© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 149
2012թ. փետրվար
Romet-ն ընդդեմ Նիդերլանդների - 7094/06
Վճիռ 14.02.2012թ. [Բաժանմունք III]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի հափշտակում` համապատասխան մարմինների կողմից գողացված վարորդական իրավունքի վկայականն անվավեր չճանաչելու արդյունքում. խախտում
Փաստեր. 1995թ. նոյեմբերին դիմումատուն իր վարորդական իրավունքի գողության մասին հայտնում է ոստիկանությանը: 1997թ. մարտին նա դիմում է նոր վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, որը տրամադրվում է նրան: Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ, տրանսպորտային միջոցների գրանցամատյանում նրա անունով 1,737 ավտոմեքենա է գրանցված լինում, որի արդյունքում դիմումատուն բազմաթիվ ավտոմեքենաներից հարկերի գանձման պահանջ է ստանում, մեղադրվում և տուգանվում է այդ ավտոմեքենաներով կատարված իրավախախտումների համար: Դիմումատուն կալանավորվում է նաև տուգանքները չվճարելու պատճառով, և նրա սոցիալական ապահովման նպաստի վճարումը դադարեցվում է, քանի որ նրա ֆինանսական միջոցները համարվում են բավարար` հաշվի առնելով իր անունով գրանցված տրանսպորտային միջոցների թիվը: Դիմումատուի պահանջի հիման վրա 2004 թվականին համապատասխան մարմինները չեղյալ են հայտարարում այդ գրանցումները, բայց առանց հետադարձ ուժի, քանի որ դա իրավական որոշակիության սկզբունքից ելնելով անհնար էր իրականացնել: Դիմումատուի ներպետական դատարաններ ներկայացրած հետագա բողոքները մերժվում են:
Իրավունք. Հոդված 8. Դիմումատուի գողացված վարորդական իրավունքի վկայականը համապատասխան մարմինների կողմից անվավեր ճանաչելը, ինչը հնարավորություն էր ընձեռել ուրիշներին օգտագործելու դիմումատուի անձնական տվյալները, հանդիսանում էր դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտություն: Հիմնվելով ԵՄ 95/46/EC Հանձնարարականի* վրա` միջամտությունը դիմումատուի անձնական կյանքին եղել էր անօրինական: Միաժամանակ Կոնվենցիայի նպատակներից ելնելով` Դատարանը նշեց, որ ԵՄ Հանձնարարականը պարտավորեցնում էր տեղական իշխանություններին միայն այն չափով, որքանով այն կներառվեր ներպետական օրենսդրության մեջ և գտավ, որ միջամտությունը տեղի էր ունեցել համաձայն օրենքի և հետապնդել էր ուրիշների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու օրինական նպատակ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք տեղական իշխանությունների միջամտությունը անհրաժեշտ էր դեմոկրատական հասարակության համար, ապա դիմումատուն զեկուցել էր իր վարորդական իրավունքի գողության մասին ոստիկանությանը 1995թ. նոյեմբերին, և այդ իսկ պահից իշխանությունները պետք է տեղյակ լինեին, որ վարորդական իրավունքը այլևս նրա տիրապետման ներքո չէր և պետք է ձեռնարկեին արագ վարչական գործողություններ` այն որպես ինքնությունը հաստատող փաստաթղթի օգտագործումը կասեցնելու համար: Ինչևէ, վարորդական իրավունքի վկայականը անվավեր էր ճանաչվել միայն 1997թ. մարտին, երբ դիմումատուն ստացել էր նորը: Կառավարությունը բացատրություն չէր ներկայացրել, թե ինչու այդ գործողությունները չէին իրականացվել անմիջապես դիմումատուի կողմից վկայականի գողության մասին փաստը զեկուցելուց հետո:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 9,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նյութական վնասի փոխհատուցման համար ներկայացրած պահանջը մերժվել է:
* 1995թ. հոկտեմբերի 24-ի ընդունված Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 95/46/EC Հանձնարականը մարդկանց անձնական տվյալների օգտագործման պաշտպանության և այդ տվյալների ազատ տեղաշարժման վերաբերյալ:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy