© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում
2008թ. նոյեմբեր
Սալդուզն ընդդեմ Թուրքիայի– 36391/02
Վճիռ – 27.11.2008թ.
6-րդ հոդված
6-րդ հոդվածի 3-րդ մասի c) կետ
Իրավաբանական օգնության միջոցով իրականացվող պաշտպանություն
Անչափահասի կողմից ոստիկանությանը տրված ինքնախոստովանական ցուցմունքի օգտագործումը, ում մերժվել է փաստաբանի օգնությունից օգտվելը. խախտում:
Փաստեր.
Կիրառման պահին գործող Թուրքիայի օրենսդրությունը յուրաքանչյուր անձի, ով կասկածվում էր հանցագործության կատարման մեջ, արգելանքի վերցնելու պահից երաշխավորում էր փաստաբանի մատչելիության իրավունք, քանի դեռ նրանք չէին մեղադրվել այնպիսի հանցագործության մեջ, որը գտնվում էր Պետական անվտանգության դատարանների իրավազորության ներքո: Դիմողը, ով անչափահաս էր, ձերբակալվել էր անօրինական կազմակերպությանն օժանդակելու և հանցակցելու կասկածանքով, որն ընդդատյա էր Պետական անվտանգության գործերով դատարաններին: Առանց փաստաբանի ներկայության, նա ոստիկանությունում ցուցմունք էր տվել, որ մասնակցել է անօրինական ցույցի և պաստառի վրա լոզունգ է գրել: Արդյունքում` բերվելով դատախազի և քննող դատավորի մոտ, նա հրաժարվել է ցուցմունքներից` պնդելով, որ այն կորզվել է հարկադրանքի միջոցով: Քննող դատավորը թողել է նրան կալանքի տակ` այդ պահից թույլատրելով տեսակցել փաստաբանի հետ: Դատավարության ընթացքում դիմողը շարունակել է հերքել իր ցուցմունքները, սակայն Պետական անվտանգության դատարանը գտել է, որ ոստիկանությունում տրված նրա ինքնախոստովանական ցուցմունքներն արժանահավատ են և մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում` դատապարտելով նրան 30-ամսյա ազատազրկման:
Եվրոպական դատարանի Պալատը 2007 թվականի ապրիլի 26-ի իր վճռում եզրակացրել է, որ դիմումողի դատավարության արդարացիությունը չի խախտվել կալանքի ընթացքում իրավաբանական օգնություն չստանալու պատճառով:
Օրենք.
Որպեսզի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արդար դատաքննության իրավունքը շարունակի մնալ բավականաչափ «գործուն և արդյունավետ», 6-րդ հոդվածի 1-ին կետը պահանջում է, որ, որպես կանոն, փաստաբան ունենալու իրավունքը նախատեսվի ոստիկանության կողմից կասկածյալի առաջին հարցաքննությունից, բացառությամբ, եթե առանձնահատուկ հանգամանքներում առկա են այդ իրավունքի սահմանափակումը պարտադրող պատճառներ: Եթե նույնիսկ այդ հարկադրող պատճառներն առկա են, ապա սահմանափակումը չպետք է անհամաչափորեն վնասի պաշտպանության իրավունքը, որը կարող է առկա լինել այն դեպքում, երբ առանց փաստաբանի մասնակցության ոստիկանությունում հարցաքննության ժամանակ մեղսագրվող արարքի մասին ինքնախոստովանական հայտարարություններն օգտագործվում են որպես դատապարտման հիմք: Տվյալ գործով փաստաբանի մատչելիության վերաբերյալ դիմողի մերժման արդարացումը, որի համաձայն նման մատչելիությունն օրենքի հիման վրա պարբերաբար մերժվում է այն բոլոր հանցագործությունների համար, որոնք գտնվում են Պետական անվտանգության գործերով դատարանի իրավազորության ներքո, անհամատեղելի է 6-րդ հոդվածի պահանջների հետ: Բացի դրանից, Պետական անվտանգության գործերով դատարանը ոստիկանությունում դիմումողի կողմից տրված հայտարարությունն օգտագործել է որպես հիմնական ապացույց նրա դատապարտման համար` չնայած այն հանգամանքին, որ նա հերքել էր դրանց արժանահավատությունը: Ոչ հետագայում փաստաբանի կողմից ապահովված օգնությունը, ոչ մրցակցային դատավարությունը չէին կարող շտկել այն խախտումները, որոնք տեղի էին ունեցել ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ժամանակ: Դիմողի տարիքը նույնպես գործի առանձնահատուկ գործոններից է: Ինչպես ցույց է տալիս տվյալ ոլորտի միջազգային իրավունքի փաստաթղթերի գերակշիռ մասը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը հիմնարար նշանակություն ունի այն դեպքում, երբ ոստիկանությունում արգելանքի վերցված անձն անչափահաս է: Այլ կերպ ասած, եթե նույնիսկ դիմողը դատավարության ընթացքում հնարավորություն է ունեցել վիճարկելու իր դեմ ներկայացված ապացույցները, այդ թվում` գործի վերաքննության ընթացքում, ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ընթացքում փաստաբանի բացակայությունն անդառնալիորեն անդրադարձել է նրա պաշտպանության իրավունքի վրա:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 - 2000 եվրո որպես ոչնյութական ծախսերի փոխհատուցում: Մատնացույց է անում, որ վերաքննությունը փոխհատուցման առավել համաչափ փոխհատուցման ձևն է:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy