© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 134
2010թ. հոկտեմբեր
Saidoun-ն ընդդեմ Հունաստանի – 40083/07
Վճիռ 28.10.2010թ. [Բաժանմունք I]
Հոդված 14
Խտրականության արգելում
Օտարերկրյա քաղաքացիներին սոցիալական նպաստների տրամադրման մերժում. խախտում
[Այս համառոտագիրը նաև վերաբերում է Fawsie-ն ընդդեմ Հունաստանի գործով վճռին, թիվ 40080/07, 28 հոկտեմբեր 2010թ.]
Փաստեր. Տիկին Fawsie-ն Սիրիայի քաղաքացի է, իսկ տիկին Saidoun-ն՝ Լիբանանի: 1998 և 1995 թվականներից սկսած նրանք երկուսն էլ՝ իրենց երեխաների հետ միասին պաշտոնապես ճանաչվել են քաղաքական համոզմունքների պատճառով հետապնդվող փախստականներ և օրինական կարգով բնակվում են Հունաստանում: 2005թ. ընտանեկան նպաստներ տրամադրող մարմինը մերժել է բազմազավակ ընտանիքների մայրերին նպաստ տրամադրելու դիմումատուների պահանջը: Մերժման համար հիմք է հանդիսացել այն, որ օրենքի համաձայն՝ դիմումատուները չեն ունեցել «բազմազավակ ընտանիքի մայր» կարգավիճակ, ինչպես նաև այն, որ նրանք և նրանց երեխաները չեն ունեցել ո´չ Հունաստանի, ո´չ էլ Եվրոպական միության անդամ որևէ այլ պետության քաղաքացիություն և չեն հանդիսացել հունական ծագում ունեցող փախստականներ: Նշված որոշման դեմ բերված դիմումատուների բողոքները հաջողություն չեն ունեցել: 2008թ. օրենսդիրը փոփոխություն էր կատարել խնդրո առարկա օրենքում և այժմ այն սահմանում է, որ պաշտոնապես փախստական ճանաչված անձինք՝ իրենց ընտանիքների հետ միասին, ընդգրկվում են «բազմազավակ ընտանիքի» նպաստ ստացող շահառուների շրջանակում:
Իրավունք. Հոդված 14՝ Հոդված 8-ի հետ համակցությամբ
(ա) Կիրառելիություն. Բազմազավակ ընտանիքների համար սոցիալական նպաստ նախատեսելով՝ պետությունը կատարում է 8-րդ հոդվածով երաշխավորված ընտանեկան կյանքն հարգելու իր պարտականությունը, որն, այսպիսով, ընկնում է դրա կարգավորման շրջանակի ներքո: Հետևաբար՝ 14-րդ հոդվածը՝ այդ դրույթի հետ համակցությամբ, կիրառելի է սույն գործի պարագայում:
(բ) Էություն. Դատարանը հարցականի տակ չի դնում Հունաստանի օրենսդիր մարմնի՝ երկրի ժողովրդագրական խնդիրը լուծելու մտադրությունը: Այնուամենայնիվ, Դատարանը համաձայն չէ ընտրված չափանիշի հետ, որը հիմնված է գլխավորապես Հունաստանի քաղաքացիության կամ հունական ծագման վրա, հատկապես որ գործող օրենսդրությունը և նախադեպային իրավունքը միօրինակ կարգով չի կիրառվել գործին առնչվող ժամանակահատվածում: Չափազանց համոզիչ փաստարկները միայն կարող էին հանգեցնել Դատարանին գնահատելու, որ բացառապես քաղաքացիության վրա հիմնված տարբերակված մոտեցումը համատեղելի է Կոնվենցիայի հետ: Ավելին, Դատարանը նշեց, որ 2000թ. Գերագույն վարչական դատարանը բարենպաստ դատական ակտ էր կայացրել մի անձի օգտին, որը հայտնվել էր դիմումատուների գործին համանման իրավիճակում: Բացի այդ, 1997թ. սկսած նպաստ ստացող շահառուների կարգավիճակ է շնորհվել Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիներին, այնուհետև՝ Եվրոպական տնտեսական տարածքի անդամ պետությունների քաղաքացիներին, և վերջապես` 2008թ. դիմումատուների նման փախստականներին: Վերջապես, Փախստականների կարգավիճակի մասին Ժնևի Կոնվենցիայի համաձայն, որին անդամակցում է նաև Հունաստանը, պետությունները հանրային օժանդակության և օգնության կապակցությամբ իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին ցուցաբերվում է նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին: Հետևաբար, պետական մարմինների կողմից բազմազավակ ընտանիքի նպաստի տրամադրման մերժումը դիմումատուներին ողջամտորեն արդարացված չէր:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Fawsie-ի գործով՝ 13,190.52 եվրո (EUR) նյութական վնասի և 1,500 եվրո (EUR) ոչ նյութական վնասի դիմաց, Saidoun-ի գործով՝ 6,938.88 եվրո (EUR) նյութական վնասի և 1,500 եվրո (EUR) ոչ նյութական վնասի դիմաց:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy