© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 141
մայիս 2011
R.R ընդդեմ Լեհաստանի - 27617/04
Վճիռ 26.5.2011թ. [Չորրորդ բաժանմունք]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Պրենատալ գենետիկ հետազոտության անմատչելիությունը, որը հանգեցրել է պտղի պաթոլոգիայի հիման վրա հղիության ընդհատման անհնարինությանը. խախտում
Փաստերը – Հղիության 18-րդ շաբաթում իրականացված ուլտրաձայնային հետազոտությունից հետո, դիմումատուն տեղեկացվել է պտղի զարգացման հնարավոր արատի մասին: Նա անմիջապես ցանկություն է հայտնել ախտորոշման հաստատման դեպքում ընդհանտել հղիությունը: Նրան խորհուրդ է տրվել ամինոցենտեզի եղանակով գենետիկ հետազոտություն անցնել, սակայն, սեփական բժշկի և մի շարք այլ բժիշկների կողմից ուղեգիր տալու մերժումներից հետո հետազոտությունը կատարվել է միայն 23-շաբաթականում: Նա կրկին ապարդյուն խնդրել է ընդհատել հղիությունը: Սակայն, երկու շաբաթ անց, երբ նա ստացել է հետազոտության արդյունքները, որոնք հաստատում էին, որ պտուղը տառապում է Թերների համախտանիշով, արդեն չափազանց ուշ էր*: Չնայած բժիշկներին պատասխանատվության ենթարկելու փորձերն ապարդյուն են անցել, նրան քաղաքացիական դատավարության արդյունքում փոխհատուցում է տրվել՝ և բժիշկների կողմից գենետիկ հետազոտությունը ժամանակին չանցկացնելու և ուղեգիր չտրամադրելու մերժումները որևէ ձև չգրանցելու համար:
Իրավունք – Հոդված 3. Դիմումատուն բազմիցս փորձել է գենետիկ հետազոտություն անցնել, ինչը հնարավորություն կտար հաստատել կամ մերժել հնարավոր արատի ախտորոշումը: Այնուամենայնիվ, բժիշկների խորհրդով գենետիկ հետազոտություն անցնելու որոշումը բարդացվել է հապաղումների, խառնաշփոթի և պատշաճ խորհրդատվության և տեղեկատվության բացակայության պատճառով: Անվիճելի է, որ միայն գենետիկ հետազոտությունների արդյունքում կարող էր օբյեկտիվորեն պարզվել, արդյոք ճիշտ է եղել նախնական ախտորոշումը: Երբևէ չի վիճարկվել կամ հաստատվել, որ գենետիկ հետազոտությունը, որպես այդպիսին մատչելի չի եղել սարքավորումների, բժիշկների կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Ներպետական օրենսդրությունը միանշանակ պետության համար պարտավորություն է նախատեսում գենետիկ խախտումների կամ զարգացման խնդիրների դեպքում ապահովել պրենատալ տեղեկատվության և հետազոտության անխոչընդոտ մատչելիություն: Այն նաև սահմանում էր բժիշկների՝ պացիենտներին իրենց գործերով ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու և նրանց՝ իրենց առողջության մասին ողջ տեղեկատվությունը ստանալու իրավունքն ապահովելու ընդհանուր պարտավորությունը: Այդպիսով, խնդրո առարկա ժամանկահատվածում գործում էին մի շարք միանշանակ իրավական նորմեր, որոնք սահմանում էին պետության դրական պարտավորությունները հղի կանանց նկատմամբ՝ կապված իրենց սեփական առողջության և պտղի առողջության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության հետ:
Դիմումատուն գտնվում էր առանձնապես խոցելի վիճակում: Առողջապահության մասնագետների հապաղումների պատճառով նա հարկադրված է եղել վեց ամիս լինել պտղի առողջության հետ կապված հիվանդագին անորոշության վիճակում, հակառակ նրա խնդիրը պատշաճ կերպով ըմբռնելու և քննության առնելու բժշկական անձնակազմի պարտականությանը: Ուշադրություն չի դարձվել դիմումատուի բարդությունների ժամկետներին և նա հետազոտության արդյունքները ստացել է այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ էր հղիությունը շարունակելու կամ օրինական ընդհատման վերաբերյալ իրազեկված որոշում ընդունելու համար: Այդպիսով դիմումատուն նվաստացվել է և Դատարանի կարծիքով, նրա տառապանքները հասել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան դաժանության նվազագույն աստիճանին:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 8. Դիմումատուի գործով կիրառված լեհական օրենսդրությամբ նախատեսված չեն արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեին դիմումատուին դիմել ախտորոշման ծառայության մատչելիության համար, ինչը վճռական նշանակություն ուներ հղիության օրինական ընդհատմանը դիմելու իրազեկված որոշում ընդունելու իր իրավունքի իրականացման համար: Հետևաբար, ազգային օրենսդրության գործնական կիրառելիությունը անհասկանալի հակասության մեջ էր Լեհաստանում հղիության օրինական ընդհատման տեսական իրավունքի հետ և իշխանությունները դիմումատուի գործով չեն կատարել նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանք ապահովելու իրենց դրական պարտավորությունը:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ)
Հոդված 41. 45.000 եվրո ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում
* Լեհական օրենսդրության համաձայն պտղի արատի հիմքով հղիության ընդհանտումը հնարավոր է միայն հղիության առաջին քսանչորս ամիսների ընթացքում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy