© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 105
2008թ. փետրվար
Սաադին ընդդեմ Իտալիայի– 37201/06
Վճիռ - 28.02.2008թ. [GC]
3-րդ հոդված
Արտաքսում
Վատ վերաբերմունքի վտանգը` ահաբեկչին Թունիս արտաքսելու դեպքում, ով դատապարտվել է հեռակա կարգով (in absentia). արտաքսումը կհանգեցնի խախտման
Փաստեր.
Դիմողը Թունիսցի է: 2001 թվականին նա ստացել է Իտալիայում մշտական բնակության թույլտվություն: Միջազգային ահաբեկչության մեջ կասկածանքով նա 2002 թվականին ձերբակալվել է և պահվել նախնական կալանքի տակ: 2005 թվականին Իտալիայի Երդվյալ ատենակալների դատարանների կողմից նա դատապարտվել է ազատազրկման` հանցավոր համագործակցության, փաստաթղթերի կեղծման և գողացված ապրանքներ ստանալու համար: Այն ժամանակ, երբ Գլխավոր պալատի վճիռն ընդունվել էր, վերաքննիչ բողոքը քննվում էր իտալական դատարաններում: Միաժամանակ, 2005 թվականին Թունիսի զինվորական դատարանը, հեռակա կարգով, դիմողի բացակայությամբ նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման` խաղաղ ժամանակ արտասահմանում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչության դրդչության համար: 2006 թվականին նա բանտից ազատվել է` Իտալիայում կրելով իր պատիժը: Այնուամենայնիվ, ներքին գործերի նախարարը կարգադրել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրության հիման վրա դիմողն արտաքսվի Թունիս: Դիմողի` քաղաքական ապաստան ստանալու մասին խնդրանքը մերժվել է: Դատական օրենսգրքի 39-րդ կանոնի հիման վրա (ժամանակավոր միջոցներ) Դատարանն Իտալիայի կառավարությանը խնդրել է արտաքսումը պահպանել` մինչև հետագա ծանուցումը:
Օրենք.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չէր կարող թերագնահատել ահաբեկչության վտանգն ու այն էական դժվարությունները, որոնց պետությունները հանդիպում են իրենց համայնքներն ահաբեկչական բռնություններից պաշտպանելիս: Այնուամենայնիվ, անհնարին է չափել անձի` վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկն ու նրա վտանգավորությունը համայնքի համար, եթե վերջինս չարտաքսվի (հետ չուղարկվի): Այն հեռանկարը, որ նա կարող է լուրջ վնաս պատճառել համայնքին` որևէ կերպ չի նվազեցնում այն ռիսկը, որ նա կարող է կրել ծանր տառապանք, եթե արտաքսվի: Այդ պատճառով ճիշտ չէ պահանջել ապացուցման բարձր չափանիշ, երբ անձը դիտվում է որպես համայնքին լուրջ վտանգ ներկայացնող կամ նույնիսկ ազգային անվտանգությանը վնաս պատճառող, քանի որ նման մոտեցումը համահունչ չէ 3-րդ հոդվածի բացարձակ բնույթին: Դա հավասարեցվում է այն պնդմանը, որ բարձր չափանիշները բավարարող ապացույցների բացակայության պայմաններում ազգային անվտանգության պաշտպանությունն արդարացված է անհատի համար ավելի թեթև վատ վերաբերմունքի ընդունմամբ: Դատարանը վերահաստատում է, որպեսզի հարկադիր արտաքսումը խախտի Կոնվենցիայի պահանջները, անհրաժեշտ է և բավարար, որ էական հիմքեր ներկայացվեն, որոնք թույլ կտան հավատալու, որ առկա է ռիսկ, որ դիմողը կենթարկվի վատ վերաբերմունքի հանձնման երկրում: Դատարանը քննարկելով Amnesty International-ի Մարդու իրավունքների դիտորդի զեկույցները, որոնք նկարագրում են Թունիսում առկա մտահոգիչ դրությունը, և որոնք հավելյալ հաստատվում են ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցով: Այս զեկույցները մատնանշում են բազմաթիվ և մշտական բնույթ կրող խոշտանգումների գործերի մասին, որոնք կիրառվել են ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ: Պրակտիկան ցույց տվեց, որ անձինք ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ժամանակ հաճախ խոշտանգման են ենթարկվել, որը ներառել է առաստաղից կախելը, բռնաբարելու սպառնալիքները, էլեկտրաշոկերի կիրառումը, գլուխը ջրի մեջ սուզելը, ծեծը և սիգարետով այրելը: Զեկուցվել էր, որ խոշտանգման և վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները չէին քննվում թունիսյան իրավասու պետական մարմինների կողմից, և որ վերջիններս կանոնավոր կերպով օգտագործում էին ճնշման ներքո ստացված ինքնախոստովանական ցուցմունքները դատապարտումն ապահովելու համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կասկածի տակ չի դնում այդ զեկույցների արժանահավատությունն ու արձանագրում է, որ իտալական կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կարող էր հերքել նման պնդումները: Թունիսում տեղի ունեցած հանցագործությունների առնչությամբ դիմողին դատապարտելով ահաբեկչության համար, էական հիմքեր են եղել հավատալու համար, որ իրական ռսիկ է եղել, որ նա կարող է 3-րդ հոդվածի հետ անհամատեղելի վերաբերմունքի զոհ լինել, եթե նրան արտաքսեին Թունիս: Բացի դրանից, Թունիսի իշխանությունները չէին ապահովել Իտալիայի կառավարության կողմից պահանջված դիվանագիտական հավաստիացումները: Դատապարտյալների իրավունքները երաշխավորող ներպետական օրենքների առկայությունն ու միջազգային համապատասխան պայմանագրերին միանալը, Թունիսի արտաքին գործերի նախարարի կողմից ներկայացված note verbale, բավարար չէին երաշխավորելու անձի համապատասխան պաշտպանությունը վատ վերաբերմունքի ռիսկից, երբ, ինչպես դիմողի գործում, արժանահավատ աղբյուրները տեղեկացրել էին Կոնվենցիայի սկզբունքներին ակնհայտ հակասող պրակտիկայի մասին: Բացի դրանից, եթե նույնիսկ թունիսյան իշխանությունները տային դիվանագիտական հավաստիացումներ, դրանք Դատարանին չէին ազատի պարտականությունից` քննելու, թե արդյոք նման հավաստիացումներն ապահովել էին բավարար երաշխիքներ, որ դիմողը պաշտպանված էր լինելու վատ վերաբերմունքի ռիսկից:
Եզրակացություն. խախտում, եթե դիմողին արտաքսելու մասին որոշումն ի կատար ածվի (միաձայն):
41-րդ հոդված – խախտման արձանագրումն ինքնին պարունակում է ոչնյութական վնասների արդար փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy