001թ. մարտի 16-ին նա սկսեց իր աշխատանքը: Երեք օր անց նա լքեց կաբարեն և այն վայրը, որտեղ մնում էր ինչ-ինչ պատճառներով, որոնք այդպես էլ չպարզաբանվեցին: Գործատուն այդ փաստի մասին հաղորդել էր Լիմասոլում օտարերկրացիների և ներգաղթի դեպարտամենտին, սակայն անհայտ պատճառներով /Օկսանա/ Ռանցևայի անունը չէր ընդգրկվել ոստիկանության կողմից փնտրվող անձանց ցուցակում”:Ապա ՄԻՊ-ը նշել էր, որ`
“Անհայտ մնացին այն պատճառները, թե ինչու /Օկսանա/ Ռանցևային ազատ արձակելու փոխարեն հանձնեցին իր գործատուին, քանզի /ոչ/ ձերբակալության հրաման կար, /ոչ/ էլ արտաքսելու որոշում”:ՄԻՊ-ի զեկույցում քննարկվում էր իբրև կաբարեի պարուհիներ երիտասարդ օտարերկրացի կանանց աշխատանքի պատմությունը` նշելով, որ Կիպրոսում “պարուհի” բառը դարձել է “մարմնավաճառ” բառի հոմանիշը: Զեկույցում բացատրվում էր, որ 1970-ականների կեսերից սկսած հազարավոր երիտասարդ կանայք որպես պարուհի աշխատելու համար օրինական կերպով մուտք էին գործել Կիպրոս, սակայն Կիպրոսի բազմաթիվ կաբարեներում փաստացի աշխատել էին որպես մարմնավաճառներ: 1980-ականների սկզբից իշխանությունները ջանքեր էին գործադրել առավել խիստ ռեժիմ մտցնել, որպեսզի երաշխավորեին ներգաղթի գործուն վերահսկումը և սահմանափակեին “իբրև պարուհիներ Կիպրոս եկած կանանց հայտնի և սովորաբար ընդունված երևույթը”: Սակայն առաջարկված մի շարք միջոցներ չէին իրականացվել կաբարեի մենեջերների և պարուհիների գործակալների առարկությունների պատճառով:ՄԻՊ-ի զեկույցում նշվում էր, որ 1990-ականներին Կիպրոսի մարմնավաճառության շուկան սկսեց սպասարկվել հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրներից եկող կանանց կողմից: Նա եզրահանգում էր, որ`
“Այդ նույն ժամանակահատվածում կարելի էր տեսնել, որ այդ միջոցների իրականացման ու ընդունվող քաղաքականության առումով որոշակի բարելավում կա: Սակայն բարելավում չկար ժամանակակից ստրկատիրության պայմաններում սեռական շահագործման, թրաֆիքինգի և կանանց տեղաշարժի առումով”:Ինչ վերաբերում է պարուհիների կյանքի և աշխատանքային պայմաններին, զեկույցում նշվում էր`
“Իբրև պարուհի աշխատելու համար երկիր մուտք գործող կանանց մեծ մասը հետսոցիալիստական երկրների աղքատ ընտանիքներից է: Նրանցից շատերը կրթված են... Քչերն են իրոք պարուհիներ: Սովորաբար նրանք տեղյակ են, որ իրենց հարկադրելու են մարմնավաճառությամբ զբաղվել, սակայն միշտ չէ, որ տեղյակ են աշխատանքային պայմանների մասին: Կան նաև օտարերկրացի կանանց հետ կաապված դեպքեր, երբ նրանք Կիպրոս են գալիս այն տպավորությամբ, թե իրենք աշխատելու են իբրև մատուցող կամ պարուհի և հաճախորդների հետ միայն մի բաժակ բան են խմելու /’consomation’/: Նրանց բռնությամբ ու սպառնալիքներով հարկադրում են ենթարկվել իրենց աշխատանքի իրական պայմաններին...
Կիպրոսի Հանրապետություն մուտք գործելու պահից սկսած մինչև մեկնումը օտարերկրացի պարուհիները գտնվում են իրենց գործատուների մշտական հսկողության և պահպանության ներքո: Լուրջ բողոքներ կան, անգամ դեպքեր, երբ պարուհիներն իրենց բնակության վայրում մնում են փակի տակ: Ավելին, նրանց անձնագրերն ու անձնական մյուս փաստաթղթերը պահվում են գործատուների կամ գործակալների մոտ: Նրանք, ովքեր մերժում են ենթարկվել, պատժվում են բռնարարքների միջոցով կամ վճարներով, որոնք սովորաբար իրենցից ներկայացնում են խմիչքների, ‘consomation’-ի կամ առևտրային սեքսի տոկոսները հանելը: Անշուշտ, այդ գումարները ներառվում են պարուհիների ստորագրած պայմանագրերում:
...
Ընդհանրապես պարուհիները մնում են մեկ կամ զրո աստղանի հյուրանոցներում, բնակարաններում կամ հյուրատներում, որոնք գտնվում են կաբարեների մոտ կամ դրանց վերևում, ում սեփականատերերը արտիստների գործակալներն են կամ կաբարեի տերերը: Այդ վայրերը գտնվում են մշտական պահպանության ներքո: Յուրաքանչյուր սենյակում քնում է երեք կամ չորս կին: Ոստիկանության ներկայացրած զեկույցների համաձայն` այդ շենքերից շատերն անհարմար են և զուրկ բավարար սանիտարահիգիենիկ պայմաններից:
...Եվ, վերջապես, նշվում է, որ Կիպրոս ժամանելուն պես օտարերկրացի պարուհիներից գանձումներ են անում պարտքերի պատճառով, օր.` ճամփորդական ծախսերը, արտիստների գործակալների հանած միջնորդավճարները, ովքեր նրանց Կիպրոս են բերել կամ իրենց երկրում նրանց տեղը գտած գործակալների գանձած միջնորդավճարները, ուստի նրանք ստիպված են աշխատել ցանկացած պայմաններում, որպեսզի գոնե իրենց պարտքերը փակեն” /տողատակի ծանոթագրությունները բաց են թողնված/:Ինչ վերաբերում է ծագման երկրներում կանանց հավաքագրմանը, զեկույցում նշված է`
“Աաշխատանքի համար Կիպրոս եկող կանանց տեղը հայտնաբերելը սովորաբար ստանձնում են տեղի գործակալները, ովքեր համագործակցում են տարբեր երկրների իրենց պաշտոնակիցների հետ, և պայմանավորվածությունները ձեռք են բերվում նրանց միջև: Առավելագույնը վեց ամիս Կիպրոսում աշխատելուց հետո այդ պարուհիներից մի քանիսին ուղարկում են Լիբանան, Սիրիա, Հունաստան կամ Գերմանիա /տողատակի ծանոթագրությունները բաց են թողնված/:
ՄԻՊ-ը դիտարկել է, որ ոստիկանությունը թրաֆիքինգից տուժածներից քիչ բողոքներ է ստացել`
“Ոստիկանությունը բացատրում է, որ ներկայացված բողոքների փոքր թիվը պարուհիների ունեցած վախն է, քանի որ նրանք սպառնալիքներ են ստանում իրենց կավատներից:”Ապա ՄԻՊ-ը նշում էր, որ բողոքներ ներկայացրած տուժողների պաշտպանության միջոցները բավարար չեն: Չնայած այն բանին, որ նրանց թույլատրում էին աշխատել ուրիշ տեղերում, նրանցից պահանջում էին կատարել միևնույն աշխատանքը, ուստի նրանց նախկին գործատուները հեշտությամբ գտնում էին այդ կանանց:Մարդու իրավունքների պաշտպանը եզրակացնում էր`
“Մարդկանց թրաֆիքինգի երևույթը համայն աշխարհով մեկ ընդլայնվել է: Մարդկանց թրաֆիքինգը վերաբերում է ոչ միայն ուրիշների սեռական շահագործմանը, այլև ստրկական ու տաժանակիր աշխատանքի պայմաններում նրանց շահագործմանը...
Սույն զեկույցում նշված տվյալներից երևում է, որ անցած երկու տասնամյակների ընթացքում Կիպրոսը եղել է ոչ միայն ընդունող, այլ նաև տարանցիկ երկիր, որտեղ կանանց սիստեմատիկաբար մղում են դեպի մարմնավաճառության շուկա: Սրանից հետևում է, որ դա լինում է մեծ մասամբ նաև ներգաղթի իշխանությունների հանդուրժողականության պատճառով, որոնք քաջատեղյակ են, թե իրականում ինչ է տեղի ունենում:
Զվարճանքի հաստատություններ մուտքի և աշխատանքի թույլտվություն տալու քաղաքականության հիման վրա հազարավոր օտարերկրացի կանայք առանց անվտանգության երաշխիքների օրենքով մուտք են գործել երկիր` անօրինական ձևով պարուհիներ աշխատելու նպատակով: Այդ կանանցից շատերին ճնշումների ու հարկադրանքի զանազան ձևերի շնորհիվ նրանց գործատուներն ստիպում են դաժան պայմաններում զբաղվել մարմնավաճառությամբ, որը մարդու հիմնարար իրավունքների, զորօրինակ` անձի ազատության և մարդկային արժանապատվության խախտում է” /տողատակի ծանոթագրությունները բաց են թողնված/:Չնայած այն բանին, որ օմբուդսմենը թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի գոյություն ունեցող օրենսդրական դաշտը գոհացուցիչ էր համարում, նշում էր, որ ուրվագծված քաղաքականությունն իրականացնելու համար գործնական միջոցներ չէին ձեռնարկվել, դիտարկելով, որ`
“...Սույն հիմնախնդրի հետ գործ ունեցող տարբեր դեպարտամենտներն ու ծառայությունները հաճախ անտեղյակ են դրանից և համապատասխան ուսուցում չեն անցել կամ անտեսում են օրենքով նախատեսված իրենց պարտավորությունները...”
Բ. Հատվածներ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` 2003թ. հունիսին Կիպրոս կատարած այցի վերաբերյալ 2004թ. փետրվարի 12-ի զեկույցից / CommDH(2004)2/
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը 2003թ. հունիսին այցելել էր Կիպրոս: Դրան հետևած զեկույցում /2004թ. փետրվարի 12/ նա հղում էր անում Կիպրոսում կանանց թրաֆիքինգի հարցերին: Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, նշվում էր, որ`
“29. Ամենևին էլ դժվար չէ հասկանալ, թե ինչպես Կիպրոսը, հաշվի առնելով նրա աչքի ընկնող տնտեսական ու զբոսաշրջային զարգացումը, արևելամիջերկրածովյան տարածաշրջանում դարձել է թրաֆիքինգի խոշոր հանգրվան: Ներգաղթի քաղաքականության բացակայությունն ու օրենսդրական բացթողումները միայն խրախուսել են այդ երևույթը”:Ինչ վերաբերում է Կիպրոսում առկա օրենսդրական դաշտին /տես ստորև բերվող 127-131 կետերը/` հանձնակատարը դիտարկել է`
“30. Իշխանություններն արձագանքել են ենթաօրենսդրական ակտերի մակարդակով: 2000թ. օրենքը /թիվ 3 (I), 2000թ./ մարդկանց թրաֆիքինգը և երեխաների սեռական շահագործումը ճնշելու հարմար շրջանակ է ստեղծել: Այդ օրենքի համաձայն` որևէ գործողություն, որը Մարդկանց թրաֆիքինգի և մյուսների շահագործման ու մարմնավաճառության դեմ պայքարի կոնվենցիայի լույսի ներքո որոշվել է որպես մարդկանց թրաֆիքինգ, օրենքով նախատեսված նույնանման այլ գործողությունների հետ մեկտեղ իրավախախտում է, որը պատժվում է տասը տարվա բանտարկությամբ, իսկ պատիժն ավելանում է մինչև 15 տարի, եթե տուժողը մինչև 18 տարեկան է: Սեռական շահագործման հանցագործությունը նախատեսում է 15 տարվա ազատազրկում: Եթե դա կատարվել է տուժողի շրջապատի կամ նրա նկատմամբ իշխանություն կամ ազդեցություն ունեցող մարդկանց կողմից, սահմանված պատիժը քսան տարվա բանտարկությունն է: 4-րդ հոդվածի դրույթների համաձայն` երեխաներին պոռնոգրաֆիկ նյութերի արտադրության և դրանց վաճառքի համար օգտագործելը հանցագործություն է: 7-րդ հոդվածով ողջամիտ սահմաններում շահագործումից տուժածներին տրամադրվում է պետական օգնություն` դա ներառում է կենսապահովման միջոցները, ժամանակավոր կացարանը, բուժօգնությունը և հոգեբուժական աջակցությունը: 8-րդ հոդվածով վերահաստատվում է փոխհատուցման իրավունքը` շեշտը դնելով շահագործման աստիճանով արդարացված կամ տուժողի վրա ամբաստանյալի գործադրած ճնշման տուգանային վնասների տրամադրման` դատարանների իրավասության վրա: Կիպրոսում օրինական կերպով գտնվող օտարերկրյա աշխատողը, ով տուժել է շահագործումից, կարող է մոտենալ իշխանություններին այլ աշխատանք գտնելու համար, ընդհուպ մինչև աշխատանքի նախնական թույլտվության ժամկետի սպառումը /9-րդ հոդված/: Եվ, վերջապես, Նախարարների կոմիտեն 10-րդ հոդվածի համաձայն տուժողների համար նշանակում է խնամակալ` նրանց խորհրդատվություն տրամադրելու և օգնելու, շահագործման վերաբերյալ բողոքները քննելու, հանցագործներին դատական կարգով հետապնդելու, ինչպես նաև օրենքի թերությունները կամ սողանցքները մատնանշելու և դրանք վերացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու հիմնական պարտականություններով”:Ինչ վերաբերում է գործնական միջոցառումներին, հանձնակատարը նշել է`
“31. Գործնական մակարդակում կառավարությունը ջանքեր է գործադրել պաշտպանելու այն կանանց, ովքեր բողոք են ներկայացրել իրենց գործատուների դեմ` նրանց թույլ տալով մնալ երկրում, որպեսզի հիմնավորեն իրենց մեղադրանքները: Որոշ դեպքերում հետաքննության ժամանակ կանայք Կիպրոսում մնացել են կառավարության հաշվին”:Սակայն նա քննադատել է Կիպրոսի կաբարեներում աշխատելու համար եկած չափազանց մեծ թվով երիտասարդ կանանց պրոբլեմների հետ գործ ունենալիս իշխանությունների անկարողությունը`
“32. Այդուհանդերձ, բացի պատժիչ միջոցներից, կարելի էր ձեռնարկել կանխարգելիչ վերահսկողական միջոցներ: Իշխանություններն իրենք են ընդունում, որ Կիպրոս որպես գիշերային ակումբի արտիստներ տեղափոխվող երիտասարդ կանանց թիվը շատ ավելի մեծ է, քան կղզու բնակչության թիվը”:
Գ. Հատվածներ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` իր առաջարկությունների իրականացման առաջընթացի վերաբերյալ 2006թ. մարտի 26-ի զեկույցից /CommDH(2006)12/2006թ. մարտի 26-ին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը լրացուցիչ զեկույց հրապարակեց, որում գնահատական էր տրված նախորդ զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացման գործում Կիպրոսի իշխանությունների արձանագրած առաջընթացին:
...
100. Զեկույցում արված էին հետևյալ եզրակացությունները`
“57. Մարդկանց թրաֆիքինգը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, այդ թվում Կիպրոսի առջև ծառացած` մարդու իրավունքների ամենահրատապ ու բարդ հարցերից է: Ակնհայտ է, որ վտանգ կա, երբ երիտասարդ կանայք, ովքեր Կիպրոս մուտք են գործում արտիստների այցագրով, կարող են դառնալ մարդկանց թրաֆիքինգի զոհ կամ հետո դառնալ դաժան վերաբերմունքի կամ հարկադրանքի զոհ: Այդ կանայք պաշտոնապես վարձվում են որպես կաբարեի պարուհիներ, սակայն հաճախ ակնկալվում է, որ նրանք աշխատելու են որպես մարմնավաճառներ: Սովորաբար նրանք Կիպրոսից ցածր եկամուտ ունեցող երկրներից են և կարող են հայտնվել խոցելի վիճակում, ուստի չեն մերժում իրենց գործատուների կամ հաճախորդների պահանջները: Համակարգը, որի շնորհիվ հաստատության սեփականատերը դիմում է կնոջ անունից թույլտվություն ստանալու համար, հաճախ այդ կնոջը կախման մեջ է դնում իր գործատուից կամ գործակալից և մեծացնում թրաֆիքինգի ցանցերի մեջ ընկնելու վտանգը:
58.Հանձնակատարը Կիպրոսի իշխանություններին հորդորում է հատկապես զգոն լինել իրավիճակը վերահսկելիս և ապահովել, որ պարուհիների այցագրերը չօգտագործվեն թրաֆիքինգը կամ հարկադիր մարմնավաճառությունը դյուրացնելու նպատակով: Այս համատեքստում հանձնակատարը հիշեցնում է Լյուքսեմբուրգի իշխանությունների օրինակելի արձագանքն այդ երկրի վերաբերյալ իր զեկույցում արտահայտված մտահոգություններին և այն, որ նրանք “կաբարեի պարուհի” այցագրային ռեժիմը հանեցին: Ներկա գործելակերպի փոփոխությունները կարող են գոնե ներառել այն, որ կանայք իրենք դիմեն այցագրի համար, իսկ տեղեկատվական թերթիկը, եթե հնարավոր է, նրանց տրվի մինչ երկիր մուտք գործելը:
59. Հանձնակատարը ողջունում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը` որպես այդ հարցը բարձրացնելու առաջին քայլ և խրախուսում է ներքին գործերի նախարարությանը` ապահովել դրա լիարժեք իրականացումը: Թրաֆիքինգի մասին նոր օրենքը դրա ընդունումից հետո նույնպես կարևոր դեր կխաղա: Պետք է ողջունել ի պատասխան այդ երևույթի ոստիկանության գործունեության բազմազանությունը, օր.` Մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ու դրա դեմ պայքարի կառույցի ստեղծումը:
60. Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց իրավունքները հարգելու նպատակով հարկավոր է, որպեսզի իշխանությունները կարողանան պարզել տուժողներին և նրանց ուղարկեն մասնագիտացված կազմակերպություններ, որոնք օթևան ու պաշտպանություն, ինչպես նաև աջակցություն են առաջարկում: Հանձնակատարը հորդորում է Կիպրոսի իշխանություններին` շարունակել ոստիկանների ուսուցումը տուժողներին պարզելու և նրանց քննարկման հանձնելու համար, խրախուսում է իշխանություններին` այդ ոլորտում կանանց ներգրավել որպես ոստիկաններ: Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ դերակատարների հետ առավել արդյունավետ գործընկերությունը նույնպես պետք է զարգացվի: Հանձնակատարը հույս է հայտնում, որ Լիմասոլի օթևանը հնարավորինս շուտ կգործի”:
Դ. Հատվածներ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի 2008թ. դեկտեմբերի 12-ի զեկույցից` 2008թ. հուլիսի 7-ից 10-ը Կիպրոս կատարած իր այցի վերաբերյալ /CommDH(2008)36/
101. Մարդու իրավունքների հանձնակատարը վերջերս նոր զեկույց է հրապարակել 2008թ. հուլիսին Կիպրոս կատարած այցի մասին: Զեկույցում մեկնաբանություններ կան մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ զարգացումների մասին` ի սկզբանե շեշտը դնելով այն բանի վրա, որ շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգը լուրջ հիմնախնդիր է եվրոպական շատ երկրներում, այդ թվում Կիպրոսում: Զեկույցում ասվում է նաև հետևյալը`
“33. Դեռևս 2003թ. մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Կիպրոսն ասոցացվում է թրաֆիքինգի հետ և որպես ընդունող, և տարանցիկ երկիր, կանանց մեծ մասին շանտաժի են ենթարկում և բռնությամբ պարտադրում սեռական բնույթի ծառայություններ մատուցել: 2008թ. կղզին դեռևս ընդունող երկիր է մեծաթիվ կանանց համար, ում առևտրային շահագործման համար սեռական թրաֆիքինգի են ենթարկում Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ուկրաինայից, Հունաստանից, վիետնամից, Ուզբեկստանից և Դոմինիկյան Հանրապետությունից... Հաղորդվում է, որ կանանց մերժում են տալ իրենց աշխատավարձը` մասամբ կամ ամբողջովին, բռնությամբ պարտադրում են հանձնել իրենց անձնագրերը և ստիպում հաճախորդներին սեռական բնույթի ծառայություններ մատուցել: Այդ կանանցից շատերը չեն կարողանում ազատորեն տեղաշարժվել, հարկադրված են աշխատել նորմալ աշխատանքային ժամերից շատ ավելին և ապրում են անտանելի պայմաններում, մեկուսացված և խիստ հսկողության ներքո:
34. Գենդերային հետազոտությունների միջերկրածովյան ինստիտուտի /MIGS/ կատարած ուսումնասիրության արդյունքում պատրաստվել է զեկույց մարդկանց թրաֆիքինգի մասին, որը հրապարակվել է 2007թ. հոկտեմբերին: Դրանում ցույց է տրված, որ ամեն տարի կղզի մուտք է գործում 2000 օտարերկրացի կին` “պարուհի” կամ “էստրադայի արտիստ” կարճաժամկետ այցագրով: Անցած քսան տարիների ընթացքում` 1982-2002թթ., կղզում գործող կաբարեների թիվը 111 տոկոսով աճել է...
36. Իր այցի ընթացքում հանձնակատարը տեղեկացել է, որ ներկայումս Կիպրոսի Հանրապետությունում կա մոտավորապես 120 կաբարե, որոնցից յուրաքանչյուրում աշխատում է 10-ից 15 կին...” /տողատակի ծանոթագրությունները բաց են թողնված/
102. Հանձնակատարը նշել է, որ կառավարությունն ընդունել է հակաթրաֆիքինգային համապարփակ օրենսդրություն, որով քրեականացվում են թրաֆիքինգի բոլոր տեսակները` մինչև 20 տարի բանտարկություն նախատեսելով սեռական շահագործման համար, պաշտպանության ու աջակցության միջոցներ սահմանելով տուժողների համար /տես ստորև բերվող 127-131 կետերը/: Նա նաև այցելել է 2007թ. նոյեմբերից գործող նոր օթևանը, որը պահում է կառավարությունը և տպավորվել է հարմարություններով ու անձնակազմի ցուցաբերած հանձնառությամբ: Ինչ վերաբերում է ոստիկանությունում կոռուպցիայի մասին հայտարարություններին, զեկույցում նշված է հետևյալը`
“42. Հանձնակատարին հավաստիացրին, որ ոստիկանությունում թրաֆիքինգին առնչվող կոռուպցիայի մասին հայտարարություններն առանձին դեպքեր են: Իշխանությունները հանձնակատարին տեղեկացրել են, որ մինչ այժմ հետաքննվել են մարդկանց թրաֆիքինգի/մարմնավաճառության վերաբերյալ երեք կարգապահական դեպքեր` մեկի արդյունքում մարդն արդարացվել է, իսկ մյուս երկուսը դեռևս քննվում են: Ի լրումն դրա, 2006թ. ոստիկանական ուժերի մի ներկայացուցիչ դատապարտվել է 14 ամսվա բանտարկության, ապա հեռացվել ծառայությունից այն բանից հետո, երբ պարզվել է, որ մեղադրվել է թրաֆիքինգի գործով”:
103. Զեկույցում Կիպրոսում պարուհիների թույլտվության ռեժիմի վերաբերյալ արվել են հետևյալ եզրակացությունները.
“45. Հանձնակատարը կրկնում է, որ սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգը մարդու իրավունքներին վերաբերող հրատապ ու բարդ հարց է, որը ծառացած է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, այդ թվում` Կիպրոսի առջև: Անշուշտ, պարադոքս է, որ թեպետ Կիպրոսի կառավարությունը օրենսդրության մեջ ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու համար և իր պատրաստակամությունն է հայտնել 2005թ. Գործողությունների ազգային ծրագրի միջոցով, այն շարունակում է աշխատանքի թույլտվություն տրամադրել այսպես կոչված կաբարեի պարուհիներին և արտոնագրեր` կաբարեներին: Չնայած թղթի վրա թույլտվություն տրվում է այն կանանց, ովքեր զբաղվելու են գեղարվեստական գործունեությամբ, իրականությունն այն է, որ եթե ոչ մեծ մասը, ապա շատերը աշխատելու են որպես մարմնավաճառներ:
46. “Պարուհի” աշխատանքի թույլտվության գոյությունը բերում է այնպիսի իրավիճակի, որը չափազանց բարդացնում է իրավապահ մարմինների աշխատանքը` ապացուցել հարկադրանքը և թրաֆիքինգը, արդյունավետ կերպով պայքարել դրանց դեմ: Թույլտվության այս տեսակը կարող է ընկալվել որպես թրաֆիքինգի դեմ ձեռնարկված միջոցներին հակասող կամ առնվազն դրանք ոչ արդյունավետ դարձնող:
47. Այդ պատճառով հանձնակատարն ափսոսում է, որ “պարուհի” աշխատանքի թույլտվությունը ցայսօր կա, չնայած այն բանին, որ կառավարությունն իր հանձնառությունն է հայտնել դա վերացնել: Ըստ երևույթին այդպիսի թույլտվությամբ երկիր մուտք գործող կանանց տրված հատուկ տեղեկատվական թերթիկը քիչ արդյունավետ է, եթե նույնիսկ կինը պետք ունի այդ թերթիկը կարդալու և ստորագրելու պաշտոնյայի ներկայությամբ:
48. Հանձնակատարը կոչ է անում Կիպրոսի իշխանություններին` վերացնել կաբարեի “պարուհի” աշխատանքի թույլտվության ներկա համակարգը...”:
...
Ե. Զեկույց մարդկանց թրաֆիքինգի մասին, ԱՄՆ Պետդեպարտամենտ, հունիս 2008թ.
105.2008թ. թրաֆիքինգի մասին զեկույցում ԱՄՆ Պետական դեպարտամենտը նշել է, որ.
“Կիպրոսը հանգրվանային երկիր է Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ուկրաինայից, Հունաստանից, Վիետնամից, Ուզբեկստանից և Դոմինիկյան Հանրապետությունից առևտրային սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի ենթարկվող մեծ թվով կանանց համար... Թրաֆիքինգի շատ զոհերի խարդախությամբ հավաքագրում են ու տանում Կպրոս “պարուհի” եռամսյա աշխատանքի թույլտվությամբ, որպեսզի աշխատեն կաբարեներում կամ զբոսաշրջային այցագրերով, որպեսզի աշխատեն մերսման սրահներում, որոնք քողարկված են մասնավոր բնակարանների ներքո”:
106. Զեկույցում պարզվել է, որ Կիպրոսը չի կարողացել ապացույցներ ներկայացնել առ այն, որ անցած տարվանից ի վեր մեծացրել է ջանքերը մարդկանց թրաֆիքինգի դաժան տեսակների դեմ պայքարում: Զեկույցում առաջարկվում էր, որպեսզի Կիպրոսի կառավարությունը.
“Իրականացնի “պարուհի” աշխատանքի թույլտվության գործածության վերացումը կամ դրա խիստ սահմանափակումը, որը թրաֆիքինգի հայտնի խողովակ է, ստեղծի մշտապես գործող հրահանգներ իր նոր օթևանում թրաֆիքինգի զոհերին պաշտպանելու և օգնելու համար, մշակի և գործի դնի պահանջարկի նվազեցման համապարփակ քարոզարշավ, որը հատուկ ուղղված կլինի հաճախորդներին ու լայն հասարակությանը` թրաֆիքինգի և զվարճությունների հաստատությունների մասին լայն տարածում գտած թյուր պատկերացումները նվազեցնելու նպատակով, ավելի շատ միջոցներ հատկացնի թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանմանը, բարձրացնի թրաֆիքինգի դատական կարգով հետապնդման որակը, որպեսզի ապահովի թրաֆիքինգով զբաղվողների դատապարտումն ու համարժեք պատիժները”:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Կիպրոս
1. Հատվածներ Սահմանադրությունից
108.Կիպրոսի Սահմանադրության 7-րդ հոդվածով պաշտպանվում է կյանքի իրավունքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը:8-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:9-րդ հոդվածում երաշխավորված է, որ.
“Յուրաքանչյուրն ունի պատշաճ գոյության և սոցիալական ապահովության իրավունք: Օրենքն ապահովում է աշխատողների պաշտպանությունը, աղքատներին օգնելը և սոցիալական ապահովագրության համակարգը”:10-րդ հոդվածում, այնքանով, որքանով որ էական է, նախատեսված է.
“1. Ոչ ոքից չի կարելի պահանջել կատարել հարկադիր կամ պարտադիր աշխատանք...”11/1/-րդ հոդվածում նախատեսված է, որ յուրաքանչյուրն ունի անձի ազատության և անվտանգության իրավունք: 11/2/-րդ հոդվածով արգելվում է ազատությունից զրկելը, բացառությամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի և օրենքով սահմանված կարգով:
2. Արտիստների մուտքի, բնակության և աշխատանքի թույլտվության համար ներկայացվող դիմումները
ա. Համապատասխան ժամանակվա ընթացակարգը
2000թ. Քաղաքացիական գրանցման և միգրացիայի դեպարտամենտը “արտիստ” բառը սահմանել է որպես.
“18 տարին լրացած օտարերկրացի, ով ցանկանում է մուտք գործել Կիպրոս, որպեսզի աշխատի կաբարեում, երաժշտական-պարային վայրում կամ գիշերային զվարճությունների այլ վայրում ”:
“Օտարերկրացիների և ներգաղթի մասին” օրենքի 20-րդ հոդվածով /105-րդ գլուխ/ Նախարարների խորհուրդը իրավասություն ունի արձակել ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերում են օտարերկրացիների մուտքի պահանջներին, ներգաղթի մոնիտորինգին և օտարերկրացիների տեղաշարժին, թույլտվություն ունեցող օտարերկրացիների երաշխավորությունների կարգավորմանը և համապատասխան վճարների սահմանմանը: Հակառակ այդ իրավասությունների առկայության, համապատասխան ժամանակ որպես կաբարեի արտիստներ Կիպրոս մուտք գործողների համար մուտքի ընթացակարգերը կարգավորվում էին ներքին գործերի նախարարի և նախարարության գլխավոր տնօրենների որոշումներով կամ հրահանգներով:1987թ. մտցված ընթացակարգի համաձայն` մուտքի, ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվության դիմումները պետք է ներկայացվեին համապատասխան գործատուի /կաբարեի մենեջեր/ և արտիստների գործակալի կողմից, որոնց կցվում էր աշխատանքային պայմանագիրը` կողմերի միջև համաձայնեցված ճշգրիտ պայմաններով ու արտիստի անձնագրի համապատասխան էջերի լուսապատճեններով: Արտիստների գործակալներից պահանջվում էր նաև հանձնել 10,000 կիպրական ֆունտ /մոտավորապես 17,000 եվրո/ գումարով բանկի երաշխիքային նամակ, որպեսզի ծածկվեին հնարավոր հայրենադարձման ծախսերը: Կաբարեի մենեջերներից պահանջվում էր որպես բանկային երաշխիք դնել 2,500 կիպրական ֆունտ /մոտավորապես 4,200 եվրո/ հայրենիք վերադառնալու ծախսերը փակելու նպատակով, որի համար պատասխանատու էր մենեջերը:Եթե այդ բոլոր պայմանները բավարարվում էին, տրվում էր մուտքի և ժամանակավոր կացության թույլտվություն, որը վավեր էր հինգ օր: Ժամանելուն պես պարուհուց պահանջվում էր հանձնել ՄԻԱՎ-ի և վարակիչ ու տարափոխիկ հիվանդությունների զանազան բժշկական անալիզներ: Գոհացուցիչ արդյունքների դեպքում երեք ամսով տրվում էր ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվություն, որը կարող էր թարմացվել ևս երեք ամսով: Մեկ կաբարեում աշխատանքի վերցնելու համար պարուհիների թիվը սահմանափակ էր:Կաբարեից հաճախորդների հետ պարուհիների գնալը կանխելու համար վերջիններից պահանջվում էր կաբարեի շենքում ներկա գտնվել երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 3-ը, անգամ եթե նրանց ներկայացումը միայն մեկ ժամ էր տևում: Հիվանդության պատճառով բացակայությունը պետք է հավաստվեր բժշկի տեղեկանքով: Կաբարեի մենեջերներից պահանջվում էր Ներգաղթի գրասենյակին տեղեկացնել, եթե պարուհին չէր ներկայանում աշխատանքի, հակառակ դեպքում նրա պայմանագիրը խզում էին: Եթե դա չէր արվում, ապա արդյունքը լինում էր այն, որ պարուհուն վտարում էին, իսկ նրա վերադարձի ծախսերը հոգում էին կաբարեի մենեջերի հանձնած բանկային երաշխիքի հաշվին: Եթե արտիստների գործակալը դատապարտվում էր մարմնավաճառության հետ կապ ունեցող օրինախախտումների համար, նրան պարուհիների համար մուտքի թույլտվություն չէին տալիս:
բ. Այլ համարժեք զարգացումներ
1986թ. պարուհիների մարմնավաճառության մասին զեկույցներից հետո ոստիկանապետն առաջարկեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որի պատասխանատվության մեջ մտնում էր Կիպրոս մուտք գործել ցանկացող պարուհիների անհրաժեշտ որակավորումը, որպեսզի նրանց արտիստի այցագիր տան: Սակայն այդ միջոցառումն այդպես էլ կյանքի չկոչվեց: Ստեղծվեց ավելի սահմանափակ պատասխանատվությամբ հանձնաժողով, սակայն ժամանակի ընթացքում այն աստիճանաբար թուլացավ:1987թ. մտցված ընթացակարգով մուտքի թույլտվության համար դիմումը պետք է ուղեկցվեր գեղարվեստական որակավորման ապացույցով, սակայն այդ միջոցառումը 1987թ. դեկտեմբերին անորոշ ժամանակով հետաձգվեց ներքին գործերի նախարարության այդ ժամանակվա գլխավոր տնօրենի հրահանգով:1990թ. այն փաստի վերաբերյալ մտահոգություններից հետո, որ արտիստների գործակալները նաև կաբարեների սեփականատերեր կամ մենեջերներ են կամ այն բնակտարածության սեփականատերերն են, որտեղ ապրում են պարուհիները, Քաղաքացիական գրանցման և ներգաղթի դեպարտամենտը բոլոր գործակալներին ծանուցեց, որ 1990թ. հունիսի 30-ից սկսած կաբարեների սեփականատերերին չի թույլատրվում աշխատել նաև որպես արտիստների գործակալներ:վում էր մարմնավաճառության հետ կապ ունեցող օրինախախտումների համար, նրան պարուհիների համար մուքտ Նրանցից պահանջվել էր իշխանություններին տեղեկացնել, թե երկու մասնագիտություններից որն են մտադիր կիրառել: Բացի այդ, բանկային երաշխիքների աստիճանն ավելացել է` 10,000 կիպրական ֆունտից հասնելով 15,000-ի արտիստների գործակալների համար, իսկ կաբարեի մենեջերների համար` 2,500-ից մինչև 10,000-ի: Սակայն այդ միջոցառումներն այդպես էլ չիրականացան` գործակալների և մենեջերների առարկությունների պատճառով: Միակ փոփոխությունը, որն արվել է, կաբարեի մենեջերների համար բանկային երաշխիքի ավելացումն էր` 2,500 ֆունտից մինչև 3,750 /մոտավորապես 6,400 եվրո/:
...
4. Մարդկանց թրաֆիքինգըՄարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունը Կիպրոսում մտցվել է 2000թ. թիվ 3/1/ “Պայքար մարդկանց թրաֆիքինգի և երեխաների սեռական շահագործման դեմ” օրենքով: 3/1/ բաժնում արգելվում է.
“ա.մեծահասակների սեռական շահագործումը շահադիտական նպատակներով, եթե`
դա արվում է ուժի գործադրմամբ, բռնությամբ կամ սպառնալիքներով. կամխարդախությամբ. կամդա արվում է իշխանության չարաշահմամբ կամ ճնշման այլ տեսակով այնպես, որ կոնկրետ անձը հիմնավոր կամ ողջամիտ ընտրություն չունենա, բացի ճնշմանը կամ վատ վերաբերմունքին տեղի տալուց.
բ. մեծահասակների թրաֆիքինգը շահույթ ստանալու և սեռական շահագործման նպատակներով վերը նշված ա. ենթաբաժնում վկայակոչված հանգամանքներում,
գ. անչափահասների սեռական շահագործումը կամ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը,
դ. անչափահասների թրաֆիքինգը նրանց սեռական շահագործման նպատակով կամ վատ վերաբերմունքը”:
6-րդ բաժնում սահմանված է, որ տուժողի համաձայնությունը թրաֆիքինգի հանցագործության պաշտպանություն չէ:5 /1/ բաժնի հիմքերով այն անձինք, ովքեր մեղավոր են ճանաչվել սեռական շահագործման նպատակով մեծահասակների թրաֆիքինգի համար, կարող են ազատազրկվել մինչև տասը տարի ժամկետով կամ տուգանվել 10,000 կիպրական ֆունտի չափով կամ երկուսը միասին: Երեխաների դեպքում ազատազրկումն ավելանում է մինչև տասնհինգ տարի, իսկ տուգանքը` մինչև 15,000 կիպրական ֆունտ: 3/2/ բաժնում որոշ դեպքերի համար ավելի մեծ տուգանք է նախատեսված`
“Սույն բաժնի նպատակներով տուժողի հետ մինչև երրորդ աստիճանի արյունակցական կամ ազգակցական կապը և տուժողի որևէ այլ կապն այն անձի հետ, ով իր դիրքի պատճառով ազդեցություն և իշխանություն է բանեցնում տուժողի նկատմամբ և ներառում է հարաբերություններ խնամակալների, մանկավարժների, հանրակացարանի վարչակազմի, վերականգնողական կենտրոնի, բանտերի կամ նմանօրինակ այլ հաստատությունների այլ անձանց հետ, ովքեր համանման պաշտոն կամ իրավասություն ունեն, որն իշխանության վերազանցում է կամ հարկադրանքի այլ տեսակ.
ա. 1/ա/ և /բ/ բաժնի դրույթներին հակառակ գործող անձը հանցագործություն է կատարում և դատապարտումից հետո ենթակա է տասնհինգ տարվա բանտարկության,
բ. 1/գ/ և /դ/ բաժնի դրույթներին հակառակ գործող անձը հանցագործություն է կատարում և դատապարտումից հետո ենթակա է քսան տարվա բանտարկության”:
7-րդ բաժնում պետության վրա պարտականություն է դրվում պաշտպանել թրաֆիքինգի զոհերին` նրանց աջակցություն տրամադրելով, այդ թվում կացարան, բուժօգնություն և հոգեբուժական աջակցություն:10-րդ և 11-րդ բաժինների հիման վրա Նախարարների կոմիտեն կարող է նշանակել “տուժողների խնամակալ” շահագործման զոհերին իրազեկելու, խորհուրդներ տալու և ուղղորդելու համար, ունկնդրելու և շահագործման մասին բողոքները քննելու, տուժողներին բուժումով և անվտանգ կեցավայրով ապահովելու, օրինախախտներին դատական կարգով հետապնդելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, տուժողներին վերականգնելու, աշխատանքով վերստին աշահովելու կամ հայրենիք վերադարձնելու, թրաֆիքինգի դեմ պայքարելու նպատակով օրենքի բացթողումները պարզելու համար: Թեպետ նշանակված էր խնամակալ, 2003թ. Կիպրոսի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ժամանակ /տես վերը նշված 80 և 90 կետերը/` այդ դերը տեսական էր, և տուժողներին պաշտպանությամբ ապահովելու որևէ ծրագիր չկար:
Բ. Ռուսաստանը
Ռուսաստանի քրեական օրենսգրքով սահմանված ընդդատությունը Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 11-րդ և 12-րդ հոդվածներում մանրամասն շարադրված է Ռուսաստանի քրեական իրավունքի տարածքային կիրառումը: 11-րդ հոդվածով սահմանված է Ռուսաստանի ընդդատությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարված հանցագործությունների վրա: 12/3/ հոդվածում նախատեսված է սահմանափակ ընդդատություն ոչ ռուս քաղաքացիների նկատմամբ, ովքեր հանցագործություններ են կատարում Ռուսաստանի տարածքից դուրս, որտեղ հանցագործությունները հակառակ են Ռուսաստանի Դաշնության շահերին և միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում:
...
IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՄՆԱՑԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ
...
Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական դատարանի դատական պրակտիկան
142. Առաջին դեպքում, որում գործ ունեին ստրկացման սահմանման հետ որպես սեռական շահագործման նպատակով մարդկության դեմ կատարված հանցագործություն` Prosecutor v. Kunarac, Vukovic and Kovac, 12 հունիսի 2002թ., նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական դատարանը նկատել է, որ`
“117. ... ստրկության ավանդական գաղափարը, այնպես, ինչպես սահմանված է 1926թ. Ստրկության կոնվենցիայում և հաճախ վկայակոչվում է որպես “շարժական գույքի ստրկություն”, զարգացել է և ունի ստրկության բազում ժամանակակից ձևեր, որոնք նույնպես հիմնված են սեփականության իրավունքին ամրացված որևէ կամ բոլոր լիազորությունների իրականացման վրա: Ստրկության այդ բազմազան ու ժամանակակից ձևերի դեպքում տուժողը ենթակա չէ սեփականության ավելի ծայրահեղ իրավունքների իրականացման, որոնք կապված են “շարժական գույքի ստրկության” հետ, սակայն բոլոր դեպքերում սեփականության իրավունքին ամրացված որևէ կամ բոլոր լիազորությունների իրականացման արդյունքում նկատվում է իրավաբանական անձի որոշակի ոչնչացում` դա ավելի մեծ է “շարժական գույքի ստրկության” դեպքում, սակայն տարբերությունը... աստիճանի է”
143. Դատարանը եզրակացրել է, որ`
“119. ...այն հարցը, թե արդյոք կոնկրետ երևույթը ստրկացման ձև է, կախված կլինի գործոնների աշխատանքից կամ ստրկացման հատկանիշից /ներառյալ/ “ինչ-որ մեկի տեղաշարժը, ֆիզիկական շրջապատի վերահսկողությունը, հոգեբանական վերահսկողությունը, փախուստը կանխելու կամ դրան խոչընդոտելու համար ձեռնարկված միջոցները, ուժը, սպառնալիքը կամ հարկադրումը, տևողությունը, բացառիկության հաստատումը, դաժան վերաբերմունքին և բռնությանը ենթարկվելը, զգայականության վերահսկողությունը և հարկադիր աշխատանքը”: Հետևաբար հնարավոր չէ սպառիչ կերպով թվարկել ստրկության ժամանակակից բոլոր ձևերը, որոնք ընդգրկված են նախնական գաղափարի ընդլայնման մեջ...”
...
Բ. Թրաֆիքինգը
Թրաֆիքինգի վերաբերյալ վաղ համաձայնագրերը
146. Միջազգային առաջին փաստաթուղթը, որում բարձրացվել է մարդկանց թրաֆիքինգի հարցը, 1904թ. ընդունված “Սպիտակ ստրուկների առևտուրը ճնշելու” միջազգային համաձայնագիրն էր: 1910թ. դրան հետևեց “Սպիտակ ստրուկների առևտուրը ճնշելու” միջազգային կոնվենցիան: Ապա 1921թ. Ազգերի լիգան ընդունեց Կանանց ու երեխաների թրաֆիքինգը ճնշելու կոնվենցիան, որը հաստատվեց ավելի ուշ` 1933թ. Հասուն տարիքի կանանց առևտրի ճնշման միջազգային կոնվենցիայում: 1949թ. Մարդկանց թրաֆիքի ճնշման և ուրիշների մարմնավաճառության շահագործման կոնվենցիան նախկին փաստաթղթերը դրեցին ՄԱԿ-ի հովանու ներքո:
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան
147. Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան /CEDAW/ ընդունվել է 1979թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Ռուսաստանը CEDAW-ն վավերացրել է 1981թ. հունվարի 23-ին, իսկ Կիպրոսը դրան միացել է 1985թ. հուլիսի 23-ին:
148. CEDAW-ի 6-րդ հոդվածով նախատեսված է, որ`
“Կողմ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները, այդ թվում` օրենսդրությունը, որպեսզի ճնշեն կանանց առևտրի բոլոր ձևերը և կանանց մարմնավաճառության շահագործումը”:
Պալերմոյի արձանագրությունը
149. Մարդկանց, հատկապես կանանց ու երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, ճնշելու և պատժելու արձանագրությունը /Պալերմոյի արձանագրություն/, որը լրացնում է Միավորված ազգերի կազմակերպության 2000թ. կոնվենցիան ընդդեմ անդրազգային կազմակերպված հանցագործության, Կիպրոսն ստորագրել է 2000թ. դեկտեմբերի 12-ին, իսկ Ռւոսաստանը` 2000թ. դեկտեմբերի 16-ին: Դա նրանց կողմից վավերացվել է համապատասխանաբար 2004թ. մայիսի 26-ին և 2003թ. օգոստոսի 6-ին: Նախաբանում նշված է`
“ Հայտարարելով, որ մարդկանց, հատկապես կանանց ու երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար արդյունավետ գործողությունը ծագման, տարանցիկ և հանգրվանի երկրներում պահանջում է համապարփակ միջազգային մոտեցում, որը ներառում է նմանօրինակ թրաֆիքինգը կանխարգելելու, առևտրով զբաղվող անձանց պատժելու և նման թրաֆիքինգից տուժածներին պաշտպանելու միջոցներ, այդ թվում` պաշտպանելու միջազգայնորեն ճանաչված նրանց իրավունքները”:
150. 3/ա/ հոդվածում “մարդկանց թրաֆիքինգը” սահմանված է որպես`
“շահագործման նպատակով մարդկանց հավաքագրում, փոխադրում, տեղափոխում, պարտակում կամ ստացում սպառնալիքի կամ ուժի գործադրման կամ հարկադրանքի այլ ձևերի, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանության չարաշահման կամ խոցելի վիճակի կամ անձի համաձայնությանը հասնելու նպատակով վճարներ կամ օգուտներ տալու կամ ստանալու միջոցով: Շահագործումը ներառում է նվազագույնը ուրիշների մարմնավաճառության շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձևեր, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ համանման պրակտիկա, տաժանակիր աշխատանքը կամ օրգանների հեռացումը”:
151. 3/բ/ հոդվածում նախատեսված է, որ թրաֆիքինգի զոհի համաձայնությունը կանխամտածված շահագործման շուրջ գործին չի վերաբերում այնտեղ, որտեղ օգտագործվել են 3/ա/ հոդվածում մանրամասն շարադրված միջոցները:
152. 5-րդ հոդվածով պետությունները պարտավորվում են`
“ընդունել այնպիսի օրենսդրություն և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Արձանագրության 3-րդ հոդվածում ամրագրված` դիտավորությամբ կատարված պահվածքը սահմանել որպես քրեական հանցագործություններ”:
153. 6-րդ հոդվածում նշված են թրաֆիքինգի զոհերին ցուցաբերվող օգնությունն ու պաշտպանությունը,
...
155. 10-րդ հոդվածում շեշտվում է պատկան մարմինների միջև օգտակար տեղեկատվության փոխանակման և իրավապահների ու ներգաղթի գծով պաշտոնյաների ուսուցման անհրաժեշտությունը:
...
6. Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, CETS No. 197, 16 մայիսի 2005թ.
160. Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան /”Թրաֆիքինգի դեմ կոնվենցիա”/ Կիպրոսն ստորագրել է 2005թ. մայիսի 16-ին և վավերացրել 2007թ. հոկտեմբերի 24-ին: Կիպրոսի մասով այն ուժի մեջ է մտել 2008թ. փետրվարի 1-ին: Ռուսաստանը դեռևս պետք է ստորագրի Կոնվենցիան: Ընդհանուր առմամբ Եվրոպայի խորհրդի 41 անդամ երկիր ստորագրել է Թրաֆիքինգի դեմ կոնվենցիան, իսկ 26-ն արդեն նաև վավերացրել է: Թրաֆիքինգի դեմ կոնվենցիային կից բացատրական զեկույցում ընդգծվում է, որ այսօր Եվրոպայում մարդկանց թրաֆիքինգը մեծ խնդիր է, որն սպառնում է մարդկանց կյանքին և ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներին: Զեկույցում շարունակվում է`
“Մարդկանց թրաֆիքինգը` դրա զոհերին ցանցը գցելով, համաշխարհային մասշտաբով նախկին ստրկավաճառության ժամանակակից ձևն է: Դրանով մարդկանց վերաբերվում են իբրև առքուվաճառքի ենթակա, հարկադիր աշխատանքի համար օգտագործվող ապրանքի, սովորաբար սեքս ինդուստրիայում, սակայն նաև, օրինակ` գյուղատնտեսության մեջ հայտարարված կամ չհայտարարված աշխատանքի քրտնաքամ ձեռնարկություններում` կոպեկներով կամ ընդհանրապես ձրի: Թրաֆիքինգի նույնականացված շատ զոհեր կանայք են, սակայն տղամարդիկ նույնպես երբեմն դառնում են թրաֆիքինգի զոհ: Բացի այդ, զոհերից շատերը երիտասարդ են, երբեմն` երեխաներ: Բոլորն էլ հուսահատ կերպով խղճուկ ապրուստ են հայթայթում, միայն թե նրանց կյանքը խորտակում են շահագործումն ու աչքածակությունը: Արդյունավետ լինելու համար մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ռազմավարությունը պետք է կազմված լինի բազմապրոֆիլ մոտեցումից` ներառելով կանխարգելումը, զոհերի մարդկային իրավունքների պաշտպանությունը և թրաֆիքինգով զբաղվողների դատական կարգով հետապնդումը, միաժամանակ հետամուտ լինելով համապատասխան ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը և այդ օրենքների հավասարաչափ ու արդյունավետ կիրառման ապահովմանը”: Թրաֆիքինգի դեմ կոնվենցիայի նախաբանում, ի թիվս այլոց, հայտարարվում է, որ`
“Համարելով, որ մարդկանց թրաֆիքինգը մարդու իրավունքների խախտում է և մարդ արարածի արժանապատվության ու անձեռնմխելիության դեմ իրավախախտում,
Համարելով, որ մարդկանց թրաֆիքինի արդյունքում զոհերը կհայտնվեն ստրկության մեջ,
Համարելով, որ զոհերի իրավունքները հարգելը, զոհերի պաշտպանությունը և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունները պետք է գերագույն նպատակներ լինեն,
...” 1-ին հոդվածում նախատեսված է, որ Թրաֆիքինգի դեմ կոնվենցիայի նպատակներն են` մարդկանց թրաֆիքինգը կանխարգելելն ու դրա դեմ պայքարը, թրաֆիքինգի զոհերի մարդկային իրավունքների պաշտպանությունը, զոհերին ու վկաներին պաշտպանելու և օգնելու համապարփակ շրջանակի ստեղծումը, թրաֆիքինգի արդյունավետ հետաքննության և դատական կարգով հետապնդման ապահովումը: 4/ա/ հոդվածում ընդունված է թրաֆիքինգի սահմանումն ըստ Պալերմոյի արձանագրության, իսկ 4/բ/ հոդվածում ընդօրինակված է Պալերմոյի արձանագրության դրույթը թրաֆիքինգի զոհի համաձայնության անպատեհությունը շահագործմանը /տես վերը նշված 150-151 կետերը/: 5-րդ հոդվածում պահանջվում է միջոցներ ձեռնարկել թրաֆիքինգը կանխարգելելու համար և, մասնավորապես, նախատեսվում է հետևյալը`
“1. Յուրաքանչյուր Կողմ միջոցներ է ձեռնարկում ստեղծել կամ ամրապնդել ազգային համաձայնեցում զանազան մարմինների միջև, որոնք պատասխանատու են մարդկանց թրաֆիքինգը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար:
Յուրաքանչյուր Կողմ հետևյալ միջոցներով ստեղծում և/կամ ամրապնդում է արդյունավետ քաղաքականություն և ծրագրեր մարդկանց թրաֆիքինգը կանխարգելելու նպատակով` հետազոտություններ, տեղեկատվություն, հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված և կրթական քարոզարշավներ, հասարակական ու տնտեսական նախաձեռնություններ և վերապատրաստման ծրագրեր, ի մասնավորի այն անձանց համար, ովքեր թրաֆիքինգի դեմ անպաշտպան են և պրոֆեսիոնալների համար, ովքեր մտահոգված են մարդկանց թրաֆիքինգի հարցերով:
...”
...
10-րդ հոդվածում մանրամասն շարադրված են ուսուցմանն ու համագործակցությանը վերաբերող միջոցները, ինչպես նաև նախատեսված է, որ`
“1. Յուրաքանչյուր Կողմ իր իրավասու մարմիններին ապահովում է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ու դրա դեմ պայքարելու, զոհերին, այդ թվում երեխաներին, ճանաչելու և օգնելու, մեջ վերապատրաստված ու որակյալ անձանցով և ապահովեն, որպեսզի տարբեր մարմինները համագործակցեն մեկը մյուսի, ինչպես նաև աջակցություն տրամադրող համապատասխան կազմակերպությունների հետ, որպեսզի զոհերին կարողանան պարզել ընթացակարգով` հաշվի առնելով կին ու երեխա զոհերի հատուկ վիճակը...
Յուրաքանչյուր Կողմ ընդունում է օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հարկավոր կլինեն ըստ իրադրության զոհերին պարզելու համար` համագործակցելով այլ Կողմերի և համապատասխան աջակցող կազմակերպությունների հետ: Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի եթե իրավասու մարմինները հիմնավոր պատճառներ ունեն կարծելու, որ անձը մարդկանց թրաֆիքինգի զոհ է, ապա նա չպետք է իր տարածքից հեռացվի մինչև որ սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածում նախատեսված` հանցագործության զոհի նույնականացման գործընթացը չավարտվի իրավասու մարմինների կողմից, նաև ապահովի, որ այդ անձն ստանա 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված օգնությունը:
...”
...
169. 18-րդ և 21-րդ հոդվածներով պետություններից պահանջվում է, որպեսզի պետությունները քրեականացնեն պահվածքի կոնկրետ տեսակները`
...
172. 31/1/ հոդվածում նշված է ընդդատությունը, պետություններից պահանջվում է ընդունել այնպիսի օրենսդրություն կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են Թրաֆիքինգի դեմ կոնվենցիային համապատասխան որևէ հանցագործության նկատմամբ ընդդատություն հաստատելու համար, երբ այդ հանցագործությունը կատարվել է`
“ա. իր տարածքում, կամ
...
դ. իր քաղաքացիներից մեկի կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից, ով սովորաբար բնակվում է իր տարածքում, եթե հանցագործությունը պատժելի է այն քրեական իրավունքի համաձայն, որտեղ դա կատարվել է կամ եթե հանցագործությունը կատարվել է պետության տարածքային ընդդատությունից դուրս,
ե.իր քաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ”:
173. Պետությունները կարող են իրավունք վերապահել չկիրառել կամ միայն հատուկ դեպքերում կամ պայմաններում կիրառել 31/1/ /դ/ կամ /ե/ հոդվածի ընդդատական նորմերը:
174. 32-րդ հոդվածով պետություններից պահանջվում է համագործակցել մեկը մյուսի հետ` Կոնվենցիայի դրույթների համաձայն և համապատասխան միջազգային ու տարածաշրջանային կիրառելի փաստաթղթերի կիրառման միջոցով, որքան հնարավոր է ընդարձակ կերպով, հետևյալ նպատակներով`
“- կանխարգելել և պայքարել մարդկանց թրաֆիքինգը,
- պաշտպանել ու օգնություն տրամադրել զոհերին,
- սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված` քրեական հանցագործությունների հետաքննություններ կամ վարույթներ”:
Գ. Փոխադարձ իրավական օգնություն
Քրեական գործերով փոխադարձ օգնության եվրոպական կոնվենցիան, CETS No. 30, 20 մայիսի 1959 /”Փոխադարձ օգնության կոնվենցիա”/
175. Կիպրոսը Փոխադարձ օգնության կոնվենցիան ստորագրել է 1996թ. մարտի 27-ին: Այն վավերացվել է 2000թ. փետրվարի 24-ին և ուժի մեջ մտել 2000թ. մայիսի 24-ին: Ռուսաստանի Դաշնությունը Կոնվենցիան ստորագրել է 1996թ. նոյեմբերի 7-ին և վավերացրել 1999թ. դեկտեմբերի 10-ին: Այն ուժի մեջ է մտել 2000թ. մարտի 9-ին:
176. 1-ին հոդվածում սահմանվում է պայմանավորվող կողմերի պարտավորությունը`
“Պայմանավորվող կողմերը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, պարտավորվում են միմյանց տրամադրել փոխադարձ օգնության հնարավորինս լայն միջոցներ այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար պատժելը օգնության մասին խնդրանքը ներկայացնելու պահին ենթակա է հայցող կողմի դատական մարմինների իրավասությանը”:
177. 3-րդ հոդվածում նախատեսված է, որ`
“1. Հայցվող կողմը իր օրենքով սահմանված կարգով կատարում է Հայցող կողմի դատական մարմինների կողմից իրեն հասցեագրված ապացույցները ձեռք բերելու կամ ապացույց հանդիսացող առարկաների, արձանագրությունների կամ փաստաթղթերի փոխանցման նպատակով քրեական գործերով իրավական օգնության մասին ամեն մի հանձնարարություն:
2. Եթե հայցող կողմը ցանկանում է, որ վկաները կամ փորձագետները վկայություն տան երդումով, ապա նա հստակորեն պետք է արտահայտի այդպիսի խնդրանքը, և Հայցվող կողմը կկատարաի այդ խնդրնքը, եթե դա արգելված չէ իր պետության օրենսդրությամբ”:
178. 26-րդ հոդվածով պետություններին թույլատրվում է մտնել
Փոխադարձ իրավական օգնության մասին երկկողմ համաձայնագրերի մեջ, որպեսզի լրացվեն Փոխադարձ օգնության կոնվենցիայի դրույթները:
Պայմանագիր ԽՍՀՄ-ի և Կիպրոսի Հանրապետության միջև Քաղաքացիական, ընտանեկան և քրեական իրավունքի հարցերով իրավական օգնության մասին, 19 հունվարի 1984թ. /”Իրավական օգնության պայմանագիր”/
179. Իրավական օգնության պայմանագրի /ԽՍՀՄ-ի լուծարումից հետո վավերացվել է Ռուսաստանի կողմից/ 2-րդ հոդվածում երկու կողմերի համար սահմանված է ընդհանուր պարտավորություն Պայմանագրի դրույթների համաձայն քաղաքացիական և քրեական գործերով միմյանց իրավական օգնություն տրամադրելու մասին:
180. 3-րդ հոդվածում մանրամասն շարադրված է Պայմանագրով նախատեսված իրավական օգնության ծավալը, սահմանված է հետևյալը`
“Քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնությունը ներառում է փաստաթղթերի սպասարկում և ուղարկում, ուժի մեջ եղած օրենքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, հայցվող պայմանավորվող կողմի իրավունքով նախատեսված կոնկրետ ընթացակարգային օրենքների դատական պրակտիկա և կատարում, ի մասնավորի` ցուցմունքների ընդունում դատավիճող կողմերից, մեղադրյալներից, պատասխանող կողմերից, վկաներից և փորձագետներից, ինչպես նաև քաղաքացիական գործերով վճիռների ճանաչում և կատարում, քրեական հետապնդման նախաձեռնում և հանցագործների արտահանձնում”:
...
V. ԿԻՊՐՈՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
186. 2009թ. ապրիլի 10-ի թվակիր նամակով Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազը Դատարանին տեղեկացրել է հետևյալը`
“Խնդրում եմ նկատի ունենալ, որ կառավարությունը ցանկանում է միակողմանի հայտարարություն անել` նպատակ ունենալով լուծել դիմումում բարձրացված հարցերը: Միակողմանի հայտարարությամբ կառավարությունը Դատարանին խնդրում է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի հիման վրա հանել դիմումը:
187. Կցված միակողմանի հայտարարության համապատասխան մասերում ասված էր`
“.../ա/ Կառավարությունը ներողություն է խնդրում 2001թ. մարտի 28-ին ոստիկանների ընդունած որոշման համար` ոչ թե ազատ արձակել դիմողի դստերը, այլ նրան հանձնել /Մ.Ա.-ին/, ումից նա ջանացել էր փախչել: Կառավարությունն ընդունում է, որ վերը նշված որոշումը խախտել է իր դրական պարտավորությունը դիմողի և նրա դստեր նկատմամբ, որը բխում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից` կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել մեկ այլ անձի քրեական գործողություններից դիմողի դստերը պաշտպանելու համար:
/բ/ Կառավարությունն ընդունում է, որ ներկա գործով դիմողի դստերը վերաբերող ոստիկանական հետաքննությունն արդյունավետ չէր այն մասով, որ նա մինչ իր մահը ենթարկվել էր անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի: Որպես այդպիսին, կառավարությունն ընդունում է, որ ինքը խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորությունը` նկատի առնելով այն, որ չեն կարողացել համարժեք և արդյունավետ քննություն կատարել` արդյոք մինչ իր մահը դիմողի դուստրը ենթարկվել է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի:
/գ/ Կառավարությունն ընդունում է, որ ինքը խախտել է դիմողի և նրա դստեր նկատմամբ իր դրական պարտավորությունը, որը բխում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածից առ այն, որ ինքը որևէ միջոց չի ձեռնարկել հավաստիանալու համար, թե արդյոք դիմողի դուստրը եղել է մարդկանց թրաֆիքինգի զոհ և/կամ ենթարկվել է սեռական կամ այլ տեսակի շահագործման:
/դ/ Կառավարությունն ընդունում է, որ 2001թ. մարտի 28-ին ոստիկանական բաժանմունքում դիմողի դստեր նկատմամբ վերաբերմունքն այն հարցում, որ որոշել են նրան ոչ թե ազատ արձակել, այլ հանձնել /Մ.Ա.-ին/, թեպետ նրան ազատությունից զրկելու որևէ հիմք չկար, հանատեղելի չէ Կոնվենցիայի 5/1/ հոդվածի հետ:
/ե/ Կառավարությունն ընդունում է, որ ինքը խախտել է դատարան դիմելու հնարավորության` դիմողի իրավունքը` չկարողանալով իրական և արդյունավետ որևէ կապ հաստատել իր օրգանների /Արդարադատության և հասարակական կարգի նախարարություն և ոստիկանություն/ և դիմողի միջև` ինչ վերաբերում է քննությանը և որևէ այլ հնարավոր իրավական պաշտպանության միջոցներին, որոնց կարող էր ապավինել դիմողը:
3. Ինչ վերաբերում է վերը նշված հարցերին, կառավարությունը հիշեցնում է, որ Նախարարների խորհուրդը հետևել է գլխավոր դատախազի-կառավարության ներկայացուցչի խորհրդին ու 2009թ. փետրվարի 5-ին նշանակել քրեական գործերով անկախ քննիչների, ում մանդատը հետաքննելն է`
/ա/ դիմողի դստեր մահվան հանգամանքները և նրա մահվանը վերաբերող որևէ անձի, Հանրապետության իշխանության մարմնի կամ ոստիկանության ներկայացուցչի քրեական պատասխանատվությունը,
/բ/ Կիպրոսում նրա աշխատանքի և մնալու հանգամանքները` նրան ոստիկանության ներկայացուցիչների, Հանրապետության իշխանությունների կամ երրոդ անձանց կողմից անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի և/կամ թրաֆիքինգի և/կամ սեռական կամ այլ տեսակի շահագործման ենթարկելու հնարավորության հետ մեկտեղ, որը հակառակ է համապատասխան ժամանակ Հանրապետության համապատասխան կիրառելի օրենքներին և
/գ/ նրա նկատմամբ որևէ անօրինական գործողության իրականացում ոստիկանության ներկայացուցիչների, Հանրապետության իշխանությունների կամ երրոդ անձանց կողմից, որը հակառակ է համապատասխան ժամանակ Հանրապետության համապատասխան կիրառելի օրենքներին:
4.Կառավարությունը հիշեցնում է, որ քննիչները ոստիկանությունից անկախ են /առաջին քննիչը Ոստիկանության դեմ հայտարարությունների և բողոքների քննության անկախ մարմնի նախագահն է, երկրորդը` այդ մարմնի անդամ, իսկ երրորդը` քրեական իրավունքի ոլորտում փորձ ունեցող գործող փաստաբան է/: Կառավարությունը հիշեցնում է, որ քննիչներն արդեն սկսել են իրենց հետաքննությունը:
5. Այս հանգամանքներում և նկատի առնելով գործի հատուկ հանգամանքները` կառավարությունը պատրաստակամ է դիմողին վճարել 37,300 /երեսուն յոթ հազար երեք հարյուր/ եվրո` փակելով նյութական և ոչ նյութական վնասը, ծախսերն ու դատական ծախսերը: Կառավարության կարծիքով` այդ գումարը համարժեք վարձատրություն և բավարար փոխհատուցում է վիճարկված խախտումների համար ու, այդպիսով, ներկա գործով քանակի առումով ընդունելի գումար: Այնուամենայնիվ, եթե Դատարանը համարում է, որ վերը նշված գումարը համարժեք փոխհատուցում և բավարար վարձատրություն չէ, կառավարությունը պատրաստ է դիմողին վճարել Դատարանի առաջարկած փոխհատուցման այլ գումար` իբրև արդար փոխհատուցում...”
ՕՐԵՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
188.Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետը Դատարանին թույլ է տալիս դիմումը հանել գործերի իր ցուցակից և, այնքանով, որքանով որ տեղին է, նախատեսում է հետևյալը`
“1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցւոցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ`
...
բ. վեճն արդեն կարգավորվել է,
գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:
Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:
...”
Ա. Դատարանին ներկայացված փաստարկները
Կիպրոսի կառավարությունը
189. Կիպրոսի կառավարությունը փաստարկել է, որ այնտեղ, որտեղ գործը կողմերի համաձայնությամբ կարգավորելուն միտված ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, Դատարանը կարող է դիմումը հանել ցուցակից միակողմանի հայտարարության հիման վրա` այն պատճառով, որ, ինչպես հղում է արվել Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի /գ/ ենթակետին, “որևէ այլ պատճառ” չկար արդարացնելու Դատարանի որոշումը դիմումի քննությունը դադարեցնելու համար: Միակողմանի հայտարարության բովանդակության և օրիորդ Ռանցևայի մահվան հանգամանքների շարունակվող ներպետական հետաքննության հիման վրա /տես վերը նշված 187-րդ կետը/ Կիպրոսի կառավարությունը կարծում էր, որ 37-րդ հոդվածի 1-ին կետի /գ/ ենթակետի պահանջներն ամբողջությամբ բավարարվել են:
...
Բ. Դատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքները
193. Ի սկզբանե Դատարանը նկատում է, որ միակողմանի հայտարարությունը վերաբերում է միայն Կիպրոսի Հանրապետությանը: Ռուսաստանի Դաշնությունը միակողմանի որևէ հայտարարություն չի ներկայացրել: Համապատասխանաբար Դատարանը քննարկելու է, թե արդյոք արդարացված է միայն Կիպրոսի իշխանություններին ուղղված գանգատի վերաբերյալ դիմումը հանելը:
194.Դատարանը հիշեցնում է, որ որոշ հանգամանքներում տեղին կլինի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դիմումը կամ դրա մի մասը հանելը պատասխանող կառավարության ներկայացրած միակողմանի հայտարարության հիման վրա, անգամ եթե դիմողը ցանկանում է, որպեսզի գործը շարունակեն քննել: Արդյոք դա տեղին է կոնկրետ գործի համար, կախված է այն բանից, թե միակողմանի հայտարարությունը բավարար հիմքեր ներկայացնում է այն եզրակացության համար, որ Կոնվենցիայում սահմանված մարդու իրավունքների հարգումը Դատարանից չի պահանջում շարունակել գործի քննությունը / Article 37 § 1 in fine; see also, inter alia, Tahsin Acar v. Turkey (preliminary objection) [GC], no. 26307/95, § 75, ECHR 2003‑VI; and Radoszewska-Zakościelna v. Poland, no. 858/08, § 50, 20 October 2009/:
195. Այս առումով համապատասխան գործոնները ներառում են ներկայացված գանգատների բնույթը, արդյոք բարձրացված հարցերը համեմատելի են նախորդ գործերի վերաբերյալ Դատարանի հաստատած այլ հարցերի հետ, այդօրինակ նախորդ գործերի վերաբերյալ Դատարանի կայացրած վճիռների կատարման համատեքստում պատասխանող կառավարության ձեռնարկած միջոցների բնույթն ու ծավալը, խնդրո առարկա գործի վրա այդ միջոցների ազդեցությունը: Էական է նաև այն, թե արդյոք կողմերի միջև փաստերը տարաձայնությունների առարկա են և, եթե այո, ապա ինչ չափով և առաջին հայացքից ինչ ապացուցական արժեք պետք է վերագրվի փաստերի վերաբերյալ կողմերի փաստարկներին: Գործին առնչվող այլ գործոններ կարող են ներառել այն, թե արդյոք իր միակողմանի հայտարարության մեջ պատասխանող կողմի կառավարությունը որևէ խոստովանություն է արել Կոնվենցիայի ենթադրյալ խախտումների վերաբերյալ և, եթե այո, ապա այդ խոստովանության ծավալն ու ձևը, որով կառավարությունը մտադիր է փոխհատուցում տալ դիմողին: Ինչ վերաբերում է նշված վերջին կետին, ապա այն դեպքերում, երբ հնարավոր է վերացնել ենթադրյալ խախտման ազդեցությունը, և պատասխանող կողմի կառավարությունը հայտարարում է իր պատրաստակամությունը դա անելու վերաբերյալ, առավել հավանական է, որ ծրագրված փոխհատուցումը դիտարկվի որպես տեղին` դիմումը հանելու նպատակների համար, իսկ Դատարանը, ինչպես միշտ, պահպանում է դիմումը ցուցակում վերստին ներառելու իր իրավասությունը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 44-րդ կանոնի 5-րդ կետի համաձայն /տես վերը նշված Tahsin Acar, § 76/:
196. Նախորդ գործոնները ծրագրված չեն կազմելու համապատասխան գործոնների սպառիչ ցուցակ: Կախված յուրաքանչյուր դեպքի կոնկրետ փաստերից` հասկանալի է, որ միակողմանի հայտարարության գնահատման գործում կարող են գործի դրվել նոր նկատառումներ` Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով /տես վերը նշված Tahsin Acar, § 77/:
197. Եվ, վերջապես, Դատարանը կրկնում է, որ իր կայացրած վճիռները ծառայում են ոչ միայն իրեն ներկայացրած գործերի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար, այլ, ընդհանուր առմամբ, Կոնվենցիայի սահմանած նորմերը պարզաբանելու, երաշխավորելու և զարգացնելու համար` դրանով իսկ իր ներդրումն ունենալով որպես Պայմանավորվող կողմեր պետությունների ստանձնած պարտավորությունների կատարմանը /տես Ireland v. the United Kingdom, 18 January 1978, § 154, Series A no. 25; Guzzardi v. Italy, 6 November 1980, § 86, Series A no. 39; and Karner v. Austria, no. 40016/98, § 26, ECHR 2003‑IX/: Թեպետ Կոնվենցիայի համակարգի հիմնական նպատակը անձին օգնության տրամադրումն է, նրա առաքելությունն է նաև որոշումներ կայացնել պետական քաղաքականության հիմքերով հանուն ընդհանուր շահի` դրանով բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր չափանիշները և տարածելով մարդու իրավունքների ընդդատությունը Կոնվենցիայի կողմ պետությունների հասարակություններում /տես Karner, cited above, § 26; and Capital Bank AD v. Bulgaria, no. 49429/99, §§ 78 to 79, ECHR 2005‑XII (extracts)/.
Ընդհանուր սկզբունքների կիրառումը ներկա գործի նկատմամբ
198.Քննարկելով այն հարցը, թե արդյոք տեղին կլինի հանել ներկա դիմումը, այնքանով, որքանով որ դա վերաբերում է կիպրական կողմի միակողմանի հայտարարության հիման վրա Կիպրոսի Հանրապետության դեմ ուղղված գանգատներին, Դատարանն անում է հետևյալ դիտարկումները:
199. Առաջինը, Դատարանն ընդգծում է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հայտարարությունների լուրջ բնույթը, որոնք արվել են ներկա գործով, որոնք Կոնվենցիայի 2, 3, 4 և 5 հոդվածների հիման վրա հարցեր են առաջացնում: Այդ առումով նշվում է, որ մարդկանց թրաֆիքինգի հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածությունը և դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը վերջին տարիների ընթացքում մեծացել է, ինչպես ցույց է տրված միջազգային մակարդակով միջոցների ընդունմամբ, ինչպես նաև մի շարք երկրներում համապատասխան ներպետական օրենսդրության ներկայացմամբ /տես նաև ստորը բերվող 264 և 269 կետերը/: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցները և Կիպրոսի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը լուսաբանում են Կիպրոսում այդ հիմնախնդրի սուր բնույթը, որտեղ խորությամբ գիտակցում են, որ կաբարեի պարուհիների թրաֆիքինգը և սեռական շահագործումը հատուկ մտահոգության առարկա են /տես վերը նշված 83, 89, 91, 94, 100-101 և 103 կետերը/:
200. Երկրորդը, Դատարանը ուշադրություն է հրավիրում թրաֆիքինգի գործերի համատեքստում Կոնվենցիայի 4-րդ հոդվածի մեկնաբանության և կիրառման մասին նախադեպային իրավունքի անբավարարության վրա: Հատկապես կարևոր է այն, որ Դատարանը դեռևս պետք է որոշում ընդունի, թե արդյոք և, եթե այո, ապա ինչ չափով 4-րդ հոդվածով անդամ երկրներից պահանջվում է դրական քայլեր ձեռնարկել պոտենցիալ զոհերին պաշտպանելու թրաֆիքինգից քրեական գործով քննության և հետապնդման շրջանակից դուրս:
201. Կիպրոսի կառավարությունն ընդունել է, որ օրիորդ Ռանցևայի մահվանը նախորդած և դրան հաջորդած ժամանակահատվածներում տեղի են ունեցել Կոնվենցիայի խախտումներ: Կառավարությունը վերջերս լրացուցիչ քայլեր է ձեռնարկել օրիորդ Ռանցևայի մահվան հանգամանքները քննելու համար, իսկ արդար փոխհատուցման առումով գումար է առաջարկել: Սակայն Կոնվենցիայով հաստատված նորմերի` Դատարանի կողմից բացատրելու, երաշխավորելու և զարգացման պարտականության լույսի ներքո դա բավարար չէ, որպեսզի Դատարանին թույլ տրվի եզրակացնել, որ դիմումի քննության շարունակությունն այլևս արդարացված չէ: Վերը շարադրված դիտարկումները հաշվի առնելով` կարիք կա շարունակել այն գործերի քննությունը, որոնցում թրաֆիքինգի հարցեր են բարձրացվում:
202. վերջում Դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների հարգումը, ինչպես սահմանված է Կոնվենցիայում, պահանջում է գործի քննության շարունակությունը: Համապատասխանաբար, այն մերժում է Կիպրոսի կառավարության պահանջը` Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա հանել դիմումը:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2, 3, 4 ԵՎ 5 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Ռուսաստանի կառավարության տեղի գործոնի առարկությունը
1. Կողմերի փաստարկները
203. Ռուսաստանի կառավարությունը վիճարկում էր, որ դիմումի հիմքը կազմող այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել իր տարածքից դուրս, դիմումն անընդունելի է տեղի գործոնով, այնքանով, որքանով որ այն ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ: Կառավարությունն ընդունում էր, որ ինքը որևէ “փաստացի իրավասություն” չունի Կիպրոսի Հանրապետության տարածքի նկատմամբ, և Ռուսաստանի Դաշնության գործողությունները սահմանափակված են Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությամբ:
204. Դիմողը մերժեց այս փաստարկը: Նա վիճարկում էր, որ Drozd and Janousek v. France and Spain, 26 June 1992, Series A no. 240, գործով Դատարանի վճռի համաձայն` Ռուսաստանի Դաշնությանը կարելի էր պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ իշխանությունների գործողություններն ու բացթողումները դրա տարածքից դուրս ազդեցություն են ունեցել:
Դատարանի գնահատականը
Կոնվենցիայի 1-ին հոդվածում նախատեսված է, որ`
“Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում”:Ինչպես նախկինում շեշտել է Դատարանը, միջազգային հանրային իրավունքի տեսանկյունից պետության ընդդատության իրավասությունը հիմնականում տարածքային է: Համապատասխանաբար արտերկրում իր քաղաքացիների նկատմամբ ընդդատության իրականացման` պետության իրավասությունը ստորադասվում է մեկ այլ պետության տարածքային իրավասությանը, և պետությունն ընդհանուր առմամբ չի կարող ընդդատություն իրականացնել մեկ այլ պետության տարածքում առանց վերջինիս համաձայնության, հրավերի կամ գործակցության: Կոնվենցիայի 1-ին հոդվածը պետք է քննարկվի, որպեսզի արտացոլի ընդդատության սույն սովորական և իրապես տարածքային գաղափարը /տես Banković and Others v. Belgium and 16 Other Contracting States (dec.) [GC], no. 52207/99, §§ 59-61, ECHR 2001‑XII/:Ներկա գործով ընդդեմ Ռուսաստանի դիմողի բողոքը վերաբերում է այն բանին, որ վերջինս ենթադրաբար չի կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել օրիորդ Ռանցևային պաշտպանելու թրաֆիքինգի և շահագործման վտանգից և հետաքննել Կիպրոս նրա ժամանման հանգամանքները, այնտեղ նրա աշխատանքը և դրան հաջորդած մահը: Դատարանը նկատում է, որ այդ գանգատները հաստատված չեն այն հայտարարությամբ, որ Ռուսաստանը պատասխանատու է Կիպրոսում կամ կիպրական իշխանությունների կողմից կատարված գործողությունների համար: Այն փաստի լույսի ներքո, որ ենթադրյալ թրաֆիքինգն սկսվել է Ռուսաստանում և նկատի ունենալով թրաֆիքինգի դեմ պայքարելու պարտավորությունները, որոնք ստանձնել է Ռուսաստանը, Դատարանի իրավասությունից դուրս չէ քննել` արդյոք Ռուսաստանը կատարել է ցանկացած պարտավորություն, որ նա պետք է միջոցներ ձեռնարկեր իր ընդդատության և իրավասությունների շրջանակում, որպեսզի պաշտպաներ օրիորդ Ռանցևային թրաֆիքինգից և քններ այն բանի հնարավորությունը, որ նա թրաֆիքինգի էր ենթարկվել: Նույն կերպ, 2-րդ հոդվածի հիմքերով դիմողի գանգատն ընդդեմ Ռուսաստանի իշխանությունների վերաբերում է քննչական միջոցներ ձեռնարկելու նրանց անկարողությանը, ներառյալ Ռուսաստանում բնակվող վկաներից ցուցմունքներ ստանալուն: Դատարանն է, որ պետք է 2-րդ հոդվածի հիմքերով դիմողի գանգատի գործի էության իր քննությամբ գնահատի ռուսական իշխանությունների համար պարտադիր ընթացակարգային պարտավորության չափը և այն, թե արդյոք ներկա գործի հանգամանքներում այդպիսի պարտավորություն կատարվել է:Որպես եզրակացություն` Դատարանն իրավասու է քննել այն չափը, որի համեմատ Ռուսաստանը կարող էր քայլեր ձեռնարկած լինել իր տարածքային ինքնիշխանության սահմաններում, որպեսզի դիմողի դստերը պաշտպաներ թրաֆիքինգից, հետաքններ թրաֆիքինգի մասին հայտարարությունները և հետաքններ նրա մահվանը հասցրած հանգամանքները: Արդյոք այն հարցերը, որոնց վերաբերյալ գանգատվել են, ներկա գործի հանգամանքներում առաջ են բերում պետության պատասխանատվություն` հարց է, որը Դատարանը պետք է որոշի ստորև բերվող դիմումի էությունը քննելիս:
Բ. Ռուսաստանի Դաշնության օբյեկտի գործոնի առարկությունը
Կողմերի փաստարկներըՌուսաստանի կառավարությունը վիճարկում էր, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի հիման վրա ներկայացված օբյեկտի գործոնի գանգատն անընդունելի է, քանի որ ներկա գործով առկա չէ ստրկություն, տաժանակիր աշխատանք կամ հարկադիր աշխատանք: Կառավարությունը մատնանշում էր այն փաստը, որ օրիորդ Ռանցևան Կիպրոսի Հանրապետություն ինքնակամ էր գնացել, կամավոր կերպով աշխատանքի թույլտվություն ստացել, որը նրան թույլ էր տալիս աշխատել պայմանագրով, որն ինքն էր կնքել: Որևէ ապացույց չկար, որ օրիորդ Ռանցևան ստրկության մեջ է գտնվել և չի կարողացել փոխել իր վիճակը կամ հարկադրված է եղել աշխատել: Ապա Ռուսաստանի կառավարությունը ընդգծել էր, որ օրիորդ Ռանցևան առանց որևէ խոչընդոտի հեռացել էր այն բնակարանից, որտեղ մնում էր կաբարեի ուրիշ պարուհիների հետ: Ուստի կառավարությունը պնդում էր, որ բավարար հիմքեր չկային հաստատելու, որ կաբարեի պարուհիներին բնակարանում պահել են իրենց կամքին հակառակ: Ռուսաստանի կառավարությունն ավելացրել էր, որ այն փաստը, որ օրիորդ Ռանցևան ոստիկանության բաժանմունքից գնացել էր Մ.Ա.-ի հետ, բավարար չէր ապացուցելու այն եզրակացությունը, որ օրիորդ Ռանցևան ստրկության մեջ էր և հարկադրված էր աշխատել: Եթե նա երկյուղեր իր կյանքի կամ անվտանգության համար, ապա ոստիկանական բաժանմունքում եղած ժամանակ կարող էր ոստիկաններին տեղեկացնել:Դիմողը պնդում էր, որ այն վերաբերմունքը, որին ենթարկվել էր օրիորդ Ռանցևան, 4-րդ հոդվածի սահմաններում էր:
Դատարանի գնահատականըԴատարանը գտնում է, որ այն հարցը, թե արդյոք այն վերաբերմունքը, որից գանգատվում է դիմողը, 4-րդ հոդվածի սահմաններում է և խճճված կերպով կապ ունի սույն գանգատի էության հետ: Համապատասխանաբար, Դատարանը որոշում է, որ օբյեկտի գործոնի առարկությունը պետք է միացվի էությանը:
Գ. Եզրակացությունը2, 3, 4 և 5 հոդվածների հիման վրա ներկայացված գանգատները չեն կարող մերժվել որպես տեղի կամ օբյեկտի գործոնով անհամատեղելի Կոնվենցիայի` Ռուսաստանին վերաբերող դրույթների հետ: Ի լրումն դրա Դատարանը նշում է, որ դրանք 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Ապա նշում է, որ դրանք որևէ այլ հիմքով անընդունելի չեն, հետևաբար պետք է հայտարարվեն ընդունելի:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸԴիմողը պնդում էր, որ և Ռուսաստանի, և Կիպրոսի իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածը` Կիպրոսի իշխանությունները չէին կարողացել քայլեր ձեռնարկել իր դստեր կյանքը փրկելու համար, իսկ երկու երկրների իշխանությունները չէին կարողացել իրականացնել նրա մահվան գործուն քննություն: 2-րդ հոդվածում, ի թիվս այլոց, նախատեսված է, որ`
“1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
...”
Ա. Կյանքին սպառնացող վտանգից պաշտպանելու միջոցներ ձեռնարկելու ենթադրյալ անկարողությունը
...
2.Դատարանի գնահատականը
ա. Ընդհանուր սկզբունքները
218. Պարզ է, որ 2-րդ հոդվածով պետություններին արգելվում է ոչ միայն ձեռնպահ մնալ կյանքից դիտավորյալ ու անօրինական կերպով զրկելուց, այլև համապատասխան միջոցներ ձեռնարկել իր ընդդատության ներքո գտնվողների կյանքը երաշխավորելու համար /տես L.C.B. v. the United Kingdom, 9 June 1998, § 36, Reports 1998‑III; and Paul and Audrey Edwards, cited above, § 54/: Առաջին հերթին սույն պարտավորությամբ պետությունից պահանջվում է ապահովել կյանքի իրավունքը` գործի դնել քրեական իրավունքի արդյունավետ դրույթներ` խոչընդոտելու անձի նկատմամբ հանցագործության կատարումը, որին օժանդակելու են այդ դրույթների խախտումների կանխարգելման, պայքարի և պատժի իրավապահ մեխանիզմները: Սակայն համապատասխան հանգամանքներում դա նաև ենթադրում է իշխանությունների դրական պարտավորություն` ձեռնարկել անհատին պաշտպանելու կանխարգելիչ օպերատիվ միջոցներ, ում կյանքը վտանգված է մեկ այլ անձի քրեական գործողությունների պատճառով /տես Osman, cited above, § 115; Medova v. Russia, no. 25385/04, § 95, 15 January 2009; Opuz v. Turkey, no. 33401/02, § 128, 9 June 2009/:
219. Դատարանը կրկնում է, որ դրական պարտավորության սահմանները պետք է այնպես մեկնաբանվեն, որ դրանք որևէ ձևով իշխանությունների վրա անհնարին կամ անհամաչափ բեռ չդնեն` չմոռանալով արդի հասարակությունների հասարակական կարգի ոստիկանական պահպանության դժվարությունները, մարդ արարածի պահվածքի անկանխատեսելիությունը և առաջնահերթությունների ու ռեսուրսների օպերատիվ ընտրությունը, որը պետք է կատարվի: Կյանքի նկատմամբ ոչ բոլոր հայտարարված վտանգներն են իշխանություննների համար հարուցում այդ վտանգն իրականություն դառնալը կանխարգելելու օպերատիվ միջոցներ ձեռնարկելու` Կոնվենցիայի պահանջը: Որպեսզի Դատարանը կյանքը պաշտպանելու դրական պարտավորության խախտում գտնի, պետք է հաստատվի, որ իշխանությունները գիտեին կամ ժամանակին պետք է գիտենային երրորդ կողմի քրեական գործողություններից անձը պարզված մարդու կյանքին սպառնացող իրական ու անմիջական վտանգի գոյության մասին և չեն կարողացել իրենց իրավասությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել, որոնք, ողջամիտ դատողության դեպքում կարելի էր սպասել, որպեսզի խուսափեին վտանգից /Osman, cited above, § 116; Paul and Audrey Edwards, cited above, § 55; and Medova, cited above, § 96/.
բ. Ընդհանուր սկզբունքների կիրառումը ներկա գործի նկատմամբ
220.Դատարանը պետք է քննի այն հարցը, թե արդյոք Կիպրոսի իշխանությունները կարող էին կանխատեսած լինել, որ օրիորդ Ռանցևային Մ.Ա.-ի խնամքին հանձնելով` նրա կյանքը իրական ու անմիջական վտանգի է ենթարկվում:
221. Դատարանը նկատում է, որ Opuz-ի գործով պետության պատասխանատվությունը ներգրավված էր, որովհետև այն անձը, ով կրակել ու սպանել էր դիմողի մորը, նախկինում մահվան սպառնալիքներ էր տեղացել և բռնարարքներ թույլ տվել դիմողի և նրա մոր նկատմամբ, որից իշխանությունները տեղյակ էին /Opuz, cited above, §§ 133 to 136/: Ընդհակառակը, Օսմանի գործով Դատարանը գտավ, որ 2-րդ հոդվածը չի խախտվել, քանի որ դիմողին չէր հաջողվել մատնանշել իր ամուսնու սպանությանը հասցրած իրադարձությունների շղթայի որևէ փուլ, որտեղ կարելի էր ասել, որ ոստիկանությունը գիտեր կամ պետք է որ գիտենար, որ Օսման ընտանիքի անդամների կյանքը ենթարկվում էր իրական ու անմիջական վտանգի /Osman, cited above, § 121/:
222. Թեպետ անվիճարկելի է, որ թրաֆիքինգի և շահագործման զոհերը հաճախ հարկադրված են ապրել ու աշխատել դաժան պայմաններում և կարող են իրենց գործատուների կողմից ենթարկվել բռնությունների ու վատ վերաբերմունքի /տես վերը նշված 85, 87-88 և 101 կետերը/` հատուկ դեպքում կոնկրետ նշանների բացակայության ժամանակ վատ վերաբերմունքի և բռնարարքների ընդհանուր վտանգը կյանքին սպառնացող իրական ու անմիջական վտանգ չէ: Ներկա գործով, նույնիսկ եթե ոստիկանությունը պետք է որ տեղյակ լիներ, որ օրիորդ Ռանցևան կարող է թրաֆիքինգի զոհ լինել /հարցը պետք է քննվի 4-րդ հոդվածի հինքերով դիմողի գանգատի համատեքստում, տես ստորև/, ոստիկանությունում անցկացրած ժամանակ որևէ նշան չկար, որ օրիորդ Ռանցևայի կյանքն իրական ու անմիջական վտանգի տակ է: Դատարանը կարծում է, որ օրիորդ Ռանցևայի մահվանը հանգեցրած իրադարձությունների հատուկ շղթան ոստիկանները չէին կարող կանխատեսել, երբ աղջկան հանձնում էին Մ.Ա.-ի խնամքին: Համապատասխանաբար, Դատարանը եզրակացնում է, որ ներկա գործով չի առաջացել կյանքին սպառնացող վտանգի դեմ օպերատիվ միջոցներ ձեռնարկելու պարտավորություն:
223. Վերը բերված հիմքերով Դատարանը եզրակացնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված` օրիորդ Ռանցևայի կյանքի իրավունքը պաշտպանելու` Կիպրոսի իշխանությունների դրական պարտավորությունը չի խախտվել:
Բ. Արդյունավետ հետաքննություն իրականացնելու ընթացակարգային պարտավորությունը
...
2.Դատարանի գնահատականը
ա. Ընդհանուր սկզբունքները
232. Ինչպես հետևողականորեն որոշել է Դատարանը, Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքը պաշտպանելու պարտավորությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածում սահմանված պետության ընդհանուր պարտականության հետ մեկտեղ, այն է` “յուրաքանչյուրի համար երաշխավորել Կոնվենցիայում սահմանված իրավունքներն ու ազատությունները /իր/ ընդդատության շրջանակում” պահանջում է, որպեսզի լինի արդյունավետ պաշտոնական հետաքննության ձև, երբ ուժի գործադրման արդյունքում մարդիկ են սպանվել /տես McCann and Others v. the United Kingdom, 27 September 1995, § 161, Series A no. 324; Kaya v. Turkey, 19 February 1998, § 86, Reports 1998-I; Medova v. Russia, cited above, § 103/: Արդյունավետ պաշտոնական հետաքննություն անցկացնելու պարտավորությունն առաջ է գալիս նաև այն դեպքում, երբ մահը տեղի է ունենում կասկածելի հանգամանքներում, որը չի մեղսագրվում պետության ներկայացուցիչներին /տես Menson v. the United Kingdom (dec.), no. 47916/99, ECHR 2003‑V/: Այդօրինակ հետաքննության հիմնական նպատակը կյանքի իրավունքը պաշտպանող ներպետական օրենքների արդյունավետ իրականացման ապահովումն է, իսկ պետության ներկայացուցիչների կամ մարմինների մասնակցության դեպքում` նրանց պատասխանատվության ներքո տեղի ունեցող մահվան դեպքերի համար հաշվետվողականության ապահովումը: Իշխանությունները պետք է գործեն իրենց սեփական նախաձեռնությամբ, հենց որ հարցը ներկայացվում է նրանց ուշադրությանը: Նրանք չեն կարող գործը թողնել ազգականի նախաձեռնությանը, որպեսզի նա կամ պաշտոնապես բողոք ներկայացնի կամ էլ պատասխանատու լինի քննության ընթացակարգերի վարման համար /օր.` տես İlhan v. Turkey [GC], no. 22277/93, § 63, ECHR 2000-VII; Paul and Audrey Edwards, cited above, § 69/:
233. Որպեսզի քննությունն արդյունավետ լինի, դրա իրականացման պատասխանատուները պետք է անկախ լինեն իրադարձություններին մասնակից անձանցից: Դա պահանջում է ոչ միայն աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ, այլև գործնական անկախություն /տես Hugh Jordan v. the United Kingdom, no. 24746/94, § 120, ECHR 2001‑III (extracts); and Kelly and Others v. the United Kingdom, no. 30054/96, § 114, 4 May 2001/: Քննությունը պետք է ունակ լինի հանգեցնելու դրա համար պատասխանատու անձանց ճանաչմանը և պատժելուն /տես Paul and Audrey Edwards, cited above, § 71/: Ժամանակին ու ողջամիտ արագությունը հստակ է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով արդյունավետ քննության համատեքստում /տես Yaşa v. Turkey, 2 September 1998, §§ 102-104, Reports 1998-VI; Çakıcı v. Turkey [GC], no. 23657/94, §§ 80-87 and 106, ECHR 1999-IV; and Kelly and Others, cited above, § 97/: Բոլոր դեպքերում տուժողի ազգականը պետք է ներգրավված լինի ընթացակարգին, այն չափով, որն անհրաժեշտ է նրա օրինական շահերը երաշխավորելու համար /օր.` տես Güleç v. Turkey, 27 July 1998, § 82, Reports of Judgments and Decisions 1998‑IV; and Kelly and Others, cited above, § 98/:
բ. Ընդհանուր սկզբունքների կիրառումը ներկա գործի նկատմամբ
Կիպրոսը
234. Դատարանն ի սկզբանե ընդունում է, որ որևէ ապացույց չկա, որ օրիորդ Ռանցևան մահացել է ուժի կիրառման անմիջական արդյունքում, սակայն, ինչպես նշված է վերը /տես 232-րդ կետը/, դա չի բացառում 2-րդ հոդվածի հիման վրա նրա մահվան քննություն անցկացնելու պարտավորությունը /տես նաև Calvelli and Ciglio v. Italy [GC], no. 32967/96, §§ 48 to 50, ECHR 2002‑I; and Öneryıldız v. Turkey [GC], no. 48939/99, §§ 70 to 74, ECHR 2004‑XII/: Օրիորդ Ռանցևայի մահվան երկիմաստ ու անբացատրելի հանգամանքների և թրաֆիքինգի, վատ վերաբերմունքի ու նրա մահվանը հանգեցրած ժամանակահատվածում անօրինական կալանքի հայտարարությունների լույսի ներքո Դատարանը կարծում է, որ օրիորդ Ռանցևայի մահվան հանգամանքները հետաքննելու` Կիպրոսի իշխանությունների մասով իսկապես առաջ է եկել ընթացակարգային պարտավորություն: Ըստ անհրաժեշտության` հետաքննությունից պահանջվում էր քննարկել ոչ միայն պատշգամբից օրիորդ Ռանցևայի վայր ընկնելու անմիջական հանմատեքստը, այլև Կիպրոս նրա ժամանման ու մնալու առավել լայն համատեքստը, որպեսզի գնահատվի, թե արդյոք կապ կա թրաֆիքինգի վերաբերյալ հայտարարությունների և դրան հաջորդած` օրիորդ Ռանցևայի մահվան միջև:
235. Ինչ վերաբերում է հետաքննության համարժեքությանը, Դատարանը նկատում է, որ ոստիկանությունն արագ ժամանել է և րոպեների ընթացքում կնքել դեպքի վայրը: Արվել են լուսանկարներ, կատարվել է դատաբժշկական փորձաքննություն /տես վերը նշված 32-րդ կետը/: Նույն օրն առավոտյան ոստիկանությունը հայտարարությւոններ է վերցրել բնակարանում ներկա գտնվածներից, երբ մահացել էր օրիորդ Ռանցևան, ինչպես նաև այն հարևանից, ով ականատես էր եղել նրա վայր ընկնելուն: Լիմասոլի ոստիկանական բաժանմուքնի հերթապահ ոստիկանները նույնպես հայտարարություն էին տվել /տես վերը նշված 33-րդ կետը/: Կատարվել էր դիահերձում, տեղի էր ունեցել զննում /տես վերը նշված 35-41 կետերը/: Սակայն հետաքննության մի քանի տարրեր բավարար չեն:
236. Առաջին, բնակարանում եղածների տված ցուցմունքները հակասական էին, որոնք լուծելու համար Կիպրոսի քննչական մարմինները կարծես թե որևէ քայլ չէին ձեռնարկել /տես վերը նշված 22-24 և 26-28 կետերը/: Նմանապես հակասություններ են ի հայտ գալիս օրիորդ Ռանցևայի առողջական վիճակի և, մասնավորապես, նրա պահվածքի վրա ալկոհոլի ազդեցության չափի առումով /տես վերը նշված 18, 20-21 և 24 կետերը/: Կան այլ ակնհայտ անոմալիաներ, զորօրինակ Կիպրոսի և Ռուսաստանի պետական մարմինների դատափորձաքննական եզրակացությունների միջև եղած ենթադրյալ հակասությունները և այն փաստը, որ օրիորդ Ռանցևան որևէ ձայն չի հանել պատշգամբից ընկնելու ժամանակ, որի առթիվ բավարար բացատրություն չի ներկայացվել /տես վերը նշված 29, 50-52 և 67 կետերը/:
237. Երկրորդը, զննման ժամանակ արված դատավճռում նշված է, որ օրիորդ Ռանցևան այն բնակարանից, որտեղ “հյուր էր”, փախուստ կատարելու փորձի ժամանակ մահացել էր “տարօրինակ հանգամանքներում” /տես վերը նշված 41-րդ կետը/: Չնայած նրա մահվան հանգամանքների շուրջ հստակության բացակայությանը, Կիպրոսի ոստիկանությունը ոչ մի ջանք չէր գործադրել հարցաքննել նրանց, ովքեր բնակվել էին օրիորդ Ռանցևայի հետ կամ կաբարեում աշխատել միասին: Բացի այդ, չնայած հետաքննության ապշեցուցիչ եզրակացությանը, որ օրիորդ Ռանցևան փորձել էր փախչել բնակարանից, որևէ փորձ չէր արվել ապացուցել, թե ինչու էր նա փորձում փախչել կամ պարզաբանել, թե արդյոք նա իր կամքին հակառակ էր կալանվել բնակարանում:
238. Երրորդը, բացի երկու ոստիկանների և հերթապահ անձնագրավարի նախնական հայտարարություններից, որոնք արվել էին 2001թ. մարտի 28-ին և 29-ին, ակնհայտորեն որևէ քննություն չէր կատարվել, թե ինչ էր տեղի ունեցել ոստիկանական բաժանմուքնում և, մասնավորապես, ինչու էր ոստիկանությունը օրիորդ Ռանցևային հանձնել Մ.Ա.-ի խնամքին: Վկաների ցուցմունքներից պարզ է, որ AIS-ը Մ.Ա.-ին պատասխանատու էր համարում օրիորդ Ռանցևայի համար, սակայն սույն եզրակացության պատճառները և տեղին լինելը այդպես էլ լիարժեք կերպով չեն քննվել: Այնուհետև, ոստիկանների հայտարարություններում հղում չկա օրիորդ Ռանցևայից վերցված որևէ հայտարարության, իսկ հետաքննության թղթապանակում որևէ բան չկա, որով բացատրվի, թե ինչու դա չի արվել` հայտարարություն է վերցվել Մ.Ա.-ից /տես վերը նշված 19-րդ կետը/: Դատարանը հիշեցնում է, որ 2008թ, Եվրոպայի խորհրդի հանձնակատարը զեկուցել է, որ իրեն հավաստիացրել են, որ ոստիկանությունում թրաֆիքինգին առնչվող կոռուպցիայի մասին հայտարարություններն առանձին դեպքեր են /տես վերը նշված 102-րդ կետը/: Սակայն ներկա գործով փաստերի լույսի ներքո Դատարանը կարծում է, որ իշխանությունները պարտավորություն ունեին հետաքննել, թե արդյոք օրիորդ Ռանցևայի մահվանը հանգեցրած իրադարձությունների վերաբերյալ ոստիկանությունում կոռուպցիայի նշաններ կան:
239. Չորրորդ, չնայած Կիպրոսի իշխանություններին հղած իր հստակ պահանջին, դիմողին անձամբ չեն տեղեկացրել հետաքննության օրվա մասին: Արդյունքում վճիռը ներկայացնելու ժամանակ նա ներկա չի գտնվել: Կիպրոսի կառավարությունը չի վիճարկում դիմողի հայցը առ այն, որ իրեն հետաքննության արդյունքների մասին տեղեկացրել են միայն դատական լասումներից 15 ամիս անց: Համապատասխանաբար, Կիպրոսի իշխանությունները չեն կարողացել ապահովել, որպեսզի դիմողը կարողանա գործուն մասնակցություն ունենալ դատավարությանը` չնայած մասնակից լինելու նրա եռանդուն ջանքերին:
240. Հինգերորդ, ըստ երևույթին Ռուսաստանի իշխանությունների միջոցով հետաքննություն անցկացնելու մասին դիմողի համառ պահանջները Կիպրոսի իշխանությունների կողմից անուշադրության են մատնվել: Մասնավորապես, Կիպրոսի իրավական կարգի շրջանակներում իր համար իրավական պաշտպանության նոր միջոցների մասին տեղեկատվության վերաբերյալ պահանջները, ինչպես նաև Կիպրոսի իշխանություններից անվճար իրավաբանական օգնություն ստանալու մասին խնդրանքներն անտեսվել էին: Դատարանին Կիպրոսի կառավարության ներկայացրած պատասխանի գրավոր դիտարկումներում ասվում էր, որ իրավաբանական օգնության մասին խնդրանքը ներկայացվել է սխալ փաստաթղթի հիման վրա և բավարար չէ: Հաշվի առնելով դիմողի կրկնվող խնդրանքները և խնդրո առարկա գործի ծանրությունը` Կիպրոսի կառավարությունը դիմողին պետք է գոնե տեղեկացներ անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար խնդրանքի համապատասխան ընթացակարգի մասին:
241. Եվ, վերջապես, որպեսզի մահվան քննությունն արդյունավետ լինի, անդամ երկրները պետք է անհրաժեշտ ու մատչելի քայլեր ձեռնարկեն, որպեսզի ապահովեն համապատասխան ցուցմունքները` անկախ այն բանից, դրանք գտնվում թե չեն գտնվում հետաքննող երկրի տարածքում: Դատարանը դիտարկում է, որ և Կիպրոսը, և Ռուսաստանը Փոխադարձ օգնության կոնվենցիայի կողմ են և, ի լրումն դրա, կնքել են Իրավական օգնության երկկողմ պայմանագիրը /տես վերը նշված 175-180 կետերը/: Այդ փաստաթղթերում շարադրված է այն հստակ ընթացակարգը, որով Կիպրոսի իշխանությունները կարող էին Ռուսաստանից օգնություն ստանալ Կիպրոսում օրիորդ Ռանցևայի մնալու և դրան հաջորդած մահվան հանգամանքները քննելիս: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը կամավոր նախաձեռնություն է հանդես բերել առ այն, որ Ռուսաստանը կօգնի նոր ապացույցներ հավաքելուն միտված` Կիպրոսի կողմից իրավական օգնության համար խնդրանքում /տես վերը նշված 70-րդ կետը/: Սակայն որևէ ապացույց չկա այն մասին, որ հետաքննության համատեքստում Կիպրոսի իշխանությունները Ռուսաստանից իրավական օգնություն են խնդրել: Այդ հանգամանքներում Դատարանը գտնում է, որ Կիպրոսի իշխանությունների` օրիորդ Ռանցևայի հետ կաբարեում աշխատած երկու ռուս կանանցից ցուցմունք ստանալու համար իրավական օգնության մասին խնդրանքի մերժումը հատկապես անհաջող է` հաշվի առնելով այդ ցուցմունքների արժեքը հետաքննության համար կարևորագույն հարցերը պարզաբանելու առումով: Թեպետ օրիորդ Ռանցևան մահացել է 2001թ., դիմողը դեռևս սպասում է նրա մահվանը հանգեցրած հանգամանքների գոհացուցիչ բացատրությանը:
242. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում այն բանի վերաբերյալ, որ Կիպրոսի իշխանությունները չեն կարողացել անցկացնել օրիորդ Ռանցևայի մահվան արդյունավետ քննություն:
Ռուսաստանը
243. Դատարանը հիշեցնում է, որ օրիորդ Ռանցևայի մահը տեղի է ունեցել Կիպրոսում, հետևաբար, քանի դեռ չի կարելի ցույց տալ, որ ներկա գործում առանձնահատկություններ կան, որոնք ընդհանուր մոտեցումից շեղում են պահանջում, արդյունավետ պաշտոնական հետաքննության ապահովումը կիրառվում է միայն Կիպրոսի նկատմամբ /տես, անհրաժեշտ փոփոխություններով, Al-Adsani v. the United Kingdom [GC], no. 35763/97, § 38, ECHR 2001‑XI/:
244. Ինչ վերաբերում է առանձնահատկությունների գոյությանը, ապա դիմողն ապավինում է այն փաստին, որ օրիորդ Ռանցևան Ռուսաստանի քաղաքացի էր: Սակայն Դատարանը չի համարում, որ 2-րդ հոդվածով պահանջվում է, որ անդամ երկրների քրեական օրենքները համընդհանուր ընդդատություն նախատեսեն իր քաղաքացիներից որևէ մեկի մահվանը վերաբերող դեպքերի համար: Որևէ այլ առանձնահատկություն, որը կարող է օգնել Ռուսաստանին պարտադրել անցկացնելու իր սեփական հետաքննությունը, չկա, հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ Ռուսաստանի իշխանությունների համար Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա առանձին պարտադիր պարտավորություն չկար հետաքննել օրիորդ Ռանցևայի մահը:
245.Հետաքննող պետության վրա դրված` այլ ընդդատության մեջ գտնվող ցուցմունքը երաշխավորելու պարտավորության արդյունքը պետության պարտականությունն է, որտեղ ցուցմունքը գտնվում է, իր իրավասության և իրավաբանական օգնություն հայցելու խնդրանքի հիման վրա միջոցների սահմաններում օգնություն ցուցաբերելու նպատակով: Ներկա գործով, ինչպես նշվել է վերևում, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը, վկայակոչելով երկու ռուս կանանց ցուցմունքները, պատրաստակամություն է հայտնել կատարել ռուսական իշխանություններին հղված փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած խնդրանք և կազմակերպել վկաներից ցուցմունքներ ընդունելը, սակայն նման ոչ մի խնդրանք չէր սպասվում /տես վերը նշված 241-րդ կետը/: Դիմողը վիճարկում էր, որ ռուսական իշխանությունները պետք է հարցաքննած լինեին երկու ռուս կանանց` հակառակ Կիպրոսի իշխանությունների կողմից որևէ խնդրանքի բացակայության: Սակայն Դատարանը հիշեցնում է, որ օրիորդ Ռանցևայի մահը հետաքննելու պատասխանատվությունն ընկած էր Կիպրոսի վրա: Իրավական օգնության մասին խնդրանքի բացակայության պայմաններում 2-րդ հոդվածով Ռուսաստանի իշխանություններից չէր պահանջվում ապահովել ցուցմունքները:
246. Ինչ վերաբերում է դիմողի գանգատին առ այն, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողացել պահանջել քրեական հետապնդում սկսել, Դատարանը դիտարկում է, որ Ռուսաստանի իշխանությունները լայնորեն օգտվել են փոխադարձ իրավական օգնության համաձայնագրերի ներկայացրած հնարավորություններից, որպեսզի Կիպրոսի իշխանություններին հարկադրեին գործողությունների դիմել /օր.` տես վերը նշված 48, 52, 55, 57 և 61-62 կետերը/: Մասնավորապես, 2001թ. դեկտեմբերի 11-ի թվակիր նամակով նրանք խնդրում էին, որպեսզի անցկացվի օրիորդ Ռանցևայի մահվան նոր հետաքննություն, որ համապատասխան վկաները հարցաքննվեն և Կիպրոսի իշխանությունները օրիորդ Ռանցևայի մահվան առնչությամբ մեղադրանք ներկայացնեն սպանության, առևանգման կամ ազատությունից անօրինական կերպով զրկելու համար /տես վերը նշված 52-րդ կետը/: 2001թ. դեկտեմբերի 27-ով թվագրված նամակով կոնկրետ պահանջ է ներկայացվել քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ /տես վերը նշված 53-րդ կետը/: Պահանջը մի քանի առիթներով կրկնվել է:
247. Որպես եզրակացություն, Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից չի եղել 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
248. Դիմողը հայտարարում էր, որ Կիպրոսի իշխանությունները խախտել են 3-րդ հոդվածն այն մասով, որ չեն կարողացել քայլեր ձեռնարկել օրիորդ Ռանցևային պաշտպանելու վատ վերաբերմունքից և քննել, թե արդյոք մահվանը հանգեցրած ժամանակահատվածում օրիորդ Ռանցևան ենթարկվել է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի: 3-րդ հոդվածում նախատեսված է, որ`
“Ոչ ոք չի կարող ենթարկվել անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”:
...
Բ. Դատարանի գնահատականը
252. Դատարանը նկատում է, որ որևէ ապացույց չկա առ այն, որ օրիորդ Ռանցևան մինչ իր մահը ենթարկվել է վատ վերաբերմունքի: Սակայն պարզ է, որ բռնարարքների կիրառումը և զոհերի նկատմամբ վատ վերաբերմունքը թրաֆիքինգին բնորոշ գծեր են /տես վերը նշված 85, 87-88 և 101 կետերը/, ուստի Դատարանը կարծում է, որ վատ վերաբերմունքի մասին կոնկրետ հայտարարությունների բացակայության պայմաններում մինչև մահը օրիորդ Ռանցևայի նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքն իրականում կապ ուներ ենթադրյալ թրաֆիքինգի և շահագործման հետ: Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ հարկ չկա առանձին քննարկել 3-րդ հոդվածի հիման վրա ներկայացված դիմողի գանգատը, ինքը կզբաղվի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի հիման վրա դիմողի ներկայացրած գանգատի քննության համատեքստում բարձրացված ընդհանուր հարցերով:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
253. Դիմողը հայտարարում էր, որ և Ռուսաստանի, և Կիպրոսի իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 4-րդ հոդվածը` չեն կարողացել պաշտպանել իր դստերը թրաֆիքինգի ենթարկվելուց և իրականացնել Կիպրոս նրա ժամանելու ու այնտեղի աշխատանքի բնույթի արդյունավետ հետաքննություն: 4-րդ հոդվածում այնքանով, որքանով որ տեղին է. նախատեսված է`
“1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ կամ անազատ վիճակում:
2.Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:
...”
Ա. Կողմերի փաստարկները
...
Բ. Դատարանի գնահատականը
Կոնվենցիայի 4-րդ հոդվածի կիրառումը
272. Առաջին հարցը, որը ծագում է, այն է` արդյոք ներկա գործը գտնվում է 4-րդ հոդվածի տիրույթում: Դատարանը հիշեցնում է, որ 4-րդ հոդվածում որևէ նշում չկա թրաֆիքինգի մասին` օրենքից դուրս հայտարարելով “ստրկությունը”, “անազատ վիճակը” և “պարտադիր կամ հարկադիր աշխատանքը”:
273. Դատարանը երբևիցե չի քննարկել Կոնվենցիայի դրույթները որպես դրանում ամրագրված իրավունքների ու ազատությունների մեկնաբանությանը հղում անելու միակ շրջանակ /Demir and Baykara v. Turkey [GC], no. 34503/97, § 67, 12 November 2008/: Այն վաղուց հայտարարել է, որ Կոնվենցիայի դրույթների կիրառման հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ այն դրանք չի կիրառում դատարկության մեջ /տես Loizidou v. Turkey, 18 December 1996, Reports of Judgments and Decisions 1996-VI; and Öcalan v. Turkey [GC], no. 46221/99, § 163, ECHR 2005‑IV/: Որպես միջազգային պայմանագիր` Կոնվենցիան պետք է մեկնաբանվի 1969թ. մայիսի 23-ի Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայում շարադրված մեկնաբանության կանոնների լույսի ներքո:
274. Այդ Կոնվենցիայով Դատարանից պահանջվում է պարզել սովորական իմաստը, որը տրվելու է բառերին իրենց համատեքստում և դրույթի առարկայի ու նպատակի լույսի ներքո, որից դրանք հետևում են /տես Golder v. the United Kingdom, 21 February 1975, § 29, Series A no. 18; Loizidou, cited above, § 43; and Article 31 § 1 of the Vienna Convention/: Դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ դրույթի համատեքստը պայմանագիր է մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար, իսկ Կոնվենցիան պետք է ընթերցվի ամբողջությամբ և մեկնաբանվի այնպես, որպեսզի նպաստի նրա տարբեր դրույթների միջև ներքին հետևողականությանը և ներդաշնակությանը /Stec and Others v. the United Kingdom (dec.) [GC], nos. 65731/01 and 65900/01, § 48, ECHR 2005-X/: Պետք է նաև հաշվի առնել Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում կիրառելի միջազգային իրավունքի համապատասխան նորմերն ու սկզբունքները, իսկ Կոնվենցիան, որքան հնարավոր է, պետք է մեկնաբանվի միջազգային իրավունքի այլ նորմերի հետ ներդաշնակ կերպով, որի մասն է կազմում /տես Al-Adsani v. the United Kingdom [GC], no. 35763/97, § 55, ECHR 2001‑XI; Demir and Baykara, cited above, § 67; Saadi v. the United Kingdom [GC], no. 13229/03, § 62, ECHR 2008‑...; and Article 31 para. 3 (c) of the Vienna Convention/:
275. Եվ, վերջապես, Դատարանն ընդգծում է, որ Կոնվենցիայի առարկան ու նպատակը, որպես անհատների պաշտպանության գործիք, պահանջում է, որպեսզի իր դրույթները մեկնաբանվեն ու կիրառվեն այնպես, որպեսզի դրա երաշխիքները դարձնեն գործնական ու արդյունավետ /տես, ի թիվս այլոց, Soering v. the United Kingdom, 7 July 1989, § 87, Series A no. 161; and Artico v. Italy, 13 May 1980, § 33, Series A no. 37/:
276. Siliadin-ի գործով քննարկելով 4-րդ հոդվածի հիման վրա “ստրկության” սահմանները` Դատարանը հղում է արել 1926թ. Ստրկության կոնվենցիայում պարունակվող ստրկության դասական սահմանմանը, որով պահանջվում էր սեփականության իսկական իրավունքի իրականացումը և խնդրո առարկա անհատի կարգավիճակի նվազեցումը մինչև “առարկա” /Siliadin, cited above, § 122/: Ինչ վերաբերում է “անազատ վիճակի” գաղափարին, Դատարանը որոշել է, որ այն, ինչ արգելված է, “ազատության մերժման հատկապես լուրջ ձև է” /տես Van Droogenbroeck v. Belgium, Commission’s report of 9 July 1980, §§ 78-80, Series B no. 44/: “Անազատ վիճակի” գաղափարը հարկադրանքի ներքո առաջ է բերում իր ծառայություններն առաջարկելու պարտավորություն և կապ ունի “ստրկության” գաղափարի հետ /տես Seguin v. France (dec.), no. 42400/98, 7 March 2000; and Siliadin, cited above, § 124/:
277. Կոնվենցիայում թրաֆիքինգի հստակ վկայակոչման բացակայությունը զարմանալի չէ: Կոնվենցիայի համար ոգեշնչման աղբյուր էր ծառայել 1948թ. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որում թրաֆիքինգի մասին հստակ նշում չկա: 4-րդ հոդվածում Հռչակագրով արգելվում էին “ստրկությունն ու ստրկավաճառությունն իրենց բոլոր ձևերով”: Սակայն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի սահմանները գնահատելիս չի կարելի աչքաթող անել Կոնվենցիայի առանձնահատկությունները կամ այն փաստը, որ դա կենդանի գործիք է, որը պետք է մեկնաբանվի ներկա պայմանների լույսի ներքո: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում պահանջվող գնալով մեծացող չափանիշները ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքների խախտումները գնահատելիս համապատասխանաբար և անխուսափելիորեն պահանջում են առավել վճռականություն /տես, ի թիվս պետական իշխանության այլ մարմինների, Selmouni v. France [GC], no. 25803/94, § 101, ECHR 1999‑V; Christine Goodwin v. the United Kingdom [GC], no. 28957/95, § 71, ECHR 2002‑VI; and Siliadin, cited above, § 121/:
278. Դատարանը նշում է, որ որպես համաշխարհային երևույթ մարդկանց թրաֆիքինգը վերջին տարիներին զգալի աճ է արձանագրել /տես վերը նշված 89, 100 և 103 կետերը/: Եվրոպայում դրա աճը դյուրացվել է մասամբ նախկին կոմունիստական բլոկի փլուզման շնորհիվ: 2000թ. Պալերմոյի արձանագրության կնքումը և 2005թ. Թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիան միջազգային մակարդակում ցուցադրում են թրաֆիքինգի աճող գերիշխանությունը և դրա դեմ պայքարի միջոցների անհրաժեշտությունը:
279. Դատարանին պարբերաբար չեն հրավիրում քննարկել 4-րդ հոդվածի կիրառումը և այն, մասնավորապես, մինչ այժմ միայն մեկ առիթ է ունեցել` այն չափը, որով թրաֆիքինգի հետ կապ ունեցող վերաբերմունքը գտնվել է հոդվածի սահմաններում /վերը նշված Siliadin/: Այդ գործում Դատարանը եզրակացրել էր, որ դիմողի նկատմամբ եղած վերաբերմունքը հավասար էր եղել անազատ վիճակի և հարկադիր ու պարտադիր աշխատանքի, թեպետ դա չէր հասել ստրկության: Թրաֆիքինգի տարածման և դրա դեմ պայքարի ձեռնարկված միջոցների լույսի ներքո դատարանը կարծում է, որ ներկա գործով տեղին է քննել այն չափը, որով թրաֆիքինգը կարող է հակադրվել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի ոգուն ու նպատակին, որպեսզի ընկնի այդ հոդվածի առաջարկած երաշխիքների տիրույթը` առանց այն բանի գնահատելու անհրաժեշտության, թե խնդրո առարկա գործը հատուկ վարելիս արգելված վարքի որ երեք տեսակներն են առկա:
280. Դատարանը նկատում է, որ նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական դատարանը եզրակացրել է, որ “ստրկության” ավանդական գաղափարը զարգացել է և ներառել ստրկության զանազան ժամանակակից ձևեր, որոնք հիմնված են սեփականության իրավունքին կից մեկ կամ բոլոր իրավասությունների իրականացման վրա /տես վերը նշված 142-րդ կետը/: Ստրկության ժամանակակից ձևին հավասար իրավիճակը գնահատելիս դատարանը որոշել է, որ համապատասխան գործոնները ներառել են այն, թե արդյոք վերահսկվել է անձի տեղաշարժը կամ ֆիզիկական միջավայրը, արդյոք կար հոգեբանական վերահսկողության տարր, արդյոք միջոցներ են ձեռնարկվել կանխելու կամ խոչընդոտելու փախուստը և արդյոք կար վերահսկողություն զգայականության և հարկադիր աշխատանքի նկատմամբ /տես վերը նշված 143-րդ կետը/:
281. Դատարանը կարծում է, որ մարդկանց թրաֆիքինգն իր բնույթով և շահագործամն նպատակով հիմնված է սեփականության իրավունքի վրա դրված կալանքի լիազորությունների իրականացման վրա: Այն մարդկանց վերաբերվում է որպես առքուվաճառքի և հարկադիր աշխատանքի համար նախատեսված ապրանքների, հաճախ փոքր կամ առանց որևէ վարձատրության, սովորաբար սեքս ինդուստրիայի համար, սակայն նաև այլուր /տես վերը նշված 101 և 161 կետերը/: Դա ենթադրում է զոհերի գործունեության ուշադիր հսկողություն, ում տեղաշարժը հաճախ սահմանափակվում է /տես վերը նշված 85 և 101 կետերը/: Թրաֆիքինգի ժամանակ օգտագործվում են բռնարարքներ և սպառնալիքներ զոհերի նկատմամբ, ովքեր ապրում ու աշխատում են խղճուկ պայմաններում /տես վերը նշված 85, 87-88 և 101 կետերը/: Այն նկարագրված է Ինթեռայթի կողմից և Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիային կից բացատրական զեկույցում որպես ամբողջ աշխարհով մեկ տրածված հին ստրկավաճառության ժամանակակից ձև /տես վերը նշված 161-րդ կետը/: Կիպրոսի մարդու իրավունքների պաշտպանը հղում է արել “ժամանակակից ստրկւթյան ռեժիմի ներքո” տեղի ունեցող սեռական շահագործմանն ու թրաֆիքինգին /տես վերը նշված 84-րդ կետը/:
282. Որևէ կասկած չկա, որ թրաֆիքինգն սպառնում է մարդու արժանապատվությանը և նրա զոհերի հիմնարար ազատություններին և չի կարող համատեղելի լինել ժողովրդավարական հասարակության ու Կոնվենցիայում շարադրված արժեքների հետ: Նկատի ունենալով Կոնվենցիայի մեկնաբանության իր պարտականությունը արդի պայմանների լույսի ներքո` Դատարանը հարկ չի համարում պարզել, թե արդյոք այն վերաբերմունքը, որից դիմողը բողոքում է, “ստրկություն” է, “անազատ վիճակ” կամ “պարտադրված կամ հարկադիր աշխատանք”: Դրա փոխարեն Դատարանը եզրակացնում է, որ թրաֆիքինգն ինքնին, Պալերմոյի արձանագրության 3/ա/ հոդվածի և Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիայի 4/ա/ հոդվածի իմաստով Կոնվենցիայի 4-րդ հոդվածի սահմաններում է: Համապատասխանաբար, Ռուսաստանի կառավարության առարկությունը օբյեկտի գործոնի անհամատեղելիության վերաբերյալ մերժվում է:
4-րդ հոդվածի ընդհանուր սկզբունքները
283. Դատարանը կրկնում է, որ 2-րդ և 3-րդ հոդվածների հետ մեկտեղ 4-րդ հոդվածում ամրագրված են Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական հասարակությունների հիմնական արժեքները /Siliadin, cited above, § 82/: Ի տարբերություն Կոնվենցիայի կարևոր շատ այլ դրույթների` 4-րդ հոդվածում որևէ դրույթ չկա բացառությունների մասին, և 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն դրա նվազեցում չի թույլատրվում, անգամ ազգի կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակի դեպքում:
284. Երբ գնահատում են, թե արդյոք խախտվել է 4-րդ հոդվածը, պետք է հաշվի առնվի համապատասխան գործող իրավական կամ կարգավորիչ դաշտը /տես, համապատասխան փոփոխություններով Nachova and Others v. Bulgaria [GC], nos. 43577/98 and 43579/98, § 93, ECHR 2005‑VII/: Դատարանը կարծում է, որ ազգային օրենսդրության մեջ շարադրված երաշխիքների սպեկտրը պետք է համարժեք լինի, որպեսզի ապահովվի թրաֆիքինգի զոհերի կամ պոտենցիալ զոհերի իրավունքների գործնական ու արդյունավետ պաշտպանությունը: Համապատասխանաբար, ի լրումն մարդկանց առևտրով զբաղվողներին պատժելու քրեական իրավունքի միջոցների, 4-րդ հոդվածով պետություններից պահանջվում է գործի դնել հաճախ մարդկանց թրաֆիքինգի համար որպես քող օգտագործվող հիմնարկությունները կարգավորող համապատասխան միջոցներ: Բացի այդ, պետության ներգաղթի կանոնները պետք է բարձրացնեն թրաֆիքինգը խրախուսելուն, դյուրացնելուն կամ այն հանդուրժելուն վերաբերող մտահոգություններ /տես, համապատասխան փոփոխություններով Guerra and Others v. Italy, 19 February 1998, §§ 58 to 60, Reports of Judgments and Decisions 1998‑I; Z and Others v. the United Kingdom [GC], no. 29392/95, §§ 73 to 74, ECHR 2001‑V; and Nachova and Others, cited above, §§ 96 to 97 and 99-102/:
285. Siliadin-ի վերաբերյալ կայացրած իր վճռում Դատարանը հաստատել է, որ 4-րդ հոդվածն անդամ պետությունների համար առաջացրել է դրական պարտավորություն` քրեականացնել և արդյունավետ կերպով հետապնդել որևէ գործողություն, որն ուղղված է անձին ստրկության, անազատ վիճակում կամ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ պահելուն /հղում է արված վերը, 89 և 112 կետեր/: Այդ պարտավորությունը կատարելու համար անդամ երկրներից պահանջվում է ունենալ թրաֆիքինգն արգելող և պատժող օրենսդրական ու վարչական դաշտ: Դատարանը նկատում է, որ Պալերմոյի արձանագրությունը և Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիան հղում են անում թրաֆիքինգի դեմ պայքարի համապարփակ մոտեցման անհրաժեշտությանը, որը ներառում է թրաֆիքինգը կանխարգելող և զոհերին պաշտպանող միջոցներ, ի լրումն մարդկանց առևտրով զբաղվողներին պատժելու միջոցների /տես վերը նշված 149 և 163 կետերը/: Այս երկու փաստաթղթերի դրույթներից պարզ է, որ Պայմանավորվող կողմերը, ներառյալ Եվրոպայի խորհրդի համարյա բոլոր անդամ երկրները, այն կարծիքին են, որ միայն բոլոր երեք կողմերին վերաբերող միջոցների համակցումը կարող է արդյունավետ լինել թրաֆիքինգի դեմ պայքարում... Համապատասխանաբար, թրաֆիքինգը քրեականացնելու և հետապնդելու պարտականությունը թրաֆիքինգի դեմ անդամ երկրների պայքարի ընդհանուր նախաձեռնության միայն մի կողմն է: 4-րդ հոդվածից բխող դրական պարտավորությունների չափը պետք է քննարկվի այս առավել ընդարձակ համատեքստում:
286. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ ու 3-րդ հոդվածներին, ապա որոշ հանգամանքներում 4-րդ հոդվածով պետություններից կարող է պահանջվել օպերատիվ միջոցներ ձեռնարկել թրաֆիքինգի զոհերին կամ պոտենցիալ զոհերին պաշտպանելու համար /տես. համապատասխան փոփոխություններով Osman, cited above, § 115; and Mahmut Kaya v. Turkey, no. 22535/93, § 115, ECHR 2000‑III/: Որպեսզի կոնկրետ գործի հանգամանքներում առաջ եկող օպերատիվ միջոցներ ձեռնարկվեն դրական պարտավորության համար, պետք է ցույց տալ, որ պետական մարմինները տեղյակ են կամ գոնե պետք է տեղյակ լինեն արժանահավատ կասկածների տեղիք տվող հանգամանքներից, որ անձը պարզված մարդը եղել էր կամ եղել է Պալերմոյի արձանագրության 3/ա/ հոդվածի և Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիայի 4/ա/ հոդվածի իմաստով թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու իրական ու անմիջական վտանգի: Դրական պատասխանի դեպքում տեղի կունենա Կոնվենցիայի 4-րդ հոդվածի խախտում, որտեղ իշխանություններին չի հաջողվում համապատասխան միջոցներ ձեռնարկել իրենց լիազորությունների շրջանակում, որպեսզի անձին դուրս բերեն այդ վիճակից կամ վտանգից /տես, համապատասխան փոփոխություններով, Osman, cited above, §§116 to 117; and Mahmut Kaya, cited above, §§ 115 to 116/:
287. Չմոռանալով ժամանակակից հասարակություններում հասարակական կարգի ոստիկանական պահպանությունը և այն օպերատիվ ընտրությունը, որը պետք է արվի առաջնահերթ խնդիրների ու ռեսուրսների առումով, օպերատիվ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ դա իշխանությունների վրա անհնարին կամ անհամաչափ բեռ չդնի /տես, համապատասխան փոփոխություններով Osman, cited above, § 116/: Դա առնչվում է ներկա գործում առաջացող դրական պարտավորության համաչափության քննարկմանը, որ Պալերմոյի արձանագրությամբ, որը 2000թ. ստորագրել են և Կիպրոսը, և Ռուսաստանը, պետություններից պահանջվում է ջանքեր գործադրել ապահովելու համար թրաֆիքինգի զոհերի ֆիզիկական անվտանգությունն իրենց տարածքում գտնվելու ժամանակ և համապարփակ քաղաքականություն ու ծրագրեր հաստատել թրաֆիքինգը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար...Պետություններից նաև պահանջվում է համապատասխան ուսուցում ապահովել իրավապահ մարմինների և ներգաղթի գծով պաշտոնյաների համար /տես վեը նշված 155-րդ կետը/:
288. 2-րդ և 3-րդ հոդվածների նման 4-րդ հոդվածը նույնպես առաջացնում է պոտենցիալ թրաֆիքինգի իրավիճակների քննության ընթացակարգային պարտավորություն: Հետաքննելու պահանջը կախված չէ զոհից կամ նրա ազգականից ստացված բողոքից` հենց որ հարցը բերվում է իշխանությունների ուշադրությանը, նրանք պետք է գործեն իրենց սեփական նախաձեռնությամբ /տես. համապատասխան փոփոխություններով, Paul and Audrey Edwards v. the United Kingdom, no. 46477/99, § 69, ECHR 2002‑II/: Որպեսզի հետաքննությունն արդյունավետ լինի, այն պետք է անկախ լինի դեպքերի մեջ մեղսագրվողներից: Այն պետք է նաև ունակ լինի պարզել ու պատժել պատասխանատու անձանց` ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտավորություն: Անհետաձգելիության և ողջամիտ արագության պահանջը հստակ է բոլոր դեպքերում, սակայն այնտեղ, որտեղ հնարավոր է անձին վտանգավոր վիճակից դուրս բերել, քննությունը պետք է նախաձեռնվի որպես հրատապ հարց: Զոհը կամ նրա ազգականը պետք է ներգրավված լինեն վաևույթում այն չափով, որ չափով որ անհրաժեշտ է երաշխավորելու նրանց օրինական շահերը /տես, համապատասխան փոփոխություններով. Paul and Audrey Edwards, cited above, §§ 70 to 73/:
289. Եվ, վերջապես, Դատարանը կրկնում է, որ թրաֆիքինգը մի հիմնախնդիր է, որը հաճախ չի սահմանափակվում ներպետական տարածքով: Երբ անձը մի երկրից թրաֆիքինգի է ենթարկվում մեկ այլ երկիր, թրաֆիքինգի օրինախախտումները կարող են տեղի ունենալ ծագման երկրում, տարանցիկ որևէ երկրում և ընդունող երկրում: Համապատասխան ցուցմունքները և վկաները կարող են լինել բոլոր երկրներում: Թեպետ Պալերմոյի արձանագրությունը լռում է ընդդատության հարցի մասին, Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիան հստակ կերպով յուրաքանչյուր անդամ երկրից պահանջում է ընդդատություն հաստատել իր տարածքում կատարաված թրաֆիքինգի յուրաքանչյուր իրավախախտման համար /տես վերը նշված 172-րդ կետը/: Դատարանի կարծիքով այդպիսի մոտեցումը տրամաբանական է միայն վերը նշված ընդհանուր պարտավորության լույսի ներքո` Կոնվենցիայի 4-րդ հոդվածի հիման վրա պարտադիր է բոլոր պետությունների համար հետաքննել թրաֆիքինգի ենթադրյալ իրավախախտումները: Ի լրումն` ներպետական քննություն անցկացնել իրենց սեփական տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, անդամ երկրները նույնպես պարտավոր են անդրսահմանային թրաֆիքինգի գործերով համագործակցել այլ պետությունների համապատասխան մարմինների հետ, որոնք շահագրգռված են իրենց տարածքից դուրս տեղի ունեցած դեպքերի հետաքննությամբ: Այդ պարտականությունը անդամ երկրների նպատակներին համահունչ է, ինչպես արտահայտված է Պալերմոյի արձանագրության մեջ, ծագման, տարանցիկ և ընդունող երկրներում ընդունել թրաֆիքինգի նկատմամբ համապարփակ միջազգային մոտեցում /տես վերը նշված 149-րդ կետը/: Այն նաև համահունչ է փոխադարձ իրավական օգնության մասին միջազգային համաձայնագրերին, որոնցում պատասխանող պետությունները մասնակցում են սույն գործին /տես վերը նշված 175-180 կետերը/:
Ընդհանուր սկզբունքների կիրառումը ներկա գործի նկատմամբ
ա. Կիպրոսը
Համապատասխան օրենսդրական ու վարչական դաշտի ստեղծման դրական պարտավորությունը
290. Դատարանը նկատում է, որ Կիպրոսում թրաֆիքինգն ու սեռական շահագործումն արգելող օրենսդրությունն ընդունվել է 2000թ. /տես վերը նշված 127-131 կետերը/: Օրենքն արտացոլում է Պալերմոյի արձանագրության դրույթները և արգելում է թրաֆիքինգն ու սեռական շահագործումը` օրինախախտման համար ոչ մկի պաշտպանություն չնախատեսելու համաձայնությամբ: Օրենսդրության մեջ մանրամասն շարադրված են խիստ տուգանքներ: Օրենքը նաև զոհերին պաշտպանելու պարտականոթյուն է նախատեսում, մասնավորապես, զոհերի համար խնամակալ նշանակելու միջոցով: Թեպետ մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է իշխանությունների անհաջողությունը գործնական իրականացման միջոցներ ընդունելու հարցում, նա օրենքն ինքնին բավարար էր համարում /տես վերը նշված 90-րդ կետը/: Եվրոպայի խորհրդի հանձնակատարը նույնպես գտել է, որ 3/1/ 2000 օրենքով ստեղծված իրավական դաշտը “հարմար է” /տես վերը նշված 92-րդ կետը/: Չնայած դիմողի բողոքին առ այն, որ թրաֆիքինգի վերաբերյալ Կիպրոսի օրենսդրությունն անհամարժեք է, Դատարանը չի կարծում, որ ներկա գործի հանգամանքներն այդ առումով մտահոգություն են առաջացնում:
291. Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է ընդհանուր իրավական ու վարչական դաշտին և Կիպրոսի ներգաղթի քաղաքականության համարժեքությանը, պարզվել են մի շարք թույլ կետեր: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը 2003թ. իր զեկույցում նշել է, որ ներգաղթի քաղաքականության բացակայությունը և օրենսդրական բացթողումները խրախուսել են դեպի Կիպրոս կանանց թրաֆիքինգը /տես վերը նշված 91-րդ կետը/: Նա կոչ էր անում կանխարգելիչ վերահսկողական միջոցներ ընդունել, որպեսզի կասեցվեր որպես կաբարեի պարուհիներ երիտասարդ կանանց հոսքը /տես վերը նշված 94-րդ կետը/: Դրան հետևած զեկույցներում հանձնակատարը կրկնում էր օրենսդրական դաշտի վերաբերյալ իր մտահոգություննեը, մասնավորապես քննադատում էր այն համակարգը, որով կաբարեի մենեջերներից պահանջվում էր պարուհիների համար մուտքի թույլտվության դիմումներ ներկայացնել, որով պարուհիներին գործատուից կամ գործակալից կախման մեջ էին դնում և մեծացնում մարդկանց առևտրով զբաղվողների ձեռքն ընկնելու հավանականությունը /տես վերը նշված 100-րդ կետը/: 2008թ. զեկույցում հանձնակատարը քննադատել էր պարուհիների այցագրային ռեժիմը, որը շատ էր դժվարացնում իրավապահ մարմինների աշխատանքը թրաֆիքինգի դեմ պայքարելու համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկելիս` նշելով, որ պարուհիների այցագրերը կարելի է ընկալել որպես թրաֆիքինգի դեմ միջոցներին հակասող կամ գոնե որպես դրանք անարդյունավետ դարձնող /տես նաև ԱՄՆ Պետական դեպարտամենտի զեկույցը վերը նշված 105 և 107 կետերում/: Հանձնակատարը ափսոսանք էր հայտնում, որ չնայած նախկին զեկույցներում բարձրացված մտահոգություններին և դրանք վերացնելու` կառավարության հանձնառությանը, պարուհիների աշխատանքի թույլտվությունը դեռևս գործում էր /տես վերը նշված 103-րդ կետը/: Նույն կերպ 2003թ. իր զեկույցում մարդու իրավունքների պաշտպանը մեղադրում էր պարուհիների այցագրային ռեժիմը Կիպրոս հազարավոր օտարերկրացի երիտասարդ կանանց մուտք գործելու մեջ, որտեղ դաժան կենսական ու աշխատանքային պայմաններում նրանց շահագործում էին իրենց գործատուները /տես վերը նշված 89-րդ կետը/:
292. Բացի այդ, Դատարանը շեշտում է, որ թեպետ իշխանություններին պարուհու` աշխատանքից դուրս գալու մասին ծանուցելու պարտականությունը, որը դրված է գործատուների վրա, /տես վերը նշված 117-րդ կետը/ օրինական միջոց է, որն իշխանություններին թույլ է տալիս վերահսկել` ներգաղթյալները կատարում են իրենց ներգաղթային պարտականությունները, կատարման ապահովման պատասխանատվությունը, իսկ չիրականացման դեպքերի համար քայլեր ձեռնարկելը մնում է իշխանությունների վրա: Այն միջոցները, որոնք խրախուսում են կաբարեի մենեջերներին և գործակալներին հետևելու բացակայող պարուհիներին կամ ինչ-որ կերպ անձնական պատասխանատվություն ստանձնելու նրանց վարքի համար, Կիպրոսում պարուհիներին վերաբերող թրաֆիքինգի մտահոգությունների համատեքստում անընդունելի են: Այս ֆոնի վրա Դատարանը կարծում է, որ այն գործելակերպը, որով կաբարեի սեփականատերերից ու մենեջերներից պահանջվում էր բանկային երաշխիք ներկայացնել գործի ընդունած պարուհիների հետ կապված ապագա ծախսերը հոգալու համար /տես վերը նշված 115-րդ կետը/, հատկապես մտահոգիչ է: Առանձին պարտավորությունը, որն ստորագրվել էր օրիորդ Ռանցևայի գործով, հավասարապես մտահոգիչ է /տես վերը նշված 15-րդ կետը/, ինչպես որ AIS-ի չբացատրված եզրակացությունն է, որ Մ.Ա.-ն պատասխանատու էր օրիորդ Ռանցևայի համար, ուստի նրանից պահանջվում էր գալ ու նրան ոստիկանական բաժանմունքից վերցնել /տես վերը նշված 20-րդ կետը/:
293. Այս հանգամանքներում Դատարանը եզրակացնում է, որ Կիպրոսում պարուհիների այցագրային ռեժիմը օրիորդ Ռանցևայի համար թրաֆիքինգից ու շահագործումից գործնական ու արդյունավետ պաշտպանություն չէր ապահովում: Համապատասխանաբար, այս մասով տեղի է ունեցել 4-րդ հոդվածի խախտում:
Պաշտպանական միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորությունը
294. Արդյոք օրիորդ Ռանցևային պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորությունը գնահատելիս ծագել է ներկա գործով, Դատարանն էական է համարում հետևյալը: Առաջին, մարդու իրավունքների պաշտպանի 2003թ. զեկույցից պարզ է, որ Կիպրոսում 1970-ականներից սկսած լուրջ հիմնախնդիր է եղել սեքս ինդուստրիայում երիտասարդ կանանց հարկադրաբար ներգրավելը /տես վերը նշված 83-րդ կետը/: Այնուհետև զեկույցում նշվում էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զգալիորեն ավելացել է նախկին խորհրդային երկրներից եկող պարուհիների թիվը /տես վերը նշված 84-րդ կետը/: Իր եզրակացություններում մարդու իրավունքների պաշտպանը լուսաբանել էր, որ թրաֆիքինգը Կիպրոսում կարողացել է ծաղկել ներգաղթի իշխանությունների հանդուրժողականության շնորհիվ /տես վերը նշված 89-րդ կետը/: 2006թ. իր զեկույցում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նաև նշել էր, որ իշխանությունները տեղյակ էին, որ պարուհու այցագրով Կիպրոս մուտք գործած կանանցից շատերը զբաղվելու էին մարմնավաճառությամբ /տես վերը նշված 96-րդ կետը/, հետևաբար որևէ կասկած չկա, որ Կիպրոսի իշխանությունները տեղյակ էին, որ զգալի թվով օտարերկրացի կանայք, հատկապես նախկին ԽՍՀՄ-ից, թրաֆիքինգի էին ենթարկվում ու գալիս Կիպրոս պարուհու այցագրով, ովքեր ժամանելուն պես կաբարեի սեփականատերերի ու մենեջերների կողմից ենթարկվում էին սեռական շահագործման:
295. Երկրորդը, Դատարանն ընդգծում է, որ օրիորդ Ռանցևային իր գործատուն տարել էր Լիմասոլի ոստիկանական բաժանմունք: Ոստիկանական բաժանմունք ժամանելուն պես Մ.Ա.-ն ոստիկանությանն ասել էր, որ օրիորդ Ռանցևան Ռուսաստանի քաղաքացի է և աշխատում է կաբարեւոմ որպես պարուհի: Ապա նա բացատրել էր, որ օրիորդը միայն վերջերս էր ժամանել Կիպրոս, առանց զգուշացնելու լքել էր աշխատավայրը և հեռացել էր իրեն հատկացված կացարանից /տես վերը նշված 19-րդ կետը/: Նա աղջկան հանձնել էր անձնագիրը և մնացած փաստաթղթերը /տես վերը նշված 21-րդ կետը/:
296. Դատարանը հիշեցնում է Պալերմոյի արձանագրության և Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիայի համատեքստում Կիպրոսի իշխանությունների ստանձնած պարտավորությունները` ապահովելու համապատասխան ոլորտներում աշխատողների համապատասխան ուսուցումը, որպեսզի նրանց հնարավորություն տան ճանաչել թրաֆիքինգի պոտենցիալ զոհերին /տես վերը նշված 155 և 167 կետերը/: Ի մասնավորի, Պալերմոյի արձանագրության 10-րդ հոդվածով պետություններն ստանձնում են իրավապահներին, ներգաղթի գծով և այլ համապատասխան պաշտոնյաներին ապահովել ուսուցմամբ կամ այն ամրապնդել մարդկանց թրաֆիքինգը կանխարգելելու գործում: Դատարանի կարծիքով Կիպրոսում թրաֆիքինգի հարցերով ընդհանուր համապատկերի վրա բավականաչափ ցուցանիշներ կային ոստիկանական մարմինների համար, որպեսզի նրանք տեղյակ լինեին արժանահավատ կասկած առաջացնող հանգամանքներից, որ օրիորդ Ռանցևան թրաֆիքինգի կամ շահագործման, կամ դրանց իրական ու անմիջական վտանգի զոհ էր: Համապատասխանաբար, դրական պարտավորություն առաջացավ առանց հետաձգելու քննել և ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցները օրիորդ Ռանցևային պաշտպանելու համար:
297. Այնուամենայնիվ, ներկա գործում թվում է, թե ոստիկանությունն օրիորդ Ռանցևային անգամ չի էլ հարցաքննել, երբ նա եկել էր ոստիկանական բաժանմունք: Նրանից որևէ հայտարարություն չէին վերցրել: Ոստիկանությունը նախապատմության փաստերի մեջ չէր խորացել: Այն պարզապես ստուգել էր, թե արդյոք օրիորդ Ռանցևայի անունը կար փնտրվող անձանց ցուցակում և պարզելով, որ դա այդպես չէ, զանգահարել էր նրա գործատուին և խնդրել, որ նա վերադառնա ու աղջկան տանի: Երբ նա մերժել էր ու պնդել, որ աղջկան կալանավորեն, գործը վարող ոստիկանը Մ.Ա.-ին հեռախոսով միացրել էր իր վերադասի հետ /տես վերը նշված 20-րդ կետը/: Ոստիկանի վերադասի հետ Մ.Ա.-ի ունեցած զրույցի մանրամասները հայտնի չեն, սակայն զրույցի արդյունքը եղել էր այն, որ Մ.Ա.-ն համաձայնվել էր գալ ու օրիորդ Ռանցևային տանել, որն էլ արել էր:
298. Ներկա գործում ոստիկանության մարմինների սխալները բազմաթիվ են: Առաջինը, նրանք չէին կարողացել անմիջապես քննություն կատարել` արդյոք օրիորդ Ռանցևան ենթարկվել էր թրաֆիքինգի: Երկրորդը, նրանք աղջկան ազատ չէին արձակել, սակայն որոշել էին նրան հանձնել Մ.Ա.-ի խնամքին: Երրորդը, որևէ փորձ չէր արվել կատարել 2000թ. 3/1/ օրենքի դրույթները և աղջկան պաշտպանելու համար ձեռնարկել այդ օրենքի 7-րդ բաժնում նախատեսված միջոցներից մեկնումեկը /տես վերը նշված 130-րդ կետը/: Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ այն հանգամանքներում, որոնք արժանահավատ կասկած էին հարուցել, որ օրիորդ Ռանցևան կարող էր թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինել, այդ թերությունների արդյունքում Կիպրոսի իշխանությունները չէին կարողացել միջոցներ ձեռնարկել օրիորդ Ռանցևային պաշտպանելու համար: Հետևաբար այս մասով նույնպես տեղի է ունեցել 4-րդ հոդվածի խախտում:
Թրաֆիքինգը հետաքննելու ընթացակարգային պարտավորությունը
299. Մի նոր հարց է ծագում` արդյոք իր դստեր թրաֆիքինգի մասին դիմողի հայտարարությունների արդյունավետ հետաքննություն անցկացնելու` Կիպրոսի իշխանությունների շարունակական ձախողման արդյունքում ընթացակարգային խախտում է եղել:
300. Օրիորդ Ռանցևայի մահվան հանգամանքների լույսի ներքո Դատարանը կարծում է, որ Կիպրոսի իշխանություններին պարտադրված պահանջը թրաֆիքինգի վերաբերյալ հայտարարությունների արդյունավետ քննություն անցկացնելու մասին վերագրվում է օրիորդ Ռանցևայի մահվան արդյունավետ քննություն անցկացնելու այն ընդհանուր պարտավորությանը, որն առաջանում է ներկա գործում 2-րդ հոդվածի հիման վրա /տես վերը նշված 234-րդ կետը/: Նրա մահվան հետաքննության արդյունավետության հարցը քննարկվել է վերը բերված 2-րդ հոդվածի հիմքերով Դատարանի կողմից դիմողի գանգատի քննության համատեքստում, և խախտում է հայտնաբերվել: Հետևաբար կարիք չկա առանձին քննել 4-րդ հոդվածի հիման վրա Կիպրոսի դեմ ուղղված ընթացակարգային գանգատը:
բ. Ռուսաստանը
Համապատասխան օրենսդրական և վարչական դաշտի ստեղծման դրական պարտավորությունը
301. Դատարանը հիշեցնում է, որ ներկա գործում Ռուսաստանի պատասխանատվությունը սահմանափակված է այն գործողություններով, որոնք նրա ընդդատության շրջանակում են /տես վերը նշված 207-208 կետերը/: Թեպետ քրեական իրավունքը չի նախատեսում համապատասխան ժամանակ թրաֆիքինգի կոնկրետ իրավախախտում, Ռուսաստանի կառավարությունը վիճարկում էր, որ այն վարքը, որից բողոքում էր դիմողը, այլ իրավախախտումների սահմանումների շրջանակում է:
302. Դատարանը նկատում է, որ դիմողը Ռուսաստանի քրեական իրավունքի դրույթներում կոնկրետ ձախողում չի մատնանշում: Բացի այդ, ինչ վերաբերում է ավելի ընդարձակ վարչական ու իրավական դաշտին, Դատարանն ընդգծում է զանգվածային լրատվամիջոցներով անցկացված տեղեկատվական քարոզարշավի միջոցով թրաֆիքինգի վտանգները հրապարակելու` Ռուսաստանի իշխանությունների ջանքերը...
303. Իրեն ներկայացված ապացույցների հիման վրա Դատարանը չի կարծում, որ համապատասխան ժամանակ Ռուսաստանում գործող իրավական ու վարչական դաշտը չի կարողացել ապահովել օրիորդ Ռանցևայի գործնական ու արդյունավետ պաշտպանությունը ներկա գործի հանգամանքներում:
Պաշտպանական միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորությունը
304. Դատարանը հիշեցնում է, որ օպերատիվ միջոցներ ձեռնարկելու` Ռուսաստանի համար պարտադիր որևէ դրական պարտավորություն կարող է առաջանալ միայն այն գործողությունների մասով, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի տարածքում /տես, համապատասխան փոփոխություններով, Al-Adsani, cited above, §§ 38 to 39/:
305. Դատարանը նշում է, որ չնայած Ռուսաստանի իշխանությունները կարծես թե տեղյակ են եղել օտար երկրներում սեքս ինդուստրիայում աշխատելու համար երիտասարդ կանանց թրաֆիքինգի ենթարկելու ընդհանուր պրոբլեմին, որևէ ապացույց չկա, որ նրանք իրազեկ են եղել այն հանգամանքներից, որոնք առաջացրել են մինչև Կիպրոս մեկնելը օրիորդ Ռանցևային իրական ու անմիջական վտանգի արժանահավատ կասկած: Որպեսզի առաջանա անհապաղ օպերատիվ միջոցներ ձեռնարկելու պարտավորություն, բավարար չէ միայն ցույց տալ, որ պարուհիների այցագրով Կիպրոս ուղևորվող երիտասարդ կանանց համար ընդհանուր վտանգ կա: Այն չափով, որ չափով որ խոսք է գնում այդ ընդհանուր վտանգի մասին, Դատարանը հիշեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել քաղաքացիներին թրաֆիքինգի վտանգների մասին զգուշացնելու նպատակով...
306. Որպես եզրակացություն, Դատարանը չի կարծում, որ գործի հանգամանքներն այնպիսին էին, որ առաջացնեին օրիորդ Ռանցևայաին պաշտպանելու համար օպերատիվ միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորություն Ռուսաստանի իշխանությունների կողմից: Հետևաբար այս մասով Ռուսաստանի իշխանությունները չեն խախտել 4-րդ հոդվածը:
iii. Պոտենցիալ թրաֆիքինգը հետաքննելու ընթացակարգային պարտավորությունը
307. Դատարանը հիշում է, որ արտսահմանյան թրաֆիքինգի դեպքերում թրաֆիքինգի օրինախախտումներ կարող են տեղի ունենալ ծագման, ինչպես նաև ընդունող երկրում /տես վերը նշված 289-րդ կետը/: Կիպրոսի դեպքում, ինչպես իր զեկույցում նշել է մարդու իրավունքների պաշտպանը /տես վերը նշված 86-րդ կետը/, զոհերի հավաքագրումը սովորաբար ստանձնում են Կիպրոսի գեղարվեստական գործակալները, ովքեր աշխատում են այլ երկրների գործակալների հետ: Ենթադրյալ թրաֆիքինգի հավաքագրումը հետաքննել չկարողանալը թրաֆիքինգի շղթայի մի կարևոր օղակի թույլ է տալիս անպատժելիորեն գործել: Այս կապակցությամբ Դատարանը պարզաբանում է, որ և Պալերմոյի արձանագրության, և Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիայի մեջ ընդունված թրաֆիքինգի սահմանումը հստակ կերպով ներառում է զոհերի հավաքագրումը /տես վերը նշված 150-րդ և 164-րդ կետերը/: Թրաֆիքինգից մինչև շահագործում հայտարարությունների բոլոր կողմերին վերաբերող լիարժեք ու արդյունավետ հետաքննության անհրաժեշտությունն անվիճելի է, ուստի Ռուսաստանի իշխանությունները պարտավոր էին քննել այն բանի հնարավորությունը, որ Ռուսաստանում աշխատող առանձին գործակալները կամ ցանցերը ներգրավված էին օրիորդ Ռանցևային Կիպրոս տանելու մեջ:
308. Սակայն Դատարանը նկատում է, որ Ռուսաստանի իշխանությունները որևէ հետաքննություն չեն անցկացրել, թե ինչպես և որտեղ են հավաքագրել օրիորդ Ռանցևային: Մասնավորապես, իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել պարզելու, թե ովքեր էին ներգրավված օրիորդ Ռանցևային հավաքագրելու գործում կամ հավաքագրման ինչպիսի մեթոդներ են կիրառվել: Եթե հավաքագրումը տեղի էր ունեցել Ռուսաստանի տարածքում, ապա ամենալավ վիճակում այդ երկրի իշխանություններն էին, որ կարող էին իրականացնել օրորդ Ռանցևայի հավաքագրման արդյունավետ հետաքննություն: Ներկա գործով դա անել չկարողանալը շատ ավելի լուրջ էր` նկատի ունենալով օրիորդ Ռանցևայի մահն ու Ռուսաստանից նրա մեկնելու հանգամանքների շուրջ տիրող առեղծվածային վիճակը:
309. Համապատասխանաբար Ռուսաստանի իշխանությունները խախտել են 4-րդ հոդվածով նախատեսված` ենթադրյալ թրաֆիքինգը հետաքննելու իրենց ընթացակարգային պարտավորությունը:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
310. Դիմողը բողոքում էր, որ Կիպրոսի իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը, այնքանով, որքանով որ իր դուստրը ոստիկանական բաժանմուքնում կալանվել էր, հանձնվել Մ.Ա.-ի խնամքին ու հետո պահվել Մ.Ա.-ի աշխատակցի բնակարանում: Ի թիվս այլոց, 5-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված է`
“Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն ակատրելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,
ե. անձանց օրինական կալանքի վերցնելըէ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,
զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով”
...
Բ. Դատարանի գնահատականը
Ներկա գործով ազատությունից զրկելու առկայությունը
314. Դատարանը կրկնում է, որ “ազատության իրավունքը” հռչակելով` 5-րդ հոդվածի 1-ին կետը նպատակ ունի ապահովել, որպեսզի ոչ ոք կամայականորեն չզրկվի իր ֆիզիկական ազատությունից: 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ազատությունից զրկելու շրջանակում տեղավորվելու համար տեղաշարժվելու բավականաչափ լուրջ սահմանափակումների և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածին ենթակա ազատության բացարձակ սահմանափակումների տարբերությունն աստիճանի կամ ուժի մեջ է, այլ ոչ բնույթի կամ բովանդակության /Guzzardi v. Italy, 6 November 1980, § 93, Series A no. 39/: Որոշելու համար, թե արդյոք որևէ մեկը 5-րդ հոդվածի իմաստով “զրկվել է ազատությունից”, դրա մեկնակետը պետք է լինի նրա կոնկրետ վիճակը, պետք է հաշվի առնվեն մի ամբողջ շարք չափանիշներ, զորօրինակ` խնդրո առարկա միջոցի տեսակը, տևողությունը, ազդեցությունը և կատարման եղանակը /տես Engel and Others v. the Netherlands, 8 June 1976, §§ 58-59, Series A no. 22; Guzzardi, cited above, § 92; and Riera Blume and Others v. Spain, no. 37680/97, § 28, ECHR 1999‑VII/:
315. Ներկա գործում Դատարանը նկատում է, որ դիմողի դստերը Մ.Ա.-ն տարել է ոստիկանական բաժանմունք, որտեղ նա մնացել է մոտ մեկ ժամ: Որևէ ապացույց չկա, որ օրիորդ Ռանցևային տեղեկացրել են իր կալանքի պատճառների մասին: Իհարկե, ինչպես Դատարանը նշել է /տես 297-րդ կետը/, որևէ գրառում չկա այն մասին, որ աղջկան ոստիկանությունում այնտեղ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում հարցաքննել են: Չնայած այն փաստին, որ ոստիկանությունը եզրակացրել է, որ օրիորդ Ռանցևայի ներգաղթի կարգավիճակն անօրինական չէր և որևէ հիմք չկար նրան կալանքի տակ պահելու համար, նրան անմիջապես չէին ազատել: Դրա փոխարեն Օտարերկրացիների ու ներգաղթի ծառայության /AIS/ համար պատասխանատու անձի պահանջով ոստիկանությունը զանգահարել էր Մ.Ա.-ին և պահանջել, որպեսզի վերջինս նրան վերցնի ու առավոտյան ժամը 7-ին տանի AIS գրասենյակ` լրացուցիչ քննության համար: Մ.Ա.-ին տեղեկացրել էին, որ եթե նա աղջկան չտանի, ապա վերջինիս կթույլատրեն հեռանալ: Օրիորդ Ռանցևային ոստիկանական բաժանմունքում կալանքի տակ էին պահել մինչև Մ.Ա.-ի գալը, երբ նրան ազատ արձակեցին ու հանձնեցին Մ.Ա.-ի խնամքին /տես վերը նշված 20-րդ կետը/:
316. Օրիորդ Ռանցևայի` Մ.Փ.-ի բնակարանում հետագա մնալու փաստերը պարզ չեն: Ոստիկանությանը տված իր ցուցմունքներւոմ Մ.Ա.-ն ժխտում էր, որ օրիորդ Ռանցևային բնակարանում պահել են իր կամքին հակառակ և պնդում է, որ աղջիկը կարող էր հեռանալ /տես վերը նշված 21-րդ կետը/: Դիմողը հայտարարում է, որ օրիորդ Ռանցևային փակել էին ննջասենյակում, ուստի նա հարկադրված էր եղել պատշգամբից փախուստի փորձ կատարել: Դատարանը նշում է, որ օրիորդ Ռանցևան մահացել է բնակարանի պատշգամբից վայր ընկնելուց հետո` փախուստի ակնհայտ փորձ անելու ժամանակ /տես վերը նշված 41-րդ կետը/: Տրամաբանական է ենթադրել, որ եթե նա բնակարանում հյուր էր եղել և կարող էր ցանկացած ժամանակ հեռանալ, ապա առջևի դռնով կարող էր պարզապես դուրս գալ /տես Storck v. Germany, no. 61603/00, §§ 76-78, ECHR 2005‑V/: Հետևաբար, Դատարանը կարծում է, որ օրիորդ Ռանցևան բնակարանում իր սեփական կամքով չի մնացել:
317. Ընդհանուր առմամբ, ենթադրյալ կալանավորումը տևել է մոտ երկու ժամ: Չնայած դրա կարճ տևողությանը, Դատարանն ընդգծում է կալանավորման լուրջ բնույթն ու հետևանքները և հիշեցնում, որ այնտեղ, որտեղ փաստերը 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ցույց են տալիս ազատությունից զրկում, կալանավորման հարաբերականորեն կարճ տևողությունը չի ազդում այս եզրակացության վրա /տես Järvinen v. Finland, no. 30408/96, Commission decision of 15 January 1998; and Novotka v. Slovakia (dec.), no. 47244/99, 4 November 2003, որտեղ ոստիկանական բաժանմունք տեղափոխելը, խուզարկությունն ու խցում մոտ մեկ ժամ տևողությամբ ժամանակավոր բանտարկությունը համարվում էր ազատազրկում 5-րդ հոդվածի նպատակների համար/:
318. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ ոստիկանական բաժանմունքում օրիորդ Ռանցևայի կալանավորումը և բնակարանում նրա բանտարկությունը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով հավասար էին ազատազրկման:
2. Կիպրոսի պատասխանատվությունը ազատությունից զրկելու համար
319. Այն չափով, որ չափով որ օրիորդ Ռանցևան կալանավորվել էր անհատ մարդկանց կողմից, Դատարանը պետք է քննի ոստիկանների դերակատարությունը և որոշի, թե արդյոք բնակարանում ազատությունից զրկելու մեջ կար Կիպրոսի իշխանությունների մասնակցությունը, մասնավորապես, կամայական կալանավորումից անձին պաշտպանելու դրական պարտավորության լույսի ներքո /տես Riera Blume, cited above, §§ 32-35/:
320. Դատարանն արդեն իսկ մտահոգություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ոստիկանությունը գերադասել էր օրիորդ Ռանցևային հանձնել Մ.Ա.-ի խնամքին, ոչ թե նրան պարզապես թույլ տալ, որ գնար /տես վերը նշված 298-րդ կետը/: Օրիորդ Ռանցևան անչափահաս չէր: Հերթապահ ոստիկանների ցուցմունքների համաձայն` նրա մոտ հարբածության նշաններ չկային /տես վերը նշված 20-րդ կետը/: Կիպրոսի իշխանությունների համար բավարար չէր վիճարկել, որ որևէ ապացույց չկա, որ օրիորդ Ռանցևան համաձայն չէր Մ.Ա.-ի հետ հեռանալ: Ինչպես նշել է AIRE կենտրոնը, թրաֆիքինգի զոհերը հաճախ տառապում են ֆիզիկական ու հոգեբանական դաժան հետևանքներից, որոնք նրանց չափազանց խոցված են դարձնում, որպեսզի իրենք իրենց ներկայացնեն որպես զոհեր: Նույն կերպ 2003թ. իր զեկույցում մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ճնշումների վախի և պաշտպանության անհամարժեք միջոցների պատճառով զոհերը Կիպրոսի ոստիկանություն սահմանափակ թվով բողոքներ են ներկայացրել /տես վերը նշված 87 և 88 կետերը/:
321. Հասկանալով Կիպրոսում կաբարեի պարուհիների կենսական ու աշխատանքային ընդհանուր պայմանների համատեքստը, ինչպես նաև օրիորդ Ռանցևայի գործի հատուկ հանգամանքները` Դատարանը կարծում է, որ ոստիկանության համար հեշտ չէ հայտարարել, որ իրենք գործել են խղճով և որևէ պատասխանատվության չեն կրում Մ.Փ.-ի բնակարանում օրիորդ Ռանցևայի հետագա ազատազրկման համար: Ուստի Դատարանը կարծում է, որ ազգային իշխանությունները լռելյայն համաձայնվել են օրիորդ Ռանցևայի ազատության կորստի հետ:
Ազատությունից զրկելու համապատասխանությունը 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ
322. Դեռևս պետք է սահմանել, թե արդյոք ազատությունից զրկելը մտնում էր թույլատրված կալանավորման տեսակներից մեկի մեջ, որոնք սպառիչ կերպով թվարկված են 5-րդ հոդվածի 1-ին կետում: Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետում հղում է արվում հիմնականում ներպետական օրենսդրությանը և ամրագրված է պարտավորություն` համապատասխանել իր էական ու ընթացակարգային կանոններին: Դրանով նաև պահանջվում է, որպեսզի անձին իր ազատությունից զրկող որևէ միջոց համատեղելի լինի 5-րդ հոդվածի նպատակի հետ, այսինքն` անձին պաշտպանի կամայականությունից /տես Riera Blume, cited above, § 31/:
323. Ամրագրելով, որ ազատությունից զրկելը պետք է լինի “օրենքով նախատեսված կարգի համաձայն”, 5-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվում է, որպեսզի ձերբակալությունը կամ կալանքը նախևառաջ ներպետական օրենսդրությամբ հիմնավորված լինի: Կիպրոսի կառավարությունը չի մատնանշել ազատությունից զրկելու որևէ իրավական հիմք, սակայն կարելի է ենթադրել, որ ոստիկանությունում օրիորդ Ռանցևայի նախնական կալանքն իրականացվել էր, որպեսզի քննեին, թե արդյոք նա չէր կատարել ներգաղթին վերաբերող պահանջները, սակայն հավաստիանալով, որ նրա անունը համապատասխան ցուցակում չկա, Կիպրոսի իշխանությունները որևէ բացատրություն չէին ներկայացրել ոստիկանական բաժանմունքից օրիորդ Ռանցևայի հեռանալու թույլտվություն չտալու որոշման պատճառների ու իրավական հիմքերի վերաբերյալ, այլ նրան հանձնել էին Մ.Ա.-ի խնամքին: Ինչպես նշված է վերևում, ոստիկանությունը գտել էր, որ օրիորդ Ռանցևան հարբածության նշաններ չի ունեցել և ինքն իր կամ ուրիշների նկատմամբ որևէ սպառնալիք չի ներկայացրել /տես վերը նշված 20-րդ և 320-րդ կետերը/: Որևէ նշան չկա և չի էլ ասվել, որ օրիորդ Ռանցևան խնդրել էր, որ Մ.Ա.-ն գար ու իրեն այնտեղից տաներ: Ոստիկանական մարմինների որոշումը օրիորդ Ռանցևային մինչև Մ.Ա.-ի գալը պահելու, ապա նրան Մ.Ա.-ին հանձնելու մասին ներպետական օրենսդրությամբ որևէ հիմք չուներ:
324.Չի վիճարկվել այն հանգամանքը, որ օրիորդ Ռանցևային բնակարանում պահելն օրինական էր: Դատարանը գտնում է, որ այս գործով ազատությունից զրկելը և կամայական էր, և անօրինական:
325. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ օրիորդ Ռանցևային անօրինական ու կամայականորեն պահելու պատճառով տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
326. Դիմողը պնդում էր, որ Կիպրոսի իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիման վրա դատարան դիմելու իր իրավունքը` ձախողելով հետաքննական վարույթին իր մասնակցության ապահովումը, չկարողանալով իրեն անվճար իրավաբանական օգնություն տրամադրել և ապահովել Կիպրոսում առկա իրավական պաշտպանության միջոցների մասին տեղեկատվությամբ: Այնքանով, որքանով որ գործին է առնչվում, 6-րդ հոդվածում նախատեսված է հետևյալը`
“Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի արդարացի... դատաքննության իրավունք... դատարանի... կողմից...”
...
Բ. Ընդունելիությունը
331. Հենց սկզբից Դատարանը նկատում է, որ 6-րդ հոդվածը չի առաջացնում կոնկրետ դեպքի համար քրեական դատավարություն սկսելու իրավունք, երրորդ կողմերը հետապնդվեն կամ ազատազրկվեն քրեական հանցագործության համար /օր.` տես Rampogna and Murgia v. Italy (dec.), no. 40753/98, 11 May 1999; Perez v. France [GC], no. 47287/99, § 70, ECHR 2004‑I; and Dinchev v. Bulgaria, no. 23057/03, § 39, 22 January 2009/: Այն մասով, որով դիմողը 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գանգատվում է, որ Կիպրոսի իշխանությունները չեն կարողացել իր դստեր մահվան կապակցությամբ քրեական հետապնդում սկսել, նրա գանգատն անընդունելի օբյեկտի գործոն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա:
332. Ինչ վերաբերում է հետաքննական վարույթին մասնակցության վերաբերյալ գանգատին, Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում հետաքննական վարույթի ընթացակարգային երաշխիքներն անկապտելի են, և այս համատեքստում դիմողի գանգատներն արդեն քննվել են /տես վերը նշված 239-րդ կետը/: Ինչ վերաբերում է հետաքննական վարույթի նկատմամբ 6-րդ հոդվածի կիրառմանը, Դատարանը կարծում է, որ այդ դատավարության համատեքստում դիմողի համար քրեական որևէ մեղադրանք կամ քաղաքացիական իրավունք վտանգված չէ: Համապատասխանաբար, գանգատի այս մասը նույնպես անընդունելի օբյեկտի գործոն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով:
333. Եվ, վերջապես, ինչ վերաբերում է դիմողի գանգատներին առ այն, որ ինքը տեղեկացված չի եղել իր համար մատչելի իրավական պաշտպանության այլ միջոցներից և իրեն անվճար իրավաբանական օգնություն չի տրամադրվել, այն դեպքում, երբ իրավաբանական ներկայացուցչության գինը Կիպրոսում չափազանց բարձր է, Դատարանը կարծում է, որ այդ գանգատներն անքակտելիորեն կապված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա դիմողի գանգատին և հիշեցնում է, որ դրանք այդ համատեքստում ուսումնասիրվել են /տես վերը նշված 240-րդ կետը/, հետևաբար հարկ չկա քննարկել այն չափը, որով այդօրինակ հանգամանքներում 6-րդ հոդվածի հիման վրա կարող է որևէ առանձին հարց առաջանալ:
334. Համապատասխանաբար, 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գանգատները պետք է հայտարարվեն անընդունելի և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով մերժվեն:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
335. Դիմողը նաև վկայակոչել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որով նախատեսված է հետևյալը`
“1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունումª ի շահ պետական անվտագության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով”:
336. Դիմողն այդ հոդվածի հիման վրա իր գանգատի բնույթի վերաբերյալ որևէ լրացուցիչ մանրամասնություն չի տրամադրել: Իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերի լույսի ներքո և այնքանով, որքանով որ հարցերը, որոնց վերաբերյալ գանգատ է ներկայացված, իր իրավասության սահմաններում են, Դատարանը գտնում է, որ այդ գանգատից բխող և Կոնվենցիայում կամ նրա արձանագրություններում ամրագրված իրավունքների և ազատությունների խախտում տեղի չի ունեցել, հետևաբար Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով գանգատը պետք է հայտարարվի անընդունելի:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
337. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված է`
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավարություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”:
Ա. Վնասը
Կողմերի փաստարկները
338. Դիմողը որպես իր դստեր մահվան հետևանքով առաջացած ոչ նյութական վնաս պահանջում էր 100,000 եվրո: Նա մատնանշում էր ներկա գործում ենթադրյալ խախտումների լուրջ բնույթը և այն փաստը, որ իր դուստրն ընտանիքի միակ կերակրողն էր: Նա նաև ընդգծում էր իր դստեր մահվան առաջացրած տառապանքները և դրան հաջորդած իր ջանքերը դրա համար պատասխանատուներին արդարադատության առաջ կանգնեցնելու համար:
339. Կիպրոսի կառավարությունը վիճարկում էր, որ պահանջված գումարը չափից ավելի է` նկատի ունենալով Դատարանի նախադեպային իրավունքը: Կառավարությունը մատնանշում էր, որ դիմողը որևէ ապացույց չէր ներկայացրել այն մասին, որ ինքը ֆինանսական կախման մեջ է գտնվել իր դստերից: Իր միակողմանի հայտարարության մեջ /տես վերը նշված 187-րդ կետը/ կառավարությունն առաջարկում էր դիմողին վճարել 37,300 եվրո որպես նյութական ու ոչ նյութական վնաս կամ մեկ այլ գումար, որը կառաջարկի Դատարանը:
340. Ռուսաստանի կառավարությունը փաստարկում էր, որ ոչ նյութական վնասները պետք է վճարի այն պետությունը, որը չի կարողացել ապահովել դիմողի դստեր անվտանգությունը և ձախողել է նրա մահվան արդյունավետ հետաքննության իրականացումը: Կառավարությունը նշում էր, որ ինքը պատասխանող երկիրը չէ, այնքանով, որքանով որ խոսքը գնում է առանցքային 2-րդ հոդվածի հիման վրա դիմողի ներկայացրած գանգատի մասին:
Դատարանի գնահատականը
341. Դատարանը նշում է, որ տնտեսական աջակցության կորստի պահանջն ավելի տեղին համարվում է նյութական կորստի պահանջ: Այդ կապակցությամբ Դատարանը հիշեցնում է, որ պետք է հստակ պատճառահետևանքային կապ լինի դիմողի պահանջած վնասի և Կոնվենցիայի խախտման միջև, իսկ դա հարմար դեպքում կարող է ներառել աշխատավարձի կորստի փոխհատուցումը /տես, ի թիվս այլոց, Aktaş v. Turkey, no. 24351/94, § 352, ECHR 2003‑V (extracts)/: Ներկա գործում Դատարանը Կիպրոսին պատասխանատու չի համարել օրիորդ Ռանցևայի մահվան համար` որոշելով, որ ներկա գործով եղել է 2-րդ հոդվածի ընթացակարգային, այլ ոչ էական խախտում: Համապատասխանաբար, Դատարանը չի կարծում, որ տեղին է օրիորդ Ռանցևայի մահվանից բխող նյութական վնասի մասով դիմողին գումար հատկացնել:
342. Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, դատարանը գտել է, որ Կիպրոսի իշխանությունները չեն կարողացել քայլեր ձեռնարկել օրիորդ Ռանցևային թրաֆիքինգից պաշտպանելու համար և հետաքննել` արդյոք նա թրաֆիքինգի ենթարկվել է, թե ոչ: Դատարանը գտել է, որ Կիպրոսի իշխանությունները չեն կարողացել իրականացնել օրիորդ Ռանցևայի մահվան արդյունավետ հետաքննություն: Համապատասխանաբար, Դատարանը բավարարված է, որ դիմողն օրիորդ Ռանցևայի անբացատրելի մահվան և նրան թրաֆիքինգից ու շահագործումից պաշտպանելու նպատակով քայլեր ձեռնարկելու և Կիպրոս նրա ժամանելու ու մնալու հանգամանքները գործուն կերպով հետաքննելու` Կիպրոսի իշխանությունների անկարողության արդյունքում պետք է համարվի տառապանքներ ու վիշտ կրած: Անաչառ կերպով որոշում կայացնելով` Դատարանը սահմանում է 40,000 եվրո գումար որպես դիմողի կրած վնաս Կիպրոսի իշխանությունների վարքի պատճառով` գումարած դրա վրա դրվելիք հարկերը:
343. Դատարանը հիշեցնում է, որ ինքը Ռուսաստանի վերաբերյալ գտել է 4-րդ հոդվածի ընթացակարգային խախտում: Անաչառ կերպով որոշում ընդունելով` այն դիմողի համար որպես ոչ նյութական վնաս Ռուսաստանի իշխանությունների վարքի պատճառով սահմանում է 2,000 եվրո` գումարած դրա վրա դրվելիք հարկերը:
Բ. Ծախսերն ու դատական ծախսերը
Կողմերի փաստարկները
344. Դիմողը պահանջում էր կատարած ծախսերի փոխհատուցում մոտավորապես 485,480 ռուսական ռուբլի գումարով /մոտավորապես 11,240 եվրո/, ներառյալ ճանապարհածախսը, պատճենահանումը, թարգմանություններն ու նոտարական ծառայությունները: Գումարը ներառում էր նաև 233,600 ռուսական ռուբլի` դա Ռուսաստանում գտնվող նրա տան վաճառքից գոյացած գումարն էր, որը, ըստ նրա հայտարարության, պետք էր հարկավոր գումարները հայթայթելու համար, թաղման ծախսերը` մոտ 46,310 ռուսական ռուբլի և 26,661 ռուսական ռուբլի, որը նա ծախսել էր 2008թ. Կիպրոսում թրաֆիքինգի վերաբերյալ համաժողովին մասնակցելու վրա: Ներկայացվել էին համապատասխան ստացականները:
345. Կիպրոսի կառավարությունը վիճարկում էր, որ դիմողը կարող է պահանջել միայն այն ծախսերը, որոնք անհրաժեշտ էին կանխարգելելու կամ փոխհատուցելու համար Կոնվենցիայի խախտումները` ողջամիտ քանակի առումով և որպես խնդրո առարկա խախտման հետ պատճառահետևանքային կապ ունեցող: Որպես այդպիսին, կառավարությունը վիճարկում էր բնակարանի վաճառքի մասով 233,600 ռուսական ռուբլու վերաբերյալ պահանջը, 2008թ. համաժողովին մասնակցելու համար ծախսված գումարները և այլ ծախսեր ու դատական ծախսեր, որոնք հիմնավորված չէին ստացականներով կամ քանակի առումով ողջամիտ չէին:
346.Ռուսաստանի կառավարությունը վիճարկում էր, որ դիմողը չի կարողացել հիմնավորել իր այն հայտարարությունը, որ ինքն ստիպված էր եղել վաճառել իր բնակարանը և մեկնել Կիպրոս: Մասնավորապես, կառավարությունը փաստարկում էր, որ Ռուսաստանում դիմողը կարող էր խնդրել համապատասխան իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք Կիպրոսի իշխանություններից պահանջեին անհրաժեշտ փաստաթղթերն ու ցուցմունքները և Կիպրոսում գործի վարումը հանձնարարեին փաստաբանի: Ռուսաստանի կառավարությունը վիճարկել էր նաև 2008թ. համաժողովին մասնակցելու նպատակով արված ծախսերը` այն հիմքով, որ այն անմիջական կապ չունի օրիորդ Ռանցևայի մահվան գործով հետաքննության հետ:
Դատարանի գնահատականը
347. Դատարանը հիշեցնում է, որ դիմողն իրավունք ուներ փոխհատուցում ստանալ կատարված ծախսերի ու դատական ծախսերի համար, այնքանով, որքանով որ ցույց է տրվել, որ դրանք իրոք տեղի են ունեցել, անհրաժեշտ են եղել և քանակի առումով ողջամիտ են: Ներկա գործում դիմողն իրավունք չունի պահանջել իր տան վաճառքի հասույթը կամ 2008թ. Կիպրոսում համաժողովի մասնակցելու համար արված ծախսերը, քանի որ այդ համաժողովն անմիջական կապ չուներ օրիորդ Ռանցևայի մահվան հետ: Բացի այդ, Դատարանը հիշեցնում է, որ ինքը 2-րդ հոդվածի միայն մեկ ընթացակարգային խախտում է գտել: Համապատասխանաբար, դիմողն իրավունք չունի ստանալ թաղման ծախսերի փոխհատուցումը:
348. Նկատի ունենալով վերոնշյալը` Դատարանը հիմնավորված է համարում որոշել 4,000 եվրո գումար տալ ծախսերի ու դատական ծախսերի համար` գումարած դրա վրա դրվող և դիմողից գանձվելիք հարկերը, պակաս 85 եվրո, որն իրավաբանական օգնության տեսքով ստացվել էր Եվրոպայի խորհրդից: Այս գործի հանգամանքներում Դատարանը տեղի է համարում, որ ծախսերն ու դատական ծախսերը գանձվեն Կիպրոսից:
Գ. Պարտքերը չվճարելու տոկոսները
349. Դատարանը տեղին է համարում, որպեսզի պարտքերը չվճարելու տոկոսները հիմնված լինեն Եվրոպական կենտրոնական բանկի մարգինալ վարկի տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեք տոկոսային կետ:
ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
մերժում է դիմումը ցուցակից հանելու վերաբերյալ Կիպրոսի կառավարության պահանջը.որոշում է միանալ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի վերաբերյալ Ռուսաստանի կառավարության օբյեկտի գործոն առարկությանը և մերժում է այն.հայտարարում է 2, 3, 4 և 5 հոդվածների հիման վրա ներկայացված գանգատներն ընդունելի, իսկ դիմումի մնացած մասը` անընդունելի.որոշում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա օրիորդ Ռանցևայի կյանքը պաշտպանելու` Կիպրոսի իշխանությունների դրական պարտավորությունը չի խախտվել.որոշում է, որ Կիպրոսի կողմից եղել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում, որովհետև ձախողվել է օրիորդ Ռանցևայի մահվան վերաբերյալ գործուն հետաքննության անցկացումը.որոշում է, որ Ռուսաստանի կողմից չի եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի որևէ խախտում.որոշում է, որ հարկավոր չէ առանձին քննարկել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքերով դիմողի ներկայացրած գանգատը.որոշում է, որ Կիպրոսը խախտել է Կոնվենցիայի 4-րդ հոդվածը` օրիորդ Ռանցևային չտրամադրելով գործնական ու արդյունավետ պաշտպանություն թրաֆիքինգից ու շահագործումից ընդհանրապես և նրան պաշտպանելու համար անհրաժեշտ կոնկրետ միջոցներ չձեռնարկելով.որոշում է, որ կարիք չկա առանձին քննել 4-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը, որը վերաբերում է արդյունավետ հետաքննություն վարելու` Կիպրոսի իշխանությունների շարունակական անկարողությանը.որոշում է, որ Ռուսաստանը չի խախտել օրիորդ Ռանցևային թրաֆիքինգից պաշտպանելու նպատակով օպերատիվ միջոցներ ձեռնարկելու` Կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունները.որոշում է, որ Ռուսաստանը խախտել է Կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված իր ընթացակարգային պարտավորությունները ենթադրյալ թրաֆիքինգը հետաքննելու առումով.որոշում է, որ Կիպրոսի կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում.որոշում է`
ա. որ Կիպրոսի կառավարությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը վերջնական դառնալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում պետք է դիմողին վճարի 40,000 եվրո /քառասուն հազար եվրո/ որպես ոչ նյութական վնաս և 3,150 եվրո /երեք հազար հարյուր հիսուն եվրո/ որպես ծախսեր և դատական ծախսեր` գումարած դիմողից դրանց համար գանձվելիք հարկերը.
բ. որ Ռուսաստանի կառավարությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը վերջնական դառնալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում պետք է դիմողին վճարի 2,000 եվրո /երկու հազար եվրո/ որպես ոչ նյութական վնաս, որը պետք է ռուսական ռուբլու փոխարկվի վճարման օրը կիրառելի փոխարժեքով` գումարած դիմողից դրա համար գանձվելիք հարկերը.
գ. որ վերը նշված երեք ամիսը լրանալու պահից մինչև վճարումը վերը նշված գումարների համար պետք է վճարվի պարզ տոկոս, որը հավասար է դեֆոլտի ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած մարգինալ վարկի տոկոսադրույքին` գումարած երեք տոկոսային կետ.
մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի հայցի մնացած մասը:
Կատարված է անգլերեն լեզվով և գրավոր ծանուցված 2010թ. հունվարի 7-ին` Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Սյորեն ՆիլսենՔրիստոս Ռոզակիս
Քարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy