© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2016. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՌՈՒՍԼԱՆ ՅԱԿՈՎԵՆԿՈՆ ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ
(Գանգատ թիվ 5425/11)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2015թ. հունիսի 4
ՎԵՐՋՆԱԿԱՆ
04/09/2015թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հանգամանքներում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ռուսլան Յակովենկոյի ընդդեմ Ուկրաինայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը (Հինգերորդ բաժին)` հետևյալ կազմով.
MarkVilliger, նախագահ,
AngelikaNußberger,
Boštjan M.Zupančič,
GannaYudkivska,
Vincent A. De Gaetano,
AndréPotocki,
AlešPejchal, դատավորները,
և MilanBlaško բաժնի քարտուղար,
2015թ. ապրիլի 21-ի դռնփակ խորհրդակցության արդյունքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը հարուցվել է ընդդեմ Ուկրաինայի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (§Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն, 2011թ. հունվարի 17-ին` Ուկրաինայի քաղաքացի` պարոն Ռուսլան Անատալևիչ Յակովենկոյի («դիմող») կողմից ներկայացված գանգատի (թիվ 5425/11) հիման վրա:
2. Դիմողի շահերը ներկայացրել է պրն O.Վ. Լեվիցկին, փաստաբան Կիևում: Ուկրաինական կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է իր գործակալ` պրն Նազար Կուլչիցկին:
3. Դիմողը բողոքել է իր կալանքի անօրինականության և քրեական վարույթը բողոքարկելու իր իրավունքի խախտման վերաբերյալ:
4. 2012թ. դեկտեմբերի 12-ին դիմումը ներկայացվել է Կառավարությանը:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1979թ. և ապրել Կիևի տարածաշրջանում գտնվող Կորոլիվկայում:
6. 2010թ. հուլիսի 12-ին Բելայա Ցերկով քաղաքային դատարանը (§Բելայա Ցերկով քաղաքային դատարան») մեղավոր է ճանաչել դիմողին պարոն Ն.-ին 2006թ. մայիսի 12-ին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Թեև այս տեսակ հանցագործությունները պատժվում են հինգից ութ տարի ժամկետով ազատազրկմամբ, Դատարանը գտել է, որ դիմողի նկատմամբ հնարավոր է կիրառել ավելի մեղմ պատժամիջոց:
It had regard, in particular, to the fact that he had pleaded guilty and had shown remorse. Accordingly, the court sentenced the applicant to four years and seven months’ imprisonment. It also decided to include in the served part of the applicant’s sentence the period from 20 October 2005 to 3 May 2006 (six months and fourteen days), during which he had been detained in the context of another criminal case. Lastly, the court noted that in fixing the applicant’s sentence it had regard to the fact that he “had spent more than four years in [pre-trial] detention facilities, in which the detention conditions were considerably harsher than in a post-conviction prison, and the previous judgments in his respect had been quashed”. There is no further information on the aforementioned earlier detention of the applicant, or on the other criminal cases in his regard, or on the judgments quashed.
7. Վճռի օպերատիվ մասում Բելայա Ցերկվա դատարանը նաև վճռել է պահպանել դիմողի մինչդատական կալանքը (SIZO) մեկուսարանում որպես խափանման միջոց նախքան այդ վճռի ուժի մեջ մտնելը: Այնուհետև այն նշել է, որ վճիռը կարող է վիճարկվել այն կայացնելու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում:
8. 2010թ. հուլիսի 15-ին դիմողի վճռի ժամկետը սպառվել է, և նա դիմել է SIZO-ի վարչակազմին իրեն ազատ արձակելու համար: Նրա խնդրանքը մերժվել է: Նույն օրը SIZO-ի վարչակազմը, այնուամենայնիվ, դիմել է Բելայա Ցերկվա դատարան թույլատրելու համար ազատ արձակել դիմողին փախուստի չդիմելու և չհեռանալու պայմանով, հաշվի առնելով, որ նա ամբողջությամբ կրել է իր պատիժը: Որևէ պատասխան չի հետևել:
9. 2010թ. հուլիսի 19-ին դիմողի փաստաբանը ևս մեկ անգամ դիմել է SIZO-ի վարչակազմին դիմողին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Նա ներկայացրել է, մասնավորապես, որ չկան հիմքեր իր պաշտպանյալի շարունակական կալանքի համար: Այդ նամակի պատճենը նաև ուղարկվել է Կիևի շրջանային դատախազություն:
10. 2010թ. հուլիսի 27-ին լրացել է 2010թ. հուլիսի 12-ի վճիռը բողոքարկելու տասնհինգ օրյա ժամկետը, և, բողոքի բացակայության դեպքում այն դարձել է վերջնական:
11. Նույն օրը SIZO-ի վարչակազմը դիմել է դիմողի փաստաբանին, որ այն չի կարող ազատել դիմողին քանի դեռ չի փոխվել նրա խափանման միջոցը և վճիռը դարձել է վերջնական: Նամակում նշվել է, որ, ամեն դեպքում, դիմողին ազատ արձակելը պետք է լիազորի Բելայա Ցերկով դատարանը:
12. 2010թ. հուլիսի 29-ին, երբ SIZO-ն ստացել է դատարանի վերջնական վճիռը կատարելու հրաման, դիմողն ազատ է արձակվել.
13. 2010թ. օգոստոսի 5-ին Բանտերի պետական վարչությունը հայտնել է դիմողի փաստաբանին, որ ի պատասխան իր բողոքներին դիմողին ազատելու հետաձգման կապակցությամբ տեղի չի ունեցել Քրեական դատավարության օրենսգրքի որևէ խախտում:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
A. Քրեական դատավարության օրենսգիրք (1960թ.)
14. 148-րդ հոդվածում մասնավորեցվում է կանխարգելիչ միջոցառումների կիրառման նպատակը և հիմքերը: Հոդվածում, մասնավորապես նշվում է, որ խափանման միջոցը պետք է կիրառվի, եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը կամ դատապարտյալը կարող է դիմի փախուստի, կամ կարող են խոչընդոտել գործում ճշմարտության հաստատմանը կամ շարունակել հանցավոր գործունեությունը:
15. Դատական վարույթի փուլում կալանավորվածը կարող է ազատ արձակվել միայն դատավորի կամ դատարանի համապատասխան որոշման հիման վրա (հոդված 165): Ինչպես ամրագրված է 165-րդ հոդվածով, խափանման միջոցը չեղյալ է համարվում կամ փոփոխվում, եթե կարիք չկա դիմելու որևէ խափանման միջոցի:
16. Մինչդեռ նախաքննության ընթացքում կալանավորվածը պետք է անհապաղ ազատ արձակվի համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից, եթե նրա կալանքի ժամկետը լրացել է և եթե դատարանի կողմից այն երկարաձգելու մասին որոշում չի կայացվել (հոդված 156, տուգանք), նման դրույթ չի գործում կալանավորի նկատմամբ դատական վարույթի փուլում:
17. 274-րդ հոդվածը վերաբերում է դատարանի կողմից խափանման միջոցի վերացմանը կամ դրա փոփոխմանը: Այն պարտավորեցնում է դատարանին առաջնորդվել 13-րդ Գլխի համապատասխան («Խափանման միջոց» - 148-ից 165-3 հոդվածներ):
18. 324-րդ հոդվածը պարտավորեցնում է դատարանին որոշել, մասնավորապես, որ խափանման միջոցը պետք է կիրառվի դատապարտյալի նկատմամբ նախքան վճռի ուժի մեջ մտնելը:
19. 343-րդ հոդվածը վերահաստատում է վերը նշված դրույթի էությունը, նշում, որ դատարանը կարող է կալանավորել դատապարտյալին որպես խափանման միջոց, միայն 13-րդ Գլխով նախատեսված համապատասխան հիմքերով:
20. 358-րդ հոդվածը թվարկել է այն հարցերը, որոնցով ղեկավարվում է վերաքննիչ դատարանը նախապատրաստական լսումների ընթացքում: Այն կարող է որոշել, թե, մասնավորապես, պետք է փոխել, վերացնել կամ կիրառել խափանման միջոց ըդատապարտյալի նկատմամբ:
21. Ըստ 401-րդ հոդվածի վճիռը ուժի մեջ է մտնում, եթե այն չի վիճարկվել սահմանված ժամկետի բողոքարկման շրջանակներում (տասնհինգ օր, հոդված 349): Եթե բողոք է ներկայացվել, վճիռը մտնում է ուժի մեջ վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունից հետո (եթե այն չի կարճվում): Արդարացնող վճիռը կամ պատժի խստացումը պետք է կիրարկվի անմիջապես, մինչդեռ մեղավոր ճանաչելու վերաբերյալ վճիռը պետք է ի կատար ածվի ուժի մեջ մտնելուց հետո: 404-րդ հոդվածը նախատեսում է, որ այն դատարանը, որը վճիռ է կայացնում, պետք է ուղարկի գործը ի կատար ածելու համար ոչ ուշ, քան այդ վճռի ուժի մեջ մտնելուց երեք օրվա ընթացքում:
B. Քաղաքացիական օրենսգիրք (2003թ.)
22. 1176-րդ հոդվածը պարտավորեցնում է պետությանը «լիովին փոխհատուցել անհատին հասցված վնասի համար իրեն ապօրինի դատապարտելու, ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու, խափանման միջոցի ապօրինի կիրառման [կամ] ձերբակալելու համար ... անկախ պաշտոնատար, հետաքննության, նախաքննության, քրեական հետապնդում իրականացնող մարմինների կամ դատարանների մեղավորության» (կետ 1): Այնուհետև այնտեղ նշվում է, որ «պաշտոնատար, հետաքննության, նախաքննության, քրեական հետապնդում իրականացնող մարմինների, դատախազության կամ դատարանների կողմից ապօրինի գործողությունների հետևանքով անհատին պատճառված վնասի փոխհատուցման դեպքերը առաջանում են օրենքով նախատեսված դեպքերում» (2-րդ կետ):
C. Նախաքննության, քրեական հետապնդում իրականացնող մարմինների, դատախազության կամ դատարանների կողմից քաղաքացիներին անօրինական գործողությունների միջոցով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին Ուկրաինայի օրենքը 1994թ. (§Փոխհատուցման Ակտ»):
23. 1-ին բաժնի համաձայն, անձը պատճառված վնասի համար ունի փոխհատուցման իրավունք, մասնավորապես, անօրինական դատապարտման, ապօրինի մեղադրական եզրակացության, ապօրինի ձերբակալման և կալանավորման կապակցությամբ: Թվարկված դեպքերում վնասը պետք է փոխհատուցվի, անկախ պաշտոնատար անձանցից, մինչդատական քննությունից, քրեական հետապնդում իրականացնող մարմիններից կամ դատարանների կողմից մեղավորության հաստատումից:
24. 2-րդ բաժնում թվարկված են այն դեպքերը, որոնք ունեն փոխհատուցման իրավունք: Դրանցում ընդգրկված են հետևյալները` (1) արդարացման վճիռ, (1-1) դատարանի որոշումն առ այն, որ, մասնավորապես, կալանքը չի եղել իրավաչափ և (2) քրեական վարույթի դադարեցումը հանցակազմի կամ մեղադրյալի մեղքի ապացույցի բացակայության հիմքով:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
25. Դիմողը բողոքել է, որ 2010թ. հուլիսի 15-29 իր կալանքը անօրինական էր: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որի համապատասխան մասում ասվում է հետևյալը.
§1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար¦:
Ընդունելիությունը
1. Ներպետական պաշտպանության միջոցները սպառելը
(a) Կողմերի փաստարկները
26. Կառավարությունը պնդել է, որ դիմողը չի պահպանել ներպետական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը: Նրանք նշել են, որ, իսկապես, 2010թ. հուլիսի 15-29-ն իր կալանքը եղել է անհիմն: Հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 1176-րդ հոդվածի վրա (տես կետ 22) Կառավարությունը պնդել է, որ դիմողը կարող էր պահանջել վնասների փոխհատուցում, բայց նա չի սպառել այդ միջոցը:
27. Դիմողը չի համաձայնել այդ փաստարկին: Նա պնդել է, մասնավորապես, որ իր դեպքում որպեսզի միջոցը լինի արդյունավետ պետք է ապահովեր իր անհապաղ ազատ արձակումը իր բանտարկության ժամկետը լրանալուն պես: Նա նշել է, որ ինքը դիմել է SIZO-ի վարչակազմին և դատախազության մարմիններին իրեն ազատ արձակելու համար: Սակայն, SIZO-ի վարչակազմը գտնում է, որ դա անհնար է, մինչ վճռի ուժի մեջ մտնելը: Ինչ վերաբերում է դատախազությանը, այն չի գտել, որ անհրաժեշտ է միջամտել:
(b) Դատարանի գնահատականը
(i) Ընդհանուր նախադեպային իրավունքի սկզբունքները
28. Դատարանը նշում է, որ ներպետական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը հիմնված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածում արտացոլված ենթադրության վրա, որ ներպետական իրավական համակարգը ապահովում է արդյունավետ միջոց, որը կարող է Կոնվենցիայի ներքո որոշել վիճելի բողոքը և տրամադրել համապատասխան փոխհատուցում: Այս կերպ, սկզբունքի կարևոր գործոն է այն, որ Կոնվենցիայով սահմանված պահպանությունն աջակցում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգերին (տես Անանևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 42525/07 և 60800/08, կետ 93, 2012թ. հունվարի 10):
29. Դիմողը միայն պետք է դիմեր ներպետական միջոցների իրավական պաշտպանության համար, որոնք առկա են և բավարար իրեն ենթադրյալ խախտումների համար փոխհատուցում տրամադրելու համար: Այդ միջոցների առկայությունը պետք է լինի հստակ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, այլապես դրանք չեն ունենա անհրաժեշտ արդյունավետություն և մատչելիություն: Կառավարության վրա դրված է պարտավորություն Դատարանում ապացուցելու, որ միջոցները, որոնք չեն սպառվել եղել են մատչելի և կարող էին ապահովել փոխհատուցում դիմողի համար և տրամադրել ողջամիտ հեռանկար: Սակայն, ապացուցման այս բեռը բավարարելու դեպքում դիմողները պետք է ապացուցեն, որ Կառավարության կողմից տրամադրված միջոցն ինչ-ինչ պատճառներով եղել է ոչ բավարար կամ ոչ արդյունավետ կամ առկա են հատուկ հանգամանքներ, որոնք խանգարել են նրանց դիմել այդ միջոցներին (տես, օրինակ, Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 72286/01, կետ 67, 2006թ. մարտի 28):
30. Դատարանն այնուհետև նշում է, որ, եթե խախտվում է 5-րդ հոդվածի 1-ին կետը, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը կազմում են leges speciales 13-րդ հոդվածի ընդհանուր պահանջների առնչությամբ (տես, Սվետոսլավ Դիմիտրովն ընդդեմ Բուլղարիայի (dec.), թիվ 55861/00, 2006թ. մայիսի 9): Համապատասխանաբար, որոշելու համար թե արդյոք դիմողը պարտավոր էր սպառել ներպետական միջոցները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Դատարանը պետք է գնահատի այդ միջոցի արդյունավետությունը վերը նշված դրույթների տեսանկյունից:
(ii) խափանման միջոցի առկայությունը 5-րդ հոդվածի 4-րդ կետի համապատասխան
31. Դատարանը նշում է, որ, սկսած այն օրվանից, երբ որոշվել է մեղադրանքը, նույնիսկ միայն առաջին ատյանի դատարանի կողմից, ամբաստանյալը ձերբակալվում է §դատապարտվելուց հետո իրավասու դատարանի կողմից¦ 5-րդ հոդվածի 1(a) կետի իմաստով (տես ստորև 46-51-րդ հոդվածները):
32. Դատարանն իր նախադեպային իրավունքով վճռել է, որ նման դեպքում ազատազրկման դատական վերահսկողությունը 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն համարվում է արդեն ներառված նախնական դատապարման վճռի մեջ: Սակայն, երբ հարց է առաջանում նման կալանքի օրինականության վերաբերյալ 5-րդ հոդվածի 4-րդ կետը կրկին մտնում է ուժի մեջ (տես Ստոիչկովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 9808/02, կետեր 64 և 65, 2005թ. մարտի 24):
33. Դատարանը պատրաստ է ընդունել, որ սույն գործով դիմողի կալանքի օրինականության հարցը ծագել է այն ժամանակ, երբ իր բանտարկության ժամկետը սպառվել է, սակայն նա ազատ չի արձակվել: Այդ փուլում նա չուներ դատական վարույթ սկսելու հնարավորություն, ըստ որի իր շարունակական կալանքի օրինականությունը արագորեն կորոշվեր և նա ազատ կարձակվեր: Այսպիսով, գործն այլևս առաջին ատյանի դատարանում չէ: Ինչ վերաբերում է շարքային բողոքարկմանը, դրա քննությունը, ըստ երևույթին, ավելի երկար է տևում, քան դիմողի կալանքի բողոքի տևողությունը (տասներկու օր): Ավելին, հավանաբար վերաքննիչ բողոք ներկայացնելը կհանգեցներ իր կալանքի հետագա երկարաձգմանը, որպես խափանման միջոց, նախքան վճռի ուժի մեջ մտնելը: Այս հարցը, սակայն, պետք է վերլուծել ավելի մանրամասն հետագայում:
34. Ինչ վերաբերում է SIZO-ի վարչակազմին և դատախազությանը դիմողի կողմից ներկայացված դիմումներին` այդ կառույցները §դատարան¦ չեն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով:
35. Հետևաբար, չի եղել արդյունավետ ներպետական միջոց, որը դիմողը պետք է սպառեր 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտմներին վերջ դնելու համար:
(iii) փոխհատուցման միջոցի առկայությունը 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան
36. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը համապատասխանեցվում է, երբ հնարավոր է դիմել փոխհատուցման համար 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերին հակասող պայմաններում ազատազրկման կապակցությամբ, եթե ազատազրկումը հաստատվել է ներպետական մարմնի կամ դատարանի կողմից: 5-րդ հոդվածի 5-րդ կետով երաշխավորված փոխհատուցման իրավունքից արդյունավետ կիրառումը պետք է ապահովվի որոշակիության բավարար աստիճանով (տես, Լոբանովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 16159/03, կետ 54, 2008թ. հոկտեմբերի 16):
37. Դատարանը գտնում է, որ սույն գործում Կառավարությունը սահմանափակում է իր առարկությունը նշելով միայն, որ դիմողի կալանքն եղել է առանց հիմքի, և որ նա կարող էր դիմել վնասի փոխհատուցման համար Քաղաքացիական օրենսգրքի 1176-րդ հոդվածի համաձայն: Դատարանը նշում է, սակայն, որ նշված դրույթը ձևակերպված է բավականին ընդհանուր կերպով՝ այն չի սահմանում իրավական նախադրյալներ փոխհատուցում պահանջելու համար, ոչ էլ նախատեսում է հատուկ մեխանիզմներ կամ ընթացակարգեր: Փոխարենը, 1176-րդ հոդվածը հղում է կատարում է այդ խնդիրները կարգավորող առանձին օրենքին: Պարզվում է, որ դա հատուկ փոխհատուցմանը վերաբերող օրենք է, որը պետք է լինի կիրառելի (տես` վերը կետեր 23 և 24): Կառավարությունը չի հիմնվել այդ օրենքի վրա իր դիտարկումներում: Այն նաև չի նշել թե փաստորեն ներպետական օրենքի որ դրույթն է խախտվել դիմողի կալանքի ընթացքում: Կառավարությունը նաև չի վկայակոչել որևէ համապատասխան ներպետական նախադեպային իրավունք: Հետևաբար, անհասկանալի է, թե ինչ հիմքերով և մեխանիզմներով դիմոը կարող էր ձեռք բերել դատական եզրակացություն առ այն, որ իր կալանքը անօրինական է, և կարող էր վնասի փոխհատուցում պահանջել այդ առումով:
38. Նման հանգամանքներում, Դատարանը բավարարված չէ Կառավարության պնդումներով առ այն, որ առկա միջոցներն եղել են արդյունավետ և պետք է սպառվեին դիմողի կողմից:
(iv) Եզրակացություն
39. Վերոհիշյալ նկատառումների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմողն իր տրամադրության տակ չի ունեցել որևէ արդյունավետ ներպետական միջոց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո իր բողոքի առումով: Դատարանը, հետևաբար, մերժում է Կառավարության առարկությունն այս առումով:
2. Ոչ ընդունելիության դեպքում
40. Դատարանը նշում է, որ այս բողոքը ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի իմաստով 35-րդ հոդվածի 3 (a) կետի համաձայն: Այն անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի:
B. Գործի քննությունը
1. Կողմերի պնդումները
41. Դիմողը պնդել է, որ 2010թ. հուլիսի 15-29-ն իր կալանքը եղել է առանց հիմքի և, այդպիսով, հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին:
42. Այս գանգատի ընդունելիության վերաբերյալ իր դիտարկումներում (տես վերը կետ 26) Կառավարությունը համաձայնել է դիմողի հետ: Այն, սակայն, չի ներկայացնել որևէ դիտողություն գործի բողոքի վերաբերյալ:
2. Դատարանի գնահատականը
43. Դատարանը գտնում է, որ դիմողի կալանքի իր վերլուծությունը պետք է բաժանվի երկու տարբերակիչ ժամանակահատվածների:
(1) 2010թ. հուլիսի 15-27-ը առաջին ատյանի դատարանի կողմից վճռի կայացումից հետո և մինչև դրա ուժի մեջ մտնելը,
(2) հաջորդող երկու օրվա ընթացքում` 2010թ. հուլիսի 27-29-ը, երբ իշխանությունները լրացրել են բոլոր վարչական ձևակերպումները դիմողին ազատ արձակելու համար վճիռը վերջնական դառնալուց հետո:
44. Դատարանը կուսումնասիրի դիմողի կալանքի յուրաքանչյուր վերոհիշյալ ժամանակահատվածի համապատասխանությունը հոդվածի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ:
(a) դիմողի կալանքը 2010թ. հուլիսի 15-27-ը
(i) Դիմողի ազատազրկման հիմքերը
(α) Նախադեպային իրավունքի ընդհանուր սկզբունքները
45. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածը ամրագրում է մարդու հիմնարար իրավունքը, մասնավորապես անհատի պաշտպանությունը իր ազատության իրավունքի նկատմամբ պետության կողմից կամայական միջամտությունից: 5-րդ հոդվածի 1-ին կետի (a)-(f) ենթապարբերություններոմ պարունակվում է թույլատրելի հիմքերի սպառիչ ցանկ, ըստ որի ֆիզիկական անձինք կարող են զրկվել իրենց ազատությունից, և ազատությունից զրկելը կլինի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, եթե այն ընկնում է այդ հիմքերից որևէ մեկի շրջանակներում (տես՝ Օսթինն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 39692/09, 40713/09 և 41008/09, կետ 60, 2012թ. մարտի 15):
46. Դատարանը նշել է, որ 5-րդ հոդվածի 1 (a) կետի իմաստով մեղադրյալը կալանքի տակ է առվում §իրավասու դատարանի կողմից դատապարտվելուց հետո¦ դատաստանի կողմից վճիռը հրապարակելուց հետո, նույնիսկ եթե այն դեռ չի իրագործվել և ենթակա է բողոքարկման: Բացի դրանից, առաջին ատյանի կողմից դատապարտված և բողոքարկման վճռին սպասող անձը չի կարող համարվել իրավախախտում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ 5-րդ հոդվածի 1 (c) կետի համաձայն (տես՝ Սոլմազը ընդդեմ Թուրքիայի, թիվ 27561/02, կետ 25, 2007թ. հունվարի 16):
47. Դատարանն իր նախադեպային իրավունքում հետևողականորեն հայտարարել է, որ Պայմանավորվող պետությունների միջև կարևոր տարբերություն է առկա այն հարցի շուրջ, թե արդյոք առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտված անձի ազատազրկման ժամկետը հաշվարկվում է մինչ բողոքը դեռ ընթացքի մեջ է, թե ոչ: Սակայն, Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կարևոր երաշխիքները կախված չեն նեպետական օրենսդրությունից (տես Բ.-ն ընդդեմ Ավստրիայի, 1990թ. մարտի 28, կետ 39, թիվ 175, և Սոլմազի գործը, կետ 26): Այսպիսով, նույնիսկ եթե անդամ պետության ներպետական օրենսդրությամբ նախատեսվում է, որ վճիռը վերջնական է դառնում միայն բոլոր քննությունների ավարտից հետո, ապա Կոնվենցիայի իմաստով նախնական կալանքն ավարտվում է մեղքի և առաջին ատյանի պատժի հաստատումից հետո (տես Սոլմազի գործը, կետ 26):
48. Օրինակ, Գրաբիչն ընդդեմ Խորվաթիայի գործով դիմողը, ով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեսուն տարվա ազատազրկման բողոքել է իր կալանքի մի քանի ամիսների անօրինականության կապակցությամբ վճիռը կայացնելուց հետո: Նրա ազատազրկումն այդ ժամանակահատվածում դեռևս համարվել է որպես «նախնական կալանք» ներպետական օրենսդրության համաձայն: Դատարանը քննել է վերը նշված բողոքը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 (a) կետի տեսանկյունից և չի գտել կամայականության որևէ դրսևորում (թիվ 5384/11, 30-45 կետեր, 2012թ. հոկտեմբերի 30):
49. Դատարանը նաև իր նախադեպային իրավունքում վճռել է, որ ֆրանսիական (դատապարտում) բառը 5-րդ հոդվածի 1 (a) կետի նպատակներով պետք է հասկացվի որպես մեղքի հաստատում այն բանից հետո, երբ համաձայն օրենքի տեղի է ունեցել իրավախախտում տուգանքի կամ այլ միջոցի կիրառմամբ, ներառյալ ազատությունից զրկելը (տես Գոզարդին ընդդեմ Իտալիայի, 1980թ. նոյեմբերի 6, կետ 100, Series A, թիվ 39, Վան Դրուգինբրոքը ընդդեմ Բելգիայի, 1982թ. հունիսի 24, կետ 35, Series A, կետ 50 և Դել Ռիո Պրադավն ընդդեմ Իսպանիայի [GC], թիվ 42750/09, կետ 123, ՄԻԵԴ 2013թ., թիվ 5384/11, կետեր 30-45, 2012թ. հոկտեմբերի 30):
50. Բացի դրանից, 5-րդ հոդվածի 1-ին կետի (a) ենթակետում նշված §հետո¦ բառը պարզապես չի նշանակում, որ կալանավորումը պետք տեղի ունենա §դատապարտումից¦ հետո: Կարճ ասած, պետք է լինի բավականաչափ պատճառահետևանքային կապ դատապարտման և ազատազրկման միջև (տես Մյուրեյն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 10511/10, կետ 77, 2013թ. դեկտեմբերի 10):
51. Այսպիսով, Դատարանը նախկինում գտել է, որ կանխարգելիչ կալանքի տարբեր ձևերը հանդիսանում են դիմողի կալանք «իրավասու դատարանի կողմից» (տես, օրինակ, Վան Դրուգինբրոքի գործը, կետեր 33-42, Մ.-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 19359/04, կետ 96, ՄԻԵԴ 2009թ. և Ջեյմս, Ույելսը և Լին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 25119/09, 57715/09 և 57877/09, կետեր 197-199, 2012թ. սեպտեմբերի 18): Համապատասխան կալանքն այդպիսի հանգամանքներում չի եղել պատժի մի մաս, այլ ավելի շուտ դարձել որպես §ազատազրկման ձևի այլ միջոց¦, ինչպես նշված է վերը 49-րդ կետում:
(Β) Վերը նշված սկզբունքների կիրառումը սույն գործում
52. Դատարանը նշում է, որ դիմողի կալանքը տեղի է ունեցել քրեական գործի վճռի կայացումից հետո, սակայն դեռ համարվել է «նախնական կալանք» ներպետական օրենսդրությամբ:
53. Ներպետական մակարդակով անկախ դասակարգումից, Դատարանը նշում է, որ դիմողի կալանքի այս ժամկետը այլևս չի ընկնում 5-րդ հոդվածի 1(c) կետի ներքո (տես, մասնավորապես, վերը՝ 46-րդ կետ): Մնում է տեսնել, թե արդյոք այն արդարացված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (a) ենթակետով, քանի որ սկզբունքորեն այս դրույթի որևէ այլ ենթակետ կիրառելի չէ այս իրավիճակում:
54. Դատարանը նշում է, որ 2010թ. հուլիսի 12-ի վճիռը նախատեսում է երկու առանձին միջոցառումներ, որոնք ներառում են դիմողի ազատազրկումը, առաջին հերթին, և երկրորդ, դիմողի կալանքը որպես խափանման միջոց առկախ վճռի ուժի մեջ մտնելուց: Մինչ առաջին միջոցի լրանալուն մնացել էր երեք օր երկրորդ նախատեսված միջոցը պետք է տևեր առնվազն ևս տասներկու օր` հաշվի առնելով բողոքարկման տասնհինգօրյա ժամկետը: Բողոքարկման դեպքում դիմողի կալանքը կլիներ նույնիսկ ավելի երկարատև ու կախված կլիներ վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունից:
55. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ դիմողի կալանքը թեև դա տեղի է ունեցել իրեն դատապարտելուց հետո ամբողջությամբ մարվել է կարող է դիտվել որպես §ազատազրկման այլ միջոց¦, որը տեղի է ունեցել §դատապարտվելուց հետո¦ 5-րդ հոդվածի 1 (a) կետի իմաստով:
56. Ամփոփելով, Դատարանը եզրակացնում է, որ դիմողի կալանքի այս ժամկետը ընկնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (a) ենթակետում սահմանված բացառության շրջանակներում: Մնում է պարզել, թե արդյոք այս դրույթը կիրառվել է:
(ii) 2010թ. հուլիսի 15-27 ընթացքում դիմողի կալանքի օրինականությունը
α) Նախադեպային իրավունքի ընդհանուր սկզբունքները
57. Դատարանը կրկնում է, որ ազատությունից ցանկացած զրկում ըստ 5-րդ հոդվածի 1-ին կետի (a)-ից (f) ենթակետերի պետք է լինի §օրինական¦: Եթե կալանքի §օրինականությունը¦, ինչպես նաև §դրա կիրառելիությունը սահմանված կարգով¦ հարցականի տակ է, հիմնվում է ազգային իրավունքի և համապատասխան ընթացակարգային կանոնների պարտավորության վրա (տես Զերկալոն ընդդեմ Նիդերլանդների, 1998թ. սեպտեմբերի 2, կետ 52, Վճիռներ և որոշումներ 1998թ.-VI և Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 28358/95, կետ 50, ՄԻԵԴ 2000թ.-III):
58. Գնահատելով, թե արդյոք կալանավորումն օրինական է, Դատարանը պետք է նաև պարզի, թե արդյոք ներպետական օրենսդրությունը ինքնին համապատասխանում է Կոնվենցիային, այդ թվում, դրանում արտահայտված կամ ենթադրվող ընդհանուր սկզբունքներին: §Օրենքը¦ ենթադրում է, որ եթե ազգային օրենքով թույլատրվում է ազատությունից զրկել, դա պետք է լինի բավականաչափ մատչելի, ճշգրիտ և կանխատեսելի կամայականության կիրառման բոլոր ռիսկերից խուսափելու համար: Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափորոշիչը պահանջում է, որ բոլոր օրենքները լինեն բավականաչափ հստակ անձին անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվություն տրամադրելու համար կանխատեսելու համար այն հետևանքները, որոնք կարող ե առաջանալ տվյալ գործողությունների հետևանքով: Եթե գործ ունենք ազատազրկմա հետ, անհրաժեշտ է, որ ազգային օրենսդրությունը հստակ սահմանի կալանքի պայմանները (տես վերը՝ Դել Ռիո Պրադայի գործը, կետ 125):
59. Բացի դրանից, ցանկացած կամայական կալանավորում չի կարող լինել համատեղելի 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ, §կամայական¦ եզրույթն այս համատեքստում վերաբերում է ազգային օրենքներին անհամապատասխանատվությանը: Որպես հետևանք, ազատազրկումը, որը օրինական է ներպետական օրենքի համաձայն, կարող է լինել կամայական և դրանով իսկ հակասել Կոնվենցիային (տես Մուրեն ընդդեմ Գերմանիայի [GC], թիվ 11364/03, կետ 77, 2009թ. հուլիսի 9):
60 Դատարանը նախկինում ձևակերպել է գլոբալ սահմանումը, թե իշխանությունների վարքի որ տեսակն է հանդիսանում «կամայականություն» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Սակայն, հիմնական սկզբունքները, որոնք մշակվել են գործից գործ հիմունքով ցույց են տալիս, որ 5-րդ հոդվածի համատեքստում կամայականության հասկացությունը որոշակի չափով կախված է կալանքի տեսակից (տես, Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 13229/03, կետ 68, ՄԻԵԴ 2008, և Պլեսոն ընդդեմ Հունգարիայի, թիվ 41242/08, կետ 57, 2012թ. հոկտեմբերի 2): Դատարանի նախադեպային իրավունքով հաստատված մեկ գլխավոր սկզբունք է այն, որ կալանքը կարող է համարվել §կամայական¦, որտեղ, չնայած ազգային իրավունքին համապատասխանեցման տառին, եղել է անբարեղճության տարր, երբ ներպետական մարմինները պատշաճորեն չեն կիրառել համապատասխան օրենսդրությունը (տես վերը՝ Մուրեի գործը, կետ 78):
61. Բացի դրանից, այն պահանջը, որ կալանքը չի կարող լինել կամայական ենթադրում է կալանքի և կալանքի հիմքերի միջև համաչափության անհրաժեշտություն (տես վերը՝ Ջեյմսի, Ուելսի և Լիի գործը, կետ 195): Համաչափության շրջանակը տատանվում է կախված կալանքի տեսակից: 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կալանքի համատեքստում Դատարանը ընդհանուր առմամբ գոհ է, որ կալանքի կիրառման որոշումը և դրա տևողությունը ազգային իշխանությունների որոշելու հարցերն են, այլ ոչ թե այս դատարանի (տես T.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 24724/94, կետ 103, ՄԻԵԴ 2000թ.-I, և Սաադիի գործը, կետ 71): Միևնույն ժամանակ, գնահատելիս, թե արդյոք դիմողների կանխարգելիչ կալանքի ընթացքում եղել է կամայականություն, որը չի համապատասխանում վճռին, սակայն որը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1 (a) կետին՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բացահայտել կալանքի նպատակը 5-րդ հոդվածի 1 (a) կետի ներքո և քննել համաչափության հարցը (տես վերը՝ Ջեյմսի, Ուելսի և Լիի գործը, կետ 205):
(Β) Վերը նշված սկզբունքների կիրառումը սույն գործում
62. Դատարանը չի տեսնում որևէ ցուցում առ այն, որ Բելայա Ցերկվա դատարանի որոշումը դիմողին կալանքի տակ պահել մինչև վճռի ուժի մեջ մտնելը հակասում է ներպետական օրենսդրությանը: Բացի դրանից, կիրառելի իրավական դրույթները հստակ են և կանխատեսելի: Այսպիսով, Ուկրաինայի Քրեական օրենսգրքով հստակ ամրագրված է, որ վճիռ կայացնող դատարանը պետք է որոշի դատապարտյալի խափանման միջոցը նախքան վճռի ուժի մեջ մտնելը (տես վերը՝ կետ 18): Ներպետական օրենսդրությամբ նաև ամրագրված է, որ համապատասխան խափանման միջոցի տևողությունը կախված չէ ազատազրկման տևողությունից և, հետևաբար, կարող է ավելի երկարատև:
63. Դատարանը դեռ պետք է բավարարվի, որ վիճարկվող կալանավորումը, չնայած համապատասխանությանը ներպետական օրենսդրությանը չի եղել կամայական և դրանով իսկ չի հակասում Կոնվենցիային:
64. Դատարանը չի գտնում, որ Բելայա Ցերկվա դատարանի կողմից եղել է որևէ մտադրություն դիմողի շարունակական կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Դատարանը նկատում է, որ վճիռը պատճառաբանված չէ: Մնում է անբացատրելի, թե ինչ պատճառաբանության վրա է հիմնվել դատարանը դիմողի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս, ինչը ակնհայտորեն գերազանցում է պատժի ազատազրկման տևողությունը:
65. Դատարանը ընդունում է, որ կարող են լինել հատուկ անկախ դատապարտյալի պատժի ազատազրկման տևողությունից կալանքի կիրառումն որպես խափանման միջոց, որի նպատակն է ապահովել, իր մատչելիությունը դատական վարույթի ընթացքում, եթե առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ի վերջո, բողոքարկվել է: Սակայն, ոչ մի նման նկատառում չի հիշատակվել կամ եզրակացվել Բելայա Ցերկվա դատարանի 2010թ. հուլիսի 12-ի վճռից: Ընդհակառակը, դատարանը նշել է, որ դիմողը համագործակցել է հետաքննության հետ և այդ հիմքով որոշվել է կիրառել մեղմ պատժամիջոց (տես վերը՝ կետ 6): Համապատասխանաբար, դիմողի շարունակական կալանքը արդարացված չէ: Դատարանը նշում է, այս կապակցությամբ, որ Կառավարությունը նաև խոստովանել է դա իր դիտարկումներում (տես վերը կետ 26):
66. Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմողի կալանքը 2010թ. հուլիսի 15-ից մինչև 27-ը հանդիսանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 կետի խախտում:
(b) 2010թ. հուլիսի 27-29-ի ընթացքում դիմողի կալանքը
67. Դատարանը նշում է, որ 2010թ. հուլիսի 27-ին վերջնական է դարձել Բելայա Ցերկվա դատարանի 2010թ. հուլիսի 12-ի վճիռը: Համապատասխանաբար, դադարել են գոյություն ունենալ դիմողի կալանքի հիմքերը, ըստ որոնց խափանման միջոցը կիրառվել է մինչև վերոհիշյալ վճռի ուժի մեջ մտելը: Նաև դիմողի ազատազրկման ժամկետը լրացել էր ավելի վաղ:
68. Դատարանը կրկնում է, որ երբեմն կալանավորվածներին ազատ արձակելու հետաձգումը հասկանալի է, և հաճախ անխուսափելի գործնական նկատառումներով, որոշակի ձևականությունների հետ կապված: Սակայն, ազգային իշխանությունները պետք է փորձեն կատարեն նվազագույն պահանջները (տես Քյունն ընդդեմ Ֆրանսիայի, 1995թ. մարտի 22 կետ 42, Series A 311, Գիլիա Մանզոնին ընդդեմ Իտալիայի, 1997թ. հուլիսի 1, կետ 25, վճիռներ և որոշումներ 1997թ.-IV, Կ. Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի, 1997թ. նոյեմբերի 27, կետ 71, Զեկույցներ 1997թ.-VII, Մանչինին ընդդեմ Իտալիայի, թիվ 44955/98, կետ 24, ՄԻԵԴ 2001թ.-IX): Վարչական ձևականությունների հետ կապված ազատ արձակելը չի կարող արդարացնել ձգձգումը ավելի քան մի քանի ժամվա ընթացքում (տես, Նիկոլովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 38884/97, կետ 82, 2003թ. հունվարի 30): Պայմանավորվող պետությունները պետք է կազմակերպեն իրենց իրավական համակարգը այնպիս, որ իրենց իրավապահ մարմինները կարողանան խուսափել անհիմն ազատազրկումից (տես, օրինակ, Շուխարդին ընդդեմ Ռուսաստանի, թիվ 65734/01, կետ 93 , 2007թ. հունիսի 28, Մոկալալն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 19246/10, կետ 44, 2011թ. նոյեմբերի 10):
69. Սույն այն ներպետական իշխանություններից երկու օր է պահանջվել կազմակերպելու համար դիմողի ազատ արձակումը, իր կալանքի հիմքերը գոյություն ունենալ դադարելուց հետո 2010թ. հուլիսի 12-ի վճռի ուժի մեջ մտնելուն պես: Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում ազատության իրավունքը՝ պատասխանող պետությունը պետք է ապահովի տեղեկատվության բոլոր ժամանակակից կապի միջոցները նվազագույնի հասցնելու համար դիմողների ազատ արձակման ձգձգումը, ինչպես պահանջվում է համապատասխան նախադեպային իրավունքով (տես վերը՝ Մոկալալի գործը, կետ 44): Դատարանը չի գտնում, որ Ուկրաինայի իշխանությունները կատարել են այդ պահանջը սույն գործով:
70. Այստեղից հետևում է, որ դիմողի կալանքը այս ընթացքում չի եղել արդարացված Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 կետի իմաստով:
(c) Եզրակացություն
71. Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 կետի խախտում դիմողի կալանքի բողոքարկված ամբողջ ժամանակահատվածի առնչությամբ (2010թ. հուլիսի 15-29):
II. ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
72. Դիմողը նաև պնդել է թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որ նա զրկված է եղել իր քրեական գործի վճիռը բողոքարկելու իրավունքից: Այս դրույթում մասնավորապես, ասվում է.
«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:
2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ, կամ երբ տվյալ անձը դատվել է ամենաբարձր ատյանի կողմից, որը հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, կամ դատապարտված է եղել այդ անձի արդարացման դեմ վճռաբեկ գանգատի քննարկումից հետո:«
A. Ընդունելիությունը
73. Դատարանը նշում է, որ այս բողոքը ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) կետի իմաստով: Այն նաև անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի:
B. Գործի ըստ էության քննությունը
74. Դիմողը պնդել է, որ ինքը պարտավոր էր ընտրել իր քրեական գործի վճիռը բողոքարկելու և նրա ազատության միջև: Այլ կերպ ասած, եթե նա դիմեր բողոքարկման իր ազատ արձակումը զգալիորեն կհետաձգվեր:
75. Կառավարությունը չի մեկնաբանել դիմողի վերոնշյալ փաստարկը: Այն նկատել է, որ, համաձայն ներպետական օրենսդրության, նա իրավունք ուներ բողոքարկել 2010թ. հուլիսի 12-ի վճիռը, սակայն, որ նա գերադասել է դա չանել: Ըստ այդմ, Կառավարությունը գտնում է, որ դիմողի թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները չեն խախտվել:
76. Դատարանը նշում է, որ Պայմանավորվող պետություններին սկզբունքորեն ունեն լայն գնահատման սահման որոշելու համար, թե ինչպես պետք է իրականացվեն Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները (տես, Կրոմաչն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 29731/96, կետ 96, ՄԻԵԴ 2001թ.-II):
77. Ինչպես երևում է դատարանի նախադեպային իրավունքից, այս դրույթը հիմնականում կարգավորում է ինստիտուցիոնալ հարցերը, ինչպիսիք են վերաքննիչ դատարանի հասանելիության կամ վերաքննիչ վարույթի վերանայման հարցըերը (տես, օրինակ, Փեստին և Ֆրոդլը ընդդեմ Ավստրիայի (Dec), թիվ 27618/95 և 27619/95, 2000թ. հունվարի 18):
78. Քանի որ մատչելիության հարցը ենթակա է քննարկման Դատարանը համարում է այն ընդունելի, մասնավորապես, որ որոշ երկրներում բողոքարկել ցանկացող ամբաստանյալը երբեմն պետք է դիմի թույլտվություն ստաալու համար:
79. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիան նախատեսված է երաշխավորելու համար ոչ թե այն իրավունքները, որոնք տեսական կամ թվացյալ են, այլ այն իրավունքները, որոնք գործնական և արդյունավետ են: Սա, մասնավորապես վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին ժողովրդավարական հասարակությունում որպես արդար դատաքննության իրավունք (տես՝ Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9, կետ 24, Series A, կետ 32, և Գարսիա Մանիբարդոն ընդդեմ Իսպանիայի, թիվ 38695/97, կետ 43, ՄԻԵԴ 2000թ.-II). Հաշվի առնելով վերոնշյալ սկզբունքը՝ Դատարանը իր նախադեպային իրավունքում նաև վճռել է, որ խոչընդոտն ըստ էության, կարող հակասել Կոնվենցիային (տես՝ Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1975թ. փետրվարի 21, կետ 26, Series A. կետ 18, և վալենտին Քեմփինյուն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 47848/08, կետ 113, ՄԻԵԴ 2014թ.):
80. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նշում է, որ Ուկրաինայի օրենսդրությամբ նախատեսվում է քրեական դատավարության վճռի դեմ բողոքարկման հստակ ընթացակարգ: Այն պետք է օգնի պարզել, թե արդյոք դիմողը խոչընդոտների է հանդիպել Վերաքննիչ բողոք ներկայացնելու իր իրավունքի առնչությամբ և եթե այո, արդյոք, որ խոչընդոտը կարող է դիտվել որպես թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով ամրագրված իրավունքի էության խախտում:
81. Դատարանը նշում է, որ ներպետական դատարանները անհրաժեշտ են համարել պահել դիմողին կալանքի տակ, որպես խափանման միջոց նախքան առաջին ատյանի դատարանի վճռի ուժի մեջ մտնելը նույնիսկ այդ վճռի լրանալուց հետո: Որևէ բողոքի բացակայության դեպքում դրա տևողության ժամանակահատվածը տևում է տասներկու օր: Եթե դիմողն որոշեր դիմել բողոարկման հմար՝ ապա այն կհետաձգվեր չպարզված ժամանակահատվածով:
82. Հետևաբար, Դատարանը համաձայն է դիմողի պնդման հետ, որ բողոքարկումը կլիներ իր ազատության գնով, առավել ևս, որ իր կալանքի տևողությունը կլիներ անհայտ: Դատարանը, հետևաբար, գտնում է, որ այս հանգամանքը խախտում է թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով ամրագրված իր իրավունքը:
83. Հետևաբար տեղի է ունեցել այս դրույթի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
84. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
85. Դիմողը պահանջել է, 3000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
86. Կառավարությունը վիճարկել է այդ հայցը որպես անհիմն և ավելորդ:
87. Հաշվի առնելով սույն գործի բոլոր հանգամանքները՝ Դատարանը ընդունում է, որ դիմողը կրել է ոչ նյութական վնաս, որը չի կարող փոխհատուցվել միայն խախտում հայտնաբերելով: Կատարելով իր գնահատումն արդարացիության սկզբունքին համապատասխան՝ Դատարանը բավարարում է դիմողի պահանջն ամբողջությամբ:
B. Ծախսեր և ծախքեր
88. Դիմողը նաև պահանջել է 1,330 եվրո որպես դատարանում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Նա խնդրել է դատարանին փոխանցել այդ գումարը իր ներկայացուցչի բանկային հաշվին:
89. Կառավարությունը վիճարկել է վերը նշված հայցը որպես անհիմն:
90. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմողը իրավունք ունի փոխհատուցման ծախսերի և ծախքերի միայն երբ նա ցույց է տալիս, որ դրանք եղել են պարտադիր և ողջամիտ: Սույն գործում, հաշվի առնելով իր տիրապետման ներքո եղած փաստաթղթերը՝ Դատարանը բավարարում է դիմողի հայցը ամբողջությամբ և տրամադրում 1,330 եվրո որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
C. Տուգանային տոկոսներ
148. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ`
1. Վճռում է, որ դիմումն ընդունելի է,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել ախտում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում,
4. Վճռում է,
(a) որ պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պետք է վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի հետևյալ վճարները, որոնք պետք է փախանակվեն բուլղարական լևով այդ օրվա փոխարժեքով`
(I) 3,000 (երեք հազար) եվրո, գումարած ցանկացած հարկ գումարած ցանկացած հարկ, որ կարող է գանձվել, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
(Ii) 1,330 (մեկ հազար երեք հարիւր երեսուն) եվրո գումարած ցանկացած հարկ, որ կարող է գանձվել որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է փոխանցվի իր ներկայացուցչի բանկային հաշվին,
(b), որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, ինչը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակվել է 2015թ. Հունիսի 4-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Միլան ԲլասկոՄարկ Վիլիգեր
ՓոխքարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2016
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy