© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 181
2015թ. հունվար
Rohlena-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ] - 59552/08
Վճիռ 27.01.2015թ. [ՄՊ]
Հոդված 7
Հոդված 7-1
Ավելի ծանր պատիժ
Nullum crimen sine lege[1]
Մի շարք արարքներից բաղկացած «շարունակվող» հանցագործության համար դատապարտումը, որոնք կատարվել էին մինչև Քրեական օրենսգրքում այդ հասկացության ներկայացվելը. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուին մեղադրանք էր առաջադրվել նրա համար, որ 2000թ. և 2006թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում վերջինս շարունակաբար ֆիզիկական և հոգեկան բռնության էր ենթարկել իր կնոջը: 2007թ. առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 2004թ. հունիսի 1-ից խմբագրության մեջ եղած Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածով սահմանված նույն հարկի տակ ապրող անձի նկատմամբ բռնություն գործադրելու շարունակական հանցագործության մեջ: Դատարանը գտել է, որ այդպիսի սահմանումը տարածվում է այն գործողությունների նկատմամբ, որոնք կատարվել են այդ օրվանից առաջ ընկած ժամանակահատվածում՝ պայմանով, որ այդ ընթացքում դրանք, ինչպես որ դիմումատուի գործով էր, հավասարազոր էին մեկ այլ հանցագործության: Վերաքննիչ դատարանը և Գերագույն դատարանն անփոփոխ էին թողել այդ դատավճիռը:
Վկայակոչելով իր նախադեպային իրավունքը՝ Գերագույն դատարանը դիտարկել է, որ այն դեպքերում, երբ հանցագործությունը շարունակական է, այն որպես մեկ արարք է դիտվում, և որ այդ արարքի քրեական բնույթը պետք է գնահատվի որպես եզակի հանցագործություն` համաձայն այն օրենքի, որն ուժի մեջ է եղել այդ հանցագործության վերջին գործողության ավարտման պահին: Այդ օրենքը նաև կիրառելի է նախկինում կատարված արարքների նկատմամբ՝ պայմանով, որ նախորդ օրենքի համաձայն դրանք քրեական արարքներ են հանդիսանում: Սույն գործով, դիմումատուի գործողությունները նախքան 2004թ. հունիսի 1-ի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ Քրեական օրենսգրքի 197ա-րդ հոդվածի համաձայն, հավասարազոր էին անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ նույն Օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն՝ հարձակման հանցագործությանը:
2008 թվականին Սահմանադրական դատարանը՝ որպես ակնհայտորեն անհիմն մերժել է դիմումատուի սահմանադրական բողոքը՝ գտնելով, որ դատարանների կողմից կայացված որոշումները Սահմանադրությամբ արգելված հետադարձ որևէ հետևանքներ չունեին:
2013թ. ապրիլի 18-ի վճռով (տե՛ս Նախադեպային տեղեկատու թիվ 162) Եվրոպական դատարանի Պալատը միաձայն վճռել է, որ ներպետական դատարանների որոշումը չի խախտել Կոնվենցիայի 7-րդ հոդվածը:
Իրավունք. Հոդված 7՝ Դիմումատուն դատապարտվել է Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածով կատարված հանցագործության համար, որն այդ Օրենսգիրք է ներկայացվել 2004թ. փոփոխություններով, այդ թվում՝ այն արարքների մասով, որոնք կատարվել են նախքան այդ օրը: Ներպետական դատարանները գտել են, որ շարունակվող քրեական հանցագործությունը պետք է համարել մեկ արարք` պայմանով, որ ցանկացած նախկին օրենքի համաձայն կատարված արարքները պատժելի կլինեն հենց այդ օրենքով: Ուստի, 215ա-րդ հոդվածի կիրառելի է նաև այն հարձակումների նկատմամբ, որոնք դիմումատուն կատարել է մինչև 2004 թվականը, քանի որ դրանք հավասարազոր էին նախկին օրենքի համաձայն քրեական վարքագծի: Ազգային օրենսդրությունը մեկնաբանելիս ներպետական դատարանները նշել են շարունակական քրեական հանցագործության հասկացությունը, որը բաղկացած է նույն նպատակով պայմանավորված առանձին արարքներից, որոնք կազմում են նույն հանցագործությունը և միանման կամ նմանատիպ ձևով կատարված լինելու հանգամանքով փոխկապակցված են միմյանց հետ, ինչպես նաև ժամանակային առումով իրար մոտ են կանգնած և նույն նպատակն են հետապնդում: Մինչև 2004թ. հունիսի 1-ը դիմումատուի վարքագիծը՝ տվյալ ժամանակահատվածում գործող ազգային օրենսդրության համաձայն հանդիսանում էր քրեորեն պատժելի արարք և, հետևաբար, ներառում էր 215ա-րդ հոդվածով սահմանված հանցագործության բաղկացուցիչ տարրերը: Հետևաբար, այն փաստը, որ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել վերը նշված դրույթի համաձայն նաև այն արարքների համար, որոնք կատարվել էին այդ ամսաթվից առաջ ընկած ժամանակահատվածում, չի համարվում Կոնվենցիայով արգելվող ավելի անբարենպաստ քրեական օրենքի հետադարձ կարգով կիրառում:
Նման հանգամանքներում, և հաշվի առնելով նաև ներպետական համապատասխան դրույթների ձևակերպման հստակությունը և այն ներպետական դատարանների կողմից հետագայում մեկնաբանված լինելու հանգամանքը, դիմումատուն կարող էր ողջամտորեն կանխատեսել, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել նաև 2004 թվականից առաջ ընկած ժամանակահատվածի համար շարունակվող հանցագործության համար, և համապատասխանաբար հարմարեցնել իր վարքագիծը: Հետևաբար, այն հանցագործությունը, որի համար դիմումատուն դատապարտվել է, համապատասխան հիմքեր ունի «դրա կատարման ժամանակ գործող ներպետական … օրենքում», որն, իր հերթին, բավարարաչափ հստակությամբ ձևակերպել է այդ հանցագործությունը, ինչը համապատասխանում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածով սահմանված կանխատեսելիության որակական պահանջին:
Վերջապես, Դատարանը մերժել է դիմումատուի այն փաստարկը առ այն, որ ներպետական դատարանների կողմից 2004թ. գործող դրույթի համաձայն նշանակված պատիժը ավելի ծանր էր, քան կարող էր հակառակ պարագայում լինել: Ոչինչ չէր վկայում այն մասին, որ ներպետական դատարանների մոտեցումը` դիմումատուի պատիժը խստացնելու առումով բացասական ազդեցություն է ունեցել: Հակառակը, եթե դիմումատուի կողմից մինչև 2004թ. հունիսի 1-ը կատարված արարքներն առանձին կարգով գնահատվեին այդ օրվանից հետո կատարվածներից, ապա դիմումատուի նկատմամբ կնշանակվեր առնվազն նույն պատիժը, որն իրականում նշանակվել է, կամ նույնիսկ ավելի ծանր պատիժ:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
(Տե՛ս նաև Del Río Prada-ն ընդդեմ Իսպանիայի [ՄՊ], 42750/09, 21 հոկտմբերի 2013թ., Նախադեպային տեղեկատու թիվ 167, և Maktouf-ը և Damjanović-ն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի [ՄՊ], 2312/08 և 34179/08, 18 հուլիսի 2013թ., Նախադեպային տեղեկատու թիվ 165)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1] Չկա հանցագործություն, եթե այն սահմանված չէ օրենքով
Full & Egal Universal Law Academy