© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Rudnichenko-ն ընդդեմ Ուկրաինայի - 2775/07
Վճիռ 11.07.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 6
Հոդված 6-3-դ
Վկաների հարցաքննությունը
Իշխանությունների կողմից վկայի ներկայությունը չապահովելու համար անհրաժեշտ փաստարկների բացակայությունը, ում տված ցուցմունքները հիմք էին հանդիսացել դիմումատուին դատապարտելու համար. խախտում
Փաստեր. Դիմումատուն մեղավոր էր ճանաչվել Բ.-ի հետ համատեղ կողոպուտ կատարելու մեջ և դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման: Բ.-ն առանձին դատավարության ընթացքում արդեն մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման: Առաջին ատյանի դատարանը հիմնվեց Բ.-ի` իր դատավարության ժամանակ տված ցուցմունքների վրա, որոնք ընթերցվեցին դիմումատուի դատավարության ընթացքում և մերժեց Բ.-ին խաչաձև հարցաքննելու համար ներկայացրած միջնորդությունը: Առաջին ատյանի դատավորը մերժեց Բ.-ին դիմումատուի դատավարությանը հարցաքննելու պահանջը: Դիմումատուն, inter alia, Եվրոպական դատարան բողոք ներկայացրեց այն հիմքով, որ նրան մեղավոր էին ճանաչել Բ.-ի դատավարության ժամանակ տված ցուցմունքների հիման վրա և թույլ չէին տվել խաչաձև հարցաքննել Բ.-ին, ով հանդիսանում էր իր գործով կարևոր վկաներից մեկը:
Իրավունք. Հոդված 6 § 1 և Հոդված § 3 (դ). Վկայի բացակայության համար հիմնավոր փաստարկ ներկայացնելու պահանջը առաջնային հարց էր, որը պետք է ուսումնասիրվեր նախքան որոշելը, թե արդյո՞ք այդ ցուցմունքները միակն էր և որոշիչ: Եթե նույնիսկ վկայի կողմից տված վկայությունը միակն ու որոշիչը չլիներ, Դատարանը ամեն դեպքում կգտներ, որ խախտվել էր 6-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ կետի «դ» ենթակետը, քանի որ վկայի հարցաքննությունը չիրականացնելու փաստը հիմնավորելու համար որևէ փաստարկ չէր ներկայացվել: Հետևաբար, որպես կանոն, վկաները պետք է վկայություն տային դատավարության ընթացքում և պետք է ձեռնարկվեին բոլոր հնարավոր միջոցները` նրանց ներկայությունը դատավարությանը ապահովելու համար: Ոստի, վկաների` դատավարությանը ներկա չլինելու դեպքում, նրանց բացակայությունը պետք է հիմնավորվեր:
Սույն գործով Բ.-ն չէր ներկայացել դիմումատուի դատավարությանը, քանի որ առաջին ատյանի դատավորը նրան պարզապես չէր կանչել դատարան: Ավելին, համաձայն գործի եղած փաստաթղթերի` որևէ միջոց չէր ձեռնարկվել` ապահովելու Բ.-ի ներկայությունը, եթե ոչ դիմումատուի դատավարությանը, ապա առնվազն մինչդատական փուլում: Հաշվի առնելով, որ Բ.-ն ազատազրկման մեջ էր` ցանկության դեպքում իշխանությունների համար որևէ դժվարություն չպետք է լիներ նրա ներկայությունը դատավարությանը ապահովելու համար: Ավելին, չէր ապացուցվել, որ Բ.-ին առաջարկել էին, սակայն նա մերժել էր դիմումատուի գործով գրավոր ցուցմունք տալ:
Դատարանը գտավ, որ կառավարության այն փաստարկը, որ դիմումատուն պահանջել է Բ.-ի ներկայությունը դատավարության անհամապատասխան փուլում, բավականաչափ չէր համապատասխանում այդ պահանջին: Ինչևիցե, Դատարանի կարծիքով` դիմումատուի գործողությունները չէին ենթադրում, որ նա տվել էր իր համաձայնությունը, որպեսզի Բ.-ի տված ցուցմունքները հրապարակվեն դատավարության ընթացքում և, անշուշտ, Դատարանի համար դա չէր կարող հիմք հանդիսանալ, որպեսզի վերջինս եզրակացներ, որ դիմումատուն չէր օգտվել այդ վկային հարցաքննելու իր իրավունքից: Ավելին, դիմումատուն բողոքել էր վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, որ նա զրկված էր եղել Բ.-ին հարցաքննելու հնարավորությունից:
Վերոնշյալ դիտարկումները բավարար էին, որպեսզի Դատարանը որոշեր, որ որևէ փաստարկ, կամ առնվազն բավարար փաստարկ չէր ներկայացվել` դիմումատուի` վկային հարցաքննելու իրավունքի սահմանափակումը հիմնավորելու համար, ում տված ցուցմունքները որոշիչ էին դիմումատուին դատապարտելու հարցում: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` Դատարանը անհրաժեշտ չհամարեց պարզելու, թե արդյո՞ք Բ.-ի տված գրավոր ցուցմունքները միակն էին կամ որոշիչ` դիմումատուին դատապարտելու համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը գտավ նաև, որ խախտվել էր 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին կետը («անաչառ դատարանի» պայմանը):
Հոդված 41. 10,000 եվրո` (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե´ս նաև Al-Khawaja-ն և Tahery-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 26766/05 և 22228/06, 15 դեկտեմբերի 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 147)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy