© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 136
2010թ. դեկտեմբեր
Savez crkava “Riječ života”-ն և այլոք ընդդեմ Խորվաթիայի – 7798/08
Վճիռ 09.12.2010թ. [Բաժանմունք I]
Հոդված 14
Խտրականության արգելում
Ռեֆորմիստական եկեղեցիների կողմից դպրոցներում կրոնական դասեր ուսուցանելու և պաշտոնապես ճանաչված կրոնական ամուսնություններ կնքելու անկարողությունը. խախտում
Թիվ 12 Արձանագրության Հոդված 1
Ռեֆորմիստական եկեղեցիների կողմից դպրոցներում կրոնական դասեր ուսուցանելու և պաշտոնապես ճանաչված կրոնական ամուսնություններ կնքելու անկարողությունը. թիվ 12 Արձանագրության Հոդված 1-ը կիրառելի է
Փաստեր. Դիմումատուները Ռեֆորմիստական աղանդի եկեղեցիներ են, որոնք Խորվաթիայի օրենքով սահմանված կարգով գրանցված էին որպես կրոնական համայնք: Պետության հետ իրենց հարաբերությունները կարգավորելու նպատակով նրանք ձգտում էին պայմանագիր կնքել կառավարության հետ, պնդելով, որ առանց այդ պայմանագրի, inter alia, նրանք չէին կարող հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում կրոնական դասեր տալ, պետությունը չէր ճանաչում վերջիններիս կողմից կնքված կրոնական ամուսնությունները կամ որ նրանք զրկված էին առողջապահության և սոցիալական ապահովության հիմնարկներում ու բանտերում հոգևոր օգնություն տրամադրելու հնարավորությունից: Իշխանությունները տեղեկացրել էին դիմումատուներին, որ նրանք չեն բավարարել կառավարության հրահանգով սահմանված պայմանագիր կնքելու ընդհանուր չափանիշները, մասնավորապես նշելով, որ 1941թ. ի վեր դիմումատուները չեն ապրել Խորվաթիայում և չեն ունեցել պահանջվող 6,000 հետևորդ:
Իրավունք՝ Հոդված 14՝ Հոդված 9-ի հետ համակցությամբ. Թեև համաձայն Կոնվենցիայի` պետությունները պարտավոր չեն հավասարապես ճանաչել քաղաքացիական և կրոնական ամուսնությունները կամ թույլ տալ կրոնական կրթությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում, Խորվաթիան թույլատրել էր որոշ կրոնական համայնքներին կրոնական դասեր տալ հանրակրթական դպրոցներում և ճանաչել էր այդ համայնքների կողմից կնքված կրոնական ամուսնությունները: Եթե պետությունը մեկ անգամ դուրս է եկել իր պարտականությունների շրջանակից և սահմանել լրացուցիչ իրավունքներ, որոնք դուրս են գալիս կոնվենցիոն ցանկացած իրավունքի շրջանակից, ապա պետությունը չէր կարող այդ իրավունքները կիրառելիս 14-րդ հոդվածի իմաստով ձեռնարկել խտրական միջոցներ: Դիմումատուների գործով իշխանությունները հրաժարվել էին որևէ պայմանագիր կնքել, քանի որ դիմումատու եկեղեցիները չէին բավարարել կառավարության հրահանգով սահմանված պատմական և թվային չափանիշները: Սակայն կառավարությունը նման պայմանագիր կնքել էր այլ կրոնական համայնքների հետ, որոնք նույնպես չէին բավարարել թվային չափանիշը: Պատճառը կայանում էր նրանում, որ իրավասու հանձնաժողովը որոշել էր, որ այդ եկեղեցիները բավարարել էին «Եվրոպական մշակութային ընտանիքի պատմական կրոնական համայնքներ» լինելու այլընտրանքային չափանիշը: Կառավարությունը ոչ մի բացատրություն չէր տվել, այն հարցին, թե ինչու դիմումատու եկեղեցիներին չեն գնահատել այդ չափանիշով: Հետևաբար, Դատարանը գտավ, որ կառավարության հրահանգով սահմանված չափանիշը հավասար հիմունքներով չէր կիրառվել բոլոր կրոնական համայնքների նկատմամբ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Թիվ 12 Արձանագրության Հոդված 1. Ներպետական օրենսդրության համաձայն` պետությունն իրավունք ունի իր հայեցողությանը թողնել կրոնական համայնքի հետ պայմանագիր կնքելու կամ չկնքելու մասին որոշումը, որը հնարավորություն է ընձեռում եկեղեցիներին կրոնական դասեր տալ և պաշտոնապես ճանաչել իրենց կողմից կնքված կրոնական ամուսնությունները: Այս առումով դիմումատու եկեղեցիների բողոքը չէր վերաբերում «մասնավորապես ներպետական իրավունքով նրանց շնորհված իրավունքներին»: Այնուամենայնիվ, Դատարանը գտավ, որ այդ բողոքն ընկնում էր թիվ 12 Արձանագրության բացատրական զեկույցում սահմանված երրորդ կարգի շրջանակներում, քանի որ այն վերաբերում էր պետական մարմինների կողմից` իրենց հայեցողական լիազորությունն իրականացնելիս ենթադրյալ խտրականության դրսևորմանը: Գտնելով, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում՝ 9-րդ հոդվածի հետ համակցությամբ, Դատարանն անհրաժեշտ չհամարեց առանձին քննել գանգատը թիվ 12 Արձանագրության համաձայն:
Եզրակացություն. թիվ 12 Արձանագրությունը կիրառելի է, սակայն այն առանձին քննելու անհրաժեշտություն չկա ( միաձայն):
Հոդված 41. 9,000 եվրո (EUR) յուրաքանչյուր դիմումատուին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy