ՄԵԾ ՊԱԼԱՏ
S. և MARPER ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
(Թիվ 30562/04 և 30566/04 դիմումներ)
վճիռ
ստրասբուրգ
4 դեկտեմբերի 2008 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
S. և Marper ընդդեմ Միացյալ Թագավորության գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Jean-Paul Costa, նախագահ,
Christos Rozakis,
Nicolas Bratza,
Peer Lorenzen,
Françoise Tulkens,
Josep Casadevall,
Giovanni Bonello,
Corneliu Bîrsan,
Nina Vajić,
Anatoly Kovler,
Stanislav Pavlovschi,
Egbert Myjer,
Danutė Jočienė,
Ján Šikuta,
Mark Villiger,
Päivi Hirvelä,
Ledi Bianku, դատավորներ,
և Michael O’Boyle, քարտուղարի տեղակալ,
2008թ. փետրվարի 27-ին և նոյեմբերի 12-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2008թ. նոյեմբերի 12-ին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2004թ. օգոստոսի 16-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Միացյալ Թագավորության երկու քաղաքացների՝ պարոն S.-ի (առաջին դիմումատու) և պարոն Michael Marper-ի (երկրորդ դիմումատու) կողմից ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հղված թիվ (57325/00 և 30562/04 և 30566/04) երկու գանգատների հիման վրա: Դատարանի Մեծ Պալատի նախագահը բավարարել է իր անունը չհրապարակելու մասին առաջին դիմումատուի միջնորդությունը (Եվրոպական դատարանի Կանոնակարգի 3 կանոնին համապատասխան):
2. Դիմումատուներին, որոնց տրամադրվել էր իրավաբանական օգնություն, ներկայացնում էր «Messrs Howells» փաստաբանական ընկերության ներկայացուցիչ, Շեֆիլդ քաղաքում գործող փաստաբան պրն P. Mahy-ն: Միացյալ Թագավորության կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Միացյալ Թագավորության կառավարության մարդու իրավունքների հարցերով հանձնակատար պրն J. Grainger-ը, արտաքին և Համագործակցության հարցերով նախարարություն:
3. Դիմումատուները, վկայակոչելով Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածները, գանգատվում էին, որ իշխանությունները շարունակում էին պահպանել իրենց մատնահետքերը, բջիջների նմուշները և ԴՆԹ բնութագրերը, այն բանից հետո, երբ իրենց քրեական գործերով վարույթն ավարտվել էր արդարացման դատավճռի կայացմամբ կամ էլ կարճվել էր:
4. Դիմումատուների գործը ուղարկվել էր Դատարանի Չորրորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52 §1): 2007թ. հունվարի 16-ին Բաժանմունքի Պալատը, ի դեմս դատավորներ Josep Casadevall, նախագահ, Nicolas Bratza, Giovanni Bonello, Kristaq Traja, Stanislav Pavlovschi, Ján Šikuta, Päivi Hirvelä, և Բաժանմունքի քարտուղար Lawrence Early, գործը վարույթ ընդունեց:
5. 2007թ. հուլիսի 10-ին Եվրոպական դատարանի Պալատը գործի վարույթը զիջեց հօգուտ Մեծ Պալատին, ընդ որում կողմերից ոչ մեկը չառարկեց այդ որոշմանը (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի կանոնակարգի կանոն 72):
6. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնին համապատասխան:
7. Ինչպես դիմումատուներն, այնպես էլ Կառավարությունը, գրավոր փաստարկներ ներկայացերին գործի էության վերաբերյալ: Ի լրումն գործի էության վերաբերյալ փաստարկներ ստացվեցին Anna Fairclough-ից (Քաղաքական ազատությունների ազգային խորհուրդ) և «Privacy International» հասարակական կազմակերպության անունից հանդես եկող «Covington and Burling» փաստաբանական ընկերությունից, որոնց Մեծ Պալատի նախագահը գրավոր ընթացակարգին միջամտելու թույլտվություն էր տվել (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Դատարանի կանոնակարգի կանոն 44 § 2): Կողմերը պատասխանեցին Քաղաքական ազատությունների ազգային խորհուրդի հարցերին, իսկ կառավարությունը նաև «Privacy International»-ի փաստարկներին (կանոն 44 § 5):
8. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2008թ. փետրվարի 27-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան`
(ա) Կառավարության անունից`
ՏկնE. Willmott, լիազոր ներկայացուցիչ
ՊրնRabinder Singh QC,
ՊրնJ. Strachan, իրավագետ
ՊրնN. Fussell,
ՏկնP. Mcfarlane,
ՊրնM. Prior,
ՊրնS. Bramble,
ՏկնE. Rees,
ՊրնS. Sen, փաստաբաններ
ՊրնD. Gourley,
ՊրնD. Loveday, դիտորդներ
(բ) Դիմումատուների անունից՝
ՊրնS. Cragg,
ՊրնA. Suterwalla, իրավագետ
ՊրնP. Mahy, փաստաբան
Դատարանը լսեց պրն S. Cragg-ի և փստաբան պրն Rabinder Singh-ի դիրքորոշումները և Դատարանի հարցերին պատասխանները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1989 և 1963 թվականներին և բնակվում են Շեֆիլդ քաղաքում:
10. Առաջին դիմումատուն, պրն S.-ն, ձեռբակալվել էր 2001թ. հունվարի 19-ին տասնմեկ տարեկանում և մեղադրվել էր գողության փորձ կատարելու համար: Նրանից վերցրել էին մատնահետքերը և ԴՆԹ նմուշները[1]: 2001թ. հունիսի 14-ին նա արդարացվել էր:
11. Երկրորդ դիմումատուն, պրն Michael Marper-ը, ձեռբակալվել էր 2001թ. մարտի 13-ին: Նրան մեղադրանք էր ներկայացվել կենակցուհու նկատմամբ բռնի ոտնձգությունների մեջ: Նրանից վերցրել էին մատնահետքերը և ԴՆԹ նմուշները: Մինչ դատավարության սկսվելը նրանք հաշտվել էին և կենակցուհին հետ էր վերցրել իր բողոքը: 2011թ. հունիսի 11-ին Միացյալ Թագավորության Քրեական հետապնդման ծառայությունը երկրորդ դիմումատուի փաստաբանին ծանուցում էր հղել գործի վարույթը կարճելու մասին, և 2001թ. հունիսի 14-ին գործի վարույթը պաշտոնապես կարճվել էր:
12. Երկու դիմումատուներն էլ խնդրել էին որպեսզի ոստիկանությունը ոչնչացնի իրենց մատնահետքերն ու ԴՆԹ նմուշները, սակայն երկու դեպքում էլ ոստիկանությունը հրաժարվել էր դա անել: Դիմումատուները դիմել էին դատարան, որպեսզի վերջինս ստուգի մատնահետքերը և ԴՆԹ նմուշները չոչնչացնելու մասին ոստիկանության որոշման հիմնավորվածությունը: 2002թ. մարտի 22-ին վարչական դատարանը (ի դեմս լորդ-դատավոր Rose-ի և դատավոր Leveson-ի) մերժել էր դիմումը [[2002] EWHC 478 (Admin)]:
13. 2002թ. սեպտեմբերի 12-ին վճռաբեկ դատարանը ձայների երկու կողմ (գլխավոր դատավոր Lord Woolf և դատավոր Waller) մեկ դեմ (դատավոր Sedley) հարաբերակցությամբ ուժի մեջ էր թողել վարչական դատարանի որոշումը [[2003] EWCA Civ 1275]: ԴՆԹ նմուշների պահպանման անհրաժեշտության մասին խոսելիս դատավոր Lord Woolf-ն նշել էր.
« Մատնահետքերը և ԴՆԹ նմուշները ընդամենը սահմանափակ անհատական տեղեկատվություն են պարունակում: Ֆիզիկական նմուշներն իրականում կարող են շատ ավելի մեծ ծավալի անհատական մանրամասն տեղեկատվություն պարունակել: Մեզ մտահոգում է այն, որ կգա մի պահ, երբ գիտությունը հնարավորություն կստեղծի անցկացնելու նմուշների այնքան խորը վերլուծություն, որ արդյունքում հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ անձի կողմիվ կոնկրետ տեսակի հանձագործություններ կատարելու հակվածության մասին, մինչդեռ վերոնշյալ հոդվածը [2001թ. քրեական դատավարության և ոստիկանության մասին օրենքի 82-րդ հոդված] իր ներկա խմբագրությամբ թույլ է տալիս օգտագործելու դրանք այդ նպատակների համար: Կարելի է նաև ասել, որ օրենքում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք թույլ կտան օգտագործել ԴՆԹ նմուշները այդ հոդվածում նշվածից բացի այլ նպատակների համար: Հարկ է նաև նշել, որ նույնիսկ այսօր ԴՆԹ նմուշները պահպանելիս առկա է դրանք օրենքին հակառակ օգտագործելու վտանգը: Ուստի նշված նպատակներին կարելի էր հասնել ավելի փոքր սհամանափակումների հաշվին: : Ինչ’ու չհասնել այդ նպատակներին նմուշների փոխարեն ԴՆԹ բնութագրերը պահպանելու միջոցով:
Կարծում եմ, որ [այդ] հարցերի պատասխանը հետևյալն է: Նախ, ԴՆԹ նմուշների պահպանումը թույլ է տալիս. (ա) ստուգելու ամբողջականությունը և գնահատելու ԴՆԹ տվյալների շտեմարանի հետագա օգտագործման հնարավորությունները, (բ) ևս մեկ անգամ վերլուծելու ԴՆԹ բնութագրերի թարմացման հնարավորությունը նոր մեթոդի հայտնվելու դեպքում, որը թույլ կտա տարբեր մարդկանց ԴՆԹ-ները համադրելիս ավելի ճշգրիտ բացահայտել տարբերությունները, (գ) ևս մեկ անգամ վերլուծելու, հետևաբար միգուցե նաև վերհանելու ԴՆԹ այլ հատկանիշները, և դրա շնորհիվ բարելավելու տվյալների շտեմարանի որոնման արագությունը, զգայունությունը և կրճատելու որոնման ծախսերը, (դ) լրացուցիչ վերլուծություն անցկացնելու այն դեպքում, երբ անձը պնդում է, որ տեղի է ունեցել դատական սխալ, և (և) անցկացնելու լրացուցիչ ուսումնասիրություն տեղեկատվության վերծուծության և մշակման ընթացքում թույլ տված հնարավոր սխալները վերհանելու նպատակով: Անհրաժեշտ է որոշել այդ առավելությունների և Ազատության խորհրդի կողմից մատնանշվող վտանգների համեմատական նշանակալիությունը: Այդ վտանգների վերաբերյալ մեր դիրքորոշումը բոլոր դեպքերում կայանում է նրանում, որ, նախ և առաջ, օրենսդրության ցանկացած փոփոխությունները պետք է ինքնին համապատասխանեն Կոնվենցիայի պահանջներին, երկրորդ հերթին, Կոնվենցիայի պահանջներին պետք է համապատասխանեն իրավակիրառական պրակտիկայի ցանկացած փոփոխությունները և, երրորդ հերթին, չի կարելի ի սկզբանե անօրինական համարել այդ փոփոխությունները: Ոիստի, կարծում եմ, որ մատնանշված վտանգները մեծ չեն և, ըստիս, համեմատելի չեն այն առավելությունների հետ, որոնք խոստանում է հանցագործությունները կանխելու և դրանց կատարողներին պատասխանատվության ենթարկելու նպատակների իրականացումը»:
14. Վճռաբեկ դատարանի դատավոր Sedley-ի կարծիքով ոստիկանության պետը պարտավոր է յուրաքանչյուր դեպքում, երբ իր մոտ ներքին համոզմունք է առաջանում, որ անձը որևէ կասկածից դուրս է, օգտվի իր իրավունքով ոչնչացնելու անձի մասին սովորական պայմաններում պահպանման ենտակա տեղեկատվությունը, անկախ նրանից թե որքան հազվադեպ են նման դեպքերը: Նա նաև նշեց, որ ԴՆԹ նմուշների և բնութագրի մասին տարբերությունը կայանում է նրանում, որ ԴՆԹ նմուշների պահպանման դեպքում հետագայում նրանցից հնարավոր կլինի ավելի շատ տեղեկատվություն վերհանել, քան հնարավոր էր սկզբնական վերծուծության ժամանակ:
15. 2004թ. հուլիսի 22-ին Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի Պալատը չբավարարեց դիմումատուների դիմում-բողոքը: Լորդ դատավոր Sedley-ն, որը դատավորների մեծամասնության անունից կազմել էր որոշումը, հիշեցրեց թե ինչպես էր ընդունվում 1984թ. Ոստիկանության և քրեական գործերով ապացույցների մասին օրենքի (այսուհետև՝ 1984թ. Օրենք) 64-րդ հոդվածի 1Ա կետը: Նա մասնավորապես հիշեցրեց, որ այդ կետը հաստատվել էր խորհրդարանի կողմից այն բանից հետո, երբ հասարակությունը մտահոգություն էր հայտնել նախորդ օրենքի կապակցությամբ, համաձայն որի անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ նրան արդարացնելու դեպքում անձի ԴՆԹ նմուշը պետք է ոչնչացվեր, իսկ նրա մասին հավաքագրված տեղեկատվութան օգտագործումն արգելվում էր: Երկու դեպքերում ԴՆԹ տեսքով համոզիչ ապացույցները, որոնք մեկ դեպքում վկայում էին կասկածյալի մասնակցությանը բռնաբարությունում և մյուս դեպքում մարդասպանությունում, չէին կարող օգտագործվել, քանի որ այն պահին, երբ կասկածյալներից վերցվել էին ԴՆԹ նմուշները, նրանցից մեկն արդարացվել էր, իսկ մյուսի նկատմամբ ընդունվել էր քրեական հետապնդումը կարճելու մասին որոշում այն հանցագործությունների համար, որոնց կատարման կապակցությամբ ստացվել էին այդ նմուշները, և արդյունքում դատարանը զրկվեց երկուսի նկատմամբ էլ մեղադրական դատավճիռ կայացնելու հնարավորությունից:
16. Լորդ դատավոր Sedley-նը նշեց կասկածյալներից վերցված մատնահետքերի և ԴՆԹ նմուշնեի մեծ կարևորությունը: Որպես օրինակ նա վկայակոչեց 1999թ. գործը, որտեղ համազգային տվյալների շտեմարանում կատարված որոնման արդյունքում հանցագործի ԴՆԹ մասին տեղեկությունները համընկան ոմն I-ի ԴՆԹ հետ: I-ից վերցված ԴՆԹ նմուշը ենթակա էր ոչնչացման, սակայն դա չէր արվել: I-ին խոստովանեց բռնաբարություն կատարելու մեջ և դատարանի կողմից դատապարտվեց: Եթե այդ սխալը տեղի չունենար և ԴՆԹ նմուշը ոչնչացվեր, ապա հանցագործի անձը կարող էր այդպես էլ չբացահայտվել:
17. Լորդ դատավոր Sedley-նը նաև վկայակոչեց վիճակագրական տվյալները, որոնցից հետևում էր, որ գրեթե 6000 ԴՆԹ բնութագրեր վերաբերում էին հանցագործության վայրից ստացված ԴՆԹ նմուշներին, որոնք համաձայն նախկին օրենսդրության ենթակա էին ոչնչացման: Խոսքը գնում էր 53 սպանությունների, 33 սպանության փորձերի, 94 բռնաբարությունների, 38 սեռական բնույթ կրող հանցագործությունների, 63 ծանրացուցիչ հանգամանքներում կատարած գողությունների, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 56 դեպքերի մասին: Առկա տվյալների հիման վրա Ներքին գործերի նախարարության կողմից կազմված վիճակագրությունը վկայում էր, որ հանցագործության վայրում վերցված նմուշը 40% հավանականությամբ կհամընկնի տվյալների շտեմարանում պահպանվող ԴՆԹ բնութագրերից որևէ մեկի հետ: Լորդ դատավոր Sedley-ի կարծիքով դա ապացուցում էր, որ մատնահետքերը և ԴՆԹ նմուշները, որոնք նոր օրենքով կարող էին պահպանվել, վերջին երեք տարիների ընթացքում առաջնային դեր էին խաղում ծանր հանցագործությունների հայտնաբերման և դրանք կատարելու համար պատախսխնատվության կանչելու գործում:
18. Լորդ դատավոր Sedley-ը նաև նշեց, որ 1984թ. Օրենքում առանձին կարգավորվում են մատնահետքերի ու ԴՆԹ նմուշների հանման, պահպանման և օգտագործման հետ կապված հարցերը:
19. Կոնվենցիայի դրույթների վերլուծության վերաբերյալ Լորդ դատավոր Sedley-ը ճշտեց, որ մատնահետքերի ու ԴՆԹ նմուշների զուտ պահպանումը պետության կողմից մարդու անձնական կյանքը հարգելու իրավունքում միջամտություն չի հանդիսանում, ավելացնելով որ եթե նույնիսկ նա սխալվում է, ցանկացած հնարավոր միջամտություն իրականում չափազանց աննշան է: Այն հարցը, թե արդյոք պահպանվող նմուշները հետագայում կարող են օգտագործվել անթույլատրելի եղանակով, իր կարծիքով, կապ չունի պահպանվող նմուշները հանցագործությունների հայտնաբերման և դրանց համար պատասխանատվության ենթարկելու նպատակով ներկայումս օգտագործման հետ: Եթե ապագայում գիտության զարգացումը դա կպահանաջի, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ապահովել, որպեսզի ԴՆԹ նմուշների պահպանման և օգտագործման հարցերում դատական վճիռները համապատասխանեն Կոնվենցիայի պահանջներին: Այն կանոնը, համաձայն որի պահպանվող նյութերը կարող են օգտագործվել միայն «հանցագործությունների բացահայտման և կանխման նպատակներով ...», Լորդ դատավոր Sedley-ի կարծիքով այնքան էլ շատ չի ավելացնում այդ նյութերի օգտագործման հնարավորությունները, քանի որ նշված համատեքստը կաշկանդում է նման օգտագործումը:
20. Պետության աննշան միջամտությունն անձնական կյանքին արդարացնելու անհրաժեշտության դեպքում դատավոր Steyn-ը համամիտ է վճռաբեկ դատարանի դատավոր Sedley-ի հետ առ այն, որ ԴՆԹ նմուշների պահպանման նպատակները (հանցագործությունների կանխարգելումը և հանցագործության զոհ չդառնալու բոլոր անձնաց իրավունքի պաշտպանությունը) Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխան «նախատեսված են օրենքով»:
21. Ինչ վերաբերում է պետության ցանկացած միջամտության հիմնավորված լինելու հարցին, դիմումատուները առարկում են, որ մատնահետքերի ու ԴՆԹ նմուշների պահպանումը հիմք է հանդիսանում կասկածանքով վերաբերվելու այն անձանց, ում նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել: Ներքին գործերի նախարարության փաստաբանն ընդունեց, որ պահպանման նպատակը որևէ ձևով չի առնչվում անձի անցյալի հետ, այսինքն այն հանցագործության, որի կապակցությամբ նրա նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել, այլ նպատակ է հետապնդում օժանդակելու հետագայում կատարվող հանցագործությունների բացահայտմանը: Դիմումատուների համար ԴՆԹ նմուշների պահպանումը կարող է բացասական հետևանքներ ունենալ միայն այն դեպքում, եթե այդ նմուշները համընկնեն ապագա հանցագործության վայրում հայտնաբերված ԴՆԹ նմուշների հետ: Լորդ դատավոր Steyn-ը մատնանշեց հինգ գործոնները, որոնք թույլ են տալիս եզրահանգել, որ պետության միջամտությունը խնդրո առարկա հանդիսացող դիմումատուների իրավունքներում համաչափ է հետապնդվող նպատակին. (i) մատնահետքերի ու ԴՆԹ նմուշների պահպանումը իրականացվում է բացարձակապես հանցագործությունների բացահայտման, հետաքննման, և դրանք կատարելու համար պատասխանատվության ենթարկելու համար, (ii) մատնահետքերը ու ԴՆԹ նմուշները որևէ ձևով չեն օգտագործվում, եթե բացակայում են հանցագործության վայրում վերցված մատնահետքերը ու ԴՆԹ նմուշները, որոնց հետ դրանք կարելի է համեմատել, (iii) մատնահետքերը հանրության համար հասանելի չեն, (iv) անձի ինքնությունը հնարավոր չէ պարզել առանց պահպանվող տեղեկատվության հիման վրա հատուկ պատրաստվածության, (v) մատնահետքերի ու ԴՆԹ նմուշների պահպանման շնորհիվ տվյալների շտեմարանի ծավալի մեծացումը հսկայական հնարավորություններ է ընձեռում ծանր հանցագործությունների դեմ պայքարի հարցում:
22. Պատասխանելով այն փաստարկին, որ օրենսդրությունը կարող էր հասնել նույն նպատակին անձնական կյանքին նման լուրջ միջամտություն չնախատեսող այլ միջոցների շնորհիվ, մասնավորապես, նախատեսելով, որ մատնահետքերի ու ԴՆԹ նմուշների պահպանման հարցը պետք է առանձին որոշվի յուրաքանչյուր դեպքի համար, հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին գործի հանգամանքները, Լորդ դատավոր Steyn-ը վկայակոչեց վճռաբեկ դատարանի դատավոր Waller-ի մեկնաբանությունները, ըստ որի «եթե մատնահետքերի ու ԴՆԹ նմուշների պահպանումն արդարացնող հանգամանքները որևէ կերպով առնչվում են այն բանի հետ, թե ինչպես է ոստիկանությունը գնահատում անձի անմեղության աստիճանը, ապա կասկածյալները, որոնց նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել, որոնց ԴՆԹ նմուշները պահպանվում են համազգային տվյալների շտեմարանում, կարող են ոչ անհիմն կերպով պնդել, որ դա վկայում է հասարակության կողմից իրենց նկատմամբ նախապաշարմունքի կամ խտրականության դրսևորման վերաբերյալ, և հայտարարել, որ նրանց նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել և նրանք իրավունք ունեն համարվել անմեղ, այնինչ նրանց հետ վերաբերվում են որպես հանցագործների: Իրականում, եթե ուղղակի ասվի, որ օրինական հիմքերով վերցված ԴՆԹ նմուշների պահպանումը նորմալ երևույթ է, իսկ ոստիկանության մոտ առավել համապարփակ տվյալների շտեմարանի առկայությունը համապատասխանում է հանցագործության դեմ պայքարի հասարակության շահերին, ապա դա բոլորովին չի վկայում սոցիալական որևէ նախապաշարմունքների առկայության մասին»:
23. Լորդ դատավոր Steyn-ը չհամաձայնվեց այն տեսակետի հետ, որ ԴՆԹ նմուշների փոխարեն դրանց բնութագրերը նկատի ունենալիս դիրքորոշումը կարող է տարբեր լինել:
24. Այնուհետև Լորդերի Պալատը մերժեց դիմումատուների գանգատն առ այն, որ նրանց մատնահետքերի և ԴՆԹ նմուշների պահպանումը հանդիսանում է խտրականականության դրսևորում և հակասում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածին, եթե նրանց իրավիճակը համեմատվի այն անձանց իրավիճակի հետ, որոնցից ոստիկանությունը քրեական գործով քննություն անցկացնելիս մատնահետքերի և ԴՆԹ նմուշներ չի վերցրել: Լորդ դատավոր Steyn-ը հայտարարեց՝ եթե նույնիսկ ենթադրվի, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը տարածվում է մատնահետքերի և ԴՆԹ նմուշների պահպանման վրա և հետևաբար Կոնվենցիայի 14-րդ հոդվածը կիրառելի է սույն դեպքի նկատմամբ, ապա վերաբերմունքի տարբերակումը, որի մասին պնդում են դիմումատուները, չի բխում Կոնվենցիայի 14-րդ հոդվածի նպատակների համար իրենց «կարգավիճակից», այլ ուղղակի արտահայտում է անձնական որևէ հատկանիշների հետ չառնչվող այն պատմական փաստը, որ իշխանությունների տրամադրության տակ արդեն իսկ գտնվում են օրինական հիմքերով համապատասխան անձանցից հանված մատնահետքեր և ԴՆԹ նմուշներ: Դատավորի տեսակետի համաձայն, բոլոր դեպքերում չի կարելի ասել, որ դիմումատուները և կասկածյալները, որոնց մատնահետքերը և ԴՆԹ նմուշները միգուցե համեմատվեն դիմումատուների մատնահետքերի և ԴՆԹ նմուշների հետ, գտնվում են նույն իրավիճակում: Եթե նույնիսկ նա սխալվում է և անհրաժեշտ է դիտարկել վերաբերմունքի տարբերակման ցանկացած դեպքրի հիմնավորվածության աստիճանը, ապա նման արդարացի հիմնավորում, դատավոր Steyn-ի կարծիքով գոյություն ունի, քանի որ, նախ և առաջ, ակնհայտ է, որ առկա է իրավաչափ նպատակի տարրը, քանի որ մատնահետքերի և ԴՆԹ նմուշների տվյալների շտեմարանի ընդլայնումը համապատասխանում է հասարակության շահերին, թույլ տալով բացահայտելու ծանր հանցագործություններ, պատասխանատվության ենթարկելու դրանց իրականացնողներին և կասեցնելու անմեղներին պատժելը, երկրորդ, ապահովվում է համաչափության պահանջը, քանի որ 1984թ. Օրենքի 64-րդ հոդվածի 1Ա կետը օբյեկտիվորեն հանդիսանում է օրենսդրի կողմից սահմանված ցանր հանցագործությունների դեմ պայքարելու նպատակին հասնելու կշռադատված և համարժեք միջոց:
25. Բարոնուհի Hale of Richmond-ը չհամաձայնվեց դատավորների մեծամասնության դիրքորոշման հետ, արտահայտելով այն տեսակետը, որ մատնահետքերի և ԴՆԹ նմուշների պահպանումը պետության կողմից հանդիսանում է միջամտություն մարդու անձնական կյանքը հարգելու իրավունքում և ուստի պահանջում է հիմնավորում Կոնվենցիայի տեսանկյունից: Նրա կարծիքով, դա անհատական տեղեկատվության գաղտնիության կողմերից մեկն է, իսկ ի՞նչը կարող է մարդու համար ավելի անձնական բնույթ կրել, քան նրա գենետիկական պատկերը: Այնուհետև նա նշեց, որ մատնահետքերի և ԴՆԹ մասին տվյալների միջև տարբերությունն էլ ավելի ակնհայտ է դառնում, երբ խոսքը գնում է դրանց պահպանման արդարացման մասին, քանզի մատնահետքերի ու ԴՆԹ նմուշների պահպանումն արդարացնող հանգամանքները կարող են զգալիորեն տարբերվել միմյանցից: Նա համաձայնվեց դատավորների մեծամասնության դիրքորոշման հետ, առ այն որ նման հանգամանքների առկայությունը երկու դիմումատուների դեպքերում էլ կարելի է հեշտությամբ ի հայտ բերել:
II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ԿԻՐԱՌՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Անգլիա և Ուելս
1. 1984թ. Ոստիկանության և քրեական գործերով ապացույցների մասին օրենքը
26. 1984թ. Ոստիկանության և քրեական գործերով ապացույցների մասին օրենքի համաձայն (այսուհետև՝ 1984թ. Օրենք) ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեն վերցնելու մատնահետքեր (հիմնականում 61-րդ հոդված) և ԴՆԹ նմուշներ (հիմնականում 63-րդ հոդված): Օրենքի 61-րդ հոդվածի համաձայն մատնահետքերը կարող են վերցվել առանց անձի համաձայնության միայն ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնից ոչ ցածր կոչում ունեցող ոստիկանության աշխատակցի հրահանգով, կամ եթե անձին իրավախախտման համար մեղադարքնք է ներկայացվում, որի արդյունքում նա հաշվառման է կանգնում ոստիկանության բաժանմունքում կամ եթե անձին հաղորդում են, որ իր կողմից կատարված իրավազանցության վերաբերյալ ներկայացվելու է պաշտոնական զեկույց: Մինչ մատնահետքեր վերցնելը անձին պարտավոր են ծանուցել, որ մատնահետքերը կարող են օգտագործվել նրա նկատմամբ որոնում հայտարարելու դեպքում, ընդ որում ծանուցման փաստի վերաբերյալ անհապաղ արձանագրություն է կազմվում: Արձանագրությունում նաև նշվում են մատնահետքեր վերցնելու հիմքեռրը: Նույն կանոնները կիրառվում են ԴՆԹ նմուշներ վերցնելու դեպքում (հոդված 63):
27. Ինչ վերաբերում է մատնահետքերի և ԴՆԹ նմուշների պահպանմանը (և հմապատասխան արձանագրությունների վարմանը), 1984թ. Օրենքի 64-րդ հոդվածի 1Ա կետի փոխարեն ներկայումս գործում է 2001թ. Քրեական դատավարության և ոստիկանության մասին օրենքի 82-րդ հոդվածը, որով նախատեսվում է
«Այն դեպքում, երբ. (ա) անձի մատնահետքերը կամ ԴՆԹ նմուշները վերցվում են քրեական գործի քննության առնչությամբ և (բ) սույն հոդվածի 3-րդ ենթակետով դրանց ոչնչացումը պարտադիր չէ, մատնահետքերը կամ ԴՆԹ նմուշները կարող են պահպանվել վերցնելու նպատակին ծառայելուց հետո, սակայն չեն կարող օգտագործվել որևէ մեկի կողմից բացառությամբ հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հանցագործությունների հետաքննության կամ քրեական հետապնդման նպատակների համար...
(3) Եթե. (ա) անձի մատնահետքերը կամ ԴՆԹ նմուշները վերցվում են քրեական գործի քննության առնչությամբ և (բ) նշված անձը այդ գործով կասկածյալ չի հանդիսանում, մատնահետքերը և ԴՆԹ նմուշները ոչնչացվում են անմիջապես դրանց իրենց վերցնելու նպատակների համար օգտագործելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի ստորև ներկայացված կետերում դեպքերի:
(3ԱԱ) Մատնահետքերի և ԴՆԹ նմուշների ոչնչացում սույն հոդվածի 3 կետին համապատասխան չի պահանջվում, եթե (ա) դրանք վերցվել են քրեական հետաքննության անցկացման նպատակով, որի արդյունքում դատարանն անձի նկատմամբ մեղադրական վճիռ է կայացրել, և (բ) ԴՆԹ նմուշը կամ, կախված հանգամանքներից, մատնահետքերը այդ հետաքննությունն անցկացնելու նպատակով վերցվել են նաև դատապարտված անձից»:
28. 64-րդ հոդվածի ավելի վաղ խմբագրությամբ նածատեսված էր, որ եթե քրեական հետաքննության շրջանակում անձից մատնահետքեր կամ ԴՆԹ նմուշներ են վերցվում, իսկ հետագայում այդ անձի նկատմամբ արդարացման վճիռ է կայացվում, ապա մատնահետքերը և ԴՆԹ նմուշները, որոշ բացառությամբ, ոչնչացվում են «գործի վարույթն ավարտելուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում»:
29. Օրենքը չի կարգավորում 64-րդ հոդվածի 1Ա կետին համապատասխան պահպանվող նյութերի հետագա օգտագործման գործընթացը, բացառությամբ նույն այդ հոդվածում նշված դրանց օգտագործման հետ կապված մի քանի սահմանափակումների: Միացյալ Թագավորության Գլխավոր դատախազի կողմից ներկայացրած գործում (Վճռաբեկ դատարանին հղած գանգատների գծով կայացրած վճիռների ժողովածու, 2001թ., հատոր 2, էջ 91) Լորդերի Պալատը պետք է քննության առներ այն հարցը, թե արդյոք թույլատրելի է գործում որպես ապացույց օգտագործել ԴՆԹ նմուշը, որը 1984թ. Օրենքի այդ ժամանակ գործող խմբագրության համաձայն ենթակա էր ոչնչացման: Լորդերի Պալատը եկավ այն եզրահանգման, որ անօրինական կերպով ստացված նմուշի օգտագործումն արգելելը «ինչպիսի հետաքննչական նպատակներին էլ որ այն չծառայի» չի ենթադրում գործից այդ արգելքի խախտման արդյունքում ստացված ապացույցների պարտադիր բացառումը և գործն ըստ էության քննող դատավորի հայեցողությանն է թողնում նման ապացույցների թույլատրելիության հարցը:
2. 1998 Տվյալների պաշտպանության մասին օրենքը
30. Տվյալների պաշտպանության մասին օրենքն ընդունվել էր 1998թ. հուլիսի 16-ին Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության Խորհրդի 1995թ. հոկտեմեբրի 24-ի թիվ 95/46/EC Հրահանգի գործադրման համար (տես սույն վճռի 50-րդ կետը): Տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն «անհատական տվյալներ» նշանակում է կենդանի մարդու մասին տվյալներ, որի անձը կարող է հաստատվել. (ա) այդ տվյալների հիման վրա, (b) այդ տվյալների և տվյալների այլ տեղեկատվության հիման վրա, որոնք առկա են տվյալների մշակումն իրականացնող անձի մոտ կամ մեծ հավանականությամբ կարող են տրամադրվել նրան, այդ թվում՝ անձի մասին ցանկացած կարծիքը և այդ անձի տվյալների մշակումն իրականացնող անձի կամ որևէ այլ անձի մտադրությունների մասին ցանկացած տեղեկությունը (հոդված 1): «Անհատական գաղտնի տվյալներ» նշանակում է անհատական տվյալներ, որոնք, մասնավորապես, ներառում են անձի ռասայական կամ էթնիկական պատկանելության, նրա կողմից կատարված (կամ ենթադրյալ) որևէ հանցագործության կամ նրա կողմից կատարված (կամ ենթադրյալ) հանցագործության փաստով հարուցած վարույթի, վարույթի ավարտի կամ այդ հանցագործությունը կատարելու համար դատարանի կողմից սահմանված պատժի վերաբերյալ (հոդված 2):
31. Տվյալների պաշտպանության մասին օրենքով նախատեսվում է, որ անհատական տեղեկատվությունը իրականացվում է օրենքի Հավելված 1-ում նշված տվյալների պաշտպանության ութ սկզբունքների հիման վրա: Համաձայն առաջին սկզբունքի, անհատական տեղեկատվությունը մշակվում է անկողմնակալ և օրենքին համապատասխանող ձևով: Այն ենթակա է մշակման միայն այն դեպքում, երբ (ա) առկա է օրենքի Հավելված 2-ում նշված հիմքերից առնվազն մեկը, և (բ) անձնական բնույթ կրող գաղտնի տեղեկատվության դեպքում, երբ առկա է օրենքի Հավելված 3-ում նշված հիմքերից առնվազն մեկը: Հավելված 2-ը պարունակում է հիմքերի մանրամասն ցուցակ, մասնավորապես, պայման, ըստ որի անձնական բնույթի ցանկացած տվյալների մշակումը պետք է անհրաժեշտ լինի արդարադատության կամ որևէ անձի կողմից հօգուտ հասարակության շահերին իրականացվող հանրային բնույթի ցանկացած գործառույթի գործադրման համար (5-րդ կետի «ա» և «դ» ենթակետեր): Հավելված 3-ը ներառում է հիմքերի ավելի մանրամասն ցուցակ, մասնավորապես պայման, ըստ որի անհատական գաղտնի տվյալների մշակումը պահանջվում է որևէ դատաքննության անցկացման համար կամ դրա կապակցությամբ (6-րդ կետի «ա» ենթակետ), կամ արդարադատության գործադրման համար (7-րդ կետի «ա» ենթակետ) և իրականացվում է տեղեկատվության սուբյեկտների համապատասխան իրավունքների և ազատությունների երաշխիքների պահպանմամբ (4-րդ կետի «բ» ենթակետ). Օրենքի 29-րդ հոդվածով մասնավորապես նախատեսվում է, որ առաջին սկզբունքը չի կիրառվում անհատական այն տվյալների նկատմամբ, որոնց մշակումն իրականացվում է հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Հավելվածներ 2-ում և 3-ում սահմանված պահանջների պահպանման համար: Հինգերորդ սկզբունքի համաձայն մեկ կամ մի քանի նպատակների համար մշակվող անհատական տվյալները չեն կարող պահպանվել ավելի երկար, քան պահանջվում է այդ նպատալներին հասնելու համար:
32. Տեղեկատվության հարցերով հանձնակատարը (այդ պաշտոնը հիմնվել է նոր խմբագրությամբ 1998թ. Օրենքին պատասխան) լիազորված է հսկելու տվյալների մշակումն իրականացնող անձանց կողմից իրենց պարտականությունների կատարումը: Հանձնակատարն իրավասու է այդ նպատակով կարգադրություններ տալ (հոդված 40): Համաձայն 1998թ. Օրենքի տեղեկատվության հարցերով հանձնակատարի կարգադրությունների չկատարումը, ինչպես նաև առանց տվյալների մշակումն իրականացնող անձի համաձայնության անհատական տեղեկատվության կամ դրանում պարունակվող տվյալների ստացումը կամ հրապարակումը, որակավորվում է որպես հանցագործություն (օրենքի 47-րդ և 55-րդ հոդված համապատասխանաբար): 13-րդ հոդվածը նախատեսում է 1998թ. Օրենքի խախտման պատճառով հասցված վնասի փոխհատուցման պահանջով Միացյալ Թագավորության դատարաններ դիմելու իրավունք:
3. համազգային ոստիկանական տվյալների շտեմարանում անվանական տվյալների պահպանման 2006թ. ուղեցույցը
33. Անգլիայի և Ուելսի ոստիկանության ավագ ծառայողների ասոցիացիայի կողմից կազմված Համազգային ոստիկանական տվյալների շտեմարանում անվանական տվյալների պահպանման 2006թ. ուղեցույցը պարունակում է մատնահետքերի և ԴՆՏ-ի նմուշների պահպանմանը վերաբերող մի շարք հրահանգներ: Հրահանգներով չի նախատեսվում համազգային ոստիկանական տվյալների շտեմարանից տվյալների հեռացում, փոխարենը սահմանափակում է դրանցից օգտվելու հնարավարությունը: Ճանաչվում է, որ Ուղեցույցում պարունակվող հրահանգները կարող են ազդեցություն թողնել ոչ ոստիկանական հաստատությունների գործունեության վրա, որոնք ներկայումս ոստիկանության հետ մեկտեղ կարող են օգտվել համազգային ոստիկանական տվյալների շտեմարանի տվյալներից:
34. Ուղեցույցը համակարգ մուտք գործելու հնարավորության զանազան աստիճանների միջոցով սահմանում է համազգային ոստիկանական տվյալների շտեմարանից օգտվելու տարբեր մակարդակներ: Համակարգը ավտոմատ եղանակով սահմանափակում է դատարանի կողմից անմեղ ճանաչված անձանց տվյալներից օգտվելու հնարավորությունը, այն նախատեսելով միայն ոստիկանության ծառայողների համար: Սահմանափակվում է նաև դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց տվյալներից օգտվելու հնարավորությունը, սակայն, այս դեպքում, 5-ից 35 տարվա վաղեմության ժամկետը սպառվելուց հետո, ընդ որում այդ ժամկետը կախված է կատարված հանցագործության ծանրության աստիճանից, կասկածյալի տարիքից և դատարանի կողմից սահմանված պատժի չափից: Որոշ դեպքերում դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց տվյալներից օգտվելու հնարավորությունը ընդհանրապես ենթակա չէ որևէ սահմանափակման:
35. Ոստիկանության ավագ աշխատակիցները հսկողություն են սահմանում համազգային ոստիկանական տվյալների շտեմարանում մուտքագրված բոլոր տվյալների մշակման նկատմամբ: Բացառիկ հանգամանքներում նրանք իրավասու են կարգադրելու հեռացնել տվյալների շտեմարանից իրենց տրամադրության տակ գտնվող տվյալները մեղադրական վճիռների, հասարակական կարգի խախտման, արդարացնող դատավճիռների կամ նախկին ձեռբակալումների մասին: Հավելված 2-ում սահմանված է բացառիկ հանգամանքներում ոստիկանության ավագ աշխատակիցներին այդ իրավասությունից օգտվելու օժանդակելուն համար նախատեսված հատուկ կարգը: Ենթադրվում է, որ բացառության դեպքերը որպես կանոն հազվադեպ են առաջանում՝ դրանք վերաբերում են այն իրավիճակներին, երբ սկզբնական կալանքը կամ ԴՆԹ նմուշների վերցնելը անօրինական են եղել կամ, երբ միանշանակորեն հաստատվել է, որ որևէ հանցագործություն տեղի չի ունեցել: Մինչ որոշելը թե արդյոք այս կամ այն դեպքը բացառիկ բնույթ է կրում, ոստիկանության ավագ աշխատակիցներին առաջարկվում է խորհրդատվություն ստանալու համար դիմել ԴՆԹ նմուշների և մատնահետքերի պահպանման ծրագրի իրականացման համար պատասխանատու աշխատակիցներին:
Բ. Շոտլանդիա
36. Համաձայն վերջին խմբագրությամբ Շոտլանդիայի 1995թ. Քրեական դատավարության մասին օրենքի, ԴՆԹ նմուշները և դրանց հիման վրա կազմված ԴՆԹ բնութագրերը ենթակա են ոչնչացման, եթե անձը դատարանի կողմից մեղավոր չի ճանաչվել հանցագործության կատարման մեջ կամ եթե նրանից անվերապահորեն հանվել են բոլոր մեղադրանքները: Օրենքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն ԴՆԹ նմուշները և դրանց համապատսխան ԴՆԹ -ի բնութագրերը կարող են պահպանվել մինչև երեք տարի ժամկետով, եթե կալանավորվածը կասկածվում է սեռական բնույթ կրող որոշ հանցագործությունների կամ բռնությամբ կատարված հանցագործությունների մեջ, նույնիսկ եթե նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ չի կայացվել (2006թ. Օրենքի 83-րդ հոդվածով ուժի մեջ մտած 1995թ. Օրենքի 18Ա հոդված): Այդ ժամկետի ավարտից հետո ԴՆԹ նմուշներն ու համապատասխան տեղեկատվությունը ենթակա է ոչնչացման, բացառությամբ այն դեպքի, երբ ոստիկանապետը չի դիմի շերիֆին այդ ժամկետը ևս երկու տարի երկարաձգելու միջնորդությամբ:
Գ. Հյուսիսային Իռլանդիա
37. 2001 թվականին փոփոխություններ կատարվեցին 1989թ. Ոստիկանության և քրեական գործերով ապացույցների մասին կարգադրությունում, այն համապատասխանեցնելով Անգլիայի և Ուելսի Ոստիկանության և քրեական գործերով ապացույցների մասին կարգադրության հետ: Ներկայումս մատնահետքերի և ԴՆՏ-ի մասին տվյալների պահպանումը կարգավորող օրենսդրական նորմերը չեն տարբերվում Անգլիայի և Ուելսի նորմերից (տես սույն վճռի 27-րդ կետը):
Դ. Նաֆիլդի Բիոէթիկայի խորհրդի զեկույցը[2]
38. Նաֆիլդի Բիոէթիկայի խորհրդի կողմից վերջերս հրապարակված զեկույցի համաձայն, մատնահետքերի, ԴՆԹ բնութագրերի և կենսաբանական նմուշների պահպանումը սովորաբար ավելի շատ վեճեր է առաջացնում քան նման կենսաբանական տեղեկատվության հավաքագրումը, իսկ կենսաբանական նմուշների պահպանումը ավելի լուրջ բարոյական խնդիրներ է բարձրացնում քան ԴՆՏ-ի թվայնացված բնութագրերի և մատնահետքերի, հաշվի առնելով դրանից վերհանվող տեղեկատվության ծավալի տարբերությունը: Զեկույցի հեղինակները, մասնավորապես, վկայակոչում են բավարար փորձապաշտական տվյալների բացակայությունը, որոնք թույլ կտային արդարացնելու ոստիկանությունում հաշվառման վերցնելու հանգեցնող որևէ իրավախախտում կատարելու մեջ կասկացով կալանավորված բոլոր անձնացից մատնահետքերի ԴՆԹ նմուշների և բնութագրերի անժամկետ պահպանման ներկա գործելակերպը, անկախ նրանից թե հետագայում այդ անձինք արդարացվել կամ դատապարտվել են այդ իրավախախտումը կատարելու համար: Զեկույցի հեղինակները հատկապես մտահոգված էին անչափահասների մասին կենսաբանական տեղեկատվության պահպանման կապակցությամբ, որը հակասում է 1989թ. Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային:
39. Միաժամանակ զեկույցում մտահոգություն է հայտնվում անձի բարեկամական կապերի կամ էթնիկական պատկանելիության ճշտման նպատակով ԹՆԴ-ի մասին տեղեկատվության օգտագործման, ինչպես նաև դրանից զատ այլ նպատակներով կատարվող հետազոտությոյւնների թվի աճի կապակցությամբ: Բարեկամական կապերի հայտնաբերում նշանակում է հանցագործության վայրում վերցված ԴՆԹ բնութագրի համադրումը համազգային տվյալների շտեմարանում պահպանվող ԴՆԹ բնութագրի հետ և դրանց դասակարգումն ըստ բարեկամության «մերձավորության» սկզբունքի: Դա թույլ է տալիս պարզել իրավախախտում թույլ տված անձի գենետիկական բարեկամներին: Հետևաբար բարեկամական կապերի որոնումը կարող է հանգեցնել նախկինում անհայտ կամ թակցվող գենետիկական կապերի հայտնաբերմանը: Զեկույցի հեղինակների համոզմամբ բարեկամների որոնման նպատակով ԹՆԴ-ի տվյալների բազայի օգտագործումը չափազանց զգայուն խնդիր է:
40. Ալլելների[3] համապատասխան զուգակցումը ԹՆԴ-ի բնութագրում կարող է օգտագործվել դոնորի էթնիկական ծագումը առավել հավանականությամբ որոշելու համար: ԹՆԴ-ի բնութագրերի հիման վրա կարելի է ենթադրել անձի ազգությունը, քանի որ մարդու «էթնիկական պատկերը» պարբերաբար արձանագրվում է տվյալների շտեմարանում՝ կենսաբանական նմուշները վերցնելիս ոստիկանության աշխատակիցները կանոնավոր կերպով դասում են կասկածյալներին «էթնիկական պատկերի» հիման վրա կազված դասակարգման յոթ խմբերից որևէ մեկին: Շնորհիվ դրան տվյալների շտեմարանի օգնությամբ ազգային պատկանելությունը որոշել թույլ տվող հետազոտումները հնարավորություն են ընձեռում ստանալու այնպիսի տեղեկատվություն, որը ոստիկանությունը կարող է օգտագործել հետաքննության ժամանակ, օրինակ՝ կասկածյալների շրջանակի նեղացման և հետաքննության առաջնահերթ ուղությունների որոշման համար: Ինչպես նշվում է զեկույցում, ոստիկանության աշխատանքի սոցիալական գործոնները և աշխատանքի մեթոդները հանգեցնում են նրան, որ ոստիկանությունը կանգնեցնում, խուզարկում և կալանավորում է անհամաչափ շատ թվով սևամորթների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համապատասխանաբար հաշվառելով նրանց ԴՆԹ բնութագրերը: Այդ պատճառով զեկույցի հեղինակները մտահոգություն են արտահայտում առ այն, որ կենսաբանական նմուշների հիման վրա մարդու ազգային պատկանելության որոնումը կարող է հանգեցնել հանցագործություններ կատարելու հակվածության հարցում ռասիստական հայացքների արմատավորման:
III. ԿԻՐԱՌԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Եվրոպական խորհրդի փաստաթղթերը
41. Եվրոպայի խորհրդի 1981թ. «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան, որը ՄԻացյալ Թագավորությունում ուժի մեջ մտավ 1987թ. դեկտեմբերի 1-ին, «անձնական տվյալներ» եզրը սահմանում է որպես նույնականացված կամ նույնականացվելի անհատի («տվյալների սուբյեկտի») վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: Կոնվենցիայիով, մասնավորապես, նախատեսվում է.
«Հոդված 5. Տվյալների որակը
Ավտոմատացված մշակմանը ենթակա անձնական տվյալները. ...
բ. պահպանվում են հատուկ և օրինական նպատակներով և չեն օգտագործում այդ նպատակներից բացի որևէ այլ ձևով,
գ. համարժեք, համապատասխանող և ոչ չափազանցված են պահպանման նպատակին,
...
ե. պահպանվում են տվյալների սուբյեկտի նույնականացնելը թույլ տվող ձևով՝ տվյալների պահպանման նպատակի համար պահանջվող ժամկետից ոչ ավելի երկար ժամանակ:
Հոդված 6. Տվյալների հատուկ դասեր
Ռասայական պատկանելության, քաղաքական հայացքների կամ կրոնական և այլ համոզմունքների, ինչպես նաև առոջական վիճակի և սեռական կյանքի մասին անհատական տվյալները չեն կարող ենթարկվել ավտոմատացված մշակման, եթե ներպետական օրենսդրությունը համապատասխան երաշխիքներ չի սահմանում: (...)
Հոդված 7. Տվյալների պաշտպանություն
Ավտոմատացված տվյալների շտեմարանում պահպանվող տվյալների պաշտպանության համար ձեռնարկվում են պատշաճ անվտանգության միջոցառումներ, որոնց նպատակն է պաշտպանել դրանք չնախատեսված կամ չարտոնված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նաև կանխել տվյալների նկատմամբ չարտոնված մուտքը, դրանց փոփոխման կամ տարածման հնարավորությունը»:
42. Անհատական տեղեկատվության և ոստիկանության գործունեության հետ կապված հարցերը կարգավորող թիվ R(87)15 հանձնարարությունը (ընդունվել է 1987թ. սեպտեմբերի 17-ին) մասնավորապես նախատեսում է.
«Սկզբունք 2. Տեղեկատվության ձեռք բերում
2.1 Ոստիկանության գործունեության նպատակների համար ձեռք բերվող տեղեկատվությունը չի կարող գերազանցել իրական վնասը կանխելու կամ համապատասխան հանցագործության կասեցնելու համար անհրաժեշտ ծավալը: Այդ սկզբունքից որևէ բացառումը կարգավորվում է ներպետական օրենսդրության հատուկ դրույթներով: ...
Սկզբունք 3. Տվյալների պահպանում
3.1. Ոստիկանության գործունեության նպատակների համար պահպանվող անհատական տեղեկատվության հնարավորին չափով սահմանափակվում է ճշգրիտ տվյալներով և այնպիսի տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է ոստիկանության մարմինների կողմից ներպետական օրենսդրության ներքո իրենց օրինական նպատակների և միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը թույլ տալու համար....
Սկզբունք 7. Պահպանման տևողություն և տվյալների թարմացում
7.1. Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի պահպանման նպատակների սպառման դեպքում ոստիկանության գործունեության նպատակների համար պահպանվող անհատական տեղեկատվությունը հեռացվի:
Այդ նպատակի համար, մասնավորապես, հաշվի են առնվում հետևյալ չափանիշները. համապատասխան գործի քննության արդյունքներից ելնելով տեղեկատվության պահպանման անհրաժեշտությունը, դատական որոշման, մասնավորապես արդարացման վճռի, ուժի մեջ մտնելը, արդարացումը, սահմանված պատժի կրումը, ներումը, տեղեկատվության սուբյեկտի տարիքը, տեղեկատվության պատկանելությունը հատուկ դասերին»:
43. Քրեական գործերի հետաքննության ներքո դեզօքսիռիբոնուկլեական թթվի վերլուծության արդյունքների օգտագործման մասին թիվ R(92)1 հնաձնարարությունում (ընդունվել է 1992թ. փետրվարի 10-ին) մասնավորապես նշվում է.
«3. Նմուշների վերլուծությունը և դրա հիման վրա ստացված տեղեկատվության օգտագործումը
ԴՆԹ վերլուծության համար վերցված նմուշները և հանցագործությունների բացահայտման ու պատասխանատվության ենթարկելու նպատակով վերլուծության արդյունքում ստացված տվեղեկատվությունը չեն կարող օգտագործվել այլ նպատակների համար: ...
ԴՆԹ վերլուծության համար վերցված նմուշների և դրա արդյունքում ստացված տեղեկատվությունը կարող է պահանջվել հետազոտման և վիճակագրական նպատակների համար: Տեղեկատվությունը կարող է օգտագոծվել եթե դրա հիման վրա հնարավոր չէ նույնականացնել անձին, որին նա պատկանում է, հետևաբար անհրաժեշտ է նախապես հեռացնել դոնորի անունը և նույնականացման այլ նշանները:
4. ԴՆԹ վերլուծության նպատակով նմուշներ վերցնելը
ԴՆԹ վերլուծության անցկացման նպատակով նմուշները կարող են վերցվել միայն երկրի օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ընդ որում որոշ երկրներում կարող է պահանջվել դատական մարմնի հատուկ թույլտվություն ...
8. Նմուշների և տվյալների պահպանում
ԴՆԹ վերլուծության անցկացման նպատակով անհատից վերցված կենսաբանական նմուշները կամ մարմնի այլ հյուսվածքները չեն կարող պահպանվել համապատասխան գործի առնչությամբ վերջնական որոշման կայացնելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է դրանց հավաքման նպատակներից:
Միջոցներ պետք է ձեռնարկել ԴՆԹ նմուշների ոչնչացումն ապահովելու համար անմիջապես այն բանից հետո, երբ վերանում է դրանց հետագա օգտագործման համար պահպանման կարիքը: Միևնույն ժամանակ ԴՆԹ վերլուծության արդյունքները և նման ճանապարհով ստացված տեղեկատվությունը կարող են հետագայում պահպանվել, եթե անձը, որին դրանք պատկանում են, դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել այլ անձանց կյանքի, անձեռնմխելիության և անվտանգության նկատմամբ ծանր հանցագործություններ կատարելու համար: Նման դեպքերում ազգային օրենսդրությունը պահպանման հստակ սահմանված ճամկետ պետք է նախատեսի:
Անհատից վերցված կենսաբանական նմուշները կամ մարմնի այլ հյուսվածքները և դրանցից վերհանված տեղեկատվությունը կարող են ավելի երկար ժամկետով պահպանվել.
- այն անձի խնդրանքով, որին նրանք պատկանում են, կամ
- երբ անհնար է որոշել նմուշի պատկանելությունը կոնկրետ անհատին, օրինակ՝ երբ նմուշը հայտնաբերվել է հանցագործության վայրում,
Պետական անվտանգության հետ կապված դեպքերում Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների ներպետական օրենսդրությամբ կարող է նախատեսվել կենսաբանական նմուշների, մարմնի այլ հյուսվածքների և վերհանված տեղեկատվության պահպանում, նույնիսկ եթե անձին, որին դրանք պատկանում են հանցագործություն կատարելու մեղադրանք չի ներկայացվել կամ նրա նկատմամբ դատարանի կողմից պատիժ չի սահմանվել: Նման դեպքերում ներպետական օրենսդրությունը նախատեսում է պահպանման հստակ սահմանված ժամկետներ: ... »:
44. Հանձնարարականի բացատրական հուշագրում 8-րդ կետի վերաբերյալ ասված է հետևյալը.
«47. Աշխատանքային խումբը քաջատեղյակ է, որ հանձնարարականի 8-րդ կետը զգայուն խնդիր է, որը պաշտպանության ենթակա չափազանց բարդ բնույթի շահեր է շոշափում: Անհրաժեշտ է արդարացի հավասարակշռություն պահպանել այդ շահերի միջև: Ինչպես Մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայում, այնպես էլ Տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայում հանցագործությունների կանխման և երրորդ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության շահերից ելնելով բացառություններ են նախատեսված: Սակայն նման բացառությունները թույլատրելի են միայն այն պատճառով, քանզի դրանք համընկնում են ճողովրդավարական հասարակությունում հետապնդվող նպատակների հետ: ...
49. Ելնելով այն փաստից, որ նմուշների հավաքման և դրանց հիման վրա ԴՆԹ վերլուծության անցկացման առանցքային նպատակը իրավազանց անձանց հայտնաբերումն է և անմեղ կասկածյալների արդարացումը, անձի նկատմամբ կասկածները հանելու դեպքում այդ տվյալները ենթակա են շուտափույտ ոչնչացման: Այստեղ հարց է ծագում, թե անձին մեղավոր ճանաչելու դեպքում որքան երկար կարող են պահպանվել ԴՆԹ-ի վերաբերյալ կատարված եզրակացությունները և դրանց հիմքում ընկած նմուշները:
50. Ընդհանուր մոտեցումն այնպիսին է, որ դրանք պետք է ոչնչացվեն, երբ այլևս դրանց պահպանման և օգտագործման նպատակը գոյություն չունի: Դա որպես կանոն տեղի է ունենում, երբ իրավախախտ անձի մեղավորության վերաբերյալ վերջնական որոշում է ընդունվում: Բիոէթիկայի հանձնաժողովի հատուկ փորձագիտական հանձնաժողովը [CAHBI] գտնում է, որ ներպետական օրենսդրամբ «վերջնական որոշում» հասկացության տակ սովորաբար հասկացվում է դատարանի որոշումը: Այնուամենայնիվ աշխատանքային խումբը ընդունում է տվյալների շտեմարանի ստեղծման անհրաժեշտությունը որոշ դեպքերի և հանցագործությունների որոշ տեսակների համար, որոնք այնքան լուրջ են, որ կարող են համարվել այլ մոտեցում պահանջող հանգամանքներ: Աշխատանքային խումբնեկել է նման եզրահանգման Մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի, Տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի շրջանակի ներքո կազմված այլ նորմատիվաիրավական ակտերի դրույթների խորը վերլուծության հիման վրա: Աշխատանքային խումբը նաև հաշվի է աել այն հանգամանքը, որ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները պահպանում են դատվածությունների մասին տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել քրեական դատավարության նպատակների համար... Այն հնարավոր է համարում նման բացառությունների սահմանումը, հետևյալ պայմանների հստակ պահպանման դեպքում.
-դատարանի կողմից անձի նկատմամբ մեղադրական վճռի կայացում,
- դատարանի կողմից անձի դատապարտում մարդու կյանքին կամ առողջությանը վտանգող ծանր հանցագործություն կատարելու համար,
-տվյալների պահպանման ժամկետը խստորեն սահմանափակված է,
- տվյալների պահպանումը սահմանվում և կարգավորվում է օրենքով,
- տվյալների պահպանման գործընթացը վերահսկվում է խորհրդարանի կամ որևէ վերահսկիչ մարմնի կողմից... »:
Բ. Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների օրենսդրությունը և իրավակիրառական պրակտիկան
45. Կողմերից և այլ աղբյուրներից Եվրոպական դատարանի ստացված տեղեկատվությունը վկայում է, որ Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների մեծամասնության օրենսդրությքունը քրեական գործերով հետաքննության շրջանակում նախատեսում է հարկադիր մատնատպությունը և բջիջների նմուշառումը: Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններից առնվազն 20-ում գործում են ԴՆԹ-ի մասին տեղեկատվության հաշվառում և այն համազգային տվյալների շտեմարանում կամ այլ ձևաչափով պահպանում թույլ տվող օրենքներ (Ավստրիա, Բելգիա, Չեխիայի Հանրապետություն, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա[4], Իըալիա[5], Լատվիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Իսպանիա, Շվեդիա և Շվեյցարիա): Այդ երկրների թիվը շարունակաբար ավելանում է:
46. Այդ երկրների մեծ մասում (այդ թվում՝ Ավստրիայում, Բելգիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում, Իսպանիայում և Շվեդիայում) քրեական գործերով հետաքննության ժամանակ ԴՆՏ-ի մասին տեղեկատվությունը հաշվառվում է ոչ թե պարբերաբար, այլ միայն որոշ հատուկ դեպքերում և/կամ երբ խոսքը գնում է առավել ծանր, հատկապես երկարաժամկետ ազատազրկում նախատեսող հանցագործությունների մասին:
47. Միացյալ Թագավորությունը Եվրոպայի խորհրդի միակ մասնակից պետությունն է, որտեղ ուղղակիորեն թույլ է տրվում դատարանի կողմից արդարացված անձանց և այն անձանց, որոնց նկատմամբ դատական վարույթը դադարեցվել է, ԴՆԹ բնութագրերի և բջիջների կանոնավոր և անժամկետ պահպանումը: Հինգ պետություններում (Բելգիա, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա և Շվեդիա) անձի նկատմամբ արդարացման դատավճռի կայացման կան հարուցված քրեական գործով վարույթի դադարեցման դեպքում ծառայողական հրահանգի հիման վրա նման տեղեկությունները ենթակա են ոչնչացման: Մնացած տասը պետություններում կիրառվում է նույն ընդհանուր սկզբունքը, չափազանց հազվադեպ դեպքերի համար նախատեսված որոշ բացառություններով, օրինակ՝ Գերմանիայում, Լյուքսեմբուրգում և Նիդերլանդներում նման տեղեկատվությունը կարող է պահպանվել այն դեպքում, երբ անձի նկատմամբ դեռևս պահպանվում են կասկածներ կամ եթե առանձի գործի վերաբերյալ պահանջվում է լրացուցիչ հետաքննություն, Ավստրայում այն կարող է պահպանվել, եթե առկա է հանցագործի կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը, իսկ Լեհաստանում՝ ոորշ ծանր հանցագործությունների դեպքում, Իսպանիայում և Նորվեգիայում ԴՆԹ-ի պահպանում թույլ է տրվում հանցակազմի բացակայության պատճառով ակսկածյալին ազատ արձակելու դեպքում, Ֆինլանդիայում և Դանիայում այդ տեղեկատվության պահպանումը թույլ է տրվում արդարացման վճռի կայացման դեպքում համապատասխանաբար 1 և 10 տարիների ընթացքում, իսկ Շվեյցարիայում՝ գործի վարույթի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում: Ֆրանսիայում ԴՆԹ բնութագրերը կարող են պահպանվել արդարացման վճռի կայացումից կամ կասկածյալի նկատմամբ դատաքննության դադարեցումից հետո 25 տարվա ընթացքում, ընդ որում այդ ժամանակահատվածի ընթացքում դատախազը կարող է կարգադրել ոչնչացնել տվյալները՝ սեփական նախաձեռնությամբ կամ այլ անձի միջնորդությամբ, եթե դրանց պահպանումն այլևս անհրաժեշտ չէ կասկածյալի կապը հետաքննվող գործի հետ հաստատելու համար: Լտվիայում և Էստոնիայում նույնպես, թույլ է տրբում կասկածյալների նկատմամբ արդարացման վճիռ կայացնելուց հետո ԴՆԹ բնութագրերի պահպանում որոշակի ժամկետի ընթացքում:
48. Համաձայն ընդհանուր սկզբունքի դատապարտյալների ԴՆԷ բնութագրերի պահպանումը թույլ է տրվում մեղադրական վճռի կայացումից կամ դատապարտյալի մահվանից հետո որոշակի ժամանակահատվածում: հետևաբար Միացյալ Թագավորությունը հավանաբար Եվրոպայի խորհրդի միակ մասնակից պետությունն է, որտեղ թույլ է տրվում դատապարտյալների ԴՆԹ նմուշների և բնութագրերի կանոնավոր և անժամկետ պահպանումը:
49. Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների մեծ մասում նախատեսված են բջիջների նմուշառումը, ինչպես նաև ԴՆԹ նմուշների կամ բնութագրերի պահպանումը տեղեկատվության պաշտպանության համար պատասխանատու մարմիններին և (կամ) դատական կարգով բողոքարկելու մեխանիմզներ:
Գ. Եվրոպական Միություն
50. Անհատական տվյալների մշակման դեպքում ֆիզիկական անձանց պաշտպանության և այդ տվյալների ազատ շրջանառության մասին 1995թ. հոկտեմբերի 24-ի թիվ 95/46/EC հանձնարարականով նախատեսված է, որ անհատական տվյալների մշակման հետ կապված հարցերը կարգավորող ներպետական օրենսդրության առարկան է հանդիսանում, մասնավորապես, անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը, որը երաշխավորվում է Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ր-րդ հոդվածով և Եվրոպական Միության ընդհանուր սկզբունքներով: Հանձնարարականը մի շարք չափորոշիչներ է սահմանում, որոնք ճշգրտում և մանրամասնեցնում են Տվյալների պաշտպանության Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի հիմնադրույթները: Այն մասնակից պետություններին թույլ է տալիս օրենսդրական քայլերի դիմել հանձնարարականում նախատեսված պարտականությունների և իրավունքների ծավալը կրճատելու ուղղությամբ, եթե նման կրճատումը անհրաժեշտ է, մասնավորապես, հանցագործությունների բացահայտման, հետաքննման և դրանց կատարման համար պատասխանատվության ենթարկման համար (հոդված 13):
51. 2005թ. մայիսին Եվրոպական Միության մի քանի մասնակից պետությունների կողմից ստորագրված միջսահմանային համագործակցության, մասնավորապես, ահաբեկչության, միջսահմանային հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ընդլայնման մասին Պրյումի կոնվենցիան նախատեսվում է այլ Մասնակից պետություններին մատնահետքերի և ԴՆՏ-ի մասին տեղեկատվության տրամադրման և այդ պետությունների տվյալների շտեմարաններում առկա տեղեկատվության հիման ավտոմատացված ստուգումների անցկացման կանոնները: Կոնվենցիայով, մասնավորապես, նախատեսված է.
«Հոդված 35. Նպատակը
2. ... Գործի կառավարումն իրականացնող Պայմանավորվող պետությունը կարող է մշակել իրեն փոխանցված տեղեկատվությունը (...) միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է համադրման, որոնման հարցմանը ավտոմատացված արձագանքման կամ հաշվառման համար ...: Տվյալների համադրումից կամ որոնման հարցմանը ավտոմատացված արձագանք ստանալուց անմիջապես հետո փոխանցված տեղեկատվությունը ենթակա է ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ (վերևում) նշված նպատակների համար դրա հետագա մշակում չի պահանջվում»:
52. 34-րդ հոդվածը երաշխավորում է Անհատական տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված մակարդակին չզիջող անհատական տվյալների պաշտպանության մակարդակ և Մասնակից պետություններից պահանջում է ղեկավարվել Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովի թիվ R (87) 15 հանձնարարականով:
53. Եվրոպական Միության խորհրդի 2008թ. հունիսի 24-ի Ոտսիկանության և քրեական գործերով դատարանների համագործակցության շրջանակում մշակվող անհատական տվյալների պաշտպանության մասին շրջանակային որոշումը, մասնավորապես, նախատեսում է.
«Հոդված 5
Ոչնչացման և ստուգման ժամկետների սահմանում
Անհատական տվյալների ոչնչացման կամ դրանց հետագա պահպանման անհրաժեշտության պարբերական ստուգման համար սահմանվում են համապատասխան ժամկետներ: Այդ ժամկետների պահպանումը ապահովվում է ընթացակարգային միջոցներով»:
Դ. Եվրոպայի խորհրդի մասնակից չհանդիսացող պետությունների դատական պրակտիկան
54. «R ընդդեմ RC» [[2005] 3 S.C.R. 99, 2005 SCC 61] գործով Կանադայի Գերագույն դատարանը դիտարկել էր համազգային տվյալների շտեմարանում առաջին անգամ իրավազերծություն թույլ տված անչափահաս անձի ԴՆԹ բնութագրի պահպանման հարցը: Կանադայի Գերագույն դատարանն անփոփոխ էր թողել գործն ըստ էության դիտարկող դատավորի որոշումը: Այդ դատավորը, ելնելով անչափահաս անձանց մասնակցությամբ քրեական գործերով վարույթը կարգավորող ներպետական օրենսդրության սկզբունքներից և նպատակներից, եկել էր այն եզրահանգման, որ ԴՆԹ բնութագրի պահպանման ազդեցությունը անչափահաս անձի վրա անհամաչափ մեծ է: Հիմնավորելով իր դիրքորոշումը դատավոր Fish-ը նշել էր.
«Առավել մեծ մտահոգություն է առաջացնում, սակայն, այդ կարդադրության ազդեցությունը անձի անհատական կյանքի տեղեկատվական կողմի հետ կապված շահերի վրա: «R. ընդդեմ Plant», ([1993] 3 S.C.R. 281, էջ 293) գործում Դատարանն եկավ այն եզրահանգման, որ իրավունքների և ազատությունների Կանադական խարտիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է «անձնական բնույթի կենսագրական տվյալները, որոնք ազատ և ժողովրդական հասարակությունում ապրող մարդիք կցանկանային պաշտպանել և զերծ պահել պետության իմացությունից»: Մարդու ԴՆԹ-ն պարոնակում է «մարդու և նրա անձնական կյանքի մասին հսկայական ծավալի տեղեկատվություն» (տես «R. ընդդեմ S.A.B.» գործով Կանադայի գերագույն դատարանի վճռի 48-րդ կետը): Ի տարբերություն մատնահետքերի, այն կարող է բացահայտել մարդու կենսաբանական պատկերի ամենածածուկ մանրամասները: ... ԴՆԹ նմուշառումը և պահպանումը քիչ կարևոր հարց չէ և, հասարակության հստակ շահագրգռվածության բացակայության պայմաններում, պետության լուրջ միջամտություն է հանդիսանում իրավունքի սուբյեկտի կողմից մարդու մասնավոր կյանքի անձնական և տեղեկատվական իրավունքների իրականացման հարցերում»:
Ե. 1989թ. ՄԱԿ-ի Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին
55. 1989թ. նոյեմբերի 20-ի ՄԱԿ-ի Կոնվենցիան երեխաների իրավունքների մասին ճանաչում է քրեական օրենսդրությունը խախտած համարվող, այն խախտելու համար մեղադրվող կամ մեղավոր ճանաչված յուրաքանչյուր երեխայի իրավունքն այնպիսի վերաբերմունքի, որը նպաստում է երեխայի մոտ արժանապատվության և արժևորության զգացմունքի զարգացմանը, ամրապնդում է նրա մոտ այլ մարդկանց իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, և որը ցուցաբերելիս հաշվի է առնվում երեխայի տարիքը և նրան հասարակությունում վերամիասնացնելու և օգտակար դեր տանելու ցանկալիությունը:
IV. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
56. Քաղաքական ազատությունների ազգային խորհուրդը («Ազատության խորհուրդ») ներկայացրեց դատական պրակտիկան և գիտական նյութերը, որոնք մասնավորապես ընդգծում էին բջիջների նմուշների և ԴՆԹ-ի բնութագրերի չափազանց գաղտնի բնույթը և իշխանությունների կողմից դրանց պահպանման բացասական ազդեցությունը անձնական կյանքի վրա:
57. «Privacy International» կազմակերպությունը վկայակոչեց Եվրոպական խորհրդի կողմից տեղեկատվության պաշտպանության բնագավառում մշակված հիմնական նորմերն ու սկզբունքները, պնդելով, որ դրանք անմիջականորեն վերաբերում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով առաջարկվող համաչափության պահանջի մեկնաբանությանը: Այն մասնավորապես ընդգծում է, որ թիվ № R (92) 1 հանձնարարականով նախատեսվում է բջիջների նմուշների և ԴՆԹ-ի բնութագրերի պահպանման «հստակ ժամկետների» սահմանում: Այնուհետև, այն ուշադրությունը սևեռում է Միացյալ Թագավորության համազգային տվյալների շտեմարանում ազգաբնակչության որոշ խավերի, մասնավորապես՝ երիտասարդների, ԴՆԹ տվյալների մասին առկա անհամաչափ ծավալուն տեղեկատվության և դրանից բխող հնարավոր անարդարության վրա: Այն նաև մտահոգություն է հայտնում այդ տվյալները բարեկամական կապերի հայտնաբերման և լրացուցիչ հեազոտությունների անցկացման նպատակովօգտագործելու կապակցությամբ: Ներկայացրեց նաև տարբեր երկրների օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի համեմատական վերլուծություն ԴՆԹ տվյալների պահպանման ոլորտում, հատուկ մատնանշելով բազմաթիվ սահմանափակումներն ու երաշխիքները որոնք անհրաժեշտ է պահպանել:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
58. Դիմումատուները, վկայակոչելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, Եվրոպական դատարան գանգատ էին ներկայացրել Ոստիկանության և քրեական գործերով ապացույցների մասին օրենքի 64-րդ հոդվածի 1Ա կետին համապատասխան իրենց մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանման վերաբերյալ: Հոդված 8-ի սույն գանգատին կիրառելի մասում սահմանված է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ... կյանքի ... նկատմամբ հարգանքի իրավունք ...:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ... անկարգությունների կամ հանցագործությունների կանխման նպատակով ...»:
Ա. Պետության միջամտությունն անձնական կյանքին
59. Նախ և առաջ Եվրոպական դատարանը կդիտարկի այն հարցը, թե արդյոք կառավարության կողմից դիմումատուների մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ-ի բնութագրերի պահպանումը հանդիսանում է նրանց անձնական կյանքին միջամտություն:
1. Կողմերի ներկայացրած փաստարկները
(ա) Դիմումատուների ներկայացրած փաստարկները
60. Դիմումատուները պնդում են, որ մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ-ի բնութագրերի պահպանումը հանդիսանում է նրանց անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտություն, քանի որ այդ տվյալներն անբաժանելիորեն կապված են նրանց ինքնանույնականացման հետ և անձնական բնույթի տեղեկատվություն են պարունակու, որն իրենք իրավասու են պահել սեփական վերահսկողության ներքո: Նրանք հիշեցնում են, որ նման կենսաբանական տեղեկատվության հաշվառումը անընդմեջ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հետ կապված հարցերի առաջացման առիթ է հանդիսացել և պնդում են, որ դրանց պահպանումն էլ ավելի մեծ վեճերի կհանգեցնի, հաշվի առնելով անձնական բնույթի տեղեկատվության արժեվորությունը, որից օգտվելու հնարավորություն են ստանում այլ անձինք և, որ դրա հետևանքով այն դուրս է գալիս այն անձի վերահսկողությունից որին նա վերաբերում է: Դիմումատուները մասնավորապես նշում են, որ երեխաների մասին անձնական բնույթի տեղեկատվության պահպանումը սոցիալական խարան է առաջացնում և բացասական հետևանքներ է թողնում նրանց հոգեկառուցվածքի վրա, այդ իսկ պատճառով, իրենց կարծիքով, պետության միջամտությունն իրենց անձնական կյանքի իրականացման իրավունքին առաջին դիմումատուի դեպքում էլ ավելի մտահոգիչ է:
61. Իրենց դիրքորոշմամբ, այդ փաստարկը վերհաստատվում է կոնվենցիոն մարմինների պրակտիկայով, ինչպես նաև Միացյալ Թագավորության տեղեկատվական դատարանի վերջերս ընդունված որոշմամբ (2005թ. հոկտեմբերի 12-ի որոշումը «Արևմտյան Յորքշիրի, Հարավային Յորքշիրի և Հյուսիսային Ուելսի ոստիկանապետերն ընդդեմ Տեղեկատվության հարցերով հանձնակատարի» [2005] UK IT EA 2005 0010 (12 October 2005), 173): Այդ վերջին որոշման հիմքում ընկած էր բարոնուհի Hale of Richmond-ի ելույթը Լորդերի Պալատում (տես սույն վճռի 25-րդ կետը), որն, ըստ էության, կրկնում էր մեղադրական դատավճիռների դեպքերում տեղեկատվության պահպանման հարցում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառելիության մասին նմանատիպ խնդրի լուծման ժամանակ բարոնուհու կողմից արված եզրակացությունը:
62. Դիմումատուները նաև ընդգծում են, որ բջիջների նմուշների պահպանումը հանգեցնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին պետության էլ ավելի մեծ միջամտությանը, քանի որ այդ նմուշները համապարփակ գենետիկական տեղեկատվություն են պարունակում մարդու այդ թվում՝ իր բարեկամների մասին: Այստեղ կարևոր չէ, թե արդյոք այդ տեղեկատվությունն իրականում վերհանվել է նմուշներից կամ վատթարացրել է կասկածյալի վիճակը որևէ կոնկրետ գործի կապակցությամբ, քանի որ մարդը իրավունք ունի երաշխիքների, որ նման բնույթի տեղեկատվությունը համընդհանուր օգտագործման առարկա չի դառնա, ոչ ոքու չի հաղորդվի և, որ ոչ ոք չի կարողանա օգտվել այդ տեղեկատվությունից առանց իր թույլտվության:
(բ) Կառավարության ներկայացրած փաստարկները
63. Կառավարությունն ընդունում է, որ մատնահետքերը, ԴՆԹ-ի բնութագրերը և նմուշները Տեղեկատվության պաշտպանության օրենքի իմաստով հանդիսանում են «անձնական բնույթի տեղեկատվություն» և որ նրանք, ովքեր այն մշակում են, կարող են նույնականցնել մարդու անձը: Այդուհանդերձ կառավարությունը գտնում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող մարդու անձնական կյանքը հարգելու իրավունքը չի տարածվում մատնահետքերի, ԴՆԹ-ի բնութագրերի և նմուշների զուտ պահպանման վրա, այն դեպքում, երբ պահպանումը կաշկանդված է 1984թ. Օրենքի իմաստով թույլատրելի համարվող նպատակներով: Ի տարբերություն այդ տվյալների սկզբանկան հաշվառմանը, դրանց պահպանումը չի խախտում մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, ինչպես նաև չի խախտում նրա անձի զարգացման, այլ մարդկանց հետ կապեր հաստատելու և զարգացնելու և ինքնորոշվելու իրավունքները:
64. Կառավարության դիրքորոշման համաձայն դիմումատուների մտահոգվածությունը իրականում կապված է պահպանվող նմուշները հետագայում օգտագործման, հետագայում ԴՆԹ-ի մասին տվյալների վերլուծության նոր մեթոդների հայտնաբերման և պետության կողմից անձնական կյանքին ակտիվ ակտիվ հետևելու վտանգի մտավախության հետ: Այդ կապակցությամբ կառավարությունը ընդգծում է, որ այդ նյութերի օգտագործման թույլատրելի ձևերը հստակ և միանշանակ կաշկանդված են օրենսդրությամբ, ԴՆԹ բնութագրերի կազման տեխնոլոգիկան գործընթացով և ստացվող ԴՆԹ բնութագրերի հատկանիշներով:
65. ԴՆԹ-ի բնութագիրը դա ընդամենը թվերի հերթականություն է, որը թույլ է տալիս նույնականացնել մարդուն բջիջների նմուշների օգնությամբ, դրա բնութագիրը որևէ տեղեկատվություն չի պարունակում մարդու կամ նրա անձնական առանձնահատկությունների մասին, որը կարող է միջամտության հանգեցնել իր անձնական կյանքին: ԴՆԹ տվյալների շտեմարանը նման բնութագրերի միասնություն է, որոնց միջոցով կարելի է հանցագործության վայրում վերցված նյութերի օգնությամբ որոնում իրականացնել: Մարդը կնույնականացվի միայն այն դեպքում և այնքանով, որքանով նրանից վերցված նմուշը կհամընկնի այդ նյութի հետ: Նյութերի մասնակի համընկման հիման վրա բարեկամական կապերի հայտնաբերումը իրականացվում է չափազանց հազվադեպ դեպքերում և խիստ վերահսկողության տակ: Մատնահետքերը, ԴՆԹ բնութագրերը և նմուշները ենթակա չեն որևէ սուբյեկտիվ մեկնաբանման և որևէ տեղեկատվություն չեն տալիս մարդու գործունեության վերաբերյալ: Հետևաբար ի սպառ բացակայում է վտանգն առ այն, որ այդ տվյալների պահպանումը բացասաբար կանդրադառնա այլ մարդկանց կողմից այդ մարդու ընկալման կամ նրա հեղինակության վրա: Եթե նույնիսկ դրանց պահպանումն ընկնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի գործողության ներքո, նրա ցանկացած հնարավոր բացասական հետևանքները չնչին են: Ուստի, կարելի է հանգել այն եզրակացության, որ այդ տվյալների պահպանումն այնքան լուրջ խնդիր չէ, որպեսզի կոնվենցիոն իրավունքների իրականացմանը միջամտություն համարվի:
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
66. Եվրոպական դատարանը հիշեցնում է, որ «անձնական կյանք» հասկացությունը լայն իմաստ է կրում, որին հնարավոր չէ տալ սպառիչ սահմանում: Այն ներառում է անձի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը (տես Եվրոպական դատարանի վճիռները «Pretty ընդդեմ Միացյալ Թագավորության», գանգատ թիվ 2346/02, § 61, ECHR 2002‑III, և «Y.F. ընդդեմ Թուրքիայի» գործերով, գանգատ թիվ 24209/94, § 33, ECHR 2003‑IX): Հետևաբար, այն կարող է ներառել մարդու ֆիզիկական և սոցիալական ինքնանույնացման խնդիրների լայն շրջանակ (տես Եվրոպական դատարանի վճիռը « Mikulić ընդդեմ Խորվաթիայի» գործով, գանգատ թիվ 53176/99, § 53, ECHR 2002-I): Այնպիսի տարրերն, ինչպիսիք են օրինակ՝ մարդու կողմից իրեն այս կամ այն սեռին դասելը, անունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը և սեռական կյանքը, ընկնում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պահպանվող անձնական շրջանակի ներքո (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը «Bensaid ընդդեմ Միացյալ Թագավորության», գանգատ թիվ 44599/98), § 47, ECHR 2001‑I, և դրանում կատարված հղումներն այդ հարցով Եվրոպական դատարանի այլ վճիռներին, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռը «Peck ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 44647/98), § 57, ECHR] 2003-I): Մարդու անունից բացի նրա անձնական և ընտանեկան կյանքը կարող է պարունակել ինքնանույնացման և ընտանիքի հետ կապերի պահպանման այլ միջոցներ (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը «Burghartz ընդդեմ Շվեյցարիայի» գործով, § 24, հհ «А», գանգատ թիվ 280-B, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռը «Ünal Tekeli ընդդեմ Թուրքիայի» գործով, գանգատ թիվ 29865/96), § 42, ECHR 2004-X (նեկայացված է մեջբերումների տեսքով)): Անձնական կյանքի կարևոր տարր կարող է հանդիսանալ մարդու առողջական վիճակի մասին տեղեկատվությունը (տես 1997թ. փետրվարի 25-ի Եվրոպական դատարանի վճիռը «Z. ընդդեմ Ֆինլանդիայի» գործով, § 71, Reports of Judgments and Decisions, 1997-I): Դատարանը նաև գտնում է, որ մարդու էթնիկական պատկանելությունը նույնպես պետք է համարվի նրա անձնական կյանքի մի մասը (տես, մասնավորապես, Տվյալների պաշտպանության կոնվենցիայի սույն վճռի 41-րդ կետում մեջբերված 6-րդ հոդվածը, որտեղ անձի գենդերային պատկանելության մասին անձնական տվյալները, մարդու մասին այլ գաղտնի տեղեկատվության հետ մեկտեղ դասվում են տվյալների հատուկ խմբերին): Կոնվենցիայի 8-րդ հոդվածը նաև պաշտպանում է մարդու անձի զարգացման իրավունքը, ինչպես նաև այլ մարդկանց և արտաքին աշխարհի հետ հարաբերություններ ստեղծելու և զարգացնելու իրավունքը (տես օրինակ՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի դիրքորոշումը վերը նշված «Burghartz ընդդեմ Շվեյցարիայի» գործով, էջ 37, § 47, ինչպես նաև 1995թ. հունվարի 31-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի դիրքորոշումը «Friedl ընդդեմ Ավստրիայի» գործով, հհ «А», գանգատ թիվ 305-B, էջ 20, § 45): Ավելին, անձնական կյանքի հասկացությունը նաև նախատեսում է այնպիսիս տարրեր, որոնք վերաբերում են մարդու իր պատկերի նկատմամբ իրավունքին (տես Եվրոպական դատարանի վճիռը «Sciacca ընդդեմ Իտալիայի» գործով, գանգատ թիվ 50774/99, § 29, ECHR 2005-I):
67. Մարդու անձնական կյանքին վերաբերող ըեղակատվության զուտ պահպանումը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իամստով պետության կողմից մարդու իրավունքներին միջամտություն է հանդիսանում (տես 1987թ. մարտի 27-ի Եվրոպական դատարանի վճիռը «Leander ընդդեմ Շվեդիայի» գործով, § 48, հհ «А», գանգատ թիվ 116): Այդ առումով կարևոր չէ, թե ինչ ձևով է հետագայում օգտագործվում պահպանվող տեղեկատվությունը (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Amann ընդդեմ Շվեյցարիայի» գործով, գանգատ թիվ 27798/95), § 69, ECHR 2000-II): Այդուհանդերձ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետության կողմից պահպանվող անձնական տվյալները դիպչում են մարդու անձնական կյանքի որևէ կողմերին Եվրոպական դատարանն ուշադրության կենտրոնում կպահի նման տեղեկատվության պահպանման և հաշվառման հատուկ ենթատեկստը, նրա բնույթը, օգտագործման և մշակման մեթոդները և ստացվող արդյունքները (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Friedl ընդդեմ Ավստրիայի», § 49—51, ինչպես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Peck ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, § 59):
(բ) Նշված սկզբունքների կիրառումը սույն գործում
68. Եվրոպական դատարանը նախ և առաջ նշում է, որ իշխանությունների կողմից սույն գործի առնչությամբ պահպանվող անձնական բնույթի տվյալների երեք դասերը, այն է՝ մատնահետքերը, ԴՆԹ բնութագրերը և բջիջների նմուշները, Տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթների իմաստով հանդիսանում են անձնական տվյալներ, քանի որ վերաբերում են նույնականացված անձանց և անձանց որոնք կարող են նույնականացվել: Կառավարությունը համաձայն է, որ տվյալների երեք դասերը 1988թ. Տեղեկատվության պաշտպանության մասին օրենքի իմաստով «անձնական բնույթի տեղեկատվություն» են հանդիսանում, և որ նրանք, ովքեր իրականացնում են դրա մշակումը, կարող են նույնականացնել մարդու անձը:
69. Կոնվենցիոն մարմինները նախկինում արդեն դիտարկել էին քրեական գործերով վարույթի ներքո իշխանությունների կողմից նման անձնական տվյալների պահպանման հարցը: Տվյալների այդ երեք դասերից յուրաքանչյուրում պարունակվող տեղեկատվության բնույթից և ծավալից ելնելով, Եվրոպական դատարանը նախկինում տարանջատում էր մատնահետքերի ու բջիների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահմանումը, հաշվի առնելով վերջին երկու դասերում պարունակվող անձնական բնույթի տեղեկատվության հետագա օգտագործման ավելի բարձր հնարավորությունը (տես 2006թ. դեկտեմբերի 7-ի Եվրոպական դատարանի վճիռը «Van der Velden ընդդեմ Նիդերլանդների» գործով, գանգատ թիվ 29514/05, 2006): Դատարանը նպատակահարմար է համարում առանձին դիտարկել դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքին պետության միջամտության հարցը՝ մի կողմից նրանց բջիների և ԴՆԹ բնութագրերի և մյուս կողմից մատնահետքերի պահպանման համար:
(i Բջիների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանումը
70. «Van der Velden ընդդեմ Նիդերլանդների» գործում Եվրոպական դատարանն եկավ այն եզրահանգման, որ հաշվի առնելով մասնավորապես բջիջների նմուշների, հետագա օգտագործման հնարավորությունը, դրանց կանոնավոր պահպանումը էապես դիպչում է մարդու շահերին և կարող է ահնգեցնել պետության միջամտությանը մարդու անձնական կյանքը հարգելու իրավունքին (տես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Van der Velden ընդդեմ Նիդերլանդների» գործով): Կառավարությունը քննադատում է այդ փաստարկը, պնդելով, որ այն հիմնված է այն ենթադրության վրա, որ այդ նմուշները տեսականորեն կարող են օգտագործվել ապագայում և որ ներկայումս պետության ցանկացած նման միջամտություն բացակայում է:
71. Եվրոպական դատարանը օրինական է համարում անձնական բնույթի տեղեկատվությունը պետության կողմից հետագայում օգտագործելու մասին մարդու մտավախությունը և կարծում է, որ դրանք պետք է հաշվի առնվեն պետության կողմից կոնվենցիոն իրավունքներին միջամտության առկայության հարցը դիտարկելիս: Իրոք, հաշվի առնելով գենետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բարձր տեմպերը, Դատարանը չի կարող բացառել հավանականությունը, որ հետագայում հնարավոր կլինեն պետության կողմից անձնական կյանքի նկատմամբ ոտնձգությունները գենետիկական տեղեկատվության օգտագործման կամ որևէ այլ նոր ճանապարհի միջոցով, որը ներկայումս հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել: Հետևաբար դատարանը բավարար հիմքեր չի գտնում հետ կանգնելու այդ դիրքորոշումից, որը նա ցուցաբերել էր «Van der Velden ընդդեմ Նիդերլանդների» գործում:
72. Միևնույն ժամանակ, բջիջների հետագա հնարավոր օգտագործման մասին օրինական մտահոգությունը միակ գործոնը չէ, որը պետք է հաշվի առնել դիտարկվող հարցին պատասխան տալու համար: Բջիջների խիստ անձնական բնույթից բացի Եվրոպական դատարանը նաև նշում է, որ դրանցում պարունակվում է մեծ ծավալի գաղտնի տեղեկատվություն մարդու այդ թվում՝ նրա առողջական վիճակի մասին: ԴՆԹ նմուշները նաև պարունակում են եզակի գենետիկ կոդ, որը ծայրահեղ աստիճանի կարևոր է ինչպես մարդու, այնպես էլ նրա բարեկամների համար: Այդ հարցում Եվրոպական դատարանը համամիտ է բարոնուհի Hale-ի Լորդերի Պալատում կատարված հայտարարության հետ (տես սույն վճռի 25-րդ կետը):
73. Հաշվի առնելով բջիջների նմուշներում պարունակվող անձնական բնույթի տեղեկատվության բնույթը և ծավալը, դրանց պահպանումն ինքնին չի կարող համարվել պետության միջամտություն մարդու անձնական կյանքը հարգելու իրավունքին: Այդ տեսակետից կարևոր չէ, որ իրականում հաշվառվում կամ իշխանությունների կողմից օգտագործվում է այդ տեղեկատվության միայն սահմանափակ մասը, և որ որևէ կոնկրետ դեպքում մարդու վիճակի անմիջական վատթարացում չի արձանագրվում (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը վերը նշված «Amann ընդդեմ Շվեյցարիայի» գործով, § 69):
74. Ինչ վերաբերում է ԴՆԹ բնութագրերին, Եվրոպական դատարանը նշում է, որ դրանցում պարունակվում է կոդավորված տեսքով բճջիջների նմուշներից դուրս բերված անձնական բնույթի ավելի սահմանափակ տեղեկատվություն: Կառավարությունը պնդում է, որ ԴՆԹ բնութագիրը դա ընդամենը թվերի հերթականություն կամ գծանիշ է, որը միայն օբյեկտիվ և անհերքելի բնույթի տեղեկատվություն է պարունակում, և որ մարդու նույնականացումը տեղի է ունենում միայն իր մասին տեղեկատվության տվյալների շտեմարանում պահպանվող այլ բնութագրի հետ հաընկնելու դեպքում: Բացի այդ, նշվում է, որ քանի որ տեղեկատվությունը կոդավորված է, այն հնարավոր չէ հասկանալ առանց համակարգչային սարքերի օգտագործման և այդ տեղեկատվությունը կարող են ընկալել միայն չափազանց սահմանափակ քանակի անձինք:
75. Այդուհանդերձ դատարանը նշում է, որ ԴՆԹ բնութագրերում առկա է զգալի քանակի անձնական բնույթի եզակի տեղեկատվության: Ուստի, այդ դեպքում, երբ այնտեղ պարունակվող տեղեկատվությունը կարող է օբյեկտիվ և անհերքելի համարվել այն իմաստով, որով կառավարությունն ընկալում է այդ հատկանիշները, ապա նրա ավտոմատացված մշակումը իշխանություններին թույլ է տալիս զգալիորեն դուրս գալու անձի չեզոք նույնականացման շրջանակից: Այդ առումով Դատարանը նշում է, որ կառավարությունն ընդունում է, որ ԴՆԹ բնութագրերը կարող են օգտագործվել և որոշ դեպքերում իրոք օգտագործվում են սուբյեկտների միջև հնարավոր գենետիկական կապերի առկայության պարզելու նպատակով բարեկամական կապերի հայտնաբերման համար: Այն նաև ընդունում է նման հետազոտությունների չափազանց զգայուն բնույթը և դրանք խիստ հսկողության տակ անցկացնելու անհրաժեշտությունը: Դատարանի կարծիքով, քանի որ ԴՆԹ բնութագրերը մարդկանց միջև գենետիկական կապերի առկայությունը պարզելու միջոց են (տես սույն վճռի 39-րդ կետը), դա ինքնին բավական է այն եզրահանգման համար, որ դրանց պահպանումը պետության կողմից մարդու անձնական կյանքի իրավունքին միջամտություն է հանդիսանում: Ուստի, այստեղ կարևոր չեն բարեկամական կապերի բացահայտման դեպքերի հաճախականությունը, երաշխիքները, որոնցով դրանք ուղեկցվում են և որևէ կոնկրետ դեպքում անձի վիճակի վատթարացման հավանականությունը (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը վերը նշված «Amann ընդդեմ Շվեյցարիայի» գործով, § 69): Նմանակերպ ձևով այդ եզրահանգումը նաև չի փոխվում ելնելով նրանից, որ խնդրո առակա հանդիսացող տեղեկատվությունը կոդավորված է և այն հնարավոր չէ օգտագործել առանց համակարգչային տեխնիկայի, և որ այն կարող է ընկալվել միայն չափազանց սահմանափակ թվով մարդկանց կողմից:
76. Այնուհետև, Եվրոպական դատարանը նշում է, որ կառավարությունը չի վիճարկում այն փաստը, որ ԴՆԹ բնութագրերի մշակումը պետությանը թույլ է տալիս որոշել դոնորի հավանական գենդերային պատկանելությունը և, որ հետաքննություն անցկացնելիս նման մեթոդներն իսկապես կիրառվում են ոստիկանության կողմից (տես սույն վճռի 40-րդ կետը): Շնորհիվ նրան, որ ԴՆԹ բնութագրերի օգնությամբ կարելի է կարծիք կազմել դոնորի հավանական գենդերային պատկանելության մասին, դրանց պահպանումն էլ ավելի զգայուն է դառնում և կարող է բացասաբար անդրադառնալ մարդու կողմից իր անձնական կյանքի իրավունքից օգտվելու վրա: Այդ եզրակացությունը չի հակասում Տվյալների պահպանման մասին կոնվենցիայով սահմանված և Տեղեկատվության պաշտպանության մասին օրենքում արտացոլված սկզբունքին, քանի որ այդ երկու նորմատիվային իրավական ակտերն էլ դոնորի գենդերային պատկանելությունը ցուցադրող անձնական բնույթի տեղեկատվությունը դասում են լրացուցիչ պաշտպանություն պահանջող գաղտնի տեղեկատվության հատուկ դասերին (տես սույն վճռի 30-31 և 41-րդ կետերը):
77. Հաշվի առնելով վերոշարադրյալը Եվրոպական դատարանը եզրահանգում է, որ ինչպես բջիջների նմուշների, այնպես էլ ԴՆՏ բնութագրերի պահպանումը վկայում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների իմաստով դիմումատուների՝ անձնակական կյանքը հարգելու իրավունքին պետության միջամտության մասին:
(ii) Մատնահետքերը
78. Ակնհայտ է, որ մատնահետքերն ավելի քիչ տեղեկատվություն են պարունակում քան բջիջների նմուշները կամ ԴՆԹ բնութագրերը: Կոնվենցիոն մարմինները նախկինում արդեն իսկ դիտարկել էին մատնահետքերի պահպանման արդյունքում անձնական կյանքը հարգելու իրավունքին պետության ենթադրյալ միջամտության մասին հարցը:
79. «McVeigh, O’Neill և Evans ընդդեմ Միացյալ Թագավորության» գործում Մարդու իրավունքների հանձնաժողովն առաջին անգամ ուսումնասիրել էր մի շարք օպերատիվ-քննչական միջոցառումների իրականացման ընթացքում մատնահետքերի հանման և պահպանման հարցը: Հանձնաժողովը համաձայնվել էր, որ այդ միջոցառումների առնվազն որոշ մասը վկայում են պետության կողմից դիմումատուների անձնական կյանքին միջամտելու մասին, անպատասխան թողնելով այն հարցը, թե արդյոք մատնահետքերի պահպանումն ինքնին նման միջամտություն է ենթադրում (տես «McVeigh, O’Neill և Evans ընդդեմ Միացյալ Թագավորության», թիվ 8022/77, 8025/77 և 8027/77 գանգատներ, 1981թ. մարտի 18-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույց , DR 25, էջ 15, § 224):
80. «Kinnunen ընդդեմ Ֆինլանդիայի» գործում Մարդու իրավունքների հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ դիմումատուին ձեռբակալելուց հետո մատնահետքերի և լուսանկարների պահպանումը պետության կողմից նրա անձնական կյանքին միջամտություն չէր հանդիսանում, քանի որ այն հերքում պահանջող որևէ սուբյեկտիվ գնահատականներ չէր ենթադրում: Հանձնաժողովը, սակայն, նշել էր, որ ինը տարի հետո, դիմումատուի միջնորդությամբ, այդ տեղեկատվությունը ոչնչացվել էր (տես 1996թ. մայիսի 15-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումը «Kinnunen ընդդեմ Ֆինլանդիայի» գործով, գանգատ թիվ 24950/94):
81. Հաշվի առնելով վերոշարադրյալ եզրահանգումները և սույն գործից բխող հարցերը, Եվրոպական դատարանը նպատակահարմար է համարում կրկին անդրադառնալու այդ խնդրին: Դատարանը նախ նշում է, որ դիմումատուների մատնահետքերը անձնական բնույթի տեղեկատվություն են հանդիսանում (տես սույն վճռի 68-րդ կետը) և դրանց որոշ արտաքին առանձնահատկությունները թույլ են տալիս նույնականացնել այն մարդուն, որին դրանք պատկանում են, այնպես, ինչպես օրինակ անձնական լուսապատկերները կամ ձայնի ձայնագրված նմուշները:
82. «Friedl ընդդեմ Ավստրիայի» գործում Մարդու իրավունքների հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ ցույցի ժամանակ հանված անանուն լուսանկարների պահպանումը պետության կողմից մարդու անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտություն չի հանդիսանում: Նման որոշում ընդունելիս Հանձնաժողովը հատուկ ուշադրություն էր հատկացրել այն փաստին, որ լուսանկարները տվյալների մշակման որևէ համակարգ չեն մուտքագրվել, և որ իշխանության մարմինները որևէ քայլեր չեն ձեռնարկել տվյալների մշակման միջոցով լուսանկարներում պատկերված անձանց նույնականացնելու համար (տես վերը նշված «Friedl ընդդեմ Ավստրիայի» գործի 49-51 կետերը):
83. «P.G. և J.H. ընդդեմ Միացյալ Թագավորության» գործը քննելիս Եվրոպական դատարանը եկել էր այն եզրակացության, որ տեղեկատվության հաշվառումը կամ նման հաշվառման պարբերական և մշտական բնույթը հիմքեր կարող են ստեղծել պետության կողմից անձնական կյանքին միջամտելու մասին կարծիք ստեղծելու համար, նույնիսկ եթե այդ տվյալները պահպանվեն հանրության համար մատչելի կայքերում կամ այլ աղբյուրներում: Դատարանը նշել է, որ մարդու ձայնի շարունակական ձայնագրումը հետագա վերլուծության նպատակով անձնական բնույթի այլ տվյալների հետ մեկտեղ հեշտացնում են անհատի նույնականացումը: Հետևաբար Դատարանը հետագա վերլուծության նպատակով արված դիմումատուների ձայնի ձայնագրումը պետության կողմից մարդու անձնական կյանքի միջամտություն համարեց: (տեսե Եվրոպական դատարանի վճիռը «P.G. և J.H. ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 44787/98, § 59—60, ECHR 2001-IX):
84. Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն լուսանկարների և ձայնի ձայնագրման հարցում կոնվենցիոն մարմինների կողմից ցուցաբերվող ընդհանուր դիրքորոշումը պետք է կիրառվի նաև մատնահետքերի հարցում: Կառավարությունն առաջարկում է մատնահետքերն առանձնացնել հատուկ դասով, պնդելով, որ դրանք չեզոք, օբյեկտիվ և անհերքելի տվյալներ են պարունակում, որոնք, ի տարբերություն լուսանկարների, հնարավոր չէ հասկանալ առանց հատուկ պատրաստվածության, եթե չկան մատնահետքեր, որոնց հետ դրանք կարելի է համեմատել: Անշուշտ, այդ ամենը ճշմարիտ է, սակայն մատնահետքերն օբյեկտիվորեն որոշակի եզակի տեղեկատվություն են պարունակում այն մարդու մասին, ում նրանք պատկանում են, և մի շարք դեպքերում թույլ են տալիս ճշգրիտ պարզել նրա անձը: Հետևաբար, դա կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս անձնական կյանքի վրա, և նման տեղեկատվության պահպանումն առանձ այն անձի համաձայնության, որին այն պատկանում է, չի կարելի չեզոք կամ աննշան համարել:
85. Հետևաբար, Եվրոպական դատարանը կարծում է, որ պետության կողմից նույնականացված կամ նույնականացման ենթակա անձի մատնահետքերի պահպանումը, եթե նույնիսկ այն կրում է օբյեկտիվ և անհերքելի բնույթ, ինքնին լուրջ մտավախություն չի կարող առաջացնել անձնական կյանքի անձեռնմխելիության տեսակետից:
86. Այնուհետև Եվրոպական դատարանը նշում է, որ ներկա գործում մատնահետքերը նախ վերցվել էին քրեական գործով հետաքննության ժամանակ, իսկ այնուհետև մուտքագրվել համազգային տվյալների շտեմարանում՝ իրավազանցություն թույլ տված անձնանց հայտնաբերելու նպատակով մշտական պահպանման և պարբերական ավտոմատացված մշակման համար: Հետևաբար Դատարանն ընդունում է, որ հաշվի առնելով բջիջների նմուշներում և ԴՆԹ բնութագրերում պահպանվող տեղեկատվությունը, դրանց պահպանումն ավելի էական ազդեցություն է թողնում անձնական կյանքի վրա քան մատնահետքերի պահպանումը: Այդուհանդերձ Դատարանը համաձայն է բարոնուհի Hale-ի հետ (տես սույն վճռի 25-րդ կետը) և գտնում է, որ մատնահետքերի պահպանումը պետության կողմից մարդու անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտություն է, և այն հիմնավորելու համար կարող է պահանջվել տարանջատեում՝ մի կողմից մատնահետքերի և, մյուս կողմից, ԴՆՏ նմուշների և բնութագրերի հանման, օգտագործման և պահպանման միջև:
Բ. Միջամտության արդարացված լինելու խնդիրը
1. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուների փաստարկները
87. Դիմումատուները պնդում են, որ Կոնվենցիայի 8-րդ կհոդվածի 2-րդ կետի տեսանկյունից նրանց մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանումը արդարացված չի կարող համարվել: Կառավարությունը ԴՆԹ բնութագրերի և նմուշների օգտագործման հարցում, մասնավորապես, «հանցագործությունների կանխման և բացահայտման նպատակներով», գործողությունների չափազանց մեծ ազատության է տիրապետում: Այդ նպատակներն անորոշ են և չարաշահումների տեղիք են տալիս, քանի որ կարող են հանգեցնել, օրինակ՝ որևէ կոնկրետ հանցագործության բացահայտման հետ չառնչվող անձնական բնույթի մանրամասն տեղեկատվության հավաքագրմանը: Դիմումատուները նաև անբավարար են համարում գոյություն ունեցող ընթացակարգային երաշխիքներն գտնելով, որ խնդրո առարկա հանդիսացող տեղեկատվությունը չի օգտագործվի պատշաճ կերպով և առանց որևէ չարաշահումների: Ազգային ոստիկանության տվյալների շտեմարանում պահպանվող տվյալներից կարող է օգտվել ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև 56 ոչ ոստիկանական կազմակերպություններ, այդ թվում՝ պետական մարմիններն ու վարչական ծառայությունները, մասնավոր ընկերությունների խմբավորումները, ինչպիսիք են «Բրիթիշ տելեկոմը» և Բրիտանական ապահովագրման ընկերությունների ասոցիացիան և նույնիսկ որոշ գործատուներ: Համազգային ոստիկանական տվյալների շտեմարանը նաև փոխմիացված է համաեվրոպական Շենգենյան տեղեկատվական համակարգի հետ: Հետևաբար, դիմումատուների դեպքում խոսքը գնում է անձնական կյանքի իրավունքի իրականացմանը պետության չափազանց էական և հատուկ ուշադրություն պահանջող միջամտության մասին: Այդ մասին է մասնավորապես վկայում այն փաստը, որ Միացյալ Թագավորությունում այդ հարցի շուրջ բանավեճը չի դադարում և արտահայտվում են բազմաթիվ իրարամերժ տեսակետներ: Դիմումատուները հերքում են կառավարության ենթադրությունը և հանգում են այն եզրակացությանը, որ սույն գործում խնդրո առարկա հանդիսացող նյութերի պահպանման հետ կապված հարցերը մարդկանց մոտ զգալի մտահոգություն են առաջացնում և պետությունն այդ հարցում գործողության ազատության շատ փոքր աստիճան ունի:
88. Դիմումատուները պնդում են, որ դատարանի կողմից արդարացված անձանց մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆՏ բնութագրերի պահպանումը չի կարող համարվել հանցագործությունների կանխման համար «ժողովրդական հասարակությունում անհրաժեշտ»: Մասնավորապես, բացարձակապես հիմնավորված չէ բջիջների նմուշների պահպանումը դրանց հիման վրա ԴՆԹ բնութագիր կազմելուց հետո: ԴՆԹ բնութագրերի պահպանման արդյունավետության մասին որևէ համոզիչ փաստարկներ չեն ներկայացվել, քանի որ չի ապացուցվել, որ ԴՆԹ-ների մասին տեղեկությունների համընկման բազմաթիվ դեպքերը, որը շահարկվում է կառավարության կողմից, իրոք թույլ են տվել պատասխանատվության կանչել մեղավորներին: Նմանապես, կառավարության կողմից ներկայացվող կոնկրետ իրավիճակների մեծ մասում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը ամենևին տվյալների շտեմարանում պահպանվող տվյալների շնորհիվ չի եղել, իսկ որոշ դեպքերում նույն արդյունքի կարելի էր հասնել տեղեկատվության ավելի փոքր ծավալի և ավելի կարճ ժամկետով պահպանելու միջոցով:
89. Դիմումատուները նաև պնդում են, որ իրենց մասին տեղեկատվության պահպանումը պետության կողմից կիրառվող ոչ համարժեք միջոց է, քանի որ այն որևէ բացառություններ չի նախատեսում և անժամկետ բնույթ է կրում: Հաշվի չի առնվում ոչ կատարված իրավախախտման բնույթը, ոչ էլ հանգամանքները, որոնցում հայտնվել են դիմումատուները: Բացի այդ, տվյալների պահպանման կամ ոչնչացման մասին որոշումը չի ընդունվում և չի վերահսկվում անկախ մարմնի կողմից: Դիմումատուները միաժամանակ գտնում են, որ խնդրո առարկա հանդիսացող տեղեկատվության պահպանման եղանակը չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի պահանջներին: Ի վերջո, դիմումատուներն ընդգծում են, որ այդ տեղեկատվության պահպանումը ստիպում է հանցագործությունների կատարման մեջ կասկածել նրանց, ովքեր դատարանի որոշմամբ արդարացվել են կամ նրանց, ումից հանվել են բոլոր մեղադրանքները, կասկած առաջացնելով նրանց անմեղության մասին: Ուստի մարդու մասին տեղեկատվության պահպանումը սոցիալական խարանի է նմանվում: Առավել մեծ վնաս է հասցվում երեխաներին, օրինակ՝ S.-ին, ինչպես նաև որոշ էթնիկական խմբերին պատկանող անձանց, որոնց մասին տվյալները չափազանց լայն ծավալով են ներկայացված տվյալների շտեմարանում:
(բ) Կառավարության փաստարկները
90. Կառավարության նշեց, որ նույնիսկ եթե համարվի, որ մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանումը պետության կողմից դիմումատուների անձնական կյանքին միջամտություն է հանդիսանում, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի տեսանկյունից այն արդարացված է: Այն նախատեսված է օրենքով, մասնավորապես 1984թ. Օրենքի 64-րդ հոդվածով, որը մանրամասն ներկայացնում է մատնահետքերի և ԴՆԹ նմուշների հանման հետ կապված իրավասություններն ու սահմանափակումները և հստակ սահմանում է, որ դրանք պահպանվում են պետության կողմից՝ համապատասխան գործով վարությթի վեջնական արդյունքից անկախ: Բացի այդ, ցանկացած դեպքում մատնահետքերի և ԴՆԹ նմուշների հարցում իշխանությունների գործողության ազատության աստիճանը կարգավորվում է համընդհանուր սկզբունքներին համապատասխան և ենթակա է դատական վերահսկողության:
91. Այնուհետև, կառավարությունը հայտարարում է, որ պետության շահարկվող միջամտությունը անհրաժեշտ և համաչափ է անկարգությունների կամ հանցագործությունների կասեցման ե (կամ) այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության տեսանկյունից իրավաչափ նպատակին հասնելու համար: Հասարակության համար ընդհանուր առմամբ չափազանց կարևոր է, որպեսզի իրավապահ մարմիններն ամբողջ ծավալով օգտագործեն արդիական տեխնոլոգիաները և քրեաբանության ոլորտում տեխնիկական նվաճումները՝ հանցագործությունների կասեցման, հետազոտման և բացահայտման համար: Կառավարությունը պմդում է, որ պահպանվող նյութերը հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարի և մեղավորների հայտնաբերման տեսանկյունից անգնահատելի են, որպես ապացույց ներկայացնելով վիճակագրական տվյալներ: Կառավարությունն ընդգծում է, որ մատնահետքերի և ԴՆԹ նմուշների պահպանումը հսկայական հնարավորություններ է ընձեռում քրեական հետաքննության համար, թույլ տալով ոչ միայն բացահայտել մեղավորներին, այլ նաև հանել բոլոր մեղադրանքներն անմեղներից, ինչպես նաև վերացնել դատական սխալները:
92. 2005թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԴՆՏ տվյալների ազգային շտեմարանում պահպանվում էին 181 հազար ֆիզիկական անձանց ԴՆԹ բնութագրեր, որոնք մինչ 2001թ. օրենսդրությունում փոփոխություններ մտցնելը օրենքի համաձայն կարող էին ոչնչացվել: Հետագայում բացահայտվել էր դրանցից 8,251-ի և հանցագործության վայրում վերցված նյութերի միջև կապը: Արդյունքում հնարավոր է եղել բացահայտել 13,079 հանցագործություններ, այդ թվում՝ 109 մարդասպանության դեպքեր, 55 սպանության փորձ, 116 բռնաբարություն, 67 սեռական բնույթի հանցագործություն, 105 ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գողություն և թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 126 դեպք:
93. Կառավարությունը նաև 18 կոնկրետ օրինակներ է ներկայացրել, երբ ԴՆՏ-ի մասին տեղեկատվության օգտագործման շնորհիվ հետաքննությունն ու քրեական հետապնդումն ավարտվել էին մեղադրական դատավճիռների կայացմամբ: Այդ դեպքերից տասում կասկածյալների ԴՆԹ բնութագրերը համընկել էին հետաքննության հետ չառնչվող այլ հանցագործությունների վայրերում նախկինում վերցված նմուշների հետ, որոնք պահպանվում էին տվյալների բազայում, որը թույլ տվեց հանցագործներին դատապարտել նախկինում կատարված հանցագործությունների համար: Մեկ դեպքում բռնաբառության համար ձեռբակալված երկու կասկածյալների նկատմամբ վարույթը կարճվեց, քանի որ նրանց ԴՆԹ բնութագրերը չհամընկան հանցագործության վայրում վերցված նմուշների հետ: Երկու այլ դեպքերում մանր հանցագործությունների (հասարակական կարգի խախտում և գողություն) համար մեղավոր ճանաչված անձանց ԴՆԹ բնութագրերի պահպանումը թույլ տվեց պարզելու նրանց մասնակցությունը հետագայում կատարված այլ հանցագործույուններում: Մեկ դեպքում իմիգրացիոն օրենսդրության խախտման կասկածանքի պատճառով անձի ԴՆՏ բնութագրի պահպանումը թույլ տվեց մեկ տարի անց արտահանձնել նրան Միացյալ Թագավորություն, այն բանից հետո, երբ տուժածներից մեկը նույնականացրեց նրան, որպես բռնաբարություն և սպանություն կատարած անձի: Վերջապես, ևս չորս դեպքերում, առավելագույնը երկու տարի անց պարզվել էր, որ հանցագործությունների (հարձակման նպատակով զենքի անօրինական պահում, բռնության գործադրմամբ իրականացված հասարակական կարգի խախտում, բանավոր վիրավորանք և բռնության գործադրման սպառնալիք) կատարման մեջ կասկածվող, բայց մեղավոր չճանաչված չորս մարդկանց ԴՆԹ բնութագրերը համընկել էին բռնաբարության հանցագործության վայրում վերցված նմուշների հետ:
94. Կառավարությունը հայտարարում է, որ մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանումը չի կարող համարվել իշխանոթունների կողմից ձեռնարկված ոչ համարժեք քայլ, քանի որ այդ նյութերը պահպանվում են հատուկ, սահմանափակ և օրենքով նախատեսված նպատակների համար, ամբողջական անվտանգության և սահմանված երաշխիքների ապահոման պայմաններում: Դրանց պահպանումն ամենևին չի նշանակում, որ առկա են դիմումատուներին որևէ հանցագործությունների կատարման կամ հակվածության մեջ կասկածելու հիմքեր, միտված չէ նաև նախկինում կատարված հանցագործությունների մասին տեղեկատովության պահպանմանը, որոնց շուրջ հետաքննությունն արդեն ավարտված է: Նման տեղեկատվություն հաշվառումը կատարվում է այն պատճառով, որ ոստիկանությունն արդեն իսկ օրինական հիմքերով տիրապետում է դրան, ուստի պահպանումը տվյալների շտեմարանի ընդլայնման շնորհիվ կնպաստի հետագայում ցանկացած հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը: Մարդու մասին տեղեկատվության պահպանումը չի հանգեցնում անձի սոցիալական պիտակավորմանը կամ նրա համար որևէ գործնական հետևանքների, եթե միայն պահպանվող նյութերը չհամընկնեն հանցագործության վայրում վերցված նմուշների հետ: Հետևաբար ապահովված է ճիշտ հավասարակշռությունը կոնկրետ մարդու իրավունքների և ընդհանուր սոցիալական շահերի միջև, և կառավարությունը չի գերազանցում գործողությունների ազատության թույլատրելի աստիճանը:
2. Դատարանի գնահատումը
(ա) Նախատեսված է օրենքով
95. Եվրոպական դատարանը վերստին անդրադառնում է իր նախադեպային իրավունքին, ըստ որի «նախատեսված է օրենքով» ձևակերպումը պահանջում է, որպեսզի ներպետական օրենսդրությունում որևէ հիմնավորում առկա լինի վիճարկվող միջոցին և այն համապատասխանի Կոնվենցիայի ներածական մասում ուղղակիորեն նշված և Կոնվենցիայի 8-րդ բաժնի առարկայի և նպատակի հետ անբաժանելիորեն կապված իրավունքի գերակայության սկզբունքի հետ: Այդպիսով, օրենքը պետք է բավարար չափով հասանելի և կանխատեսելի լինի, այսինքն պետք է բավականին հստակ ձևակերպվի, որպեսզի մարդը, ստանալով անհրաժեշտ խորհրդատվությունը, կարողանա կարգավորել իր քայլերը: Որպեսզի ներպետական օրենսդրությունը բավարարի այդ պահանջներին, այն պետք է պատշաճ իրավական պաշտպանություն ապահովի ոտնձգությունից և, համապատասխանաբար, հստակորեն սահմանի իշխանության իրավասու մարմինների տրված գործողությունների ազատության ծավալը և դրանց իրականացման կարգը (տես 1984թ. օգոստոսի 2-ի Եվրոպական դատարանի վճիռը «Malone ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, § 66—68, հհ «А», գանգատ թիվ 82; Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Rotaru ընդդեմ Ռումինիայի» գործով, գանգատ թիվ 28341/95, § 55, ECHR 2000-V, ինչպես նաչ վերը նշված Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Amann ընդդեմ Շվեյցարիայի» գործով, § 56):
96. Ներպետական օրենսդրության խորության աստիճանը, հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում այն չի կարող նախատեսել բոլոր հնարավոր իրավիճակները, զգալիորեն կախված է համապատասխան նորմատիվաիրավական ակտի խորությունից, վերջինիս գոծողության նախատեսվող շրջանակից, ինչպես նաև նրանով կարգավորվող սուբյեկտների քանակից և կարգավիճակից (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Hasan և Chaush ընդդեմ Բուլղարիայի», գանգատ թիվ 30985/96, § 84, ECHR 2000-XI, որտեղ հղումներ են կատարվում այդ հարցի շուրջ Եվրոպական դատարանի այլ վճիռներին):
97. Եվրոպական դատարանը մատնանշում է՝ 1984թ. Օրենքի 64-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական գործի քննության նպատակով անձից վերցված մատնահետքերը կամ նմուշները կարող են այնուհետև պահպանվել (տես սույն վճռի 27-րդ կետը): Դատարանը համամիտ է կառավարության հետ, որ դիմումատուների մատնահետքերի և ԴՆՏ տվյալների պահպանումը ներպետական օրենսդրությունում հստակորեն կարգավորված է: Առկա են նաև բավարար ապացույցներ առ այն, որ գործնականում այդ տվյալները, բացառությամբ որոշ հազվադեպ դեպքերի, իրոք պահպանվում են: Այն, որ ոստիկանության ավագ ծառայողները նման հազվադեպ դեպքերում կարող են կարգադրել, որպեսզի այդ տվյալները ոչնչացվեն, Կոնվենցիայի տեսանկյունից օրենքի վրա չի ազդում:
98. Սակայն, ինչ վերաբերում է անձնական բնույթի տեղեկատվության պահպանման պայմաններին և կանոններին, 1984թ. Օրենքի 64-րդ հոդվածն այդքան էլ հստակ չէ: Այն նախատեսում է, որ պահպանվող նմուշները և մատնահետքերը կարող են օգտագործվել սոսկ հանցագործության կանխարգելման ման, բացահայտման, քննության կամ քրեական հետապնդման նպատակների համար:
99. Եվրոպական դատարանը համաձայն է դիմումատուի հետ առ այն, որ նշված նպատակներից առնվազն առաջինը բավականին ընդհանուր է ձևակերպված և տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Դատարանը հայտարարում է, որ վերոնշյալ, ինչպես և հեռախոսային խոսակցությունների գաղտնի լսման դեպքերում, չափազանց կարևոր է հստակ և ընդգրկուն կանոնների սահմանումը, որոնք կկարգավորեն նշված միջոցների կիրառման սահմաններն ու կարգը, նաև այն նվազագույն պահանջները, որոնք վերաբերում են համապատասխան տեղեկատվության պահպանման տևողությանը, օգտագործմանը, երրորդ անձանց մուտք գործելու հնարավորությանը, անձեռնմխելիության և գաղտնիության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և հեռացման կարգին՝ այդ ամենը բավարար երաշխիքներ է ստեղծում պետական մարմինների չարաշահուների և ոտնձգությունների կանխարգելման համար (տես, mutatis mutandis, 1990թ. ապրիլի 24-ի Եվրոպական դատարանի վճիռը «Kruslin ընդդեմ Ֆրանսիայի» գործով, § 33 և § 35, հհ. «A», գանգատ թիվ 176-A, վերը նշված Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Rotaru ընդդեմ Ռումինիայի» գործով, § 57-59, 2006թ. հունիսի 29-ի Եվրոպական դատարանի վճիռը «Weber և Saravia ընդդեմ Գերմանիայի» գործով, գանգատ թիվ 54934/00, ECHR, 2006 — ... , 2007թ. հունիսի 28-ի Եվրոպական դատարանի վճիռը ««Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների ասոցիացիա»-ն և Ekimdzhiev ընդդեմ Բուլղարիայի», գանգատ թիվ 62540/00, § 75-77; 2008թ. հուլիսի 1-ի Եվրոպական դատարանի վճիռը ««Ազատության խորհուրդ» կազմակերպությունը և մյուսները ընդդեմ Միացյալ Թագավորութան», գանգատ թիվ 58243/00, § 62—63): Այդուհանդերձ Դատարանը գտնում է, որ ներկա գործում այդ խնդիրները սերտորեն առնչվում են ժողովրդավարական հասարակությունում դիմումատուների անձնական կյանքին պետության միջամտության անհրաժեշտության մասին ավելի լայնիմաստ խնդրի հետ: Հաշվի առնելով թե ինչպես է այդ հարցը մեկնաբանվել ստորև՝ սույն վճռի 105-126 կետերում, Դատարանը անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել այն հարցի շուրջ թե արդյոք 64-րդ հոդվածի ձևակերպումը բավարարում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «օրենքի որակ» հասկացության պահանջներին:
(բ) Իրավաչափ նպատակ
100. Եվրոպական դատարանը համաձայն է կառավարության հետ, որ մատնահետքերի և ԴՆԹ-ի մասին տեղեկատվության պահպանումն լեգիտիմ նպատակ է հետապնդում, այն է՝ հանցագործությունների բացահայտում և կանխում: Մինչդեռ այդ տեղեկատվության նախնական հաշվառումը կատարվում է անձի կապը կոնկրետ հանցագործության հետ որոշելու համար, այդ տեղեկատվության պահպանումը միտված է հետագա իրավախախտումների բացահատման ավելի լայն նպատակին:
(գ) Անհրաժեշտ է ժողովրդական հասարակությունում
(i) Ընդհանուր սկզբունքները
101. Մարդու իրավունքների իրականացմանը պետության միջամտությունը համարվում է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», եթե այն համաչափ է հետապնդվող նպատակին և, մասնավորապես, եթե ազգային իշխանությունների մատնանշվող հիմքերը «համապատասխան և բավարար են»: Թեև այդ բոլոր հարցերի նախնական գանահատումն իրականացվում է ազգային իշխանությունների կողմից, միջամտության անհրաժեշտության Կոնվենցիայի պահանջներին համապատասանության մասին վերջնական որոշումը ենթակա է Եվրոպական դատարանի վերահսկողությանը (տես 2001թ. հունվարի 18-ի Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Coster ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 24876/94), § 104, և այնտեղ նույն հարցի շուրջ վկայակոչված Եվրոպական դատարանի այլ վճիռները):
102. Նման գնահատում իրականացնելիս իրավասու ազգային մարմիններն ունեն գործողության որոշակի ազատություն: Այդ ազատության աստիճանը մի շարք գործոններից կախված փոփոխվում է, այդ թվում՝ համապատասխան կոնվենցիոն իրավունքի բնույթից, անձի համար նրա կարևորությունից, միջամտության բնույթից և նպատակից որն այն հետապնդում է: գործողության ազատության աստիճանը սովորաբար նվազում է, երբ համապատասխան իրավունքը որոշիչ դեր է խաղում անձի՝ զուտ անձնական բնույթի կամ նրա համար առանցքային կարևորություն ունեցող իրավունքներից օտգվելու դեպքում (տես 2004թ. մայիսի 27-ի Եվրոպական դատարանի վճիռը «Connors ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ 66746/01, § 82, և և այնտեղ նույն հարցի շուրջ վկայակոչված Եվրոպական դատարանի այլ վճիռները): Այն դեպքերում, երբ խոսքը գնում է մարդու գոյության կամ անձեռնմխելիության հետ կապված որևէ կարևոր խնդրի մասին, գործողության ազատության աստիճանը նվազում է (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Evans ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 6339/05, § 77, ECHR 2007 — ...): Այնուամենայնիվ, երբ խոսքը գնում է այնպիսի հարցերի մասին, օրինակ՝ համապատասխան շահի համեմատական կարևորության կամ այն լավագույն կերպով պատապնելու ձևի, որոնց շուրջ Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների միջև փոախհամաձայնություն ձեռք չի բերվել, ապա պետության գործողության ազատության աստիճանն ավելանում է (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Dickson ընդդեմ Միացյալ Թագավորության, գանատգ թիվ 44362/04, § 78, ECHR 2007 — ...):
103. Անձնական բնույթի տեղեկատվության պաշտպանությունը չափազանց կարևոր է մարդու անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի իրականացման համար, որը երաշխավորվում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով: Ներպետական օրենսդրությունը չի կարող թույլ տալ անձնական բնույթի տեղեկատվությունն օգտագործումը Կոնվենցիայի այդ հոդվածում սահմանված երաշխիքներին հակասող ձևով (տես, mutatis mutandis, Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Z. ընդդեմ Ֆինլանդիայի» գործով, § 95): Դրա անհրաժեշտությունն ավելի է ավելանում, երբ խոսքը գնում է անձնական բնույթի տեղեկատվության պաշտպանության մասին, որը ենթարկվում է ավտոմատացված մշակման, հատկապես, երբ այն իր նպատակների համար օգտագործում է ոստիկանությունը: Ներպետական օրենսդրությունը պետք է մասնավորապես ապահովի, որպեսզի այդ տվյալներն իրենց պահպանման նպատակների համար բավարար և համաչափ լինեն և պահպանվեն այնպիսի ձևով, որը թույլ կտա նույնականացնել տվյալների սուբյեկտին՝ չգերազանցելով տվյալների պահպանման նպատակների համար պահանջվող ժամանակը (տես Տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածը և նրա ներածական մասը, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկատվության օգտագործման և ոստիկանության գործունեության հարցերը կարգավորող Եվրոպայի խորհրդի թիվ R(87)15 հանձնարարականի 7-րդ սկզբունքը): Ներպետական օրենսդրությունը նաև պետք է պահպանվող տեղեկատվության անհարկի օգտագործման և չարաշահումների դեմ բավարար երաշխիքներ նախատեսի (տես, մասնավորապես, Տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայի 7-րդ հոդվածը): Վերոնշյալ նկատառումները հատկապես ակնառու են առավել գաղտնի տեղեկատվության հատուկ դասերի պաշտպանության դեպքում (տես Տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածը), այդ թվում՝ ԴՆԹ-ի մասին տեղեկատվության, որտեղ արտացոլված է ինչպես անհատի, այնպես էլ իր ընտանիքի համար հսկայական կարևորություն ունեցող մարդու գենետիկական պատկերը (տես քրեական գործերով հետաքննության շրջանակում ԴՆԹ վերլուծության օգտագործման մասին Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի թիվ R(92)1 հանձնարարականը):
104. Անձնական տվյալների, այդ թվում մատնահետքերի և ԴՆԹ-ի մասին տեղեկատվության պաշտպանության մեջ տվյալների սուբյեկտի և ընդհանրապես հասարակության շահը կարող է ավելի քիչ կարևորւթյուն ունենալ քան հանցագործությունների կանխման իրավաչափ շահը (տես Տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածը): Այդուհանդերձ, քանզի այդ տեղեկատվությունն ըստ էության անձնական բնույթ է կրում, Եվրոպական դատարանը պետք է մանրակրկիտ կերպով վերլուծի պետության կողմից կիրառվող ցանկացած միջոց, որը նախատեսում է նման տեղեկատվության պահպանումն ու օգտագործումը առանց այն անձի թույլտվության, որին նա վերաբերում է (տես, mutatis mutandis, Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Z. ընդդեմ ֆինլանդիայի» գործով, § 96):
(ii) Նշված սկզբունքների կիրառումը սույն գործի ներքո
105. Եվրոպական դատարանը անվիճելի է համարում այն փաստը, որ հանցագործությունների, մասնավորապես, կազմակերպված բնույթ կրող հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարը, ժամանակակից եվրոպական հասարակությունների առձև ծառացած առաջնահեորթ մարտահրավերներ է, որի լուծումը մեծապես կախված է հետաքննության և հանցագործների բացահայտման ժամանակակից գիտական մեթոդների կիրառումից: Ավելի քան 15 տարի առաջ Եվրոպայի խորհուրդն ընդունել էր, որ ԴՆԹ վերլուծության մեթոդի կիրառումը քրեական հետաքննության ժամանակ առավելություններ է առաջացնում (տես վերը նշված Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովի թիվ № R(92)1 հանձնարարության 43-44 կետերը): Ոչ ոք չի վիճարկում նաև այն, որ այդ պահից ի վեր Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունները արագ և զգալի առաջընթաց են ձեռք բերել անձի անմեղության կամ մեղքի բացահայտման համար ԴՆԹ տեղեկատվության օգտագործման հարցում:
106. Այնուամենայնիվ, ընդունելով հանցագործությունների բացահայտման հարցում գենետիկական տեղեկատվության կարևորությունը, Եվրոպական դատարանը պետք է որոշի սույն գործով դիտարկման ենթակա հարցերի շրջանակը: Խնդիրը կայանում է ոչ թենրանում, թե արդյոք Կոնվենցիայի տեսանկյունից մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանումը ընդհանրապես կարող է արդարացված համարվել: Միակ հարցը, որին Եվրոպական դատարանը պատասխան պետք է տա, այն է, թե արդյոք, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, բայց մեղավոր չճանաչված անձի մատնահետքերի և ԴՆԹ տեղեկատվության պահպանումն արդարացված է:
107. Այդ հարցը դիտարկելիս Եվրոպական դատարանը պատշաճ կերպով կանդրադառնա Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթերին, ինչպես նաև այլ Պայմանավորվող պետությունների օրենսդրությանն ու իրավակիրառական պրակտիկային: Տեղեկատվության պաշտպանության հարցում հիմնարար սկզբունքները պահանջում են, որպեսզի տվյալների պահպանումը համաչափ լինի դրանց հավաքագրման նպատակին և սահմանափակում են դրանց պահպանման ժամկետները (տես սույն վճռի 41-44 կետերը): Ըստ էության Մասնակից պետությունների կողմից, Տվյալների պաշտպանության մասին կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովի հետագա հանձնարարականներին համապատասխան, այդ սկզբունքները ոստիկանության կողմից միօրինակաբար են օգտագործվում (տես սույն վճռի 45-49 կետերը):
108. Ինչ վերաբերում է բջիջների նմուշներին, ապա Պայմանավորվող պետությունների մեծամասնությունում դրանք թույլատրված է վերցնել միայն լրջության սահմանված աստիճան հանցագործությունների քրեական վարույթի շրջանակում: ԴՆԹ տվյալների շտեմարան վարող Պայմանավորվող պետությունների գերակշիռ մասում նմուշները և դրանցից դուրս բերված ԴՆԹ բնութագրերը պետք է հեռացվեն կամ ոչնչացվեն արդարացման վճիռ կայացնելուց կամ անձի բոլոր մեղադրանքները հանելուց հետո՝ անմիջապես կամ որոշ սահմանափակ ժամկետի ընթացքում: Մի քանի Պայմանավորվող պետություններում թույլ է տրվում որոշ սահմանափակ բացառություններ կատարել այդ սկզբունքից (տես սույն վճռի 47-48 կետերը):
109. Այդ առումով չափազանց կարևոր է Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Շոտլանդիայի դիրքորոշումը: Ինչպես վերը նշված էր (տես սույն վճռի 36-րդ կետը), Շոտլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ԴՆԹ նմուշների և դրանց հիման վրա կազմված ԴՆԹ բնութագրերի պահպանմանը միայն այն դեպքում, երբ խոսքը գնում է բռնության կամ սեռական բնույթի հանցակազմ ունեղոց հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող չափահաս անձանց մասին, ընդ որում, նույնիսկ այդ դեպքում, դրանք կարող են պահպանվել միայն երեք տարի՝ հետագա երկու տարվա երկարաձգման հնարավորությամբ շերիֆի համաձայնության դեպքում:
110. Այդ դիրքորոշումն ամբողջությամբ համապատասխանում է Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովի թիվ R(92)1 հանձնարարության պահանջներին, որտեղ ընդգծվում է տարբեր հանգամանքների դեպքում մոտեցումների տարբերակման և տեղեկատվության պահպանման հստակ սահմանված ժամկետի անհրաժեշտությունը (տես սույն վճռի 43-44 կետերը): Նման պայմաններում ոստիկանությունում հաշվառմանը հանգեցնող իրավախախտման մեջ կասկածվող ցանկացած տարիքի որևէ անհատի մատնահետքերի և ԴՆԹ տվյալների պահպանումը Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններից թույլ է տրվում միայն Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում:
111. Կառավարությունը հատուկ ընդգծում է այն հանգամանքը, որ Միացյալ Թագավորությունում հանցագործությունների հայտնաբերման համար ԴՆԹ նմուշներն օգտգործելիս կիրառվում են ամենաարդիական տեխնոլոգիաները, և որ այլ պետությունները դեռևս չեն հասել ԴՆԹ տվյալների շտեմարանի կատարելագործման այդ աստիճանին: Կառավարությունը պնդում է, որ այլ պետությունների օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի հետ համեմատելը այդքան մեծ նշանակություն չի կարող ունենալ:
112. Այդուհանդերձ Եվրոպական դատարանը չի կարող անտեսել այն հանգամանքը, որ չնայած ԴՆԹ տվյալների շտեմարանի ծավալի զգալի ավելացման առավելություններին, այլ Պայմանավորվող պետությունները նախընտրել են սահմանափակել նման բնույթի տեղեկատվության պահպանումն ու կիրառումը, որպեսզի անձնական կյանքի անձեռնմխելիությունն ապահովող պատշաճ հավասարակշռության հասնեն հակադիր շահերի միջև: Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով տրամադրվող պաշտպանությունը չափազանց կտուժի, եթե քրեական գործերով վարույթի ընթացքում թույլատրվի ժամանակակից գիտական մեթոդների օգտագործումը ցանկացած գնով ՝ չհամադրելով այդ մեթոդների լայնածավալ օգտագործման հնարավոր առավելությունները անձնական կյանքի պաշտպանության հետ կապված կարևոր շահերի հետ: Դատարանը գտնում է, որ այդ հարցի շուրջ Պահմանավորվող պետությունների կողմից հստակորեն արտահայտված համաձայնությունը էական նշանակություն ունի, քանի որ այն կաշկանդում է պետության գործողության ազատությունը անձնական կյանքի այդ ոլորտին միջամտության հարցում: Դատարանի դիրքորոշմամբ նոր տեխնոլոգիաների զարգացման հարցում առաջնորդի դեր ստանձնելուն հավակնող ցանկացած պետություն հատուկ պատասխանատվություն է կրում այդ բնագավառում արդարացի հավասարակշռության պահպանման համար:
113. Սույն գործի հանգամանքներում դիմումատուների մատնահետքերը, բջիջների նմուշները և ԴՆԹ բնութագրերը ձեռք էին բերվել առաջին դիմումատուի՝ գողություն կատարելու և երկրորդի՝ կենակցուհու նկատմամբ բռնի ոտնձգությունների կասկածանքով հարուցված քրեական վարույթների շրջանակի ներքո: Այդ տեղեկատվությունը պահպանվում էր անժամկետ պահպանում նախատեսող օրենսդրության նորմերին համապատասխան, թեև առաջին դիմումատուն դատարանի վճռով անմեղ էր ճանաչվել, իսկ երկրորդի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել էր:
114. Եվրոպական դատարանը պետք է դիտարկի հանցագործության կատարման մեջ կասկածվող, սակայն դատարանի կողմից արդարացված բոլոր անձանց մատնահետքերի և ԴՆԹ տեղեկատվության մշտական պահպանման հիմնավորվածության հարցը:
115. Թեև դատարանի կողմից արդարացված անձանց մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանումն Անգլիայում և Ուելսում թույլատրվել է միայն 2001 թվականից հետո, կառավարությունը պնդում է, որ դրանց պահպանումը հանցագործության դեմ պայքարի անհրաժեշտ տարր է հանդիսանում: Հանցագործության վայրում վերցված նյութերի հետ ԴՆԹ բնութագրերի հաճախակի համընկնումների մասին վկայող վիճակագրական և այլ ապացույցներն անշուշտ ծանրակշիռ են: Վերջիններս ուսումնասիրվել են Լորդերի Պալատի կողմից և ներառվել են կառավարության կողմից ներկայացված նյութերի ցանկում (տես սույն վճռի 92-րդ կետը):
116. Դիմումատուներն, այնուամենայնիվ, պնդում են, որ վիճակագրական տվյալները շփոթեցնող են, ընդ որում այդ տեսակետը կիսում են նաև Նաֆիլդի բիոէթիկայի խորհրդի կողմից կազմված զեկույցի հեղինակները: Իրոք, ինչպես նշում են դիմումատուները, այդ տվյալները չեն վկայում ոչ այն մասին, թե որքան հաճախ է հանցագործությունների վայրերում վերցված նմուշների հետ այդ տվյալների «կապը» հանգեցրել կասկածյալների նկատմամբ մեղադրական վճիռների կայացմանը, ոչ էլ դատարանի կողմից մեղավոր չճանաչված անձանցից վերցված ԴՆԹ նմուշների պահպանման շնորհիվ մեղադրական վճիռների քանակի: Դրանք նաև չեն ապացուցում, որ հանցագործության վայրում վերցված նյութերի հետ ԴՆԹ նմուշների համընկման դեպքերի մեծ թիվը հնարավոր է դարձել միայն բոլոր այդպիսի անձանց տվյալների անժամկետ պահպանման շնորհիվ: Միևնույն ժամանակ կառավարության կողմից վկայակոչվող գործերի մեծ մասում (տես սույն վճռի 93-րդ կետը), կասկածյալներից վերցված ԴՆԹ տվյալները համընկել են միայն նախկինում վերցված և տվյալների շտեմարանում պահպանվող տվյալների հետ, մինչդեռ նման համընկնումները կարող էին տեղի ունենալ նույնիսկ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, բայց դատարանի կողմից արդարացված անձանց ԴՆԹ տվյալների անժամկետ պահպանումը թույլատրող օրենսդրության բացակայության դեպքում:
117. Թեև ոչ կառավարության կողմից ներկայացված վիճակագրական տվյալները, ոչ էլ նրանց բերված օրինակները ինքնին չեն վկայում, որ հանցագործների բացահայտման և վերջիններիս հանդեպ արդյունավետ քրեական հետապնդման կարելի է հասնել նաև առանց դիմումատուների վիճակում գտնվող բոլոր անձանց մատնահետքերի և ԴՆԹ տվյալներ մշտական և ոչ տարանջատված պահպանման, Եվրոպական դատարանն ընդունում է, որ ԴՆԹ տվյալների շտեմարանի ծավալն ավելացնելը այնուամենայնիվ նպաստել է հանցագործությունների բացահայտմանն ու կանխմանը:
118. Սակայն անպատասխան է դեռևս մնում այն հարցը, թե արդյոք նման պահպանումը համաչափ է և արդարացի հավասարակշռություն է ապահովում հակադիր պետական և մասնավոր շահերի միջև:
119. Այդ առումով Եվրոպական դատարանի համար չափազանց զարմանալի է Անգլիայում և Ուելսում համապատասխան իշխանություններին տեղեկատվության պահպանման հարցում տրված ամենապարփակ և որևէ տարբերակում չնախատեսող իրավասությունների բնույթը: Այն կարող է պահպանվել անկախ հանցագործությունների բնույթից և ծանրության աստիճանից, որոնցում անհատը սկզբում կասկածվում էր և կասկածյալի տարիքից: Մատնահետքերը և նմուշները կարող են վերցվել և այնուհետև պահպանման ենթակա լինել որևէ իրավախախտման մեջ կասկածվող ցանկացած տարիքի անձին ոստիկանությունում հավառելուց հետո, անկախ կատարված իրավախախտման բնույթից և ծանրության աստիճանից, այդ թվում՝ մանր կամ ազատության զրկման պատիճ չնախատեսող իրավախախտման համար: Այդ նյութերի պահպանումը ժամկետային սահմանափակում չունի՝ վերջիններս պահպանվում են անժամկետ, անկախ հանցագործության բնույթից կամ ծանրության աստիճանից, որում անձը կասկածվում է: Ավելին, դատարանի կողմից արդարացված անձը չափազանց կաշկանդված է այդ տվյալները համազգային տվյալների շտեմարանից հեռացնելուն կամ համապատասխան նյութերը ոչնչացնելուն հասնելու հարցում (տես սույն վճռի 35-րդ կետը), քանի որ, մասնավորապես, սահմանված չափանիշներին, այդ թվում՝ կատարված հանցագործության ծանրության աստիճանին, նախկինում բերման ենթարկելուն, հանցագործության կատարելու մեջ անձին կասկածելու հիմնավորվածության և ցանկացած այլ հանգամանքներին համապատասխան տվյալները պահպանելու հիմնավորվածության նկատմամբ անկախ դատական վերահսկողություն նախատեսող իրավական նորմ գոյություն չունի:
120. Եվրոպական դատարանն ընդունում է, որ դիմումատուների կողմից անձնական կյանքի իարականացման իրավունքին պետության միջամտության աստիճանը ՝ պահպանման ենթակա անձնական բնույթի տեղեկատվության այդ երեք տարբեր դասերից յուրաքանչյուրի դեպքում կարող է տարբեր լինել: Բջիջների նմուշների պահպանումը, հաշվի առնելով դրանցում պարունակվող գենետիկական տվյալների և անհատի առողջական վիճակի մասին տեղեկատվության ծավալը, կարող է անձնական կյանքին առանձնապես լուրջ միջամտության առիթ դառնալ: Այնուամենայնիվ, այդ տեղեկատվության պահպանման այնպիսի ոչ տարբերակված և ժամկետային առումով անսահմանափակ եղանակը, ինչպիսին առկա է սույն գործում, անկախ այդ տարբերությունների բնույթից, հատուկ վերլուծություն է պահանջում:
121. Կառավարությունն արտահայտում է այն տեսակետը, որ դիմումատուների մասին տվյալների պահպանումը նրանց համար որևէ ուղղակի կամ էական հետևանքներ ունենալ չի կարող, բացառությամբ եթե հետագայում տվյալների շտեմարանում պահպանվող տվյալների որևէ համընկնումը չի վկայի նրանց կողմից կատարված հանցագործությունների մասին: Եվրոպական դատարանը չի կարող համաձայնվել այդ փաստարկի հետ և կրկին հայտարարում է, որ անհատի մասին տեղեկատվության զուտ պահպանումը, ինչպիսի եղանակով էլ որ այն ձեռք չբերվի, պետք է դիտվի որպես անհատի անձնական կյանքի շահերին ուղղակիորեն դիպչող քայլ, անկախ նրանից կօգտագործվի այդ տեղեկատվությունը հետագայում թե ոչ (տես սույն վճռի 67-րդ կետը):
122. Այդ համատեքստում հատուկ մտահոգություն է առաջացնում սոցիալական խարանի վտանգը, որն առաջանում է այն պատճառով, որ դիմումատուների վիճակում գտնվող անձանց, որոնց նկատմամբ մեղադրական վճիռ չի կայացվել և որոնք անմեղ համարվելու իրավունք ունեն, վերաբերվում են նույնպես, ինչպես դատապարտվածներին: Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը չպետք է անտեսի այն հանգամանքը, որ Կոնվենցիայով նախատեսված յուրաքանչյուր մարդու անմեղ համարվելու իրավունքը ենթադրում է մի ընդհանուր սկզբունք, համաձայն որի մեղադրյալի նկատմամբ արդարացման վճիռ կայացնելուց հետո վերջինիս անմեղության վերաբերյալ որևէ կասկածն անթուլատրելի է (տես 2000թ. մարտի 21-ի Եվրոպական դատարանի վճիռը «Asan Rushiti ընդդեմ Ավստրիայի» գործով, գանգատ թիվ 28389/95), § 31, և դրանում կատարված հղումները նույն հարցի վերաբերյալ Եվրոպական դատարանի այլ վճիռներին: Դիմումատուների անձնական տվյալների պահպանումը վերջիններիս անմեղության վերաբերյալ որևէ կասկածի դրսևորում համարել իրոք չի կարելի. Այնուամենայնիվ, նրանց մոտ առաջացող զգացմունքը, որ իրենց նկատմամբ վերաբերմունքն այնպիսին չէ, ինչպիսին որ անմեղների, էլ ավելի է սրվում քանզի նրանց մասին տվյալներն անժամկետ են պահպանվում և նույն պայմաններով, ինչ որ դատապարտյալների, թեև հանցագործության մեջ երբևիցե չկասկածված անձանց մասին տվյալները ենթակա են ոչնչացման:
123. Կառավարությունը պնդում է, որ պահպանման հարցում իշխանությունների իրավասությունները տարածվում են քրեական գործով կատարվող հետաքննության շրջանակում բոլոր անձանցից վերցված մատնահետքերի և ԴՆԹ նմուշների վրա, անկախ անձի մեղավոր լինելու փաստից: Կառավարությունը նաև հայտարարում է, որ մատնահետքերն ու ԴՆԹ նմուշները վերցվում են օրինական հիմքերով և դրանց պահպանումը կապված չէ այն հանգամանքի հետ, որ անհատները, որոնցից դրանք վերցվել են ի սկզբանե կասկածվել են հանցագործության կատարման մեջ, քանզի պահպանման միակ նպատակը տվյալների շտեմարանի ծավալի ավելացումն ու, հետևաբար, հետագայում հանցագործությունների բացահայտման հնարավորությունների ավելացումն է: Այդուհանդերձ Եվրոպական դատարանը գտնում է, որ նման փաստարկը դժվար է հիմնավորել 1984թ. Օրենքի 64 հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ կամավորների խնդրանքով իրենց մատնահետքերը և ԴՆԹ նմուշները ոչնչացնելու պայմանով, անկախ նրանից, որ այդ նյութերը տվյալների շտեմարանի ծավալի ավելացման և հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից նույնքան արժեքավոր են: Կառավարությունը պետք է ծանրակշիռ փաստարկներ ներկայացնի, որպեսզի Դատարանը արդարացված համարի դիմումատուների և այլ չդատապարտված անձանց անհատական տվյալների նկատմամբ վերաբերմունքի նման տարբերակումը:
124. Եվրոպական դատարանը նաև գտնում է, որ չդատապարտված անձանց մասին տեղեկատվության պահպանումը կարող է առավել մեծ վնաս հասցնել անչափահասներին, այդ թվում՝ առաջին դիմումատուին, հաշվի առնելով վերջիններիս հատուկ վիճակը և նրանց հետագա զարգացման և հասարակությունում ինտեգրման կարևորությունը: Հիմնվելով 1989թ. Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 40-րդ հոդվածի դրույթների վրա, Դատարանն արդեն իսկ անդրադարձել էր քրեական գործերով վարույթի շրջանակներում անչափասաների հատուկ կարգավիճակին, նշելով մասնավորապես, քրեական գործընթացում նրանց անձնական կյանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը (տես 1989թ. դեկտեմբերի 16-ի Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «T. ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 24724/94, § 75 и § 85): Նմանապես, Դատարանը գտնում է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել արդարացման վճռի կայացումից հետո իշխանությունների կողմից անչափահասների տվյալների պահպանման արդյունքում վերջիններիս հասցվող հնարավոր վնասից պաշտպանելու հարցում: Դատարանը կիսում է Նեֆիլդի բիոէթիկայի խորհրդի տեսակետը երիտասարդների համար ԴՆԹ տվյալների անժամկետ պահպանման բացասական հետևանքների մասին և ի գիտություն է առնում Խորհրդի մտահոգությունն առ այն, որ իրականացվող քաղաքականությունը հանգեցրել է տվյալների շտեմարանում չափազանց մեծ թվով չդատապարտված երիտասարդների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հաշվառմանը (տես սույն վճռի 38-40 կետերը):
125. Ամփսոփելով, Եվրոպական դատարանը հանգում է այն եզրակացության, որ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող, բայց մեղավոր չճանաչված անձանց մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանման հարցում իշխանությունների իրավասությունների անառարկելի և որևէ տարբերակում չնախատեսող բնույթը, այն տեսքով, որով այն դրսևորվել է դիմումատուների նկատմամբ սույն գործի շրջանակում, գերազանցել է գործողության ազատության բոլոր թույլատրելի սահմանները: Հետևաբար, խնդրո առարկա հանդիսացող նյութերի պահպանումը, պետության անհամաչափ միջամտություն է հանդիսանում դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքին և չի կարող անհրաժեշտ համարվել ժողովրդական հասարակությունում: Այդ եզրահանցումը Դատարանին ազատում է համապատասխան անձնական տվյալների նկատմամբ մուտք գործելու անսահմանափակ արտոնության և վերջիններիս անհարկի օգտագործումից կամ չարաշահումից պաշտապանվելու վերաբերյալ կոնկրետ երաշխիքների անբավարարության մասին դիմումատուների բողոքը դիտարկելու անհրաժեշտությունից:
126. Ուստի, սույն գործում, կառավարության կողմից թույլ է տրվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջների խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
127. Դիմումատուների պնդմամբ նրանք ենթարկվել են այնպիսի վերաբերմունքի, որը համանման վիճակում գտնվող այլ անձանց, այսինքն՝ անձանց որոնց նկատմամբ մեղադրական վճիռ չի կայացվել և որոնց ԴՖՆԹ նմուշները օրենքին համապատասխան ենթակա են ոչնչացման, համեմատ խտրականական բնույթ է կրել: Այդ վերաբերմունքը կապված է նրանց կարգավիճակի հետ և ենթակա է կարգավորման Կոնվենցիայի 14-րդ հոդվածին համապատասխան, որի մեկնաբանումը միշտ լայն բնույթ է կրել: Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ենթադրյալ խախտման մասին իրենց փաստարկներում շարադրված հիմնավորումների համաձայն նման վերաբերմունքը որևէ ողջամիտ և օբյեկտիվ նկատառումներով արդարացված չէ և իրավաճափ նպատակ չի հետապնդում, ընդ որում բացակայում է հանցագործությունների կասեցման հետապնդվող նպատակի ողջամիտ համաչափությունը, մասնավորապես, ԴՆԹ նմուշների հարցում, որոնք որևէ դեր չեն խաղում հանցագործությունների հայտնաբերման և կանխման համար: Այն մարդկանց վերաբերող նյութերի պահպանումն, որոնք պետք է անմեղ համարվեն, դրանց նկատմամբ բացարձակապես սխալ և վնասարար վերաբերմունքի դրսևորում է:
128. Կառավարությունը պնդում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը սույն գործի հետ չի առնչվում, ուստի անընդունելի է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածը: Եթե նույիսկ այն հնարավոր լիներ կիրառել, մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որևէ տարբերություն գոյություն չունի, քանի որ դիմումատուների վիճակում հայտնված բոլոր մարդկանց հետ վերաբերվում են նույնպիսի ձևով և դիմումատուները չեն կարող համեմատել իրենց այն մարդկանց հետ, որոնցից ոստիկանությունը ԴՆԹ նմուշներ չի վերցրել կամ ովքեր կամավոր համաձայնվել են հանձնել նմուշները: Ցանկացած դեպքում վերաբերմունքի տարբերակումը, որի մասին գանգատվում են դիմումատուները, հիմնված է եղել ոչ թե «կարգավիճակի» կամ անձնական հատկանիշների, այլ պատմական փաստի վրա: Եթե նույնիսկ վերաբերմունքի տարբերակում տեղի է ունեցել, այն օբյեկտիվորեն հիմնավորված է եղել և պետության գործողության ազատության շրջանակը չի գերազանցել:
129. Եվրոպական դատարանը վերստին անդրադառնում է նախկինում իր կողմից արտահայտված այն դիրքորոշմանը, որ դիմումատուների մատնահետքերի, բջիջների նմուշների և ԴՆԹ բնութագրերի պահպանումը խախտում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջները: Հաշվի առնելով այդ եզրահանգման հիմքում ընկած դատողությունները, Դատարանը անհրաժեշտ չի համարում առանձին դիտարկելու Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմումատուների գանգատը:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
130. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
131. Դիմումատուները հայցում են Եվրոպական դատարանին իրենց արդարացի հատուցում տրամադրել բարոյական վնասի և դատական ծախսերի ու ծախքերի համար:
ա. Բարոյական վնաս
132. Դիմումատուները պահանջել են հատուցել իրենց պատճառած բարոյական վնասը և յուրաքանչյուրին վճարել հինգ հազար բրիտանական ֆունտ ստեռլինգ՝ կառավարության կողմից իրենց անձնական տեղեկատվության անհիմն պահպանումը գիտակցելու հետևանքով կրած հոգեկան տառապանքի և ցավի, ինչպես նաև դատական քննություն նախաձեռնելու պատճառով անհանգստության և հոգեկան անհանգստության համար:
133. Կառավարությունը, վկայակոչելով Եվրոպական դատարանի նախադեխային պրակտիկան (մասնավորապես վերը նշված Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Amann ընդդեմ Շվեյցարիայի» գործով) հայտարարում է, որ Կոնվենցիայի խախտման մասին եզրահանգումն ինքինին արդարացի փոխհատուցում է երկու դիմումատուների համար, պնդելով, որ սույն գործը տարբերվում է այն գործերից, որտեղ Դատարանը Կոնվենցիայի խախտում էր արձանագրել անձնական բնույթի տեղեկատվության օգտագործման կամ հրապարակայնացման արդյունքում (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Rotaru ընդդեմ Ռումինիայի» գործով):
134. Եվրոպական դատարանը հիշեցնում է իր եզրահանգումն առ այն, որ դիմումատուների մատնահետքերի և ԴՆԹ տեղեկատվության պահպանումը ոտնահարում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքները: Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն կառավարությունը պարտավոր է Նախարարների հանձնաժողովի վերահսկողությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել դիմումատուների և համանման պայմաններում գտնվող այլ անձանց անձնական կյանքը հարգելու իրավունքն ապահովելու համար (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Scozzari և Giunta ընդդեմ Իտալիայի» գործով, գանգատ թիվ 39221/98 և 41963/98 գանգատներ, § 249, ECHR 2000-VIII, նաև Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Christine Goodwin ընդդեմ ՄԻացյալ Թագավորության» գործով [GC], գանգատ թիվ 28957/95, § 120, ECHR 2002‑VI): Ելնելով վերոշարադրյալից Եվրոպական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի խախտման մասին եզրահանգումը, դրանից ծագող բոլոր ապագա հետևանքների հետ մեկտեղ, ինքնին կարող է արդարացի հատուցում համարվել: Ուստի Դատարանը մերժում է բարոյական վնասի համար հատուցման դիմումատուների պահանջը:
Բ. Ծախսեր և ծախքեր
135. Դիմումատուները նաև պահանջել են 52,066.25 ֆունտ ստեռլինգ՝ գործը Դատարանում քննելու արդյունքում կրած ծախսերի և ծաքերի համար, որպես հիմնավորում ներկայացնելով մանրամասն փաստաթղթային ապացույցներ: Նշված ծախսերը ներառում են իրավագետի ծառայությունների համար հատուցումը (15,083.12 ֆունտ ստեռլինգ) և երեք փաստաբանների վարձատրությունը (համապատասխանաբար 21,267.50 ֆունտ ստեռլինգ, 2,937.50 ֆունտ ստեռլինգ և 12,778.13 ֆունտ ստեռլինգ): Իրավագետի ծառայությունների համար վարձատրության ժամավճարը կազմում է 140 ֆունտ ստեռլինգ (2007թ. հունիսից այն բարձրացվել է 183 ֆունտ ստեռլինգի), առաջին փաստաբանի ժամավճարը՝ 150 ֆունտ ստեռլինգ, երկրորդ փաստաբանի՝ 250 ֆունտ ստեռլինգ և երրորդ փաստաբանի՝ 125 ֆունտ ստեռլինգ:
136. Կառավարությունը բոլորովին անհիմն է համարում դիմումատուների հայցված գումարները: Այն մասնավորապես պնդում է, որ իրավաբանների ժամավճարի դրույթները չափազանցված են և չպետք է գերազանցեն նշված գումարների երկու երրորդը: Հատուցման ենթական չեն նաև գործի քննության ավելի ուշ փուլում դիմումատուների որոշմամբ վարձված չորրորդ իրավաբանի ծառայությունները, քանի որ վերջինս գործնականում կրկնել է կատարվող աշխատանքը: Կառավարությունը գտնում է, որ դատական ծախսերը և ծախքերը պետք է սահմանափակվեն 15,000 ֆունտ ստեռլինգով և բոլոր դեպքերում չեն կարող գերազանցել 20,000 ֆունտ ստեռլինգը:
137. Եվրոպական դատարանը վերստին հիշեցնում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն հատուցման են ենթակա միայն այն դատական ծախսերն ու ծախքերը, որոնք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և չեն գերազանցել ողջամտության սահմանը (այլ աղբյուրների թվում տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Roche ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, § 182, ECHR 2005-X):
138. Դատարանի կողմից քննված գործը մի կողմից բավականին բարդ էր, քանի որ պահանջվեց այն դիտարկել նախ Եվրոպական դատարանի Պալատում, իսկ այնուհետև Մեծ Պալատում, որի արդյունքում գործի առնչությամբ մի քանի անգամ ներկայացվել էին փաստարկներ և կազմակերպվել էին լսումներ: Գործը նաև կարևոր իրավաբանական և աշխատանքի մեծ ծավալ պահանջող սկզբունքային հարցեր է բարձրացնում: Մասնավորապես, անհրաժեշտ է եղել մանրամասն վերլուծել Միացյալ Թագավորությունում մատնահետքերի և ԴՆԹ տվյալների պահպանման շուրջ ընթացող վեճերը, ինչպես նաև անցկացնել այլ Պայմանավորվող պետությունների օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան գրությունների և փաստաթղթերի համապարփակ համեմատական վերլուծություն:
139. Այդուհանդերձ Եվրոպական դատարանը գտնում է, որ դիմումատուների հայցված 52,066.25 ֆունտ ստեռլինգ հատուցման գումարը չափազանց բարձր է: Դատարանը, մասնավորապես, համաձայն է կառավարության հետ առ այն, որ աշխատանքների ավելի ուշ փուլում չորրորդ իրավաբանին վարձելը կարող էր հանգեցնել նրան, որ աշխատանքի որոշ մասը կրկնվել է:
140. Իրականացնելով գործի հանգամանքների գնահատումը արդարացիության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով համանման գործերով սեփական նախադեպային պրակտիկան, Եվրոպական դատարանը դիմումատուներին շնորհում է 42,000 եվրո, որպես դատական ծախսերի և ծախքերի հատուցում, այն նվազեցնելով 2,613.07 եվրոյով, որն արդեն իսկ վճարվել էր Եվրոպայի խորհրդի կողմից իրավաբանական ծառայությունների հետ կապված ծախսերի համար:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
141. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում,
2. Վճռում է, անհրաժեշտ չէ առանձին դիտարկել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմումատուների բողոքը,
3. Վճռում է, որ Կոնվենցիայի խախտման մասին եզրահանգումը, ինքնին արդարացի հատուցում է դիմումատուների կրած բարոյական վնասի համար:
4. Վճռում է որ.
(ա) կառավարությունը երեք ամիսների ընթացքում պարտավոր է դիմումատուներին վճարել 42,000 (քառասուն երկու հազար) եվրո կրած դատական ծախսերի և ծախքերի համար (դիմումատուներից գանձման ենթակա ԱԱՀ-ն ներառյալ), այն նվազեցնելով 2,613.07 եվրոյով, որն արդեն իսկ վճարվել է դիմումատուներին իրավաբանական ծառայությունների հետ կապված ծախսերի համար: Վճարման ենթակա գումարը փոխանակվում է ֆունտ ստեռլինգի վճարման օրվա դրությամբ կիրառելի փոխարժեքով,
(բ) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում, մինչև վճարման օրը ներառյալ վճարվում է տուգանք՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` հավելած երեք տոկոսային կետ:
5. Մերժում է դիմումատուների արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2008թ. դեկտեմբերի 4-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Michael O’BoyleJean-Paul Costa
Քարտուղարի տեղակալՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի մասին նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1] ԴՆԹ-ն (Դեզօքսիռիբոնուկլեական թթու) քիմիական միացություն է, որը ներկա է մարմնի գրեթե բոլոր բջիջներում, որում կոդային կամ լեզվային տեսոքվ պարունակվող գենետիկական տեղեկատվությունը կանխորոշում է ֆիզիկական հատկությունները և կառավարում մարմնում տեղի ունեցող բոլոր քիմիական գործընթացները: Բացառությամբ նույնական երկվորյակների յուրաքանչյու մարդու ԴՆԹ-ն եզակի է: ԴՆԹ բնութագիրը թվայնցած տեղեկատվություն է, որը համապատասխան անձի մասին տեղեկատվուիթյան հետ միասին էլեկտրոնային տեսքով պահպանվում է ԴՆԹ ազգային տվյալների շտեմարանում:
[2] Նաֆիլդի Բիոէթիկայի խորհուրդը 1991թ. Նաֆիլդյան հիմնադրամի կողմից ստեղծված անկախ փրձագիտական կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են հիվանդանոցներում աշխատող բժիշկներ, իրավաբաններ, փիլիսոփաներ, գիտննականներ և աստվածաբաններ: Այդ զեկույցը հրապարակվել էր 2007թ. սեպտեմբերի 18-ին «Քրեաբանությունում կենսաբանական տեղեկությունների օգտագործում՝ բարոյական խնդիրներ» խորագրով:
[3] Ալլելը միևնույն անհատական գենի երկու և ավելի այլընտրանքային ձևերից որևէ մեկն է: Տարբեր ալլելները կանխորոշում են յուրաքանչյուր գենետիկական կոդի հատկությունների զարգացման տարբերակները (World Encyclopedia. Philip's, 2008. Oxford Reference Online. Oxford University Press):
[4] Ներկայումս Իռլանդիայի օրենսդրությունը և իրավակիրառական պրակտիկան կարգավորվում է 1990թ. Քրեական դատավարության (դատական ապացույցների) մասին օրենքով: Համազգային տվյալների շտեմարանում ԴՆՏ-ի մասին տեղեկատվության օգտագործման և պահպանման հնարավորությունների ընդլայնման նպատակով կառավարությունը նոր օրինագիծ է մշակել, որը սակայն դեռևս չի ընդունվել Իռլանդիայի խորհրդարանի կողմից:
[5] Իտալիայի նախարարների խորհուրդը և սենատը հաստատել են 2007թ. հոկտեմբերի 30-ի ԴՆԹ համազգային տվյալների ստեղման մասին օրենսդրական որոշումը: Սակայն այդ որոշման ժամկետն աստիճանաբար սպառվեց և այն պաշտոնապես օրենքի ձևավորում չստացավ, քանի որ այն կազմելիս սխալ էր արձանագրվել: Ակնկալվում է, որ որոշման ճշգրտված տարբերակը կհրապարակվի 2008 թվականին:
Full & Egal Universal Law Academy