© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 186
2015թ. հունիս
______________________________________________________________________-
Ռուսլան Յակովենկոն ընդդեմ Ուկրաինայի 5425/11
Վճիռ 4.6.2015 [Բաժին V]
Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդված
Դիմողը չի ներկայացրել իր դատապարտման դեմ վերաքննիչ բողոք, քանի որ ցանկացած բողոքարկում կհետաձգեր իր ազատ արձակումը. խախտում:
Հոդված 5
Հոդված 5-1
Օրինական կալանավորում կամ ձերբակալում
Դատապարտված բանտարկյալի կանխարգելիչ կալանքը նախքան վճռի վերջնական դառնալը, նույնիսկ նրա ազատազրկման ժամկետը լրանալուց հետո. Խախտում:
Փաստեր - 2010թ. hուլիսի 12-ին դիմողը մեղավոր է ճանաչվել ծանր մարմնական վնաս հասցնելու համար և դատապարտվել չորս տարի և յոթ ամսվա ազատազրկման: Դատարանն որոշել է, որ դիմողը պետք է մնա մեկուսարանում (SIZO), որպես խափանման միջոց նախքան վճռի ուժի մեջ մտնելը: 2010թ. հուլիսի 15-ին դիմողի պատժի ժամկետը լրացել է, քանի որ նա արդեն երկար ժամանակահատված գտնվել է կալանքի տակ: Նա խնդրել է SIZO-ի վարչակազմին ազատ արձակել նրան, բայց նրա խնդրանքը մերժվել է: 2010թ. հուլիսի 27-ին լրացել է հուլիսի 12-ի վճիռը բողոքարկելու համար դիմում ներկայացնելու տասնհինգ օրյա ժամկետը, և, բողոքի բացակայության դեպքում վճիռը դարձել է վերջնական: Դիմողն ազատ է արձակվել 2010թ. հուլիսի 29-ին, երբ SIZO-ն ստացել է դատարանի վերջնական վճիռը ի կատար ածելու հրաման:
Իրավունք - Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետ
(a) դիմողի կալանքը 2010թ. հուլիսի 15-ից 27-ը: Դիմողի կալանքն այս ընթացքում տեղի է ունեցել իր քրեական գործի վճիռը կայացնելուց հետո, սակայն ներպետականօրենսդրության համաձայն դեռ համարվել է «նախնական կալանք»: 2010թ. հուլիսի 12-ի վճիռը նախատեսված է երկու առանձին միջոցների համար, որոնք ներառում են դիմողի ազատազրկումը, առաջին հերթին, և, երկրորդ, դիմողի կալանքը որպես խափանման միջոց նախքան վճռի վերջնական դառնալը: Մինչ ազատազրկման լրանալուն մնացել էր երեք օր, երկրորդը միջոցը կտևեր առնվազն ևս տասներկու օր, հաշվի առնելով բողոքարկման տասնհինգ օրյա ժամկետը: Բողոքարկման դեպքում դիմողի կալանքի տևողությունը նույնիսկ ավելի կերկարաձգվեր և կախված կլիներ վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունից: Համապատասխանաբար, դիմողի կալանքն այդ ժամանակահատվածի ընթացքում, թեև դա տեղի է ունեցել ազատազրկման պատժաչափն ամբողջությամբ լրանալուց հետո, կարելի է համարել որպես «ազատազրկման այլ միջոց», որը տեղի է ունեցել «դատապարտվելուց հետո» 5-րդ հոդվածի հոդվածի 1 (a) կետի իմաստով:
Դատարանը չի տեսնում որևէ ցուցում, որ դիմողի կալանքը նախքան 2010թ. հուլիսի 12-ի վճռի ուժի մեջ մտնելը հակասում է ներպետական օրենսդրությանը: Սակայն, վճիռում չի պարունակվում որևէ պատճառաբանություն, թե ինչ հիմքով է դիմողը պահվում կալանքի տակ, որպես խափանման միջոց, որի ժամկետը կարող է հստակ գերազանցել պարտադրված ազատազրկման տևողությունը: Չնայած կարող են լինել հատուկ նկատառումներ, որոնք երաշխավորում են դիմողի ազատազրկումը որպես խափանման միջոց անկախ ազատազրկման տևողությունից, որի նպատակն է ապահովել իր ներկայությունը վերաքննիչ դատական վարույթի ընթացքում, սակայն որևէ նման նկատառում չի նշվել, և չի ենթադրել վճռի բովանդակությունից: Ընդհակառակը, դատարանը նշել է, որ դիմողը համագործակցել է հետաքննության մարմինների հետ և այդ հիմքով որոշել կիրառել մեղմ պատժամիջոց, քան նախատեսված է: Ըստ այդմ, քանի որ պատասխանող Կառավարությունը խոստովանել է, որ դիմողի կալանքը շարունակվել է իր բանտարկության ժամկետը լրանալուց հետո հետևաբար այն եղել է չարդարացված և այդպիսով հանդիսանում է 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
(b) Դիմողի կալանքը 2010թ. հուլիսի 27-ից 29-ը: Ներպետական մարմիններից երկու օր է պահանջվում կազմակերպելու համար դիմողին ազատ արձակելը, 2010թ. հուլիսի 12-ի վճիռը ուժի մեջ մտնելով իր կալանքի հիմքերը գոյություն ունենալ դադարելուց հետո: Ուկրաինայի իշխանությունները դրանով չեն տրամադրել բոլոր ժամանակակից կապի միջոցները դիմողի ազատ արձակումը ձգձգումը նվազագույնի հասցնելու համար: Դիմողի կալանքը այդ ժամանակահատվածում, հետևաբար, չի եղել արդարացված 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդված: Ներպետական դատարաններն անհրաժեշտ են գտել դիմողին կալանքի տակ պահել, որպես խափանման միջոց, նախքան առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճռի ուժի մեջ մտնելը, նույնիսկ պարտադրված ազատազրկման վճռի ժամկետի լրացելուց հետո: Բողոքարկման բացակայության դեպքում այդ ժամանակահատվածը կարող է տևել տասներկու օր: Եթե դիմողը որոշեր բողոք ներկայացնել դա կհետաձգեր վճռի ուժի մեջ մտնելը անորոշ ժամկետով: Հետևաբար, դիմողի բողոքարկման իրավունքի իրականացումը կլիներ իր ազատության գնով, հատկապես, որ իր կալանքի տևողությունը անհայտ է: Այդ հանգամանքը խախտում է իր թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով ամրագրված իրավունքի էությունը:
Եզրակացություն` խախտումը (միաձայն):
Հոդված 41: 3,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy