© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 151
ապրիլ 2012
ՍաշոԳորգիևն ընդդեմ Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության - 49382/06
Վճիռ 19.4.2012թ. [Հինգերորդ բաժանմունք]
Հոդված 2
Դրական պարտավորություններ
Հոդված 2-1
Կյանք
Մատուցողին ոչ մահացու հրազենային վնասվածք հասցնելը ոստիկանության ծառայողի կողմից`աշխատանքն ինքնակամ լքելու ընթացքում: խախտում
Փաստեր –Բարում որպես մատուցող աշխատող դիմումատուն վիրավորվել է գիշերային հերթապահությունն ինքնակամ լքած ոստիկանության պահեստազորային Ռ. Դ.-ի` մոտ տարածությունից արձակած կրակոցից: Ռ. Դ.-ն հետագայում դատապարտվել է անվտանգության դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար, այն բանից հետո, երբ առաջին ատյանի դատարանը պարզել է, որ նա ալկոհոլի ազդեցության ներքո առանց դիտավորության սեղմել է ձգանը: Նա դատապարտվել է ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Առանձին դատավարությամբ քաղաքացիական դատարանները մերժել են դիմումատուի` Ներքին գործերին նախարարության դեմ ներկայացրած վնասների փոխհատուցման պահանջով հայցըայն հիմքով, որ միջադեպի ժամանակ Ռ.Դ.-ն չի գործել իր պաշտոնեական պարտականությունների շրջանակում:
Իրավունք –Հոդված 2: Անկախ սպանության դիտավորության առկայությունից դիմումատուն հանդիսացել է իր բնույթով նրա կյանքը վտանգի տակ դնող արարքի զոհ: 2-րդ հոդվածը հետևաբար կիրառելի է: Չնայած, որպես ոստիկանության պահեստազորային Ռ.Դ»-ն պետության ներկայացուցիչ է հանդիսացել, նա կրակելու ժամանակ իր պարտականություններն իրականացնելիսչի եղել: Պարզելու համար, թե արդյոք պետությունը կարող է, այնուամենայնիվ, պատասխանատու լինել նրա անօրինական գործողությունների համար, Դատարանը պետք է գնահատի հանգամանքների ամբողջությունը և դիտարկի նրա արարքի բնույթը և հանգամանքները:
Միջադեպը տեղի է ունեցել Ռ.Դ.-ի աշխատանքի ժամին, երբ ենթադրվում էր, որ նա ոստիկանության բաժանմունքում պետք է իրականացնելիս լիներ իր պարտականությունները: Չնայած չի վիճարկվել, որ նա առանց թույլտվության և հարբած վիճակում է լքել իր հենակետը, նա եղել է համազգեստով և դիմումատուի վրա է կրակել ծառայողական զենքով: Չնայած իշխանությունները օբյեկտիվորեն չէին կարող կանխատեսել Ռ.Դ-ի վարքագիծը, պետությունը պարտավոր էր արդյունավետ և համապատասխան երաշխիքների համակարգ ներդնել և անշեղորեն կիրառել իր ներկայացուցիչների, հատկապես ժամանակավորապես ներգրավված պահեստազորայինների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրված զենքի օգտագործման չարաշահումները կանխելու համար: Կառավարությունը որևէ այդպիսի կանոնների հղում չի կատարել, սակայն Դատարանը նկատել է, որ Ներքին գործերի մասին օրենքի 26-րդ բաժինը պարտավորեցնում է պետության ներկայացուցիչներին իրենց պարտականություններն իրականացնել «մշտապես, ծառայության մեջ գտնվելիս և դրանից դուրս», ինչը գործնականում նշանակում է, որ նրանք պետք է միշտ կրեն իրենց ծառայողական զենքը: Կառավարությունը չի հայտնել, արդյոք որևէ գնահատական տրվել է Ռ.Դ.-ի` ոստիկանությունում ծառայության և զենք կրելու համար պիտանելիությանը, այն դեպքում երբ դա պետք է հատուկուսումնասիրության առարկա հանդիսանար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41.12,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 3,390 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում:
(Տե՛ս նաև Գորովենկոն և Բուգարան ընդդեմ Ուկրաինայի, թիվ 36146/05 և 42418/05, 12 հունվարի 2012թ., Տեղեկագիր թիվ 148)
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy