© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 167
2013թ. հոկտեմբեր
Ricci-ն ընդդեմ Իտալիայի - 30210/06
Վճիռ 08.10.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Հեռուստատեսային պրոդյուսերի նկատմամբ պայմանական ազատազրկման պատժի նշանակումը պետական հեռարձակողին պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման համար. խախտում
Փաստեր. Դիմումատուն, լինելով երգիծական հեռուստածրագրի պրոդյուսեր և վարող, տիրացել էր ոմն գրողի և փիլիսոփայի միջև ծագած վիճաբանության նկարները, որը տեղի էր ունեցել պետական հեռուստաալիքով հեռարձակվող ծրագրի ձայնագրության ընթացքում: Հիշատակված ծրագրի վարողը հետագայում բողոքել է, որ չէր կարողացել օգտագործել տեսանյութը, քանի որ փիլիսոփան չէր ստորագրել դրա հեռարձակումը թույլատրող փաստաթուղթը, և ընդունել էր, որ շահագրգիռ անձանց հրավիրելու միակ նկատակն էր այնպիսի վեճ հրահրելը, որը մեծ թվով հեռուստադիտողներ կգրավեր:
1996 թվականին դիմումատուն հեռարձակել էր այդ նկարները՝ նպատակ ունենալով դատապարտել հեռուստատեսության իրական էությունը: Հեռուստաընկերությունը քրեական բողոք էր ներկայացրել գաղտնի տեղեկատվութունը խարդախ ճանապարհով տիրանալու և բացահայտելու համար, խնդրելով իրեն որպես քաղաքացիական հայցվոր ներգրավել դատավարությանը: Փիլիսոփան նույնպես որպես կողմ ներգրավվել էր քաղաքացիական դատավարությանը: 2002 թվականին վճռվել էր, որ դիմումատուն պետք է փոխհատուցի հեռուստաընկերության և փիլիսոփայի կրած վնասները, որի գումարի չափը պետք է սահմանվեր առանձին քաղաքացիական գործով, և նշանակել էր չորս ամիս և հինգ օր ժամկետով պայմանական ազատազրկման պատիժ՝ հեռուստաընկերության տվյալների ներքին փոխանցման համակարգում տեսանյութերի հրապարակման համար: Բացի այդ, դիմումատուն պետք է կանխավճարի կարգով անմիջապես վճարեր 10,000 եվրո գումար՝ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր կողմին: Վերաքննիչ դատարանի կողմից նրա բողոքը մերժելուց հետո 2004 թվականին դիմումատուն բողոքել է նյութական իրավունքի հիման վրա: 2005 թվականին Վճռաբեկ դատարանը որոշել է, որ հանցագործության վաղեմության ժամկետը անցել է և բեկանել Վերաքննիչ դատարանի վճիռը՝ առանց այն վերացնելու: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել վճռի այն մասը, ըստ որի դիմումատուն պետք է փոխհատուցեր քաղաքացիական դատավարության կողմերին և կարգադրել դիմումատուին վճարել հեռուստաընկերության դատական ծախսերը:
Իրավունք. Հոդված 10. Դիմումատուի դատապարտումը հանդիսանում էր միջամտություն արտահայտվելու ազատության նրա իրավունքի իրացման նկատմամբ: Միջամտությունը նախատեսված էր օրենքով և հետապնդում էր այլ անձանց հեղինակությունը պաշտպանելու և խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու իրավաչափ նպատակները:
Ինչ վերաբերում է միջամտության անհրաժեշտությանը ժողովրդավարական հասարակությունում, ապա Դատարանը մերժել է շրջանային և Վճռաբեկ դատարանների այն փաստարկը, որ համակարգչային կամ տվյալների փոխանցման վրա հիմնված հաղորդակցության պաշտպանությունը սկզբունքորեն բացառում է արտահայտվելու ազատության իրացման հետ հավասարակշռելու բոլոր հնարավորությունները: Նույնիսկ նման տեղեկատվության հեռարձակման պարագայում, անհրաժեշտ է քննության առնել մի շարք առանձին ասպեկտներ, այն է՝ վտանգված շահերը, ներպետական դատարանների տեսակետը, դիմումատուի վարքագիծը և պատժի համաչափությունը:
Ինչ վերաբերում է վտանգված շահերին, ապա դիմումատուն պնդել է, որ հեռարձակվող տեսանյութը առնչվել է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի հարցին, այն է՝ ժամանակակից հասարակությունում հեռուստատեսության գործառույթին և «իրական էության»: Պետության սեփականություն հանդիսացող հեռուստատեսության ալիքի դերը ժողովրդավարական հասարակությունում հանդիսանում է ընդհանուր հետաքրքրության հարց: Հետևաբար, հանրությունը կարող էր որոշակի առումով հետաքրքրված լիներ տեղեկացված լինելու տեսանյութի բովանդակության մասին, որն ավելի շատ ցուցադրում էր հանրության վրա ներգործելու և զվարճացնելու, այլ ոչ թե մշակութային ուղղվածություն ունեցող տեղեկավության տարածելու միտումը: Այնուհանդերձ, դիմումատուն նախևառաջ փորձել է խարանել և ծաղրել անհատի վարքագիծը: Եթե նա մտադրված լիներ քննարկում սկսել հանրության համար առաջնային նշանակություն ունեցող հարցի շուրջ, ապա դրա համար գոյություն ունեին այլ միջոցներ, որի դեպքում անհրաժեշտ չէր խախտել տվյալների հաղորդման գաղտնիությունը:
Ինչ վերաբերում է ներպետական դատարանների կողմից իրականացված վերանայմանը, ապա միայն Վերաքննիչ դատարանն էր անդրադարձել հաղորդակցման գաղտնիության իրավունքի և արտահայտվելու ազատության միջև հակասության հարցին: Դատարանն առանձապես կարևորել է տեղեկատվության՝ սոցիալական հետաքրքրության և ուստի հեռարձակման հարցը, գտնելով, որ այն չէր կարող համարվել որպես «գերակա» շահ: Դատարանը գտել է, որ վերլուծությունը կամայական չէր և վկայակոչել էր Դատարանի նախադեպային իրավունքով հաստատված չափանիշը:
Ինչ վերաբերոմ է դիմումատուի վարքագծին, ապա նա, լինելով մեդիա ոլորտի մասնագետ, չէր կարող անտեղյակ լիներ նրա մասին, որ վիճարկվող տեսանյութը ձայնագրվել էր մի հեռուստաալիքի վրա և նախատեսված էր հեռուստաընկերության ներքին օգտագործման համար, կամ որ հեռարձակման այդ փաստը կխախտեր պետական հեռուստաընկերության հաղորդակցության գաղտինությունը: Հետևաբար, դիմումատուի գործողությունները չէին համապատասխանում լրագրողական էթիկայի կանոններին: Հաշվի առնելով վերոհիշյալը, Դատարանը գտել է, որ դիմումատուի դատապարտումն ինքնին չի հանդիսանում 10-րդ հոդվածի խախտում:
Ինչ վերաբերում է նշանակված պատժի խստությանը և բնույթին, ի հավելումն որի առկա էր փոխհատուցման մասին դատարանի որոշումը, ապա դիմումատուն դատապարտվել էր չորս ամիս և հինգ օր ազատազրկման: Չնայած որ պատիժը պայմանական էր և Վճռաբեկ դատարանը գտել էր, որ հանցագործության վաղեմության ժամկետը անցել էր, միայն այն փաստը, որ դիմումատուի նկատմամբ կիրառվել էր ազատազրկման պատիժ, բացասական ազդեցություն կարող էր ունենալ: Բացի այդ, վիճարկվող գործը, որը վերաբերում էր տեսանյութի հեռարձակմանը, և որի բովանդակությունը, ամենայն հավանականությամբ, զգալի վնաս չէր կարող առաջացնել, չէր նշանավորվում որևէ բացառիկ հանգամանքով, որը թույլ կտար արդարացնել նման խիստ պատժի կիրառումը: Հետևաբար, հաշվի առնելով դիմումատուի նկատմամբ նշանակված պատժի էությունը և ծավալը, արտահայտվելու ազատության նրա իրավունքի միջամտությունը համաչափ չէր հետապնդվող իրավաչափ նպատակների հետ:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. Խախտման ճանաչման փաստն ինքնին հանդիսանում է բավարար արդարացի փոխհատուցում՝ դիմումատուի կրած որևէ ոչ նյութական վնասի համար:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy