© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 112
2008թ. հոկտեմբեր
Ռենոլդն ընդդեմ Միացյալ Թագավորության - 5608/05
Վճիռ - 16.10.2008թ. [Բաժին V]
Հոդված 2
Դրական պարտականությունները
Բանտախցում հոգեկան խանգարում ստացած բանտարկյալի ինքնասպանությունը. խախտում:
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Հոգեկան խանգարում ստացած բանտարկյալին կարգապահական բանտախցում 45 օր պահելը. խախտում
Փաստեր.
Դիմողի եղբոր վերաբերյալ, ով դատապարտվել էր ազատազրկման, բժշկական եզրակացության մեջ նշվել է, որ վերջինս տառապել է հոգեկան խանգարումներով: Նա տեղափոխվել է մեկ այլ ուղղիչ հիմնարկ: Նրա բանտային գործում նշվել է, որ նա եղել է նորմալ և հոգեպես կայուն անձնավորություն: Այդուհանդերձ, տեղափոխվելուց երկու օր անց նա փորձել է ինքնասպանություն գործել` կտրելով երակները: Հոգեբուժական շտապ-օգնության խումբն ախտորոշել է նրա հետ կատարվածը որպես խոր զառանցանք և նշանակել է պատշաճ բուժում: Նրան բուժում է նշանակվել շաբաթական երկու անգամ, սակայն չի ձեռնարկվել որևէ միջոց, որպեսզի նա ստանա այդ բուժումը: Համապատասխանաբար, նա տրամադրվել է տարածքային բժշկական և հոգեբուժական ծառայության խնամքին և տեղավորվել է մենախցում, որտեղ ենթարկվել է հատուկ հսկողության, որն իրականացվել է առավել հաճախակի ստուգումների ձևով: Այդուհանդերձ, նա հարձակվել է հսկողներից մեկի վրա և 45 օրով տեղավորվել պատժախցում: Այն օրը, երբ ընդունվել է այդ որոշումը, նա նամակ է գրել իր քրոջը, ում ասել է, որ այլևս չի կարող դիմանալ: Նամակը տեսնելուց հետո` նրա պաշտպանը պահանջել է, որպեսզի նա պատժախցում ենթարկվի հոգեբուժական միջամտության, սակայն նրան հայտնաբերել են կախված: Դրանից երեք օր առաջ նրան տվել էին մի քանի օրվա դեղ, սակայն դարձյալ փորձ չէր արվել հեզտևելու, որպեսզի նա ընդունի այդ դեղերը:
Դատախազը հարուցել է քրեական գործ, որով գտել է, որ inter alia, դիմողի եղբայրն ինքնասպան է եղել, և որ նրա մարմնում չի հայտնաբերվել բժշկական դեղորայքների որևէ հետք: Դատախազը միջնորդել է որպեսզի իրականացվի դատական քննություն` անհայտ անձի կամ անձանց կողմից ոչ դիտավորյալ սպանության առնչությամբ: Հանգուցյալի հարազատները քննության գործում ներգրավվել են որպես քաղաքացիական կողմ: Քննող դատավորը պատվիրել է երկու փորձագետների ներկայացնելու հոգեբուժական եզրակացություն, որոնք եզրահանգել են, որ դիմողի եղբայրը ենթակա էր ազատազրկումն այդ ուղղիչ հաստատությունում կրելուն և այն, որ նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել բժշկական դեղորայքների որևէ հետք, նշանակում է, որ նա իր կամքով էր որոշել չընդունել իր դեղերը: Հաշվի առնելով նաև նրա հոգեկան խանգարման պատմությունը` այդ որոշումը կարող էր մեծացնել ինքնասպանության ռիսկը: Քաղաքացիական գործով կողմի պաշտպանը միջնորդել է քննող դատավորին ներկայացնել ոչ դիտավորյալ սպանության մեղադրանք` այն հիմքով, որ հանգուցյալի անվտանգության համար ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ բավարար, բանտարկյալի կյանքը, որը հայտնի է եղել որպես չափազանց հիվանդ անձնավորություն, ռիսկի տակ է դրվել, երբ վերջինիս տեղավորել են պատժախցում, և նրան չի ցույց տրվել այն օգնությունը, որը նրա համար նշանակված էր: Դատավորը մերժել է այդ միջնորդությունը և որոշել է, որ չկա որևէ խնդիր այդ առումով, քանի որ դիմողի եղբայրը և պատշաճ կերպով վերահսկվել է մասնագետների կողմից, և որ դրա հետ մեկտեղ նրա ինքնասպանությունը եղել է հոգեկան խանգարման արդյունք, չի եղել որևէ ցուցում` կապված ընկճախտի ախտանիշների համակցության հետ: Վերաքննության արդյունքում այդ որոշումը թողնվել է անփոփոխ:
Օրենք.
Հոդված 2
Ապացույցները ցույց են տվել, որ իշխանություններն առաջին անգամ կատարված ինքնասպանության փորձից ի վեր գիտեին, որ դիմողի եղբայրը տառապել է սուր հոգեկան խանգարումներով, որը կարող էր հանգեցնել ինքն իրեն վնաս հասցնելուն: Չնայած որ նրա պայմանները տարբերվել են , և պարտադիր առկա չի եղել կրկին ինքնասպանության փորձի վտանգ, այդուհանդերձ, ռիսկը եղել է իրական, և նա պետք է շտապ վերահսկվեր, եթե նրա վիճակը ցանկացած ձևով հանկարծակի վատթարանար: Այդ դրության մեջ գտնվող բանտարկյալի համար իշխանությունները պետք է իրականացնեին հատուկ ընտրված միջոցառումներ, որպեսզի համոզվածություն լիներ այն հարցում, որ նա բավականին լավ վիճակում է եղել ազատազրկման մեջ գտնվելու համար: Այդուհանդերձ, անտեսելով նրա ինքնասպանության փորձը, ինչպես նաև նրա հոգեկան վիճակի ախտորոշումը, նրան հոգեբուժարան տեղավորելու հարցը կարծես թե երբևէ չի էլ քննարկվել: Ապա, դիմողի եղբորը պատշաճ չտեղավորելով` իշխանությունները պետք է առնվազն ապահովեին նրա վիճակի լրջությանը համապատասխան բուժում ստանալը, որը կհամապատասխաներ: Անտեսելով այն բարդությունները, որոնք ծառացած էին ուղղիչ հիմնարկի տնօրինության առջև` Դատարանը լուրջ կասկածներ ունի առ այն, թե արդյոք նպատակահարմար էր թողնել բանտարկյալին, որը հայտնի էր, որ ուներ հոգեկան խանգարում, որպեսզի նա անձամբ, առանց հսկողության, ընդունի համապատասխան դեղերը: Չնայած որ հայտնի չէ, թե ինչն է մղել դիմողի եղբորը ինքնասպանության, օրական դեղերի ընդունումը չվերահսկելը դերակատարություն է ունեցել նրա մահվան մեջ: Վերջապես, նրա հոգեկան վիճակը կարծես թե հաշվի չի առնվել, քանի որ ինքնասպանության առաջին փորձից հետո նրա նկատմամբ նշանակվել է խիստ կարգապահական պատիժ` 45 օր պատժախցում մնալու ձևով: Դա առանձնացրել է նրան և զրկել այցելություններից ու գործունեությունից` այդպիսով մեծացնելով ինքնասպանության ռիսկը: Այս հետևությունների լույսի ներքո` Դատարանը եզրակացնում է, որ իշխանությունները չեն իրականացրել իրենց դրական պարտականությունը` պաշտպանելու դիմողի եղբոր կյանքի իրավունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 3.
Քեենանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (no. 27229/95, ECHR 2001 III, Information Note no. 29) Դատարանը գտել է, որ ազդեցությունը, որ նախատեսվել էր լուրջ կարգապահական պատիժ` մենախցում յոթնօրյա ժամկետով մնալու ձևով և 28-օրյա լրացուցիչ կալանքն առաջացրել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված վերաբերմունք: Դիմողի եղբոր գործով նշանակված կարգապահական պատիժը եղել է էականորեն շատ ավելի խիստ և կարող էր ազդել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա: Այդ ընթացքում նա տառապել է հոգեպես այդ ընթացքում: Իրոք, ութ օր իր մահից առաջ նրա վիճակն այնքան է անհանգստացրել պաշտպանին, որ վերջինս անմիջապես միջնորդել է քննող դատավորին հոգեբուժական հետազոտության ենթարկել իր պաշտպանյալին` կապված պատժախցում կարգապահական պատիժը իրականացնլեու ժամանակ վերջինիս վիճակի հետ: Ուստի դիմողի եղբոր նկատմամբ կիրառված պատիժը չի համապատասխանել հոգեկան հիվանդ անձի նկատմամբ պահանջվող վերաբերմունքի չափանիշին և այդպիսով հանգեցրել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և պատժի:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy