© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 126 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Հունվար, 2012թ.
Ռանցևն ընդդեմ Կիպրոսի և Ռուսաստանի – 25965/04
Վճիռ 7.1.2010 /Առաջին ստորաբաժանում/
Հոդված 4
Մարդկանց թրաֆիքինգ: կիրառելի է 4-րդ հոդվածը
Կիպրոսը չի կարողացել համապատասխան դաշտ ստեղծել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու կամ զոհերին պաշտպանելու համար օպերատիվ միջոցներ ձեռնարկելու համար: խախտում
Ռուսաստանը չի կարողացել մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների կողմից իր տարածքում երիտասարդ կնոջը հավաքագրելու գործուն հետաքննություն կատարել: խախտում
Հոդված 1
Պետությունների ընդդատությունը
Դատարանի իրավասությունների չափը մարդկանց միջազգային թրաֆիքինգի վերաբերյալ գործերում
Հոդված 2
Հոդված 2-1
Արդյունավետ հետաքննություն
Կիպրական իշխանությունների անհաջողությունը սպանության արդյունավետ հետաքննություն իրականացնելու հարցում, մասնավորապես փոխադարձ օգնության վերաբերյալ միջազգային կոնվենցիայի հիման վրա արտերկրում համապատասխան ապացույցների ապահովման հարցում: խախտում
Փաստերը – Դիմողի դուստրը` Ռուսաստանի քաղաքացի օրիորդ Ռանցևան, 2001թ. մարտ ամսին Կիպրոսում գտնվող մասնավոր շենքի պատուհանից վայր ընկնելուց հետո մահացել է անբացատրելի հանգամանքներում: Նա “կաբարեի պարուհու” այցագրով Կիպրոս էր ժամանել դրանից մի քանի օր առաջ, սակայն կարճ ժամանակ անց լքել էր աշխատաանքի և բնակության վայրը և մի գրություն էր թողել, որում ասել էր, որ ցանկանում է վերադառնալ Ռուսաստան: Մի քանի օր անց դիսկոտեկում նրան գտնելուց հետո կաբարեի մենեջերը առավոտյան մոտավորապես ժամը 4-ին տարել էր ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկաններին խնդրել որպես անօրինական ներգաղթյալի աղջկան կալանավորել: Ոստիկանությունը կապ էր հաստատել ներգաղթի ծառայության հետ, որտեղից ցուցումներ էին տվել, որպեսզի օրիորդ Ռանցևային չկալանավորեն: Նրա գործատուն, ով պատասխանատու էր աղջկա համար, պետք է ոստիկանությունից վերցներ ու առավոտյան ժամը 7-ին տաներ ներգաղթի ծառայություն: Մենեջերն առավոտյան մոտավորապես 5:20-ին օրիորդ Ռանցևային վերցրել էր ոստիկանությունից և տարել մասնավոր տուն, որտեղ ինքն էլ էր մնացել: Առավոտյան մոտավորապես ժամը 6:30-ին աղջկա մարմինը գտել էին փողոցում, բնակարանի տակ: Պատշգամբի ճաղաշարքի միջով սավան էր անցկացված եղել:
Կիպրոսում անցկացված քննության արդյունքում ստացված եզրակացությամբ օրիորդ Ռանցևան մահացել էր պատահար հիշեցնող հանգամանքներում` այն ժամանակ, երբ փորձել էր փախչել այն բնակարանից, որտեղ նա հյուր էր, սակայն սպանության որևէ ապացույց չկար: Թեպետ հետագայում դիակը Ռուսաստան տեղափոխելուց հետո կատարված լրացուցիչ դիահերձման լույսի ներքո Ռուսաստանի իշխանությունները կարծում էին, որ քննության արդյունքում կայացված դատավճիռը գոհացուցիչ չէ, Կիպրոսի իշխանությունները հայտարարում էին, որ այն վերջնական է և մերժում էին լրացուցիչ հետաքննության անցկացումը, մինչև որ Ռուսաստանի իշխանությունները հանցավոր գործունեության վերաբեյալ ապացույցներ չներկայացնեն: Որևէ քայլ չէր ձեռնարկվել ոչ Ռուսաստանի, ոչ էլ Կիպրոսի իշխանությունների կողմից Ռուսաստանում ապրող երկու երիտասարդ կանանց հարցաքննելու համար, ովքեր, ինչպես դիմողն էր ասել, իր դստեր հետ մեկտեղ աշխատել էին կաբարեում և կարող էին ցուցմունքներ տալ այնտեղ տեղի ունեցող սեռական շահագործման մասին:
2009թ. ապրիլին Կիպրոսի իշխանությունները միակողմանի հայտարարություն արեցին` ընդունելով Կոնվենցիայի 2, 3, 4, 5 և 6 հոդվածների խախտումները, դիմողին փոխհատուցում տալու առաջարկությամբ և խորհուրդ տալով, որպեսզի օրիորդ Ռանցևայի մահվան, աշխատանքի և Կիպրոսում մնալու հանգամանքները քննելու համար նշանակվեն անկախ փորձագետներ:
Կիպրոսի մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը զեկույցներ են հրապարակել, որոնցում հղումներ կան Կիպրոսում առևտրային սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գերակայության, Կիպրոսում կաբարեի ինդուստրիայի դերակատարության և այդ երկրում թրաֆիքինգը դյուրացնելու հարցում “պարուհիների” այցագրերի մասին:
Օրենսդրությունը – 37-րդ հոդվածի 1-ին կետ: Դատարանը մերժել է Կիպրոսի կառավարության խնդրանքը հայցադիմումը հանելու վերաբերյալ: Դատարանը գտել է, որ չնայած Կոնվենցիայի խախտումներն ընդունելու մասին հայտարարությանը, ընդհանրապես մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը պահանջում էր շարունակել գործի քննությունն իր կողմից` նկատի ունենալով հայտարարությունների լուրջ բնույթը, Կիպրոսում թրաֆիքինգի և սեռական շահագործման հիմնախնդրի սուր բնույթը և մարդկանց թրաֆիքինգի նկատմամբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի մեկնաբանության ու կիրառության հարցի վերաբերյալ նախադեպային իրավունքի պակասը:
Եզրակացություն: գործը չի հանվել /միաձայն/:
Հոդված 1: Տեղի գործոնի ընդդատություն – Դատարանը չի ընդունել Ռուսաստանի կառավարության փաստարկն առ այն, որ այն որևէ ընդդատություն, ուստի որևէ պատասխանատվություն չուներ այն իրադարձությունների նկատմամբ, որոնց վերաբերում էր հայցադիմումը: Քանի որ ենթադրյալ թրաֆիքինգն սկսվել էր Ռուսաստանում, Դատարանն իրավասու էր քննել այն չափը, որով Ռուսաստանը կարող էր քայլեր ձեռնարկած լինել թրաֆիքինգից դիմողի դստերը պաշտպանելու համար իր տարածքային ինքնիշխանության սահմաններում, հետաքննել և թրաֆիքինգի վերաբերյալ հայտարարությունները, և այն հանգամանքները, որոնք հասցրել էին նրա մահվանը` քննելով Ռուսաստանում բնակվող վկաներին:
Եզրակացություն: նախնական առարկությունը մերժվել է /միաձայն/:
Հոդված 2: /ա/ Կիպրոս - /i/ հիմնական կողմը: Թեպետ անվիճարկելի էր, որ թրաֆիքինգի և շահագործման զոհերը հաճախ ստիպված էին լինում ապրել ու աշխատել դաժան պայմաններում և տուժում էին իրենց գործատուների բռնություններից ու վատ վերաբերմունքից, վատ վերաբերմունքի և բռնության ընդհանուր վտանգը չէր կարող կյանքի նկատմամբ իրական ու անմիջական վտանգ լինել: Ներկա գործում, անգամ եթե ոստիկանությունը պետք է որ տեղյակ լիներ, որ օրիորդ Ռանցևան կարող էր թրաֆիքինգի զոհ լինել, որևէ նշան չկար, որ այն ժամանակ, երբ նա գտնվել էր
ոստիկանական բաժանմունքում, նրա կյանքն իրական ու անմիջական վտանգի տակ էր, և իրադարձությունների այն շղթան, որը հանգեցրել էր նրա մահվանը, չէր կարող ոստիկանության համար կանխատեսելի լինել, երբ ոստիկաններն ազատ էին արձակում նրան ու հանձնում կաբարեի մենեջերի հոգածությանը: Համապատասխանաբար, կյանքին սպառնացող վտանգը կանխարգելելու օպերատիվ միջոցներ ձեռնարկելու որևէ պարտավորություն չէր առաջացել:
Եզրակացություն: որևէ խախտում չկա /միաձայն/:
/ii/ Ընթացակարգային հարց: Մի շարք առումներով Կիպրոսի իշխանությունների կողմից մահվան հետաքննությունն անբավարար էր եղել` ցուցմունքների անհամապատասխանությունները չէին կարգավորվել, համապատասխան վկաները չէին հարցաքննվել, քիչ բան էր արվել ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած իրադարձությունները և, մասնավորապես, ոստիկանների կողմից հնարավոր կոռուպցիան հետաքննելու համար, դիմողը չէր կարողացել արդյունավետ կերպով մասնակցել դատավարությանը, Կիպրոսի իշխանությունները մերժել էին Ռուսաստանի առաջարկությունն օգնության մասին, որը կարող էր նրանց հնարավորություն տալ ստանալ երկու կարևոր վկաների ցուցմունքները: Վերջին կետի վերաբերյալ Դատարանը հստակ կերպով նշել է, որ անդամ պետություններից պահանջվում էր ձեռնարկել անհրաժեշտ և մատչելի քայլեր համապատասխան ցուցմունքներ ստանալու համար` անկախ այն բանից, դա իրենց տարածքում է գտնվում, թե ոչ, հատկապես այնպիսի գործում, ինչպիսին ներկա դեպքն է, որում երկու պետություններն էլ քրեական հարցերով փոխադարձ օգնություն նախատեսող կոնվենցիայի կողմ են:
Եզրակացություն: խախտում /միաձայն/:
/բ/ Ռուսաստան – ընթացակարգային հարց: 2-րդ հոդվածով չէր պահանջվում, որպեսզի անդամ պետությունների քրեական իրավունքում նախատեսվի համընդհանուր ընդդատություն այն դեպքերում, որոնք առնչվում են իրենց տարածքից դուրս իրենց քաղաքացիներից մեկնումեկի մահվանը, հետևաբար Ռուսաստանի իշխանություններն ինքնուրույն պարտավորություն չունեին հետաքննել Կիպրոսում օրիորդ Ռանցևայի մահը: Ինչ վերաբերում է հետաքննող պետությանը /Կիպրոսին/ իրավական աջակցություն ցուցաբերելու` Ռուսաստանի պարտականությանը որպես պետություն, որտեղ առկա են ցուցմունքները, ապա Ռուսաստանի իշխանությունների վրա որևէ պարտավորություն չկար սեփական նախաձեռնությամբ գործողություններ ձեռնարկել, որպեսզի ապահովեին երկու ռուս վկաների ցուցմունքները Կիպրոսի իշխանությունների կողմից հարցման բացակայության դեպքում: Եվ, վերջինը, ինչ վերաբերում է դիմողի գանգատին առ այն, որ Ռուսաստանի իշխանությունները չէին կարողացել խնդրել քրեական հետապնդում սկսել, Դատարանը դիտարկել է, որ նրանք Կիպրոսի իշխանությունների կողմից գործողություններ ձեռնարկելու նպատակով ճնշում գործադրելու համար լայնորեն և շարունակ օգտվել էին իրավական աջակցության մասին համապատասխան համաձայնագրերի ընձեռած հնարավորություններից:
Եզրակացություն: որևէ խախտում չկա /միաձայն/:
Հոդված 4: /ա/ Կիրառելիությունը – Ի պատասխան Ռուսաստանի կառավարության այն փաստարկի, որ 4-րդ հոդվածով նախատեսված գանգատն օբյեկտի գործոնով անընդունելի է ստրկության, տաժանակիր աշխատանքի կամ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի բացակայության պայմաններում, Դատարանը նկատել է, որ մարդկանց թրաֆիքինգը որպես գլոբալ երևույթ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է: 2000թ. Մարդկանց, հատկապես կանանց ու երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, դրա դեմ պայքարելու և պատժելու` ՄԱԿ-ի արձանագրությունը /”Պալերմոյի արձանագրություն”/ և Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների 2005թ. Եվրոպայի խորհրդի Կոնվենցիան ցուցադրել են միջազգային մակարդակով թրաֆիքինգի տարածվածության մեծացող ճանաչումը և դրա դեմ պայքարի միջոցների անհրաժեշտությունը: Այսպիսով, տեղին էր քննել այն չափը, որով թրաֆիքինգն ինքը կարող էր համարվել 4-րդ հոդվածի ոգուն ու նպատակին հակառակ: Իր իսկ բնույթով ու խնդրով մարդկանց թրաֆիքինգը հիմնված էր սեփականության իրավունքին կից լիազորությունների իրականացման վրա: Այն մարդկանց վերաբերվում էր իբրև առքուվաճառքի և հարկադիր աշխատանքի համար նախատեսված ապրանքների, հաճախ քիչ կամ առանց որևէ վճարի դիմաց, սովորաբար սեքս ինդուստրիայում, սակայն նաև այլ տեղերում: Թրաֆիքինգը ենթադրում էր զոհերի խիստ հսկողություն, ում տեղաշարժը հաճախ սահմանափակվում էր: Այն ներառում էր նաև խղճուկ պայմաններում ապրող ու աշխատող մարդկանց նկատմամբ բռնության կիրառումն ու սպառնալիքները: Որևէ կասկած չկար, որ թրաֆիքինգն սպառնում է մարդու արժանապատվությանն ու դրա զոհերի հիմնարար ազատություններին և չէր կարող համատեղելի համարվել ժողովրդավարական հասարակության ու Կոնվենցիայում շարադրված արժեքների հետ: Նկատի ունենալով Կոնվենցիան ներկայիս պայմանների լույսի ներքո մեկնաբանելու իր պարտավորությունը` Դատարանն անհրաժեշտ չհամարեց որոշել, թե արդյոք այն վերաբերմունքը, որից բողոքում էր դիմողը, “ստրկություն”, “տաժանակիր աշխատանք” կամ “հարկադիր ու պարտադիր աշխատանք” է: Դրա փոխարեն թրաֆիքինգն ինքը Պալերմոյի արձանագրության 3/ա/ հոդվածի և Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիայի 4/ա/ հոդվածի իմաստով Եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի սահմաններում էր:
Եզրակացություն: մերժել նախնական առարկությունը /միաձայն/:
/բ/ Էությունը - դրական պարտավորություններ: Պալերմոյի արձանագրության դրույթներից և Ընդդեմ թրաֆիքինգի կոնվենցիայից պարզ էր, որ Պայմանավորվող կողմերը ձևավորել էին այն տեսակետը, որ թրաֆիքինգի դեմ պայքարում արդյունավետ կարող է լինել միմիայն միջոցների համադրությունը: Դրանից առաջ են գալիս թրաֆիքինգը կանխելու, զոհերին ու պոտենցիալ զոհերին պաշտպանելու, թրաֆիքինգի համար պատասխանատուներին դատական կարգով հետապնդելու և պատժելու համար միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորություններ: Ինչ վերաբերում է վերջին կետին, ապա թրաֆիքինգի բնորոշ գիծն է, երբ շատ դեպքերում այն չի սահմանափակվում որևէ երկրի տարածքով: Զոհերին հաճախ մեկ պետությունից տեղափոխում էին մեկ այլ երկիր: Համապատասխան ապացույցներն ու վկաներին կարելի էր գտնել մեկից ավելի երկրներում: Այդ պատճառով, ի լրումն սեփական երկրի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների ներպետական հետաքննություն անցկացնելու պարտավորության, անդամ պետությունները պետք է ենթակա լինեին նաև անդրսահմանային թրաֆիքինգի դեպքերի պարտականության` արդյունավետ կերպով համագործակցելով հետաքննությամբ շահագրգռված այլ պետությունների հետ, որպեսզի ապահովեն ծագման, տարանցիկ և ընդունող երկրներում թրաֆիքինգի նկատմամբ համապարփակ միջազգային մոտեցում:
/i/ Համապատասխանությունը Կիպրոսի կողմից: Կիպրոսը չէր կարողացել կատարել 4-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունները երկու կետով` առաջինը, այն չէր կարողացել գործի դնել թրաֆիքինգի դեմ պայքարի տեղին իրավական ու վարչական շրջանակ, երկրորդը` ոստիկանությունը չէր կարողացել համապատասխան օպերատիվ միջոցներ ձեռնարկել օրիորդ Ռանցևային թրաֆիքինգից պաշտպանելու համար: /Այն հարցը, թե արդյոք Կիպրոսի իշխանությունները կատարել էին իրենց ընթացակարգային պարտականությունը թրաֆիքինգը հետաքննելու համար, ներառված էր եղել 2-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր պարտավորությունների մեջ և հարկ չկար այն առանձին քննել/:
Ինչ վերաբերում է առաջին կետին, ապա չնայած այն բանին, որ թրաֆիքինգի վերաբերյալ ներպետական օրենսդրությունն ինքնին որևէ մտահոգություն չէր առաջացնում, և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, և Կիպրոսի մարդու իրավունքների պաշտպանը քննադատել էին “կաբարեի պարուհի” այցագրային ռեժիմը, որը, նրանց կարծիքով, պատասխանատու էր մեծ թվով երիտասարդ կանանց` Կիպրոս գալը խրախուսելու համար, որտեղ նրանք ենթարկվում էին թրաֆիքինգի վտանգի: Բացի այդ, թեպետ ներգաղթը վերահսկելու նպատակով օրինական էր գործատուներից պահանջել իշխանություններին ծանուցել պարուհու կողմից աշխատանքը լքելու մասին, ներգաղթի վերաբերյալ պարտավորություններին համապատասխանելու պարտականությունը մնում էր հենց իշխանությունների վրա: Այն միջոցները, որոնք խրախուսում էին կաբարեների սեփականատերերին ու մենեջերներին հետևել կամ անձնական պատասխանատվություն կրել պարուհիների վարքի համար, անընդունելի էին, իսկ այն պրակտիկան, որի համաձայն սեփականատերերն ու մենեջերները բանկային երաշխիք էին ներկայացնում իրենց մոտ աշխատող պարուհիների հետ կապված հնարավոր ապագա ծախսերը հոգալու համար, հատկապես անհանգստացնող էր: Օրիորդ Ռանցևայի դեպքում այդ գործոններն էին դեր խաղացել: Այսպիսով, “պարուհի” այցագրային ռեժիմը չէր կարողացել օրիորդ Ռանցևային ապահովել թրաֆիքինգի և շահագործման դեմ գործնական ու արդյունավետ պաշտպանությամբ:
Եզրակացություն: խախտումներ /միաձայն/:
/ii/ Համապատասխանությունը Ռուսաստանի կողմից: Ինչ վերաբերում է համապատասխան օրենսդրական ու վարչական շրջանակ ապահովելու և պաշտպանական միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորություններին, ապա Դատարանը 4-րդ հոդվածի որևէ խախտում չի գտել: Ինչ վերաբերում է Ռուսաստանում արդյունավետ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությանը, ապա Ռուսաստանի իշխանություններն ամենահարմար վիճակում էին գտնվում օրիորդ Ռանցևայի հավաքագրման արդյունավետ քննություն անցկացնելու համար, որը տեղի էր ունեցել Ռուսաստանի տարածքում: Սակայն որևէ քննություն տեղի չէր ունեցել, անհաջողություն, որն ավելի քան լուրջ էր դրան հաջորդած օրիորդ Ռանցևայի մահվան և Ռուսաստանից նրա մեկնման հանգամանքների շուրջ առեղծվածի լույսի ներքո:
Եզրակացություն: խախտում /միաձայն/:
Հոդված 5: Օրիորդ Ռանցևայի կալանքը ոստիկանական բաժանմունքում և դրան հաջորդած մեկուսացումը բնակարանում հավասարազոր էր ազատությունից զրկելուն: Թեպետ կարելի է եզրակացնել, որ նրան սկզբնապես կալանել էին, որպեսզի ստուգեն ներգաղթյալի նրա կարգավիճակը, ներպետական օրենսդրության մեջ ոստիկանության կայացրած որոշման համար որևէ հիմք չկար, հենց որ ոստիկանները պարզել էին, որ աղջկա փաստաթղթերը կարգին են, շարունակել նրան պահել կամ նրան հանձնել կաբարեի մենեջերի խնամքին: Օրիորդ Ռանցևային բնակարանում կալանելու հարցում Կիպրոսի պատասխանատվությունը նույնպես կա, անգամ եթե նրան մասնավոր անձ էր պահել: Պարզ էր, որ դա հնարավոր չէր լինի առանց ոստիկանության հետ ակտիվ համագործակցության: Աղջկան բնակարանում կալանավորելը և կամայական էր, և անօրինական:
Եզրակացություն: խախտում Կիպրոսի կողմից /միաձայն/:
Հոդված 41: Դատական որոշում փոխհատուցման վերաբերյալ` որպես ոչ նյութական վնաս 40,000 եվրո ընդդեմ Կիպրոսի և 2,000 եվրո ընդդեմ Ռուսաստանի:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy