© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 104
2008թ. հունվար
Ռյակիբ Բիրյուկովն ընդդեմ Ռուսաստանի- 14810/02
Վճիռ - 17.01.2008թ. [Բաժին I]
Հոդված 6
Քաղաքացիական գործի քննություն
Հոդված 6-1
Գործի հրապարակային քննություն
Դիմողը ներկայացրել է քաղաքացիական հայց ընդդեմ հիվանդանոցի` բժշկական անփութության համար: Նրա գործը քննվել է շրջանային դատարանի կողմից` դռնբաց դատական նիստում, որը գործել է որպես առաջին ատյանի դատարան: Նիստը եզրափակելիս դատավորն ընթերցել է վճռի եզրափակիչ մասը, որում նշվել է, որ դատարանը մերժել է դիմողի հայցը Քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի հիման վրա: Պատճառաբանված վճիռն ավելի ուշ տրամադրվել է դիմողին: Դիմողի` վճռի դեմ բողոքը մերժելիս շրջանային դատարանը նույն կերպ դռնբաց դատական նիստում հրապարակել է վճռի եզրափակիչ մասը:
Օրենք.
Դատարանը պետք է որոշեր, թե արդյոք վճիռները հրապարակավ հրապարակելու պահանջը կատարվել է վճռի միայն եզրափակիչ մասը ընթերցելով: Դա, իր հերթին, հանգեցնում է նրան, որ քննվի, թե արդյոք հանրությունը հնարավորություն ունեցել է տեղեկանալու պատճառաբանված վճռին և միջոցներին, որոնք ուղղված են ապահովելու դրա մատչելիությունը հասարակության շահի տեսակետից: Ներպետական օրենքի ներքո միայն կողմերը և դատավարության մյուս մասնակիցները, ինչպես նաև նրանց ներկայացուցիչները կարող էին ստանալ պատճառաբանված վճռի օրինակ կամ կարող էին ծանոթանալ դրանց դատարանի գրասենյակում: Հետևաբար, հիմքերը, որոնց վրա շրջանային դատարանը խարսխել է իր վճիռը, եղել են զերծ այն հղումից, որն արվել է Քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի գործող դրույթներում, եղել են անհասանելի հանրությանը: Հոդված 1064-ը պարզապես սահմանել է ընդհանուր հիմքեր` նախատեսելով պատասխանատվություն վնաս պատճառելու համար, իսկ գործող դրույթը չի պարունակել որևէ ցուցում համապատասխան սկզբունքի համար, որը կիրառվել է, և այդպիսով չի եղել տեղեկատու ոչ մասնագետի համար: Հետևաբար, պատճառները, որ կարող էին հնարավորություն տալ հասկանալու, թե դիմողի հայցն ինչու է մերժվել, հասու չեն եղել հանրությանը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – Խախտման ընդունումը հանգեցրել է ոչ նյութական վնասի համար արդարացի փոխհատուցման:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy