© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 164
2013թ. հունիս
Սաբանչիևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի - 38450/05
Վճիռ 2013թ. 06.06 [Բաժին I]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք
Անձնական կյանքի նկատմամբ հարգանք
Թաղելու նպատակով ահաբեկիչների դիերը վերադարձնելու կանոնադրական արգելքը. խախտում:
Հոդված 3
Անմարդկային վերաբերմունք
Դիմողների մահացած հարազատների մարմինների պահպանման պայմանները. տեղի չի ունեցել խախտում:
Փաստեր – 2005թ. հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները Նալչիկ քաղաքում հարձակման էին ենթարկվել զինված ապստամբների կողմից: Պայքարը շարունակվել էր մինչև հաջորդ օրը, ինչի արդյունքում եղել էր ավելի քան 100 զոհ` մեծամասնությունը հարձակվողների շարքերից: Դիմողները որոշ մահացած ապստամբների հարազատներն էին:
Դիմողները, ովքեր մասնակցել են իրենց ինքնության հաստատմանը, հայտարարել են, որ դիերը պահվել են սարսափելի պայմաններում (մեկը մյուսի վրա դրված, մերկ ու քայքայվող` առանց պատշաճ սառեցման): 2002թ. Մոսկվայում Նորդ-օստ թատրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Ռուսաստանում ընդունված օրենսդրության համաձայն մահացած ահաբեկիչների դիերը չեն հանձնվել հարազատներին, և թաղման վայրը չի բացահայտվել: 2006թ. ապրիլին բացահայտելով ահաբեկչական հարձակման մեջ ներգրավված ապստամբների ինքնությունը` հետաքննող մարմինը կարճել է քրեական վարույթը հարձակումն իրականացնող կասկածյալների զոհված լինելու պատճառով: 2006թ. հունիսին մահացածների դիերը իրենց ընտանիքներին չվերադարձնելու որոշման համաձայն` ենթադրյալ ահաբեկիչների 95 դիերը դիակիզվել են: Որոշ դիմողներ վիճարկել են ահաբեկիչների թաղմանը վերաբերող օրենսդրությունը: 2007թ. հունիսին Սահմանադրական դատարանը որոշել է, որ այդ միջոցն արդարացված էր, քանի որ ահաբեկիչների թաղումը կարող է ծառայել որպես ահաբեկչական գաղափարների քարոզչություն և վիրավորանք առաջացնել զոհերի հարազատների մոտ` ստեղծելով ազգամիջյան և կրոնական լարվածության նախադրյալներ: Այն վիճարկվող օրենսդրությունը թողել է անփոփոխ` Սահմանադրությանը համապատասխանող, սակայն, միևնույն ժամանակ, այն մեկնաբանել է դա որպես դիերը չթաղելու` իշխանությունների պահանջ` մինչև դատարանի կողմից իրավասու մարմնի որոշման հաստատումը:
Օրենք - Հոդված 3: Պայմանները, որոնցում պահվել են դիմողների հարազատների դիերը, կարող էին դիմողների մոտ առաջացնել տառապանք, քանի որ Կառավարությունը խոստովանել է, որ տեղական հարմարությունները բավարար չէին հարձակման առաջին չորս օրվա ընթացքում տեղափոխելու բոլոր դիերը, և նույնիսկ դրանից հետո դրանք պետք է մեկը մյուսի վրա դրվեին սառնարան-վագոններում պահելու համար: Այնուամենայնիվ, այդ բացթողումները եղել են 2005թ. հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մեծ թվով զոհերի առկայության արդյունք: Չկար դիմողներին անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կամ նրանց մոտ հոգեբանական տառապանք առաջացնելու նպատակային մտադրություն: Այլ կերպ ասած, դիմողների զգացմունքային տագնապը եղել է միանման իրավիճակում մահացած անձի ընտանիքի ցանկացած անդամի զգացական վիճակին համարժեք:
Եզրակացություն. տեղի չի ունեցել խախտում (միաձայն):
Հոդված 8: Ռուսաստանում մահացածի հարազատները, ովքեր ցանկանում են թաղում կազմակերպել, մահվան պատճառներն անմիջապես պարզելուց հետո ունեն դիերն իրենց անհապաղ վերադարձնելու կանոնադրական երաշխիք: Հետևաբար, սույն գործում իշխանությունների կողմից դիերը վերադարձնելու մերժումը հանդիսանում է ընդհանուր կանոնից բացառություն: Ավելին, այն հստակ զրկել է դիմողներին իրենց հարազատների թաղումը կազմակերպելու և դրան մասնակցելու կամ թաղման վայր այցելելու նպատակով դրա տեղն իմանալու հնարավորությունից: Դիերն իրենց ընտանիքներին չվերադարձնելու որոշումները, հետևաբար, հանդիսանում են միջամտություն դիմողների անձնական և ընտանեկան կյանքին (բացառությամբ մեկ դիմողի, ով պաշտոնապես ամուսնացած չի եղել զոհերից մեկի հետ, սակայն ապրել է նրա հետ մի քանի ամիս, որի դեպքում սահմանված է միայն միջամտություն իր անձնական կյանքին):
Իշխանությունների կողմից դիերը վերադարձնելու մերժումը հիմնված է Ահաբեկչության դեմ պայքարի և 2003թ. հրամանագրի վրա, որը կարգավորում է մահացած ահաբեկիչների դիերը թաղելու կարգը և, այդպիսով, ունի իրավական հիմք ռուսաստանյան օրենքում: Այդ որոշումը հետապնդում է օրինական նպատակներ, մասնավորապես, կանխել հուղարկավորությունների ընթացքում անկարգություններն ապստամբների կողմնակիցների կամ հակառակորդների միջև, պաշտպանել ահաբեկչության զոհերի հարազատներին և նվազագույնի հասցնել բնակչության վրա հոգեբանական ազդեցությունը:
Պետությունները կանգնած են ահաբեկչության և ահաբեկչական բռնության որոշակի խնդիրների առջև: Այնուամենայնիվ, Դատարանը գտել է, որ դժվար է համաձայնել, որ Կառավարության կողմից առաջ քաշված նպատակները, թեև լեգիտիմ են, արդարացի հիմնավորում են դիմողներին հուղարկավորության արարողություններին մասնակցելու կամ իրենց վերջին հրաժեշտը տալու որևէ հնարավորության մերժումը: Իսկապես, գերեզմանների գտնվելու վայրը բացահայտելու ամբողջական արգելքը մշտապես խզել է դիմողների և իրենց զոհված հարազատների միջև կապը: Բացի դրանից, դիերի վերադարձնելը մերժելով` իշխանությունները չեն ցուցաբերել յուրաքանչյուր գործին առանձին մոտեցում կամ հաշվի չեն առել յուրաքանչյուր հանգուցյալի և նրա ընտանիքի անդամների անհատական հանգամանքները, քանի որ կիրառվող օրենսդրությունը ներառում է այդ բոլոր հարցերը: Ընդհակառակը, այդ որոշումները կայացվել են զուտ մեքենայաբար և անտեսել են իշխանությունների պարտականությունն ապահովելու, որպեսզի մասնավոր և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքին ցանկացած միջամտություն լինի արդարացված և համաչափ` յուրաքանչյուր գործի անհատական հանգամանքներին համապատասխան: Նման անհատական մոտեցման բացակայության պարագայում, մերժումը հիմնականում հետապնդել է դիմողներին պատժելու նպատակ` ահաբեկչական գործունեության մեջ մեղավոր մահացած անձանց մեղքը նրանց վրա բարդելով: Պատասխանող պետությունը, այդպիսով, գերազանցել է այդ առումով ընդունելի գնահատման սահմանը:
Եզրակացություն. խախտում (հինգ ձայնով` ընդդեմ երկուսի):
13-րդ հոդվածը 8-րդ հոդվածի հետ համատեղ: Դատարանը նշել է, որ չկա դիերն իրենց ընտանիքներին չվերադարձնելու վերաբերյալ իշխանությունների որոշումների արդյունավետ դատականվերահսկողություն: Թեև 2007թ. Սահմանադրական դատարանի որոշումը բարելավել է դիմողների վիճակը` ռուսաստանյան դատարանները դեռ իրավասու էին վերանայել միայն միջոցառումների ձևական օրինականությունը, այլ ոչ թե նման միջոցառումների անհրաժեշտությունը` որպես այդպիսին: Հետևաբար, օրենսդրությունը չի տրամադրել դիմողներին կամայականությունների դեմ բավարար ընթացակարգային երաշխիքներ: Իսկապես, նրանք զրկված էին իշխանությունների մերժումը վիճարկելու արդյունավետ միջոցի հնարավորությունից, նրանց չեն տրամադրվել որոշումների պատճենները, և դատարանները ունեին սահմանափակ իրավասություն դրանք վերանայելու համար:
Եզրակացություն. խախտում (հինգ ձայնով` ընդդեմ երկուսի):
Դատարանը միաձայն գտել է, որ տեղի չի ունեցել 14-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ համատեղ խախտում, ինչպես նաև չի հայտնաբերել 38-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Հոդված 41
Գտնելով, որ տեղի է ունեցել խախտում` պետք է արդարացի փոխհատուցում տրամադրվի դիմողներին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տես նաև Մասխադովան և այլոք ընդդեմ Ռուսաստանի, 18071/05, 2013թ. հունիսի 6):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy