ՀՈԴՎԱԾ 2 ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ ահ՝ ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի արդյունքում. ոչ արդյունավետ քննություն. ներպետական մարմինների կող- մից դիմումատուների պնդումների ոչ արդյունավետ քննություն, Մ վարույթ իրականացնող մարմինների կողմից հսկողություն իրա- կանացնող մարմինների տված ցուցումների պարբերաբար չկատարում, ինչպես նաև մի քանի անգամ քրեական գործի կասեցում Սաթիբալովան և այլք ընդդեմ Ռուսաստանի (Satybalova and Others v. Russia, application no. 79947/12, judgment of 30 June 2020) Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակ- ներում կարևորել է պետության դերն անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ պատշաճ վերաբերմունք երաշխավորելու հարցում և պետության պատասխանատվությունը հատկապես այն դեպքերում, երբ անազատության մեջ գտնվող անձը մահացել է: Միաժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո քննության հիմնական նպատակը կյանքի իրավունքը երաշխավորող ներպետական օրենքների իմպլեմեն- տացիայի և կյանքի իրավունքի խախտման դեպքերին պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց ներգրավված լինելու դեպքում վերջիններիս՝ այդ մահվան դեպքերի համար հաշվետու լինելու ապահովումն է: 2-րդ հոդվածը պահանջում է վարույթ իրականացնող մարմիններից լինել արագ և գործել ողջամիտ ժամկետներում ՝ սա համարելով օրենքի գերակայության նկատմամբ հանրային վստահու- թյան ձևավորման կարևոր նախապայման: Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Mocanu and Others v. Romania [GC], application nos. 10865/09 and 2 others, judgment of 13 November 2013 2) Kushtova and Others v. Russia (no. 2), application no. 60806/08, judgment of 16 January 2014 3) Selmouni v. France [GC], application no. 25803/94, judgment of 28 July 1999 4) Salman v. Turkey [GC], application no. 21986/93, judgment of 27 June 2000 5) Tekin and Arslan v. Belgium, application no. 37795/13, judgment of 5 September 2017 6) Armani Da Silva v. the United Kingdom [GC], application no. 5878/08, judgment of 30 March 2016 7) Hugh Jordan v. the United Kingdom, application no. 24746/94, judgment of 4 May 2001 8) Aliyev and Gadzhiyeva v. Russia, application no. 11059/12, judgment of 12 July 2016 9) Bouyid v. Belgium [GC], application no. 23380/09, judgment of 28 September 2015 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 2 (substantive) • Life • Death as a result of beatings by police officers • Failure to provide any explanation or justification • Death attributable to the State Art 2 (procedural) • Effective investigation • Investigators’ systemic failure to comply with the orders issued by the supervisory bodies • Lack of information despite applicants’ requests • Investigation ongoing for years without any results despite numerous pieces of evidence pointing to the identity of the perpetrators Գործի փաստական հանգամանքները Առաջին դիմումատուն պրն Սաթիբալովի քույրն է, երկրորդը՝ կինը, իսկ երրորդ դիմումատուն՝ մայրը: 2010 թվականի մայիսի 2-ին պրն Սաթիբալովն ու իր ընկերները, առանց ձերբակալման պատճառների մասին տեղեկացվելու, բերման են ենթարկվել ոստիկանություն և ենթարկվել վատ վերաբերմունքի: 2010 թվականի մայիսի 3-ին նրանք, ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո, ազատ են արձակվել: 2010 թվականի մայիսի 7-ին պրն Սաթիբալովը մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան բերել էին ընտանիքի անդամները (դիմումատուները), քանի որ վերջինիս առողջական վիճակը գնալով վատթարացել էր: Համաձայն բժիշկների՝ մահը վրա էր հասել 2010 թվականի մայիսի 2-ին ծեծի ենթարկվելու արդյունքում սկսված ներքին արյունահոսության պատճառով: 2010 թվականի մայիսի 18-ին պրն Սաթիբալովի ընտանիքի անդամների և ընկերների բողոքներից հետո հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Քննության ընթացքում հսկողություն իրակա- նացնող մարմինները բազմիցս պահանջել են անհապաղ կատարել մի շարք քննչական գործողություններ, ինչպես օրինակ՝ դեպքի վայրի զննություն, դեպքի օրը ծառայության մեջ գտնվող ոստիկանների անձի պարզում, սակայն ապարդյուն: Ներպետական մարմինները դիմումա- տուներին չեն ներկայացրել նաև համապատասխան տեղեկատվություն քրեական գործի քննության ընթացքում ձեռնարկված գործողությունների վերաբերյալ՝ չնայած նրանց կողմից ներկայացված պահանջներին: Այդուհանդերձ, քրեական գործի քննությունը 2010-2015 թվականների ընթացքում կասեցվել է հինգ անգամ՝ հանցագործությունը կատարած անձի բացահայտումն անհնար լինելու հիմնավորմամբ: Գործի քննու- թյունը դեռ շարունակվում է: Եվրոպական դատարանի եզրահանգումը Նյութական տարր. դիմումատուները պնդել են, որ պրն Սաթի- բալովի մահվան պատճառը եղել է ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելը: Սույն գործի շրջանակներում Եվրոպական դատարանը վերահաստատել է իր այն մոտեցումը, ըստ որի՝ այն դեպքում, երբ անձը բերման է ենթարկվում առանց առողջական խնդիրների և ազատ արձակվելիս ունենում է վնասվածքներ, պետության պարտա- կանությունն է ներկայացնել արժանահավատ (հիմնավոր) բացատ- րություններ այդ վնասվածքների առաջացման հանգամանքների կապակցությամբ: Հաշվի առնելով, որ ինչպես ներպետական մարմինների կողմից իրականացված քննության ընթացքում, այնպես էլ Կառավարության կողմից Եվրոպական դատարան չեն ներկայացվել բացատրություններ և հիմնավորումներ պրն Սաթիբալովի նկատմամբ կիրառված ուժի վերաբերյալ, որը հանգեցրել է նրա մահվան, Դատարանը գտել է, որ վերջինիս մահը կարող է վերագրվել պետությանը: Ընթացակարգային տարր. դիմումատուները պնդել են, որ ներպե- տական մարմինները չեն իրականացրել արդյունավետ քննություն: Կառավարությունն իր հերթին վիճարկել է դա՝ պնդելով, որ քննությունը եղել է արդյունավետ և ամբողջությամբ համապատասխանել է Եվրոպա- կան կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին: Քրեական գործի քննությունն առանց որևէ արդյունքի շարունակվել է մի քանի տարի՝ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ ուղղակի ապացույցներ մատնանշել են հանցագործությունը կատարած անձանց: Ներկայացված փաստաթղթերից բխել է, որ քրեական գործի քննության ընթացքը քննադատության է արժանացել հսկողություն իրականացնող մարմինների կողմից, որոնք պահանջել են վարույթն իրականացնող մարմիններից կատարել որոշակի գործողություններ, սակայն ապար- դյուն: Դիմումատուները, չնայած իրենց կողմից բազմիցս ներկայացված պահանջների, պատշաճ չեն տեղեկացվել քրեական գործի կասեցում- ների և վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված այլ կարևոր քայլերի մասին4: Եզրակացություն` խախտում (միաձայն) Հոդված 41. 10.000 եվրո ոչ նյութական վնասի համար երկրորդ դիմումատուին, 48. 000 եվրո ոչ նյութական վնասի համար երրորդ դիմումատուին, 80.000 եվրո ոչ նյութական վնասի համար երեք դիմումատուներին միասին։ 4 Սույն գործով Դատարանը միաձայն արձանագրել է նաև Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (պրն Սաթիբալովի նկատմամբ վատ վերաբերմունք, որը հանգեցրել է նրա մահվան) և 5-րդ հոդվածի (ոստիկանությունում պրն Սաթիբալովի կալանքի մասով) խախտումներ:
Full & Egal Universal Law Academy