© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ
ՍԱԲԱՆՉԻԵՎԱՆ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 38450 /05)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2013թ. հունիսի 6
Սույն վճիռը կլինի վերջնական այն հանգամանքներում, որոնք ամրագրված են 44-րդ հոդվածի 2-րդ կետում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
A. 2005թ. հոկտեմբերի 13-ի հարձակումը
6. 2005թ. հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Նալչիկ քաղաքում հարձակման են ենթարկվել մի շարք զինված անձանց կողմից, որոնք տեղական ապստամբներ էին: Այդ գործակալությունները ներառել են Ներքին գործերի նախարարության հանրապետականվարչությունը, Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Թ. կենտրոնը, Ներքին գործերի նախարարության տեղական տարբեր ստորաբաժանումներ, Ներքին գործերի նախարարության ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը, Ճանապարհային ոստիկանության տարբեր անցակետերը, Տույժերի կատարման դաշնային անվտանգության ծառայության հանրապետական վարչությունը, Դաշնային անվտանգության ծառայության Հանրապետական վարչության դաշնային ծառայության անվտանգության ծառայության գրասենյակը և զենքի մի քանի մասնավոր խանութներ: Ըստ Կառավարության` հարձակման գործում ներգրավված էին ավելի քան երկու հարյուր հիսուն մասնակիցներ:
7. Կառավարական ուժերի և ապստամբների միջև հետագա պայքարը տևել է առնվազն մինչև 2005թ. հոկտեմբեր 14-ը:
B. Դիմողների և մահացածների ընտանեկան կապը
8. Դիմողները պնդել են, որ նրանք 2005թ. հոկտեմբերի 13-ին և 14-ին հարձակում կատարած զոհված մասնակիցների հարազատներն են (տես դիմողների և մահացած անձանց միջև ընտանեկան կապի վերաբերյալ հավելվածը):
9. Կառավարությունը չի վիճարկել այդ պնդումները, բացառությամբ տասնիններորդ դիմող` տիկին Ժաննա Ֆյոդորովնա Իֆրաիմովայի, ով, իր կարծիքով, որևէ կերպ կապված չէր հանգուցյալ պրն Ռուսլան Բորիսովիչ Թամազովի հետ:
10. Ըստ տասնիններորդ դիմողի նախնական հայտարարության` հանգուցյալ պրն Ռուսլան Բորիսովիչ Թամազովը նրա ամուսինն էր: Նա ավելի ուշ փոխել է այդ հայտարարությունը` նշելով, որ իրենք պաշտոնապես ամուսնացած չէին, այլ ապրել են միասին 2005թ. փետրվարից: 2005թ. հոկտեմբերի իրադարձությունների ընթացքում նա ուներ ութ ամսվա հղիություն: Տասնիններորդ դիմողը 2008թ. հուլիսի 9-ին ներկայացրել է 2005թ. դեկտեմբերի 8-ին ծնված Ս.Թ.-ի անունով տրված ծննդյան վկայականի պատճենը: Հավաստագրում պարոն Ռուսլան Բորիսովիչ Թամազովը գրանցված է որպես աղջկա հայրը և տասնիններորդ դիմողը` նրա մայրը:
11. Ըստ Կառավարության կողմից տրամադրված նախնական տեղեկության` 2005թ. հոկտեմբերի 13-ին և 14-ին իրենց ուժերը հաջողությամբ կանխել են հարձակումը և սպանել ութսունյոթ տեղական ապստամբների: Կառավարությունը չի նշել զոհվածների անունները:
12. Կառավարությունը նաև հայտարարել է, որ 2005թ. հոկտեմբերի 14-ին այն ձերբակալել են պարոն Ասլան Յուրիևիչ Բագովին (հիսուներորդ դիմողի երկու ազգականներից մեկին), ով ուներ հրազենային վերքեր գլխի և կրծքավանդակի վրա: Նա մահացել է բանտում 2005թ. հոկտեմբերի 23-ին:
13. 2005թ. հոկտեմբերի 18-ին պարոն Կազբուլատ Բետալովիչ Կերեֆովը (տասնյոթերորդ դիմողի որդիներից մեկը և 2005թ. հոկտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած հարձակման մասնակիցներից մեկը) կրակահերթ էր արձակել ոստիկանների` տեղական անցակետի ուղղությամբ և սպանվել ոստիկանական աշխատակիցների կողմից կրակ բացելուց հետո:
14. Գործի ընդունելիության վերաբերյալ իր դիտարկումներում Կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունները 2005թ. հոկտեմբերի 13-ի հարձակմանն ի պատասխան հակաահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել են ընդհանուր առմամբ իննսունհինգ ապստամբների:
15. Ըստ էության, նրանք խոստովանել են, որ դիմողների կողմից վկայակոչված բոլոր մահացածները սպանվել են իշխանությունների կողմից:
C. Քրեական գործ թիվ 25/78-05
2005թ. հոկտեմբերի 13-ի վարույթը հարուցելու մասին որոշում
16. Պարզվում է, որ 2005թ. հոկտեմբերի 13-ին իշխանությունները հարուցել են Նալչիկում տեղի ունեցած հարձակման հետ կապված թիվ 25/78-05 քրեական վարույթը:
17. Քննության ընթացքում պարզվել է, որ 1999թ.-ից մինչև 2005թ. անձանց մի խումբ, այդ թվում` Ա. Մասխադովը, Շ. Բասաևը, Ի. Գորչխանովը, Ա. Աստեմիրովը, Աբու-Վալիդ Խատաբն և Աբու Ձեյթը կազմավորվել են ահաբեկչական խումբ: Հենց այս խումբն էլ կազմակերպել է հարձակումը: Սպանվել են երեսունհինգ իրավապահ սպաներ և տասնհինգ քաղաքացիներ, իսկ հարյուր երեսուն իրավապահ սպաներ և իննսուներկու քաղաքացիներ վիրավորվել են: Սեփականությանը պատճառվել է մեծածավալ վնաս:
18. Դիմողները չեն ունեցել որևէ դատավարական կարգավիճակ թիվ 25/78-05 քրեական գործով:
2. Դիմողների նամակներն իշխանություններին քննության նախնական փուլերի ընթացքում
19. 2005թ. հոկտեմբերի 13-ին, 20-ին, 21-ին և 25-ին` անմիջապես հարձակումից հետո, չհստակեցված թվով անձինք (ներառյալ որոշ դիմողներ) ստորագրել են կոլեկտիվ դիմումներ` հասցեագրված տարբեր պաշտոնյաների այդ թվում` դատախազների վերադարձնել մահացածների դիերը` թաղելու նպատակով:
20. 2005թ. հոկտեմբերի վերջից մինչև առնվազն 2006թ. ապրիլը դիմողներն պատասխան են ստացել դատախազությունից և այլ մարմիններից, որոնք նրանց տեղեկացրել են, որ նրանք որոշակի պատասխաններ կստանան քննության ավարտից անմիջապես հետո:
21. Որոշ դիմողների փորձերը` վիճարկել այդ պատասխանները ներպետական դատարաններում, անցել են ապարդյուն, քանի որ դրանք մերժվել են երկու ատյաններում էլ` որպես վաղաժամկետ:
3. 2006թ. ապրիլի 13-ի, 14-ի որոշումները հարձակման ընթացքում սպանված ապստամբների չհետապնդումը դադարեցնելու մասին
22. 2006թ. ապրիլի 13-14-ին հետաքննության մարմինը դադարեցրել է քրեական վարույթը իննսունհինգ զոհված ապստամբների մահվան պատճառով: Նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվել է անհատական որոշում, նկարագրվել է նրանց անհատական մասնակցության աստիճանն ու բնույթը և եզրակացվել, որ այդ անձինք մասնակցել են հարձակմանը և մահացել հետագա պայքարի ընթացքում: Պարզվել է, որ դիմողների կողմից վկայակոչված մահացած անձինք այդ անձանց թվում էին:
23. Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է դիմողներին վերը նշված` 2006թ. ապրիլի 14-ի որոշումների վերաբերյալ, սակայն այդ որոշումների ոչ մի օրինակ չէր կցվել այդ ծանուցումներին:
24. Որոշ դիմողներ դիմել են ներպետական դատարաններ իշխանությունների կողմից 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների պատճեններն իրենց չտրամադրելու կապակցությամբ: Դատական վարույթի արդյունքում այդ դիմողների մեծ մասին տրամադրվել է համապատասխան որոշման պատճենը, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել հանգուցյալի դեմ քրեական վարույթին` որպես նրանց պաշտոնական ներկայացուցիչներ, կամ մահացածի անձնական իրերն իրենց վերադարձնելուց:
25. Ստրասբուրգում վարույթի ընթացքում Կառավարությունը ներկայացրել է 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների պատճենները` յուրաքանչյուր դիմողի ազգականի վերաբերյալ:
4. Հանգուցյալների դիերն իրենց ընտանիքներին չվերադարձնելու վերաբերյալ 2006թ. մայիսի 15-ի որոշումը
26. Ըստ կառավարության` ենթադրյալ ահաբեկիչների իննսունհինգ դիակները դիակիզվել են 2006թ. հունիսի 22-ին: Ըստ դիմողների պնդումների` նրանք առաջին անգամ դիակիզման մասին իմացել են սույն գործով Կառավարության հաղորդումներից:
27. Ըստ Կառավարության` դիակիզումը տեղի է ունեցել համաձայն հանգուցյալների դիերն իրենց ընտանիքներին չվերադարձնելու մասին 2006թ. մայիսի 15-ի որոշման: Ի տարբերություն 2006թ. ապրիլի 13-14-ի անհատական որոշումների, 2006թ. մայիսի 15-ի որոշումը վերաբերել է բոլոր մահացած անձանց: Որոշման մեջ հայտարարվում է, մասնավորապես`
«... քննչական խմբի ղեկավարությունը ... [Ս. պաշտոնյան] թիվ 25/78-05 գործի նյութերը ուսումնասիրելով` հաստատել է, ... [որ] հարձակման դեմ ուղղված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում, վերացվել են 95 ահաբեկիչներ, մասնավորապես`
[Որոշման մեջ բացի հանգուցյալներից, ընդգրկված են դիմողների կողմից նշված բոլոր անձանց անունները]:
2006թ. ապրիլի 13-14-ի որոշմամբ Նալչիկի տարբեր վայրերում հարձակում կատարած 95 անձանց նկատմամբ քրեական գործը կարճվել է նրանց մահվան պատճառով` Քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ ենթակետի և 24-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ ենթակետի ներքո:
Թաղման և հուղարկավորության մասին դաշնային ակտի (Օրենք թիվ 8-fz) 14(1)-րդ բաժնի համաձայն` §Այն անձանց թաղումը, որոնց նկատմամբ իրենց ահաբեկչական գործունեության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց մահվան պատճառով, աճյունները չեն թաղվել և իրենց, գերեզմանի վայրը չի բացահայտվել»:
Համաձայն թիվ 164 Հրամանագրի 3-րդ մասի` §Այն անձանց թաղումը, որոնց նկատմամբ իրենց ահաբեկչական գործունեության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է իրենց մահվան պատճառով պետք է տեղի ունենա մահվան վայրում և իրականացվի Ռուսաստանի Դաշնության գործադիր կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված մասնագիտացված սգո գործակալությունների կողմից ...»:
[Հաշվի առնելով վերը նշվածը` պաշտոնյա Ս.-ն որոշել է`]
1. թաղել 95 ահաբեկիչների դիերը...,
2. որոշումը ուղարկել Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Նախագահին այն իրականացնելու համար,
3. տեղեկացնել [իր վերադասին] այս որոշման մասին»:
28. Կառավարությունը պնդել է, որ իշխանությունները տեղեկացրել են դիմողներին 2006թ. մայիսի 15-ի որոշման վերաբերյալ, սակայն խոստովանել է, որ այդ որոշման որևէ օրինակ նրանց չի տրամադրվել:
29. Պարզվում է, որ Գլխավոր դատախազությունը մի քանի անգամ տեղեկացրել է դիմողներին դիերը վերադարձնելու մերժման վերաբերյալ: Ըստ երևույթին, որ դիմողներին չի տրամադրվել 2006թ. մայիսի 15-ի որոշման պատճենը:
30. Դիմողները պնդել են, որ 2006թ. մայիսի 15-ի որոշման պատճենն իրենք առաջին անգամ ստացել են 2007թ. մայիսին: Նրանք նաև նշել են, որ իրենք իմացել են իրենց մահացած հարազատների դիերի դիակիզման մասին 2007թ. սեպտեմբերին (տես վերը` կետ 26):
5. Դիմողների փորձերը` երկու որոշումների վերաբերյալ դատական վարույթ հարուցելու առնչությամբ:
31. Դիմողների նախնական փորձերը 2006թ. ապրիլի 13-14-ի և մայիսի 15-ի որոշումները վերանայելու առնչությամբ անհաջող էին, քանի որ դատարանները հրաժարվել էին քննել նրանց փաստարկները:
(ա) Սահմանադրական դատարանի վարույթը
32. Որոշ դիմողներ Սահմանադրական դատարանում վիճարկել են ահաբեկիչների թաղմանը վերաբերող օրենսդրությունը: Նրանց նախնական բողոքները մերժվել են` որպես վաղաժամ: Ի վերջո, տասներեքերորդ և քսանչորսերորդ դիմողների բողոքները ընդունվել են քննության:
33. 2007թ. հունիսի 28-ին Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում (թիվ 8 P), որում, ըստ էության, այն մերժել է նրանց բողոքները` պնդելով, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության 2003թ. մարտի 20-ի` Թաղման և հուղարկավորության ակտի թիվ 164 14(1)-րդ բաժինը հակասահմանադրական է: Այն հայտարարել է, մասնավորապես, որ վիճարկվող իրավական դրույթներն այդ հանգամանքներում եղել են անհրաժեշտ և հիմնավորված: Օրինական նպատակների և օրենսդրության անհրաժեշտության կապակցությամբ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության.
«... Միևնույն ժամանակ, ահաբեկչության դեմ պայքարը և ահաբեկչության կանխարգելումը, որն ընդհանուր առմամբ պաշտպանում է զանգվածային անկարգությունների ռիսկի հետ զուգորդված ահաբեկչության հետևանքներից, տարբեր էթնիկական խմբերի բախումներից և բնակչության ու իրավապահ մարմինների դեմ ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց հարազատների կողմից ագրեսիայից և, վերջապես, մարդկանց կյանքի և առողջության սպառնալիքից` արդարացնում է ստեղծված որոշակի իրավական ռեժիմը, ինչպես օրինակ, որը նախատեսված է Դաշնային օրենքի 14(1)-րդ բաժնով, և որը կարգավորում է այն անձանց թաղումը, ովքեր չեն ենթարկվել ահաբեկչական գործունեության համար քրեական պատասխանատվության իրենց մահվան հետևանքով ... Այդ դրույթները տրամաբանորեն կապված են 2005թ. նոյեմբերի 23-ի` մշակույթի հիմքով ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1687 (2004թ.) հանձնարարականի 4-րդ կետի դրույթների հետ, որում ընդգծվել է, որ որոշակի մշակույթի և կրոնի տարրերի ծայրահեղական մեկնաբանությունները, ինչպիսիք են` հերոսական նահատակությունը, անձնազոհությունը, ապոկալիպսիսը կամ սուրբ պատերազմները, ինչպես նաև աշխարհիկ (ազգայնական և հեղափոխական) գաղափարախոսությունները նույնպես կարող են օգտագործվել ահաբեկչությունները հիմնավորելիս:
Այն անձանց աճյունների թաղումը, ովքեր մասնակցել են ահաբեկչական գործողություններին, իրենց գործողությունների զոհերի գերեզմանների հարևանությամբ, ինչպես նաև թաղման և հիշատակի ծիսակատարությունների պահպանումը որպես խորհրդանշական ակտ, ծառայում է որպես ահաբեկչական գաղափարների քարոզչության միջոց, ինչպես նաև առաջացնում է վիրավորանք այդ գործողությունների զոհերի հարազատների մոտ` այդպիսով ստեղծելով ազգամիջյան և կրոնական լարվածության նախադրյալներ:
Այն պայմաններում, որոնք առաջացել են ՌԴ-ում մի շարք ահաբեկչական գործողությունների հետևանքով և դարձել որոնք առաջացրել են բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ համատարած բացասական սոցիալական արձագանք և միասնական կարծիք են ստեղծել, որ դիերը հարազատներին վերադարձնելը ... կարող է առաջացնել հասարակական կարգի և խաղաղության, ինչպես նաև այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի և անվտանգության սպառնալիք, այդ թվում` ատելության և վանդալիզմի, բռնության, զանգվածային անկարգությունների և բախումների գործողությունների հրահրում, ինչը կարող է հետագա զոհերի պատճառ դառնալ: Ընդ որում, ահաբեկչության սպանված մասնակիցների աճյունների թաղման վայրերը կարող են դառնալ որոշ ծայրահեղականների սրբավայր և նրանց կողմից օգտագործվել որպես ահաբեկչության գաղափարախոսության քարոզչության և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավման միջոց:
Նման հանգամանքներում, դաշնային օրենսդիրը կարող է ներկայացնել այն անձանց աճյունների թաղման հատուկ մեխանիզմներ, որոնց մահն առաջացել է ահաբեկչական գործողությունների խափանման հետևանքով... ¦:
34. Այն նաև նշել է, որ օրենսդրությամբ նախատեսված միջոցների կիրառումը կարող է համարվել արդարացված, եթե համապատասխան դատավարական երաշխիքներ, ինչպիսին արդյունավետ դատական քննությունն է պաշտպանում է անձանց կամայականությունից: Դատարանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 123-127-րդ հոդվածները նախատեսված են այդպիսի վերանայման համար (տես ստորև` կետ 87):
35. Ամփոփելով` դատարանը վիճարկվող դրույթները թողել է անփոփոխ` որպես Սահմանադրությանը համապատասխանող, սակայն, միևնույն ժամանակ, մեկնաբանել է դրանք որպես պահանջ, որպեսզի իշխանությունները չթույլատրեն աճյունների թաղումը մինչև դատարանը չհաստատի իրավասու մարմնի որոշումը: Այն հիմնավորված է հետևյալ կերպ.
«...Առկա նորմերի սահմանադրական և իրավական իմաստը ենթադրում է ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ կասկածվողների մահվան պատճառով նրանց նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորությունը: Հետևաբար, այն նաև ենթադրում է դատարանի` բողոքը քննելու պարտավորությունը, այսինքն` ստուգել և որոշման, և եզրակացությունների օրինականությունն ու հիմնավորվածությունն ահաբեկչական գործողություններում տվյալ անձանց մասնակցության վերաբերյալ, և հաստատել [կասկածյալներին] պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայությունը և կարճել քրեական գործը: Այն, այդպիսով, ներառում է վերոնշյալ սահմանափակող միջոցների կիրառման օրինականության քննությունը: Մինչև դատարանի վճռի ուժի մեջ մտնելը մահացածների դիերը չեն կարող թաղվել. համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար դիերի թաղումն ավանդույթի համաձայն, մասնավորապես դրանք հողին հանձնելու ... կամ անհատապես [դիակիզման] եղանակով հնարավորության դեպքում, ինչպես նաև հաստատել հանգուցյալի ինքնությունը, մահվան պատճառը, ժամանակը և վայրը...¦:
36. Դատավոր Գ. Ա. Հաջիևն իր առանձին կարծիքում համաձայնել է, որ բողոքարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն այլ տեսակետ է արտահայտել այն մեկնաբանելու կապակցությամբ: Իր կարծիքում նա ասել է`
«... եթե նախաքննության ընթացքում համապատասխան իրավապահ մարմինները գտնում են, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել և, որ տվյալ անձը ներգրավված է եղել դրանում, սակայն այդ անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է ահաբեկչության խափանման արդյունքում նրա մահվան պատճառով, և եթե նրանք գտնում են, որ նրա դին իր ընտանիքին թաղման համար վերադարձնելու որոշումը կարող է սպառնալիք հանդիսանալ հասարակական կարգին ու առողջությանը, բարոյականությանը, իրավունքներին, այլոց օրինական շահերին և անվտանգությանը` նրանք իրավունք ունեն որոշում կայացնել դիերի վերադարձնելը մերժելու վերաբերյալ, և թաղել դրանք` կիրառելով հատուկ մեխանիզմներ:
Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ մերժվում է վերադարձնել անհատի դին, ում մահը վրա է հասել նրա կողմից կատարված ահաբեկչական գործողությունների խափանման արդյունքում, իշխանությունները իրավասու են որոշում կայացնել նրա դին թաղելու վերաբերյալ, և պետք է ապահովեն բոլոր պահանջները մահացածի ինքնության հաստատման, մահվան պատճառի, ժամանակի և վայրի, թաղման վայրի և գերեզմանի նույնականացման համար տվյալների (տվյալ վայրը և դրա համարը) վերաբերյալ: Հուղարկավորությունը պետք է տեղի ունենա հարազատների մասնակցությամբ, սովորույթներին համապատասխան և հանգուցյալների նկատմամբ մարդկային հարգանքին համապատասխան: Պետության վարչական մարմինները ղեկավարվելով օրենքի գերակայությամբ` պետք է հարգեն հասարակության էթնիկական, մշակութային արժեքները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ...¦:
37. Դատավոր Ա. Լ. Կոնոնովն իր հատուկ կարծիքում նշում է, որ օրենսդրությունը չի համապատասխանում Սահմանադրությանը: Մասնավորապես նա նշել է.
«... Բողոքարկվող նորմերը, ըստ որոնց արգելվել է դիերը վերադարձնել իրենց հարազատներին և ապահովել նրանց գաղտնի թաղումը, մեր կարծիքով, բացարձակապես անբարոյական են և արտացոլում են նախորդ սերունդների ոչ քաղաքակիրթ և բարբարոսական տեսակետները...
Յուրաքանչյուր մարդու իրավունքը` իրեն արժանապատիվ ձևով, իր ընտանիքի ավանդույթներին և սովորույթներին համապատասխան թաղելու վերաբերյալ չի պահանջում հատուկ հիմնավորում կամ օրենքով գրավոր ապահովում: Այս իրավունքը հստակորեն ակնհայտ է և բխում է մարդկային բնությունից, ինչպես, թերևս, ոչ մի այլ բնական իրավունք: Նույնքան բնական և անհերքելի է յուրաքանչյուր ընտանիքի անդամների կողմից թաղում անցկացնելու իրավունքը, ով կապված է նրանց հետ և թանկ է նրանց համար, որպեսզի հնարավորություն ունենան կատարել իրենց բուն բարոյական պարտքը և ցուցադրել իրենց մարդկային որակները, հրաժեշտ տալ, սգալ և հարգանքի տուրք մատուցել մահացածին, այնուամենայնիվ, դա կարող է հասարակության և պետության համար համարվել որպես գերեզման ունենալու իրավունք, որը բոլոր քաղաքակրթություններում իրենց ներկայացնում է սուրբ արժեք և հիշատակի խորհրդանիշ...¦:
(b) Հետագա վարույթները
38. Սահմանադրական դատարանի 2007թ. հունիսի 28-ի որոշումից հետո ներպետական դատարանները, ըստ երևույթին, փոխել են իրենց մոտեցումները և համաձայնել վերանայել 2006թ. ապրիլի 13-14-ի և մայիսի 15-ի որոշումների պաշտոնական օրինականությունը:
39. Երեք դիմողները (թիվ 12, 21 և 33) կարողացել են ստանալ իրենց մահացած հարազատների վերաբերյալ 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների պատճենները, սակայն, ելնելով այդ հանգամանքից` չեն հարուցել որևէ վարույթ 2006թ. մայիսի 15-ի որոշման կապակցությամբ:
40. Տասնհինգ դիմողները (թիվ 1, 2, 4, 8, 18, 25, 26, 32, 34, 35, 37, 39, 42, 43 և 44) չեն պահանջել կամ ստացել 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների պատճենները և չեն հարուցել որևէ վարույթ որևէ որոշման հետ կապված:
41. Մնացած դիմողները, բացառությամբ երեքի (թիվ 39, 42 և 43), ստացել են իրենց հարազատների վերաբերյալ 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների պատճենները և դիմել դատարան դրանք բողոքարկելու նպատակով:
42. Յոթ դիմողների (թիվ 3, 15, 17, 30, 38, 41 և 49) գործերով մի քանի վարույթներից հետո Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Գերագույն դատարանը չեղյալ է համարել 2006թ. ապրիլի 13-ի և 14-ի և 2006թ. մայիսի 15-ի երկու որոշումները` որպես անօրինական: Ինչ վերաբերում է 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումներին` դատարանները նշել են, որ այդ որոշումները հաշվի չեն առել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի վերջին փոփոխությունները (տես ստորև կետ 76), և գործը վերադարձրել են` նորից քննելու համար: Ինչ վերաբերում է 2006թ. մայիսի 15-ի որոշմանը` այն վերացվել է քանի որ հիմնված էր 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների վրա, և նաև այն պատճառով, որ այն չէր կայացվել իրավասու պաշտոնատար անձի կողմից: Ըստ դիմողների` այդ վճիռները մնացել են անկատար:
43. Պարզվել է, որ ներպետական դատարանները հետագայում փոխել են իրենց դիրքորոշումը կապված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի փոփոխությունները հաշվի առնելու հետ, և սկսել են վերացնել որոշումները վերահսկիչ վերանայման կարգով (տես ստորև` կետ 45):
44. Տասնինը դիմողների (թիվ 5, 6, 9, 10, 11, 13, 14, 16, 19, 20, 22, 24, 27, 28, 31, 40, 45, 46, 50) գործերով Կաբարդինո-Բալկարական Հանրապետության Գերագույն դատարանը վերացրել է որոշումները: Այդ վճիռները վերաբերել են միայն 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումներին, որոնք վերացվել են որպես անօրինական: Դատարանը նշել է, որ այդ որոշումները հաշվի չեն առել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի վերջին փոփոխությունները և վերադարձրել է գործերը` նորից քննելու համար: Այդ դիմողները չեն հարուցել առանձին վարույթ 2006թ. մայիսի 15-ի որոշման նկատմամբ: Ըստ դիմողների` վճիռները մնացել են անկատար:
45. Տասներեքերորդ դիմողի կողմից հարուցված վարույթների հետ կապված Կառավարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` գործի նոր քննությունն առաջին ատյանի դատարաններում հանգեցրել է 2007թ. նոյեմբերի 3-ի վերջնական որոշման` ամբողջությամբ պահպանելով 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումները:
46. Ներպետական վարույթում երեք դիմողներ (թիվ 7, 23 և 47) հստակորեն հերքել են իրենց մահացած հարազատների վերաբերյալ 2006թ. ապրիլի 13-ի և 14-ի որոշումների պատճեններն իրենց տրամադրելու փաստը, նշելով, որ որպես դրա հետևանք իրավասու դատարանները չեն վերանայել 2006թ. ապրիլի 13-14-ի և մայիսի 15-ի որոշումների օրինականությունը: Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Գերագույն դատարանն իր վճռում մասնավորապես հայտարարել է, որ քննչական մարմինն անօրինականորեն հրաժարվել է դիմողներին տրամադրել դատարանների` 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների կրկնօրինակները և ապահովել դիմողների` իրենց ընտանիքների մահացած անդամների գործի նյութերին ծանոթանալու մատչելիություն: Իր հայտարարություններում պատասխանող Կառավարությունը պարզաբանել է, որ դիմողների ընտանիքների հանգուցյալ անդամների վերաբերյալ քննությամբ հավաքված ապացույցները նույնպես օգտագործվել են հարձակման ժամանակ փրկված մասնակիցների դեմ քրեական դատավարության ընթացքում, և որ մերժումը հիմնավորված է եղել քրեական դատավարության ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությամբ:
47. Երկու դիմողներն (թիվ 29 և 36) ստացել են իրենց մահացած հարազատներին առնչվող 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների կրկնօրինակները և վիճարկել այն դատարանում, սակայն` ապարդյուն: Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Գերագույն դատարանը մերժել է նրանց դիմումները և որոշումները թողել անփոփոխ` որպես օրինական: Այդ դիմողները հետագայում ստացել են բարենպաստ վճիռ` կապակցված նույն դատարանի կողմից, որը հայտարարել է, որ 2006թ. մայիսի 15-ի որոշումն անօրինական է, քանի որ այն չի կայացվել իրավասու պաշտոնատար անձի կողմից:
48. Քառասունութերորդ դիմողը` տիկին Օքսանա Նիկոլաևնա Դաովան ստացել է իր եղբոր` պրն Վալերի Նիկոլաևիչ Տլեուժևի և իր ամուսնու` պրն Զուրաբ Նազրանովիչ Դաովի վերաբերյալ 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների պատճենները և դրանք բողոքարկել դրանք դատարանում, սակայն` ապարդյուն: Ըստ 2007թ. փետրվարի 6-ի և 2008թ. հուլիսի 8-ի վերջնական վճիռների Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Գերագույն դատարանը մերժել է նրա բողոքները նրա եղբոր և ամուսնու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նա չի հարուցել որևէ դատական վարույթ 2006թ. մայիսի 15-ի որոշման առնչությամբ:
49. Կառավարությունը պնդել է, որ դիմողները կարող էին ցանկացած ժամանակ ձեռք բերել 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների պատճենները և համապատասխան գործի փաստաթղթերը:
50. Քառասունութերորդ դիմողը նշել է, որ դիմողներից միայն մի քանիսին է ապահովվել նման հնարավորություն:
D. 2005թ. հոկտեմբերի 13-ի հարձակման հետևանքով մահացածների դիերի պահպանման և նույնականացման պայմանները
1. Դիմողների նախնական պնդումները
51. Ըստ այն դիմողների, ովքեր մասնակցել են մարմինների նույնականացմանը 2005թ. հոկտեմբերի 13-14-ի իրադարձություններից մի քանի օր հետո դիերը պահվել են քաղաքի դիահերձարանում և այլ վայրերում` լիակատար ոչ պատշաճ պայմաններում: Մասնավորապես` պատշաճ սառեցման բացակայության պատճառով դիերից գարշահոտություն էր արտաբերվում, և դրանք շարված էին միմյանց վրա:
52. Անորոշ ամսաթվին տիկին Գ. Գ. Կուշխովան, ըստ երևույթին` երեսուներորդ դիմողի ազգականը, գրավոր բողոք է ներկայացրել առ այն, որ դիերը արդեն պահվում են միմյանց վրա շարված վիճակում, փողոցային ջերմաստիճանի պայմաններում` նշելով, որ որոշ դիեր քայքայվում են և արտաբերում նեխահոտ: Անորոշ ամսաթվի տիկին Ֆ. Ն. Արխագովան` քառասուներկուերորդ դիմողը, նշել է, որ ինքը տեսել է դիերը իրադարձությունների իններորդ օրը, և, որ դրանցից որոշները քայքայվում էին և պարունակում ճիճուներ: Պրն Կերեշևը` տասնվեցերորդ դիմողի ամուսինը, ասել է, որ 2005թ. հոկտեմբերի 15-ին նույնականակցման ընթացակարգի ժամանակ դիերը մերկ էին և միմյանց վրա շարված: Նմանատիպ գրավոր դիտարկումներ են արվել նաև հինգերորդ դիմողի ամուսին` պրն Ալակաևի և առաջին դիմող` տիկին Սաբանչիևայի կողմից:
53. Դիմողները ներկայացրել են տեսաձայնագրություն ի պաշտպանություն իրենց պնդումների, որը, ըստ երևույթին, նկարահանվել էր վագոնի սառնարաններում և որն ապացուցում է, որ դիերը մերկ էին, և որ դրանց որոշ մասը շարված էր միմյանց վրա:
2. Կառավարության` 2005թ. դեկտեմբերի 6-ի արձագանքը
54. Ի պատասխան դատարանի 2005թ. նոյեմբերի 4-ի հարցման` Կառավարությունը պնդել է, որ քաղաքում հարձակում կատարած` սպանված անձանց դիերը պահվել են §դիերի երկարաժամկետ պահպանման համար հատուկ նախատեսված տարածքում¦ և բոլոր անհրաժեշտ սարքավորումներն առկա են եղել:
3. Գլխավոր դատախազի` 2006թ. ապրիլի 14-ի նամակը
55. Ի պատասխան դիմողների գրավոր պահանջի` բացատրություն տալ պահպանման սարսափելի պայմանների կապակցությամբ, Գլխավոր դատախազությունը 2006թ. ապրիլի 14-ի նամակով հայտարարել է, որ նախքան դիերի առնչությամբ դատական որոշում կայացնելը, դրանք պահվել են հատուկ սարքավորված տարածքում` սահմանված համապատասխան ջերմաստիճանով սառնարանում: Իշխանությունները չեն բացահայտել դիերի պահման վայրը:
Կառավարության պնդումները դիերի պահպանման վերաբերյալ
56. 2007թ. մայիսի 22-ին իր դիտարկումներում Կառավարությունը պարզաբանել է, որ իրադարձություններից հետո դիերն անմիջապես ուղարկվել են Նալչիկի դիահերձարան: Դրանք մերկացվել են ու հագուստն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Այնուհետև բոլոր դիերը տեղավորվել են երկու սառնարանների խցերում, որոնք հագեցած էին բոլոր անհրաժեշտ հարմարություններով, և ուղարկվել են Դոնի Ռոստով քաղաք` գենետիկական փորձաքննության: Կառավարությունը նաև հայտարարել է, որ հարձակումից անմիջապես հետո չեն եղել հասանելի հարմարություններ դիերը պահպանելու համար և որ ներկայացվածը, հավանաբար, դիմողների կողմից կատարված տեսաձայնագրությունն է:
5. Դիմողների պնդումները դիերի նույնականացման վերաբերյալ
57. Դիմողների պնդումներում չկա տեղեկատվություն, որը կարող է հաստատել չորս դիմողների` թիվ 2, 8, 26 և 32 մասնակցությունը նույնականացման գործընթացին:
58. Տասներեք դիմողները (թիվ 4, 5, 6, 11, 14, 16, 30, 33, 36, 41, 44, 46, 50) չեն մասնակցել անձանց ճանաչման գործընթացում, քանի որ դիերը ճանաչվել են այլ անձանց կողմից:
59. Մնացած երեսուներեք դիմողները (թիվ 1, 3, 7, 9, 10, 12, 13, 15, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 27, 28 , 29, 31 , 34, 35, 37 , 38, 39, 40, 42, 43, 45, 47, 48 և 49) ներկայացրել են գրավոր հայտարարություններ` հաստատելով անձամբ իրենց մասնակցությունն անձանց ճանաչման գործընթացում:
60. Ըստ դիմողների` իրենք հնարավորություն են ունեցել տեսնելու դիերն ինչպես Նալչիկ քաղաքի դիահերձարանում, այնպես էլ Ներքին գործերի նախարարության հողատարածքում գտնվող երկու սառնարանների խցերում: Դիերի տնօրինման մատչելիության իրավունքը տրամադրվել է պատահական, քանի որ նույնականացման գործընթացին մասնակցել ցանկացող անձանցից ոչ ոք այն չի ունեցել: Որոշ դեպքերում տրամադրված մատչելիության իրավունքը պատշաճորեն ձևակերպված չէր փաստաթղթերով:
61. Քանի որ համապատասխան միջոցների իրավունքի մատչելիության դրույթը սահմանափակ էր, քանի որ այդ միջոցները շրջապատված էին բազմությամբ և հանգուցյալի հարազատներով:
6. Կառավարության հետագա դիտարկումները մարմինների նույնականացման վերաբերյալ
62. Կառավարությունը մասամբ վիճարկվել է դիմողների դիրքորոշումները: Նրանք անդրադարձել են նույնականացման արձանագրություններին` հաստատելով, որ 57-րդ կետում նշված բոլոր չորս դիմողները և քառասուներորդ դիմողը` տկն Լյուբով Միխայլովնա Գոնիբովան մասնակցել են նույնականացման գործընթացին: Նրանք վիճարկել են իններորդ դիմողի (տկն Անժելիկա Յուրևնա Արխեստովա) և քսան դիմողներից տասնյոթի (պրն Բիթալ Մուրադինովիչ Կերեֆով, պրն Մագոմեդ Խասիմովիչ Աթոև, տկն Ժաննա Ֆյոդորովնա Իֆրաիմովա) և երեսուն իններորդ դիմողի (պրն Կարալբի Մասադովիչ Ամշոկով) նույնականացման ընթացակարգին անհատական մասնակցությունը: Նրանք հաստատել են 59-րդ կետում նշված մնացած դիմողների մասնակցությունը:
63. Ըստ կառավարության բոլոր դիակները ի սկզբանե պահվել են Նալչիկի դիահերձարանում: Միջև 2005թ. հոկտեմբեր 14 և 18 դիմողները ուսումնասիրել են դիակները և հագուստը: 2005թ. հոկտեմբերի 19-ից մարմինները տեղադրվել են երկու սառնարանների խցերում: 2005թ. նոյեմբերի 1-ին խցերը տեղափոխվել են Դոնի Ռոստովի քաղաք և ենթարկվել մոլեկուլային գենետիկական հետազոտության, իսկ 2006թ. հունիսի 22-ին բոլոր դիակները դիակիզվել են: Միջև 2005թ. հոկտեմբերի 13-ը և 22-ը նույնականացման ընթացակարգի համար պատասխանատու անձը քննչական խմբի ղեկավար, քննիչ Պ.-ն էր: 2005թ. հոկտեմբերի 22-ից նրան փոխարինեց քննիչ Ս.-ն:
64. Ըստ կառավարության վերջին պնդումներիընդհանուր 2005թ. հոկտեմբերի 13-ի իրադարձությունների հետևանքով մարդկային զոհերի թիվը կազմել է տասներկու քաղաքացիներ, երեսունհինգ ոստիկանության և իրավապահ մարմինների ծառայողներ և ութսունյոթ հարձակման մասնակիցներ:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. Թաղման և հուղարկավորության ակտի համապատասխան դրույթները
65. Թաղման և հուղարկավորության ակտը (1996թ. հունվարի 12-ի թիվ 8-FZ) պարունակում է հետևյալ դրույթները.
Բաժին 3. Թաղում
«Սույն դաշնային օրենքը սահմանում է թաղումը, որպես անձի մարմնի ծիսական գործողությունների թաղում (կամ նրա աճյունը) նրա մահվանից հետո սովորույթների և ավանդույթների համապատասխան, որոնք չեն հակասում սանիտարական կամ այլ պահանջներին: Թաղումը կարող է իրականացվել մարմինը (կամ նրա աճյունը) հողի մեջ դնելու միջոցով (թաղումը գերեզմանոցում), կրակով (դիակիզում, հետագայում մոխիրը թաղելու միջոցով), ջրում (թաղումը ծովում) ... ¦:
Բաժին 4. Թաղման վայրը
«1. Թաղման վայրերը հատուկ նշանակված են [համապատասխան կանոններին համապատասխան] ... գերեզմանոցները նախատեսված են մահացած անձանց մարմինները (աճյունները) թաղելու համար, վշտի պատերով մահացածների աճյունների մոխիրը պահպանելու համար և ..., դիակիզարաններ ... ինչպես նաև այլ շինություններ ... մահացած անձանց հուղարկավորությունները իրականացնելու համար ... ¦:
Բաժին 5. հայտարարությունը ցանկությամբ անձի վերաբերյալ արժանապատիվ վերաբերմունք
մարմնի մահից հետո
«1. Հայտարարությունը ցանկությամբ անձի վերաբերյալ արժանապատիվ վերաբերմունք իր մարմնի մահից հետո (կամքը հանգուցյալի) հանդիսանում է ցանկություն հայտնել է բանավոր ձևով ներկայությամբ վկաների կամ գրավոր:
Բաժին 5. Անձի ցանկությունների հայտարարումը նրա մահից հետո` նրա աճյունի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ
«1. Անձի ցանկությունների հայտարարումը նրա մահից հետո` նրա աճյունի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ (հանգուցյալի կամքը) հանդիսանում է վկաների ներկայությամբ բանավոր ձևով հայտնած կամ գրավոր ցանկություն.
- դիահերձման համաձայնության կամ դրա բացակայության վերաբերյալ,
- մարմնի մասերը կամ հյուսվածքները հեռացնելու վերաբերյալ համաձայնության կամ դրա բացակայության վերաբերյալ,
- կոնկրետ վայրում թաղելու վերաբերյալ` համաձայն որոշակի ավանդույթների, նախկինում մահացած անձանց կողքին,
- դիակիզելու վերաբերյալ,
- այդ ցանկությունների կատարումը վստահել որոշակի անձի:
2. Մահացած անձի աճյունի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու գործողությունները պետք է իրականացվեն համաձայն [իր] ցանկությունների, եթե չկան հանգամանքներ, որոնք անհնարին կդարձնեն դրանց կատարումը, կամ եթե [ներպետական] օրենսդրությունը չի նախատեսում այլ կանոններ:
3. Եթե մահացածն իր կենդանության օրոք որևէ իր ցանկության վերաբերյալ ինչ-որ հայտարարություն չի արել, ապա սույն բաժնի 1-ին մասում նշված գործողությունները թույլատրելու իրավունքը պատկանում է նրա ամուսնուն կամ կնոջը, ընտանիքի մերձավոր անդամներին (երեխաներ, ծնողներ, որդեգրած երեխաներ կամ որդեգրող ծնողներ, եղբայրներ և քույրեր, թոռներ ու տատիկներ, պապիկներ), մահացածի այլ ազգականներին կամ իրավասու ներկայացուցչներին, իսկ այդ անձանց բացակայության դեպքում` այլ անձանց, ովքեր ստանձնում են մահացածի աճյունը թաղելու պատասխանատվությունը»:
Բաժին 6. Մահացած անձի ցանկությունները կատարողները
«Մահացած անձի ցանկությունների հայտարարության կատարողները պետք է լինեն այն անձինք, ովքեր նշվում են այդ հայտարարության մեջ, եթե նրանք տալիս են իրենց համաձայնությունը: Եթե չկա հստակ նշում ցանկությունների հայտարարության կատարողների վերաբերյալ, կամ եթե նշված անձինք համաձայն չեն կատարել այդ գործողությունները, ապա հայտարարության մեջ առկա ցանկությունները պետք է իրականացվեն մահացածի ամուսնու/կնոջ, ընտանիքի անդամների կամ այլ բարեկամների, կամ իրավական ներկայացուցիչների կողմից: Նշված անձանց կողմից մահացածի ցանկությունները կատարելու հիմնավորված մերժման դեպքում նրա դին կարող է թաղվել այլ անձի կողմից, ով համաձայնել է ստանձնել այդ պարտականությունը, կամ մասնագիտացված սգո ծառայության կողմից»:
Բաժին 7. Թաղման կապակցությամբ մահացածի ցանկությունների կատարումը
«1. Ռուսաստանի Դաշնության տարածքում յուրաքանչյուր ոք պետք է երաշխավորված լինի, որ իր մահից հետո իր աճյունի թաղումը կիրականացվի իր ցանկություններին համապատասխան, ինչպես նաև կտրամադրվի ազատ հողատարածք գերեզմանի համար` Դաշնային ակտի համաձայն ...¦:
Բաժին 8. Մահացած անձի աճյունի թաղման ընթացքում երաշխիքները
§Ամուսինը/կինը, ընտանիքի անդամները, այլ ազգականները, մահացած անձի օրինական ներկայացուցիչները կամ այլ անձ, ով ստանձնել է մահացածի դին թաղելու պարտավորությունը, օգտվում են հետևյալ երաշխիքներից.
(1) մահացածի մահվան պատճառը պարզելուց մեկ օր հետո թաղման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումն այն դեպքերում, երբ առկա են մահացածին դիահերձարանում հերձելու հիմքեր, հանգուցյալի ամուսնու/կնոջ, ընտանիքի մերձավոր անդամների, այլ հարազատների, օրինական ներկայացուցչի կամ այլ անձի խնդրանքով, ով ստանձնել է մահացածի դին թաղելու պարտավորությունը, չի կարող հետաձգվել ավելի, քան երկու օրվա ընթացքում մահվան պատճառը սահմանելուց հետո...¦:
B. Ահաբեկչական գործունեության և ահաբեկչության իրավական սահմանումները
66. Ռուսաստանի Դաշնության Թիվ 130 fz օրենքի 3-րդ բաժին (Ահաբեկչության դեմ պայքարը) սահմանում է հետևյալը.
«...բռնությունը կամ դրա կիրառման սպառնալիքը ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դեմ, ինչպես նաև ոչնչացումը (կամ վնասելը) կամ ոչնչացման (կամ վնասելու) սպառնալիքը գույքի և այլ նյութական օբյեկտների նկատմամբ, որոնք առաջացնում են մարդկային կյանքի համար վտանգ, գույքային զգալի կորուստ կամ ենթադրում այլ սոցիալապես վտանգավոր հետևանքներ, և որոնք կատարվում են հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկեցնելու կամ պետական մարմինների վրա ճնշում գործադրելու նպատակով, պետության հասարակական գործչի նկատմամբ մահափորձ կատարվելու դեպքում, որի նպատակն է դադարեցնել նրա պետական կամ այլ քաղաքական գործունեությունը, կամ այդ գործողությունների համար վրեժը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի վրա հարձակումը, ով գտնվում է միջազգային պաշտպանության ներքո, կամ պաշտոնական տարածքում միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձանց տրանսպորտային միջոցների խափանումը, եթե այդ գործողությունը կատարվել է պատերազմի սադրանքի կամ միջազգային հարաբերությունները խաթարելու նպատակով»:
67. Ահաբեկչական գործունեությունն Ակտի իմաստով ներառում է`
§(1) ահաբեկչական գործողությունների կազմակերպումը, պլանավորումը, նախապատրաստումը և իրականացումը,
(2) ահաբեկչական գործողություն կատարելու հրահրումը կամ ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ բռնությունը կամ ահաբեկչական նպատակներով նյութական օբյեկտների ոչնչացումը,
(3) ապօրինի զինված, քրեական կազմավորման (քրեական կազմակերպություն) կազմակերպումը կամ ահաբեկչական գործողությունների կատարման կամ դրանցում մասնակցություն ունենալու նպատակով խմբերի ստեղծումը,
(4) ահաբեկիչների համալրումը, զինումը, ուսուցումը և օգտագործումը,
(5) ահաբեկչական կազմակերպության կամ ահաբեկչական խմբի դիտավոր ֆինանսավորումը կամ դրանց այլ աջակցություն տրամադրելը»:
68. Բաժին 3-ը սահմանում է ահաբեկչությունը որպես`
«... հանցագործության անմիջական կատարումը պայթյունի, հրկիզման, միջուկային պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական, պայթուցիկ սարքերի կամ ուժեղ թունավոր նյութերի օգտագործման կամ դրա սպառնալիքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կամ այլ օբյեկտների ոչնչացման, վնասի կամ զավթման կամ պետական կամ հանրային գործիչների կամ ազգային, էթնիկ, կրոնական ներկայացուցիչների կամ այլ բնակչության խմբերի կյանքի նկատմամբ մահափորձ կատարելու, պատանդներին կամ այլ անձանց առևանգելու, պատահարների կամ աղետների պայմաններ ստեղծելով նրանց կյանքին, առողջությանը կամ գույքին վտանգ առաջացնելու եղանակով կամ որևէ այլ եղանակով և այլ բնույթի գործողություններով, որոնք վտանգում են մարդկանց կյանքը, առաջացնում գույքի զգալի կորուստ կամ հանգեցնում են այլ սոցիալական վտանգավոր հետևանքների»:
69. Նույն բաժնում ահաբեկիչը սահմանվում է որպես`
«...անձ, ով մասնակցում է ցանկացած ձևի ահաբեկչական գործողությունների իրականացմանը»:
C. Մահացած ահաբեկիչների դիերի թաղումը կարգավորող օրենսդրություն
70. 2002թ. հոկտեմբերի 26-ին ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի Նորդ-օստ թատրոնում, որի արդյունքում եղել են մեծաթիվ կորուստներ, այդ թվում` մահացել են մի քանի տասնյակ պատանդներ (տես Ֆինոգենովն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 18299/03 և 27311/03, կետեր 8-14, ՄԻԵԴ 2011թ. (քաղվածքներ)):
71. Հարձակումից հետո 2002թ. դեկտեմբերի 11-ին Ռուսաստանը փոփոխություններ է կատարել Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում` ավելացնելով 16(1)-րդ բաժինը, որով նախատեսվում է հետևյալը.
§Ահաբեկիչների դիերի թաղումը, ովքեր մահացել են ահաբեկչական գործողությունները խափանելու արդյունքում, տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված կարգով: Նրանց դիերը չեն հանձնվում թաղելու նպատակով և նրանց դիերի թաղման վայրը մնում է չբացահայտված»:
72. Նույն ամսաթվին Ռուսաստանը նաև կատարել է Թաղման և հուղարկավորության ակտի (fz - թիվ 170) փոփոխությունը, ինչպես նաև ավելացրել 14(1)-րդ բաժինը, որում ասվում է.
§Ահաբեկիչների դիերի թաղումը, ովքեր մահացել են ահաբեկչական գործողությունները խափանելու արդյունքում, տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված կարգով: Նրանց դիերը չեն հանձնվում թաղելու նպատակով և նրանց դիերի թաղման վայրը մնում է չբացահայտված»:
73. Ռուսաստանի Դաշնության կառավարության 2003թ. մարտի 20-ի թիվ 164 որոշումը Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի 16(1)-րդ բաժնին համապատասխան սահմանում է անձանց թաղման կարգը, ովքեր մահացել են իրենց կողմից վարած ահաբեկչական գործողությունների խափանման հետևանքով:
«... 3. [այդ] անձանց դիերի թաղումը տեղի է ունենում այն վայրում, որտեղ նրանք մահացել են և այն պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության գործադիր կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված մասնագիտացված սգո գործակալությունների կողմից...¦:
4. Մասնագիտացված սգո գործակալությունների ծառայություններն այդ անձանց դիերի թաղման կապակցությամբ ներառում են թաղման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակումը, հագուստի, գերեզմանի տրամադրումը, դին (աճյունը) հողին հանձնելը:
Դիակի (աճյունի)` թաղման վայր տեղափոխումը երկաթուղով կամ օդային տրանսպորտի միջոցով` իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա:
Թաղման վայրը որոշվում է Թաղման և հուղարկավորության ակտով սահմանված հիմքերով:
5. Թաղման նպատակներով նախաքննություն վարած պաշտոնատար անձը պետք է ուղարկի անհրաժեշտ փաստաթղթերը թաղման գործակալության մասնագետին, այդ թվում` [այդ] անձանց քրեական հետախուզության հետ կապված քրեական գործը փակելու վերաբերյալ որոշման պատճենը, ինչպես նաև նա պետք է ուղարկի նաև մահը հաստատող փաստաթուղթ անձի վերջին մշտական բնակության քաղաքացիական ռեեստրի գրասենյակ:
6. [Մահացած] անձի հարազատները պետք է ծանուցվեն նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ռեեստրի գրասենյակի գտնվելու վայրի վերաբերյալ, որտեղից նրանք կարող են ստանալ մահվան վկայականը:
7. Նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձի հայեցողությամբ [այդ] անձանց հարազատներին կարող են տրամադրվել բժշկական հաստատությունների կողմից տրված մահվան վերաբերյալ բժշկական փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև դիահերձման զեկույցները, անձնական իրերը նույնպես պետք է վերադարձվեն, եթե դրանք ենթակա չեն բռնագրավման:
8. Սգո հաստատության մասնագետը պարտավոր է տրամադրել զեկույց թաղման վերաբերյալ, որը պետք է ուղարկվի նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձին, որը պետք է կցվի քրեական գործին»:
D. Սահմանադրական դատարանի 2011թ. հուլիսի 14-ի թիվ 16-P կանոնը
74. Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանը 2011թ. հուլիսի 14-ին քննել է երկու անձանց կողմից բերված բողոք Քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթամասի սահմանադրականությունը բողոքարկելու կապակցությամբ (քրեական վարույթը կարճելու կամ այն հարուցելու մերժման վերաբերյալ որոշման հիմքերը): Դատարանը եզրակացրել է, որ վերը նշված իրավական դրույթները եղել են հակասահմանադրական, քանի որ դրանք նախատեսված են քրեական գործը կասեցնելու համար կասկածյալի (կամ մեղադրյալ անձի) մահվան դեպքում, առանց ստանալու այդ անձի մերձավոր ազգականների համաձայնությունը: Դատարանը նշել է, մասնավորապես, հետևյալը`
«... անհատի իրավունքների հիմնարար ընթացակարգային երաշխիքների հարգանքը, այդ թվում` անմեղության կանխավարկածը, պետք է ապահովվի նաև քրեական գործը կասեցնելու վերաբերյալ հարցի լուծմանը` հիմք ընդունելով չվերականգնվող պայմանները: Քրեական դատավարության մինչդատական փուլում քրեական գործ հարուցելու կամ այն կարճելու վերաբերյալ որոշում կայացնելիս իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն, որ այն անձինք, որոնց նկատմամբ քրեական գործը կարճվել է [մեղավոր չեն ճանաչվել այդ հանցագործության համար], չեն կարող դիտվել որպես մեղադրյալ. սահմանադրական իմաստով այդ անձինք կարող են համարվել քրեական դատավարության որոշակի փուլում որպես մասնակիցներ կամ կասկածյալներ...
Միևնույն ժամանակ, քրեական գործը կասկածյալի (կամ մեղադրյալ անձի) մահվան պատճառով կարճելով [իրավասու մարմինը] նաև դադարեցնում է նրա մեղքն ապացուցելու գործընթացը, սակայն մեղադրանքը չի հանվում նրա վրայից, այլ, ընդհակառակը, իրականում [իրավասու մարմինը] հանգում է այն եզրակացությանը, որ քրեական գործողությունը կատարվել է ... կոնկրետ անձի կողմից և այդ անձի մահվան հետևանքով քրեական հետապնդումն անհնարին է: Այս տրամաբանությամբ այդ անձն առանց որևէ դատավճռի հրապարակման կամ ուժի մեջ մտնելու ճանաչվում է մեղավոր, և դա նշանակում է պետության կողմից իր պարտականությունների խախտում անձի պատվի, արժանապատվության և բարի համբավի պաշտպանության ապահովման կապակցությամբ:
... [այլ կերպ ասած] քրեական գործը կարճելը` հղում կատարելով հանգամանքների վերականգնման անհնարինությանը` ընդհանրապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե քրեական դատավարության մասնակիցների իրավունքները հարգվում են, ինչը նշանակում է, մասնավորապես, որ անհրաժեշտ է ապահովել կասկածյալի (կամ մեղադրյալի անձի) համաձայնությունը նման որոշում կայացնելու համար] ...
... Այնուամենայնիվ, եթե անձն առարկում է [նման որոշմանը], նա պետք է իրավունք ունենա իր դեմ ընթացող քրեական գործն ուղարկել դատարան ...
[Դատարանը վերլուծելով կիրառելի ներպետական դրույթները` եզրակացրել է, որ] Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, որ [զոհված անձի հարազատները, ում նկատմամբ քրեական գործը կարճվել է] չունեն որևէ իրավունք, որը թույլ կտա նրանց պաշտպանել իրենց մահացած հարազատ մեղադրյալ անձի իրավունքները: Քանի որ շահագրգիռ անձանց և, առաջին հերթին, հանգուցյալի մերձավոր ազգականներին չի թույլատրվում մասնակցել դատավարությանը` որի [համապատասխան] որոշումները կայացվում են քննիչի կամ դատարանի կողմից` առանց պաշտպանության մասնակցության...
Նման սահմանափակումները չունեն օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում և հանգեցնում են [այդ անձանց սահմանադրական իրավունքների] խախտման...
[Դատարանը նաև որոշում է, որ] մահացած անձի մերձավոր ազգականների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը պետք է տեղի ունենա քրեական դատավարության շրջանակներում` նրանց անհրաժեշտ իրավական կարգավիճակի տրամադրմամբ...
[Դատարանը եզրակացնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածով նախատեսված իրավունքները բավարար չեն շահագրգիռ անձանց երաշխավորելու համապատասխան դատական պաշտպանության մակարդակ]...
[Այսպես, այն դեպքերում, երբ] հարազատներն առարկում են մահացած կասկածյալ կամ մեղադրյալ անձի քրեական գործը կարճելուն, իրավասու քննչական մարմինը կամ դատարանը պետք է շարունակի գործի քննությունը: Միևնույն ժամանակ, շահագրգիռ անձինք պետք է օգտվեն նույն իրավունքներից, ինչպիսիք կարող էին տրամադրվել հանգուցյալ անձին ... ¦:
E. Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները
75. Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածը («սպանություն»), որն ուժի մեջ է եղել այդ ժամանակահատվածում, ապահովում է`
«1. Սպանությունը, այսինքն` մեկ այլ անձին կանխամտածված, դիտավորությամբ մահ պատճառելը, պետք է պատժվի վեցից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ»:
76. Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը («ահաբեկչություն»), որն ուժի մեջ էր նախքան 2007թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած 2006թ. հուլիսի 27-ի թիվ 153-fz դաշնային օրենքը, ապահովում է`
«1. Ահաբեկչությունն այն է` պայթյունի, հրկիզման կամ այլ գործողությունների իրականացումը, որն առաջացնում է վտանգ մարդկային կյանքի համար կամ պատճառում զգալի նյութական վնաս կամ այլ սոցիալապես վտանգավոր հետևանքներ, եթե նման գործողությունները կատարվել են հասարակական անվտանգությունը խափանելու, բնակչությանը սպառնալու կամ իշխանությունների կողմից կայացրած որոշումների վրա ազդելու նպատակով, կամ նման գործողություններ կատարելու սպառնալիքներ հնչեցնելը պատժվում է ութից տասներկու տարի ժամկետով ազատազրկման...»:
77. 2006թ. հուլիսի 27-ի նույն դաշնային օրենքը անվանափոխել և փոփոխություններ է կատարել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում, որն այժմ կոչվում է «ահաբեկչական գործողություններ» և ապահովում է հետևյալը.
«1. Պայթյունի, հրկիզման կամ այլ գործողությունների իրականացումը, որն առաջացնում է հասարակական վախ և վտանգ մարդկային կյանքի համար կամ պատճառում զգալի նյութական վնաս կամ այլ սոցիալապես ծանր հետևանքներ, եթե նման գործողությունները կատարվել են իշխանությունների կողմից կայացված որոշումների վրա ազդելու նպատակով, կամ նման գործողություններ կատարելու սպառնալիքներ հնչեցնելը պատժվում է ութից տասներկու տարի ժամկետով ազատազրկման»:
F. Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները
78. Քրեական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը մերձավոր ազգականներ է սահմանում ամուսիններին, ծնողներին, երեխաներին, որդեգրող ծնողներին, որդեգրված երեխաներին , եղբայրներին և քույրերին, պապիկներին, տատիկներին ու թոռներին:
79. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է`
«... դատարանը, դատախազը և քննիչը պարտավոր են տեղեկացնել կասկածյալի, մեղադրյալի, զոհի, քաղաքացիական հայցվորի և քրեական վարույթի այլ մասնակիցներին իրենց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին, և նրանց հնարավորություն տալ կիրառել այդ իրավունքները¦:
80. Քրեական դատավարության օրենսգրքի 20 և 21-րդ հոդվածները և Ռուսաստանի քրեական օրենսգրքի 16-րդ գլուխն ապահովում են, որ այն գործերը, որոնք դարձել են անձի մահվան պատճառ, հանրային են, որոնք պետք է քննվեն անկախ հանցագործության զոհերի կամքից: Բոլոր դեպքերում հանցագործության կատարման նշանների առկայության դեպքում համապատասխան պաշտոնյաները պետք է ձեռնարկեն միջոցներ, որոնք ամրագրված են Քրեական դատավարության օրենսգրքում և ուղղված են իրադարձությունների քննությանը և հանցագործության կատարման համար պատասխանատու անձի կամ անձանց ինքնության հաստատմանը:
81. Օրենսգրքի 22-րդ հոդվածում նկարագրվում է քրեական դատավարության ընթացքում տուժողի կարգավիճակը:
§Տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և (կամ) իրավախորհրդատուն իրավունք ունեն մասնակցելու մեղադրյալի քրեական վարույթին...»:
82. Օրենսգրքի 24-րդ հոդվածում թվարկված են քրեական գործ հարուցելու կամ վարույթը կարճելու մերժման հնարավոր հիմքերը:
§(1). Քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական գործը պետք է կարճվի միայն հետևյալ հիմքերով:
...
(4) մեղադրյալի կամ կասկածյալի մահվան դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վարույթի շարունակությունն անհրաժեշտ է մահացած անձի վերականգնման համար...¦:
83. Օրենսգրքի 27-րդ հոդվածում նաև նշվում է`
«1. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է կարճվի հետևյալ հիմքերով.
(2) քրեական գործի կարճում [24-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերով, ներառյալ 4-րդ ենթաբաժինը] ...»:
84. 27-րդ հոդվածի 2-րդ բաժնում թվարկված են այն իրավիճակները, որոնցում համապատասխան պաշտոնատար անձը պետք է ստանա կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությունը քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Այդ անձի մահվան դեպքում կարիք չկա ստանալ որևէ մեկի համաձայնությունը:
85. Օրենսգրքի 42-րդ հոդվածը սահմանում է զոհին որպես «ֆիզիկական անձ, ով կրել է ֆիզիկական, նյութական կամ ոչ նյութական վնաս» քրեական հանցագործության հետևանքով. որևէ մեկին որպես տուժող ճանաչելը կատարվում է քննիչի կամ դատարանի կողմից: Դատարանը նշում է, որ.
«... (2 ) Տուժողն իրավունք ունի`
(4) ներկայացնել ապացույցներ,
(5) բողոքարկել, միջնորդություններ ներկայացնել,
...
(8 ) ունենալ ներկայացուցիչ,
(9) մասնակցել քննչական գործողություններին, որոնք տեղի են ունենում իր պահանջով ...,
...
(12) նախաքննության ավարտից հետո ուսումնասիրել քրեական գործի բոլոր նյութերը...,
(13) ստանալ քրեական գործ հարուցելու, իրեն որպես տուժող ճանաչելու կամ դա մերժելու, քրեական գործը կարճելու որոշումների պատճենները...,
(22) ինչպես նաև օգտվել իր այլ իրավունքներից, որոնք ամրագրված են սույն օրենսգրքով»:
Այս դրույթի 8-րդ մասում նշվում է`
«Քրեական գործերով` կապված այնպիսի հանցագործությունների հետ, որոնք հանգեցրել են անձի մահվան, տուժողի իրավունքները, ինչպես սահմանված է սույն դրույթում, կարող են փոխանցվել իր մերձավոր ազգականներից որևէ մեկին»:
86. Օրենսգրքի 45-րդ հոդվածը սահմանում է`
«1. Տուժողին ... կարող է ներկայացնել փաստաբանը ...
4. Տուժողի մասնակցությունը քրեական գործի ընթացքում... չպետք է խոչընդոտի այդ քրեական գործում իր փաստաբանի կողմից ներկայացվելու իրավունքը»:
87. Օրենսգրքի 19-րդ հոդվածը նախատեսում է տարբեր մարմինների կողմից կայացված որոշումների դեմ բողոք ներկայացնելու հնարավորությունը, որը սահմանված է օրենսգրքում` համապատասխան կարգով, մասնավորապես դրա 123-127-րդ հոդվածներում:
Հոդված 123. Բողոքարկելու իրավունք
«Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի գործողությունները (կամ անգործությունը) ենթակա են բողոքարկման սույն օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթի մասնակիցների և այլ անձանց կողմից, եթե դատավարության ընթացքում ընդունված որոշումներն ազդում են նրանց շահերի վրա»:
Հոդված 124. Դատախազի կողմից բողոքը քննելու ընթացակարգը
«1. Դատախազը պետք է քննի բողոքն այն ստանալուց հետո` երեք օրվա ընթացքում: Բացառիկ դեպքերում, երբ կա բողոքն ստուգելու համար լրացուցիչ նյութեր պահանջելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն, դրա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասն օր, իսկ դիմողը պարտավոր է պատշաճ ձևով տեղեկացված լինել այդ մասին:
2. Բողոքը քննելուց հետո դատախազը որոշում է կայացնում այն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
3. Դիմողը պետք է անհապաղ տեղեկացվի բողոքի վերաբերյալ կայացված որոշման և այն բողոքարկելու հետագա ընթացակարգի մասին:
4. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նախաքննության մարմինը, քննիչը կամ դատախազն իրավունք ունի բողոք ներկայացնել վերադաս դատախազին` դատախազի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ»:
Հոդված 125. Դատական կարգով բողոքների քննությունը
«1. Հետաքննիչի, քննիչի և դատախազի կողմից կայացրած որոշումները քրեական գործ հարուցելու կամ դրա կարճումը մերժելու և այլ գործողությունների (կամ անգործության) վերաբերյալ, որոնք կարող են վնաս հասցնել քրեական դատավարության կողմերի սահմանադրական իրավունքներին և ազատություններին կամ միջամտել քաղաքացիների արդարադատության մատչելիության իրավունքին, կարող են բողոքարկվել շրջանային դատարանում, որտեղ անցկացվում է նախաքննությունը:
2. Բողոքը կարող է ներկայացվել դատարան դիմողի կամ փաստաբանի, օրինական ներկայացուցչի միջոցով կամ քննություն իրականացնող մարմնի աշխատակցի կողմից` քննիչին կամ դատախազին:
3. Դատավորը պարտավոր է ստուգել գործողությունների (կամ անգործության) և հետաքննիչի, քննիչի և դատախազի կողմից կայացված որոշումների օրինականությունը ոչ ուշ, քան բողոքը ներկայացնելու օրվանից հինգ օրվա ընթացքում` դատական նիստի ընթացքում դիմողի և նրա փաստաբանի, օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի ներկայությամբ, եթե նրանք մասնակցում են դատավարությանը, իսկ եթե այլ անձանց իրավունքներն ուղղակիորեն շոշափվում են ներկայացված բողոքի հետ կապված գործողությունների (կամ անգործության) հետևանքով ներկա է լինում նաև դատախազը: Այլ անձանց բացակայությունը, ովքեր պատշաճ ձևով տեղեկացվել են բողոքի քննության վերաբերյալ և չեն պնդել իրենց ներկայության համար, դատարանի կողմից չպետք է դիտվի որպես բողոքը քննելու խոչընդոտ: Բողոքները պետք է քննվեն դատարանի կողմից հրապարակավ, եթե դա արգելված չէ...
4. Դատական նիստն սկսելիս դատավորը պարտավոր է հայտարարել, թե որ բողոքն է քննվելու, ծանոթանալ դատական նիստին ներկա գտնվող անձանց հետ և բացատրել նրանց իրավունքներն ու պարտականությունները: Դիմողը, եթե նա մասնակցում է դատական նիստին, պետք է ներկայացնի բողոքի հիմքերը, որից հետո պետք է ներկա այլ անձանց կողմից ներկայացվեն ապացույցները: Դիմողը պատասխանելու իրավունք ունի:
5. Բողոքը քննելուց հետո դատավորը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
(1) գործողությունը (կամ անգործությունը) կամ համապատասխան պաշտոնատար անձի կողմից կայացված որոշումը ճանաչել անօրինական կամ անհիմն, կամ սահմանել փոխհատուցում խախտման համար,
(2) բողոքը մերժելու վերաբերյալ որոշում:
6. Դատավորի որոշումների պատճենները ուղարկվում է դիմողին և դատախազին:
7. Բողոքի ներկայացումը չի կասեցնում բողոքարկված որոշման գործողությունը, եթե հետաքննիչը, քննիչը, դատախազը կամ դատավորը դա անհրաժեշտ չեն գտնում»:
Հոդված 127. Բողոքները և դատախազների բողոքարկումները դատարանի կողմից կայացված վճիռների և որոշումների վերաբերյալ
«1. Բողոքները և դատախազների բողոքարկումները դատարանի կողմից կայացված վճիռների և եզրակացությունների, ինչպես նաև բողոքները և դատախազների բողոքարկումները դատարանի կողմից մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշումների վերաբերյալ պետք է ներկայացվեն [օրենսգրքի այլ դրույթներում] սահմանված համապատասխան պայմաններին համապատասխան:
2. Բողոքները և դատախազների բողոքարկումները դատարանի կողմից կայացված որոշումների վերաբերյալ, որոնք ուժի մեջ են մտել, պետք է ներկայացվեն [օրենսգրքի այլ դրույթներում] սահմանված համապատասխան պայմաններին համապատասխան»:
88. Օրենսգրքի 148-րդ հոդվածը սահմանում է քրեական վարույթ չհարուցելու որոշումների դեմ բողոքներ ներկայացնելու պայմանները:
«1. Եթե չկան հիմքեր քրեական վարույթ հարուցելու համար, ապա դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում է կայացնում քրեական վարույթ չհարուցելու վերաբերյալ: Քրեական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշումը սույն օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում սահմանված հիմքերով ընդունելի է միայն համապատասխան անձի նկատմամբ:
2. Տվյալ անձի կամ անձանց կողմից հանցագործության կատարման կասկածանքի հիմքերով առկա տեղեկատվությունը ստուգելուց հետո քրեական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը պարտավոր է դիտարկել քրեական պատասխանատվության ենթարկելու հարցն այն անձի նկատմամբ, ով զեկուցել կամ տարածել է կեղծ տեղեկություն՝ դիտավորյալ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով հանցագործություն կատարելու վերաբերյալ:
3. Քրեական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշումը հանցագործության կապակցությամբ տեղեկատվությունն ստուգելուց հետո հրապարակվում է ԶԼՄ-ներում:
4. Քրեական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշման պատճենը պետք է ուղարկվի դիմողին և դատախազին այն կայացնելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Այս դեպքում դիմողը ծանուցվում է իր որոշումը բողոքարկելու իրավունքի և այն ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ:
5. Քրեական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատարանում կամ դատախազին` սույն օրենսգրքի 124-րդ և 125-րդ հոդվածներում սահմանված կարգով:
6. Եթե դատախազը գտնում է, որ քրեական վարույթ չհարուցելու որոշումն անօրինական կամ անհիմն է, ապա նա պարտավոր է չեղյալ համարել այդ որոշումը և քրեական գործ հարուցել սույն հոդվածով սահմանված կարգով կամ վերադարձնել նյութերը լրացուցիչ ստուգման:
7. Եթե դատավորը գտնում է, որ քրեական վարույթ չհարուցելու որոշումն անօրինական կամ անհիմն է, ապա նա պետք է ընդունի համապատասխան որոշում այն դատախազին փոխանցելու և դիմողին տեղեկացնելու վերաբերյալ¦:
G. Ռուսաստանի Գերագույն դատարանի համապատասխան բանաձևերը
89. Ըստ 1985թ. նոյեմբերի 1-ի «Քրեական դատավարության ընթացքում դատարանների կողմից տուժողների մասնակցության նորմերը կառավարող օրենսդրության պրակտիկայի մասին¦ թիվ 16 որոշման` Գերագույն դատարանն ամփոփել և պարզաբանել է քրեական դատավարությունում տուժողի կարգավիճակին առնչվող առկա պրակտիկան` 1960թ. նախկին քրեական դատավարության օրենսգրքի հիմքով՝
«... 2. ... տուժող անձը ճանաչվում է որպես տուժող, եթե հաստատվել է, որ նա կրել է ոչ նյութական, ֆիզիկական կամ նյութական վնաս: Նման անհատի ճանաչումը որպես տուժող կախված չէ նրա տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից...
4. ... այն դեպքերում, երբ հանցագործությունը հանգեցրել է տուժողի մահվան [համապատասխան] իրավունքները [փոխանցվում են] [իր] մերձավոր ազգականներին, որոնցից մեկը` ըստ նրանց միջև համաձայնագրի, պետք է ճանաչվի որպես տուժող: Եթե հանգուցյալի մերձավոր ազգականների շրջանակից դուրս որոշ անձինք ցանկանում են ճանաչվել որպես տուժողներ, ապա նրանք կարող են ճանաչվել որպես այդպիսիք»:
90. Ըստ 2010թ. հունիսի 17-ի «Քրեական դատավարության ընթացքում դատարանների կողմից տուժողների մասնակցության նորմերը կառավարող պրակտիկայի մասին¦ թիվ 17 բանաձևի, որը փոխարինել է 1985թ. նոյեմբերի 1-ի թիվ 16 բանաձևին, Գերագույն դատարանն ամփոփել և պարզաբանել է քրեական դատավարության ընթացքում տուժողի կարգավիճակին առնչվող առկա պրակտիկան` 2001թ. նոր Քրեական դատավարության օրենսգրքի հիմքով՝
«... 2. Համաձայն օրենքի, տուժողը, որպես ֆիզիկական անձ, որը կրել է ֆիզիկական, նյութական կամ ոչ նյութական վնաս ... քրեական դատավարության ընթացքում ունի իր սեփական շահերը, որոնց պաշտպանության համար նա` որպես քրեական դատավարության մասնակից, ունի իր իրավունքները:
Այն անձը, ով քրեական հանցագործության հետևանքով կրել է վնաս, պետք է ճանաչվի որպես տուժող` անկախ իր ազգությունից, տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից կամ այլ գործոններից, և անկախ նրանից, թե որևէ մեկը ճանաչվել է այդ հանցագործության մեջ ներգրավված անձ, թե` ոչ:
Դատարանները պետք է նաև հաշվի առնեն հանցագործության կամ քրեորեն արգելված արարքի հետևանքով տուժածի կողմից կրած բոլոր վնասները...
3. Քրեական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն անձը, ով կրել է վնաս [հանցագործության հետևանքով], պետք է ունենա քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ անձի իրավական կարգավիճակը` որպես տուժող, որոշվում է ելնելով նրա փաստացի վիճակից ... [հետևաբար, այս ընթացակարգային որոշումը միայն արտացոլում է առկա փաստացի վիճակը և չի որոշում այն:
Անձը կարող է ձեռք բերել տուժողի կարգավիճակ` ներկայացնելով համապատասխան դիմում ... Անձին որպես տուժող ճանաչելու մերժումը, ինչպես նաև [համապատասխան պաշտոնատար անձի] անգործությունը կարող է բողոքարկվել դատական կարգով` Քրեական դատավարության օրենսգրքի 124 և 125-րդ հոդվածների ներքո:
5. Հանցագործությունների կապակցությամբ քրեական գործերով, որոնք հանգեցրել են անձի մահվան, տուժողի իրավունքները պետք է փոխանցվեն նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին (Քրեական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 8-րդ մաս): Քրեական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մերձավոր ազգականներն են՝ ամուսինները, ծնողները, երեխաները, որդեգրած ծնողները, որդեգրված երեխաները, եղբայրները և քույրերը, պապերը և տատերն ու թոռները:
Եթե քրեական հանցագործությունն ազդել է մերձավոր ազգականներից մի քանիսի իրավունքների ու օրինական շահերի վրա, և նրանք բոլորն էլ ցանկանում են տուժողի իրավունքներ ձեռք բերել, այդ անձինք կարող են ճանաչվել որպես տուժողներ:
7. Քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տուժողի ներկայացուցիչները ... կարող են լինել ոչ միայն փաստաբանը, այլ նաև այլ անձինք ..., ովքեր կարող են տրամադրել նրանց որակյալ իրավաբանական օգնություն....
9. Դատարանները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին, այն է՝ տուժողը կիրառելով քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված լիազորությունները... իրավունք ունի ստանալ քրեական գործ հարուցելու, իրեն որպես տուժող ճանաչելու որոշման, ինչպես նաև իր շահերին վերաբերող այլ դատավարական փաստաթղթերի պատճենները (Քրեական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդված): ...
11. Կողմերի իրավունքների հավասարության սկզբունքի հիման վրա (Քրեական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդված) տուժողն ունի նույն իրավունքները, ինչպիսիք են` մեղադրանքներ և դիմումներ, ապացույցներ ներկայացնելը, ինչպես նաև մասնակցել փորձաքննության ընթացքում...
Տուժողին, նրա ներկայացուցչին կամ քրեական դատավարության ցանկացած փուլում օրինական ներկայացուցչին պետք է հնարավորություն տրվի տեղեկացնել դատարանին իր դիրքորոշման մասին և ներկայացնել, իր կարծիքով, անհրաժեշտ փաստարկներ` արդարացնելու համար այդ դիրքորոշումը: Միևնույն ժամանակ, դատարանը պետք է հաշվի առնի տուժողի փաստարկներն այն հարցերի վերաբերյալ, որոնք ազդել են նրա իրավունքների ու օրինական շահերի վրա, և պատճառաբանված գնահատական տա դրանց դատական որոշում կայացնելիս:
...
Տուժողի համար ստեղծելով անհրաժեշտ պայմաններ իր դատավարական պարտականություններն իրականացնելու և իր իրավունքները կիրառելու համար, դատարանները հիմնավորված հիմքերի առկայության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի աջակցեն տուժողին ապացույցները հավաքելու գործում (փաստաթղթեր ստանալ, վկայականների պահանջներ ներկայացնել և այլն):
12. Տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը, ներկայացուցիչը... իրավունք ունեն մասնակցելու նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար քննվող գործի բոլոր դատական վարույթներին: Ապահովելու համար այդ իրավունքը` նախագահող դատավորը պետք է տեղեկացնի դատական վարույթի ժամի և վայրի մասին ...¦:
III. ԱՅԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
91. Դիմողները պնդել են, որ ոչ մի եվրոպական երկիր չունի Թաղման և հուղարկավորության ակտի 14 (1) - րդ բաժնի նման օրենք:
92. Նրանք նաև պնդել են, որ նմանատիպ պրակտիկա գոյություն ուներ դե ֆակտո Իսրայելում և կիրառվել է վարչական մակարդակով` առանց օրենքով ամրագրման: Նրանք անդրադարձել են Բարաքը և այլոք ընդդեմ Պաշտպանության նախարարի և այլոց վճռին, 2002թ. ապրիլի 14, թիվ HCJ 3114 /02, որում Իսրայելի Գերագույն արդարադատության դատարանը դատապարտել է այդ պրակտիկան: Ըստ դիմողների` 2004թ. Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ իրենք դադարեցնում են պաղեստինցիների դիերը վերադարձնելուց հրաժարվելու պրակտիկան, «բացառությամբ բացառիկ դեպքերի»:
93. Դիմողները նաև հղում են կատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի յոթ կարծիքներին` արված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի ներքո, և Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դեմ գործերում, որոնց իշխանությունները հրաժարվել են տեղեկացնել մահապատժի դատապարտված բանտարկյալի հարազատներին նրա մահվան ամսաթվի և մահապատիժն ի կատար ածելու մասին, ինչպես նաև վերադարձնել նրա դին կամ բացահայտել գերեզմանի գտնվելու վայրը (թիվ 886/1999, Բոնդարենկոն ընդդեմ Բելառուսի, 2003թ. ապրիլի 3, կետ 10.2 թիվ 887/1999, Լյաշկևիչն ընդդեմ Բելառուսի, 2003թ. ապրիլի 3, կետ 9.2, թիվ 915/2000, Սուլթանովան ընդդեմ Ուզբեկստանի, 2006թ. մարտի 30, կետ 7.10. թիվ 959/2000, Բազարովան ընդդեմ Ուզբեկստանի, 2006թ. հուլիսի 14, կետ 8.5, թիվ 973/2001, Խալիլովան ընդդեմ Տաջիկստանի, 2005թ. մարտի 30, կետ 7.7, թիվ 985/2001, Ալիբոևան ընդդեմ Տաջիկստանի, 2005թ. հոկտեմբերի 18, կետ 6.7, թիվ 1044/2002, Շուխուրովան ընդդեմ Տաջիկստանի, 2006թ. մարտի 17, կետ 8.7): Մասնավորապես, Ալիբոևան ընդդեմ Տաջիկստանի գործով (թիվ 985/2001) Մարդու իրավունքների հանձնաժողովը որոշել է հետևյալ կերպ.
«6.7. Կոմիտեն ընդունել է դիմողի պնդումն առ այն, որ իշխանությունները չեն տեղեկացրել իրեն իր ամուսնու մահապատիժն ի կատար ածելու մասին: Կոմիտեն նշում է, որ օրենքը թույլ չի տվել տեղեկացնել ընտանիքի անդամներին իրենց հարազատ բանտարկյալի մահապատժի ամսաթվի, ինչպես նաև թաղման ամսաթվի կամ գերեզմանի գտնվելու վայրի վերաբերյալ: Կոմիտեն հասկանում է դիմողին պատճառված շարունակական տառապանքի ու հոգեկան սթրեսի վիճակը` որպես դատապարտված բանտարկյալի կին, թաղման և գերեզմանի գտնվելու վայրի անորոշության կապակցությամբ: Այն հիշեցնում է, որ թաղման ամսաթվի և գերեզմանի վայրի գաղտնիությունը, ինչպես նաև դին իրենց հանձնելու մերժումն ունեն ընտանիքներին պատժելու ազդեցություն` նրանց միտումնավոր թողնելով անորոշության և հոգեկան աղետալի վիճակում: Կոմիտեն գտնում է, որ իշխանությունների նախնական մերժումը` տեղեկացնել դիմողին իր ամուսնու մահապատժի ի կատար ածման և թաղման վայրի մասին վերաբերյալ հավասար է անմարդկային վերաբերմունքի, ինչը խախտում է Դաշնագրի 7-րդ հոդվածը»:
94. Դիմողները նաև հիմնվել են Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի` Մոյվանա գյուղն ընդդեմ Սուրինամի (Inter-Am Ct. HR (Ser. C) 2005թ. թիվ 145 վճռի վրա, 2005թ. հունիսի 15: Այդ գործում պետականգործակալները հարձակվել են Մոյվանա գյուղի վրա 1986թ.-ին` սպանելով Նջուկա կլանի երեսունինն անդամների (կետ 86 (15)): Իշխանությունները խոչընդոտել են փրկվածներին ապաքինելու իրենց վերքերը: Այն նաև հաղորդում է, որ որոշ դիակներ դիակիզվել են: Դատարանը տվել է մանրամասն զեկույց Նջուկայի թաղման հատկանշական ծեսերի վերաբերյալ, որում նշել է`
§86 (7). Նջուկայում առկա է հատուկ ծես, որը պետք է անմիջականորեն կատարվի համայնքի անդամի մահվան ընթացքում: Մի շարք կրոնական արարողություններ պետք է իրականացվեն, որոնք ավարտելը պահանջում մեկ տարի և վեց ամիս, և այդ ծիսակատարությունը պահանջում է համայնքի առավել մեծ թվով անդամների մասնակցությունը, և դրա ընթացքում օգտագործվում են ավելի շատ ռեսուրսներ, քան Նջուկայի որևէ այլ արարողության ընթացքում:
86 (8). Չափազանց կարևոր է մահացածի ֆիզիկական մնացուկների առկայությունը, քանի որ դիակը Նջուկայի թաղման արարողության ընթացքում այն ենթարկվում է հատուկ ծիսակարգի և պետք է տեղադրվի համապատասխան գերեզմանոցում: Միայն նրանք, ովքեր համարվում են չար ուժերի ներկայացուցիչներ չեն ունենում պատվավոր թաղում: Բացի դրանից, բոլոր Մարունի հասարակություններում դիակիզման գաղափարը համարվում է խիստ վիրավորական:
86 (9). Եթե տարբեր թաղման ծեսեր չեն իրականացվում Նջուկայի ավանդույթի համաձայն, դա դիտվում է որպես բարոյական մեղք, որը ոչ միայն զայրացնում է մահացածի հոգին, այլև կարող է վիրավորել համայնքի այլ նախնիներին: Սա հանգեցնում է մի շարք §հոգեկան հիվանդությունների», ինչն անդրադառնում է Նջուկայի ողջ սերնդի վրա: Նջուկացիները հասկանում են, որ նման հիվանդությունները չեն բուժվում ինքնաբերաբար, այլ պետք է բուժվեն մշակութային և ծիսական միջոցներով, հակառակ դեպքում այն կտարածվի իրենց ողջ սերնդի վրա»:
95. Միջամերիկյան դատարանը 100-րդ կետում վճռել է, որ դիմողները կրել են անմարդկային վերաբերմունք, ինչը հակասում է Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 5-րդ հոդվածին, քանի որ`
«... Մոյվանայի համայնքի անդամների տառապանքի մեծագույն աղբյուրն այն է, որ նրանք չգիտեն, թե ինչ է պատահել իրենց հարազատների դիերին և, որպես հետևանք, նրանք չեն կարող թաղել նրանց Նջուկայի մշակույթի հիմնարար նորմերին համապատասխան: Դատարանը նշում է, որ դա հասկանալի է, որ համայնքի անդամները հուսահատ են այն պատճառով, որ որոշ դիակներ դիակիզվել են ...»:
96. Որպես արդարացի փոխհատուցում (վճռի 208-րդ կետ) Սուրինամի կառավարությունը հրամայել է`
«... անհապաղ վերականգնել 1986թ. հարձակման ընթացքում զոհված Մոյվանա համայնքի անդամների մնացուկները: Եթե նրանց աճյունները հայտնաբերվեն պետության կողմից, դրանք պետք է հանձնվեն հնարավորինս շուտ` հանգուցյալներին Նջուկայի մշակույթի համաձայն թաղելու համար»:
ՕՐԵՆՔԸ
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
97. Կառավարությունը պնդել է, որ տասնիններորդ դիմողը` տկն Ժաննա Ֆյոդորովա Իֆրաիմովան չուներ բողոքելու որևէ պատճառ` վկայակոչելով հանգուցյալ պրն Ռուսլան Բորիսովիչ Թամազովին: Ի պաշտպանություն իր պնդման` այն հիմնվել է իր հայտարարության վրա` կատարված իշխանությունների կողմից տրված հարցազրույցում, որ նա պրն Թամազովի հետ ապրել է 2005թ. փետրվարից հետո ընդամենը մեկ ամիս: Կառավարության կարծիքով, սա բավարար չէ, որպեսզի նա համարվի պարոն Թամազովի հարազատ: Այն պնդել է, որ դիմողն և պրն Թամազովը պետք է պաշտոնապես ամուսնացած լինեին:
98. Ի պատասխան տասնիններորդ դիմողի փաստարկի` առ այն, որ պարոն Թամազովը նրա զուգընկերն, էր և որ նրանք միասին են ապրել 2005թ. փետրվարին կայացած հարսանեկան արարողությունից հետո, այնուհետև շարունակել են գաղտնի հանդիպել այն բանից հետո, երբ պարոն Թամազովն ընդգրկվել էր հետախուզվողների ցուցակում: Դիմողը նաև պնդել է, որ 2005թ.` այն ժամանակ, երբ ինքը ճանաչել է պարոն Թամազովի դին` ունեցել է ութ ամսվա հղիություն:
99. Դատարանը նշում է, որ առաջին հերթին, չնայած նույնիսկ տիկին Իֆրաիմովայի և պրն Թամազովի միջև պաշտոնապես գրանցված ամուսնության բացակայությանը ներպետականդատարանները չունեն որևէ կասկած` կապված 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումների կապակցությամբ նրա բողոքի հետ (տես վերը` կետ 44): Ավելին, դիմողը ներկայացրել է ծննդյան վկայականի պատճենը, որը, ըստ էության, հաստատում է իր ավելի վաղ արված հայտարարությունն առ այն, որ 2005թ. իրադարձությունների ժամանակ նա իսկապես ունեցել է ութ ամսվա հղիություն, և որ իր դստեր հայրը մահացած պրն Թամազովն է (տես վերը` կետ 10): Նման հանգամանքներում Դատարանը բավարարված է, որ առկա է բավարար կապ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի նպատակներով և որևէ պատճառ չկա կասկածելու իր պնդումներին:
100. Վերը նշվածի լույսի ներքո` Դատարանը մերժում է նախնական առարկությունը: Միաժամանակ, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Կառավարության կողմից բերված փաստարկները տասնիններորդ դիմողի և պրն Թամազովի հարաբերությունների բնույթի վերաբերյալ` 2006թ. մայիսի 15-ի որոշման համատեքստում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառելիությունը գնահատելիս (տես ստորև` կետ 119):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
101. Դիմողները բողոքարկել են այն պայմանները, որոնցում պահվել են իրենց մահացած հարազատների դիերը նույնականացման գործընթացի ժամանակ: Նրանք նաև բավարարված չէին ինքնության հաստատման գործընթացի ժամանակ իրենց մասնակցության հանգամանքներով: Ըստ դիմողների` իշխանությունների կողմից նման վերաբերմունքը պատճառել է նրանց այնպիսի հոգեկան տառապանք, ինչը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որը նախատեսում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի պնդումները
102. Դիմողները շարունակել են ներկայացնել իրենց բողոքները: Նրանք պնդել են, որ Կառավարության կազմած` ինքնության ճանաչման մասնակիցների ցանկը լիարժեք չէր:
103. Կառավարությունն առարկել է: Այն ներկայացրել է, որ իրադարձություններից հետո դիերն սկզբում ուղարկվել էին Նալչիկի դիահերձարան, որտեղ նրանք մերկացվել են և հագուստն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Այնուհետև բոլոր դիերը տեղադրվել են երկու սառնարանի խցերում, որոնք հագեցած էին բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Որոշ ժամանակ անց դիերն ուղարկվել են Դոնի Ռոստով քաղաք` գենետիկական փորձաքննության: Կառավարությունը խոստովանել է, որ հարձակումից անմիջապես հետո համապատասխան հարմարություններ առկա չէին դիերը պահելու համար, և որ դա, հավանաբար, արտացոլված է դիմողների կողմից ներկայացված տեսաձայնագրությունում: Կառավարությունը նաև նշել է, որ ինքնության ճանաչման գործընթացին մասնակցությունը եղել է կամավոր:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր դրույթներ
104. Դատարանը բազմաթիվ առիթներով նկատել է, որ 3-րդ հոդվածը երաշխավորում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Նույնիսկ ամենադժվար պայմաններում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը: Ի տարբերություն Կոնվենցիայի հիմնական դրույթների և դրա արձանագրությունների, 3-րդ հոդվածը չի նախատեսում բացառությունների դրույթներ նույնիսկ հանրային կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակի դեպքում (տես` Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 1996թ. դեկտեմբերի 18, կետ 62, Վճիռների և որոշումների ժողովածու 1996թ.-VI): Վատ վերաբերմունքը պետք է հասնի նվազագույն մակարդակի, եթե այն 3-րդ հոդվածի շրջանակներում է: Գնահատումը: Այս նվազագույն մակարդակի գնահատականը հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և/կամ հոգեկան հետևանքները և, որոշ դեպքերում, զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես` Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 162, Series A, թիվ 25):
105. Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից իրականացված անվտանգության գործողություններից ենթադրյալ տուժողների հարազատների` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ներկայացրած բարոյական տառապանքի վերաբերյալ գանգհատներին, Դատարանն ընդունում է սահմանափակող մոտեցում, ըստ որի` քանի որ «անհայտ կորած անձի» ընտանիքի անդամը կարող է լինել տուժող 3-րդ հոդվածի ներքո (տես Քուրթն ընդդեմ Թուրքիայի, 1998թ. մայիսի 25, կետեր 130-34, զեկույցներ 1998թ. III), ապա նույն սկզբունքը սովորաբար չի կիրառվում այնպիսի իրավիճակներում, երբ կալանավորված անձը մահացած է հայտնաբերվել (տես, օրինակ, Թանլին ընդդեմ Թուրքիայի, թիվ 26129/95, կետ 159, ՄԻԵԴ 2001թ. III, Յասին Աթեշն ընդդեմ Թուրքիայի, թիվ 30949/96, կետ 135, 2005թ. մայիսի 31 և Բիթիևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 36156/04, կետ 106, 2009թ. ապրիլի 23): Նման դեպքերում Դատարանը սովորաբար սահմանափակում է 2-րդ հոդվածի ներքո իր եզրակացությունը: Մյուս կողմից, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում` հաշվի առնելով անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով դիմողներին պատճառված հոգեկան տառապանքը, ովքեր այրել էին նրանց տներն ու ունեցվածքն իրենց աչքի առջև (տես` Սելջուքն ու Ասքերն ընդդեմ Թուրքիայի, 1998թ. ապրիլի 24, կետեր 77-80, Զեկույց 1998թ. II, Յույլերն ընդդեմ Թուրքիայի, թիվ 26973/95, կետեր 74-76, 2003թ. հուլիսի 24 և Այդերը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 23656 /94, կետեր 109-11, 2004թ. հունվարի 8):
106. Վերջապես, Դատարանը կրկնում է իր սահմանած նախադեպային իրավունքը, համաձայն որի` վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները պետք է ունենան համապատասխան ապացույցներ (տես, mutatis mutandis, Կլասն ընդդեմ Գերմանիայի, 1993թ. սեպտեմբերի 22, կետ 30, Series A, թիվ 269): Գնահատելու համար այդ ապացույցները, Դատարանն ընդունում է ապացուցման չափորոշիչը §ողջամիտ կասկածից վեր¦, բայց ավելացնում է, որ նման փաստ կարող է առաջանալ բավականաչափ ուժեղ, հստակ և համահունչ եզրակացության և փաստի կանխավարկածի համակցությունից (տես վերը` Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, կետ 161):
2. Այդ սկզբունքների կիրառումը
107. Կողմերը համաձայնել են, որ 2005թ. հոկտեմբերի 14-ի և 18-ի միջև ընկած ժամանակահատվածում 2005թ. հոկտեմբերի 13-14-ի իրադարձությունների հետևանքով մահացած անձանց դիերը պահվել են Նալչիկ քաղաքի դիահերձարանում, և որ 2005թ. հոկտեմբերի 19-ից մինչև 31-ը դրանք տեղավորվել են Նալչիկի ծայրամասում գտնվող երկու սառնարանի խցերում (տես վերը` կետեր 51-53 և 63): Անվիճելի է, որ հարձակման զոհերի ընդհանուր թիվը մեծապես գերազանցել է համապատասխան տեղական հաստատությունների ունեցած` դիերի պահպանման կարողությունները, և որ առաջին չորս օրերին որոշ թվով դիեր ստիպված պահվել են դրսում:
108. Դատարանն ունի կասկած առ այն, որ դիերի պահպանման պայմանների հետևանքով հանգուցյալների հարազատները կարող էին հոգեկան տառապանք կրել: Սա ամրապնդվում է նրանով, որ նրանք կամավոր մասնակցել են ինքնության ճանաչման գործընթացին: Դատարան ներկայացրած տեղեկատվության համաձայն նույնականացման գործընթացին մասնակցել է առնվազն երեսունութ դիմող` թիվ 1, 2 , 3, 7, 8, 9, 10, 12, 13, 15, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26 , 27, 28 , 29, 31, 32, 34, 35, 37 , 38, 39, 40, 42 , 43, 44, 45, 47, 48 և 49 (տեսէ կետեր 57, 59, 62):
109. Դատարանի խնդիրն է պարզել, թե արդյոք գործի հատուկ հանգամանքների տեսակետից այդ տառապանքն այնպիսի մակարդակի էր, որ կարող է դիտարկվել 3-րդ հոդվածի շրջանակներում:
110. Դատարանն առաջին հերթին նշում է, որ տվյալ գործը տարբերվում է §անհետացած» կամ անվտանգության ուժերի կողմից սպանված անձանց ընտանիքների անդամների կողմից Դատարան ներկայացվող մնացած գործերից (տես, օրինակ, Լուլուևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 69480 /01, կետեր 116-118, ՄԻԵԴ 2006թ. XIII (քաղվածքներ)): Դիմողների հարազատները չեն զոհվել իշխանությունների` Կոնվենցիայի 2-րդ հոդվածին հակասող գործողությունների հետևանքով (տես` 6 և 7-րդ կետերում նշված հանգամանքները, որոնց արդյունքում զոհվել են դիմողների հարազատները և համեմատել, օրինակ, Էսմուխամբեթովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի գործի հետ, թիվ 23445 /03, կետեր 138, 151 և 190, 2011թ. մարտի 29): Չի կարելի ասել, որ դիմողները տառապել են երկարատև անորոշությունից կապված իրենց հարազատների ճակատագրի հետ, և ինքնության ճանաչման գործընթացին կամավոր մասնակցությունը, որը տեղի է ունեցել անմիջապես հարձակումից հետո, ունեցել է իրենց հարազատների դիերը հայտնաբերելու նպատակ (տես վերը` կետ 63` ի համեմատ Լուլուևը և այլոք գործի, կետեր 116-118):
111. Դատարանն այնուհետև նշում է, որ սույն գործը նաև տարբերվում է Թուրքիայի այն գործերից, որոնք վերաբերում են դիմողների աչքի առջև իրենց սեփականության կանխամտածված ոչնչացմանը: Մասնավորապես, Սելջուկի և Ասքերի գործում Դատարանը գտել է, որ այն եղանակը, որով քանդվել են դիմողների տները, և, մասնավորապես` այն հանգամանքը, որ դա իրականացվել է կանխամտածված և առանց դիմողների զգացմունքները հարգելու (տես վերը` Սելջուկի և Ասքերի գործը, կետ 77), այս ամենը հաշվի առնելով այն գտել է, որ անվտանգության ուժերի գործողությունները Կոնվենցիայի իմաստով «անմարդկային վերաբերմունք» են 3-րդ հոդվածի ներքո: Նմանատիպ դիտարկում առկա է նաև Յույլերը և Այդերը և այլոք գործում: Վերը նշված գործերում անվտանգության ուժերն այրել են դիմողների տներն ու ունեցվածքը` նպատակ ունենալով պատճառել նրանց հոգեկան տառապանք, ինչը թույլ է տվել Դատարանին արձանագրել 3-րդ հոդվածի խախտում:
112. Սույն գործում, այնուամենայնիվ, Դատարանը չունի որևէ ապացույց նույն եզրակացությանը հանգելու համար: Ճիշտ է, ինչպես խոստովանել է Կառավարությունը` առաջին չորս օրվա ընթացքում դիակների պահպանման համար սառնարանների տեղական համապատասխան հարմարությունները բավարար չէին բոլոր դիերը տեղավորելու համար (տես վերը` կետ 56), և որ նույնիսկ դրանից հետո դիերը պետք է դրվեին միմյանց վրա և պահեստավորվեին սառնարան-վագոններում (տես վերը` կետ 53): Սակայն այս բացթողումներն առաջացել են 2005թ. հոկտեմբերի 13-14-ի իրադարձությունների արդյունքում և զոհերի թիվը հաշվի առնելով` դժվար է ասել, որ նպատակ է եղել դիմողներին ենթարկել անմարդկային վերաբերմունքի և հատկապես առաջացնել հոգեկան տառապանք:
113. Ամփոփելով` Դատարանը չի գտնում, որ այդ հանգամանքները կարող էին առաջացնել տառապանք 108-րդ կետում նշված դիմողների կամ այլ դիմողների մոտ, ովքեր պարզապես տեղյակ էին իրենց հարազատների դիերի պահպանման ոչ պատշաճ պայմանների մասին, իսկ զգացական տառապանքը կարելի է համարել անխուսափելի, ինչն առաջանում է ընտանիքի անդամի մահվան հետևանքով: Դատարանը, հետևաբար, սույն գործի հանգամանքներում չի գտնում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
114. Հիմնվելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա` դիմողները նաև բողոքել են այն առումով, որ իշխանությունները հրաժարվել են վերադարձնել իրենց մահացած հարազատների դիերը: Կոնվենցիայի սույն դրույթում ասվում է`
Հոդված 8
§1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով¦:
A. Կողմերի պնդումները
1. Դիմողները
115. Դիմողները նշել են, որ դիերը վերադարձնելու վերաբերյալ իշխանությունների 2006թ. մայիսի 15-ի մերժումը եղել է անօրինական և անհամաչափ: Նախ` նրանք պնդել են, որ մերժումը եղել է անօրինական, քանի որ Սահմանադրական դատարանի որոշմամբ իշխանություններին պարտադրվել է սպասել քննության արդյունքներին` նախքան դիերի վերադարձման հարցը որոշելը, և այդ պարտավորությունը իշխանությունները հստակ չեն կատարել: Երկրորդ` օրենքն աղոտ տալիս է այնպիսի հասկացությունների մեկնաբանությունը, ինչպիսիք են «ահաբեկչական գործողությունը», «ահաբեկչական գործունեությունը» և «ահաբեկչությունը», և պարզ չէ, թե որ դեպքերում է կիրառվում դիակիզման միջոցառումը (դիմողները բողոքել են, որ իրենց հարազատները դիակիզվել են` թե թաղվելու փոխարեն): Երրորդ` նրանք պնդել են, որ այդ միջոցառումը եղել անհամաչափ և, որ ոչ մի այլ եվրոպական երկիր չունի նման օրենքներ, չնայած Իսրայելի իշխանությունները կիրառել են նման վարչական միջոցառում, այն դատապարտվել է Իսրայելի դատարանների կողմից, և որ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը, և որ ահաբեկչության դեմ պայքարի համար առկա են այլ, նվազ սահմանափակող միջոցներ:
2. Կառավարությունը
116. Կառավարությունը պնդել է, որ դիմողներին իրենց հարազատների դիերի չվերադարձման վերաբերյալ որոշումը կայացվել է Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի, Ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացած թաղման և հուղարկավորության մասին ակտի համաձայն, և որ այդ որոշումները արդարացվել են Սահմանադրական դատարանի 2007թ. հունիսի 28-ի որոշման մեջ նշված պատճառները հաշվի առնելով (տես կետեր 33, 35): Բոլոր դիմողներն ստացել են պաշտոնական ծանուցում և իշխանությունների պատասխանը, և որևէ սահմանափակում չի եղել դատարան դիմելու կապակցությամբ:
B. Դատարանի գնահատականը
1. Արդյոք 8-րդ հոդվածը կիրառելի է սույն գործում
117. Դատարանը կրկնում է, որ 8-րդ հոդվածի նախադեպային իրավունքի ներքո «անձնական կյանք» և «ընտանեկան կյանք» հասկացությունները լայն իմաստով չունեն սպառիչ սահմանում (տես, օրինակ, Փրիթին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 2346/02, կետ 61, ՄԻԵԴ 2002թ.-III): Փանուլոն և Ֆորտեն ընդդեմ Ֆրանսիայի գործում (թիվ 37794/97, կետեր 35-36 , ՄԻԵԴ 2001թ.-X) և Ջիրարդն ընդդեմ Ֆրանսիայի գործում (թիվ 22590/04 , կետ 107, 2011թ. հունիսի 30) Դատարանը ընդունել է, որ դիահերձումից կամ համապատասխան քրեական դատավարության ավարտից հետո դիերը վերադարձնելու ավելորդ ձգձգումը կարող է դիտարկվել որպես ընտանիքների ողջ մնացած անդամների ինչպես «անձնական կյանքին», այնպես էլ «ընտանեկան կյանքին» միջամտություն: Էլի Փոլուհաս Դյուդսբոն ընդդեմ Շվեդիայի գործով (թիվ 61564/00, կետ 24, ՄԻԵԴ 2006թ.) Դատարանը գտել է, որ դիմողի ամուսնու մոխիրը պարունակող աճյունասափորը փոխանցելու մերժումը կարող է նաև դիտվել որպես 8-րդ հոդվածի խախտում: Վերջապես, Հադրի Վայոնիթն ընդդեմ Շվեյցարիայի գործով (թիվ 55525/00, կետ 52, 2008թ. փետրվարի 14) Դատարանը որոշել է, որ դիմողի` իր մահացած ծնված երեխայի հուղարկավորությանը և հետագա ծիսակատարություններին ներկա գտնվելու հնարավորությունից զրկելը նույնպես կարող է դիտվել որպես «անձնական» և «ընտանեկան կյանքի» խախտում 8-րդ հոդվածի իմաստով:
118. Դատարանն առաջին հերթին նշում է, որ, բացառությամբ տասնիններորդ դիմողի`տիկին Ժաննա Ֆյոդորովնա Իֆրաիմովայի (տես վերը` կետեր 97-100), Կառավարությունը չի առարկել, որ մարմինները չվերադարձնելու վերաբերյալ 2006թ. մայիսի 15-ի որոշումը հանդիսանում է միջամտություն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված` դիմողի անձնական և ընտանեկան կյանքի իրավունքին:
119. Ինչ վերաբերում է տասնիններորդ դիմողին` Դատարանն իր տնօրինած փաստաթղթերի հիման վրա գտնում է, որ չնայած տկն Իֆրաիմովայի և պրն Թամազովի հարաբերությունները հիմնականում կայանում էին զուտ համատեղ ապրուստ և ութ ամիսների ընթացքում գաղտնի հանդիպումներ ունենալու մեջ (տես վերը կետեր 10 և 98), այն բավարար չափով երկարատև և կայուն չէ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի «ընտանեկան կյանքի» շրջանակներում դիտարկելու համար: Կասկածելի է, որ նրանց միջև եղել է «անձնական կյանք» սույն Կոնվենցիայի դրույթների իմաստով:
120. Դատարանն այնուհետև նշում է, որ 2006թ. մայիսի 15-ին մահացած անձանց դիերի նկատմամբ քննչական գործողություններն ավարտելով` քննիչը որոշել է դիերը չվերադարձնել դիմողներին, և հրամայել է դրանք թաղել անորոշ վայրում (տես վերը` կետ 27): Այս որոշումը կայացվել է 2003թ. մարտի 20-ի Թիվ 164 հրամանագրի 3-րդ հոդվածի և Թաղման և հուղարկավորության մասին ակտի 14(1) բաժնի համաձայն, որն արգելում է իրավասու իշխանություններին վերադարձնել ահաբեկիչների դիերը, ովքեր մահացել են ահաբեկչության դեմ գործողությունների հետևանքով:
121. Ուսումնասիրելով կիրառվող ներպետական օրենսդրությունը` Դատարանը նշում է, որ Ռուսաստանում մահացած անձի հարազատները, ովքեր ցանկանում են կազմակերպել այդ անձի թաղումը, ունեն անձի դին վերադարձնելու կանոնադրական երաշխիք` մահվան պատճառը պարզելուց հետո: Նրանք նաև օգտվում են իրավական ռեժիմից, որը հնարավորություն է տալիս նրանց լինել մահացածի ցանկությունների կատարողներ` թաղման կարգի առումով, կամ թույլ է տալիս նրանց որոշել հուղարկավորության կարգը, և այդ երկու տարբերակները ենթարկվում են միայն ընդհանուր անվտանգության և սանիտարական կանոններին (տես Թաղման և հուղարկավորության մասին ակտի բաժիններ 3 և 8, կետ 65):
122. Դատարանը նշում է, որ իշխանությունների մերժումը` դիմողներին վերադարձնել իրենց հարազատների դիեորը 2003թ. մարտի 20-ի Թիվ 164 հրամանագրի 3-րդ հոդվածը և Թաղման և հուղարկավորության մասին ակտի 14 (1) բաժինը կազմում են ընդհանուր կանոնից բացառություն և հստակորեն զրկում են դիմողներին իրենց հարազատների թաղումը կազմակերպելու, ինչպես նաև գերեզմանի տեղն իմանալու հնարավորությունից` հետագայում այցելելու համար:
123. Հաշվի առնելով իր նախադեպային իրավունքը և վերոհիշյալ գործի հանգամանքները, Դատարանը գտնում է, որ, բացառությամբ տասնիններորդ դիմողի, այդ միջոցները հանդիսացել են միջամտություն դիմողների «անձնական կյանքին» և «ընտանեկան կյանքին»` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով: Ինչ վերաբերում է տասնիններորդ դիմողին, ապա 2006թ. մայիսի 15-ի որոշումը միջամտություն է նրա «անձնական կյանքին»` այդ դրույթի իմաստով: Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք այդ միջամտությունն արդարացված է այդ դրույթի երկրորդ կետի ներքո:
2. Արդյոք միջամտությունն արդարացված է
(a) «օրենքի համաձայն»
124. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` «օրենքով սահմանված կարգով» արտահայտությունը 8-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, ի թիվս այլնի, պահանջում է, որ այդ միջոցառումը պետք է ունենա որոշակի հիմք ներպետական օրենսդրությունում (տես, օրինակ, Ալեքսանդրա Դմիտրիևան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 9390/05, կետեր 104-07, 2011թ. նոյեմբերի 3), ինչպես նաև վերաբերի դիտարկվող օրենքի որակին` պահանջելով, որ այն պետք է լինի անձի համար մատչելի (տես` Ռոտարուն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 28341 /95, կետ 52, ՄԻԵԴ 2000թ.-V): Որպեսզի օրենքը համապատասխանի կանխատեսելիության չափանիշներին, դրանում պետք է բավարար ճշգրտությամբ շարադրված լինեն այն պայմանները, որոնցում միջոցը կարող է կիրառվել, որպեսզի շահագրգիռ անձինք, անհրաժեշտության դեպքում, կարգավորեն իրենց վարքագիծը:
125. Դատարանը նշում է, որ այդ միջոցը կիրառվել է 2003թ. մարտի 20-ի Թիվ 164 հրամանագրի 3-րդ հոդվածի Թաղման և հուղարկավորության մասին ակտի 14(1) բաժնի և Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի դրույթների համապատասխան, որոնք նախատեսում են, որ «ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում զոհված ահաբեկչի [դին]¦ չի կարող հանձնվել այն թաղելու նպատակով, և որ թաղման վայրը չի կարող բացահայտվել:
126. Դատարանը գտնում է, որ չի վիճարկվել դիմողների կողմից այն, որ 2006թ. ապրիլի 13-14-ի որոշումները հստակորեն ցույց են տալիս դիմողների մահացած հարազատների ներգրավվածությունը 2005թ. հոկտեմբերի 13-ի հարձակմանը: Գործի նյութերի հիման վրա (տես` կետեր 22, 25 և 26 ) Դատարանը գտնում է, որ իշխանությունների մերժումը` վերադարձնել դիմողների հարազատների դիերը թաղելու նպատակով, ունի իրավական հիմք ռուսական օրենքով:
127. Դատարանի կարծիքով, մնացած հարցերը` կապված միջոցների օրինականության հետ, ինչպիսիք են իրավական ակտերի կանխատեսելիությունն ու պարզությունը և, մասնավորապես, հասկացությունների որոշակի անհստակությունը սերտորեն կապված է համաչափության հարցի հետ և պետք է ուսումնասիրվի այդ գործոնի ներքո 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (տես, mutatis mutandis, Թ.Փ.-ն և Ք.Մ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, [GC], թիվ 28945/95, կետ 72, ՄԻԵԴ 2001թ.-V, և Չափմանն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 27238 /95, կետ 92, ՄԻԵԴ 2001թ.-I):
(b) իրավաչափ նպատակ
128. Դատարանը նշում է, որ Կառավարությունն արդարացնում է այդ միջոցը` հիմնվելով Սահմանադրական դատարանի 2007թ. հունիսի 28-ի թիվ 8-P կանոնի վրա, որը հաստատվել է 2003թ. մարտի 20-ի Թիվ 164 հրամանագրի 3-րդ հոդվածի Թաղման և հուղարկավորության մասին ակտի 14 (1)-րդ բաժնի հիման վրա, ըստ որի` այդ կանոնը արդարացված է «ահաբեկչության դեմ պայքարի և ահաբեկչության կանխարգելման, ինչպես նաև այն ահաբեկչական գործողությունների հետևանքների համար փոխհատուցման տրամադրման դեպքում, որոնք զուգորդված են զանգվածային անկարգությունների վտանգով, տարբեր էթնիկ խմբերի միջև բախումների և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց ընտանիքների անդամների կողմից բնակչության և պաշտոնյաների նկատմամբ ագրեսիայի դրսևորմամբ, և, վերջապես, անձանց կյանքին վտանգի սպառնալիքի դեպքում»: Այն նաև նշել է, ահաբեկչության հետևանքով տեղեկատվական և հոգեբանական ազդեցությունը բնակչության նկատմամբ §նվազագույնի հասցնելու¦ անհրաժեշտությունը, այդ թվում` դրա քարոզչական ազդեցությունը նվազեցնելու համար: Բացի դրանից, Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ «ահաբեկչության մասնակիցների գերեզմանները գտնվել են այդ գործողությունների զոհերի գերեզմանների հարևանությամբ, և թաղման ու հիշատակի ծիսակատարությունների պահպանումը կարող է ծառայել որպես ահաբեկչական գաղափարների քարոզչություն, ինչպես նաև վիրավորել այդ գործողություններից զոհվածների հարազատներին՝ ստեղծելով նախադրյալներ ազգամիջյան և կրոնական լարվածության զարգացման համար»:
129. Հաշվի առնելով վերը նշված պարզաբանումները` Դատարանը բավարարված է, որ այդ միջոցներն իրականացվել են ի շահ հասարակության անվտանգության, անկարգությունները կանխելու և այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:
130. Պետք է պարզել, թե արդյոք կիրառված միջոցը եղել է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»` նշված նպատակների համար:
(c) §Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում¦
( α ) Ընդհանուր դրույթներ
131. Միջամտությունը կհամարվի «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» իրավաչափ նպատակի համար, եթե այն բավարարում է «հրատապ հասարակական կարիքը» և, մասնավորապես, եթե այն համապատասխանում է հետապնդվող իրավաչափ նպատակին, և եթե ազգային մարմինների կողմից ներկայացված պատճառը «տեղին և բավարար» է (տես, օրինակ, Քոսթերն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 24876 /94, կետ 104, 2001թ. հունվարի 18, Ս.-ն և Մարփերն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ ... 30562 /04 և 30566 /04, կետ 101, ՄԻԵԴ 2008թ.):
132. Կոնվենցիայի օբյեկտը և նպատակները լինելով օբյեկտիվ հիմունքներով մարդու իրավունքների պաշտպանության պայմանագիր (տես` Նյուլինգերը և Շարաքն ընդդեմ Շվեյցարիայի [GC], թիվ 41615/07, կետ 145, ՄԻԵԴ 2010թ.) կոչ է անում մեկնաբանել դրա դրույթները և կիրառել այնպես, որպեսզի դրա երաշխիքներն իրականացվեն գործնականում և արդյունավետ (տես Ատրիկոն ընդդեմ Իտալիայի, 1980թ. մայիսի 13, կետ 33, Series A, թիվ 37): Այսպիսով, երաշխավորելու համար անձնական և ընտանեկան կյանքի «հարգանքը»` 8-րդ հոդվածի իմաստով, պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր գործի հանգամանքները` որոշակի իրավիճակում ներպետական օրենսդրության մեխանիկական կիրառումից խուսափելու համար (տես` Նադան ընդդեմ Շվեյցարիայի [GC], թիվ 10593/08, կետեր 181-185, 2012թ. սեպտեմբերի 12):
133. Դատարանը նախկինում գտել է, որպեսզի միջոցը համարվի համաչափ և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում` պետք է կիրառվի այլընտրանքային միջոց, որը կարող է առաջացնել առավել նվազ վնաս հիմնարար իրավունքին (տես վերը վկայակոչված` Նադայի գործը, կետ 183):
134. Վերջնական գնահատումը, թե արդյոք միջամտությունը անհրաժեշտ է պետք է վերանայվի Դատարանի կողմից, որպեսզի պարզվի դրա համապատասխանությունը Կոնվենցիայի պահանջներին: Այս կապակցությամբ գնահատման սահմանը պետք է որոշեն իրավասու ազգային մարմինները: Գնահատման սահմանի չափը տատանվում է և կախված է մի շարք գործոններից այդ թվում` Կոնվենցիայի իրավունքից, միջամտության բնույթից ու միջամտության նպատակից (տես վերը նշված` Ս.-ն և Մարփերի գործը, կետ 102): Դատարանը բազմաթիվ առիթներով նշել է` տեղյակ է, որ պետությունները բազմիցս բախվում են ահաբեկչության և ահաբեկչական բռնության հետ (տես, mutatis mutandis, Բրոգանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1988թ. նոյեմբերի 29, կետ 61, Series A, թիվ 145 B, Օջալանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 46221 /99, կետեր 104, 192-196, ՄԻԵԴ 2005թ.-IV, Ռամզես Սանչեսն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 59450/00, կետեր 115-116, ՄԻԵԴ 2006թ.-IX և Ֆինոգենովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 18299/03 և 27311/03, կետ 212, ՄԻԵԴ 2011թ. (քաղվածքներ)): Գնահատման սահմանը, որպես կանոն, նվազ է, երբ հարցը վերաբերում է անձի անձնական կամ այլ հիմնարար իրավունքի արդյունավետությանը (տես` Քոնորսն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 66746/01, կետ 82, 2004թ. մայիսի 27): Եթե վտանգվում է անձի մասնավոր կամ այլ հիմնարար իրավունքը, ապա գնահատման սահմանը թույլ է տալիս պետությանը սահմանափակել այն (տես` Էվանսն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 6339 /05, կետ 77, ՄԻԵԴ 2007թ.):
( β ) Այդ սկզբունքների կիրառելիությունը
135. Որոշելու համար այն հարցը, թե արդյոք դիմողների նկատմամբ իրենց մահացած հարազատների դիերի կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները համաչափ էին օրինական նպատակների առումով, և արդյոք պետական մարմինների կողմից ներկայացված հիմնավորումները §տեղին և բավարար» են` Դատարանը պետք է քննի, թե արդյոք Ռուսաստանի իշխանությունները հաշվի են առել կոնկրետ գործի բնույթը` իրենց գնահատման սահմանի համատեքստում, և արդյոք այն արդարացված է սույն գործի հանգամանքներում:
136. Դրանով Դատարանը պատրաստ է հաշվի առնել 2006թ. մայիսի 15-ի որոշմանը նախորդած դեպքերը և այն փաստը, որ Նալչիկում բնակվող տարբեր էթնիկ և կրոնական խմբերի միջև հետագա հարձակումների կամ բախումների սպառնալիքը չափազանց լուրջ էր: Այնուամենայնիվ, նմանատիպ միջոցառման օգտագործումը պետք է բացատրվի և արդարացված լինի հիմնավոր կերպով յուրաքանչյուր առանձին գործի համար (տես, mutatis mutandis, վերը վկայակոչված Նադայի գործը, կետ 186):
137. Դատարանն ի սկզբանե նշում է, որ, ինչ վերաբերում է դիմողների քննադատությանն առ այն, որ որոշ հասկացություններ կիրառվել են չափազանց լայնորեն և գործող օրենսդրության այլ ենթադրյալ թերություններին, որոնք բխում են անհատական դիմումներից, իր առջև դրված խնդիրը, սովորաբար, համապատասխան օրենսդրությունը վերանայելը չէ: Փոխարենը` այն հնարավորինս պետք է կենտրոնանա գործի հանգամանքները քննելու վրա: Այստեղ, հետևաբար, Դատարանի խնդիրն է ոչ թե վերանայել, in abstracto, Կոնվենցիայի հետ վերը նշված կանոնի համատեղելիությունը, այլ, in concreto, որոշելն է դիմողների անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի նկատմամբ միջամտության ազդեցությունը (տես` Նիջեթ Շահինը և Փերիհան Շահինն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 13279/05, կետեր 68-70, 2011թ. հոկտեմբերի 20):
138. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ որպես 2006թ. մայիսի 15-ի որոշման հետևանք դիմողները զրկվել են Ռուսաստանում ընտանիքի անդամների կողմից մերձավոր ազգականներից մահացած անձի թաղումը կազմակերպելու և դրան մասնակցելու, ինչպես նաև գերեզմանի վայրն իմանալու և այն պարբերաբար այցելելու հնարավորությունից (տես վերը` կետ 65): Դատարանը գտնում է, որ նշված միջոցներից բխող` 8-րդ հոդվածով երաշխավորված դիմողի իրավունքների նկատմամբ միջամտությունը հատկապես խիստ է, քանի որ այն ամբողջությամբ բացառել է ցանկացած սգո արարողությանը մասնակցությունը և արգելել է գերեզմանի գտնվելու վայրի բացահայտումը` այդպիսով մշտապես կտրելով դիմողների և մահացած անձանց գերեզմանների գտնվելու վայրի միջև կապը: Այս կապակցությամբ Դատարանը նաև հիմնվել է տարբեր միջազգային կառույցների պրակտիկայի վրա, որոնք ներառում են նմանատիպ միջոցառումների կիրառումը, մասնավորապես` նմանատիպ ծանր միջամտությունը դիմողների իրավունքների նկատմամբ (տես` կետեր 91-96):
139. Դատարանն այնուհետև նշում է, որ քննությամբ հաստատվել է, որ դիմողների կողմից նշված մահացած անձինք մասնակցել են զինված ապստամբությանը և իրականացրել ահաբեկչական հարձակում Նալչիկ քաղաքում` 2005թ. հոկտեմբերի 13-ին (տես վերը` կետ 22): Ուսումնասիրելով գործի նյութերը` Դատարանը պատրաստ է այդ փաստական հանգամանքներն օգտագործել իր հետագա վերլուծության ընթացքում:
140. Հաշվի առնելով հանգուցյալների գործունեության բնույթը, նրանց մահվան հանգամանքները, և Ռուսաստանի` այս տարածաշրջանում չափազանց զգայուն էթնիկ և կրոնական գործոնի համատեքստում` Դատարանը չի կարող բացառել, որ Կառավարության կողմից նշված նպատակներից ելնելով դիմողների իրավունքները սահմանափակող միջոցները` մահացած անձանց թաղումը կազմակերպելու կապակցությամբ, կարող է հիմնավորված լինել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո:
141. Դատարանը կարող է, սկզբունքորեն, ընդունել, որ կախված ճշգրիտ վայրից, որտեղ անցկացվել է թաղման արարողությունը, և հաշվի առնելով մահացած անձանց գործունեության բնույթն ու հետևանքները, ինչպես նաև այդ համատեքստի այլ համապատասխան գործոնները՝ իշխանությունները կարող են ողջամտորեն միջամտել՝ նպատակ ունենալով խուսափել համապատասխան արարողությունների ընթացքում մահացած անձանց գործունեությունը սատարող անհատների կողմից հնարավոր անկարգություններից կամ ապօրինի գործողություններից:
142. Դատարանը նաև կարող է ընդունել, որ իշխանությունները կիրառել են համապատասխան միջոցներ, որոնք նպատակ են հետապնդել նվազագույնի հասցնել տեղեկատվական և հոգեբանական ազդեցությունն ահաբեկչության վերաբերյալ բնակչության և ահաբեկչության զոհերի հարազատների զգացմունքները պաշտպանելու համար: Նման միջամտությունը կարող է, իհարկե, սահմանափակել տեղի ունեցող սգո արարողություններին և հուղարկավորություններին մասնակցելու` դիմողների ժամանակը և տեղն ընտրելու կարողությունը, հնարավորությունը կամ նույնիսկ ուղղակի կանոնակարգել այդ ընթացակարգը:
143. Միևնույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ դժվար է համաձայնել, որ նշված նպատակներից որևէ մեկը կարող էր արդարացնել այդ միջոցի գործոններից որևէ մեկը: Ավելի կոնկրետ, այդ նպատակները չեն արդարացնում դիմողներին` իրենց մահացած հարազատների համապատասխան սգո արարողություններին մասնակցելու կամ իրենց վերջին հրաժեշտ տալու մերժումը:
144. Դատարանը գտնում է, որ իշխանությունները սույն գործում չեն կատարել նման որևէ գնահատում: Փաստորեն, համապատասխան պաշտոնյան չի կայացրել որոշում` գործին անհատական մոտեցում ցուցաբերելով և այն վերլուծելով, ինչը հաշվի կառներ յուրաքանչյուր հանգուցյալի և նրա ընտանիքի անդամների անհատական վիճակը (տես` կետ 27): Դա այդպես է, որովհետև գործող օրենքն այդ բոլոր հարցերը չի համարում էական, և 2006թ. մայիսի 15-ի որոշումը զուտ ինքնաշխատ միջոց էր: Հաշվի առնելով դիմողների անհատական վիճակը` Դատարանը գտնում է, որ այս «ինքնաշխատ» բնույթը հակասում է անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին ցանկացած միջամտությունից պաշտպանելու` իշխանությունների պարտավորություններին 8-րդ հոդվածի ներքո (տես, mutatis mutandis, Պլոսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 26761 / 95, կետեր 35-39, 2002թ. նոյեմբերի 12 և վերը նշված Նադայի գործը, կետ 182):
145. Դատարանը կրկնում է, որ 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան գործելու համար իշխանությունները պետք է առաջին հերթին բացառեն այլընտրանքային միջոցից օգտվելու հնարավորությունը, որը միևնույն նպատակը հետապնդելիս առավել նվազ վնաս կհասցնի հիմնարար իրավունքներին (տես վերը նշված Նադայի գործը, կետ 183, և Պլոսկիի գործը, կետ 37): Նման անհատական մոտեցման բացակայության դեպքում կիրառված միջոցառումը հիմնականում ունեցել է դիմողների նկատմամբ պատժիչ ազդեցություն` հանգուցյալների գործունեության անբարենպաստ հետևանքների բեռը նրանց ընտանիքների անդամներին և հարազատներին փոխանցելով:
146. Հաշվի առնելով միջոցի ինքնաշխատ բնույթը և իշխանությունների կողմից համաչափության սկզբունքը չքննարկելը` Դատարանը գտնում է, որ այդ միջոցառումը չի պահպանել արդարացի հավասարակշռությունը դիմողների անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի պաշտպանության միջև, մի կողմից, իսկ մյուս կողմից` այլոց իրավունքները և ազատությունները պաշտպանելու նպատակով անկարգությունները կանխելու միջև, և որ պատասխանող պետությունն այս կապակցությամբ գերազանցել է ընդունելի գնահատման սահմանը:
147. Սրանից հետևում է, որ 2006թ. մայիսի 15-ի որոշմամբ, բացի տասնիններորդ դիմողից, տեղի է ունեցել դիմողների անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգանքի խախտում, որը երաշխավորված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով: Դատարանը հանգում է նույն եզրակացությանը տասնիններորդ դիմողի անձնական կյանքի իրավունքի վերաբերյալ:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
148. Հիմնվելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համատեղ 13-րդ հոդվածի վրա` դիմողները նաև բողոքել են իշխանությունների կողմից արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի բացակայության պատճառով, իրենց մահացած հարազատների դիերը չվերադարձնելու կապակցությամբ:
Կոնվենցիայի 13-րդ հոդված
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, ...»:
A. Կողմերի պնդումները
149. Դիմողները պնդել են իրենց գանգատները:
150. Կառավարությունը նշել է, որ բոլոր դիմողներն ստացել են պաշտոնական ծանուցում և իշխանությունների պատասխանը և որ այս որոշման կապակցությամբ չի եղել դատարանի մատչելիության որևէ սահմանափակում:
B. Դատարանի գնահատականը
1. Կիրառելի սկզբունքներ
151. Դատարանը նշում է, որ 13-րդ հոդվածը երաշխավորում է ազգային մակարդակով այնպիսի միջոցի առկայությունը, որը թույլ է տալիս բողոքել Կոնվենցիայում ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման կապակցությամբ: Հետևաբար, թեև Պայմանավորվող պետություններն ունեն որոշակի հայեցողություն, թե ինչպես իրականացնեն իրենց պարտավորություններն այս դրույթի ներքո, այնուամենայնիվ, պետք է լինի ներպետական միջոց, որը թույլ կտա համապատասխան ազգային մարմնին ինչպես որոշում կայացնել Կոնվենցիայի խախտման վերաբերյալ բողոքի կապակցությամբ, այնպես էլ համապատասխան լուծում առաջարկել: 13-րդ հոդվածի ներքո պարտականությունների շրջանակը կախված է դիմողի` Կոնվենցիայի ներքո բողոքի բնույթից, սակայն միջոցն ամեն դեպքում պետք է լինի «արդյունավետ» ինչպես գործնականում, այնպես էլ օրենքով, մասնավորապես այն առումով, որ դրա իրականացումը չպետք է անհիմն խոչընդոտվի պետության իշխանությունների գործողություններով կամ բացթողումներով (տես` Բույուգդաջն ընդդեմ Թուրքիայի, թիվ 28340/95, կետ 64, 2000թ. դեկտեմբերի 21, հատկապես վերը նշված Աքսոյի գործը, կետ 95): Որոշակի պայմաններում ներպետական օրենսդրությամբ նախատեսված միասնական միջոցները կարող են բավարարել 13-րդ հոդվածի պահանջները (տես, մասնավորապես, Լինդերն ընդդեմ Շվեդիայի, 1987թ. մարտի 26 , կետ 77, Series A, թիվ 116):
152. Այնուամենայնիվ, 13-րդ հոդվածը պահանջում է, որ ներպետական օրենսդրության միջոցները հասանելի լինեն համաձայն այն բողոքների առնչությամբ, որոնք կարելի է համարել «վիճահարույց» Կոնվենցիայի ներքո (տես, օրինակ, Բոյլը և Ռայսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1988թ. ապրիլի 27, կետ 54, Series A, թիվ 131): Այն չի երաշխավորում մի միջոց, որը թույլ կտա Պայմանավորվող պետությունների օրենքները վիճարկել ազգային մարմնի առջև Կոնվենցիայի հետ հակասություն ունենալու պատճառով (տես` Կոստելո-Ռոբերցսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1993թ. մարտի 25, կետ 40, Series A, թիվ 247 C), սակայն ձգտում է միայն ապահովել, որպեսզի ցանկացած անձ, ով Կոնվենցիայի իրավունքի խախտման վերաբերյալ վիճելի բողոք է ներկայացնում, ունենա արդյունավետ միջոց ներպետական իրավական կարգով (տես վերը` կետ 39):
2. Սույն գործում այդ սկզբունքների կիրառումը
153. Դատարանը գտնում է, որ, հաշվի առնելով, որ գանգատները 8-րդ հոդվածի ներքո ընդունելի են (տես` Սաբանչիևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի (dec), թիվ 38450/05, 2008թ. նոյեմբերի 6), գանգատը վիճահարույց է: Ուստի պետք է պարզել, թե արդյոք դիմողներին ռուսական օրենքով երաշխավորվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց` բողոքարկելու Կոնվենցիայում ամրագրված իրենց իրավունքների խախտումները:
154. Հաշվի առնելով գործի հանգամանքները՝ Դատարանը նշում է վերաբերմունքի բացակայությունը 2006թ. մայիսի 15-ի որոշման նկատմամբ, թեև դիմողների վիճակը բարելավվել էր ինչ-որ չափով Սահմանադրական դատարանի կողմից 2007թ. հունիսի 28-ի թիվ 8-P 28 և 2011թ. հուլիսի 14-ի թիվ 16-P որոշումներն ընդունելուց հետո: Այդուհանդերձ, ներպետական վարույթի ընթացքում դիմողներին մերժվել էր տրամադրել 2006թ. մայիսի 15-ի որոշման պատճենը, և անգամ վերոհիշյալ փոփոխությունները կատարելուց հետո դատարանները վերանայել են միջոցների միայն ձևական օրինականությունը և ոչ թե միջոցառումները` որպես այդպիսին (տես վերը` կետեր 33-35 և 38-50): Այս առումով Դատարանը գտնում է, որ համապատասխան օրենսդրությունը չի տրամադրել դիմողներին բավարար ընթացակարգային երաշխիքներ կամայականություններից խուսափելու համար (տես, mutatis mutandis, Ալ-Նաշիֆն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 50963 /99, կետ 123, 2002թ. հունիսի 20):
155. Այս պայմաններում, Դատարանը եզրակացնում է, որ դիմողները չեն ունեցել 2006թ. մայիսի 15-ի որոշումը բողոքարկելու արդյունավետ հնարավորություն՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում ` իշխանությունների մերժումը նրանց տրամադրել այդ որոշման պատճենը և դատարանների սահմանափակ իրավասությունը նման որոշումները վերանայելու առումով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ դիմողները չեն ունեցել որևէ միջոց իրենց կողմից նշված` Կոնվենցիայի խախտումների կապակցությամբ:
156. Հետևաբար, դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել 8-րդ հոդվածի հետ մեկտեղ 13-րդ հոդվածի խախտում:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
157. Դիմողները, ի հավելում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո իրենց պնդումների, նաև բողոքել են, որ իշխանությունների մերժումը` վերադարձնել իրենց հարազատների դիերը, հակասում է Կոնվենցիայի 3-րդ և 9-րդ հոդվածներին:
158. Հաշվի առնելով սույն գործի կոնկրետ հանգամանքները և այն հիմնավորումները, որոնք հանգեցրել են 8-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ մեկտեղ, խախտման հայտնաբերմանը, Դատարանը գտնում է, որ չկա առիթ նույն փաստերն առանձին քննելու 3-րդ և 9-րդ հոդվածների տեսանկյունից:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
159. Դիմողներն այն կարծիքին են, որ իշխանությունների մերժումը` վերադարձնել իրենց հարազատների դիերը, եղել է խտրական, քանի որ օրենսդրությամբ այդ հարցն ուղղված է բացառապես իսլամական հավատքի հետևորդներին: Նրանք հիմնվում են Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վրա, որը նախատեսում է հետևյալը.
§Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից¦։
160. Դիմողները պնդել են իրենց գանգատները:
161. Կառավարությունը մերժել է այս պնդումը և պնդել, որ որոշումը խտրական չէր:
162. Հաշվի առնելով կողմերի ներկայացրած գործի հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որևէ որևէ նշում, որը հնարավորություն կտա հանգել այն եզրակացությանը, որ օրենսդրությունն ուղղված էր բացառապես իսլամական հավատքի հետևորդների դեմ, կամ, որ դիմողների նկատմամբ եղել է այլ վերաբերմունք` ինչպիսին է` նման իրավիճակում այլ անձանց նկատմամբ, բացառապես իրենց կրոնական կամ էթնիկական պատկանելության հիման վրա (տես, ի հակառակն, Թիմիշևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 55762/00 և 55974/00, կետեր 53, 59, ՄԻԵԴ 2005թ.-XII):
163. Հետևաբար, այս առումով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ մեկտեղ, խախտում:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 38 1(a)-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
164. Իրենց դիտարկումներում դիմողները պնդել են, որ պետությունը խախտել է Կոնվենցիայի 38-1-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, քանի որ այն պահել է գործի համապատասխան նյութերը: Այս հոդվածը, իր համապատասխան բաժնում նախատեսում է՝
§1. Եթե դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, այն`
(a) նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություներն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները,
(b) իր ծառայությունն է տրամադրում գործին առնչվող կողմերին` սույն Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններվ սահմանված իրավունքների պահպանման հիման վրա հարցի բարեկամական կարգավորումն ապահովելու նպատակով¦։
165. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո անհատական դիմում ներկայացնելու համակարգի արդյունավետ գործունեության համար շատ կարևոր է, որ պետությունները տրամադրեն բոլոր անհրաժեշտ միջոցները դիմումների պատշաճ և արդյունավետ քննություն կատարելու համար (տես` Թանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23763 /94, կետ 70, ՄԻԿԵԴ 1999թ.-IV): Այդ պարտավորությունը պահանջում է, որպեսզի Պայմանավորվող պետությունները տրամադրեն բոլոր անհրաժեշտ միջոցները պարզելու համար, թե արդյոք դատարանները կատարել են առկա բոլոր փաստերի քննություն կամ կատարել են իրենց հիմնական պարտականությունները` դիմումների քննության առնչությամբ: Կառավարության կողմից իր ենթակայության ներքո առկա այդպիսի տեղեկատվությունը չներկայացնելը` առանց բավարար բացատրության, կարող է ոչ միայն հիմնավորել դիմողի պնդումները, այլ նաև կարող է բացասաբար անդրադառնալ պատասխանող պետության` Կոնվենցիայի 38-§ 1 (a) հոդվածի ներքո իր պարտավորությունների առումով (տես` Թիմուրաշն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23531/94, կետ 66, ՄԻԵԴ 2000թ.-VI):
166. Դատարանը նշում է, որ ընդունելիության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն առաջարկել է Կառավարությանը ներկայացնել այն դիմողների բողոքների փաստաթղթերի պատճենները, որոնք համարվել են ընդունելի: Ի պատասխան, Կառավարությունը ներկայացրել է տարբեր մարմինների մի քանի հարյուր ներպետական որոշումներ` դիմողների կողմից հարուցված վարույթների վերաբերյալ, ներառյալ 2006թ. մայիսի 15-ի որոշման պատճենը, և մանրամասն տեղեկատվություն դիերի պահպանման պայմանների վերաբերյալ, և դիմողների ճշգրիտ ցանկը, ովքեր մասնակցել են ինքնության հաստատման գործընթացին: Փաստաթղթերի տրամադրումն զգալիորեն նպաստել է սույն գործի քննությանը: Դիմողների պնդումները, հետևաբար` անհիմն են:
167. Դատարանը գտնում է, որ այսպիսով պատասխանող պետության կողմից չի եղել Կոնվենցիայի 38 § 1 (a)-րդ հոդվածի խախտում:
168. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է՝
§Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել¦։
A. Վնաս
169. Դիմողները պնդել են, որ իրենք կրել են շատ լուրջ ոչ նյութական վնաս, իսկ յուրաքանչյուրը պահանջել է 20.000 եվրո` որպես փոխհատուցում: Նրանք նաև պահանջել են Դատարանից պատասխանող պետությանը պարտադրել իրենց հարազատների աճյունների մնացած մասն նրանց ընտանիքների անդամներին հանձնել կամ տեղեկացնել նրանց թաղման հանգամանքների մասին, այդ թվում` նրանց գերեզմանների գտնվելու վայրի վերաբերյալ:
170. Կառավարությունը պնդել է, որ այս պահանջներն անհիմն են և, ընդհանուր առմամբ, չափազանցված:
171. Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքներում Կոնվենցիայի ինչպես միայն 8-րդ հոդվածի, այնպես էլ 13-րդ հոդվածի հետ մեկտեղ խախտման եզրակացությունը հանդիսանում է բավարար արդարացի փոխհատուցում դիմողների համար:
B. Ծախսեր և ծախքեր
172. Դիմողները նաև պահանջել են 24.371 եվրո Ստրասբուրգի դատավարության ընթացքում առաջացած իրավական և այլ ծախսերի և 4.862 եվրո` ներպետական վարույթի ընթացքում առաջացած իրավաբանական ծախսերի համար:
173. Կառավարությունը պնդել է, որ պահանջվող գումարները չափազանցված են և չհիմնավորված:
174. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն ունի ծախսերի և ծախքերի համար փոխհատուցում պահանջելու իրավունք միայն այն դեպքում, եթե ակնհայտ է, որ դրանք իրականում եղել են և ողջամիտ: Հաշվի առնելով իր տնօրինման ներքո առկա նյութերը՝ Դատարանը բարարում է դիմողների պահանջների միայն մի մասը՝ Ստրասբուրգի դատավարության ընթացքում առաջացած իրավաբանական և այլ ծախսերի հետ կապված, ողջամիտ է համարում նրանց տրամադրել 15,000 եվրո` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել: Տրամադրված գումարը պետք է վճարվի անմիջականորեն ներկայացուցչական կազմակերպությանը` ըստ դիմողների պահանջի:
C. Տուգանային տոկոսներ
Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա՝ հավելված երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Մերժում է միաձայն Կառավարության նախնական առարկությունները,
2. Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` հաշվի առնելով այն պայմանները, որոնցում պահվել են հանգուցյալների դիերը և ցուցադրվել ինքնության հաստատման համար,
3. Վճռում է հինգ ձայնով` ընդդեմ երկուսի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում բոլոր հիսուն դիմողների առնչությամբ` հաշվի առնելով 2006թ. մայիսի 15-ի որոշումը,
4. Վճռում է հինգ ձայնով` ընդդեմ երկուսի, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ մեկտեղ խախտում՝ հաշվի առնելով 2006թ. մայիսի 15-ի որոշման առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը,
5. Վճռում է միաձայն, որ Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների ներքո իր նախկին եզրակացությունների տեսանկյունից կարիք չկա գործը քննել Կոնվենցիայի 3-րդ և 9-րդ հոդվածների ներքո,
6. Վճռում է միաձայն, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ մեկտեղ խախտում,
7. Վճռում է միաձայն, որ տեղի չի ունեցել Կառավարության կողմից Կոնվենցիայի 38-§ 1 (a)-րդ հոդվածի խախտում,
8. Վճռում է միաձայն, որ խախտումների վերաբերյալ եզրակացությունը բավարար է ոչ նյութական վնասի համար արդարացի փոխհատուցում ստանալու համար,
9. Վճռում է միաձայն,
(a) որ Պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 41-րդ հոդվածին համապատասխան դիմողներին միասին, վճարի 15000 (տասնհինգ հազար) եվրո որպես ոչ ծախսերի և ծախքերի փոխհատուցում` վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, որը պետք է վճարվի դիմողների ներկայացուցիչների կողմից նշված Նիդեռլանդների բանկային հաշվի միջոցով, եվրոյով,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
10. Մերժում է միաձայն դիմողների` արդարացի բավարարման վերաբերյալ մնացած պահանջը:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակվել է 2013թ. հունիսի 8-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Անդրե Ուամփաչ Իզաբել Բերո-Լեֆիվ
Քարտուղար Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy