© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 162
2013թ. ապրիլ
Rohlena-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության - 59552/08
Վճիռ 18.04.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 7
Հոդված 7-1
Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա
Դատապարտում՝ «շարունակվող» հանցագործությանը բնորոշ գործողությունների համար, որոնք կատարվել են մինչև Քրեական օրենսգրքի ընդունումը. խախտում
Փաստեր. Դիմումատուի նկատմամբ պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել 2000թ. մինչև 2006թ. փետրվար ընկած ժամանակահատվածում ոչ սթափ վիճակում իր կնոջը շարունակաբար ֆիզիկապես և բարոյապես նախատելու համար: 2007թ. դատարանը նրան մեղավոր ճանաչեց իր հետ բնակվող անձի նկատմամբ շարունակական բնույթի բռնություն կիրառելու համար և նրան դատապարտեց պայմանական երկու տարի և վեց ամիս ազատազրկման՝ սահմանելով նրա նկատմամբ հինգ տարի փորձաշրջան: Դատարանը գտավ, որ 2004թ. hունիսի 1-ից գործող Քրեական օրենսգրքի 215ա հոդվածով սահմանված հանցագործության ձևակերպումը փոփոխության էր ենթարկվել, ուստի այդ սահմանումը տարածվում էր նախքան այդ ժամանակահատվածը կատարված այն գործողությունների վրա, որոնք հանդիսանում էին այլ բնույթի հանցագործություններ, մասնավորապես Քրեական օրենսգրքի 197ա հոդվածով սահմանված անհատի կամ անհատների նկատմամբ կիրառված բռնություններ: Կայացված դատավճիռը հաստատվեց Վերաքննիչ դատարանի և Գերագույն դատարանի կողմից: Հղում կատարելով իր նախադեպային իրավունքին` Գերագույն դատարանը գտավ, որ եթե հանցագործությունը կրկնվող բնույթ էր ունեցել, այն պետք էր որակել որպես մեկ գործողություն, և այդ գործողության քրեական բնույթը պետք է որոշվեր համաձայն այն օրենքի, որն ուժի մեջ էր եղել հանցագործություն համարվող վերջին գործողությունը կատարելու ժամանակ, իսկ սույն օրենքը կիրառելի պետք է լիներ նախկինում կատարված գործողությունների համար այն դեպքում, եթե դրանք համաձայն նախորդ օրենքի համարվում էին քրեորեն պատժելի արարք: Սույն գործով դիմումատուի գործողությունները, որոնք կատարվել էին նախքան 2004թ. հունիսի 1-ին Քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները` համաձայն Քրեական օրենսգրքի 197ա հոդվածի` որակվում էին անհատի կամ անհատների նկատմամբ կիրառվող բռնություն և համաձայն նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի` դրանք որակվում էին որպես հարձակում: 2008թ. Սահմանադրական դատարանը մերժեց դիմումատուի կողմից ներկայացրած սահմանադրական բողոքը` ակնհայտորեն անհիմն լինելու հիմքով և հաշվի առնելով այն, որ սույն գործով կայացրած դատարանի որոշումը չուներ Սահմանադրությամբ արգելված հետադարձ ուժ:
Իրավունք. Հոդված 7. Դատարանի խնդիրն էր պարզել, թե արդյո՞ք 2004թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի կիրառելիությունը մինչ այդ ժամկետը կատարված հանցագործությունների համար, չէր խախտում 7-րդ հոդվածով ամրագրված երաշխիքները: Դատարանը, որն ի տարբերություն ներպետական դատարանների չէր քննում այն հարցը, թե արդյո՞ք համաձայն ներպետական օրենքի` դիմումատուի գործողությունները որակվում էին որպես շարունակվող հանցագործություն, ընդունեց որ համաձայն Չեխիայի օրենսդրության` քրեական օրենքը հետադարձ ուժ չուներ: Պետք է նշել նաև, որ Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված շարունակվող հանցագործության հասկացության մեկնաբանությունը հիմնված էր Գերագույն դատարանի կողմից հստակորեն հաստատված նախադեպային իրավունքի և մասնագետների եզրակացությունների վրա: Քանի որ դիմումատուն բողոքարկել էր այդ մեկնաբանության հետևանքների դեմ, որոնք նրա կարծիքով հանգեցրել էին հետադարձ ուժի կիրառմանը, Դատարանը պետք է որոշեր, թե արդյո՞ք սույն գործով այդ հետևանքները համահունչ էին հանցագործությանը և ողջամտորեն կանխատեսելի: Սույն գործով Դատարանի կողմից ընդունված մեկնաբանությունը պատճառաբանված էր, քանի որ շարունակվող հանցագործության սահմանումը տարածվում էր որոշակի ժամանակահատվածի վրա և անհիմն էր կարծել, որ այն դադարել էր գործել վերջին հանցանքը կատարելու պահին: Դատարանները որևէ պատիժ չէին սահմանել դիմումատուի կողմից կատարված առանձին գործողությունների համար, բայց նրա` տևական բնույթ կրող վարքագիծը դեռ վիճարկելի էր: Ավելին, Չեխիայի պետական մարմինները գտել էին, որ դիմումատուի գործողությունները բոլոր դեպքերում քրեորեն պատժելի էին: Վերջապես, դիմումատուն չէր պնդել, որ դատարանի որոշումը սույն գործով հակասում էր հաստատված նախադեպային իրավունքին կամ, որ այն անկանխատեսելի էր` անհրաժեշտության դեպքում ունենալով համապատասխան խորհուրդ ստանալու հնարավորություն: Այս հանգամանքներում համապատասխան իրավական դրույթները նախադեպային իրավունքի հետ միասին կարող էին ստիպել դիմումատուին կառավարելու իր վարքագիծը: Այդ կապակցության Դատարանը գտավ, որ նախադեպային իրավունքը հաստատվել էր նախքան այն ժամանակահատվածը, երբ դիմումատուն առաջին անգամ հարձակում էր գործել իր կնոջ վրա: Նա պետք է գիտակցեր, որ նման վարքագծի շարունակական դրսևորումը 2004թ. հունիսի 1-ից հետո, երբ համաձայն Քրեական օրենսգրքի` նույն հարկի տակ ապրող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքը որակվում էր որպես հանցագործություն, հանգեցնում էր նրան դատապարտելու և պատժելու ռիսկի այն օրենքով, որն ուժի մեջ էր մտել վերջին հանցանքը կատարելու պահին: Ուստի նա պետք է կանխատեսեր իր գործողությունների իրավական հետևանքները և համապատասխանաբար փոխեր իր վարքագիծը:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy