© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 1
2008թ. հունվար
Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության-13229/03
Վճիռ - 29.01.2008թ. [GC]
5-րդ հոդված
5-րդ հոդվածի 1-ին մասի f կետ
Պետություն չթույլատրված մուտք գործելը կանխարգելելը
Ապաստան հայցողի համար ընդունման կետում յոթօրյա կալանքը, ով երաշխավորված էր առանց մաքսային տուրքի ներմուծումից. խախտում:
5-րդ հոդվածի 2-րդ մաս
Ձերբակալման պատճառների մասին տեղեկատվություն
Ապաստան հայցողին ուշ կալանավորելու հիմքերի պատճառով ընդունման կետում նրա ժամանակավոր ընդունման մասին 76 ժամ տարաժամկետմամբ տեղեկացնելը. խախտում:
Փաստեր.
Դիմողն իրաքցի քուրդ է, ով փախուստի էր դիմել իր հայրենիքից և 2000 թվականի դեկտեմբերի 30-ին վայրէջք կատարել Հիթռոու օդանավակայանում: Նա անմիջապես ապաստան էր խնդրել և ստացել առանց մաքսային տուրքի ներմուծման երաշխիք: 2001 թվականի հունվարի 2-ի` արտագաղթի հարցերով այն մարմիններին ուղղված զեկուցմամբ նա արգելանքի է վերցվել և տեղափոխվել Օակինգտոնի ընդունման կենտրոն, որն օգտագործվում էր ապաստան փնտրողների համար, ովքեր, հավանաբար, թաքնվում էին արդարադատությունից, և որոնց դիմումները քննարկվում էին արագացված ընթացակարգով: Նրան է փոխանցվել տիպային ձևի փաստաթուղթ, որի իմաստը նրա ձերբակալման պատճառների ու նրա իրավունքների պարզաբանումն էր, սակայն չէր տեղեկացնում, որ նա ձերբակալվել է ըստ արագացված ընթացակարգի: 2001 թվականի հունվարի 5-ին դիմողի ներկայացուցիչն արտագաղթի հարցերով զբաղվող աշխատողի կողմից հեռախոսի միջոցով տեղեկացվել է, որ նրա ձերբակալման (ազատությունից զրկելու) պատճառն այն է, որ նա իրաքցի է, ով համապատասխանում է ընդունման կենտրոնում անազատության մեջ մնալու (ձերբակալված լինելու) չափանիշներին: 2001 թվականի հունվարի 8-ին դիմողի` ապաստան ստանալու հայցը նախնական մերժվել է և նրան ձևականորեն մերժվել է մուտք գործել Միացյալ Թագավորություն: Նա ազատ է արձակվել հաջորդ օրը և արդյունքում ապահովվել ապաստան ստանալու իրավունքով` այն բանից հետո, երբ հաջողությամբ բողոքարկել է մուտքի թույլտվություն ստանալու մերժումը: Նա խնդրել է դատական կարգով վերանայել իրեն ձերբակալելու մասին որոշումը: Լորդերի պալատի կողմից այն վերջիվերջո մերժվել է, որը գտել է, որ Օակինգտոնի ընթացակարգի ներքո ազատությունից զրկելը (ձերբակալելը) համաչափ է և հիմնավորված: 2006 թվականի հուլիսի 11-ի վճռում Եվրոպական դատարանի պալատը գտել է,, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 2-րդ մասի` պատճառների մասին անմիջապես տեղեկացնելու պահանջի խախտում (տես` տեղեկատվական գրառում թիվ 88):
Օրենք.
5-րդ հոդվածի 1-ին մասի f) կետ – a) «նրա չթույլատրված մուտքի հետևանքը կանխել» նախադասության նշանակությունը: Անհրաժեշտ լրացում է, որ Պետությունն իրավունք ունենա կառավարելու օտարերկրացիների մուտքն ու մշտական բնակությունը, հետևաբար` պետք է թույլտվություն լինի կալանքի վերցնելու այն արտագաղթյալներին, ովքեր դիմել են մուտքի թույլտվություն ստանալու համար, եթե նրանք ապաստան հայցողի կամ այլ անձի կարգավիճակում: Մինչև թույլատվություն ստանալը յուրաքանչյուր մուտք չթույլատրված է, և այն անձին կալանավորումը,ով ցանկանում է մուտք գործել պետություն, և ով կարիք ունի, բայց դեռ չի ստացել նման թույլտվություն, կարող է կանխել նրա անօրինական մուտք գործելու հետևանքը: Դատարանը չի ընդունում, որ հենց այդ ապաստան հայցողը հանձնվել է արտագաղթի հարցերով իշխանության այն մարմիններին, որոնց նա խնդրել է կանխել անօրինական մուտքի հետևանքը: 5-րդ հոդվածի 1-ին մասի f) կետը չի թույլատրում ձերբակալումը միայն այն պատճառով, որ անձը կատարում է մուտք գործելու սահմանափակումները շրջանցելու փորձեր: Նման մեկնաբանությունը խիստ նեղ է և անհամատեղելի Միավորված ազգերի ու Եվրոպայի խորհրդի ուղենիշների ու հանձնարարականների հետ:
b) թողտվություն.
Այն սկզբունքը, որ ձերբակալումը չպետք է լինի հայեցողական, նախատեսված է ազատությունից զրկելու վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին մասի հիմքում (չթույլատրված մուտք գործել)` հավասարապես, ինչպես այն նախատեսված է 5-րդ հոդվածի 2-րդ հիմքում (արտաքսում կամ հանձնում): Այսպիսով, առկա չէ պահանջ առ այն, որ ազատությունից զրկելը պետք է ողջամտորեն անհրաժեշտ լինի, և համաչափության սկզբունքը միայն պահանջում է, որ ազատությունից զրկելը չպետք է տևի ողջամիտ ժամկետից ավելի երկար: Համապատասխանաբար, 5-րդ հոդվածի 1-ին մասի f) կետով նախատեսված հիմքով ազատությունից զրկելը չի լինի հայեցողական, եթե այն բավարարի չորս պայմանների, այն է` պետք է բարեխղճորեն իրականացվի, պետք է պայմանավորված լինի անձի` չթույլատրված մուտքը կանխելու նպատակով, ազատությունից զրկելու տեղն ու պայմանները պետք է համաչափ լինեն այն իմաստով, որ ազատությունից զրկվածը հավանաբար փախել է իր հայրենիքից մահացու վտանգի ուժի ազդեցության ներքո, և ազատությունից զրկելու ժամանակահատվածը չի գերազանցում այն ողջամիտ ժամկետը, որն անհրաժեշտ է հետապնդվող նպատակին հասնելու համար:
Ընդունելի է, որ Օակինգտոնի ձերբակալության ռեժիմի նպատակն է եղել արագորեն լուծել մոտավորապես 84 000 ապաստան խնդրողների 13 000 դիմումները, որոնք այդ ժամանակ ամեն տարի ներկայացվել են Միացյալ Թագավորությանը: Այդ նպատակին հասնելը հանգեցրեց նրան, որ օրական կազմվում էր 150 հարցազրույցի ցուցակ և նույնիսկ փոքր-ինչ հետաձգումները կարող էին կազմաքանդել մուտք գործելու ծրագիրը: Կալանավորման նպատակով դիմողն ընտրվել էր ազատությունից զրկվելու համար այն հիմքով, որ նրա գործը քննվելու էր արագացված ընթացակարգով: Հետևաբար, ազգային իշխանությունները դիմողին ազատությունից զրկելով` բարեխղճորեն էին գործել: Իրականում Օակինգտոնի ռեժիմի ստեղծման քաղաքականության նպատակն ընդհանուր առմամբ ապաստան հայցողների օգուտ ստանալն էր իրենց հարցերը արագացված կարգով քննելու առումով: Ձերբակալումը նաև մեծապես կապված է եղել չթույլատրված մուտքը կանխելու հետ, քանի որ այն նպատակ է հետապնդել հնարավորություն տալ իշխանություններին քննարկել դիմողի` ապաստան ստանալու հայցը քննարկվի արագացված ընթացակարգով և արդյունավետորեն: Ինչ վերաբերում է ազատությունից զրկելու վայրին ու պայմաններին, ապա կենտրոնը հատկապես հարմարացված է եղել ապաստան հայցողներին ընդունելու ու պահելու համար, և առաջարկելու տարբեր հնարավորություններ` կապված հանգստի, կրոնական ծիսակարգերի, բժշկական օգնության և, ամենակարևորը` իրավական օգնության հետ: Դիմողը չի բողոքել պայմանների դեմ: Վերջապես, նրա յոթօրյա ձերբակալումը, նախքան նրան ազատ արձակելը` ապաստան հայցելու մասին դիմումն առաջին ատյանում մերժելուց մեկ օր առաջ, չի կարելի ասել, որ գերազանցել է պահանջվող ողջամիտ ժամկետը, որը նրան հնարավորություն էր տվել, որ ապաստան խնդրելու նրա հայցը քննարկվի արագացված ընթացակարգով: Դատարանը նաև արձանագրել է, որ մեծ թվով ապաստան խնդրողների հայցերն առավել արդյունավետ քննելու համակարգի սահմանման վերաբերյալ դրույթը նախատեսել էր ազատությունից զրկելու լիազորությունների ավելորդ լայն ու հաճախակի օգտագործում:
Եզրակացություն. խախտում առկա չէ (11 ձայնով ընդդեմ 6-ի):
5-րդ հոդվածի 2-րդ մաս:
Մեծ պալատը համաձայնել է Պալատի հետ, որ ընդհանուր ձևակերպումները, ինչպես, օրինակ` խորհրդարանական հայտարարությունները, չեն կարող փոխարինել անձի` իր ձերբակալման կամ կալանավորման պատճառների մասին տեղեկացված լինելու պահանջին: Առաջին անգամ դիմողն իր կալանավորման իրական պատճառի մասին իմացել է եղել 2001 թվականի հունվարի 5-ին` իր ներկայացուցչի միջոցով, երբ մինչ այդ պահն ինքն արդեն 76 ժամ եղել էր ձերբակալված: Ենթադրվում է, որ ներկայացուցչին պատճառները բանավոր փոխանցելը բավարարում է 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները և ժամկետի հետաձգումն անհամատեղելի է պատճառների մասին անմիջապես տեղեկացվելու պահանջի հետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
41-րդ հոդված – խախտման արձանագրումը պարունակում է արդարացի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy