© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ.139
մարտ 2011
RTBF ընդդեմ Բելգիայի - 50084/06
Վճիռ 29.3.2011փ. [Երկրորդ բաժանմունք]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Դատարանի մատչելիություն
Հեռուստատեսային լուրերի հաղորդման հեռարձակման ժամանակավոր արգելք
Փաստեր – Դիմումատու ընկերությունը, որը հանրային հեռարձակող կորպորացիա է, «Օրենքի անունով» (“Au nom de la loi”) ամենամսյա հաղորդում էր հեռարձակում, որը դատական հարցերի էր վերաբերում: 2001թ. ծրագրված հաղորդումներից մեկը տեսանյութ էր պարունակում բժշկակական ռիսկերի վերաբերյալ՝ օգտագործելով, որպես օրինակ, հիվանդների կողմից իրենց բժիշկների դեմ ներկայացված բողոքները, որոնց վերաբերյալ արդեն մամուլը հաղորդել էր: Հետագայում, բժշկի կողմից ներկայացված հայցով Առաջին ատյանի դատարանի նախագահը ժամանակավոր կարգադրությամբ արգելել է RTBF-ին հեռարձակել հաղորդման համապատասխան հատվածը մինչև գործով ըստ էության որոշման կայացումը, որի չկատարման դեպքում նախատեսել էր հեռարձակման համար 2 միլիոն բելգիական ֆրանկ տուգանք: Դիմումատու ընկերության բողոքները ապարդյուն էին: Բժշկի կողմից RTBF-ի դեմ հարուցված գործի ըստ էության քննությունը դեռ ընթացքի մեջ էր Եվրոպական դատարան գանգատի ներկայացման պահին:
Իրավունք – Հոդված 10. Մինչև գործով ըստ էության վճռի կայացումը հեռուստատեսային հաղորդման ընթացքում արդիական բժշկական խնդիրների վերաբերյալ տեսագրության հեռարձակման արգելքի կարգադրությունը հանգեցրել է իշխանությունների կողմից դիմումատու ընկերության արտահայտվելու ազատությանը միջամտությանը: Գնահատելիս, թե արդյոք խնդրո առարկա միջամտությունն իրավական հիմք է ունեցել Դատարանը նկատել է, որ Բելգիայի Սահմանադրությունը թույլ է տալիս արտահայտվելու ազատության իրականացման արդյունքում տեղի ունեցած իրավախախտումների համար պատասխանատվությունը միայն դրանց տեղի ունենալուց հետո և ոչ՝ առաջ: Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքին և Քաղաքացիական օրենսգրքին, դրանք չեն մասնավորեցնում թույլատրված սահմանափակումները, դրանց նպատակը, տևողությունը, հսկողության սահմանները: Ավելի կոկնկրետ, չնայած դրանք թույլ էին տալիս անհետաձգելի գործեր քննող դատավորի միջամտությունը, որոշակի հակասություն կար դատական պրակտիկայում այսպիսի դատավորի կողմից կանխարգելիչ միջամտությանը հնարավորության հետ կապված: Բելգիայի իրավունքում, այդպիսով, հստակ և կայուն նախադեպային պարկտիկա առկա չէր, որը դիմումատու ընկերությանը հնարավորության կընձեռեր կանխատեսել, որոշակի ողջամիտ աստիճանով, խնդրո առարկա հաղորդման հեռարձակման հնարավոր հետևանքները: Առանց արտահայտվելու ազատության կանխարգելիչ սահմանափակումների հստակ և կոնկրետ կարգավորման բազմաթիվ անձինք, վախենալով նախապես հայտարարված հեռուստատեսային հաղորդումներով իրենց դեմ ուղղված հարձակումներից, կարող են դիմել անհետաձգելի գործեր քննող դատավորին, ով տարբեր լուծումներ կարող է տալ նրանց գործերին և դա չի նպաստի տեղեկատվության տարածման ազատության էության պաշտպանությանը: Բացի այդ, մինչ Դատարանը, չարգելելով պետությանը հեռարձակման համար լիցենզավորում պահաջել, ընդունել է դրանց նկատմամբ զանգվածային լրատվության տպագիր միջոցներից տարբերվող վերաբերմունք ցույց տալու սկզբունքը, Վճռաբեկ դատարանի կողմից Սահամանդրության տարբեր դրույթների կիրառումը, կախված այն հանգամանքից, թե արդյոք գործը վերաբերում է տպագիր մամուլին թե զանգվածային լրատվության տեսալսողական միջոցի արհեստական է թվում: Այն չի ապահովում հեռարձակման նախնական սահմանափակման հստակ իրավական կառուցակարգ, հատկապես քանի որ Բելգիայի նախադեպային պրակտիկան Սահմանադրությամբ արգելված «գրաքննության» հասկացության բովանդակության վերաբերյալ որևէ պատասխան չի տալիս: Այդպիսով Դիմումատու ընկերության նկատմամբ կիրառված օրենսդրական կառուցակարգը, բելգիական դատարանների նախադեպային պրակտիկայի հետ մեկտեղ, չի բավարարում Կոնվենցիայով նախատեսված կանխատեսելիության սկզբունքին:
Եզրակացություն. Խախտում (միաձայն)
Հոդված 41. Խախտումն արձանագրելը ինքնին հանդիսանում է նյութական և ոչ նյութական վնասի բավարար արդարացի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy