© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 114
2008թ. դեկտեմբեր
Ս.-ը և Մարփերն ընդդեմ Միացյալ Թագավորության-30562/04
Վճիռ - 04.12.2008թ. [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելը
Այն քրեական գործերով մատնահետքերի և ԴՆԹ տեղեկատվության պահպանումը, որոնցով մեղադրյալն արդարացվել է կամ ազատ արձակվել. խախտում:
Փաստեր.
Ոստիկանական և քրեական հանցանքի ապացույցների մասին 1984 թվականի օրենքի (PACE) 64-րդ մասի ներքո մատնահետքերի և ԴՆԹ նմուշները, որոնք վերցվում են քրեական հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանցից, կարող են պահպանվել անժամկետ, եթե նույնիսկ համապատասխան քրեական գործով քննությունն ավարտված է այդ անձանց արդարացման կամ ազատ արձակման հիման վրա: Դատարան ներկայացված գործով երկու դիմողները մեղադրվել են քրեական հանցագործությունների կատարման մեջ, սակայն չեն դատապարտվել: Առաջին դիմողը` տասնութ տարեկան անչափահաս, արդարացվել է կողոպուտի փորձի համար, մինչդեռ երկրորդ դիմողի նկատմամբ իր գործընկերոջը վիրավորանք հասցնելու համար առանձին գործի քննությունը պաշտոնապես կարճվել է այն բանից հետո, երբ նրանք հաշտվել են: Այն փաստի լույսի ներքո, որ նրանք չեն դատապարվել, դիմողները հայցել են, որպեսզի իրենց մատնահետքերը և բջջանմուշները ոչնչացվեն, սակայն երկու դեպքում էլ ոստիկանությունը մերժել է նրանց: Այդ մերժումը դատական կարգով բողոքարկելը մերժվել է համապատասխան որոշմամբ: Լորդերի Պալատում հիմնական վճռում լորդ Սթեյնտը նշել է, որ եթե նույնիսկ եզրակացվի, որ առկա է եղել միջամտություն դիմողների անձնական կյանքին, այդուհանդերձ, այդ միջամտությունը շատ չնչին է եղել և համապատասխանել է հետապնդվող նպատակներին, քանի որ նյութերը պահվել են միայն որոշ նպատակներով և չեն օգտագործվել առանց հանցագործության դեպքի առկայության, մինչդեռ լայնածավալ տեղեկատվական բազան ընձեռել է մեծ հնարավորություններ հանցավորության դեմ պայքարում:
Օրենք.
(a)Միջամտությունը
Հաշվի առնելով բջջանմուշներում պարունակվող անձնական տեղեկատվությունը, ներառյալ` յուրահատուկ ծագումնաբանական կոդը, որն ունի մեծ նշանակություն երկու անձանց և նրանց հարազատների համար, և ԴՆԹ տեսակների հնարավորությունը` միջոցներ ապահովելու անձանց միջև ծագումնաբանական հարաբերությունները պարզելու կամ նրանց էթնիկ ծագման մասին եզրակացություններ անելու համար, բջջանմուշները և ԴՆԹ տեսակները պահպանելն ինքնին հանգեցրել են դիմողիների` անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտությանը: Չնայած որ մատնահետքերը պահպանելը տալիս էր անձնական կյանքին միջամտելու նվազ հնարավորություն, քան բջջանմուշները և ԴՆԹ տեսակները պահելը, մատնահետքերում անձանց մասին պահվող ունիկալ ինֆորմացիան և և առանց նրանց համաձայնության այդ ինֆորմացիան պահելը չէր կարող դիտվել որպես նեյտրալ կամ չնչին միջամտություն, ինչպես նաև այն հանգեցրել է անձնական կյանքը հարգելու իարվունքի միջամտությանը:
(b)Օրենքի համաձայն
Չնայած որ հաշվի առնելով իր հետևությանն առ այն, որ միջամտությունը կարող է անհրաժեշտ լինել ժողովրդական հասարակությունում, Դատարանն անհրաժեշտ չի համարել եզրակացնելու, որ PACE-ի 64-րդ մասի ձևակերպումը համապատասխանում էր «Օրենքի որակյալ» չափանիշներին, այդուհանդերձ, Դատարանը նշել է, որ այդ դրույթը հեռու է եղել համապատասխան պայմանների, միջոցների որոշակիությունից` կապված նմուշներում և տեսակներում պարունակվող տեղեկատվությունը պահպանելու և օգտագործելու հետ, և կարևոր էր ունենալ հստակ, մանրակրկիտ կանոններ, որոնք կսահմանեին այդպիսի միջոցների կիրառման ծավալը, ինչպես նաև` նվազագույն երաշխիքներ:
(c)Օրինական նպատակը
Ընդունելի ` այն, որ տեղեկատվության պահպանումը հետապնդել է օրինական նպատակ` կանխել հանցագործությունների կատարումը` ապագա հանցագործներին բացահատելուն օժանդակելու ճանապարհով:
(d) Անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից կատարված քննության ծավալին, պետք է նշել, որ համապատասխան հարց էր պարզել ոչ թե այն, թե արդյոք մատնահետքերը, բջջանմուշները և ԴՆԹ տեսակները պահպանելը կարող էր ընդհանուր առմամբ արդարացված լինել Կոնվենցիայի ներքո, թե` ոչ, այլ պետք էր պարզել, թե արդյոք, դրանք պահպանելը դիմողների` որպես կասկածյալ, բայց ոչ դատապարտված անձանց, գործով եղել է արդարացված, թե` ոչ: Եվրոպայի խորհրդի և այլ անդամն պետությունների օրենքի համապատասխան դրույթները և պրակտիկայի հիմնական սկզբունքները պահանջում էին, որպեսզի տեղեկատվության պահպանումը համապատասխանի տեղեկատվություն հավաքելու նպատակին և սահմանափակված լինի ժամկետով, մասնավորապես` ոստիկանության ոլորտում: Հոդված 8-ի տրամադրած պաշտպանությունն անընդունելիորեն կթուլանար, եթե ժամանակակից գիտական տեխնոլոգիաների կիրառումը քրեական արդարադատության ոլորտում թույլատրելի լիներ ցանկացած գնով և առանց զգուշորեն հավասարակշռելու դրանց հավանական օգուտը և անձնական կենսական շահերի կարևորությունը: Ցանկացած պետություն, որն ունի առաջնային դեր նոր տեխնոլոգիաների զարգացման գործում, կրում է հատուկ պատասխանատվություն ճշգրիտ հավասարակշռություն ապահովելու հարցում: Այդ առթիվ, Անգլիայում և Ուելսում նմուշները պահպանելու ընդհանուր և անորոշ բնույթը եղել է հատկապես լուրջ, քանի որ այն թույլ էր տալիս պահպանել տեղեկատվությունը, անկախ հանցագործության լրջությունից կամ կասկածյալի տարիքից: Այդ կերպ տեղեկատվություն պահպանելը չի եղել սահմանափակված ժամկետով, և եղել են միայն սահմանափակ հնարավորություններ արդարացված անձանց համար, որպեսզի նրանց վերաբերյալ տեղեկատվությունը հանվի համազգային տեղեկատվության բազայից կամ համապատասխան նյութերը ոչնչացվեն; Չի եղել նաև որևէ դրույթ տեղեկատվության պահպանման անկախ վերահսկման վերաբերյալ: Նմուշները պահպանելը եղել է հատկապես լուրջ հարց այն անձանց համար, ովքեր չեն դատապարտվել և ենթակա են եղել անմեղության կանխավարկածին, սակայն նույն վերաբերմունքին են արժանացել, ինչ դատապարտված անձինք: Տեղեկատվությունը պահպանելը կարող էր հատկապես վնասակար լինել անչափահասների գործերով, ինչպիսին էր դիմողը` հաշվի առնելով նրանց հատուկ կարգավիճակը ու նրանց զարգացման և հասարակության մեջ ինտեգրման կարևորությունը: Ի վերջո, տեղեկատվության պահպանման ընդհանուր և անորոշ բնույթը, ինչն առկա է եղել դիմողի գործով, չի ապահովել արդարացի հավասարակշռություն մրցող հանրային և մասնավոր շահերի միջև, և պատասխանող պետությունն այս առումով անցել է ընդունելի գնահատման սահմանը: Համապատասխանաբար, տեղեկատվության պահպանումն առաջացրել է անհամապատասխան միջամտություն դիմողների` անձնական կյանքը հարգելու իրավունքին և չէր կարող դիտվել որպես ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջամտություն:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Հոդվծա 41 - Խախտում հայտնաբերելը հանգեցրել է ոչ նյութական վնասի փոխհատուցման անհրաժեշտության: Պատասխանող պետությունը պետք է Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո ձեռնարկի պատշաճ ընդհանուր և/կամ անհատական միջոցներ:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy