© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 161
2013 թվականի մարտ
Սալախովը և Իսլիամովան ընդդեմ Ուկրաինայի - 28005/08
2013 թվականի մարտի 14-ի վճիռ [V բաժանմունք]
3-րդ հոդված
Անմարդկային վերաբերմունք
Մոր հոգեկան տառապանքը՝ պայմանավորված բանտում գտնվող որդու` առանց համարժեք բժշկական օգնության տրամադրման պայմաններում ՁԻԱՀ-ից մահանալու հեռանկարով. Խախտում:
Գործի փաստական հանգամանքները – Երկրորդ դիմողն առաջին դիմողի մայրն է, ով մահացել էր 2008 թվականի օգոստոսին: Առաջին դիմողը ձերբակալվել էր 2007 թվականի նոյեմբերին բջջային՝ հեռախոս գողանալու կասկածանքով, և վերցվել նախնական կալանքի: Սկսած 2005 թվականից նա դրական ՄԻԱՎ վարակակիր էր և 2008 թվականի մարտին նրա առողջությունը կտրուկ վատացել էր բարձր ջերմաստիճանի և լուրջ մարսողական խնդիրների պատճառով: Մի քանի միջադեպերով շտապ օգնություն էր կանչվել: Կառավարության դիրքորոշման համաձայն` իշխանությունները նրա՝ ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին իմացել են միայն 2008 թվականի հունիսի սկզբին՝ հիվանդանոցային բուժզննությունից հետո: Մասնագետն առաջին դիմողի մոտ ախտորոշել էր պնևմանիա ու կանդիդոզ և եզրակացրել, որ ՄԻԱՎ վարակը գտնվում է 4-րդ կլինիկական փուլում, սակայն հոսպիտալացման ծայրահեղ անհրաժեշտություն չկա: 2008 թվականի հունիսի 17-ին Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա սահմանել էր ժամանակավոր միջոցներ` պահանջելով առաջին դիմողին անհապաղ բուժման համար փոխադրել հիվանդանոց բուժման համար: Նա տեղափոխվել էր միայն 3 օր անց և պահվել ոստիկանների մշտական հսկողության ներքո, և ըստ նրա մոր հայտնածի՝ շարունակաբար ձեռնաշղթաներով կապված է եղել իր մահճակալին: 2008 թվականի հուլիսի 4-ին նա մեղավոր է ճանաչվել խարդախությամբ բջջային հեռախոսը հափշտակելու մեջ և դատապարտվել տուգանքի: Դատավճռի կայացումից հետո նա 2 շաբաթ մնացել է կալանքի տակ` որպես կանխարգելիչ միջոց, չնայած նրա ճգնաժամային վիճակին: 2008 թվականի հուլիսի 18-ին, նրան ազատ արձակելուց հետո, նրա առողջական վիճակը վատթարացել էր և 2008 թվականի օգոստոսի 2-ին նա մահացել էր:
Արդյունքում՝ երկրորդ դիմողը բողոքել է քրեական հետապնդման մարմիններին, որ նրա որդին կալանավորման ընթացքում ժամանակին ու պատշաճ բժշկական օգնություն չի ստացել, որն էլ հանգեցրել է նրա մահվանը: 2009 թվականի մարտին Առողջապահության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը եզրակացրել է, որ հիվանդանոցը պատասխանատվություն չի կրում առաջին դիմողի մահվան հարցում: Արդյունքում՝ քննությունն ավարտվել և մի քանի անգամ վերաբացվել է: 2010 թվականին դատախազի կողմից հարուցված դատաքննությամբ պարզվել է, որ մասնավորապես, 2008 թվականի հունիսին` բուժզննություն անցնելու ժամանակ, պահանջվել է առաջին դիմողի պահանջվել է անհապաղ հոսպիտալացում և ստացիոնար բժշկական օգնության ցուցաբերում: Հիվանդանոցի պարտականությունների վերաբերյալ քրեական վարույթը հարուցվել է 2010 թվականի դեկտեմբերին:
Իրավունքի հարցեր – 3-րդ հոդված (երկրորդ դիմողի գանգատը). երկրորդ դիմողը բազմաթիվ ջանքեր է գործադրել որդու կյանքը փրկելու համար` դիմելով հիվանդանոցներ, քրեական հետապնդման մարմիններ ու դատարաններ: Այնուամենայնիվ, նա կալանքի տակ է մնացել այն բանից հետո, երբ քրեական հետապնդման մարմինը համաձայնել է նրան ազատ արձակել` հաշվի առնելով նրա արարքի ծանրությունը և նույնիսկ այն բանից հետո, որ նա դատապարտվել է ազատազրկման հետ չկապված պատժի: Երկրորդ դիմողը վեր էր ածվել այս դեպքերի պասիվ ականատեսի` գտնվելով լիակատար անօգնական վիճակում, և տեսել էր, որ իր որդու առողջական վիճակի լրջության կապակցությամբ իր արդարացի մտահոգություններն անտեսվում են: Հիվանդանոցում գտնվելու ընթացքում որդու ձեռնաշղթաները հանելու նրա ջանքերը նույնպես անօգուտ են եղել: Վերջապես, նույնիսկ նրա մահից հետո իշխանությունները մասամբ անընդունելի են հայտարարել 2-րդ դիմողի մոտեցումը, մասնավորապես` մերժելով նրա դիմումը՝ ստանալու իր որդուն վերաբերող բժշկական արխիվը:
Այսպես, որոշակի հանգամանքների համադրումը վկայում է, որ երկրորդ դիմողի` 3-րդ հոդվածով սահմանված իրավունքները խախտվել էին. նրա և առաջին դիմողի միջև ծնող-երեխա կապը, նրա ակտիվ ջանքերը՝ փրկելու նրա կյանքը կամ նվազագույնը մեղմելու նրա տառապանքը, իշխանությունների կողմից դրսևորված անզգամ, անտարբեր ու դաժան վերաբերմունքը և մահվանից առաջ, և հետագա քննության ընթացքում, հանգամանքը, որ երկրորդ դիմողը պետք է ականատես լիներ իր որդու դանդաղ մահվանը՝ առանց կարողանալու որևէ կերպ օգնել նրան, և վերջապես՝ նրա տառապանքի տևողությունը (մոտավորապես 3 ամիս): Հետևաբար՝ երկրորդ դիմողն անմարդկային վերաբերմունքի զոհ է եղել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանն այնուհետև միաձայն եզրակացրել է, որ 3-րդ հոդվածի խախտումները եղել են ոչ համարժեք բժշկական օգնության տրամադրման առումով, որն ապահովվել էր առաջին դիմողի համար կալանավայրում առկա սարքավորումների պայմաններում, հիվանդանոցում և ձեռնաշղթաներով հիվանդանոցում գտնվելու պայմաններում: Այն միաձայն հաստատել է 2-րդ հոդվածի խախտումն այն առումով, որ իշխանությունները չեն կատարել առաջին դիմողի կյանքը պաշտպանելու պարտականությունը և արդյունավետ քննություն չեն կատարել նրա մահվան հանգամանքները պարզելու համար:
34-րդ հոդված: Չնայած ամենաուշը` մինչև 2008 թվականի հունիսի 17-ի երեկոյան, տեղյակ լինելով Դատարանի կողմից կիրառված ժամանակավոր միջոցի մասին` իշխանությունները 1 օր սպասել են և 2008 թվականի հունիսի 18-ին որոշել են, որ առաջին դիմողի անհապաղ հոսպիտալացում չի պահանջվում: Այլ կերպ ասած` ժամանակավոր միջոցին հետևելու փոխարեն, նրանք որոշել են վերահաստատել այդ համոզմունքը: Եվ, ինչպես հետագայում իրենք են խոստովանել, այդ վերահաստատումը սխալ է եղել: Միայն 2008 թվականի հունիսի 20-ին են ներպետական իշխանություններն առաջին դիմողին տեղափոխել հիվանդանոց: Ուստի ժամանակավոր միջոցը՝ 3 օր տևողությամբ, չի ապահովվել առանց որևէ ընդունելի բացատրության: Հետևաբար՝ Պետությունը չի կատարել 34-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
41-րդ հոդված. 50,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում առաջին դիմողի կրած տառապանքի համար, որը պետք է վճարվի երկրորդ դիմողին՝ նրա կարգավիճակի ուժով, քանի որ Դատարանում նա առաջին դիմողի իրավահաջորդն էր, և 10,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում երկրորդ դիմողի կրած տառապանքի համար:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy